
ԸՆԴԱՄԵՆԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ
- Հայաստանյան նախագահական ընտրություններից առաջ եւ հետո արմատական ընդդիմության կողմից իրականացվող գործողությունները պաշտոնական քարոզչամեքենայի եւ իշխանական վերնախավի կողմից ժամանակագրական առումով տարբեր որակավորումների եւ բնորոշումների արժանացան: «Ռեւանշիզմի եւ վրեժխնդրության», «արկածախնդիրների եւ ուրիշների ձեռքում գործիք դարձածների», «մոլորյալների եւ զոմբիացվածների», իսկ վերջերս նաեւ՝ «ներազգային ֆաշիստական» շարժում... Սա նման բնորոշումների, թերեւս, միայն փոքր մասն է, բայց այն նաեւ արտացոլում է քաղաքական եւ «էքսպերտային» շրջանակների մոտ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ եղած ընկալման որոշակի դինամիկան: Թե որքանով են նման բնորոշումները եւ դրանցից բխող որոշակի եզրակացությունները ադեկվատ եղել ստեղծված իրավիճակին եւ որքանով դրանք օգտակար եղան ծայր առած խորը համակարգային ճգնաժամը հաղթահարելու գործին, հավանաբար, քննարկման առանձին մեծ թեմա է: Բայց, որ, ի վերջո, քաղաքական եւ «էքսպերտային» դիտարկումների մտքի «էվոլյուցիոն» ընթացքը ինչ-որ մի փուլում կամ հարմար պահի պետք է որ հանգեցներ տեղի ունեցածը որպես «գունավոր հեղափոխություն» բնորոշելուն, առավել, քան կանխատեսելի էր:

Այդ հարմար պահը, ամենայն հավանականությամբ, առաջացավ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո, որի ժամանակ ՀՀ նոր նախագահը բավականին աղմկալի մի բացահայտում հրապարակավ կատարեց` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում հայտարարելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը ՀՀ նախագահական ընտրությունների բոլոր փուլերում աջակցում էր իշխանական թեկնածուին եւ, որ այդ աջակցությունը երբեք այդ աստիճան բացահայտ չի դրսեւորվել: Եվ, չնայած այն բանին, որ հայաստանյան եւ ռուսաստանյան որոշ շրջանակներում Սերժ Սարգսյանի նման բացահայտումից ոչ բոլորն էին, մեղմ ասած, հիացած, այնուհանդերձ, միամտություն կլիներ ենթադրել, թե նման` տասնյակ հեռուստախցիկների առջեւ կատարած կարեւորագույն հայտարարությունը կարող էր արվել առանց ամենաբարձր մակարդակով նախապես ձեռք բերված փոխադարձ համաձայնության: Այսպիսով, Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանական վերնախավերը միասին մի կողմից հստակություններ մտցրեցին հայաստանյան ընտրական գործընթացներում Ռուսաստանի իշխանությունների դերակատարություն շուրջ, եւ, միեւնույն ժամանակ, Հայաստանի նոր ղեկավարը պարզ հասկացնել տվեց աշխարհաքաղաքական այլ կենտրոններին, թե ինչ աշխարհաքաղաքական ռեսուրսով է պատրաստվում դիմակայել շարունակվող արտաքին ճնշումներին: Պատահական չէ, որ այս հստակեցմանը հետեւեցին հայաստանյան նոր իշխանական կոալիցիայի անդամ երկու կուսակցությունների ներկայացուցիչների իրար հաջորդած հայտարարությունները, առ այն, որ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձ էր: Նախ այդ մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, հանրապետականների խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ այնուհետեւ նրան երկրորդեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որի պնդմամբ՝ «կար պարզ ցանկություն` արտաքին ոչ հայկական ուժերը Տեր-Պետրոսյանի միջոցով փորձում էին Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել»: Ըստ նրա` «վերջին հաշվով, մի բան էր` այս երկիրը խեղճացնել, այս երկիրը դնել տկար դիրքերի մեջ»: «Խեղճ, տկար երկիրն արտաքին միջամտության համար պարարտ հող է»,- ասել է նա: Հատկանշական է, որ գրեթե նույն օրերին այդ թեմայի շուրջ ավելի քան թափանցիկ ակնարկներ արեց նաեւ այդ ժամանակ դեռ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը խոսեց ոչ միայն հայաստանյան իրադարձությունների «արտաքին պատվիրատուների» գոյության մասին, այլեւ պնդեց, որ Հայաստանի ներսում «կան քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել արտաքին ուժերին»: Ավելին, նա իր հեռուստաելույթներից մեկում ժողովրդին բաց տեքստով զգուշացնում էր` «սա ձեր խաղը չէ»: Եվ, քանի որ ենթադրվում է, որ «գունավոր հեղափոխություն» իրականացնելու «հեղինակային իրավունքը» պատկանում է միայն Արեւմուտքին (Անգլիա, Ամերիկա) կամ, ավելի ստույգ, ամերիկյան ֆինանսաքաղաքական ազդեցիկ շրջանակներին, ապա Մոսկվայում եւ Երեւանում արված վերոհիշյալ հայտարարություններից հետո բոլորի համար պարզորոշ ու հստակ ուրվագծվեց ոչ միայն «աննախադեպ աջակցություն ցուցաբերած» բարեկամի, այլեւ «գունավոր հեղափոխության փորձ կատարող», մեղմ ասած, ոչ բարեկամի կերպարը:
Այն, որ ցանկության դեպքում հայաստանյան նախընտրական եւ ետընտրական գործընթացներում կարելի է «գունավոր հեղափոխություններին» բնորոշ դրվագներ նկատել, վերլուծաբաններից եւ քաղաքագետներից շատերը (ավելի ակտիվ ռուսաստանյան վերլուծաբանները) վաղուց էին մատնանշում: Նաեւ լիովին հասկանալի ու բացատրելի է մի կողմից՝ արմատական ընդդիմության չափազանց զգույշ վերաբերմունքը եւ, մինչ վերջերս՝ իշխանության բավականին «լոյալ» վերաբերմունքը «գունավոր հեղափոխության» թեմային: Առաջինները փորձում են զերծ մնալ արտաքին` աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնների աջակցությամբ գործողություններ իրականացնելու մեղադրանքներից եւ աշխարհաքաղաքական հզոր հակառակորդներ ձեռք բերելու հնարավոր վտանգից: Զարմանալի չէ, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթներում եւ ռուսաստանյան մամուլին տված բազմաթիվ հարցազրույցներում հետեւողականորեն հերքում էր հետընտրական շրջանում հեղափոխություն իրականացնելու մասին տարածվող լուրերը եւ հայտարարում զուտ օրինական ճանապարհով շարժվելու մտադրությունների մասին: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք ոչ միայն մինչ վերջերս Արեւմուտքի հետ «գլուխ դնելու» համար որեւէ աշխարհաքաղաքական եւ քաղաքական ռեսուրս չունեին, այլեւ, գուցե արդարացիորեն, կարծում էին, որ ընդդիմության զանգվածային միջոցառումների ամենաթեժ ժամանակահատվածում գործընթացները որպես «գունավոր հեղափոխություն» որակավորելը էլ ավելի կոգեւորեր Ուկրաինայի եւ Վրաստանի հեղափոխությունների հաջողված փորձը աչքի առաջ ունեցող բողոքական զանգվածներին: Բացի դրանից, դա նաեւ լրացուցիչ յուրահատուկ հզոր PR կլիներ ընդդիմության գործողությունների համար:
Ինչեւէ, հայաստանյան իրադարձություններում «գունավոր» սցենարների հնարավոր առկայության հարցն ամենայն հավանականությամբ դառնալու է մոտակա ամիսների վերլուծությունների, բանավեճերի եւ ակտիվ քննարկումների թեմաներից մեկը: Իհարկե, դժվար չէ ընդհանրություններ տեսնել հայաստանյան «շարժման» եւ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում, իսկ ավելի վաղ՝ նաեւ Սերբիայում տեղի ունեցած հեղափոխական զարգացումների հետ: Սակայն, ամեն դեպքում, «գունավոր հեղափոխություն» կոչվածը դա ընդամենը հստակ մշակված եւ ժամանակի ընթացքում փորձարկված քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ չկան մանրուքներ եւ որի ամեն մի մասնակից, ինչպես ասում են, գիտի իր «մանյովրը»: Բոլոր «գունավոր հեղափոխական» գործընթացներում պարտադիր առկա են եղել մի շարք կարեւորագույն գործոններ: Կարեւորագույններից մեկն այն է, որ ամենուրեք ընտրություններն ընդամենը հարմար «թատերաբեմ են» եղել գլխավոր «ներկայացումների» համար, որոնք «խաղացվել» են հստակ նախագծված քաղաքական տեխնոլոգիական սցենարով: Ընդ որում, սովորաբար ընտրությունների իրական արդյունքները հեղափոխական սցենարներ իրականացնելու համար որեւէ խոչընդոտ չեն հանդիսանում: Օրինակ, ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» ժամանակ Վիկտոր Յուշչենկոյի թիմն ի սկզբանե էր բացեիբաց նախազգուշացնում, որ իրենց կողմից ընտրությունների արդյունքները կճանաչվեն միմիայն այն դեպքում, եթե հաղթող հռչակվի իրենց թեկնածուն: Իսկ «նարնջագույն հեղափոխության շարժիչը»` Յուլյա Տիմոշենկոն, դեռեւս ուկրաինական նախագահական ընտրությունների առաջին փուլում բառացիորեն հայտարարում էր հետեւյալը. «Հետեւողականորեն պատրաստվում ենք այնպիսի զարգացումների, որ, երբ պաշտոնապես հայտարարվի իշխանական թեկնածուի հաղթանակի մասին, իսկական ապստամբությունը գլխավորենք»: Վճռական գործողություններին, բնականաբար, պետք է նախորդեր ընտրազանգվածի «ուղեղների լվացումը» եւ բաժանումը «յուրայինների» եւ «ստրուկների» ... Զարմանալի չէ, որ ընտրարշավի ընթացքում ընտրողներին անընդհատ «ներարկվում էր» այն միտքը, որ «պարզապես անհնար է, որ Յուշչենկոն պարտվի», բայց, եթե պաշտոնական հաշվարկի արդյունքներում այնուհանդերձ ընդդիմության թեկնածուն պարտված համարվի, ապա դա կնշանակի, որ իշխանությունները կեղծել են ընտրության արդյունքները, եւ ժողովուրդը, բնականաբար, պետք է դուրս գա փողոց` «բեսպրեդելին» վերջ դնելու համար: Նաեւ հայաստանյան գործընթացներում «նարնջագույն երանգներ» տեսնողները հավանաբար զարմանալիորեն ծանոթ «մոտիվներ» նկատեցին ուկրաինական եւ հայաստանյան արմատական ընդդիմադիրների մարտավարություններում: Նմանություններ կարելի է տեսնել նաեւ հեղափոխական շարժումների երիտասարդական թեւերի` հարավսլավական «Օտպոռ»-ի, վրացական «Կմարա»-ի, ուկրաինական «Պորա»-ի եւ հայաստանյան «Սկսվելա»-ի միջեւ: Մասնավորապես, ամենուրեք հենց երիտասարդությունն էր հանդիսանում հեղափոխական գործընթացների շարժիչ ուժը եւ ակտիվ զանգվածային միջոցառումներում ներգրավված հիմնական կոնտինգենտը: Ի դեպ, հիմնականում հենց նրանք էին նաեւ հեղափոխության պարտադիր էլեմենտ հանդիսացող` «վրանային քաղաքների» հիմնական «բնակիչները»: Առհասարակ համարվում է, որ «գունավոր հեղափոխությունները» երիտասարդության համար իսկական տոն են, եւ պատահական չէ, որ «գունավոր հեղափոխությունների» ռեժիսորներն ամենուրեք այն բեմադրում են երիտասարդական` երգ ու պարով, տարբեր շոուներով լեցուն կառնավալների տեսքով ու ոգով...
Բնականաբար, «զուգադիպությունները» վերոնշված օրինակներով չեն ավարտվում: Սակայն ամենակարեւոր եւ ֆունդամենտալ ընդհանրությունը, որը միշտ առկա է հեղափոխական ցնցումներ վերապրած երկրներում, այն է, որ բոլոր «գունավոր հեղափոխությունները»` կկոչվեն դրանք «նարնջագույն», «վարդերի», «կակաչների», թե «երգ ու պարի» հեղափոխություններ, սովորաբար, հիմնված են լինում հասարակության մեջ եւ պետության մեջ գոյություն ունեցող իրական լուրջ հակասությունների վրա, որոնք ջրբաժան են դառնում կոռումպացված ու քրեականացված, կլանային սկզբունքով ձեւավորված իշխանության եւ փոփոխությունների եւ արդարության ձգտող հասարակության միջեւ: Եվ եթե տարիների ընթացքում խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլ ընդհակառակը՝ օր օրի սրվում են, ապա ընդդիմությունն ինչ-որ պահի իր ներքաղաքական դաշնակիցների, իսկ որոշ դեպքերում` նաեւ շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությամբ գտնում է այն էֆեկտիվ տեխնոլոգիան, որով առկա փոքր ու մեծ ճեղքերը վերածում է հսկայական անջրպետների եւ իշխանափոխության հանգեցնող հակասությունների: Իսկ «գունավոր հեղափոխությունն» ընդամենը այդպիսի արդյունավետ տեխնոլոգիաներից մեկն է, ոչ ավելին...
- Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
Մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ մեջբերել մի հատված Թոմաս Վուլֆի «Գուլիվերը» պատմվածքից, որն, ինքնակենսագրական լինելուց զատ, կարող է ընկալվել որպես Երվանդ Քոչարի ամենաճշգրիտ բնութագիրը.
...ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ «ԷՐԵԲՈՒՆԻՆ»
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: ՀՀ պետբյուջեով հատկացված 7 մլն դրամով վերանորոգվում են ամրոցի միջանցքը, թանգարանի սանհանգույցները, ...ԿՐՃԱՏԵԼ ԵՆ
Վրաստանի սեւծովյան ափի Բաթումի նավահանգստի նավթամբարը 2008թ. մարտին կասպիական հանքավայրերից անմշակ նավթի եւ նավթամթերքների փոխաբեռնումը 2007թ. մարտի 912,1 հազար տոննայից 2008թ. կրճատել է մինչեւ 749,1 ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Լիսաբոնում մեկնարկած Եվրոպայի առաջնության իր առաջին մրցամարտում Հայաստանի 66կգ քաշային Արմեն Նազարյանը երեկ հաղթել է սլովակ Յոժեֆ Կրանցին: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են նաեւ 60կգ քաշային Հովհաննես ...ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ
4
Ռեժիսոր Արամ Շահբազյանն այն ռեժիսորների սերնդից է, որը մեծ սպասելիքներով ու գիտելիքներով, պատրաստակամությամբ կինո մտավ, սակայն կինոյի բյուրոկրատական մեքենան այնքան արգելքներ (հաճախ` անհեթեթ) առաջ քաշեց, ...ՍԹԱՓԵՑՆՈՒՄ ԵՆ ԵՒ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց բողոքն են արտահայտում հետընտրական շրջանում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ձերբակալության կապակցությամբ: Շիրակի մարզից ...ՄՐՑԱՆԱԿ` «ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
1«Ազատություն» ռ/կ արաբալեզու ծառայության` «Ազատ Իրաք» ռ/կ Բաղդադի բյուրոն արժանացել է 2008թ. «Դեյվիդ Բըրք» լրագրողական մրցանակին: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների ...ՕՐԻՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴՆԵՐ
«Lenta.ru» ինտերնետային կայքը երեկ ներկայացրել է աշխարհում գոյություն ունեցող մի շարք «անհեթեթ» օրենքներ, որոնց միլիոնավոր մարդիկ ստիպված են հետեւել: Օրինակ, օրենքով Շվեյցարիայում ...ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ Ոստիկանությունը հրաժարվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի վարչական հետապնդումից: Գյումրիի վարչական դատարանի դատավոր Էդուարդ Նահապետյանը երեկվա նիստում ...ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ
1
Երեք տարեկան Արմենն անհավատալի ճկուն մտածելակերպ ունի: Աչքերը կկոցած, լուռ լսում է հարցերս ու առանց վարանելու պատասխաններ է հորինում, որոնք հատուկ չեն երեք տարեկան երեխային:
Ասում եմ` «Ուզում ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի էներգակիրների մատակարարումները, քանի որ չափազանց մեծ է նրա կախվածությունը ՌԴ-ից կատարվող ներմուծումից: Այդ մասին Աթենքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու ...ԷԼԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մի շարք հասարակական կազմակերպությունների (հ/կ) կողմից ձեւավորված «Խաղաղ Հայաստան» նախաձեռնությունն ապրիլի 7-ին անցկացրել է իր առաջին ֆորումը, որին մասնակցել են 250-ից ավելի հ/կ-ներ:
Երեկ ...ՀԱՍՆԵԼ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՅԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպությունը հրապարակել է «2007-2008թթ. Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցը», որի համաձայն՝ աշխարհի 127 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 106-րդ ...ՇՈՈՒՆ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 10-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 86 անձ, ...ՀԱՋՈՂ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Թեեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում սպասելի իրադարձություն էր, հանուն արդարության պետք է խոստովանել, որ հանրապետության նոր Նախագահի կադրային քաղաքականությունը ...ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
ՀՀ երրորդ նախագահի երդման արարողության սցենարը, ամենայն հավանականությամբ, գրել էին այն նույն մարդիկ, ովքեր կազմակերպել էին Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ոչ անհայտ հանրահավաքը: ...ՀԵՌԱՆԱԼԻՍ ՉԱՆԻԾԵՔ
Նախօրեին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ աշխատակիցների հետ: Բացի վերջիններիս շնորհակալություն հայտնելուց, Վ. Օսկանյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ, իր կարծիքով, ...ԸՆԴԱՄԵՆԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանյան նախագահական ընտրություններից առաջ եւ հետո արմատական ընդդիմության կողմից իրականացվող գործողությունները պաշտոնական քարոզչամեքենայի եւ իշխանական վերնախավի կողմից ժամանակագրական առումով տարբեր ...ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտակարգ դրության վերացումից հետո առաջին անգամ հանդես էր եկել հայտարարությամբ, որով կալանավայրերում հացադուլ հայտարարած իր կողմնակիցներին կոչ էր արել դադարեցնել ...ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ` «մարտի 1-ին Ազատության հրապարակում իրավապահների պահանջը չկատարելու համար», շարքային քաղաքացի Դավիթ Համբարձումյանին դատապարտել ...ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԷԻՆ
«Մենք կանխատեսում ենք, որ մնացած բոլոր նիստերն էլ նույնատիպ են ընթանալու, քանի որ այն դատավորները, որոնք նշանակվել են հատկապես վերջին շրջանում, բացարձակապես իրենց կամքի դրսեւորումներն են արտահայտելու: ...ԹԱՂԱՊԵՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահական վերջին ընտրությունների արդյունքները դեռ լիովին «չմարսած» Երեւանի չորս համայնքների բնակիչները արդեն ապրիլի վերջից ընտրական նոր գործընթացների ականատեսը եւ մասնակիցն են լինելու: Մայիսի ...ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու արդյունքում իրենց ծրագրի հատկապես ո՞ր դրույթներն են ներառվել ...ԷԼԻ ԿԱՆՉԵԼ ԵՆ
Երեկ առավոտյան Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, թվով 6 հոգի, ովքեր մասնակցել են ընդդիմության երեւանյան հանրահավաքներին, կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն եւ դատախազություն: Այս մասին երեկ ...«ԱՎՏԱՐԻՏԵՏ» ՉԷ, ԲԱՅՑ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ Է
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ նորանշանակ վարչապետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն ԱԺ անխտիր բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ` պրոֆեսիոնալ է: Բնականաբար, այդ «միասնական» գնահատականին ...«ԱՌԱՆՑ ՃԳՆԱԺԱՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
- Պրն Սարգսյան, ընդհուպ մինչեւ Ձեր նշանակման նախորդ օրը հերքում էիք Ձեր` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը, սակայն հիմա զբաղեցնում եք այս պաշտոնը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
- Ինձ համար էլ ...9-ՐԴ ԶՈՀԸ
2Երեկ ժամը 18:30-ի սահմաններում Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի լույս 2-ի գիշերը վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը: Բժիշկները չեն կարողացել փրկել զինվորի կյանքը, որը պարանոցին ...ՀԵՏԵՒԵԼ ԵՆ ԿՈՉԻՆ
Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչով դիմել էր կալանավայրերում գտնվող եւ հացադուլ հայտարարած իր համախոհներին` հորդորելով դադարեցնել հացադուլը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին երեկ հետեւել են ...ԱՐԹՈՒՐԻ ՏԵՂԱՊԱՀՆԵՐԸ
Կոալիցիոն համաձայնագրի արդյունքում ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնում նշանակված ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին այդ պաշտոնում փոխարինելու է ՕԵԿ խմբակցության քարտուղար, ...ՍԱՐԿՈԶԻԻ ՄԵՐԿ ԿԻՆԸ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` նախկին մոդել Կարլա Բրունիի մերկ լուսանկարը Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 91.000 դոլարով: Այդ գինը ավելի քան 20 անգամ գերազանցում է աճուրդի ...ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Մարտի 24-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը հրաժարական էր տվել: Շատերն այդ հրաժարականի մեջ քաղաքական ենթատեքստ են փնտրում` այն կապելով գեներալ Մանվել Գրիգորյանին պաշտպանության ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
Երեկ մի քանի ԱԺ պատգամավորներ գրություն են ուղարկել Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությանը` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը ...ՇԱՆԹԻՆ ԷԼ ԲՌՆԵՑԻՆ
Ապրիլի 10-ին, երեկոյան ժամը 20:30-ի հատվածում «Կազերոկ» սրճարանից Ոստիկանության բաժին է տեղափոխվել նախկինում գործող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: ՀՀ ԱԱԾ-ից ...
ՀԻՄՆԱՎՈՐԵԼ Է
Ո՞Վ ՏԵՂ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ
Ռուզան ԶաքարյանԶՈՎՈՒՆԻՈՒՄ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԵՐԿՆԻՇ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԴԵՌԵՒՍ ՈՒՂԵԳՈՐԳԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- 531 Պարսկական զորքը պարտության մատնեց բյուզանդական զորքերին:
- 1386 Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտնում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բերդը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրարատը:
- 1800 Ծնվեց արևմտահայ առաջին կոմպոզիտորներից և դիրիժորներից մեկը՝ Կարապետ Փափազյանը:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Էջմիածինը:
- 1866 Վանում ծնվեց գրող, հրապարակախոս Վրթանես Փափազյանը: (Վախճ. 1920թ.-ին, Երևանում):
- 1889 Պետերբուրգում վախճանվեց պատմաբան, հրապարակախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1917 Մահացավ բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1918 Խորհրդային Ռուսաստանի կառավարության բողոքի հեռագիրը թուրքական բանակի՝ դեպի Անդրկովկաս առաջ շարժվելու և խաղաղ բնակչությանը բնաջնջելու առթիվ:
- 1920 Սկսվեց Դրոյի 45-օրյա ղարաբաղյան ռազմարշավը:
- 1942 Հայաստանում ձևավորվում է 408-րդ հայկական հրաձգային գումարտակը:
- 1984 Ապրիլի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ ժողովուրդների մշտական դատարանի հատուկ նստաշրջանը, որը քննարկեց հայերի ցեղասպանության հարցը: Ընդունվեց հայերի ցեղասպանությանը դատապարտող որոշում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

