
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
- Մոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի իմաստ ստացավ: Այն դարձավ ցավագին ակտուալ: Այո, ծագումն ավելի կարեւոր էր, քան այն, ինչ տվյալ ստեղծագործողը, մարդն առաջարկում էր: Այսօր այս հարցը շարունակում է մեզ համար կարեւոր լինել, ինչը բացարձակապես ճիշտ չէ: Մենք, ինչպես անկախ պետականություն ունեցող ցանկացած այլ ազգ, պետք է ուշադրություն դարձնենք ոչ այնքան մարդու ազգությանը, որքան այն բանին, թե ի՞նչ է մտածում եւ գեղագիտական տեսանկյունից ի՞նչ է բերում ստեղծագործողը: Օրինակ՝ Գառզուն թեեւ ծագումով հայ է, բայց նա ֆրանսիացի նկարիչ է, այն դեպքում, երբ Այվազովսկին կամ Արշիլ Գորկին հայ նկարիչներ են: Ինչո՞ւ: Որովհետեւ վերջիններիս գեղագիտության, աշխարհընկալման մեջ կան տարրեր, որոնք կապված են ազգային մշակույթի ու կյանքի խորքային պրոցեսների հետ, իսկ Գառզուն հենվում է այլ գեղագիտական արժեքների վրա: Որքան էլ տարօրինակ է, նույնը կարելի է ասել նաեւ Սարոյանի մասին, որի ստեղծագործության հիմքում անվիճելիորեն ընկած է հայի հոգեբանությունը, աշխարհընկալումը, ինչպես նաեւ հայերեն բանավոր խոսքի ոճը, ընդ որում՝ հենց քաղաքային խոսքի: Օրինակ՝ Հրանտ Մաթեւոսյանը մշակում էր գյուղի, բարբառային խոսքի կառուցվածքն ու ձեւը, նրա դանդաղ, ծորուն, հագեցած ընթացքը:

20-րդ դարի հայ արձակի մասին խոսելու համար հարկ է հիշել, որ կան արվեստի տեսակներ, որոնց զարգացման համար կայացած պետության գործոնն անհրաժեշտ պայման է: Դրանց են պատկանում, օրինակ, քաղաքաշինությունը, աշխարհիկ ճարտարապետությունը, դասական երաժշտությունը՝ հատկապես սիմֆոնիկ, պրոֆեսիոնալ թատրոնը, կատարողական արվեստը, եւն: Հարկ է հիշել, որ Կիլիկյան պետության անկումից հետո Հայ Առաքելական եկեղեցին, իր իրավասության շրջանակներում դարեր շարունակ պետության դեր կատարելով, շարունակում էր զարգացնել երգչախմբային արվեստը, հոգեւոր երաժշտությունը: Եվ, ինչպես տեսնում ենք, դրանք ազգային մշակույթի մեջ պահպանվել են եւ զարգացում են ապրել: Ճիշտ այդպես եկեղեցին շարունակում էր զարգացնել եկեղեցաշինությունը: Սակայն մոտավորապես 14-րդ դարի վերջերից, 15-րդ դարի սկզբներից եկեղեցաշինությունը կանգ է առնում: Այս ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Եվ այսպես, արձակի մասին: Ազգային արձակի որոշ տարրեր մենք տեսնում ենք բազմաթիվ գրավոր աղբյուրներում՝ սկսած վաղ միջնադարից՝ տարեգրություններում, հիշատակարաններում, վաճառականների, ճանապարհորդների օրագրային գրառումներում, Ավետարանի մեկնություններում, եւն: Սակայն արձակի ժանրը (ինչը Եվրոպայում հայտնվեց իտալական Վերածննդի ժամանակաշրջանում) մեզ մոտ ի հայտ է գալիս միայն 19-րդ դարի առաջին կեսին: Պայմանականորեն հայ արձակի սկիզբը կարելի է համարել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: 19-րդ դարը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական էր: Այն անցավ Ռուսաստանի հովանու ներքո: 18-րդ դարում հայ մշակույթի վրա պարսկական մշակույթի հզոր ազդեցությունից հետո (Հովնաթանյաններ, Սայաթ-Նովա) Արեւելյան Հայաստանն առաջին անգամ էր հայտնվում քրիստոնյա պետության կազմում: Բազում դարեր անց երկիրն ի վերջո կրկին ազատվում է իր աշխարհայացքին ու աշխարհընկալմանը խորթ տարրերից. չէ՞ որ առանց մշակույթի մեջ արեւելյան, մահմեդական տարրերի պարտադրված կամ ոչ պարտադրված ընդունման անհնարին էր գոյատեւել: Երաժշտության մեջ դա անում են Մակար Եկմալյանն ու Կոմիտասը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին: Իսկ առաջին մարդը, որ հայ միտքը շրջեց դեպի ռուսական, ասել է թե՝ եվրոպակենտրոն աշխարհընկալումը, Խաչատուր Աբովյանն էր: Աբովյանն ավարտել էր Դորպատի համալսարանը, որն, ըստ էության, գերմանական էր: Խաչատուր Աբովյանը մեզ համար բացահայտեց եվրոպական գրականությունը, որն այն ժամանակ ծաղկում էր ապրում, իր գործողություններով, ստեղծագործությամբ նպաստեց այն բանին, որ երիտասարդությունը ուշադրություն դարձնի նաեւ թափ առնող ռուս գրականությանը: Աբովյանը հայ մշակույթի մեջ ներմուծեց շատ հետաքրքիր եւ հետագայում սիրելի դարձած արձակի ժանրը՝ հայրենասիրական, ժամանակակից, պատմական եւ հոգեբանական գծերի սինթեզը մի ստեղծագործության մեջ: Ձեւի առումով «Վերքը» եվրոպական վեպ էր: Աբովյանի դերն ավելի լավ ընկալելու համար ասեմ, որ Վենետիկում Մխիթարյանների գործունեությունն ու Մոսկվայում Լազարյան ճեմարանի բացումը հայ երիտասարդությանը մոտեցրին ռուսական եւ եվրոպական մտքին: Սա սկզբունքային հարց է
19-20-րդ դարերի հայ մշակույթի, մասնավորապես՝ արձակի ծագման եւ զարգացման համար:
20-րդ դարը հայ արձակի համար աստեղային էր, թեեւ նա չկարողացավ դուրս գալ միջազգային ասպարեզ՝ եվրոպական, համաշխարհային գեղագիտության մակարդակի: Սակայն ազգային արձակը մեծ զարգացում ապրեց: Արեւելահայ գեղարվեստական գրականությունը երեք սերունդների ընթացքում գտնվում էր Ռուսական կայսրության կազմում եւ խիստ կապված էր ռուս գեղարվեստական մտքի հետ: Հրապարակախոսությունը, հայրենասիրությունը, հանուն ազատության իդեալների պայքարը արեւելահայ արձակագիրների մի քանի սերունդների համար հիմնական թեմաներն էին: Մյուս կողմից՝ արեւմտահայ գրականությունը միտված էր դեպի եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական արձակի գեղագիտական նվաճումները. ֆրանսիական գրականությունն այն ժամանակ շատ մոդայիկ էր Պոլսում:
20-րդ դարի առաջին 20 տարիները որոշիչ եղան հայ արձակի համար: Ինչո՞ւ: Քանի որ դա մի ժամանակաշրջան էր, երբ ոչնչացվում էր ազգային մշակույթի ողջ արեւմտյան ճյուղը, որը հետագայում դառնալու էր սփյուռքի մշակույթ, իսկ արեւելյան հատվածում ստեղծվեց Առաջին Հանրապետությունը, որը գոյատեւեց երկու տարուց քիչ ավելի: Հետո ստեղծվեց երկրորդ՝ Խորհրդային Հանրապետությունը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, պետականությունը՝ որպես ազգային մշակույթի ներսում արժեքային համակարգ, որպես մտածողություն, պահպանվեց, եւ արեւելահայ գրողները շարունակեցին իրենց գեղագիտական, գեղարվեստական որոնումներն արդեն այն պայմաններում, որ ստեղծվել էին Ռուսաստանում հեղափոխությունից հետո:
Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին» թերեւս հայ արձակի առաջին լուրջ հայտն էր՝ դուրս գալու միջազգային ասպարեզ, առավել եւս, որ երկիրը խորհրդայնացումից հետո մտավ նոր Խորհրդային Միության կազմի մեջ: Չարենցի արձակը բարձր գնահատականի արժանացավ ժամանակակիցներից շատերի կողմից: «Երկիր Նաիրին» թարգմանվեց նաեւ ռուսերեն: Թարգմանիչը Յա. Խաչատրյանցն էր՝ Մարիետա Շահինյանի ամուսինը: Շահինյանի նուրբ եւ խիստ ճաշակը, նրա կարծիքը հեղինակավոր էր ռուս մշակույթի շատ գործիչների համար՝ սկսած Ռախմանինովից մինչեւ Ալեքսանդր Բլոկ:
Չարենցի արձակի, մասնավորապես՝ «Երկիր Նաիրի» վեպի, հատկապես նրա կառուցվածքի վրա բավականին մեծ ազդեցություն են թողել Անդրեյ Բելիի «Պետերբուրգը», մասնակիորեն՝ նաեւ ֆուտուրիզմը: Թեեւ ինքը՝ ստեղծագործությունը բացարձակ ինքնուրույն գործ է եւ, ավելին, ազգային մշակույթի մեծագույն գրական հուշարձաններից է: Հեգնանքը, սարկազմը, ցավը, Երկիր Նաիրիի բնակիչների խորը, գրոտեսկային վերլուծությունն այս վեպը բոլոր ժամանակների համար խիստ արդիական է դարձնում: Այդ նույն տասնամյակում չափազանց մեծ մասսայականություն էր վայելում նաեւ «Քաջ Նազար» ազգային հեքիաթը, որը փայլուն կերպով վերապատմում է հրաշալի մեկ այլ արձակագիր՝ Դերենիկ Դեմիրճյանը: 20-30-ական թթ. հայ արձակի մեջ ի հայտ են գալիս այնպիսի վարպետներ, ինչպես Կոստան Զարյանը, որի «Նավը լեռան վրա» վեպն արտացոլում է առաջադեմ արեւմտյան գեղագիտության միտումները, Ակսել Բակունցը՝ զարմանալի նուրբ, պոետիկ արձակագիր, որն ինչ-որ չափով հիշեցնում է Պրիշվինին, Հակոբ Օշականը՝ հզոր վերլուծաբան, Լեւոն-Զավեն Սյուրմելյանը եւ Հակոբ Մնձուրին՝ նուրբ, խորը զգացող արձակագիրներ, Շահան Շահնուրն ու Վազգեն Շուշանյանը՝ երկու սյուրռեալիստներ, երկու մեծ գրողներ, որոնք մինչ օրս էլ լիարժեք չեն գնահատվել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրականության կողմից:
Հայ արձակն ամբողջական կառուցվածք էր ձեռք բերում, քանզի Խորհրդային Հայաստանի գոյությունը աշխարհի քաղաքական քարտեզի վրա ոգեշնչում էր ստեղծագործողներին, նրանց որոշակի ուղղություն տալիս, թո՛ղ որ ոչ այնքան ճշգրիտ, ո՛չ այնքան ինքնուրույն, բայց տալիս էր նրանց եւ՛ որոնումների, եւ՛ համեմատության, եւ՛ ժխտումի հնարավորություն: Երկրորդ աշխարհամարտից առաջ ընկած այդ տասնամյակները բարդ էին ու պարադոքսալ. ստալինյան ռեժիմի ճիրաններում գտնվող Խորհրդային Հայաստան մշտական բնակության կամ պարզապես իբրեւ զբոսաշրջիկ գալիս էին բազմաթիվ նկարիչներ ու գրողներ, մասնավորապես՝ Վահան Թոթովենցը, Վիլյամ Սարոյանը, Ավետիք Իսահակյանը: Հնարավոր է՝ Թոթովենցի լավագույն գործերը դեռ առջեւում էին, թեեւ այն, ինչ նա արդեն ստեղծել էր, հետաքրքիր է եւ ուշադրության արժանի: Իսահակյանի «Ուստա Կարո» վեպը խոսում է այն մասին, որ բանաստեղծը բավականին լավ արձակ կարող էր ստեղծել:
Իհարկե, Երկրորդ համաշխարհայինից առաջ ընկած տարիները Հայաստանի գրողների ու նկարիչների համար դաժան ռեպրեսիաների տարիներ էին: Բայց մյուս կողմից՝ պետությունը խրախուսում էր գրականությունը, եւ երիտասարդությունը դուրս էր գալիս գրականության գայթակղիչ ու վտանգավոր ուղին: Շատ մեծ գրողներ զոհվեցին ստալինյան բանտերում, ոմանք էլ ողջ մնացին: Ուզում եմ առանձնացնել Գուրգեն Մահարուն. նա մեկն էր այն գրողներից, որ շարունակեց «Երկիր Նաիրի», «Խմբապետ Շավարշը», «Պատմության քառուղիներում» գործերում Չարենցի արտահայտած մտքերը՝ այսպիսով խորացնելով դատարկախոս հայրենասերների ու իրենց երկրի իսկական քաղաքացիների միջեւ անջրպետը: Ի դեպ, այսպես է յուրաքանչյուր հայի հոգում կազմավորվում պետության մեխանիզմը, ծնվում ներքին պատասխանատվության զգացումը. ինչպես ասում են՝ գրականությունը դաստիարակում է: Մահարուն մենք դեռ կվերադառնանք:
Այսօրվա Հայաստանը՝ Երրորդ Հանրապետությունը, սկիզբ է առնում Թուրքմենչայի պայմանագրից՝ անցնելով այս 180 տարիների բոլոր փոփոխությունների միջով: Պետությունը հեշտությամբ չի կառուցվում, մանավանդ մեզ նման ժողովուրդների մոտ, քանզի գոյատեւելու հսկայական փորձը, անվստահությունը բոլորի հանդեպ, քաղաքական ու պետական փոքր փորձը, պահպանողականությունը՝ իբրեւ ազգին միավորող կարեւորագույն գործոն, չափազանց հակասական պայմաններ են ստեղծում պետության կառուցման կարեւոր խնդիրների իրագործման եւ մասնավորապես պետության ներսում մշակույթի կայացման համար:
Համաշխարհային պատերազմը հայ գրականությանը նոր էպիկական տիպ կամ հայոց պատմության նոր մեկնաբանություն տվեց: Հենց այդ ժամանակահատվածում են լույս տեսնում պատանիների համար երկու առաջնակարգ պատմավեպեր՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքն» ու Ստեփան Զորյանի «Պապ թագավորը»: Այս ստեղծագործությունների նպատակը թեեւ հայրենասիրության դաստիարակությունն էր, բայց դրանք գրված էին այնպիսի մեծ վարպետների կողմից, որոնց համար մարդկային ապրումները, ճակատագրերը պակաս կարեւոր չէին, քան «հայրենիքը փրկելու» պաթոսը:
Հետպատերազմյան ժամանակաշրջանը հուսադրող էր. գեղարվեստական գրականության մեջ հաջողությունների ակնկալիքը մեծ էր: Եվ իսկապես, սփյուռքի գրականության լավագույն նմուշները իմաստավորում էին Եվրոպայի ու Ամերիկայի արձակի հարուստ փորձը, իսկ Խորհրդային Հայաստանում Ստալինի մահից հետո նոր դարաշրջան սկսվեց. եկավ գրողների երիտասարդ սերունդը՝ իր ամբիցիաներով: Դա ազատություն էր եւ ընդվզում միաժամանակ՝ Հրանտ Մաթեւոսյան, Վարդգես Պետրոսյան, Ռաֆայել Արամյան, Աղասի Այվազյան, Մուշեղ Գալշոյան, Մանուկ Մնացականյան, Աբիգ Ավագյան, Պերճ Զեյթունցյան...: Նրանք Երեւանի 60-ականների սերունդն էին, նոր քաղաքի՝ ազգային մշակույթի իսկական մայրաքաղաքի ոչ թե անունով, այլ էությամբ: Երեւանն առաջին անգամ հայտնվեց 60-ականների գրողների գրքերի էջերում՝ որպես իր նկարագիրն ունեցող քաղաք՝ իր առանձնահատուկ կյանքով, պատմությամբ ու բնակիչներով: Եվ ոչ թե պատերազմի, այլ առօրյա կյանքի ռակուրսով: Բայց Երեւանի հետ միաժամանակ նշանակալից էին դառնում նաեւ Հայաստանի մյուս քաղաքները, գյուղերը: Շատ ընտանիքների ու տոհմերի պատմությունը հայտնվում էր երիտասարդ հայ գրողների ու նրանց ավագ ընկերների գրքերի էջերում: Օրինակ՝ գյուղական կյանքը, բարբառի ռիթմը հուզում էր Հրանտ Մաթեւոսյանին, ինչպես անհետացող Երեւանը՝ Ռաֆայել Արամյանին, կամ Թիֆլիսն ու նրա միֆը՝ Աղասի Այվազյանին, ինչպես ժամանակակից Երեւանը՝ իր սոցիալական ու ինտելեկտուալ խնդիրներով հուզում էր Պերճ Զեյթունցյանին: Իբրեւ կրքոտ, աննկուն եւ ողբերգական հրապարակախոս էր ներկայանում Վարդգես Պետրոսյանը...
Սակայն երիտասարդների հետ միաժամանակ այդ նույն 60-ականներին տպագրվեցին Գուրգեն Մահարու ստեղծագործությունները, ում ներդրումը հայ արձակի պատմության մեջ դեռ լիարժեք գնահատական չի ստացել: Ազգային աշխարհընկալման կենսական, հիմնարար հարցերն էր բարձրացնում հեղինակը «Այրվող այգեստաններ» վեպում: Իսկ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի էպիկական որոնումներն ու հոգեբանական իրավիճակների նուրբ վերլուծությունն ընթերցողին ստիպում էր հասկանալ, թե իրականում ինչպիսին է եղել հասարակ ռազմիկի սերն ու արժանապատվությունը: «Լռի՛ր, երբ տեսնում ես, որ քեզ չեն հասկանում»,- այս քրիստոնեական ճշմարտությունն է երեւան գալիս վերջին երկու վեպերում: Բայց Մահարին ավելի հեռուն է գնացել. նա մատնացույց է անում մեր ազգային սխալները, դառնությամբ ու ցավով փորձում է դրանք հասցնել զգայուն եւ խորը ընթերցողին: Իսկ Դաշտենցը ուրախ է, որ կյանքը կա, եւ նրա հերոսի դրաման միաժամանակ անձնական է եւ ազգային: Մահարին ողբերգության պատասխանատվությունն իր վրա է վերցնում. նա մատնացույց է անում ազգային մտածելակերպի ցավոտ կետերը...
Ի՞նչ էին ուսումնասիրում, նկարագրում, բացահայտում եւ վերլուծում հայ արձակագիրները Խորհրդային Հայաստանում եւ սփյուռքում այս տասնամյակների ընթացքում: Նախ եւ առաջ՝ նրանք յուրացնում էին արձակի ժանրը՝ հայ արձակը դարձնելով ավելի ընդգրկուն, խորը, ավելի յուրօրինակ: 20-րդ դարի հայ արձակը հսկայական ուղի է անցել՝ մեր առջեւ բացելով միանգամայն այլ աշխարհ՝ հայի աշխարհը: Լույս են տեսնում Հայաստանի մասին գրքեր՝ գրված սփյուռքահայ գրողների կողմից, եւ հակառակը՝ հայաստանցի գրողների գրքերը սփյուռքի մասին: Հայի ու Հայաստանի կերպարը Հրանտ Մաթեւոսյանի կամ Վարդգես Պետրոսյանի արձակում բացարձակ նման չէ Աղասի Այվազյանի կամ Պերճ Զեյթունցյանի ստեղծած կերպարներին, եւ դա հրաշալի է: Յուրաքանչյուր կերպար խոսում է հեղինակի անհատականության, կյանքի բազմազանության, գեղարվեստական որոնումների բազմազան լինելու մասին: Այս 30 տարիների ընթացքում հայ արձակը կարողացավ ընթերցողի համար բացահայտել ազգի ամբողջական դիմանկարը՝ շոշափելով եւ՛ գյուղացու աշխարհը, եւ՛ գիտնականների աշխարհը, եւ՛ քաղաքացուն, եւ՛ ծերունի ներգաղթածներին, եւ՛ ռեպրեսիաների զոհերին, եւ՛ շատ ու շատ ուրիշների:
Խորհրդային տարիներին շատ հեղինակներ ճանաչում գտան, սիրելի դարձան նախկին ԽՍՀՄ-ի շատ հանրապետություններում, իսկ առանձին հեղինակներ փորձ արեցին մտնելու համաշխարհային գրական պրոցեսի մեջ: Դրան որոշակի իմաստով օգնեց արձակը, որը կարողացավ դառնալ լավ կինեմատոգրաֆ: Սակայն դա ընդամենն առաջին փորձն էր: Եվ այսօր հայ արձակը նոր փորձ է անում՝ գտնելու իր տեղը ժամանակակից գեղարվեստական ուղղությունների մեջ, այդ նոր ձեւերի մեջ լինելու համահունչ եւ ուժեղ:
Երկրի անկախությունը ստեղծագործական որոնումների ազատությունն է: Ստեղծագործողի ուժը նրա անհատականության մեջ է եւ գրական կյանքի ու այն գրական պրոցեսի, որը խնդիրներ է առաջադրում՝ հասարակության համար հասկանալի կամ ոչ այնքան, բայց որոնք ձեւակերպում է գրողը: Այսօր Հայաստանի արձակագիրների մի ողջ խումբ ուշադիր վերլուծում է իր ժամանակակցին, հայոց աշխարհը, գեղարվեստական ձեւի խնդիրները, խորասուզվում հասարակության հոգեբանության եւ մտածելակերպի մեջ՝ նոր հորիզոններ բացելով ազգային արձակի համար: Մարդը ժամանակի համատեքստում մնում է ուսումնասիրության կարեւորագույն օբյեկտ: Եվ այս դասը ազգի համար ամենաէականն է, քանզի մեծ գրականությունն ուսումնասիրում է մարդուն, ոչ թե նրա ֆոլկլորային կերպարը:
«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԱՅՍՕՐ ՇԱՏ «ԱՂԲ» ԿԱ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց ...«ՔԱՆԴԱԿԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ»
Քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ...ԵՎՍ ՄԵԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՐՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը»
Լուի Ցայֆեր
2006 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ, ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
Մոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի ...ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր ...ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների համար շատ լավ է հմուլակոնի (ւՎպսՖ) թուրմը: 10 գր հմուլը 20 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 30 րոպե եւ քամել: 25 հատ հմուլակոնի թուրմը խառնել 1/2 բաժակ սպիրտի ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆ
Մոդելագործ ձեւավորողների ֆանտազիան միշտ եղել է իր բարձունքում: Նորաձեւություն ստեղծողների մտահղացումները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ երբեմն՝ շատ վտանգավոր առողջության համար. հագուստի էլեմենտները սարսափելի ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ
Անհրաժեշտ է 1 կապ համեմ, 1 կապ մաղադանոս, 1 կապ կանաչ սոխ, 2 հատ ձու, 3 ճաշի գդալ բուսական յուղ, ալյուր: Կանաչիները մանր կտրատել, խառնել ձուն, աղը, պղպեղը եւ այնքան ալյուր, որ հնարավոր լինի գդալով լցնել ...«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՊԱՏԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՇՐՎՈՒՄ ԵՆ»
16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:
...«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ ...ԳՐԱՆՏ ԵՆ ՇԱՀԵԼ
Անի ՀԱՐՈՅԱՆԷրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ...ՀՅԴ-Ն ԷԼԻ ՓՈԽՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ
«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի ...ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՏԵՍՈՒՉ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին` նրա հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր։ ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն ...ՀՐԴԵՀ` ՉԱՐԲԱԽՈՒՄ
Երեկ գիշերը ժամը 00:05-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...«ՌԴ-Ն ԻՐ ՖՈՐՊՈՍՏՆ ԷԺԱՆ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:
Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի ...ՄԱՐՏԻ 1-Ը ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՀԱԹԱԹԱ՝ ՆԱԵՒ ՌԴ-ԻՆ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա ...ԱՐՎԵՍՏԱ(Տ)ԳԵՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ
Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես ...ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ
1Երեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` ...ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ...ԿՈՒՏԱԿԵՔ ՁԵՐ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Հայաստանում 2005-2006թթ. սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում արդեն հաջորդ տարի հանրապետությունը կարող է անցնել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում ...ՆՄԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու ...ՀԻՆԳԵՐՈՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն ...ԿԲ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՎԵԼ»,- ՆՇՎԱԾ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու ...ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Երեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱՆՆԵՐԻ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ...
«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք ...ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի առնչությամբ վերաքննիչ բողոքը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով ...ՆՈ՞Ր, ԹԵ՞ «ՌԱԿԻՐՈՎԿԱ» ԵՂԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Ավելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ...
Նիկոլո Մաքիավելի
ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին ...ԿՈԱԼԻՑԻԱ Է, ... ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ
Նոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: ...ԶԻՆՎՈՐ ԵՔ ԴՈՒՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: ...«Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի ...ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԵԽ-ՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱյսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ԳԱ՛Զ ՏՈՒՐ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ՆԱԵՒ ՋՈ՞ՒՐԸ
«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 25-Ը
Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է ...
«ԵՐԿԻՐԸ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

