
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ Վարդանյանն էլ հավելում է. «Աղջիկներն իրենց լավ ընկեր կգտնեն, տղաներն էլ` սիրուն ընկերուհի, էլ կգան գյուղ ի՞նչ կանեն»:
Գեղհովիտ գյուղից ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում երկու տասնյակ եւ ավելի երիտասարդներ, եւ նրանցից գրեթե ոչ ոք հետագայում գյուղ վերադառնալու մտադրություն չի ունենում: Գեղհովիտցի այն երիտասարդներն էլ, ովքեր իրենց ապագան Երեւանում չեն տեսնում, վստահեցնում են, որ «խոպան» են գնալու: Իրենց իսկ բնորոշմամբ՝ դա «տարիների ավանդույթ» է, որին ոչ ոք չի էլ ուզում հակառակվել:
Գեղհովիտցի երիտասարդները չեն ուզում գյուղում մնալ, քանի որ այստեղ չկան ժամանցի վայրեր, չկան աշխատատեղեր: Դպրոցահասակների միակ զվարճությունը դասից փախչելն է: Սակայն դասից փախչելուց հետո, որպես կանոն, բոլորն էլ տուն են գնում, քանի որ գյուղում անգամ մի փոքրիկ զբոսայգի չկա, որտեղ կկարողանային հավաքվել, զրուցել: «Մեկ-մեկ տղաներով դասից որ փախչում ենք, առաջին դպրոց ենք գնում, էնտեղ սիրուն աղջիկներ շատ կան»,- ասում է 2-րդ միջնակարգ դպրոցի սան Գարիկ Սուքիասյանը:
Երիտասարդները նշում են, որ լավ կլիներ, եթե գյուղում գոնե մարզադահլիճ, կինո կամ դիսկոտեկ լիներ: Գարիկ Սուքիասյանը սա ծիծաղով ընդունեց՝ նշելով. «Որ դիսկոտեկ լինի, բա ամռանը բոստաններն ո՞վ կմշակի»:
Երիտասարդները նաեւ բողոքում են, որ գյուղի աղջիկները ողջ օրը տանը փակված են, ուստի միմյանց հետ ծանոթանալու, իրենց կեսին գտնելու հնարավորությունից զրկված են: «Հանկարծ որ ուզենաս մեկի հետ ժամադրվել, ինչ-ինչ պատրվակներով Մարտունի պիտի գնանք, որ էնտեղ, որպես իրար հանդիպած համագյուղացիներ, մի քիչ զրուցենք»,- ասում է Վռամը:
Ըստ դպրոցահասակների` անգամ գյուղի գրադարանը նորմալ չի գործում, որ մեկ-մեկ պարապությունից գիրք կարդան: Ուստի իրենց ազատ ժամանակը վատնում են սերիալներ դիտելով: «Մի հատ գիրք որ պետք ա լինում, ստիպված Մարտունի ենք գնում. մեր գրադարանը միշտ փակ ա»,- նշում է 17-ամյա Հասմիկ Մանուկյանը: Իսկ թե ինչո՞ւ գրադարանը նորմալ չի գործում, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ մեր` գյուղ կատարած այցելության ժամանակ եւս գրադարանը փակ էր: Դպրոցն ավարտած երիտասարդներին էլ անհանգստացնում է աշխատատեղերի բացակայությունը: Ամեն տարի մի քանի հարյուր երիտասարդներ են մեկնում արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան ընտանիք պահել: Սակայն շատ երիտասարդների համար ընտանիք, երեխաներ ունենալն այդպես էլ երազանք է մնում, քանի որ շատերը պարզապես չեն ամուսնանում սոցիալական վատ պայմանների պատճառով: «Գյուղում հարյուրավոր երիտասարդներ կան, որոնց ընտանիք կազմելու ժամանակը վաղուց է եկել, բայց չեն ամուսնանում, քանի որ աշխատանք չունեն եւ չեն կարող հոգալ կնոջ, նաեւ երեխաների հոգսը: Թառլան ջահելները գնում են խոպանի քուչեքը, աղջիկներն էլ զուր տեղը տանն են մնում»,- ասում է գյուղի բնակիչ Աբով Պողոսյանը:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
- Ո՞ր խնդիրներն են կազմում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքը։
- Որպես կանոն, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի միջուկը կազմում են այն խնդիրները, որոնք պայմանավորում են երկրի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
1
Ստորեւ տպագրված հարցազրույցները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության եւ 2008-ի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ կապի թեման: Ի՞նչ են նախընտրական ծրագրերը մեր իրականության ...ՀՈԳԱՌԱՏ ԳԱՐՈՒՆ ԳԵՂՀՈՎԻՏՈՒՄ
«Մեր գյուղում միայն ճնճղուկներն են մնացել: Ով հնարք ունի, իր գլուխն առնում ա ու փախչում: Էստեղ կյանքն ուղղակի անհնար ա»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ ...«ՉԿԱՅԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊԼԻՄԵՆՏՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է»
«Հետահայաց պեղումներ» ցուցահանդեսը, որը ապրիլի 4-ին կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, շատ հետաքրքիր ուղերձ ունի մեր համաքաղաքացիներին։ Հինգ հայ նկարիչների՝ Արա Հովհաննիսյանի, Տիգրան ...ՖՈԲԻԱՆԵՐ
Ի՞նչ է ֆոբիան (սեւեռուն ահ)
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երեւույթներից: Թեպետեւ ...Ո՞ՒՄ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ
Բժիշկ դասականներից մեկն իր աշակերտներին ասել է. «Եթե բժշկի ձեռքը հիվանդին դիպչելուց հետո հիվանդը չի լավանում, ուրեմն նա լավ բժիշկ չէ: Բժշկին հավատալն ու վստահելը բուժվելու առաջին գրավականն է»: ...ԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հայտնի բժիշկ հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն մարդկանց առաջարկում է փոխել երկարամյա սովորություն դարձած ամառային արձակուրդները եւ մտածել գարնանը արձակուրդ գնալու մասին, հատկապես՝ մարտ եւ ապրիլ ամիսներին, որը ...ԳԱՐՆԱՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Ձմռան ամիսներից հետո բնության զարթոնքին, եղանակային կտրուկ փոփոխություններին, Երկրի մակերեւույթի վրա օրեցօր ակտիվացող արեգակնային ջերմությանն ու մյուս գլոբալ պրոցեսներին ամենաուժգին արձագանքողը մարդկային ...ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Մեր օրերի Օթելլոն
Սա այն սպանությունն էր, որը բացահայտելու համար մեգրեներ հարկավոր չէին: Մարդասպանն ինքը, հանցանքը կատարելուց ժամեր անց, ներկայացել էր Ոստիկանություն եւ հայտարարել, որ կենցաղային հարցերի ...«ՈՒՌԱ-ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ ՄԵԾ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ»
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն «Ազատությանն» ասել է, որ երեկ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը խորհրդարանում պատգամավորներին տեղեկացրել է բանակցային ...ՌԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ «ՍԵՒ ՑՈՒՑԱԿԸ»
Ռուսաստանի բանկը դարձել է երկրի առաջին ֆինանսական կարգավորիչը, որն իր կայքում հրապարակել է այն գլխավոր կառավարիչների-ֆինանսիստների «սեւ ցուցակը», որոնց մեղքով բանկերից հետ են կանչվել թույլատրագրերը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ...ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ...«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»
2
«Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ ...ԳԼԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի երեկոյան Բուխարեստ մեկնելուց առաջ հայտարարել է, թե Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային եւ փոխհարգալից հարաբերությունների ...ԿՈՉ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում՝ Վրաստանին եւ Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում: Ինչպես հաղորդել է Ներկայացուցիչների ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին «Թրենդին» ասել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Ընդսմին ...ՈՉ ՈՐՊԵՍ ՏՂԵԿՆԵՐ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական ...ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ 1«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին ...
ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ
ԶՈՎՈՒՆԻՈՒՄ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄ. ԱԿՏՈՒԱԼ ՈՒ ԳԵՐԱԿԱ ԱՐՎԵՍՏ
38 ՄԻԼԻՈՆԸ ԾԱԽՍՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ՋՐԱԳԻԾԸ ՉԻ ՆՈՐՈԳՎԵԼ
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆՎԵՐԸ ԵՐԵՒԱՆԻՆ
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՆՈՐ ԱԼԻՔ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

