
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
- Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ու քայլերի հետ մշուշվում է նրա դեմքի այլայլված արտահայտությունը: Երիտասարդը 31-ամյա Արմանն է, ով ակնթարթային արագությամբ մեկ հագնում է խրոխտ ու բարկացած տղամարդու, մեկ՝ անպաշտպան երեխայի, մեկ էլ՝ խղճուկ ու հոգեպես կոտրված պատանու դիմակներ: Արմանի` վարպետորեն դիմակներ հագնելու պրոցեսն այնքան բնականոն ու անկեղծ է, որ չեմ հասցնում ճանաչել, թե որ դիմակի տակ է թաքնված նրա Ես-ը: Տաղտուկ սենյակի անդուր լռությունը խախտվում է Արմանի ցայտնոտային հարցադրումով` «Լրագրող եք, չէ՞...»: «Ըհը՛»,- անակնկալի եկած ասում եմ ես: Բարկացած ասում է` «Դե՛, որ լրագրող եք, դե՛, եթե լրագրող եք... դե՛, ախր ո՞նց ասեմ... Դե՛, եթե լրագրող եք, ուրեմն` Սերժ Սարգսյանին հիշացրեք, խնդրում եմ, հիշացրեք, ես էլ չեմ կարում սենց ապրեմ: Ես խելագարվում եմ, ու ինձ տանում են հոգեբուժարան, չեմ ուզում գնամ հոգեբուժարան: Խնդրում եմ, հիշացրեք, ասեք, որ չեմ ուզում գնամ հոգեբուժարան»: Արմանն ընկնում է ցայտնոտի մեջ ու դեմ դիմաց, սառած ու անթարթ աչքերով գալիս է դեպի ինձ: «Սերժ Սարգսյանին հիշացրեք» արտահայտությունը կրկնելով՝ քայլ առ քայլ մոտենում է: Հետո, երբ մի քայլ է մնում, որ վրայովս անցնի` հանկարծ հագնում է փոքրիկ ու անպաշտպան երեխայի դիմակը, գլուխն առնում է ափերի մեջ ու շրխկալով ընկնում է մահճակալի վրա: Ներս է մտնում մի տարեց կին՝ Արմանի մայրը` Լաուրան: Նայում է մահճակալին ընկած որդուն, նայում է ինձ ու երկուսիս մեջ փնտրում է մեղավորին, որ կշտամբի: «Թող հիշացնի Սերժ Սարգսյանին»,- ասում է Արմանը, հավանաբար իրավիճակը ճիշտ ներկայացնելու ու մի քիչ էլ ինձ փրկելու համար: Տիկին Լաուրան անմիջապես հասկանում է, թե ինչ է կատարվել, որովհետեւ «Սերժին հիշեցնելու» արտահայտությունը պատմություն ունի:

Արմանն ու մայրն ապրում են Աէրացիայի թիվ 7 հանրակացարանի` սոսկալի պայմաններ ունեցող մի սենյակում, որտեղ իրենցից բացի բնակվում է իրենց հետ ամենեւին կապ չունեցող մեկ այլ ընտանիք: Մոտ 3-4 քմ տարածության մեջ բնակվում են Արմանն ու մայրը եւ չորս երեխա ունեցող մի կին: Այստեղ ամեն ինչ այնքան վատ է, որ անհնար է բառերով այդ տեսարանը նկարագրել: Տարիներ առաջ Արմանին զորակոչել են զինվորական ծառայության: «Շատ լավ ծառայում էի, ոչ մի բանից չէի նեղվում: Հերս էլ արդեն մահացել էր, ուզում էի նորմալ ծառայել, գալ մորս մոտ, մենակ էր: Մի օր վատ էի զգում, ջերմություն ունեի, ստամոքս, փոր` լրիվ ցավում էր: Ծառայողներից ու մեծերից` հրամանատար-բան, ապերոներ կային, եկան, թե՝ պիտի զուգարանը մաքրես: Ասեցի` տղերք, վատ եմ զգում, ինձ հանգիստ թողեք: Նորից սկսեցին, թե՝ պիտի մաքրես: Ոտքի վրա չէի կարում կանգնել, ասեցի` մեռնում եմ, չեմ կարա: Հասան ու գցեցին գետնին, էնքան ծեծեցին, որ սպանում էին: Քացով գլխիս շատ խփեցին, շատ դաժանորեն էին ծեծում: Ֆուտբոլի գնդակի պես տշում էին, մի քանի օր գիտակցությունս հետ չի եկել: Հետո գեներալը հարցրեց, թե ի՞նչ ա եղել, ասեցի` հեչ, ընկել եմ: Ասեց` լավ չես ընկել»,- պատմում է Արմանն, ու որքան հիշողությունները թարմանում են` այնքան ագրեսիվ է դառնում: Հուզմունքից բղավելով է խոսում, ու ես ու տիկին Լաուրան փորձում ենք թեման փոխել, որ Արմանը «ետ գա» բանակից: Տիկին Լաուրան Արմանին խնդրում է սենյակից դուրս գալ` պատճառաբանելով, թե առանձին խոսակցություն ունի: Արմանը դուրս է գալիս` սիգարետի տուփը ձեռքին: Մայրը հաստատում է Արմանի պատմածն` ավելացնելով, որ այդ ընթացքում շատ պատահաբար այլ զորամասի զինվորականներ են այցելել Արմանի ծառայած զորամաս: Տեսնելով տղայի անգիտակից վիճակն՝ անմիջապես տեղափոխել են հոսպիտալ, որից հետո... Գլխի ուժգին հարվածներից Արմանի մոտ հոգեկան խանգարում է առաջացել: «Բնակարանս վաճառեցի, ասեցի` ինչ պետք ա՝ կանեմ, մենակ երեխուս փրկեմ»: Տիկին Լաուրան վաճառել է բնակարանն ու այդ գումարով որդուն տեղափոխել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում բուժվելու, այնուհետեւ` Մոսկվայի հոգեբուժարան, բայց ապարդյուն: Արմանի մոտ ախտորոշել են շիզոֆրենիա, նեւրոպարալիտիկ հիվանդություններ: Վերադարձել են Հայաստան, որտեղ արդեն ապրելու տեղ էլ չեն ունեցել: Մի քանի հարյուր դոլարով գնել են բանտախցի նման այս անտանելի սենյակը: Հետագայում պարզվել է, որ այդ սենյակն իրենցից բացի այլ տանտեր էլ ունի: «Մենք էս սենյակն առանք, բայց հետո պարզվեց, որ վաճառողն ուրիշից էլ ա փող վերցրել ու փախել ա: Փաստորեն, հիմա էս սենյակը երկու տեր ունի` ես, Արմանը ու Ռուզանն՝ իր չորս մանր երեխեքի հետ: Էս հանրակացարանը քաղաքապետարանին ա պատկանում: Ես դիմեցի Սերժ Սարգսյանին` խնդրելով, որ հանրակացարանում ուրիշ սենյակ տան, որտեղ մենակ մեր ընտանիքով կլինենք: Սերժ Սարգսյանը քաղաքապետարանին հանձնարարել էր միջամտել, հարցին լուծում տալ, բայց... Ահագին ժամանակ ա անցել, սպասում ենք, սպասում ենք, բայց էլ չենք դիմանում»: Տիկին Լաուրայի պատմածից հետո գլխի եմ ընկնում, թե Արմանն ինչո՞ւ էր անընդհատ կրկնում «Սերժ Սարգսյանին հիշացրեք» բառերը: Տիկին Լաուրան վստահեցնում է, որ երկար ժամանակ է անցել նրա հանձնարարականից, բայց քաղաքապետարանը չի արձագանքել նրա հանձնարարությանը: Այս հանրակացարանի բոլոր հարկերում դատարկ սենյակներ կան, հետեւաբար՝ քաղաքապետարանի համար ամենեւին էլ դժվար չէ դրանցից մեկը հատկացնել մայր ու որդուն, մանավանդ, որ Արմանի հիվանդությունը խորանում է կենցաղային ամեն մի մանրուքի պատճառով: Ասում է` «Էս չորս մանր երեխեքի ձեները, աղմուկը, լացը վրես շատ են ազդում: Գլխիս մեջ խառնվում ա իրար, չեմ դիմանում: Մի քանի անգամ մորս ասել եմ՝ ինձ տար գժանոց, ավելի լավ ա՝ էնտեղ ապրեմ, քան թե ստեղ: Էս աղմուկի պատճառով գնացել, գժանոցում եմ մնացել, չեմ դիմանում, գժվում եմ: Ինձ հանգիստ ա պետք, լռություն եմ ուզում, թե չէ գլխիս միջի ձեները խառնվում են էս երեխեքի ձեներին, ու ես գժվում եմ: Խնդրում եմ` Սերժ Սարգսյանին հիշացրեք, որ խոստացել ա»: Արմանը մահճակալի տակից փաթեթով հոգեմետ դեղեր է դուրս բերում ու շպրտում սեղանի վրա. «Ինչքա՞ն կարամ խմեմ, որ անզգայանամ, էլ չեմ կարում: Եթե աղմուկ չլինի` ես էսքան վատ չեմ լինի»: Տիկին Լաուրան հավաքարար է աշխատում եւ ամսական վաստակում է 30.000 դրամ: Դրանից բացի, Արմանը 2-րդ կարգի հաշմանդամության համար թոշակ է ստանում: Ասում է, որ աշխատունակ է, բայց` «Չեմ կարում մի տեղում երկար աշխատել, ինձ աշխատանքից հետո հանգիստ ա պետք: Հոգնած գալիս ես, ու էս երեխեքի ձեները չեն թողնում, որ մի քիչ հանգստանաս»:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
- Ո՞ր խնդիրներն են կազմում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքը։
- Որպես կանոն, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի միջուկը կազմում են այն խնդիրները, որոնք պայմանավորում են երկրի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
1
Ստորեւ տպագրված հարցազրույցները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության եւ 2008-ի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ կապի թեման: Ի՞նչ են նախընտրական ծրագրերը մեր իրականության ...ՀՈԳԱՌԱՏ ԳԱՐՈՒՆ ԳԵՂՀՈՎԻՏՈՒՄ
«Մեր գյուղում միայն ճնճղուկներն են մնացել: Ով հնարք ունի, իր գլուխն առնում ա ու փախչում: Էստեղ կյանքն ուղղակի անհնար ա»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ ...«ՉԿԱՅԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊԼԻՄԵՆՏՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է»
«Հետահայաց պեղումներ» ցուցահանդեսը, որը ապրիլի 4-ին կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, շատ հետաքրքիր ուղերձ ունի մեր համաքաղաքացիներին։ Հինգ հայ նկարիչների՝ Արա Հովհաննիսյանի, Տիգրան ...ՖՈԲԻԱՆԵՐ
Ի՞նչ է ֆոբիան (սեւեռուն ահ)
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երեւույթներից: Թեպետեւ ...Ո՞ՒՄ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ
Բժիշկ դասականներից մեկն իր աշակերտներին ասել է. «Եթե բժշկի ձեռքը հիվանդին դիպչելուց հետո հիվանդը չի լավանում, ուրեմն նա լավ բժիշկ չէ: Բժշկին հավատալն ու վստահելը բուժվելու առաջին գրավականն է»: ...ԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հայտնի բժիշկ հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն մարդկանց առաջարկում է փոխել երկարամյա սովորություն դարձած ամառային արձակուրդները եւ մտածել գարնանը արձակուրդ գնալու մասին, հատկապես՝ մարտ եւ ապրիլ ամիսներին, որը ...ԳԱՐՆԱՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Ձմռան ամիսներից հետո բնության զարթոնքին, եղանակային կտրուկ փոփոխություններին, Երկրի մակերեւույթի վրա օրեցօր ակտիվացող արեգակնային ջերմությանն ու մյուս գլոբալ պրոցեսներին ամենաուժգին արձագանքողը մարդկային ...ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Մեր օրերի Օթելլոն
Սա այն սպանությունն էր, որը բացահայտելու համար մեգրեներ հարկավոր չէին: Մարդասպանն ինքը, հանցանքը կատարելուց ժամեր անց, ներկայացել էր Ոստիկանություն եւ հայտարարել, որ կենցաղային հարցերի ...«ՈՒՌԱ-ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ ՄԵԾ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ»
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն «Ազատությանն» ասել է, որ երեկ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը խորհրդարանում պատգամավորներին տեղեկացրել է բանակցային ...ՌԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ «ՍԵՒ ՑՈՒՑԱԿԸ»
Ռուսաստանի բանկը դարձել է երկրի առաջին ֆինանսական կարգավորիչը, որն իր կայքում հրապարակել է այն գլխավոր կառավարիչների-ֆինանսիստների «սեւ ցուցակը», որոնց մեղքով բանկերից հետ են կանչվել թույլատրագրերը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ...ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ...«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»
2
«Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ ...ԳԼԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի երեկոյան Բուխարեստ մեկնելուց առաջ հայտարարել է, թե Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային եւ փոխհարգալից հարաբերությունների ...ԿՈՉ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում՝ Վրաստանին եւ Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում: Ինչպես հաղորդել է Ներկայացուցիչների ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին «Թրենդին» ասել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Ընդսմին ...ՈՉ ՈՐՊԵՍ ՏՂԵԿՆԵՐ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական ...ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ 1«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին ...
ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ
ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ԳՐԱԳԵՏԸ` ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՒՄ ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՆՈՐ ԱԼԻՔ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

