
ԵՐԲ ՔՈ ՏԱՆԸ ՆԱԵՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՍ
- 2003թ. Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ դրանից հետո մեր վիճակագիրներն այդ ոլորտում սկսեցին գրանցել տարեկան

20 տոկոսից ավելի աճ: Իսկ անցած տարի այդ աճը հասել է նույնիսկ մինչեւ 33,5 տոկոսի:
Այս տարիների ընթացքում բոլոր նորակառույց հյուրանոցները բացելիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ոլորտի մյուս պատասխանատուները անթաքույց հրճվանքով հայտարարում էին, թե ահա Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը գնալով պետք է ավելանա, ամեն մի այցելու մեր երկրում մեծ փողեր կծախսի, դրանից մեր տնտեսությունը կաճի եւ այդպես շարունակ: Իսկ ովքե՞ր են այն զբոսաշրջիկները, որոնք ամեն տարի պետք է այցելեն Հայաստան ու գումարներ ծախսեն: Կամ՝ ինչի՞ համար են այդ զբոսաշրջիկներն այցելելու Հայաստան: Այս եւ նման կարգի այլ հարցերի պատասխանը տալու, ոլորտի պատկերը ներկայացնող թվաբանությունն ունենալու համար Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, Ազգային վիճակագրական ծառայությունը, Զբոսաշրջության զարգացման գործակալությունը ամերիկյան CAPS ծրագրի ֆինանսավորմամբ 2006թ. սեպտեմբերից մինչեւ 2007թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում իրականացրել են զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն: Նշենք, որ նման հետազոտություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում: Ուսումնասիրությունն իրականացվել է օդանավակայաններում ու սահմանային անցակետերում 22 հազար 185 ժամանողների եւ 18 հազար 335 մեկնողների շրջանում: Ուսումնասիրությունների ամփոփ վիճակագրությունը երեկ ներկայացրեցին իրականացնող մարմինների ներկայացուցիչները:
Այսպիսով, հետազոտությունը պարզել է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ խումբը՝ 18,6 տոկոսը գալիս է Վրաստանից, երկրորդ տեղում` 11,4 տոկոսով, Ռուսաստանից ժամանողներն են: Ընդհանուր առմամբ զբոսաշրջիկների կեսից ավելին այցելում են ԱՊՀ երկրներից, որոնց 44,8 տոկոսը Հայաստան է գալիս իր հարազատներին տեսնելու համար: Զբոսաշրջիկների ընդամենը 11,6 տոկոսն է Հայաստան ժամանում հանգստի ու ժամանցի համար: Այսինքն` մեր երկիր այցելողների ուղիղ կեսը մեր երկրից մշտական ու ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով արտագաղթած մեր այն հայրենակիցներն են, ովքեր գալիս են իրենց բարեկամներին տեսնելու: Եվ Հայաստանում զբոսաշրջիկ համարվելու համար ամենեւին պարտադիր չէ լինել այլ երկրի քաղաքացի: Այսինքն` ճակատագրի հեգնանքով Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր իրենց երկրում համարվում են նաեւ զբոսաշրջիկներ: Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատների ուղարկած գումարներով: Եվ ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացին երբ վերադառնում է իր ընտանիք, այդ ընթացքում դառնում է «զբոսաշրջիկ»: Վիճվարչության արտաքին առեւտրի բաժնի պետ Ալեքսանդր Պետրոսյանի խոսքերով՝ զբոսաշրջիկ համարելու համար շեշտը դրվում է ոչ թե այդ անձի քաղաքացիության, այլ նրա ռեզիդենտության՝ բնակության վայրի վրա:
Իսկ Վրաստանից եկած զբոսաշրջիկները Ջավախքից եկած ուսանողներն են, նրանց այցելող հարազատները, կամ էլ իրենց բարեկամների մոտ ու այլ նպատակով եկող վրացահայերը: Ավելին` զբոսաշրջիկ կոչվածների մեծ մասը Հայաստանում գտնվելու ժամանակ ապրում է իր հարազատների մոտ: Ընդամենը 10-12 տոկոսն է ապրում հյուրանոցներում: Այնպես որ, դասական առումով զբոսաշրջիկ՝ հյուրանոցում իջեւանած, ուսապարկով, լուսանկարչական ապարատով ու այլ ազգության այցելու մեր երկրում քիչ է պատահում: Դրանք մտնում են հանգստի ու ժամանցի համար մեր երկիր այցելողների 11,6 տոկոսի մեջ: Եվ իզուր չէ, որ զբոսաշրջիկների հաշվառումն իրականացնող մեթոդը ժամանակին անվանվեց բլեֆ: Իսկ որքա՞ն ժամանակ են մնում մեր երկիր այցելողներն ու որքա՞ն գումար են ծախսում: Նույն հետազոտությունը պարզել է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները միջին հաշվով մեր երկրում անց են կացնում 19,6 օր եւ յուրաքանչյուր օր ծախսում են 36 դոլար: Դրան հակառակ՝ մեր այն հայրենակիցները, ովքեր որպես զբոսաշրջիկ մեկնում են այլ երկրներ, այնտեղ ծախսում են օրական 21,4 դոլար՝ 15 դոլարով պակաս, ինչը օրական կտրվածքով բավականին նկատելի գումար է: Հենց դրա համար էլ զբոսաշրջությունը Հայաստանում համարվում է բավականին թանկ հաճույք: Եվ հենց այդ պատճառով էլ մեր քաղաքացիները կատակում են, թե՝ «այդքան հարուստ չենք, որ մեր հանգիստը Հայաստանում կազմակերպենք»: Ի դեպ, հետազոտողները Հայաստան այցելողներից հետաքրքրվել են, թե ինչի՞ց են գոհ կամ դժգոհ: Հիմնական դժգոհությունը եղել է ծառայությունների բարձր գնից ու ճանապարհների ցածր որակից: Այսինքն` զբոսաշրջիկները մեր երկրում դժգոհում են այն ամենից, ինչից դժգոհում ենք նաեւ մենք: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության առումով 135 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը: Ավելի բարձր հորիզոնականներում են գտնվում մեր հարեւանները` Վրաստանն ու Ադրբեջանը: Պարոն Ապրեսյանը հետաքրքրվել ու պարզել է, որ այդքան ետ ընկնելու պատճառը դասակարգողները համարել են մարքեթինգը, մեր երկիրը վատ ներկայացնելը: Իսկ ծառայությունների թանկությունը, ցածր որակը եւ նման այլ բացասական երեւույթները պատճառ չե՞ն եղել, որ Հայաստանը ետին շարքերում է հայտնվել: «Իհարկե, եղել են, բայց դրանք ես լավ չեմ հիշում»,- ասաց պարոն Ապրեսյանը:
Մարտի 1-ի արյունալի իրադարձություններն ու դրան հետեւած արտակարգ դրությունը համալրել են այդ բացասական երեւույթների շարքը, եւ պատճառ են դարձել, որ զբոսաշրջիկների շատ խմբեր հրաժարվեն մեր երկիր այցելելուց: Այդ մասին օրեր առաջ հայտարարեց նույնիսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Զբոսաշրջության զարգացման գործակալության ներկայացուցիչ Սյուզան Ազատյանի տվյալներով, հիմնականում հրաժարվել են այն խմբերը, որոնք պետք է ժամանեին Գերմանիայից: Հայաստան այցելելու ռիսկը մեծացել է, եւ, Ս.Ազատյանի խոսքերով՝ տուրօպերատորներն իրենց հաճախորդներին առաջարկել են ավելի մեծ ռիսկի համար ապահովագրվել, ինչը մի քանի անգամ թանկացրել է տուրփաթեթի գինը, եւ զբոսաշրջիկները հրաժարվել են Հայաստան այցելելու ցանկությունից: Պարոն Ապրեսյանը չմանրամասնեց, թե այդ իրադարձությունները թվային արտահայտությամբ որքան վնաս են հասցրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, սակայն ասաց, թե իրենց ծրագրերը հեռանկարային են: Այնուամենայնիվ, սպասում են, որ այս տարի մեր երկիր կգա 600.000, իսկ 2030թ.՝ 3 մլն զբոսաշրջիկ:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՍԻՈՐԱՆ (1911-1995)
Էմիլ Միշել Սիորանին (ռումիներեն` Չորան), ով ծնվել է կարպատյան Ռաշինարի գյուղում, Կաշիլոր գետի մերձակայքում, ուղղափառ քահանայի ընտանիքում, ճակատագիրը նետում է Սիբու, Գերմանատադտ եւ Նադաեբեն: Որոշ ժամանակ ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԲԱԶԿԱԹՈՌՆԵՐ ԿԱՆ ԵՒ ՆՈՒՅՆՔԱՆ ԷԼ՝ ՈՒՂԻՆԵՐ
Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի նկարչական ոճը շատ ինքնատիպ է։ Այն բնավ նման չէ իր հայտնի հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վառ հեքիաթային գույներին, ոչ էլ իր քրոջ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի պարզ ...ԵՐԿՈՒ ԴԻԱԿ
Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 51 տանը մարտի 29-ին հայտնաբերվել են ամուսիններ՝ 1949թ. ծնված Մկրտիչ եւ 1954թ. ծնված Ասյա Աղաբաբյանների դիակները: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի փոխանցմամբ, ...1 ՄԼՆ ԴՐԱՄ` «ԱՐՓԱ-ՍԵՒԱՆ» ԹՈՒՆԵԼԻՆ
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմին՝ ընթացիկ տարում «Արփա-Սեւան» թունելի անխափան աշխատանքի ապահովման համար: «Հայհիդրոնախագիծ» ...ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ընկերության մամուլի քարտուղարի հավաստմամբ` այդ աշխատանքները ...«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ԳՆԵԼ Է
«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ` ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ...ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԱնչափահաս տուժողը 2007թ. հուլիսի 29-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի 156-րդ դպրոցի մոտ աղմուկ էր բարձրացել: Դա այն անվտանգ, չարաճճի աղմուկը չէր, որով երեխաները սիրում են ողողել դպրոցի շրջակա ...ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ
Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի նախագծի իրացման շրջանակներում համաձայնեցրել են Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման պայմանները: ...ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԻԶԱՆ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Եվրամիության երկրների օդանավակայաններում կիրակի օրվանից վերացվել է անձնագրային ռեժիմը Շենգենյան գոտու երկրների համար: Խոսքը վերաբերում է ինչպես արեւմտաեվրոպական տերություններին, որոնք ավելի վաղ կազմում ...ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈ՞ԶԸ
Ճապոնիայի Սապպորո քաղաքի Բժշկական համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ կարողացել են առողջ վիճակի վերադարձնել ցիռոզով ախտահարված լյարդը: Առնետների վրա կատարված ...3.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԱՄՆ-ԻՑ
«Hope For The City»-ն համագործակցելով «United Armenian Fund»-ի եւ «Cafesjian Family Foundation»-ի հետ, ՀՀ կառավարության հումանիտար օգնության կենտրոնական կոմիտեին է ...«ՔԱՇԱԹԱՂԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ Է»
«Քաշաթաղի շրջանն ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում կայացած` ...ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ
Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» ...ՌՈՏԱՑԻԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ պաշտոնից ազատել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Վ.Առաքելյանին: Ըստ Նախարարության Քրեակատարողական վարչության՝ Վ.Առաքելյանը թույլ է տվել ...ԿԱՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ԿԱՄ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին, նշել է, որ ինքը դեռեւս քարոզարշավի ...«ՄԵԾԱՆԱՄ՝ ԾԱՂՐԱԾՈՒ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆ ԾԻԾԱՂԱՑՆԵՄ, ՈՒՐԱԽԱՑՆԵՄ», - ԱՍՈՒՄ Է ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ 4-ԱՄՅԱ ԿԱՐԵՆԸ
Սառնության ու անտարբերության արտահայտությունները դաջվել են 30 տարեկան Ռուզաննայի դեմքի արտահայտությանն ու ոչ մի հարցադրում, ոչ մի անսպասելի երեւույթ այդ արտահայտությունն ի զորու չեն այլակերպել: Խոսում ...ԻՆՏԵՐՆԵՏԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Ա
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ 1
Մեր վերջին հրապարակումներում շատ ենք անդրադարձել այն թեմային, որ քաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել եւ շարունակում են ազդել տնտեսության վրա։ Սակայն, մի քիչ մտածելու դեպքում, կարելի ...ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԵՐԶԻՆՈՒՄ
Երեկ ամբողջ օրն «ԱրմենՏելի» բջջային կապը գտնվում էր կիսախափանված վիճակում: Ժամերով հնարավոր չէր զանգահարել: Ընկերության մամուլի բաժնից նախ տեղեկացրին, որ այդ վիճակում է միայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ...ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԾԻՔԻ ԳԱՆ
«Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: Եկել է ժամանակը՝ առաջ շարժվելու «հիմնական ...«ԼԵՒՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԾԱԽՈՒՄ Է, ՍՐԱՆՔ՝ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
- Պարո՛ն Սահակյանց, նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ակցիաները, դրանց հետեւած մարտի 1-ի իրադարձություններն անգամ ամենաանտարբեր կամ բացառապես իշխանություններին համակրող քաղաքացիներին ...ԵՐԲ ՔՈ ՏԱՆԸ ՆԱԵՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՍ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
2003թ. Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ դրանից հետո մեր վիճակագիրներն այդ ոլորտում սկսեցին գրանցել տարեկան
20 տոկոսից ավելի աճ: Իսկ անցած տարի այդ աճը հասել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
«Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարել ...ԵԿՈՂ ԵՒ ԳՆԱՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է, թե ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:
Վարչապետի թեկնածուների բազմաթիվ անուններ ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ ԵՒ ՀԱՏԿԱՊԵՍ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ»
Զեյնո Բարանը 2006թ. ապրիլից գլխավորում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը: 2003-2006 թթ. նա գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խումբը, որը Երեւան էր ժամանել մարտի 29-ին, Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը ...ՀԱՂԹԵԼ Է
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը, 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, Գերմանիայում հաղթանակ է տարել ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ: Մրցամարտը 12-րդ ռաունդում ...ԵՎՍ 30 ԳՈՐԾ
Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այս մասին երեկ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՅՈՎԱՆՈՎԻՉՆ Է
ԱՄՆ նախագահի կայքէջի համաձայն` Ջորջ Բուշը պատրաստվում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել Մարի Յովանովիչի թեկնածությունը: Մ.Յովանովիչը ներկայումս Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանն է, իսկ ...ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի: Իսկ հարցին, թե ...3 ՏԱՐԻ
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար երեկ 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին իր տանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ...ՓՈԽԱԴԱՐՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր
Երեկ Ստեփանակերտում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքների դեպքում եւ ի՞նչ ընթացակարգով Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հայաստանը կամ պետք է ...«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ»
«Համանախագահող երկրները, որոնք այդպես էլ չկարողացան 15 տարվա ընթացքում գտնել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիները, կասկածի տակ դրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանական կողմի բանաձեւը»,- ...ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ
1Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, մեր թղթակցի հարցին, թե «Լինո՞ւմ են պահեր, երբ արտիստի ճակատագրի մեջ է ներխուժում երկրի ճակատագիրն ու փոխում նրան», ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

