
ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
- Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջը առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ եւս ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Հիշեցնենք, որ նման բովանդակությամբ բանաձեւ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի օրակարգ էր ներկայացվել դեռեւս չորս տարի առաջ, եւ այդպիսով Ադրբեջանը փորձում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը ԵԱՀԿ-ից տեղափոխել ՄԱԿ: Սակայն դա հաջողվեց միայն անցյալ ամիս` Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Այս բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի փոփոխության պահանջով դիմել է միջազգային տարբեր ատյաններ` զուգահեռաբար ակտիվացնելով ռազմատենչ հայտարարությունները: Բանաձեւի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվելուց հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե զարգացումների նման ընթացքի դեպքում Հայաստանն էլ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ընդամենը երկու օր առաջ Ռ. Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարեց, թե Հայաստանը կարող է կամ ճանաչել ԼՂ անկախությունը, կամ էլ ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ Ղարաբաղի հետ պայմանագիր կնքել: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը:

«Դրանք, իհարկե, ջղաձիգ հայտարարություններ են: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Դա նշանակում է՝ վերջակետ դնել բանակցային պրոցեսին, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ կարող են միայն տանկերով խոսել: Դա նշանակում է, որ վերջացրեցինք բանակցային պրոցեսը, դա նշանակում է՝ պատերազմ Ադրբեջանի հետ: Ռ. Քոչարյանը մեկ շաբաթից գնալու է եւ հիմա իրեն կարող է թույլ տալ ցանկացած հայտարարություն: Եկեք նրան լուրջ չընդունենք՝ բացի այն դեպքերից, երբ նա կրակելու հրաման է տալիս»,- մեր հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ում կարծիքով՝ Հայաստանը, գոնե առայժմ, չի ճանաչի ԼՂՀ անկախությունը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչնչով չի կարող օգնել հակամարտության կարգավորմանը: «Որպեսզի Ղարաբաղը ճանաչվի միջազգային հանրության կողմից, դրա համար պետք է Ադրբեջանը ճանաչի: Ճանաչել-չճանաչելը կարող է պատահել այն դեպքում, երբ դա կթելադրի ներքաղաքական իրավիճակը: Իսկ այն, որ Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրանից Ադրբեջանը չի վախենա եւ Ղարաբաղը չի թողնի»,- ասաց Ա. Իսկանդարյանը: Վերջինս, սակայն, չի կարծում, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրանից հետո բանակցությունները չեն շարունակվի: Խոսելով արտաքին քաղաքական այլ օրախնդիր հարցերի մասին, Ա. Ենոքյանը անդրադարձավ նաեւ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշմանը, մասնավորապես «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄ) ծրագրի դադարեցման հնարավորությանը: Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՄ կորպորացիայի տնօրեն Ջոն Դանիլովիչը Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում գրել էր, թե կորպորացիան կարող է կասեցնել կնքած համաձայնագիրը, եթե Հայաստանում լուրջ ժողովրդավարական հետընթաց տեղի ունենա: Ի պատասխան դրան՝ Ռ.Քոչարյանը մի քանի օր անց հայտարարեց, թե Հայաստանը կկարողանա ներքին ռեսուրսների միջոցով ՀՄ-ի Ֆինանսավորմամբ սկսված ծրագրերն ավարտին հասցնել: Ավելի ուշ ԿԲ նախագահ եւ ապագա վարչապետի հավանական թեկնածու Տիգրան Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկել էր, թե ՀՄ կորպորացիայի գումարները կարող են փոխարինվել ռուսական կողմի ֆինանսավորմամբ: Չնայած այս ամենին, վերջերս ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի կողմից ֆինանսավորվող «Լինսի» հիմնադրամի ղեկավար Հարութ Սասունյանի Երեւան կատարած այցից հետո այս խնդրի կապակցությամբ վստահություն առաջացավ, թե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, կֆինանսավորի մեր երկրում սկսած բոլոր ծրագրերը, քանի որ չի ցանկանա սահմանափակել իր ազդեցությունը եւ Հայաստանին համագործակցության կամ կախման մեջ թողնել միայն Ռուսաստանից: Անկախ այն հանգամանքից` կդադարեցվի՞, թե՞ կշարունակի ՀՄ կորպորացիայի ծրագրի ֆինանսավորումը, Ա. Ենոքյանը չի կարծում, որ Ռուսաստանից եկող միջոցները կարող են հակակշիռ լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գումարներին:
«Սրանք տարբեր փողեր են: Ռուսական փողերը գալիս են այստեղ որպես ներդրում, այսինքն` Ռուսաստանը Հայաստանից մասեր է գնում: Ամերիկան ավելի շատ բարեփոխումների համար է տալիս: Ճիշտ է, ինչ-որ տեղ սրանք երկուսն էլ ունեն նմանություն: Այդ նմանությունն այն է, որ երկուսն էլ հիմնականում թալանելու համար տրված փողեր են: Ռուսաստանի դեպքում կոռուպցիոն մեխանիզմներն այլ են, գրանտների դեպքում` այլ: Երեւի հասկանալի է, որ երկուսն էլ, առաջին հերթին, օգնում են ոչ թե Հայաստանին, այլ նպաստում են իշխանությունների գոյատեւմանը: Այս մի բանում ընդհանրություն կա, բայց համաձայն չեմ, որ ռուսական ֆինանսավորումը կարող է հակակշիռ լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»,- ասաց քաղաքագետը:
«168 Ժամի» նախորդ համարում տպագրված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի կինը՝ Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքական կենտրոնի ղեկավար Զեյնո Բարանն ասել էր, թե ինքը չի տեսել որեւէ նշան, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես աջակցի Լ.Տեր-Պետրոսյանին՝ ի վնաս Սերժ Սարգսյանի: «Ես էլ չեմ լսել, որ Ամերիկան բացարձակ պաշտպանի Լ.Տեր-Պետրոսյանին: Եվ, ի վերջո, եթե Ամերիկան Ս. Սարգսյանին ինչ-որ պայմաններ է առաջադրում, խնդիրը ոչ թե առաջին նախագահին պաշտպանելն է, այլ անմեղ զոհերի արյունը պաշտպանելը, խնդիրը մարդկանց իրավունքների պաշտպանությունն է: Այսօր մենք սկսում ենք հասկանալ, որ մարդու իրավունքը պետք է պաշտպանվի թե՛ Զիմբաբվեում, թե՛ Ամերիկայում: Այնպես որ, Ամերիկայի արած քայլերը երբեք չի կարելի մեկնաբանել որպես Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու քայլեր»,- ասաց Ա. Ենոքյանը:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
- Ո՞ր խնդիրներն են կազմում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքը։
- Որպես կանոն, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի միջուկը կազմում են այն խնդիրները, որոնք պայմանավորում են երկրի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
1
Ստորեւ տպագրված հարցազրույցները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության եւ 2008-ի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ կապի թեման: Ի՞նչ են նախընտրական ծրագրերը մեր իրականության ...ՀՈԳԱՌԱՏ ԳԱՐՈՒՆ ԳԵՂՀՈՎԻՏՈՒՄ
«Մեր գյուղում միայն ճնճղուկներն են մնացել: Ով հնարք ունի, իր գլուխն առնում ա ու փախչում: Էստեղ կյանքն ուղղակի անհնար ա»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ ...«ՉԿԱՅԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊԼԻՄԵՆՏՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է»
«Հետահայաց պեղումներ» ցուցահանդեսը, որը ապրիլի 4-ին կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, շատ հետաքրքիր ուղերձ ունի մեր համաքաղաքացիներին։ Հինգ հայ նկարիչների՝ Արա Հովհաննիսյանի, Տիգրան ...ՖՈԲԻԱՆԵՐ
Ի՞նչ է ֆոբիան (սեւեռուն ահ)
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երեւույթներից: Թեպետեւ ...Ո՞ՒՄ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ
Բժիշկ դասականներից մեկն իր աշակերտներին ասել է. «Եթե բժշկի ձեռքը հիվանդին դիպչելուց հետո հիվանդը չի լավանում, ուրեմն նա լավ բժիշկ չէ: Բժշկին հավատալն ու վստահելը բուժվելու առաջին գրավականն է»: ...ԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հայտնի բժիշկ հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն մարդկանց առաջարկում է փոխել երկարամյա սովորություն դարձած ամառային արձակուրդները եւ մտածել գարնանը արձակուրդ գնալու մասին, հատկապես՝ մարտ եւ ապրիլ ամիսներին, որը ...ԳԱՐՆԱՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Ձմռան ամիսներից հետո բնության զարթոնքին, եղանակային կտրուկ փոփոխություններին, Երկրի մակերեւույթի վրա օրեցօր ակտիվացող արեգակնային ջերմությանն ու մյուս գլոբալ պրոցեսներին ամենաուժգին արձագանքողը մարդկային ...ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Մեր օրերի Օթելլոն
Սա այն սպանությունն էր, որը բացահայտելու համար մեգրեներ հարկավոր չէին: Մարդասպանն ինքը, հանցանքը կատարելուց ժամեր անց, ներկայացել էր Ոստիկանություն եւ հայտարարել, որ կենցաղային հարցերի ...«ՈՒՌԱ-ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ ՄԵԾ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ»
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն «Ազատությանն» ասել է, որ երեկ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը խորհրդարանում պատգամավորներին տեղեկացրել է բանակցային ...ՌԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ «ՍԵՒ ՑՈՒՑԱԿԸ»
Ռուսաստանի բանկը դարձել է երկրի առաջին ֆինանսական կարգավորիչը, որն իր կայքում հրապարակել է այն գլխավոր կառավարիչների-ֆինանսիստների «սեւ ցուցակը», որոնց մեղքով բանկերից հետ են կանչվել թույլատրագրերը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ...ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ...«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»
2
«Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ ...ԳԼԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի երեկոյան Բուխարեստ մեկնելուց առաջ հայտարարել է, թե Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային եւ փոխհարգալից հարաբերությունների ...ԿՈՉ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում՝ Վրաստանին եւ Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում: Ինչպես հաղորդել է Ներկայացուցիչների ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին «Թրենդին» ասել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Ընդսմին ...ՈՉ ՈՐՊԵՍ ՏՂԵԿՆԵՐ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական ...ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ 1«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՆՈՐ ԱԼԻՔ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

