
«ԱՌԱՆՑ ՃԳՆԱԺԱՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
- - Պրն Սարգսյան, ընդհուպ մինչեւ Ձեր նշանակման նախորդ օրը հերքում էիք Ձեր` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը, սակայն հիմա զբաղեցնում եք այս պաշտոնը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

- Ինձ համար էլ էր դա անսպասելի։
- Այսինքն, մինչեւ Ձեր հերքումը նույնիսկ առաջա՞րկ չէր եղել։
- Այո։
- Ընտրություններից հետո շատ էր խոսվում, որ առկա լարվածության մեղմացումը մեծապես կախված է լինելու կադրային քաղաքականությունից, մասնավորապես այն բանից, թե ովքեր կլինեն կառավարության կազմում, եւ, հատկապես ով կլինի վարչապետը։ Կարելի՞ է արդյոք Ձեր նշանակումը դիտարկել այդ համատեքստում:
- Ես հավատում եմ բոլոր այն սկզբունքներին եւ գաղափարներին, որ առաջ է քաշել հանրապետության նախագահը։ Նրա կառավարության կողմից առաջ քաշված սկզբունքային թեզերից մեկը հենց դա էր՝ կադրային քաղաքականությունն ինչպե՞ս է լինելու, մթնոլորտը ինչպե՞ս է բարեփոխելու։ Կարծում եմ՝ նախագահը գործելու է հենց այդ սկզբունքներով` ձեւավորել կառավարություն՝ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում։ Եվ բոլոր կուսակցություններն էլ, ծանոթ լինելով նորընտիր նախագահի նախընտրական ծրագրին, պետք է ձգտեն ներկայացնել այնպիսի թեկնածուներ, որոնք կբավարարեն նախագահի սկզբունքներին։
- Մամուլում հրապարակումներ եղան, թե Դուք համաձայնել եք ստանձնել վարչապետի պաշտոնը` պայմանով, որ ինքներդ պետք է որոշեք՝ ում հետ եք աշխատելու։ Ո՞ւմ հետ եք պատկերացնում Ձեր համատեղ աշխատանքը։
- Ես ոչ մեկի առջեւ ոչ մի պայման չեմ դրել։ Եթե պայմաններ դնելու անհրաժեշտություն լիներ, ես չէի հայտնվի վարչապետի պաշտոնում։ Մենք Սերժ Սարգսյանի հետ համախոհներ ենք, իսկ դա նշանակում է, որ որեւէ պայման դնելու անհրաժեշտություն չկա։ Այն սկզբունքները եւ մոտեցումները, որ շարադրվել են նախագահի կողմից, ինձ համար ամբողջությամբ ընդունելի են։ Ես եկել եմ մեր այդ համախոհության հիմքերի վրա ղեկավարելու կառավարությունը։ Այդ իսկ առումով՝ մենք շատ բաց ենք, վստահում ենք միմյանց, մեր քննարկումները բաց են։ Սահմանափակումները եւ շրջանակները, որոնք մեզ տրված են կառավարության ձեւավորման հարցում, հանրությանը հայտնի են. դա կոալիցիոն կառավարության հրապարակված փաստաթուղթն է՝ ինչ սկզբունքների շուրջ է ձեւավորվում կոալիցիան։ Հասկանալի է, որ 4 կուսակցություններից ամեն մեկն ունեն իրենց թեկնածուները, պատկերացումները, եւ այս բանակցությունների շնորհիվ էլ ձեւավորվելու է այդ կառավարությունը։
- Մամուլում շրջանառվում են նաեւ մի քանի անուններ, ովքեր տեղ կզբաղեցնեն կառավարությունում: Որքանո՞վ են այդ լուրերն արժանահավատ։
- Երբ քննարկումներ են ընթանում, կոռեկտ չէ այդ ընթացքում ինչ-որ հայտարարություններ անելը։ Դա կկաշկանդի բանակցությունների կողմերին, հասարակությանը սխալ ազդակներ կհաղորդի եւ սխալ տրամադրություններ կստեղծի։ Դրա համար ընդամենը պետք է համբերել մի քանի օր, մինչեւ այդ բանակցությունները եւ քննարկումները ավարտվեն։ Հետո հանրությունը տեղյակ կլինի։ Բնականաբար, ամեն մի կուսակցություն առաջնորդվում է իր սկզբունքներով, եւ նրանց մոտ առաջնահերթությունները կարող են տարբեր լինել։ Արդյունքում կունենանք մի այնպիսի կառավարություն, որը պետք է բավարարի բոլորին։ Հանրությունը կարող է արդեն ըստ դրա էլ դատողություններ անել։
- Վերջին քաղաքական զարգացումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա, եւ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տնտեսական զարգացումները հետագա քաղաքական գործընթացների վրա։ Եթե տնտեսական գործընթացները շեղվեն նախանշված ուղուց, այսինքն՝ կառավարությունը չկարողանա կատարել իր ծրագիրը, ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել դա քաղաքական առումով։
- Ժամանակակից տնտեսագիտությունը էական նշանակություն է տալիս հասարակության տրամադրություններին, որովհետեւ հասարակության սպասումներով են ձեւավորվում տնտեսական համակարգը, շարժառիթները եւ տնտեսության կառուցվածքը։ Ինչպիսի՞ պատկերացումներ ունի հասարակությունն իր տնտեսության մասին, ապագայի մասին՝ դա էլ հենց որոշում է այսօրվա տնտեսական կացությունը։ Սպասումներն էական նշանակություն ունեն։ Վստահության մթնոլորտն ինքն այսուհետեւ տնտեսագիտական կատեգորիա է, որովհետեւ եթե հասարակության մեջ կա վստահություն, շատ ծախսեր էապես կրճատվում են, այդ թվում՝ ամենակարեւորը՝ ժամանակի ծախսը, որը էապես բարձրացնում է ապրանքի, ծառայության ինքնարժեքը, դարձնում ոչ մրցունակ։ Դրա համար հասարակությունում տիրող տրամադրությունները ստեղծում են միջավայր եւ չեն կարող չանդրադառնալ մեր տնտեսության վիճակի վրա։ Մեր խնդիրն է՝ պոզիտիվ տրամադրություններ ստեղծել, առողջ սպասումներ՝ ապագայի վերաբերյալ, համախմբել ժողովրդին այն ծրագրերի եւ գաղափարների շուրջ, որոնք առաջ է քաշել հանրապետության նախագահը, եւ որոնք արժանացել են ժողովրդի հավանությանը։ Պետք է ընդունենք, որ դրանք իսկապես հավակնոտ, բեկումնային ծրագրեր են եւ կարող են էապես բարելավել մեր կյանքը։ Կունենա՞նք արդյոք մենք հաջողություն, պայմանավորված է լինելու մեր աշխատանքով։ Պայմանավորված է լինելու ձեր (նկատի ունի ԶԼՄ-ներին.- Բ.Թ.) աշխատանքով՝ կվստահե՞ք դուք մեզ, կկարողանա՞ք համապատասխան ազդակներ հաղորդել հասարակությանը, որ մենք այն թիմն ենք, որը լծվել է այս գործին՝ հավատալով։ Եթե չենք կարողանա, ապա կտապալենք գործը։ Բայց ես համոզված եմ, որ մենք ունենք այդ կարողությունները, որ հասարակությունը տրամադրված է՝ դրական բարեփոխումներն ընկալելու։
- Նշեցիք, որ շատ կարեւոր է վստահության մթնոլորտ ստեղծելը։ Սակայն հասարակության մի ստվար հատված այդ վստահությունը չունի իշխանությունների նկատմամբ։ Որպես վարչապետ՝ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլն այդ ուղղությամբ։
- Լուծումը շատ պարզ է։ Եթե մեր խոսքերը եւ գործերը համընկնում են, մենք ձեռք ենք բերում վստահություն, իսկ եթե դրանց մեջ կա տարբերություն, կորցնում ենք այն։
- Այսինքն՝ արմատական քայլերի անհրաժեշտություն չկա՞, եւ ընդամենը պետք է իրագործել կառավարության ծրագի՞րը։
- Իհարկե։ Եթե մենք հայտարարում ենք, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից, հանրությունը դա պետք է տեսնի։ Եվ մենք փոխվում ենք։
- Ժամանակին Դուք հոդված էիք հրապարակել՝ «Ինչպե՞ս անել հեղափոխություն»։ Ձեր պատկերացրած հեղափոխությունը որեւէ կապ ունի՞ Ձեր նշած փոփոխությունների հետ։
- Իհարկե։ Որովհետեւ փոփոխությունները պետք է առաջին հերթին տեղի ունենան մեր մեջ, մեր մտածողության մեջ։ Իսկ դա բավականին ցավոտ եւ բարդ գործընթաց է։
- Բայց պետք է ինչ-որ մի բան ստիպի, որ այդ փոփոխությունները լինեն։ Ի՞նչը։
- Ներքին համոզմունքը։ Առաջին հերթին գալիս է գաղափարը, դուք այդ գաղափարը մարսում եք, դա արդեն դառնում է ձեր սեփականը։ Հետագայում այն ապրոբացիայի եք ենթարկում, եւ դա արդեն դառնում է ձեր համոզմունքը։ Դրանից հետո դուք ձեր կյանքն այլ կերպ չեք պատկերացնում, քան ձեր համոզմունքներն ի կատար ածելը։ Սա է հեղափոխության ճանապարհը։
- Հետո պետք է սկսել ուրիշների՞ն համոզել։
- Այո։ Եթե դուք ձեր մեջ այդ հեղափոխությունը չեք արել, չեք կարող ուրիշի մեջ, հասարակության մեջ դա անել։ Այս գործընթացը ցավոտ է, որովհետեւ մարդիկ հակված չեն իրենց կենցաղավարությունը, ամենօրյա պահվածքը փոխել։ Բոլորն ուզում են, որ իրենց կենցաղը բարելավվի, բայց լուծումը տեսնում են ոչ թե իրենց անձի մեջ, այլ գտնում են, որ կառավարությունը պետք է ինչ-որ բաներ փոխի, որ իրենք վաղը սկսեն լավ ապրել՝ չփոխվելով։ Բայց այդպես չի լինում, մենք բոլորս միասին պետք է փոխվենք, եթե ուզում ենք ապրել նորմալ հասարակության մեջ։ Ամեն մեկն առանձին իրեն համարում է նորմալ մարդ եւ չի ուզում փոխվել, բայց միեւնույն ժամանակ՝ բոլորն ուզում են, որ փոխվի միջավայրը։
- Բայց դա բնական չէ՞, երբ մարդը մտածում է՝ թող առաջին հերթին կառավարության անդամներն իրենք փոխվեն, որ ինքն էլ տեսնի, օրինակ վերցնի։
- Ճիշտ եք ասում։ Դրա համար Սերժ Սարգսյանն իր ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ մենք փոփոխությունները պետք է սկսենք մեզանից՝ մեր ներսում, մեր թիմի ներսում։ Որ մենք ինքներս դատապարտենք կաշառակերությունը, ստվերայնությունը, որ մեր շրջապատը լինեն այդպիսի կեցվածք ընդունած մարդիկ։ Եթե այդպիսին լինենք, հասարակությունը մեզ կհավատա։
- Եթե դա տեղի ունենա, որքա՞ն ժամանակ հետո հասարակությունը դրա արդյունքը շոշափելի չափով կզգա։
- Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար այսօր, այսինքն՝ որ դուք ինձ հավատայիք։ Եթե դուք ինձ հավատաք, դա արդեն առաջին քայլն է, որ հասարակությունը կհավատա, որովհետեւ այդ ազդակը կհաղորդեք ձեր ընկերներին, կոլեկտիվին, նրանք էլ մամուլի միջոցով հանրությանը կասեն՝ եկել է փոփոխությունների ժամանակը։
- Ես հավատում եմ, որ անձամբ Դուք ուզում եք՝ երկրի համար լավ լինի։ Բայց դժվարությամբ եմ հավատում, որ այն բոլոր մարդիկ, ովքեր աշխատելու են Ձեր ենթակայության տակ, նման կերպ են մտածելու, նույն նպատակն են ունենալու։
- Իմ զրուցակիցներից մեկը մի շատ հետաքրքիր դիտարկում արեց։ Ասաց՝ Կենտրոնական բանկի մարդիկ (մոտ 650 հոգի է աշխատում) կարծես բոլորն իրար նման են, մտավախություն կա, որ ճահճային մթնոլորտ է ստեղծվում։ Բայց ԿԲ-ում ձեւավորվել է համախոհների թիմ։ Եթե 650 հոգու շրջանակում այդ փոփոխությունը հնարավոր է անել՝ որ միեւնույն ձեւով ենք պատկերացնում աշխարհը, մեր արժեքային համակարգը, պատկերացումները ապագայի նկատմամբ նույնն են, ապա ինչո՞ւ չի կարելի այդ մոդելը կիրառել ավելի լայն առումով։
- Որովհետեւ եթե ԿԲ-ում Դուք մարդկանց աշխատանքի եք ընդունել՝ հաշվի առնելով գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը եւ այլ որակներ, այս դեպքում պարտավոր եք պորտֆելներ տալ 4 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում։
- Իհարկե, նախարարի պաշտոնը եւ անձը չափազանց կարեւոր են։ Բայց հենց այդ միջավայրի ձեւավորումը՝ համախմբվածությունը, միասնական ծրագրերի իրագործումը, թիմային աշխատանքը, ինքնըստինքյան փոխում է մարդկանց։ Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց նույն իմ զրուցակիցը կասի՝ կառավարությունում բոլորն իրար նման են։
- Իսկ ի՞նչն էր խանգարում այդ բոլոր դրական քայլերը անցած տարիների ընթացքում կատարել։
- Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը Դուք ունեք։
- Ես միգուցե ունեմ, բայց ընթերցողներին, թերեւս, ավելի կհետաքրքրի Ձեր կարծիքը։
- Ամեն մեկն իր ուրույն պատկերացումն ունի անցյալի մասին։ Եթե մենք ուզում ենք համախմբվել, պետք է խոսենք ապագայի մասին, ոչ թե անցյալի։
- Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ամենից շատ չեք սիրում «Ինչպիսի՞ն է լինելու փոխարժեքը» հարցը։ Հիմա՞ որն է ձեր ամենաչսիրած հարցը, կամ՝ ո՞րը կլինի։
- Կա մի խաբկանք մեր հասարակության մեջ, որ կայուն փոխարժեքը շատ լավ բան է։ Պատճառն այն է, որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ շուկայական տնտեսության մեջ ապրել եւ կառավարել սեփական ռիսկերը։ Ընդամենը պետք է ցանկություն ունենալ տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ժողովրդավարական, զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում։ Ձեր աչքի առաջ կտրուկ տատանումներ են տեղի ունենում՝ եւ՛ գների, եւ արտարժութային շուկաների։ Ընդ որում, այդ տատանումները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան նրանք, որ տեղի են ունենում ՀՀ ֆինանսական շուկայում։ Ես հասկանում եմ, որ դա ցավոտ գործընթաց է։ Բայց, միեւնույն ժամանակ, քննադատել այն, ինչ բնորոշ է շուկայական տնտեսությանը, չի կարելի։ Պետք է փորձել հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես տեղի ունենում։ Հիվանդագին, արհեստական մեկնաբանությունները մեզ ապագա չեն տանում, ետ են տանում։ Դա պետք է մեկնաբանեն մասնագետները՝ պրոֆեսիոնալ ձեւով։ Իհարկե, չպետք է բացառել, որ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական նպատակներ ունենալով, կարող են իրենց ուրույն մեկնաբանությունները տալ։ Բայց այն, որ շուկայական տնտեսությունը ենթադրում է, որ շուկան է հավասարակշռում իրավիճակը եւ շուկան է որոշում՝ ինչպիսին պետք է լինի արտարժույթը, դրան պետք է սովորենք։ Երկրորդը՝ եթե մեզանում կան լուրջ տատանումներ, դա ընդամենը նշանակում է, որ բացահայտվում են պրոբլեմները, որոնք առկա են մեր տնտեսական համակարգում։ Եվ շատ վտանգավոր է այդ պրոբլեմները թաքցնել, որովհետեւ որոշ ժամանակ անց պայթյուն տեղի կունենա, ինչը մենք տեսել ենք շատ երկրներում՝ դեֆոլտի ձեւով։ Մենք պետք է մեր հասարակությանը դաստիարակենք, որ մենք այլ հասարակություն ենք կառուցում, որտեղ լինելու են տատանումներ, սնանկացումներ, վերանալու են տարբեր ճյուղեր, նոր ճյուղեր են առաջանալու։ Սա զարգացման բնականոն ճանապարհ է՝ բնորոշ դեմոկրատական հասարակությանը։ Ինչքան շուտ մենք համակերպվենք այդ մտքի հետ, հասկանանք շարժիչ մեխանիզմները, այնքան հեշտ կլինի, մարդիկ այնքան ճիշտ կպլանավորեն իրենց տնտեսական կյանքը, եւ ցավոտ չեն լինի այդպիսի իրադարձությունները։ Պահանջվելու է գրագիտություն եւ կոմպետենտություն, որպեսզի մարդն ինքը կառավարի իր ռիսկերը եւ չպահանջի, որ դա անի պետությունը։ Շուկայական տնտեսությունը նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտը պետք է պատասխանատու լինի իր գործունեության, կանխատեսումների, մենեջմենթի համար։ Իսկ պետությունը պետք է միջավայր ստեղծի, որ այդ տատանումներն օբյեկտիվ հիմքերի վրա տեղի ունենան։ Բայց այդ տատանումներից հնարավոր չէ խուսափել։
- Իսկ զարմանալի չէ՞, որ մեզ մոտ այդ տատանումները միայն մեկ ուղղությամբ են կատարվում՝ դրամը արժեւորվում է։
- Ոչ, եթե վերցնեք վերջին 18 տարին, ապա կտեսնեք` այդպես չէ։ Երբ մենք ունեինք թույլ տնտեսություն, տնտեսական անկում, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվում էր, եւ կառավարությունն արժանանում էր լուրջ քննադատության։ Երբ տնտեսությունը սկսեց վերականգնվել, աճ արձանագրել, այդ կորուստները, որ ունեցել ենք, ետ են գալիս՝ նույն արագությամբ, ինչ արագությամբ մենք կորցնում էինք։
- Ստացվում է` տատանման դեպքում մենք գործ ունենք ոչ թե պրոբլեմի, այլ դրական երեւույթի` տնտեսական աճի հետ։ Այսինքն` պետք է ուրախանա՞նք, երբ դրամն արժեւորվում է, քանի որ այդ տրամաբանությամբ՝ դա նշանակում է՝ տնտեսությունն աճում է։
- Մենք պետք է համակերպվենք, որ տնտեսական աճը ցավոտ երեւույթ է, ստեղծում է լրջագույն պրոբլեմներ։ Որքան բարձր են տնտեսական աճի տեմպերը, այնքան ցավը շատ ավելի մեծ է լինելու. ցավ ենք պատճառելու այն տնտեսվարողներին, որոնք կորցնում են իրենց մրցունակությունը, այն աշխատակիցներին, որոնք չունեն մասնագիտական կարողություններ, չեն կարողանում իրենց տեղը գտնել նոր տնտեսական համակարգում։ Մենք պետք է այդ մարդկանց հնարավորություն տանք վերապատրաստվել, աշխատել իրենց գիտելիքների վրա, որպեսզի իրենց տեղը գտնեն։ Ցանկացած հասարակությունում այդպես է՝ դա ցավոտ գործընթաց է։ Ընդհանրապես, կա այսպիսի մի տեսություն. աճը տեղի է ունենում միայն ճգնաժամերի միջոցով։ Որովհետեւ ճգնաժամի միջոցով ձերբազատվում եք այն քաշից, որը խանգարում է առաջ շարժվել, ձեռք եք բերում նոր բեռ եւ պետք է կարողանաք այդ բեռը տանել առաջ։ Ինչպես ասում են. «Առանց ճգնաժամի զարգացում չի լինում»
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
Մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ մեջբերել մի հատված Թոմաս Վուլֆի «Գուլիվերը» պատմվածքից, որն, ինքնակենսագրական լինելուց զատ, կարող է ընկալվել որպես Երվանդ Քոչարի ամենաճշգրիտ բնութագիրը.
...ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ «ԷՐԵԲՈՒՆԻՆ»
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: ՀՀ պետբյուջեով հատկացված 7 մլն դրամով վերանորոգվում են ամրոցի միջանցքը, թանգարանի սանհանգույցները, ...ԿՐՃԱՏԵԼ ԵՆ
Վրաստանի սեւծովյան ափի Բաթումի նավահանգստի նավթամբարը 2008թ. մարտին կասպիական հանքավայրերից անմշակ նավթի եւ նավթամթերքների փոխաբեռնումը 2007թ. մարտի 912,1 հազար տոննայից 2008թ. կրճատել է մինչեւ 749,1 ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Լիսաբոնում մեկնարկած Եվրոպայի առաջնության իր առաջին մրցամարտում Հայաստանի 66կգ քաշային Արմեն Նազարյանը երեկ հաղթել է սլովակ Յոժեֆ Կրանցին: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են նաեւ 60կգ քաշային Հովհաննես ...ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ
4
Ռեժիսոր Արամ Շահբազյանն այն ռեժիսորների սերնդից է, որը մեծ սպասելիքներով ու գիտելիքներով, պատրաստակամությամբ կինո մտավ, սակայն կինոյի բյուրոկրատական մեքենան այնքան արգելքներ (հաճախ` անհեթեթ) առաջ քաշեց, ...ՍԹԱՓԵՑՆՈՒՄ ԵՆ ԵՒ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց բողոքն են արտահայտում հետընտրական շրջանում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ձերբակալության կապակցությամբ: Շիրակի մարզից ...ՄՐՑԱՆԱԿ` «ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
1«Ազատություն» ռ/կ արաբալեզու ծառայության` «Ազատ Իրաք» ռ/կ Բաղդադի բյուրոն արժանացել է 2008թ. «Դեյվիդ Բըրք» լրագրողական մրցանակին: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների ...ՕՐԻՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴՆԵՐ
«Lenta.ru» ինտերնետային կայքը երեկ ներկայացրել է աշխարհում գոյություն ունեցող մի շարք «անհեթեթ» օրենքներ, որոնց միլիոնավոր մարդիկ ստիպված են հետեւել: Օրինակ, օրենքով Շվեյցարիայում ...ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ Ոստիկանությունը հրաժարվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի վարչական հետապնդումից: Գյումրիի վարչական դատարանի դատավոր Էդուարդ Նահապետյանը երեկվա նիստում ...ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ
1
Երեք տարեկան Արմենն անհավատալի ճկուն մտածելակերպ ունի: Աչքերը կկոցած, լուռ լսում է հարցերս ու առանց վարանելու պատասխաններ է հորինում, որոնք հատուկ չեն երեք տարեկան երեխային:
Ասում եմ` «Ուզում ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի էներգակիրների մատակարարումները, քանի որ չափազանց մեծ է նրա կախվածությունը ՌԴ-ից կատարվող ներմուծումից: Այդ մասին Աթենքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու ...ԷԼԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մի շարք հասարակական կազմակերպությունների (հ/կ) կողմից ձեւավորված «Խաղաղ Հայաստան» նախաձեռնությունն ապրիլի 7-ին անցկացրել է իր առաջին ֆորումը, որին մասնակցել են 250-ից ավելի հ/կ-ներ:
Երեկ ...ՀԱՍՆԵԼ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՅԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպությունը հրապարակել է «2007-2008թթ. Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցը», որի համաձայն՝ աշխարհի 127 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 106-րդ ...ՇՈՈՒՆ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 10-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 86 անձ, ...ՀԱՋՈՂ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Թեեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում սպասելի իրադարձություն էր, հանուն արդարության պետք է խոստովանել, որ հանրապետության նոր Նախագահի կադրային քաղաքականությունը ...ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
ՀՀ երրորդ նախագահի երդման արարողության սցենարը, ամենայն հավանականությամբ, գրել էին այն նույն մարդիկ, ովքեր կազմակերպել էին Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ոչ անհայտ հանրահավաքը: ...ՀԵՌԱՆԱԼԻՍ ՉԱՆԻԾԵՔ
Նախօրեին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ աշխատակիցների հետ: Բացի վերջիններիս շնորհակալություն հայտնելուց, Վ. Օսկանյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ, իր կարծիքով, ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանյան նախագահական ընտրություններից առաջ եւ հետո արմատական ընդդիմության կողմից իրականացվող գործողությունները պաշտոնական քարոզչամեքենայի եւ իշխանական վերնախավի կողմից ժամանակագրական առումով տարբեր ...ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտակարգ դրության վերացումից հետո առաջին անգամ հանդես էր եկել հայտարարությամբ, որով կալանավայրերում հացադուլ հայտարարած իր կողմնակիցներին կոչ էր արել դադարեցնել ...ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ` «մարտի 1-ին Ազատության հրապարակում իրավապահների պահանջը չկատարելու համար», շարքային քաղաքացի Դավիթ Համբարձումյանին դատապարտել ...ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԷԻՆ
«Մենք կանխատեսում ենք, որ մնացած բոլոր նիստերն էլ նույնատիպ են ընթանալու, քանի որ այն դատավորները, որոնք նշանակվել են հատկապես վերջին շրջանում, բացարձակապես իրենց կամքի դրսեւորումներն են արտահայտելու: ...ԹԱՂԱՊԵՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահական վերջին ընտրությունների արդյունքները դեռ լիովին «չմարսած» Երեւանի չորս համայնքների բնակիչները արդեն ապրիլի վերջից ընտրական նոր գործընթացների ականատեսը եւ մասնակիցն են լինելու: Մայիսի ...ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու արդյունքում իրենց ծրագրի հատկապես ո՞ր դրույթներն են ներառվել ...ԷԼԻ ԿԱՆՉԵԼ ԵՆ
Երեկ առավոտյան Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, թվով 6 հոգի, ովքեր մասնակցել են ընդդիմության երեւանյան հանրահավաքներին, կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն եւ դատախազություն: Այս մասին երեկ ...«ԱՎՏԱՐԻՏԵՏ» ՉԷ, ԲԱՅՑ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ Է
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ նորանշանակ վարչապետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն ԱԺ անխտիր բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ` պրոֆեսիոնալ է: Բնականաբար, այդ «միասնական» գնահատականին ...«ԱՌԱՆՑ ՃԳՆԱԺԱՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
- Պրն Սարգսյան, ընդհուպ մինչեւ Ձեր նշանակման նախորդ օրը հերքում էիք Ձեր` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը, սակայն հիմա զբաղեցնում եք այս պաշտոնը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
- Ինձ համար էլ ...9-ՐԴ ԶՈՀԸ
2Երեկ ժամը 18:30-ի սահմաններում Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի լույս 2-ի գիշերը վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը: Բժիշկները չեն կարողացել փրկել զինվորի կյանքը, որը պարանոցին ...ՀԵՏԵՒԵԼ ԵՆ ԿՈՉԻՆ
Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչով դիմել էր կալանավայրերում գտնվող եւ հացադուլ հայտարարած իր համախոհներին` հորդորելով դադարեցնել հացադուլը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին երեկ հետեւել են ...ԱՐԹՈՒՐԻ ՏԵՂԱՊԱՀՆԵՐԸ
Կոալիցիոն համաձայնագրի արդյունքում ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնում նշանակված ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին այդ պաշտոնում փոխարինելու է ՕԵԿ խմբակցության քարտուղար, ...ՍԱՐԿՈԶԻԻ ՄԵՐԿ ԿԻՆԸ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` նախկին մոդել Կարլա Բրունիի մերկ լուսանկարը Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 91.000 դոլարով: Այդ գինը ավելի քան 20 անգամ գերազանցում է աճուրդի ...ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Մարտի 24-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը հրաժարական էր տվել: Շատերն այդ հրաժարականի մեջ քաղաքական ենթատեքստ են փնտրում` այն կապելով գեներալ Մանվել Գրիգորյանին պաշտպանության ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
Երեկ մի քանի ԱԺ պատգամավորներ գրություն են ուղարկել Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությանը` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը ...ՇԱՆԹԻՆ ԷԼ ԲՌՆԵՑԻՆ
Ապրիլի 10-ին, երեկոյան ժամը 20:30-ի հատվածում «Կազերոկ» սրճարանից Ոստիկանության բաժին է տեղափոխվել նախկինում գործող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: ՀՀ ԱԱԾ-ից ...
ՎՈՒՅ ՄԵՐԻԿ, ԻՆՉ ԼԱՎՆ Է ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ...
ԽՈՐԸ ԱՆԴՈՒՆԴՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԽՈՐԸ
Արա ԳԱԼՈՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
«ԵՐԿԻՐԸ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄՆԱՑ ՄԻՍԸ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- 531 Պարսկական զորքը պարտության մատնեց բյուզանդական զորքերին:
- 1386 Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտնում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բերդը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրարատը:
- 1800 Ծնվեց արևմտահայ առաջին կոմպոզիտորներից և դիրիժորներից մեկը՝ Կարապետ Փափազյանը:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Էջմիածինը:
- 1866 Վանում ծնվեց գրող, հրապարակախոս Վրթանես Փափազյանը: (Վախճ. 1920թ.-ին, Երևանում):
- 1889 Պետերբուրգում վախճանվեց պատմաբան, հրապարակախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1917 Մահացավ բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1918 Խորհրդային Ռուսաստանի կառավարության բողոքի հեռագիրը թուրքական բանակի՝ դեպի Անդրկովկաս առաջ շարժվելու և խաղաղ բնակչությանը բնաջնջելու առթիվ:
- 1920 Սկսվեց Դրոյի 45-օրյա ղարաբաղյան ռազմարշավը:
- 1942 Հայաստանում ձևավորվում է 408-րդ հայկական հրաձգային գումարտակը:
- 1984 Ապրիլի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ ժողովուրդների մշտական դատարանի հատուկ նստաշրջանը, որը քննարկեց հայերի ցեղասպանության հարցը: Ընդունվեց հայերի ցեղասպանությանը դատապարտող որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

