
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
- Երեկ, ճիշտ այն ժամին, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունենում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Նախատեսված էր, որ սգո արարողությունը պետք է սկսվեր ժամը 14:00-ին: Մարդիկ պետք է Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնեին, մոմ ու խունկ վառեին, սակայն ժամը 11:00-ից հետո արդեն սգացողները գալիս էին, ծաղիկներ էին դնում, խաչակնքում ու չէին հեռանում: Մյասնիկյանի արձանի հարթակը շրջափակված էր ժապավեններով, քանի որ Երեւանի քաղաքապետարանը հենց այդ օրը սկսել էր վերանորոգել հարթակի սալահատակը: Առավոտյան, երբ դեռ Մյասնիկյանի արձանի մոտ հատուկենտ այցելուներ կային, հարակից շրջակայքը լի էր ոստիկաններով: Այնտեղ էր նաեւ արդեն բոլորին հայտնի Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկաններին հիմնականում նա էր հրահանգներ տալիս: Ժամը 12:00-ից հետո, երբ մարդկանց հոսքն ավելացավ, 15 րոպեն մեկ ոստիկանական նոր ստորաբաժանումներ էին բերվում: Վ. Օսիպյանը մարդկանց զգուշացնում էր, որ մոմ վառեն ու հեռանան: Սակայն այցելուները հեռանալու նպատակ չունեին, եւ մինչեւ ժամը 13:00-ը արձանի հարակից շրջակայքում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել: Վ. Օսիպյանը ոստիկաններին կարգադրում էր մարդկանց ետ մղել արձանի շրջակայքից: Ոստիկանները, սակայն, դանդաղում էին եւ ալարկոտ շարժումներով փորձում էին սգացողներին ինչ-որ բան բացատրել: Քաղաքացիները, սակայն, շարունակում էին կանգնած մնալ: Վ. Օսիպյանը մի քանի այլ բարձրաստիճան սպաների հետ շարունակում էր ոստիկաններին` մարդկանց ետ մղելու հրամաններ տալ: «Արա, ձեզ եմ ասում, շուտ արեք, մտեք ժողովրդի մեջ ու իջացրեք ստեղից, հրեք, ստեղից դուրս գան»,- երկար ժամանակ պահանջում էր նա: Մենք փորձեցինք պարոն Օսիպյանից պարզել, թե ինչո՞ւ են ոստիկանները դժկամությամբ կատարում իր կարգադրությունները: «Ո՞վ ասաց, թե չեն ուզում կատարել,- հարցրեց փոխոստիկանապետն ու շրջվեց դեպի կողքին կանգնած ոստիկանը: -Դու չե՞ս ուզում մարդկանց կարգի հրավիրել»: Ոստիկանը ձայն չհանեց ու ալարկոտ տեղից շարժվեց: Մեր հարցը Վ.Օսիպյանին վրդովեցրեց, ու նա սպառնաց պատասխանատվության ենթարկել: «Դուք հիմա այստեղ պրովոկացիա եք անում, ես չեմ ասել` հրեք: Ես ասել եմ` մարդկանց խնդրեք, դուրս գան»,- բարկացած ասաց նա ու սկսեց մարդկանց հեռու գնալու խնդրանքով դիմել: Լրագրողները ժամանակ առ ժամանակ բարձրանում էին արձանի հարթակին, որպեսզի բարձրից կարողանային հետեւել սգո արարողության ընթացքին: Սակայն, երբ գնդապետ Գագիկ Մազմանյանը նկատեց, որ մարդկանց հոսքն ավելանում է, լրագրողներին պահանջեց ցած իջնել հարթակից: Ոստիկանները երկար ժամանակ առանձին խմբերով մարդկանց համոզում, «խնդրում» ու պահանջում էին՝ ծաղիկ դնելուց ու մոմը վառելուց հետո հեռանալ, սակայն ոչ ոք տեղից չէր շարժվում:
«Ինչո՞ւ պիտի գնամ, նոր եմ եկել, մոմ պետք է վառեմ, մի քիչ կանգնեմ ու հարգեմ զոհվածների հիշատակը: Էդ ո՞ր օրենքով ինձ չի թույլատրվում այստեղ կանգնել: Ես երկու ուսանող աղջիկներ ունեմ եւ ուզում եմ, որ նրանք Հայաստանից չգնան: Բայց ուզում եմ, որ աղջիկներս լավ երկրում ապրեն»,- ոստիկաններին բացատրում էր Աննա Պողոսյանը:
Հավաքված մարդիկ վրդովված էին որոշ ոստիկանների պահվածքից եւ առանց վախենալու կշտամբում էին նրանց: Որոշ ժամանակ կանգնելուց եւ ոստիկանների հետ վիճելուց հետո մարդիկ սկսեցին վանկարկել` «ազատություն», «ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր», «Վեհափառ` ավազակ», «պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Այս վանկարկումներից հետո նոր ոստիկանական ստորաբաժանումներ բերվեցին: Ոստիկաններից շատերի մոտ կային վահաններ ու մահակներ: Վահաններով ոստիկանները Մյասնիկյանի արձանի չորս կողմում պատ կազմեցին: Իսկ սգացողների հոսքը գնալով ավելանում էր, եւ ժամը 14:00-ին այնտեղ ավելի քան երեք հազար մարդ էր հավաքվել:
Մարտի 1-ն զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար երեկ Մյասնիկյանի արձանի մոտ էին եկել նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ.Սարգսյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը ու նույնիսկ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը: Որեւէ պաշտոնյա կամ իշխանական կուսակցության որեւէ ներկայացուցիչ, սակայն, մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու չէր եկել:
Լրագրողներն Ա. Սարգսյանից հետաքրքրվեցին` արդյոք նա հանդիպո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀՀ առաջին նախագահը շարունակելո՞ւ է պայքարը: «Բազմաթիվ անգամներ, շաբաթական 2-3 անգամ հանդիպել եմ Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա մարդ, ով մտածում է, թե Լ.Տեր-Պետրոսյանը կարող է հետ կանգնել իր բռնած գործից: Դա բացառվում է, եւ համոզված կարող եմ ասել, որ մուսալեռցիները պինդ կող ունեն: Ամեն ինչի մասին Լ.Տեր-Պետրոսյանը կասի: Քառասունքի ընթացքում լռություն պահելը, կարծում եմ, ճիշտ էր, դրանից հետո միանշանակ կխոսի: Ես հիմա հիացած եմ իմ ժողովրդով եւ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել: Ապրիլի 12, մարտի 1-ի առավոտն ու գիշերը տեսած մարդիկ նորից հավաքվել են: Սա ասում է, որ ժողովրդի կամքը ոչ ոք չի կարող կոտրել: Ու խորհուրդ կտայի նրանց, ովքեր ուզում են կոտրել, չփորձեն` իզուր է, դատապարտվելու են: Էս ոստիկանը ուսադիր կրող մարդ է, որը հրաման է կատարում: Համոզված եմ, որ Հայաստանի ոստիկանը սգո արարողության ժամանակ չի կարող սրտով կանգնել, վահանն ու ձեռքի փայտը ժողովրդի դեմ պահել»,- ասաց Ա. Սարգսյանը:
Իսկ Ս.Դեմիրճյանին հարցրին, թե իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հերթին ի՞նչ պետք է անի: «Պետք է հստակ տարանջատել քրեական հանցանք կատարած ու իրենց քաղաքական դիրքորոշումներն արտահայտող մարդկանց: Առաջնահերթ խնդիր է` դադարեցնել հետապնդումները, ազատել քաղբանտարկյալներին: Պարտադիր պետք է վերանայել «Ժողովներ, հավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին արգելել: Ընդդիմությանն, ըստ էության, զրկել են գործունեության հնարավորությունից: Պետք է ընդդիմության առաջ եթերը բացել: Պարտադիր պետք է պատասխանատվության ենթարկվեն ընտրությունների ժամանակ բռնություն ու կեղծիքներ անողները»,- ասաց ՀԺԿ ղեկավարը:
Մարդկանց հատկապես շատ էր վրդովեցրել այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի երդման արարողությունը տեղի էր ունենում մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը: Հավաքվածներն այն կարծիքին էին, որ այդ միջոցառումը պետք էր հետաձգել: «Աղջիկ ջան, բա էսօրվա օրով արժե՞ր այդպիսի բան կազմակերպել: Երբ իրենց պետք է գալիս՝ Սահմանադրությունը ոնց ուզում, խախտում են, բայց էսօր ասում են, թե՝ չենք կարող խախտել: Բա էս ժողովրդի ջգրու քե՞ֆ կանեն: Բա էսօր պառադի ու սալյուտի օ՞ր էր»,- ասում է սգալու եկած Կարեն Պետրոսյանը:
Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ էր նաեւ մարտի 1-ի գիշերը զոհված 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նա բերել էր տղայի լուսանկարը ու բարձրաձայն լացելով պատմում էր, թե ինչպես չի կարողացել որդուն ետ պահել, որ չիջնի արձանի մոտ: «Ինքը ընդհանրապես միտինգ չէր գնում, բայց էդ օրը քաղաք էր իջել, լսել էր, որ գիշերը ջարդ է եղել: Ասի` չգնաս, Տիգրան, վտանգ կա: Ասաց՝ թե վտանգ էլ լինի, պետք է իջնեմ: Դա առաջին անգամն էր: Երեկոյան ութն անց կեսից մինչեւ ինը իր հետ խոսել ենք: Ասում էր` շատ ապահով տեղ եմ, Մյասնիկյանի արձանի մոտ եմ, խարույկ է վառած, ես կանգնած եմ: Դրանից հետո ի՞նչ է եղել, տեղյակ չեմ: Հաջորդ օրը ամուսինս տղայիս չգտնելով` գնացել է Հերացու անատոմիկ ու այնտեղ է գտել դիակը: Մեզ ոչինչ չեն ասել, թե ինչից է մահացել, ասել են` հետաքննությունը ավարտվի, նոր կասենք: Բայց ես տեսել եմ, որ գլխին վնասվածք կար»,- պատմում էր զոհվածի մայրը:
Ժամը 15:00-ից հետո Մյասնիկյանի արձանի մոտ եկավ նաեւ Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը: Նա հավաքվածներից պահանջում էր կամ ցրվել, կամ էլ փողոցի երթեւեկելի մասից հեռանալ դեպի մայթեր: Մեր հարցին, թե՝ եթե մարդիկ շարունակեն մնալ, այդ դեպքում ոստիկաններն ի՞նչ են անելու, Ն. Նազարյանը պատասխանեց. «Ուրեմն կարգի կհրավիրենք»: Սակայն, ի ուրախություն ոստիկանների, այդ պահին սկսեց անձրեւ տեղալ, ու հավաքվածները ցրվեցին: Արարողության վերջում բոլորը գոհունակությամբ նշում էին, որ ծեծուջարդ եւ ձերբակալություններ տեղի չունեցան: Սակայն ամենավերջին պահին նկատեցինք, թե ինչպես մի քանի ոստիկաններ մի երիտասարդ տղայի ու աղջկա տարան Ոստիկանության մի գնդապետի մոտ: Ոստիկանները գնդապետին զեկուցեցին, որ այդ երիտասարդներին ճանաչում են: «Նրանք մարտի 1-ին դեսպանատան մոտ կանգնած էին բորդյուրներին, բարձրացան տրոլեյբուսի վրա: Շեֆ, ես սրանց ճանաչում եմ, Օպերայում էլ եմ տեսել»,- արագ-արագ զեկուցում էր երիտասարդներին բռնած ոստիկաններից մեկը: «Կտանենք քաղմաս, կզրուցենք, կտեսնենք` ովքեր են, ու բաց կթողնենք»,- ասաց գնդապետը, որը չցանկացավ ներկայանալ: Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այդ երիտասարդներին «բերման ենթարկելու» պատճառը: Ոստիկանության սպաները չպատասխանեցին: Սակայն քիչ անց, հավանաբար՝ որպես «բարի կամքի» դրսեւորում, նրանց ազատ արձակեցին:
Իսկ Հանրապետության հրապարակում երեկոյան կայանալիք համերգի համար կառուցված հարթակում այդ ժամին տեխնիկա էին տեղադրում եւ փորձեր էին անում: Շահումյանի հրապարակում էլ տեղադրում էին հրավառության համար նախատեսված տեխնիկան:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«ԵՐԵՒԱՆ-ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ 2008»
Երեկ մեկնարկեց «Երեւան-գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որը կտեւի մինչեւ ապրիլի 13-ը: Փառատոնը կազմակերպվում է «Բոտտլեր ԱԼԿՈ» ընկերության կողմից, որը համագործակցում ...«MICROSOFT»-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է
Ամերիկյան «Yahoo! Inc». համացանցային ընկերությունը, որը 41 մլրդ դոլարով փորձում է ձեռք բերել «Microsoft» կորպորացիան, երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի առարկում ծրագրային ապահովման՝ ...ՃԱՆԱՉԵՔ ՅԱԿՈՎ ԶԱՐՈԲՅԱՆԻՆ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, ազգային ողբերգության համաշխարհային ճանաչման գործում Յակով Զարոբյանի գործունեությունը հիշատակության է արժանի. նախ՝ այն բանի համար, որ քաղաքական իրադարձությունների ...«Ե՛Վ ԳԵՆԵՐԱԼ ԵՄ, ԵՒ՛ ԶԻՆՎՈՐ»
Երեք հազար տպաքանակ, քառասուն դոլար բաժանորդավճար, կամ ընդամենը չորս դոլար յուրաքանչյուրի համար, եւ կարող ես լիովին հագուրդ տալ հայ մշակութային գործիչների թողած ավանդի հանդեպ ունեցած կարոտին: Հենց այս ...ՀԷՑ-Ի ԾԱԽՍԵՐԸ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀէՑ) ՓԲԸ-ն 2007-2009 թթ. ներդրումային ծրագրերով հանրապետությունում կիրականացնի, ընդհանուր առմամբ, 27 մլրդ դրամի ներդրում, որից 7 մլրդ 405 մլն-ը` այս տարի: Այդ ...«ԷԼԻՏԱՐ» ՌԵԿՈՐԴ
«Դուբայի աշտարակ» («Բուրջ Դուբայ») եզակի երկնաքերը, որը կառուցվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հատել է այն ամենամեծ բարձրությունը, որին հասել են մարդու կողմից ստեղծվող ...ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ
Հայաստանում կստեղծվի շարժական ինտերնետային համակարգչային կենտրոն, որի աշխատանքների իրականացման համար շուտով կհայտարարվի մրցույթ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային ...«ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ»
«Վրաստանն առանձնահատուկ երկիր է, որը կարող է ապահովել ոչ միայն իր անվտանգությունը, այլեւ զգալի ավանդ ներդնել համաշխարհային անվտանգության ապահովման գործում»: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ ...ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի
Երեկ «Մուասիր Մուսավաթ» կուսակցության մոտ 25 կողմնակիցներ պիկետ են կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Նրանք բողոքել են այն բանի դեմ, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել ...ՆԱԵՒ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Ադրբեջանի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին հայտարարել է, որ բանկի տնօրինման ներքո եղած արժութային պահուստները տարեսկզբից մինչեւ ապրիլի 1-ն ավելացել են ավելի քան 6 տոկոսով՝ մինչեւ 4 ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ
Ապրիլի 14-17-ը Բաքվում խորհրդակցություններ կանցկացվեն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության շուրջ, որոնց ընթացքում կպատրաստվի ռազմական ոլորտում գործակցության հաջորդ փուլի գործողությունների ծրագիրը: ...ՈՒՐԻՇ ՄՇԱԿՈՒՅԹ
20-րդ դարը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար կոնտրաստների դար էր: Հայաստանն ու հայ ժողովուրդը համաշխարհային պատմության թատերաբեմ դուրս եկան հարյուրամյակների երկարատեւ մոռացությունից հետո: Մենք ողբերգական ...ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Իրար խառնել հավասար քանակությամբ`առանց կորիզների աղացած կիտրոն (կեղեւի հետ միասին), մեղր եւ ձիթապտղի յուղ: Պահել սառնարանում եւ ընդունել երիկամներում ավազահատիկներ լինելու դեպքում` մեկական ճաշի գդալ`օրը ...ՊԱՐԱՆՈՑԻ ԽՆԱՄՔ
Ասում են՝ կնոջ պարանոցը մատնում է նրա տարիքը: Եվ իսկապես, պարանոցն այնպես չի պահպանվում, ինչպես դեմքը: Պարանոցը միշտ շարժման մեջ է, եւ նյարդային համակարգի ցանկացած վիճակ դրոշմված է պարանոցին: Ամենաշուտը ...ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԵՐԻԿԱՄԱԽԻԹ
Երիկամաքարային կամ, ինչպես ընդունված է ասել, միզաքարային հիվանդությունը կապված է երիկամներում քարերի գոյացման հետ, ինչն էլ իր հերթին երիկամներում ու միզուղիներում առաջացող ախտաբանական փոփոխությունների ...ՏԱՏԻԿԻ ՀԱՅՑԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Միակ սեփականատերը
Տասնութ տարի առաջ հիսունիննամյա Սեդա Ս.-ն տուն էր գնել Երեւանում: Ամուսնացած որդին՝ Հարություն Է.-ն, ներկա էր տան առուվաճառքի գործարքի կնքմանը: Ըստ առուվաճառքի պայմանագրի՝ տունը վաճառվել ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն նախագահ.
Այսօր ձեր պաշտոնավարման առաջին օրն է: «Ազատության» հրապարակում երդվեցիք... «Ազատության» հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Հյուսիսային ...ՍՏԻՊՎԱԾ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՏԻՊՎԱԾ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ
Երբ մարդ արարածը կորցնում է ապրելու ունակությունը` մահվան դեմ պայքարում է անցյալից կուտակած իմունիտետի եւ բժշկական միջամտության հաշվին:
Իսկ երբ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին կորցնում ...ԵՐԵՔ ԿԱՐԾԻՔ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանն իր ելույթում գնահատական տվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ...ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Հոսեյն Ֆագիհիանը երեկ հայտարարել է, որ մինչեւ 2009թ. մարտ ամիսը Իրանում կկառուցվի ուրանի հանքանյութի վերամշակման եւս ...ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՆԸ ՓԱԿԵԼ Է ՊԵՏՔ
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆԳաղտնիք չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են նաեւ աշխարհիկ պատվիրակներ, ուստի, թեպետ պատվիրակված, այնուամենայնիվ, մեր ազգի հոգեւոր առաջնորդին ընտրում ենք ազգովի: Սա, անշուշտ, ունի ...ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ
Շրջանառության մեջ նոր հողեր մտցնելը թույլ կտա զգալիորեն ավելացնել ռուսաստանյան հացահատիկի արտահանումը: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը: «Եթե խոսենք հեռանկարների ...ԱՇԽԱՏՈՒԺ Է ՈՒՂԱՐԿԵԼ 55 ԵՐԿՐՆԵՐ
Թուրքիայի Աշխատանքի նախարարության Արտաքին հարաբերությունների եւ արտագնա աշխատուժի ծառայությունների տնօրինության կողմից պատրաստված «Արտագնա թուրքական աշխատուժը» կոչված զեկույցի համաձայն, 2006թ. ...ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱՃԻ
ԱՄՆ-ի Էներգետիկական տեղեկատվության պետական վարչությունը (EIA) 2009 թվականին կանխատեսում է նավթի համաշխարհային պահանջարկի աճ՝ օրական 1,31 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 87,89 միլիոն բարել՝ 2008թ. 86,58 ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի 2637 կմ-ին` Շահալի-Թումանյան հատվածում, ապրիլի 8-ի ժամը 14:00-ի դրությամբ ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին` ժամը 08:30-ին, երկաթգծի ...ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔ
Յուրաքանչյուր քաղաք իր բրենդը կամ էլ յուրահատուկ իմիջն ունի, որով կարողանում է գրավիչ դառնալ հյուրերի համար ու հպարտության զգացում առաջացնել այդ քաղաքում բնակվող մարդկանց սրտում:
Սեփական բնակավայրի ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԱԼՎԻՏԻԵԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Զրուցակիցները ...ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) Իրանին ...ՆԱՏՕ ՄՏՆԵԼ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ
«Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք, ...ՆՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս օրերին Թբիլիսիում է գտնվում Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Ինչպես «Նովոստի Վրաստանին» հայտնել են Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայում, Աբդուլաեւի հետ լրացուցիչ ...ՀԱՐԱՇՏԻԻ ԿՈՉԸ
Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալված լրագրողներին եւ կարճեն նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ...ԵՐԵՒԱՆՅԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվելով Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա։ Երեկվա իրադարձություններին կողքից կամ, ավելի ճիշտ՝ հեռուստաէկրանից հետեւած մարդկանց համար ամեն ինչ ...ԵՎՍ ՄԵԿ «ԴԵ ՖԱԿՏՈ» ՆԱԽԱԳԱՀ
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ այսօրվանից ունենալու ենք ընդամենը դե ֆակտո նախագահ, ինչպես արդեն եղել է չորս անգամ. «Ի տարբերություն ...«HUMAN RIGHTS WATCH»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՈՂԱՑՈՂ ԳՆԱՃ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում սողացող գնաճի տվյալների ամփոփման ետեւից պաշտոնական վիճակագրությունը չի հասցնում: Վիճակագրական ծառայության ցանկացած հրապարակում արդեն ուշացած է եւ չի արտահայտում այդ պահին շուկայում ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
«Հարգելի նախագահ Քոչարյան,
Վեհափառ տեր,
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Բարեկամներ
Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդում տվեցի ...ԶԳՈՒՄ Է ՆԱԵՒ ԻՐ ՄԵՂՔԸ
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթին, որում ասել է, թե ընդունում է, որ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում կա ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե նոր նախագահից փոփոխություններ է ակնկալում ոչ միայն մշակույթի, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Կառավարման արվեստին տիրապետում է այն ղեկավարը, ով չի թողնում մարդկանց ծերանալ իրենց պաշտոնում»
Նապոլեոն I
Այսօր Հայաստանն արթնացավ նոր Հայաստանում: Համենայնդեպս, հուսով եմ, որ դա այդպես ...ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁ
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին:
Սակայն ես չեմ թվարկելու վերջին ...ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ, ճիշտ այն ժամին, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունենում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր քաղաքացիներ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ, երբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մի քանի հազար քաղաքացիներ ծաղիկներ էին դնում ու մոմեր էին վառում` սգալով մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների քառասունքը, նույն ժամին Ալեքսանդր ...ՆՇԱՆԱԿԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանը նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո ստորագրել է իր առաջին` ՀՀ կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, եւ կառավարության անդամներին հանձնարարել է շարունակել պարտականությունների ...ԵՐԿՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ Երրորդ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որին մասնակցում էին 58 երկրների եւ 12 միջազգային ...ԱՌԱՆՑ ՕՍԿԱՆՅԱՆԻ
«Նոր նախագահը պետք է ունենա իր նոր ընտրովի նախարարը, որի հետ հանգիստ կզգա աշխատելուց: Իսկ ես եւ՛ նախագահին եմ ասել, եւ՛ նոր նախարարին կասեմ, որ Երեւանում եմ, ընդամենը մի զանգ եմ հեռու, եւ եթե իմ ...ԷԼԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին, հայտարարել է, որ ինքն ակնկալում է աշխատանքի շարունակություն, ...ԵՐԿՈՒՍԸ՝ ՄԵԿՈՒՄ
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Եվրոպայի Միությունն ուշադիր հետեւել է փետրվարի 19-ի ...ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: ՀՀ ԿԲ այլեւս նախկին նախագահ Տ. Սարգսյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե վարչապետ դառնալուց ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Ի պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ արդեն 15-րդ օրը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից հացադուլ ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԻՍԿ ՋՐՀՈՐՈՒՄ ԿՌԿՌՈՒՄ ԵՆ ԳՈՐՏԵՐԸ…
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ԼՈՐԴ ԴԱՅՍԵՅՆԻ «ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ»
ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
«Ե՛Վ ԳԵՆԵՐԱԼ ԵՄ, ԵՒ՛ ԶԻՆՎՈՐ»
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

