
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
- «Հարգելի նախագահ Քոչարյան,

Վեհափառ տեր,
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Բարեկամներ
Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդում տվեցի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները: Այս պատմական օրը մենք բոլորս ենք երդվում, ես երդվում եմ բարձրաձայն. խնդրում եմ, որ դուք էլ լուռ երդվեք: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու սեփական ուխտն ունի:
Սա մեր բոլորի երդումն է, հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի, հանուն զարգացման, հանուն ժողովրդավարության, հանուն օրենքի իշխանության, հանուն ավելի ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանի:
Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն:
Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր
Ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն, գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար: Ես երաշխավորում եմ, որ այդ պատասխանատվությունից չեմ խուսափելու, ես այդ պատասխանատվության չափը գիտակցել եմ, երբ մտել եմ Հանրապետական կուսակցություն, եւ հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի ընտրություններում կմասնակցեմ, եթե Հանրապետական կուսակցությունն ընտրություններում ստանա առավելագույն քվեներ: Ես այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա, ու գիտակցելու եմ առաջիկա հինգ տարիներին, յուրաքանչյուր օր: Ես պատվով եմ կրելու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահը լինելու պատասխանատվությունը:
Այս հանդիսավոր օրը ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ աջակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ ծրագրի օգտին: Ես շնորհակալ եմ այդ վստահության համար: Հավատացնում եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք մեր երկրի կյանքը դեպի լավը փոխել: Այսօր ես փոփոխությունների կոչ եմ անում, եւ մենք կրկին անգամ ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից:
Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը:
Ես իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մարդուն, ով այլեւս իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայոց պատմության մեջ, ում նախագահության տասը տարիների ընթացքում մեր երկիրը նշանակալից ձեռքբերումներ ունեցավ` ձեռքբերումներ, որոնց վրա հիմնվելով է, որ այսօր լուրջ ծրագրեր ենք առաջադրում: Անգնահատելի է Ռոբերտ Քոչարյանի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման, կայացման ու պաշտպանության գործում: Ես համոզված եմ, որ սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն նրա վաստակն ու ներդրումը մեր պետականության զարգացման ու ամրապնդման գործում: Շնորհակալ եմ, պարոն նախագահ:
Բարեկամներ,
Չնայած այս նախընտրական արշավը սուր էր ու զերծ չէր անգամ վիրավորանքներից, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդդիմախոսներին` պայքարի համար, առանձնակի շնորհակալությունս ուղղելով նրանց, ովքեր արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը, ընդունելով միասին, համախմբված Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը:
Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, եւ մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու:
Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը:
Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ:
Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք ապահով, արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն կունենա:
Մենք վարելու ենք ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն, անելու ենք ամեն ինչ Արցախի հիմնահարցի արդարացի ու խաղաղ լուծմանը հասնելու համար:
Մենք կառուցելու ենք ուժեղ, հպարտ ու ժողովրդավարական պետություն Հայաստանը, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ:
Ես համոզված եմ, որ մեր բոլոր նախաձեռնությունների հաջողության բանալին մեծապես նաեւ ձեր` մեր հայրենակիցների ու մեր բարեկամների ձեռքերում է: Այս պատմական առաքելությունն իրականացնելու համար է, որ մեկ անգամ եւս համախմբվելու կոչ եմ անում: Համախմբում, որը մեզ հիմնարար արժեքներ ստեղծելու, ժողովրդավարության ու ազատությունների ուղիով շարժվելու հնարավորություններ է տալու:
Ես այդ ամենն անելու եմ, անելու եմ, որովհետեւ ցանկանում եմ լինել այն նախագահը, ով ամբողջությամբ կիրականացնի իր ծրագիրը, խաղաղություն ու կայուն զարգացում կբերի Հայաստանին, կամրապնդի մեր երկրի վարկն ու հեղինակությունը, ով կկարողանա լուծել այսօր մեր առաջ ծառացած բոլոր լուրջ հիմնախնդիրները, ով ունակ կլինի կանխատեսել բոլոր հնարավոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու միջոցներ կգտնի: Ես կարող եմ ու լինելու եմ այդպիսի նախագահ:
Ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ ուժերը, որպեսզի մեր հասարակության մեջ տիրի փոխըմբռնման մթնոլորտը, որպեսզի մենք ձերբազատվենք ամեն տեսակ բեւեռացումներից, բիրտ առճակատումներից ու վարկաբեկումից: Միայնակ ոչ ոք ի վիճակի չէ Հայաստանը դարձնել երազների երկիր: Անհրաժեշտ է բոլոր կառույցների, տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի, քաղաքացիական հասարակության ջանքերի համախմբում: Ահա այստեղ է, որ Նախագահը պետք է հանդես գա որպես ազգի համախմբման գործընթացի հիմնական դերակատար, մարդ, ով պետք է օգտագործի առկա իշխանությամբ իրեն հասու բոլոր միջոցներն ու մեխանիզմները լավագույն գաղափարներն առաջ մղելու եւ մեր երկրի կարեւորագույն` մարդկային ռեսուրսը պահպանելու, զարգացնելու եւ առավելագույնս օգտագործելու համար:
Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ: Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործմանը, սերունդների միջեւ կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շահերը համատեղելուն, ազգային փոքրամասնությունների ու հայապահպանության խնդիրներին:
Ես խրախուսելու եմ մտավորականության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը մեր երկրում: Վաղուց ժամանակն է, որպեսզի պետությունը լրջորեն վերաբերվի իր մշակույթին, գիտական ու կրթական ներուժին եւ անհատին, որ զբաղված է մտավոր եւ ստեղծագործական աշխատանքով:
Իմ համեստ ներդրումն եմ ունենալու նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ամրապնդման գործում, որը պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը:
Հարգելի ներկաներ,
Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը: Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրական ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափության դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով:
Անսահման ազատությունը կարող է հանգեցնել ինչպես հանրության շահերի, այնպես էլ այլ անձանց իրավունքների հետ բախման: Նման հնարավոր բախումները կանխելու եւ տարբեր շահերն ու իրավունքները միմյանց հետ համաձայնեցնելու համար պետությունն իրավունք ունի միջամտել որոշ հիմնական իրավունքների իրականացմանը:
Հիմնական իրավունքների սահմանափակումները, սակայն, չեն կարող լինել բացարձակ, քանի որ նման պարագայում հիմնական իրավունքը պարզապես կդադարի փաստացի գոյություն ունենալուց: Սահմանափակումները չպետք է բովանդակազրկեն Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքներն ու ազատությունները:
Մենք պետք է կարողանանք իրավունքների եւ ազատությունների յուրաքանչյուր սահմանափակման դեպքում, այդ թվում նաեւ՝ խաղաղ հավաքների իրավունքի հետ կապված, գտնել հավասարակշռությունը մի կողմից հասարակական կարգի, այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության եւ խաղաղ հավաքների իրավունքի միջեւ:
Մենք կարճ ժամկետներում տասնյակ օրենքների հետ միասին պետք է փոփոխության ենթարկենք նաեւ խաղաղ հավաքների իրավունքը կարգավորող օրենքները` նպատակ ունենալով մի կողմից ապահովել յուրաքանչյուրի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրականացումը Եվրոպական չափանիշներին համապատասխան, մյուս կողմից` բացառել ցանկացած հրապարակային միջոցառման անցկացում, որը խաղաղ չէ, կամ որի նպատակը իրավաչափ չէ:
Բարեկամներ,
Մեր ժողովուրդն ինձ վստահության քվե է տվել, եւ ես պետք է առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնեմ իմ ծրագիրը, քվե է տվել, որպեսզի մեր երկրում շատ ավելի քիչ խնդիրներ մնան, որպեսզի կարողանամ անդրադառնալ բոլորի սպասելիքներին: Հինգ տարի, որն այդ ամենի համար բավական սեղմ ժամկետ է, ամենօրյա ու կարեւոր աշխատանքի ժամկետ: Ժամանակ, որի ընթացքում պիտի հասցնենք անել հնարավորն ու անհնարը մեր երկրի զարգացման ու մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման համար: Դա է պատճառը, որ այս հանդիսավոր օրը իմ քաղաքական թիմի համար ես համարում եմ աշխատանքային:
Ուրեմն, շնորհակալություն եւ ի գործ...
Առա՛ջ Հայաստան»:
«ԵՐԵՒԱՆ-ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ 2008»
Երեկ մեկնարկեց «Երեւան-գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որը կտեւի մինչեւ ապրիլի 13-ը: Փառատոնը կազմակերպվում է «Բոտտլեր ԱԼԿՈ» ընկերության կողմից, որը համագործակցում ...«MICROSOFT»-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է
Ամերիկյան «Yahoo! Inc». համացանցային ընկերությունը, որը 41 մլրդ դոլարով փորձում է ձեռք բերել «Microsoft» կորպորացիան, երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի առարկում ծրագրային ապահովման՝ ...ՃԱՆԱՉԵՔ ՅԱԿՈՎ ԶԱՐՈԲՅԱՆԻՆ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, ազգային ողբերգության համաշխարհային ճանաչման գործում Յակով Զարոբյանի գործունեությունը հիշատակության է արժանի. նախ՝ այն բանի համար, որ քաղաքական իրադարձությունների ...«Ե՛Վ ԳԵՆԵՐԱԼ ԵՄ, ԵՒ՛ ԶԻՆՎՈՐ»
Երեք հազար տպաքանակ, քառասուն դոլար բաժանորդավճար, կամ ընդամենը չորս դոլար յուրաքանչյուրի համար, եւ կարող ես լիովին հագուրդ տալ հայ մշակութային գործիչների թողած ավանդի հանդեպ ունեցած կարոտին: Հենց այս ...ՀԷՑ-Ի ԾԱԽՍԵՐԸ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀէՑ) ՓԲԸ-ն 2007-2009 թթ. ներդրումային ծրագրերով հանրապետությունում կիրականացնի, ընդհանուր առմամբ, 27 մլրդ դրամի ներդրում, որից 7 մլրդ 405 մլն-ը` այս տարի: Այդ ...«ԷԼԻՏԱՐ» ՌԵԿՈՐԴ
«Դուբայի աշտարակ» («Բուրջ Դուբայ») եզակի երկնաքերը, որը կառուցվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հատել է այն ամենամեծ բարձրությունը, որին հասել են մարդու կողմից ստեղծվող ...ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ
Հայաստանում կստեղծվի շարժական ինտերնետային համակարգչային կենտրոն, որի աշխատանքների իրականացման համար շուտով կհայտարարվի մրցույթ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային ...«ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ»
«Վրաստանն առանձնահատուկ երկիր է, որը կարող է ապահովել ոչ միայն իր անվտանգությունը, այլեւ զգալի ավանդ ներդնել համաշխարհային անվտանգության ապահովման գործում»: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ ...ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի
Երեկ «Մուասիր Մուսավաթ» կուսակցության մոտ 25 կողմնակիցներ պիկետ են կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Նրանք բողոքել են այն բանի դեմ, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել ...ՆԱԵՒ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Ադրբեջանի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին հայտարարել է, որ բանկի տնօրինման ներքո եղած արժութային պահուստները տարեսկզբից մինչեւ ապրիլի 1-ն ավելացել են ավելի քան 6 տոկոսով՝ մինչեւ 4 ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ
Ապրիլի 14-17-ը Բաքվում խորհրդակցություններ կանցկացվեն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության շուրջ, որոնց ընթացքում կպատրաստվի ռազմական ոլորտում գործակցության հաջորդ փուլի գործողությունների ծրագիրը: ...ՈՒՐԻՇ ՄՇԱԿՈՒՅԹ
20-րդ դարը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար կոնտրաստների դար էր: Հայաստանն ու հայ ժողովուրդը համաշխարհային պատմության թատերաբեմ դուրս եկան հարյուրամյակների երկարատեւ մոռացությունից հետո: Մենք ողբերգական ...ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Իրար խառնել հավասար քանակությամբ`առանց կորիզների աղացած կիտրոն (կեղեւի հետ միասին), մեղր եւ ձիթապտղի յուղ: Պահել սառնարանում եւ ընդունել երիկամներում ավազահատիկներ լինելու դեպքում` մեկական ճաշի գդալ`օրը ...ՊԱՐԱՆՈՑԻ ԽՆԱՄՔ
Ասում են՝ կնոջ պարանոցը մատնում է նրա տարիքը: Եվ իսկապես, պարանոցն այնպես չի պահպանվում, ինչպես դեմքը: Պարանոցը միշտ շարժման մեջ է, եւ նյարդային համակարգի ցանկացած վիճակ դրոշմված է պարանոցին: Ամենաշուտը ...ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԵՐԻԿԱՄԱԽԻԹ
Երիկամաքարային կամ, ինչպես ընդունված է ասել, միզաքարային հիվանդությունը կապված է երիկամներում քարերի գոյացման հետ, ինչն էլ իր հերթին երիկամներում ու միզուղիներում առաջացող ախտաբանական փոփոխությունների ...ՏԱՏԻԿԻ ՀԱՅՑԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Միակ սեփականատերը
Տասնութ տարի առաջ հիսունիննամյա Սեդա Ս.-ն տուն էր գնել Երեւանում: Ամուսնացած որդին՝ Հարություն Է.-ն, ներկա էր տան առուվաճառքի գործարքի կնքմանը: Ըստ առուվաճառքի պայմանագրի՝ տունը վաճառվել ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն նախագահ.
Այսօր ձեր պաշտոնավարման առաջին օրն է: «Ազատության» հրապարակում երդվեցիք... «Ազատության» հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Հյուսիսային ...ՍՏԻՊՎԱԾ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՏԻՊՎԱԾ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ
Երբ մարդ արարածը կորցնում է ապրելու ունակությունը` մահվան դեմ պայքարում է անցյալից կուտակած իմունիտետի եւ բժշկական միջամտության հաշվին:
Իսկ երբ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին կորցնում ...ԵՐԵՔ ԿԱՐԾԻՔ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանն իր ելույթում գնահատական տվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ...ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Հոսեյն Ֆագիհիանը երեկ հայտարարել է, որ մինչեւ 2009թ. մարտ ամիսը Իրանում կկառուցվի ուրանի հանքանյութի վերամշակման եւս ...ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՆԸ ՓԱԿԵԼ Է ՊԵՏՔ
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆԳաղտնիք չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են նաեւ աշխարհիկ պատվիրակներ, ուստի, թեպետ պատվիրակված, այնուամենայնիվ, մեր ազգի հոգեւոր առաջնորդին ընտրում ենք ազգովի: Սա, անշուշտ, ունի ...ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ
Շրջանառության մեջ նոր հողեր մտցնելը թույլ կտա զգալիորեն ավելացնել ռուսաստանյան հացահատիկի արտահանումը: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը: «Եթե խոսենք հեռանկարների ...ԱՇԽԱՏՈՒԺ Է ՈՒՂԱՐԿԵԼ 55 ԵՐԿՐՆԵՐ
Թուրքիայի Աշխատանքի նախարարության Արտաքին հարաբերությունների եւ արտագնա աշխատուժի ծառայությունների տնօրինության կողմից պատրաստված «Արտագնա թուրքական աշխատուժը» կոչված զեկույցի համաձայն, 2006թ. ...ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱՃԻ
ԱՄՆ-ի Էներգետիկական տեղեկատվության պետական վարչությունը (EIA) 2009 թվականին կանխատեսում է նավթի համաշխարհային պահանջարկի աճ՝ օրական 1,31 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 87,89 միլիոն բարել՝ 2008թ. 86,58 ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի 2637 կմ-ին` Շահալի-Թումանյան հատվածում, ապրիլի 8-ի ժամը 14:00-ի դրությամբ ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին` ժամը 08:30-ին, երկաթգծի ...ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔ
Յուրաքանչյուր քաղաք իր բրենդը կամ էլ յուրահատուկ իմիջն ունի, որով կարողանում է գրավիչ դառնալ հյուրերի համար ու հպարտության զգացում առաջացնել այդ քաղաքում բնակվող մարդկանց սրտում:
Սեփական բնակավայրի ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԱԼՎԻՏԻԵԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Զրուցակիցները ...ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) Իրանին ...ՆԱՏՕ ՄՏՆԵԼ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ
«Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք, ...ՆՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս օրերին Թբիլիսիում է գտնվում Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Ինչպես «Նովոստի Վրաստանին» հայտնել են Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայում, Աբդուլաեւի հետ լրացուցիչ ...ՀԱՐԱՇՏԻԻ ԿՈՉԸ
Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալված լրագրողներին եւ կարճեն նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ...ԵՐԵՒԱՆՅԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվելով Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա։ Երեկվա իրադարձություններին կողքից կամ, ավելի ճիշտ՝ հեռուստաէկրանից հետեւած մարդկանց համար ամեն ինչ ...ԵՎՍ ՄԵԿ «ԴԵ ՖԱԿՏՈ» ՆԱԽԱԳԱՀ
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ այսօրվանից ունենալու ենք ընդամենը դե ֆակտո նախագահ, ինչպես արդեն եղել է չորս անգամ. «Ի տարբերություն ...«HUMAN RIGHTS WATCH»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՈՂԱՑՈՂ ԳՆԱՃ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում սողացող գնաճի տվյալների ամփոփման ետեւից պաշտոնական վիճակագրությունը չի հասցնում: Վիճակագրական ծառայության ցանկացած հրապարակում արդեն ուշացած է եւ չի արտահայտում այդ պահին շուկայում ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
«Հարգելի նախագահ Քոչարյան,
Վեհափառ տեր,
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Բարեկամներ
Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդում տվեցի ...ԶԳՈՒՄ Է ՆԱԵՒ ԻՐ ՄԵՂՔԸ
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթին, որում ասել է, թե ընդունում է, որ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում կա ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե նոր նախագահից փոփոխություններ է ակնկալում ոչ միայն մշակույթի, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Կառավարման արվեստին տիրապետում է այն ղեկավարը, ով չի թողնում մարդկանց ծերանալ իրենց պաշտոնում»
Նապոլեոն I
Այսօր Հայաստանն արթնացավ նոր Հայաստանում: Համենայնդեպս, հուսով եմ, որ դա այդպես ...ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁ
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին:
Սակայն ես չեմ թվարկելու վերջին ...ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ, ճիշտ այն ժամին, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունենում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր քաղաքացիներ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ, երբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մի քանի հազար քաղաքացիներ ծաղիկներ էին դնում ու մոմեր էին վառում` սգալով մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների քառասունքը, նույն ժամին Ալեքսանդր ...ՆՇԱՆԱԿԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանը նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո ստորագրել է իր առաջին` ՀՀ կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, եւ կառավարության անդամներին հանձնարարել է շարունակել պարտականությունների ...ԵՐԿՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ Երրորդ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որին մասնակցում էին 58 երկրների եւ 12 միջազգային ...ԱՌԱՆՑ ՕՍԿԱՆՅԱՆԻ
«Նոր նախագահը պետք է ունենա իր նոր ընտրովի նախարարը, որի հետ հանգիստ կզգա աշխատելուց: Իսկ ես եւ՛ նախագահին եմ ասել, եւ՛ նոր նախարարին կասեմ, որ Երեւանում եմ, ընդամենը մի զանգ եմ հեռու, եւ եթե իմ ...ԷԼԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին, հայտարարել է, որ ինքն ակնկալում է աշխատանքի շարունակություն, ...ԵՐԿՈՒՍԸ՝ ՄԵԿՈՒՄ
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Եվրոպայի Միությունն ուշադիր հետեւել է փետրվարի 19-ի ...ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: ՀՀ ԿԲ այլեւս նախկին նախագահ Տ. Սարգսյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե վարչապետ դառնալուց ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Ի պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ արդեն 15-րդ օրը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից հացադուլ ...
ՀԵՐԹԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՄԵԴՎԵԴԵՒԸ ԳԱԼՈՒ Է
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՒՄ ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

