
ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր թունավոր նյութերի մուտքը օրգանիզմ: Մաշկն ու նյարդային համակարգի բջիջներն ունեն նույն ծագումը` սաղմնային ցողունիկից, այդ պատճառով էլ մաշկը հարուստ է նյարդային վերջավորություններով ու կապված է մարմնի բոլոր

մասերի հետ:
Այս կապը երկկողմանի է: Մի կողմից՝ ամբողջ օրգանիզմի ու առանձին օրգանների վիճակն իրենց արտացոլումն են գտնում մաշկի վրա, մյուս կողմից` մաշկի վրա ազդող առանձին գործոններ (ֆիզիկական վարժությունները, մերսումը, կոմպրեսները) օգնում են բուժելու շատ հիվանդություններ:
Մարդու մաշկը հարուստ է շատ զգայական էլեմենտներով` ռեցեպտորներով, որոնք զգում են ցուրտն ու շոգը, ցավն ու ճնշումը, եւ այլն: Ռեցեպտորները գտնվում են մաշկի մակերեսային մասում եւ ընդունակ են ընկալելու անգամ թեթեւակի հպումը: Մաշկի ամենազգայուն ու քանակով շատ ռեցեպտորները գտնվում են մատների ծայրերին:
Մաշկը բաղկացած է երեք հիմնական շերտերից: Մաշկի վերին շերտն էպիդերմիսն է, որը պաշտպանում է մաշկը ջրի ներթափանցումից ու օրգանիզմից շատ հեղուկի գոլորշիացումից: Էպիդերմիսի տակ դերման է, այսինքն` հենց մաշկը: Այն կազմված է էլաստիկ մկանաթելերի շերտերից, բացի այդ` հենց այդ շերտում են գտնվում արյունատար անոթները, նյարդային վերջավորություններն ու քրտնագեղձերը: Իսկ ամենաստորին շերտը ճարպաշերտն է: Մաշկի վրա ներքին ու արտաքին գործոնների ազդեցությունը կարող է պատճառ հանդիսանալ մաշկային շատ հիվանդությունների: Մաշկային շատ հիվանդությունների պատճառը բիոլոգիական ազդեցությունն է: Օրինակ, այդպիսի հիվանդություններից է գորտնուկը: Այն մաշկի վիրուսային հիվանդություն է, որով հաճախ հիվանդանում են երեխաներն ու դեռահասները: Գորտնուկը փոխանցվում է հիվանդի հետ անմիջական շփումից եւ կենցաղային առարկաների միջոցով: Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել մաշկի փոքրիկ վնասվածքներն ու քրտնարտադրությունը: Ինչպես բուժել գորտնուկը ժողովրդական միջոցներով.
- Վերցնել 1 գլուխ սոխ, քամել հյութն ու քսել գորտնուկին: Չլվանալ առնվազն 8 ժամ:
- Սոխի հյութը խառնել 2:1 հարաբերությամբ սեղանի քացախի հետ ու եռացնել 10 րոպե փակ ամանի մեջ: Ստացված եփուկով օրը 2 անգամ մշակել գորտնուկը:
- Գորտնուկի վրա դնել եղինջի թարմ թերթիկներ:
- Գերչակի ձեթը շատ լավ միջոց է գորտնուկները վերացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է ամեն օր առավոտյան ու երեկոյան 10-15 րոպե գորտնուկի վրա քսել գերչակի ձեթ:
Հերպեսը եւս շատ տարածված մաշկային հիվանդություն է: Այն կրում է վիրուսային բնույթ: Հիվանդության վիրուսը փոխանցվում է շփման միջոցով: Հիվանդության զարգացմանը նպաստում է մրսածությունը, օրգանիզմի ցածր դիմադրողականությունը, հիպովիտամինոզը: Այն հաճախ առաջանում է գրիպի կամ պնեւմանիայի ֆոնի վրա: Հերպեսը ժողովրդի մեջ ընդունված է անվանել «շրթունքների տենդ»: Ինչպես ազատվել հերպեսից.
- Զարմանալի կթվա, բայց հերպեսից շատ հեշտ կարելի է ազատվել սովորական վալոկարդինի միջոցով` քսելով այն վերքի վրա։ Մեկ օրում կզգացվի տարբերություն:
- Հերպեսով տառապողներին շատ կօգնեն ազնվամորու ճյուղերը: Պետք է դրանք կտրել, լվանալ եռացրած ջրով, կտրատել 1-2 սմ երկարությամբ ու ծամել այնքան ժամանակ, մինչեւ կփափկի: Հետո դա պետք է դնել հերպեսի վրա: Ազնվամորու ճյուղերը պարունակում են նյութեր, որոնք ճնշում են հերպեսի վիրուսը:
Էկզեման կամ դերմատիտը եւս մաշկային հիվանդություն է, որն ավելի շատ ալերգիկ բնույթ է կրում: Հաճախ էկզեման զարգանում է նյարդային համակարգի կամ նյութափոխանակության խանգարման հետեւանքով: Այն հիմնականում առաջանում է դիաթեզով տառապող երեխաների մոտ: Ոչ հաճախ, բայց երբեմն էկզեմայով տառապողների մոտ ալերգիկ ռեակցիաներ են լինում ձկից, ձվից, ցիտրուսային մթերքներից, տան փոշուց, ծաղկափոշուց, քիմիական նյութերից` լվացքի փոշի եւ այլ մաքրող միջոցներ: Այս հիվանդության առաջացման պատճառները շատ են, դրա համար էլ այն պահանջում է համակարգային բուժում: Եթե էկզեմայի պատճառը սննդային ալերգիան է, ապա առաջին հերթին պետք է կերակրացանկից հանել հենց այդ մթերքները, իսկ օրգանիզմը մաքրելու համար ավելի շատ պետք է ուտել գազար, կաղամբ, սեւ բողկ եւ խնձոր: Կենդանական սպիտակուցներից կարելի է օգտագործել միայն ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, պանիր, իսկ միսը` միայն շոգեխաշած վիճակում: Պետք է խուսափել շատ քաղցրեղենից, ծխեցված մթերքներից ու հատկապես շոկոլադից: Էկզեմայի ժամանակ շատ լավ օգնում են կռատուկի թուրմից պատրաստված գիշերային կոմպրեսները: Շատ լավ օգնում է կարտոֆիլն ու մեղրը: Հում կարտոֆիլը մաքրել կեղեւից, լվանալ, անցկացնել մանր քերիչով: 100 գրամ կարտոֆիլի զանգվածին խառնել 1 թեյի գդալ մեղր: Ստացված զանգվածը լցնել թանզիֆե անձեռոցիկի վրա ու կապել հիվանդ հատվածի վրա: 2 ժամ հետո այն հանել ու մաշկը սրբել չոր շորով: Այս պրոցեդուրան պետք է կատարել օրվա մեջ 1-2 անգամ: Իսկ ահա թե ինչպես են էկզեման բուժել մեր նախնիները. այն նախկինում համարվել է շատ տարածված ու տանջալի հիվանդություն եւ բուժել են կարտոֆիլի օսլայի օգնությամբ: Եվս մի միջոց կա, որը շատ լավ օգնում է նման իրավիճակներում. դա ակտիվացված ածուխն է: Դասական բժշկության մեջ այն փորձված միջոց է: Ակտիվացված ածուխն իր մեջ է առնում բոլոր թունավոր նյութերը, որոնք մենք ընդունում ենք սննդի հետ կամ արտազատվում են մեր աղիներում: Օրգանիզմի մաքրման հետ անցնում է եւ՛ գլխացավը, եւ՛ մաշկի քորը, էկզեմա-եղնջատենդը:
Էկզեմայի դեպքում հավասարաչափ խառնել ընկույզի, հազարտերեւուկի չորացրած, մանրացրած տերեւներն ու երիցուկի ծաղիկները: 1 ճաշի գդալ այս զանգվածին ավելացնել 1 բաժակ եռջուր, փակել ամանի մեջ ու փաթաթել սրբիչով ու թրմել 1 ժամ ու քամել: Խմել օրը 4 անգամ` ուտելուց առաջ: Այս թուրմն անցկացնում է քորը: Էկզեմայի դեպքում շատ արդյունավետ է հետեւյալ միջոցը: Ապակե անոթի մեջ դնել 1 հատ թարմ ձու, վրան լցնել 50 գրամ քացախի էսենցիա, փակել կափարիչով ու 24 ժամ դնել մութ ու զով վայրում: Այնուհետեւ ավելացնել 1 ճաշի գդալ խոզի հալեցրած փորաճարպը եւ խառնել մինչեւ միատարր զանգված դառնալը: Հիվանդ մասերը լվանալ, չորացնել, ապա քսել պատրաստված քսուքը: Այն շատ ցավոտ է, բայց պետք է գոնե 1 ժամ դիմանալ: Այնուհետեւ քսել որեւէ մանկական կրեմ: Բուժումը կրկնել մի քանի անգամ:
Պսորիազը եւս շատ տարածված մաշկային հիվանդություն է: Այստեղ խոսքը գնում է մարմնի տարբեր մասերում նյութափոխանակության խանգարման մասին, որի ժամանակ նոր բջիջներն ավելի արագ են առաջանում, քան մեռած բջիջները հեռանում են: Այս հիվանդության առաջացման համար պատճառ կարող են հանդիսանալ սթրեսն ու հոգեկան լարվածությունը, ինֆեկցիոն հիվանդություններն ու որոշակի դեղերի օգտագործումը: Պսորիազն առաջանում է առաջին հերթին գլխին, արմունկներին ու ծնկներին` փոքրիկ կամ մեծ կարմիր բծերի տեսքով: Թեկուզ այս հիվանդությունը չի ուղեկցվում ցավերով, սակայն շատ երկարատեւ հիվանդություն է, որը հազվագյուտ է ամբողջովին բուժվում:
Պսորիազի դեպքում վերցնել 100 գ. մատուտակի արմատ, 100 գ. ալոճենու ծաղիկ, 50 գ. անթառամ, 50 գ. թանթրվենու ծաղիկ: Թերմոսի մեջ լցնել 3 գդալ այս դեղահումքից, ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր: Թրմել մի քանի ժամ, քամել, բաժանել 4 մասի եւ խմել ուտելուց 1 ժամ առաջ:
«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԱՅՍՕՐ ՇԱՏ «ԱՂԲ» ԿԱ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց ...«ՔԱՆԴԱԿԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ»
Քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ...ԵՎՍ ՄԵԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՐՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը»
Լուի Ցայֆեր
2006 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ, ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
Մոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի ...ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր ...ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների համար շատ լավ է հմուլակոնի (ւՎպսՖ) թուրմը: 10 գր հմուլը 20 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 30 րոպե եւ քամել: 25 հատ հմուլակոնի թուրմը խառնել 1/2 բաժակ սպիրտի ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆ
Մոդելագործ ձեւավորողների ֆանտազիան միշտ եղել է իր բարձունքում: Նորաձեւություն ստեղծողների մտահղացումները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ երբեմն՝ շատ վտանգավոր առողջության համար. հագուստի էլեմենտները սարսափելի ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ
Անհրաժեշտ է 1 կապ համեմ, 1 կապ մաղադանոս, 1 կապ կանաչ սոխ, 2 հատ ձու, 3 ճաշի գդալ բուսական յուղ, ալյուր: Կանաչիները մանր կտրատել, խառնել ձուն, աղը, պղպեղը եւ այնքան ալյուր, որ հնարավոր լինի գդալով լցնել ...«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՊԱՏԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՇՐՎՈՒՄ ԵՆ»
16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:
...«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ ...ԳՐԱՆՏ ԵՆ ՇԱՀԵԼ
Անի ՀԱՐՈՅԱՆԷրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ...ՀՅԴ-Ն ԷԼԻ ՓՈԽՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ
«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի ...ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՏԵՍՈՒՉ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին` նրա հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր։ ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն ...ՀՐԴԵՀ` ՉԱՐԲԱԽՈՒՄ
Երեկ գիշերը ժամը 00:05-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...«ՌԴ-Ն ԻՐ ՖՈՐՊՈՍՏՆ ԷԺԱՆ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:
Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի ...ՄԱՐՏԻ 1-Ը ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՀԱԹԱԹԱ՝ ՆԱԵՒ ՌԴ-ԻՆ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա ...ԱՐՎԵՍՏԱ(Տ)ԳԵՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ
Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես ...ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ
1Երեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` ...ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ...ԿՈՒՏԱԿԵՔ ՁԵՐ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Հայաստանում 2005-2006թթ. սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում արդեն հաջորդ տարի հանրապետությունը կարող է անցնել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում ...ՆՄԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու ...ՀԻՆԳԵՐՈՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն ...ԿԲ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՎԵԼ»,- ՆՇՎԱԾ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու ...ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Երեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱՆՆԵՐԻ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ...
«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք ...ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի առնչությամբ վերաքննիչ բողոքը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով ...ՆՈ՞Ր, ԹԵ՞ «ՌԱԿԻՐՈՎԿԱ» ԵՂԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Ավելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ...
Նիկոլո Մաքիավելի
ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին ...ԿՈԱԼԻՑԻԱ Է, ... ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ
Նոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: ...ԶԻՆՎՈՐ ԵՔ ԴՈՒՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: ...«Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի ...ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԵԽ-ՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱյսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ԳԱ՛Զ ՏՈՒՐ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ՆԱԵՒ ՋՈ՞ՒՐԸ
«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 25-Ը
Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է ...
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

