
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
- Ստորեւ տպագրված հարցազրույցները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության եւ 2008-ի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ կապի թեման: Ի՞նչ են նախընտրական ծրագրերը մեր իրականության մեջ եւ ինչպիսի՞ նշանակություն նրանք կարող են ունենալ Ղարաբաղյան կարգավորման համար: Հիշեցնենք, որ նյութերը նույնությամբ տպագրվում են նաեւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում:

«Ռեգիոն» կենտրոն
Հակամարտությունն ընտրությունների կարեւոր շեշտադրումն էր
Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանի հետ
- Ո՞ր խնդիրներն էին դրված Հայաստանում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքում:
- Նախագահի թեկնածուների միջեւ «վեճն» ընդհանուր առմամբ ընթանում էր զարգացման հայեցակարգերի շուրջ: Սերժ Սարգսյանը եւ նրան սատարող ուժերը պնդում էին, որ պետք է շարժվել առաջ` հիմք ունենալով նախորդ տարիների նվաճումները: Ընդդիմադիր թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը, հակադրում էր, ասելով, որ պետք է փոխել գործող համակարգը` անվանելով այն ավազակապետություն: Նա նշում էր, որ եթե անգամ կան առաջընթացներ, ապա ընդհանուր բացասական մթնոլորտում դրանք չեն երեւում: Ինչո՞ւ է համակարգերի փոփոխման կամ պահպանման խնդիրն այսօր մնում արդիական: Բանն այն է, որ ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն արդեն իրողություն են, եւ նախագահի թեկնածուները կարող են իրենց թույլ տալ բանավիճել, ասենք, երկրի զարգացման տեմպերի, հարկերի իջեցման կամ բնապահպանական խնդիրների մասին, մեզանում, քանի դեռ ժողովրդավարությունը չի կայացել որպես փաստ, դեռեւս առաջնահերթ է մնում դրան հասնելու հայեցակարգերի ընտրությունը: Նրանք շտկումների հարցերով են մրցակցում, մենք դեռ համակարգերի մասին ենք խոսում: Անկախության առաջին տարիներից մինչ օրս, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում, խնդիրների առաջնահերթությունները փոխվել են ըստ ժամանակի պահանջի: 1998 թվականին նախագահի թեկնածուն շեշտը դնում էր Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: Ընտրությունները տեղի էին ունենում բանակցային շրջանում: Դա խնդրի կարգավորման առաջին փորձն էր, եւ նախընտրական արշավը բավականին ցավոտ ընթացավ. հասարակությունը պատրաստ չէր դժվար հաղթանակից հետո փոխզիջումների մասին քննարկումներ լսել: 2003 թվականին արտաքին քաղաքականության խնդիրներին եկան փոխարինելու երկրի տնտեսական զարգացման մարտահրավերները, մարդկանց հուզում էին սոցիալ-տնտեսական հարցերը, եւ թեկնածուների ծրագրերում դրանք առաջին տեղում էին: 2008 թվականի ընտրություններում ծրագրերն ավելի բազմազան էին, ներառված էին կյանքի բոլոր ոլորտները` կաշառակերություն, մենաշնորհային տնտեսություն, փոքր եւ միջին բիզնես, անվտանգության հարցեր, արտաքին քաղաքականություն եւ այլն: Բայց հիմնական շեշտադրումները ստանում էին Ղարաբաղյան հակամարտության եւ ժողովրդավարության խնդիրները:
- Ի՞նչ տեղ էին գրավում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները նախընտրական ծրագրերում:
- Արդեն ասացի, որ ղարաբաղյան կարգավորման հարցն այս ընտրություններում շեշտված էր: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից օրեցօր ավելանում են ռազմատենչ հայտարարությունները, պատերազմը վերսկսելու եւ խնդիրը բռնի եղանակով լուծելու կոչերը: Այս պայմաններում, բնականաբար, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրում եւ անհանգստացնում են արտաքին քաղաքականության հարցերը: Եվ նախագահի ցանկացած թեկնածու, որը հավակնում է պաշտոնավարել երկիրն առաջիկա հինգ տարիների ընթացքում, պետք է լուծումներ առաջարկեր` ինչպե՞ս է Հայաստանը դիմակայելու այդ մարտահրավերներին, ինչպե՞ս է հաղթահարելու մեկուսացումը եւ սպառնալիքները: Նախագահի թեկնածուն չէր կարող իր ընտրողին ասել, որ այս հարցում պատասխան չունի: Ասեմ նաեւ, որ մրցակիցների Ղարաբաղյան հակամարտության խնդրին այսպիսի ուշադրությունը (արվում էին առաջարկություններ, հնչում կոչեր, տրվում էին գնահատականներ) պայմանավորված էր նրանց ոչ այնքան հայրենասիրական զգացմունքներով, որքան Ադրբեջանի վարքագծով. հակամարտող կողմերը նման են փոխկապակցված անոթների, եւ եթե դրանցից մեկում շատանում է թշնամանքի ճնշումը, ապա այն տարածվում է նաեւ մյուս անոթներով: Ղարաբաղյան հակամարտությունը բավականին բուռն քննարկումների առարկա դարձավ նաեւ այն պատճառով, որ ընտրություններից մի քանի օր առաջ գաղտնազերծվեց մի կարեւոր եւ վավերական փաստաթուղթ, ըստ որի՝ կողմերը ժամանակին համաձայնել էին ընդունել Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը:
- Ղարաբաղի վերաբերյալ նախագահի թեկնածուների առաջարկներում կայի՞ն տարբերություններ:
- Այո, տարբերություններ կային: Սերժ Սարգսյանն ու նրա թիմը Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջ էին քաշում ուժային պատասխանի ծրագիր: Այսինքն` հզոր բանակ, ոչ թե ուժեղ, այլ ուժային պետություն, անվտանգություն ապահովող մարմիններ, որոնք կպաշտպանեն սահմանները եւ այլն: Լեւոն Տեր- Պետրոսյանը հանդես էր գալիս սպառնալիքները չեզոքացնելու այլ դիրքերից: Նա կարեւորում էր քաղաքական լուծումների անհրաժեշտությունը: Նա նշում էր, որ երբ բանակցությունների գործընթացը կընթանա խնդրի իրական կարգավորման ուղղությամբ, եւ կնվազեն ռազմական սպառնալիքները, հարկ կլինի պետության ռեսուրսներն ուղղել ոչ թե ռազմական ծախսերի եւ մեծաքանակ բանակ ունենալու վրա, այլ ծառայեցնել դրանք այլ ոլորտների բարեկարգմանը: Նա առաջարկում էր պրոֆեսիոնալ բանակի ստեղծում: Եթե արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը նվազեցնում են ռազմական սպառնալիքներն, ապա պակասում է նաեւ մեծաքանակ բանակ պահելու անհրաժեշտությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներն այս հարցում գրեթե չեն փոխվել 1997թ.-ից: Մյուս թեկնածուների մասին շատ չեմ ուզում ծավալվել, որովհետեւ նրանք իրականում չկային: Այսօրվա կոալիցիան դրա վկայությունն է: Նախկինում Ղարաբաղյան հարցում Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումները պարունակել են ծայրահեղ հակասություններ, նրա տեսակետն այնքան էլ պարզ չէր 2008-ի նախընտրական շրջանում: Վահան Հովհաննիսյանի դիրքորոշումը միանշանակ էր. այս խնդիրը նա դիտարկել եւ դիտարկում էր Հայ Դատի համատեքստում:
- Կա՞, արդյոք, ընտրողների առջեւ կատարված խոստումների մասին հաշվետվություն տալու փորձ:
- Հաշվետվություն տալու մշակույթը բացակայում է ոչ միայն մեր երկրում, այլեւ տարածաշրջանի մյուս պետություններում: Խնդիրն ավելի խորն է: Ընդհանուր առմամբ, իշխանավորները ոչ միայն խուսափում են հաշվետու լինելուց, այլ ընթացքում բացահայտվում է նրանց արած հայտարարությունների, թաքուն մտքերի եւ իրական գործերի միջեւ եղած ահռելի տարբերությունը: Մի բան են խոստանում, այլ բան` անում: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի առջեւ 8000 քմ միջազգային ճանաչումով Լեռնային Ղարաբաղ ունենալու պահանջ դրեց: Առաջին նախագահի պատասխանն էր, որ նա ի վիճակի չէ ապահովել այդ պահանջը, եւ հետեւեց նրա հրաժարականը: Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ այդ ծրագիրն իրականացնելու մտադրությամբ: Ժամանակը ցույց տվեց, որ նա բացարձակապես չունի ցանկություն եւ կարողություն այդ հարցը լուծելու: Ավելին` նա նույնիսկ ստորադասել է դա իշխանություն պահելու խնդրին: Կարծում եմ՝ հասարակությունը պետք է հաշվետվություններ պահանջի իրականացրած կամ չիրականացրած խոստումների համար:
Զրույցը` Լ. ՆԱԶԱՐՅԱՆԻ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
- Ո՞ր խնդիրներն են կազմում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքը։
- Որպես կանոն, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի միջուկը կազմում են այն խնդիրները, որոնք պայմանավորում են երկրի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ --2008 ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
1
Ստորեւ տպագրված հարցազրույցները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության եւ 2008-ի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ կապի թեման: Ի՞նչ են նախընտրական ծրագրերը մեր իրականության ...ՀՈԳԱՌԱՏ ԳԱՐՈՒՆ ԳԵՂՀՈՎԻՏՈՒՄ
«Մեր գյուղում միայն ճնճղուկներն են մնացել: Ով հնարք ունի, իր գլուխն առնում ա ու փախչում: Էստեղ կյանքն ուղղակի անհնար ա»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ ...«ՉԿԱՅԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊԼԻՄԵՆՏՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է»
«Հետահայաց պեղումներ» ցուցահանդեսը, որը ապրիլի 4-ին կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, շատ հետաքրքիր ուղերձ ունի մեր համաքաղաքացիներին։ Հինգ հայ նկարիչների՝ Արա Հովհաննիսյանի, Տիգրան ...ՖՈԲԻԱՆԵՐ
Ի՞նչ է ֆոբիան (սեւեռուն ահ)
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երեւույթներից: Թեպետեւ ...Ո՞ՒՄ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ
Բժիշկ դասականներից մեկն իր աշակերտներին ասել է. «Եթե բժշկի ձեռքը հիվանդին դիպչելուց հետո հիվանդը չի լավանում, ուրեմն նա լավ բժիշկ չէ: Բժշկին հավատալն ու վստահելը բուժվելու առաջին գրավականն է»: ...ԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հայտնի բժիշկ հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն մարդկանց առաջարկում է փոխել երկարամյա սովորություն դարձած ամառային արձակուրդները եւ մտածել գարնանը արձակուրդ գնալու մասին, հատկապես՝ մարտ եւ ապրիլ ամիսներին, որը ...ԳԱՐՆԱՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Ձմռան ամիսներից հետո բնության զարթոնքին, եղանակային կտրուկ փոփոխություններին, Երկրի մակերեւույթի վրա օրեցօր ակտիվացող արեգակնային ջերմությանն ու մյուս գլոբալ պրոցեսներին ամենաուժգին արձագանքողը մարդկային ...ՎԱՐԱԳՈՒՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Մեր օրերի Օթելլոն
Սա այն սպանությունն էր, որը բացահայտելու համար մեգրեներ հարկավոր չէին: Մարդասպանն ինքը, հանցանքը կատարելուց ժամեր անց, ներկայացել էր Ոստիկանություն եւ հայտարարել, որ կենցաղային հարցերի ...«ՈՒՌԱ-ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ ՄԵԾ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ»
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն «Ազատությանն» ասել է, որ երեկ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը խորհրդարանում պատգամավորներին տեղեկացրել է բանակցային ...ՌԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ «ՍԵՒ ՑՈՒՑԱԿԸ»
Ռուսաստանի բանկը դարձել է երկրի առաջին ֆինանսական կարգավորիչը, որն իր կայքում հրապարակել է այն գլխավոր կառավարիչների-ֆինանսիստների «սեւ ցուցակը», որոնց մեղքով բանկերից հետ են կանչվել թույլատրագրերը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ
Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ...ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ...«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»
2
«Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ ...ԳԼԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի երեկոյան Բուխարեստ մեկնելուց առաջ հայտարարել է, թե Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային եւ փոխհարգալից հարաբերությունների ...ԿՈՉ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում՝ Վրաստանին եւ Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում: Ինչպես հաղորդել է Ներկայացուցիչների ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին «Թրենդին» ասել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Ընդսմին ...ՈՉ ՈՐՊԵՍ ՏՂԵԿՆԵՐ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական ...ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ 1«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին ...
ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
ՄՆԱՑ ՄԻՍԸ
ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՈ՞Վ ՏԵՂ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ
Ռուզան Զաքարյան
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՆԵՐՔԻՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
«ԻՆՔՆԵՐՍ ՊՏԻ ՓՐԿՎԵՆՔ»

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՆՈՐ ԱԼԻՔ

- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

