
ԵՐԵՒԱՆՅԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
- Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվելով Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա։ Երեկվա իրադարձություններին կողքից կամ, ավելի ճիշտ՝ հեռուստաէկրանից հետեւած մարդկանց համար ամեն ինչ սովորական էր՝ թե՛ երդման արարողությունը, թե՛ դրան հաջորդած զորահանդեսը։

Զորահանդեսը տեսած մարդիկ միայն կարող էին հարցնել՝ իսկ ինչո՞ւ սովորական քաղաքացիներ, մեդալներով զարդարված տարեցներ, փուչիկներով երեխաներ չկային, չէին հետեւում այդ ամենին։ Պատասխանը պարզ է՝ չկային, որովհետեւ ոստիկանները շարքային քաղաքացիներին չէին թողնում 1 կիլոմետրից ավելի մոտենալ Ազատության հրապարակին։ Օրինակ, Թումանյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից սկսած` փակ էր անգամ հետիոտնի համար։ Անգամ այն մարդիկ, ովքեր ապրում են այդ փողոցում, իրավունք չունեին տուն գնալ։ Էլ չենք խոսում այն մասին, ովքեր պարզապես ուզում էին շաուրմա ուտել Թումանյան փողոցի վրա գտնվող շաուրմայանոցում։ Ժամը 3-ից հետո կուտեք՝ ասում էին ոստիկանները։ Իսկ հաջորդ հարցը, որը թերեւս ավելի կարեւոր է, պատասխան կարծես չունի. ինչո՞ւ չէին թողնում, եւ, ի վերջո՝ ո՞ւմ համար էր կազմակերպվել այդ զորահանդեսը։ «Հայլուրի՞»։
Ընդհանրապես, օրվա հարցականները շատ էին։ Թվում էր՝ հայտնվել ես այլ մոլորակում, որտեղ լրիվ ուրիշ, անհասկանալի բարքեր ու օրենքներ են։ Երդման արարողությանը զուգահեռ՝ նույն ժամին քաղաքացիները փորձում էին ծաղիկներ դնել Մյասնիկյանի արձանի մոտ՝ մարտի 1-2-ին զոհված մարդկանց հիշատակին։ Ասում եմ՝ «փորձում», որովհետեւ ոստիկանները մարդկանցից շատ էին եւ այնպես էին շրջապատել խեղճ Մյասնիկյանին, ասես մարդիկ պատրաստվում էին քարե արձանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնել։
Հետո՝ մի քանի քայլ բարձրանում ես վերեւ, եւ դեռ Հանրապետության հրապարակին չհասած՝ լսում ես՝ «ռա՛ս, ռաս՛...»՝ բարձրախոսներն են փորձարկում, նախապատրաստվում են երեկոյան համերգին, օդապարիկներով միջոցառմանը։
Մյասնիկյանի արձանի մոտից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհի վրա գտնվող Կենտրոնական բանկի շենքն էլ ակամայից ստիպում է մտածել Տիգրան Սարգսյանի մասին։ Նա էլ արդեն վարչապետ է։ Ինչպիսի՞ն պետք է լինի վարչապետը։ Մի քանի օր առաջ այս հարցին պատասխանում էր Արթուր Բաղդասարյանը՝ բարի համբավ ունեցող, քաղաքականապես փորձառու, քաղաքական դաշտին ծանոթ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ ունեցող։ Մանավանդ վերջինը իդեալական կերպով է համապատասխանում Տիգրան Սարգսյանին։ Մյուսներն էլ են համապատասխանում։ Միայն առաջինը՝ «բարի համբավ ունեցողը», կարող է ոչ միանշանակ ընդունվել՝ որքան մարդ, այնքան կարծիք։ Ընդամենը մեկ տարի առաջ ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում պարբերաբար հայտնվում էր փոխարժեքի տատանումը, որպես մեղավոր էլ նշվում էր ԿԲ նախագահի անունը։ Հենց միայն սրա համար մարդիկ պատճառներ ունեն՝ Տ. Սարգսյան վարչապետով չուրախանալու համար։ Թեեւ պետք է նշել, որ ի տարբերություն մյուս պաշտոնյաների՝ Տ. Սարգսյանը հարցերին պատասխանելուց չէր խուսափում, փորձում էր օբյեկտիվ պատճառներ նշել, չէր լռում։ Բայց սա էլ այնքան էական չէ։ Ավելի էական է՝ նրա հետագա աշխատանքը որպես վարչապետ։ Օրինակ, դժվար է պատկերացնել՝ Տ. Սարգսյանն ինչպե՞ս է աշխատելու կոալիցիոն կառավարության՝ ՕԵԿ-ական անդամների հետ։ Հենց փորձում ես պատկերացնել, անկախ քեզանից հիշում ես դեմքի ջղային արտահայտությամբ, պաթետիկ ձայնով «դոլար-դրամ խայտառակ տատանումներից» եւ «գրպանվող գումարներից» խոսող Արթուր Բաղդասարյանին։ Ո՞ւմ նկատի ուներ նա, երբ քննադատում էր «փոխարժեքային խաղերը»։ Եթե անձամբ ինչ-որ մեկին նկատի ուներ, ապա դա պետք է որ, առաջին հերթին, Տ. Սարգսյանը լիներ։ Իսկ եթե օդի մեջ էր ասում, ապա ի՞նչ երաշխիք, որ «մեկնած ձեռքը սեղմելու» ազնիվ մղումն էլ օդի մեջ ասված գեղեցիկ խոսք չէր։ Պակաս դժվար չէ պատկերացնել նաեւ Տիգրան Սարգսյանին՝ ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական որեւէ նախարարի խիստ տոնով նկատողություն անելիս, մանավանդ, որ նրանք էլ երջանկությունից չեն փայլում նոր վարչապետի ընտրությամբ, թեկուզեւ միահամուռ կողմ են քվեարկել։ Դա դժվար է պատկերացնել նաեւ այն պատճառով, որ Տ. Սարգսյանն ինտելիգենտ, կիրթ մարդ է։ Առաջին հերթին հենց այդ կիրթ լինելն էլ կարող է խանգարել նրան, քանի որ յուրաքանչյուրի հետ պետք է իր լեզվով խոսել։ Ստացվում է՝ կամ պետք է ունենանք շա՜տ բարի կառավարություն, իրենց գործը փայլուն կատարող նախարարներ, ովքեր միմյանց դիմում են միայն «Դուք»-ով եւ անուն-հայրանունով, կամ էլ՝ Տ. Սարգսյանն օրումեջ պիտի զանգի «վերեւ»՝ բողոքելու, թե՝ այսինչը չի լսում, այնինչը նիստերից ուշանում է, այն մեկը ծամոն է ծամում նիստի ժամանակ... Ամեն դեպքում հեշտ չի լինելու, այնպես որ, Տ. Սարգսյանին կարելի է մաղթել համբերություն եւ բախտ՝ «ուշիմ» ենթականեր ունենալու առումով։
Վերադառնանք երեկվան։ «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»,- սա մի հատված է Սերժ Սարգսյանի խոսքից՝ երդմնակալության արարողության ժամանակ:
Լուրերին հետեւած մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր Ս. Սարգսյանին չեն ընտրել, միգուցե այս խոսքերը լսելով` մտածել են՝ կարող է իսկապես ինչ-որ բան փոխվի՞ դեպի լավը, վերանա այս համատարած լարվածությունը, քանդվեն պատերը։
Իսկ այն մարդիկ, ովքեր ոչ թե լուրերին էին հետեւում, այլ պարզապես քայլում էին Երեւանի փողոցներում, հենց այդ խոսքերն արտասանելու պահին քաղաքում դեմ էին առնում ոստիկաններից կազմված կենդանի պատերի՝ Մյասնիկյանի արձանի մոտ, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր ճանապարհներին։ Այնպիսի տպավորություն էր, կարծես քաղաքի բոլոր ճանապարհները տանում են դեպի փակուղի, եւ նորընտիր նախագահը պաշտպանվում է սեփական ժողովրդից:
Իսկ այս ամենը կարող էր այսպես չլինել։ Կամ՝ չպետք է այսպես լիներ։ Քաղաքում պետք է լիներ տոն, ընտրված նախագահը պետք է ուրախ լիներ, ճանապարհները բաց լինեին, ատելություն չլիներ... Ի վերջո, առաջին անգամն է, որ Հայաստանում նախագահ է փոխվում՝ ընտրությունների արդյունքում։ Մինչդեռ քաղաքը մռայլ էր՝ չնայած «Հայլուրի» հաղորդավարի եթերային ժպիտին։
Շատերը, սակայն, հույս ունեն, որ մռայլությունը կանցնի։ Գոնե հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե ասում էր՝ «Ես որեւէ մեկի հետ երկխոսության պատրաստ չեմ», այլ ասում է` «Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ»:
Իրականում վիճակը շտկելու համար հատուկ քայլեր պետք չեն, ոչ էլ հատուկ ելույթի անհրաժեշտություն կա։ Միայն երդման տեքստը բավական է. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները...»։ Իսկ ի՞նչ է ընդդիմության եւ «չարտոնված հանրահավաքներին» մասնակցող հազարավոր մարդկանց ուզածը՝ նույն բանը. որ Սահմանադրության պահանջները կատարվեն, մարդու եւ քաղաքացու իրավունքներն էլ հարգվեն։
Այդ իրավունքների մեջ մտնում է նաեւ մարդու ազատ տեղաշարժվելու, իր սեփական տուն գնալու, կամ, որքան էլ զավեշտալի լինի, անգամ շաուրմա ուտելու իրավունքը՝ օրվա ցանկացած ժամին, քանի որ, եթե ինչ-որ բան օրենքով արգելված չէ, ապա մարդն իրավունք ունի դա անել։ Ու միգուցե ճիշտ կլիներ Սահմանադրության պահանջների կատարումը սկսել հենց նույն պահից՝ պարզապես մարդկանց թույլ տալով օգտվել կեսօրին շաուրմա ուտելու իրենց իրավունքից։
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«ԵՐԵՒԱՆ-ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ 2008»
Երեկ մեկնարկեց «Երեւան-գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որը կտեւի մինչեւ ապրիլի 13-ը: Փառատոնը կազմակերպվում է «Բոտտլեր ԱԼԿՈ» ընկերության կողմից, որը համագործակցում ...«MICROSOFT»-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է
Ամերիկյան «Yahoo! Inc». համացանցային ընկերությունը, որը 41 մլրդ դոլարով փորձում է ձեռք բերել «Microsoft» կորպորացիան, երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի առարկում ծրագրային ապահովման՝ ...ՃԱՆԱՉԵՔ ՅԱԿՈՎ ԶԱՐՈԲՅԱՆԻՆ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, ազգային ողբերգության համաշխարհային ճանաչման գործում Յակով Զարոբյանի գործունեությունը հիշատակության է արժանի. նախ՝ այն բանի համար, որ քաղաքական իրադարձությունների ...«Ե՛Վ ԳԵՆԵՐԱԼ ԵՄ, ԵՒ՛ ԶԻՆՎՈՐ»
Երեք հազար տպաքանակ, քառասուն դոլար բաժանորդավճար, կամ ընդամենը չորս դոլար յուրաքանչյուրի համար, եւ կարող ես լիովին հագուրդ տալ հայ մշակութային գործիչների թողած ավանդի հանդեպ ունեցած կարոտին: Հենց այս ...ՀԷՑ-Ի ԾԱԽՍԵՐԸ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀէՑ) ՓԲԸ-ն 2007-2009 թթ. ներդրումային ծրագրերով հանրապետությունում կիրականացնի, ընդհանուր առմամբ, 27 մլրդ դրամի ներդրում, որից 7 մլրդ 405 մլն-ը` այս տարի: Այդ ...«ԷԼԻՏԱՐ» ՌԵԿՈՐԴ
«Դուբայի աշտարակ» («Բուրջ Դուբայ») եզակի երկնաքերը, որը կառուցվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հատել է այն ամենամեծ բարձրությունը, որին հասել են մարդու կողմից ստեղծվող ...ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ
Հայաստանում կստեղծվի շարժական ինտերնետային համակարգչային կենտրոն, որի աշխատանքների իրականացման համար շուտով կհայտարարվի մրցույթ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային ...«ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ»
«Վրաստանն առանձնահատուկ երկիր է, որը կարող է ապահովել ոչ միայն իր անվտանգությունը, այլեւ զգալի ավանդ ներդնել համաշխարհային անվտանգության ապահովման գործում»: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ ...ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի
Երեկ «Մուասիր Մուսավաթ» կուսակցության մոտ 25 կողմնակիցներ պիկետ են կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Նրանք բողոքել են այն բանի դեմ, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել ...ՆԱԵՒ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Ադրբեջանի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին հայտարարել է, որ բանկի տնօրինման ներքո եղած արժութային պահուստները տարեսկզբից մինչեւ ապրիլի 1-ն ավելացել են ավելի քան 6 տոկոսով՝ մինչեւ 4 ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ
Ապրիլի 14-17-ը Բաքվում խորհրդակցություններ կանցկացվեն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության շուրջ, որոնց ընթացքում կպատրաստվի ռազմական ոլորտում գործակցության հաջորդ փուլի գործողությունների ծրագիրը: ...ՈՒՐԻՇ ՄՇԱԿՈՒՅԹ
20-րդ դարը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար կոնտրաստների դար էր: Հայաստանն ու հայ ժողովուրդը համաշխարհային պատմության թատերաբեմ դուրս եկան հարյուրամյակների երկարատեւ մոռացությունից հետո: Մենք ողբերգական ...ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Իրար խառնել հավասար քանակությամբ`առանց կորիզների աղացած կիտրոն (կեղեւի հետ միասին), մեղր եւ ձիթապտղի յուղ: Պահել սառնարանում եւ ընդունել երիկամներում ավազահատիկներ լինելու դեպքում` մեկական ճաշի գդալ`օրը ...ՊԱՐԱՆՈՑԻ ԽՆԱՄՔ
Ասում են՝ կնոջ պարանոցը մատնում է նրա տարիքը: Եվ իսկապես, պարանոցն այնպես չի պահպանվում, ինչպես դեմքը: Պարանոցը միշտ շարժման մեջ է, եւ նյարդային համակարգի ցանկացած վիճակ դրոշմված է պարանոցին: Ամենաշուտը ...ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԵՐԻԿԱՄԱԽԻԹ
Երիկամաքարային կամ, ինչպես ընդունված է ասել, միզաքարային հիվանդությունը կապված է երիկամներում քարերի գոյացման հետ, ինչն էլ իր հերթին երիկամներում ու միզուղիներում առաջացող ախտաբանական փոփոխությունների ...ՏԱՏԻԿԻ ՀԱՅՑԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Միակ սեփականատերը
Տասնութ տարի առաջ հիսունիննամյա Սեդա Ս.-ն տուն էր գնել Երեւանում: Ամուսնացած որդին՝ Հարություն Է.-ն, ներկա էր տան առուվաճառքի գործարքի կնքմանը: Ըստ առուվաճառքի պայմանագրի՝ տունը վաճառվել ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն նախագահ.
Այսօր ձեր պաշտոնավարման առաջին օրն է: «Ազատության» հրապարակում երդվեցիք... «Ազատության» հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Հյուսիսային ...ՍՏԻՊՎԱԾ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՏԻՊՎԱԾ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ
Երբ մարդ արարածը կորցնում է ապրելու ունակությունը` մահվան դեմ պայքարում է անցյալից կուտակած իմունիտետի եւ բժշկական միջամտության հաշվին:
Իսկ երբ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին կորցնում ...ԵՐԵՔ ԿԱՐԾԻՔ
ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանն իր ելույթում գնահատական տվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ...ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Հոսեյն Ֆագիհիանը երեկ հայտարարել է, որ մինչեւ 2009թ. մարտ ամիսը Իրանում կկառուցվի ուրանի հանքանյութի վերամշակման եւս ...ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՆԸ ՓԱԿԵԼ Է ՊԵՏՔ
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆԳաղտնիք չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են նաեւ աշխարհիկ պատվիրակներ, ուստի, թեպետ պատվիրակված, այնուամենայնիվ, մեր ազգի հոգեւոր առաջնորդին ընտրում ենք ազգովի: Սա, անշուշտ, ունի ...ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ
Շրջանառության մեջ նոր հողեր մտցնելը թույլ կտա զգալիորեն ավելացնել ռուսաստանյան հացահատիկի արտահանումը: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը: «Եթե խոսենք հեռանկարների ...ԱՇԽԱՏՈՒԺ Է ՈՒՂԱՐԿԵԼ 55 ԵՐԿՐՆԵՐ
Թուրքիայի Աշխատանքի նախարարության Արտաքին հարաբերությունների եւ արտագնա աշխատուժի ծառայությունների տնօրինության կողմից պատրաստված «Արտագնա թուրքական աշխատուժը» կոչված զեկույցի համաձայն, 2006թ. ...ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱՃԻ
ԱՄՆ-ի Էներգետիկական տեղեկատվության պետական վարչությունը (EIA) 2009 թվականին կանխատեսում է նավթի համաշխարհային պահանջարկի աճ՝ օրական 1,31 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 87,89 միլիոն բարել՝ 2008թ. 86,58 ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի 2637 կմ-ին` Շահալի-Թումանյան հատվածում, ապրիլի 8-ի ժամը 14:00-ի դրությամբ ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին` ժամը 08:30-ին, երկաթգծի ...ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔ
Յուրաքանչյուր քաղաք իր բրենդը կամ էլ յուրահատուկ իմիջն ունի, որով կարողանում է գրավիչ դառնալ հյուրերի համար ու հպարտության զգացում առաջացնել այդ քաղաքում բնակվող մարդկանց սրտում:
Սեփական բնակավայրի ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԱԼՎԻՏԻԵԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Զրուցակիցները ...ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) Իրանին ...ՆԱՏՕ ՄՏՆԵԼ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ
«Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք, ...ՆՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս օրերին Թբիլիսիում է գտնվում Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Ինչպես «Նովոստի Վրաստանին» հայտնել են Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայում, Աբդուլաեւի հետ լրացուցիչ ...ՀԱՐԱՇՏԻԻ ԿՈՉԸ
Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալված լրագրողներին եւ կարճեն նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ...ԵՐԵՒԱՆՅԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվելով Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա։ Երեկվա իրադարձություններին կողքից կամ, ավելի ճիշտ՝ հեռուստաէկրանից հետեւած մարդկանց համար ամեն ինչ ...ԵՎՍ ՄԵԿ «ԴԵ ՖԱԿՏՈ» ՆԱԽԱԳԱՀ
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ այսօրվանից ունենալու ենք ընդամենը դե ֆակտո նախագահ, ինչպես արդեն եղել է չորս անգամ. «Ի տարբերություն ...«HUMAN RIGHTS WATCH»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՈՂԱՑՈՂ ԳՆԱՃ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում սողացող գնաճի տվյալների ամփոփման ետեւից պաշտոնական վիճակագրությունը չի հասցնում: Վիճակագրական ծառայության ցանկացած հրապարակում արդեն ուշացած է եւ չի արտահայտում այդ պահին շուկայում ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
«Հարգելի նախագահ Քոչարյան,
Վեհափառ տեր,
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Բարեկամներ
Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդում տվեցի ...ԶԳՈՒՄ Է ՆԱԵՒ ԻՐ ՄԵՂՔԸ
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթին, որում ասել է, թե ընդունում է, որ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում կա ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե նոր նախագահից փոփոխություններ է ակնկալում ոչ միայն մշակույթի, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Կառավարման արվեստին տիրապետում է այն ղեկավարը, ով չի թողնում մարդկանց ծերանալ իրենց պաշտոնում»
Նապոլեոն I
Այսօր Հայաստանն արթնացավ նոր Հայաստանում: Համենայնդեպս, հուսով եմ, որ դա այդպես ...ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁ
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին:
Սակայն ես չեմ թվարկելու վերջին ...ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ, ճիշտ այն ժամին, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունենում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր քաղաքացիներ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Երեկ, երբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մի քանի հազար քաղաքացիներ ծաղիկներ էին դնում ու մոմեր էին վառում` սգալով մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների քառասունքը, նույն ժամին Ալեքսանդր ...ՆՇԱՆԱԿԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանը նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո ստորագրել է իր առաջին` ՀՀ կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, եւ կառավարության անդամներին հանձնարարել է շարունակել պարտականությունների ...ԵՐԿՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ Երրորդ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որին մասնակցում էին 58 երկրների եւ 12 միջազգային ...ԱՌԱՆՑ ՕՍԿԱՆՅԱՆԻ
«Նոր նախագահը պետք է ունենա իր նոր ընտրովի նախարարը, որի հետ հանգիստ կզգա աշխատելուց: Իսկ ես եւ՛ նախագահին եմ ասել, եւ՛ նոր նախարարին կասեմ, որ Երեւանում եմ, ընդամենը մի զանգ եմ հեռու, եւ եթե իմ ...ԷԼԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին, հայտարարել է, որ ինքն ակնկալում է աշխատանքի շարունակություն, ...ԵՐԿՈՒՍԸ՝ ՄԵԿՈՒՄ
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Եվրոպայի Միությունն ուշադիր հետեւել է փետրվարի 19-ի ...ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: ՀՀ ԿԲ այլեւս նախկին նախագահ Տ. Սարգսյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե վարչապետ դառնալուց ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Ի պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ արդեն 15-րդ օրը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից հացադուլ ...
ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
ՖՈՒՏԲՈԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

«Ե՛Վ ԳԵՆԵՐԱԼ ԵՄ, ԵՒ՛ ԶԻՆՎՈՐ»
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

