
«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԱՅՍՕՐ ՇԱՏ «ԱՂԲ» ԿԱ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
- Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց տալով լուծումներ, երբեմն էլ՝ հստակ լուծումների փոխարեն թողնում բազմակետեր, որոնք վերածվելով բազմաթիվ «ինչո՞ւ»-ների ու «ինչպե՞ս»-ների, ներկայացումից ժամեր, անգամ` օրեր անց դեռ հետապնդում են մեզ, երբեմն` պատասխան գտնում, երբեմն էլ` մնում անպատասխան:

Խամաճիկների թատրոնը մինչ օրս չի վերանորոգվել, բայց նրա փոքրիկ դահլիճում երբեք չեն դադարում բեմականացումները երեխաների ու մեծերի համար՝ գրեթե ազատ չթողնելով դահլիճի բավական հնաոճ, ոչ հարմարավետ աթոռները: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հուսով է, որ այս տարի կվերանորոգվի նաեւ իրենց թատրոնը, եւ այս թատրոնի հանդիսատեսը եւս ներկայացումները կդիտի հարմարավետ ու գեղեցիկ դահլիճում. «Երբ ես դարձա այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը, թատրոնի դահլիճում աթոռների փոխարեն իշոտնուկներ էին դրված, ինչն ակնհայտորեն ազդում էր մեր թատրոն այցելող հանդիսատեսի թվի վրա: Թատրոնի` չվերանորոգված լինելու պատճառով մենք կորցնում ենք մրցունակությունը այլ թատրոնների հետ, որովհետեւ բոլորն էլ ուզում են հարմարավետ պայմաններում ներկայացում դիտել: Հիմա մեր թատրոնի վիճակն այդքան էլ սարսափելի չէ, փորձում ենք ինքներս հնարավորինս բարելավել մեր պայմանները, ձեռք ենք բերում նաեւ նոր տիկնիկներ, բայց մեծ խնդիր ունենք այդ տիկնիկները պահելու առումով: Աստիճանաբար մեր թատրոնի հանդեպ մեծանում է հետաքրքրությունը, ավելանում է հանդիսատեսի թիվը: Մեր ներկայացումներից շատերը թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս արժանանում են տարբեր մրցանակների: Արտերկրից բազմաթիվ հրավերներ ենք ստանում՝ մասնակցելու տեղի փառատոներին, բայց հաճախ չենք կարողանում մասնակցել միայն ֆինանսական պատճառով»,- ասում է Արմեն Էլբակյանը:
- Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա մեր թատերական եւ մշակութային կյանքը:
- Մեր մշակույթում այսօր շատ «աղբ» կա, որը փորձում են որպես արվեստ ներկայացնել: Կարծում եմ` ի վերջո այդ ամենը կհանգի ինքնամաքրման, եւ մարգարիտը ջրի երես դուրս կգա: Եթե ստեղծվում են արվեստի լուրջ գործեր, վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն մեր մշակույթում: Մշակութային կյանքի զարգացման վրա ազդում է նաեւ մշակույթի նախարարի հաճախակի փոփոխումը, ինչը միայն վնասում է այս ասպարեզում նկատելի զարգացում ունենալուն, որովհետեւ նրանց ժամանակ չի տրվում ավարտելու սկսած աշխատանքը: Այս ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան նաեւ աշխատել արվեստագետների հետ, որովհետեւ արվեստագետները որքան սովորական մարդիկ են, նույնքան էլ «անսովոր» են, եւ յուրաքանչյուրին առանձնահատուկ վերաբերմունք է պետք ցուցաբերել: Այդ առումով այնքան էլ հեշտ չէ նրանց հետ շփման ու աշխատանքի ձեւեր գտնելը:
- Մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների կարծիքով` տարիներ առաջ ստեղծված արվեստի գործերն ավելի արժեքավոր են, քան այսօրվանը: Համամի՞տ եք այդ տեսակետին:
- Մեր ազգի հոգեբանության մեջ նստվածք ունի «գնա մեռի, արի սիրեմ» արտահայտությունը: Յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր ռիթմը, զարկերակը եւ ունի իր պահանջարկն ու ասելիքը, իր դարի խնդիրը, եւ անհնար է, որ չծնվեն արժեքավոր գործեր կամ արվեստագետներ, որոնք համահունչ են ժամանակին: Պարզապես այդ ամենը տեսնել ու գնահատել է պետք: Մենք մի թերություն էլ ունենք. հաճախ գնահատման չափանիշ է դառնում որեւէ արվեստագետի՝ միջազգային փառատոներում ինչ-որ մրցանակի արժանացած լինելը: Բայց չեմ կարծում, որ, օրինակ, Մինասը կամ Վրույր Գալստյանն արտասահմանում շատ հայտնի նկարիչներ էին: Նրանց նկարներն ամեն անգամ նայելիս, սակայն, ապշում ես, թե ինչպես են կարողացել աշխարհն իրենց աչքերով տեսնել ու այդ ամենը վարպետորեն փոխանցել կտավին: Բոլոր ժամանակներում էլ եղել են թե անճաշակ, թե անամոթ ու անբարոյական գործեր, եւ` հակառակը: Մշակութային այս ահռելի «աղբի», անթիվ աֆիշների մեջ կան շատ լավ գործեր: Պարզապես կարեւոր է, որ արվեստով զբաղվողները չտարվեն աստղային հիվանդությամբ, հասկանան, որ այն, ինչ իրենք են անում, չի նշանակում, որ իրենցից է սկսվել: Բոլորիցս առաջ ինչ-ոչ մեկն ինչ-որ բան արել է, իսկ հիմա այդ արվածը շարունակվում է, ներկայացվում նորովի: Եթե արդեն ստեղծվել է անիվը, հո նորից չե՞նք հնարելու այն, որպեսզի համարվի, որ արժեքավոր գործ է արվում: Հետո պետք է ստեղծել հեծանիվը, սայլը եւ այլն: Մշակույթի յուրաքանչյուր ոլորտ ունի իր զարգացման փուլերն ու պատմությունը: Կան տարբեր թատերական ուղղություններ, եւ կան արվեստագետներ, որոնք այս կամ այն ուղղությունն են դավանում, եւ գուցե մեկս մյուսի հետ չհամաձայնենք, որովհետեւ յուրաքանչյուրս յուրովի ենք տեսնում, ընկալում եւ նկարագրում աշխարհը, բայց կարեւորն այն է, թե ինչպիսի՞ բարոյականությամբ է այդ ամենը նկարագրվում եւ ո՞րն է որեւէ ստեղծագործություն արարելու նպատակը:
- Ձեր թատրոնում հատկապես մեծ տեղ եք հատկացնում երիտասարդ կադրերին, ինչը նպաստում է երիտասարդներին ի սկզբանե թատերական կյանքին մոտ պահելուն՝ նրանց հնարավորություն տալով այդ ասպարեզում ձեռք բերել անհրաժեշտ փորձ ու պրոֆեսիոնալիզմ:
- Եթե ընտանիքում երեխաներ չլինեն, այդ ընտանիքը չի կարող շարունակվել: Երիտասարդներին պետք չէ խանգարել ստեղծագործել, հակառակը, նրանց օգնել ու աջակցել է պետք: Տարիներ առաջ, երբ ես էլ դեռ երիտասարդ էի, կարծում էի, որ լինելով Էդգար Էլբակյանի որդին, իմ առջեւ բացվելու են բոլոր դռները, բայց իրականությունը ճիշտ հակառակն ապացուցեց: Ինձ շատ խանգարեցին ստեղծագործել, որովհետեւ այդ տարիներին երիտասարդներն արվեստում շատ դժվար էին գտնում իրենց տեղը: Հիմա ավելի մեղմ ենք մոտենում երիտասարդ կադրերին, փորձում նրանց հնարավորություն տալ ավելի ազատ ստեղծագործել: Թատրոնում լինելով՝ ես ոչ միայն սիրում եմ թատրոնը, այլ ուզում, որ թատրոնը կատարի հասարակական այն գործառույթը, որը պետք է կատարի: Սա է մեր՝ երիտասարդներին մեր թատրոն ներգրավելու հիմնական պատճառը՝ նրանց մեջ ի սկզբանե սերմանելով, որ չտրվեն փառքին: Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ փառքի գայթակղությանը: Այդ ճանապարհին կարեւոր ու պարտադիր է՝ չկորցնել բարոյականությունն ու սերը մերձավորի հանդեպ:
- Ասացիք՝ թատրոնը հասարակության համար պետք է կատարի իր գործառույթը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ գործառույթը:
- Թատրոնը մի ամբիոն է, որտեղից մենք պետք է խոսենք գեղեցիկի, ազնիվի եւ բարոյականի մասին՝ չանտեսելով ցուցադրել մեր կյանքում տեղ գտած այն անբարոյականությունը, որը գուցե դառնա մեր երկրի կործանման պատճառը: Թատրոնը հանդիսատեսի հետ պետք է կենդանի զրույցի մեջ մտնի, իսկ զրույցը կարող է լինել կատակով, ցավով, կամ՝ կատակով-ցավով՝ հասկանալու եւ հասկացնելու համար, թե ինչո՞ւ ենք ապրում, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս պետք է ապրել, ի՞նչ է պետք սովորեցնել նոր սերնդին:
- Օրերս «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացաք «Լավագույն դերասան» մրցանակին: Այդ մրցանակն առանձնանո՞ւմ է Ձեր մրցանակների մեջ:
- Ինձ համար իսկապես անակնկալ էր այդ մրցանակին արժանանալը: Մրցանակն առանձնանում է նրանով, որ վաղուց չէի խաղացել թատրոնում եւ չէի կարծում, որ կարող եմ որպես դերասան նման մրցանակի արժանանալ: Ես եւ Աննան անգամ չէինք ուզում մասնակցել այդ մրցանակաբաշխությանը, քանի որ բազմիցս մասնակցել ենք: Բայց չկարողացանք մերժել Հակոբ Ղազանչյանի խնդրանքը եւ մասնակցեցինք՝ ներկայացնելով «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը: Այս ներկայացումն այս տարի ներկայացվեց նաեւ Բուդապեշտում կայացած «Արմուստ-ֆեստ» փառատոնին, որտեղ կրկին նույն մրցանակին արժանացա:
«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԱՅՍՕՐ ՇԱՏ «ԱՂԲ» ԿԱ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց ...«ՔԱՆԴԱԿԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ»
Քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ...ԵՎՍ ՄԵԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՐՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը»
Լուի Ցայֆեր
2006 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ, ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
Մոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի ...ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր ...ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների համար շատ լավ է հմուլակոնի (ւՎպսՖ) թուրմը: 10 գր հմուլը 20 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 30 րոպե եւ քամել: 25 հատ հմուլակոնի թուրմը խառնել 1/2 բաժակ սպիրտի ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆ
Մոդելագործ ձեւավորողների ֆանտազիան միշտ եղել է իր բարձունքում: Նորաձեւություն ստեղծողների մտահղացումները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ երբեմն՝ շատ վտանգավոր առողջության համար. հագուստի էլեմենտները սարսափելի ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ
Անհրաժեշտ է 1 կապ համեմ, 1 կապ մաղադանոս, 1 կապ կանաչ սոխ, 2 հատ ձու, 3 ճաշի գդալ բուսական յուղ, ալյուր: Կանաչիները մանր կտրատել, խառնել ձուն, աղը, պղպեղը եւ այնքան ալյուր, որ հնարավոր լինի գդալով լցնել ...«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՊԱՏԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՇՐՎՈՒՄ ԵՆ»
16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:
...«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ ...ԳՐԱՆՏ ԵՆ ՇԱՀԵԼ
Անի ՀԱՐՈՅԱՆԷրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ...ՀՅԴ-Ն ԷԼԻ ՓՈԽՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ
«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի ...ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՏԵՍՈՒՉ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին` նրա հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր։ ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն ...ՀՐԴԵՀ` ՉԱՐԲԱԽՈՒՄ
Երեկ գիշերը ժամը 00:05-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...«ՌԴ-Ն ԻՐ ՖՈՐՊՈՍՏՆ ԷԺԱՆ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:
Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի ...ՄԱՐՏԻ 1-Ը ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՀԱԹԱԹԱ՝ ՆԱԵՒ ՌԴ-ԻՆ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա ...ԱՐՎԵՍՏԱ(Տ)ԳԵՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ
Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես ...ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ
1Երեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` ...ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ...ԿՈՒՏԱԿԵՔ ՁԵՐ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Հայաստանում 2005-2006թթ. սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում արդեն հաջորդ տարի հանրապետությունը կարող է անցնել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում ...ՆՄԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու ...ՀԻՆԳԵՐՈՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն ...ԿԲ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՎԵԼ»,- ՆՇՎԱԾ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու ...ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Երեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱՆՆԵՐԻ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ...
«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք ...ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի առնչությամբ վերաքննիչ բողոքը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով ...ՆՈ՞Ր, ԹԵ՞ «ՌԱԿԻՐՈՎԿԱ» ԵՂԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Ավելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ...
Նիկոլո Մաքիավելի
ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին ...ԿՈԱԼԻՑԻԱ Է, ... ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ
Նոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: ...ԶԻՆՎՈՐ ԵՔ ԴՈՒՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: ...«Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի ...ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԵԽ-ՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱյսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ԳԱ՛Զ ՏՈՒՐ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ՆԱԵՒ ՋՈ՞ՒՐԸ
«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 25-Ը
Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է ...
ՀՅԴ-ԻՆ ԷԼ ՄԵՐԺԵՑԻՆ
ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՐՏԱՖԻԼՄ՝ ՔԵՈՍԱՅԱՆԱԿԱՆ ԵՐԱՆԳՈՎ
ՄՏԱՀՈԳ ԵՆ
ԻՍԿ ՋՐՀՈՐՈՒՄ ԿՌԿՌՈՒՄ ԵՆ ԳՈՐՏԵՐԸ…
ՍԵՒԱ՞ՆՆ ԵՆ ՓՐԿՈՒՄ, ԹԵ՞ ԱՓԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

