
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»
- «Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ բառն ինչքան լուրջ ու թունավոր նստվածքներ կարող է տալ»: Երեկ կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը` անդրադառնալով երկրում ստեղծված ներկայիս իրավիճակին: Մինչդեռ, ըստ նրա, եթե հասկանայինք, որ մենք ենք ընտրություն անում, ոչ թե մեզ են ընտրում, այսպես բեւեռացված ու չարացած չէինք լինի: Տիկին Պետրոսյանի համոզմամբ` ոչ մի աթոռ, համակրանք կամ քաղաքական ուղղորդություն չի կարող արդարացնել ժողովրդի մեջ նման չարություն սերմանելու փաստը. «Ոչինչ չի կարող ինձ ստիպել ասելու, որ այն հատվածը, որը մեզ հետ չի, Վահան Հովհաննիսյանին ձայն չտվեց, ուրեմն իմ ազգակիցը չի, 350 հազար մարդիկ, որ իմ գաղափարները չեն կիսում, իմ ազգակիցը չեն: Մի անգամ, ընտրություններից մի քանի ամիս առաջ, Արտակ Զեյնալյանին, ում նկատմամբ շատ մեծ համակրանք ունեմ, հարցրի. «Դու «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ ես ու Լեւոն Տեր-Պետրոսյանին ես պաշտպանում: Հանկարծ, եթե թշնամին մտնի տուն, թուրքը գա, ինձ չպիտի՞ պաշտպանես»: Ես հռետորական հարց տվեցի, քանի որ գիտեի, որ Արտակ Զեյնալյանը կպաշտպաներ նաեւ դաշնակցական Ալվարդ Պետրոսյանին, ով իր գաղափարները չի կիսում, եւ սա ինձ համար ապրելու ելակետ է: Ես ուզում եմ, որ այս ելակետը մենք չկորցնենք, քանի որ մնացած բոլոր բաները` ընտրություններ, աթոռներ եւ այլն, անցողիկ են»:

Ա. Պետրոսյանը, լինելով կոալիցիայի մաս կազմող կուսակցության շարքերում, այնուամենայնիվ, սպասողական վիճակում է, ինչպես այն մարդիկ, որոնք համակրում են ընդդիմությանը: Մի տարբերությամբ միայն. ինչպես ինքն է ասում` ինքը բացասական էներգիա չի կրում: Իսկ Դաշնակցության` կոալիցիայի մաս կազմելը տիկին Պետրոսյանը ճիշտ է համարում, քանի որ, ըստ նրա, իրենք ոչ թե անձերի, այլ ծրագրերի հետեւից են գնում. «Վաղուց ժամանակն է, որ մենք սրանք տարբերենք իրարից: Մենք չենք գնացել Սերժ Սարգսյանի հետեւից, գնացել ենք այն ծրագրերի հետեւից, որոնք մոտ տասը տարի պաշտպանել ենք: Եվ պիտի անեինք, որովհետեւ երկիրը վտանգված է: Բոլոր ժողովուրդներն էլ ունենում են այսպիսի ճգնաժամեր, եւ ավելի լավ է` դա դրսեւորվի, քան թե մնա տարիներով ու դառնա քրոնիկ հիվանդություն»,- ասում է Ալվարդ Պետրոսյանը` չմասնավորեցնելով, թե այդ դեպքում ինչու էր ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածուին:
Մարտի 1-ի իրադարձությունների իրական պատկերը դեռ Ալվարդ Պետրոսյանի համար վերջնականորեն պարզ չէ: ԱԺ պատգամավորի կարծիքով` անհրաժեշտ է հետամուտ լինել, որպեսզի իսկապես մարտի 1-ի դեպքերի պատկերի բոլոր մանրամասները պարզվեն: Ըստ նրա, մինչեւ հասարակությունը չիմանա այդ դեպքերի հետ կապված հարցերի պատասխանները, չի կարող ապաքինվել. «Մենք դեռ շատ երկար տարիներ փորձությունների առջեւ կանգնելու ենք, այս պահին եթե ազգն ինքնապաշտպանական բնազդը կորցնի, դա նշանակի` վերջ: Մենք դեռ շատ կարեւոր խնդիրներ ունենք լուծելու»,- ասում է Ա.Պետրոսյանը:
Իսկ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը հավատո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանում դրական փոփոխություններ կլինեն: «Որ օրը ես տեսնեմ, որ արդեն Վարդանիկ Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետը չի, կհավատամ, որ մեր երկրին լուրջ փոփոխություններ են սպասվում: Մարդիկ կան, որոնք ինձ վիրավորում են: Վիրավորում է այն, որ կարող է այս մարդն իմ երեխայի, իմ ազգի ու ճակատագրի վրա ինչ-որ հետք թողնել: Պիտի փոխենք, եւ ես ողջունում եմ Սերժ Սարգսյանին, ով շատ դժվար խնդիր է դրել իր առջեւ: Եթե կարողանա հաղթահարել, ուրեմն` բրավո»,- ասում է նա:
Այսօր ստեղծված իրավիճակի հաղթահարման տարբեր ճանապարհներ են առաջարկվում, այդ թվում` միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Վերջերս էլ նման առաջարկների փաթեթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խումբը: Ինչպե՞ս է դրանց վերաբերվում Ա. Պետրոսյանը: Նրա կարծիքով` ոչ ոք մեզ չի կարող փրկել. մենք ինքներս պետք է փրկվենք. «Օրը մեջ գալիս, մեզ սովորեցնում են, թե ինչպես մեր սեփական երկրում ապրենք: Նախ` Ագոյի խումբը, դրանից առաջ էլ առիթ ունեցա հանդիպելու Մարդու իրավունքների Եվրոպայի հանձնակատարին»:
Նախագահի թեկնածուներից Վահան Հովհաննիսյանն ընտրությունից առաջ 300.000-ից ավելի ընտրողների հետ պայմանագրեր էր կնքել: Ընտրության ժամանակ, սակայն, ավելի քիչ ձայներ ստացավ: Լրագրողների նկատառմանը, թե այս պարագայում Վահան Հովհաննիսյա՞նն էր ստում, թե՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ա. Պետրոսյանը դժվարացավ պատասխանել: Նրա կարծիքով` ընտրությունների հետ կապված ցանկացած հարցի նույնիսկ գիտնականների մի խումբ էլ չի կարող պատասխանել: «Մի բան հստակ կարող եմ ասել` այս ընտրություններում ամենավայելուչ, համակրելի թեկնածուներից էր Վահան Հովհաննիսյանը: Իսկ մեր պակաս քվեներ ստանալն ավելի շատ կապված է սովետական պատմությունից եկող Դաշնակցության նկատմամբ տագնապի հետ: Անշուշտ, ընտրություններում ահագին ոչ պարկեշտ բաներ եղել են, բայց այսօր չեմ կարող ինձ թույլ տալ ասել, որ այդ բոլորը Վահան Հովհաննիսյանի հաշվից է գնացել: Բայց այնպիսի մարդիկ են քվեներ ստացել, որ, կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը դեռ ընտրություն կատարելու կրթություն պիտի անցնի»:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք պատգամավորն իրեն անվտա՞նգ է զգում այն դեպքում, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը Արթուր Բաղդասարյանն է, Ա. Պետրոսյանն ասաց, որ Անվտանգության խորհրդի ոչ մի քարտուղար իր վտանգի զգացողությունը չի կարող փարատել։ «Ես միայն անվտանգ եմ զգում` մտածելով, որ ազգ ենք: Եթե մտածեմ` ցեղախումբ ենք, ուզում է՝ քարտուղարը Նապոլեոնը լինի, ինձ վտանգված եմ զգալու: Արթուր Բաղդասարյանն ինձ ինչպե՞ս պիտի փրկի: Նույն բառերը կասեի, եթե նույնիսկ Վահան Հովհաննիսյանը լիներ քարտուղար»,- ասաց նա:
Քննարկում
ArAzArM գրել է:- ArAzArM
Ալվարդ ջան սիրելիս, սա քաղաքականություն է, ու ոչ մեկն էլ բառերի հետ խաղ չի անում:Եթե բառը մտել է քաղաքական լեզվի շռջանառության մեջ ուրեմն արդեն իսկ հաշվակված է, որ այն 25-րդ կադրի նման նստվածք կտա մեր հոգեբանության մեջ: Հաշվարկված, ճիշտ այնպես, ինչպես Վահան Հովհաննիսյանի վայելուչ ու համակրելի պահվածքը:
- ArAzArM
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
- Ո՞ր խնդիրներն են կազմում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքը։
- Որպես կանոն, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի միջուկը կազմում են այն խնդիրները, որոնք պայմանավորում են երկրի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
1
Ստորեւ տպագրված հարցազրույցները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության եւ 2008-ի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ կապի թեման: Ի՞նչ են նախընտրական ծրագրերը մեր իրականության ...ՀՈԳԱՌԱՏ ԳԱՐՈՒՆ ԳԵՂՀՈՎԻՏՈՒՄ
«Մեր գյուղում միայն ճնճղուկներն են մնացել: Ով հնարք ունի, իր գլուխն առնում ա ու փախչում: Էստեղ կյանքն ուղղակի անհնար ա»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ ...«ՉԿԱՅԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊԼԻՄԵՆՏՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է»
«Հետահայաց պեղումներ» ցուցահանդեսը, որը ապրիլի 4-ին կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, շատ հետաքրքիր ուղերձ ունի մեր համաքաղաքացիներին։ Հինգ հայ նկարիչների՝ Արա Հովհաննիսյանի, Տիգրան ...ՖՈԲԻԱՆԵՐ
Ի՞նչ է ֆոբիան (սեւեռուն ահ)
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երեւույթներից: Թեպետեւ ...Ո՞ՒՄ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ
Բժիշկ դասականներից մեկն իր աշակերտներին ասել է. «Եթե բժշկի ձեռքը հիվանդին դիպչելուց հետո հիվանդը չի լավանում, ուրեմն նա լավ բժիշկ չէ: Բժշկին հավատալն ու վստահելը բուժվելու առաջին գրավականն է»: ...ԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հայտնի բժիշկ հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն մարդկանց առաջարկում է փոխել երկարամյա սովորություն դարձած ամառային արձակուրդները եւ մտածել գարնանը արձակուրդ գնալու մասին, հատկապես՝ մարտ եւ ապրիլ ամիսներին, որը ...ԳԱՐՆԱՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Ձմռան ամիսներից հետո բնության զարթոնքին, եղանակային կտրուկ փոփոխություններին, Երկրի մակերեւույթի վրա օրեցօր ակտիվացող արեգակնային ջերմությանն ու մյուս գլոբալ պրոցեսներին ամենաուժգին արձագանքողը մարդկային ...ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Մեր օրերի Օթելլոն
Սա այն սպանությունն էր, որը բացահայտելու համար մեգրեներ հարկավոր չէին: Մարդասպանն ինքը, հանցանքը կատարելուց ժամեր անց, ներկայացել էր Ոստիկանություն եւ հայտարարել, որ կենցաղային հարցերի ...«ՈՒՌԱ-ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ ՄԵԾ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ»
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն «Ազատությանն» ասել է, որ երեկ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը խորհրդարանում պատգամավորներին տեղեկացրել է բանակցային ...ՌԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ «ՍԵՒ ՑՈՒՑԱԿԸ»
Ռուսաստանի բանկը դարձել է երկրի առաջին ֆինանսական կարգավորիչը, որն իր կայքում հրապարակել է այն գլխավոր կառավարիչների-ֆինանսիստների «սեւ ցուցակը», որոնց մեղքով բանկերից հետ են կանչվել թույլատրագրերը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ...ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ...«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»
2
«Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ ...ԳԼԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի երեկոյան Բուխարեստ մեկնելուց առաջ հայտարարել է, թե Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային եւ փոխհարգալից հարաբերությունների ...ԿՈՉ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում՝ Վրաստանին եւ Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում: Ինչպես հաղորդել է Ներկայացուցիչների ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին «Թրենդին» ասել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Ընդսմին ...ՈՉ ՈՐՊԵՍ ՏՂԵԿՆԵՐ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական ...ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ 1«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՆՈՐ ԱԼԻՔ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

