
«ԼԵՒՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԾԱԽՈՒՄ Է, ՍՐԱՆՔ՝ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»
- - Պարո՛ն Սահակյանց, նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ակցիաները, դրանց հետեւած մարտի 1-ի իրադարձություններն անգամ ամենաանտարբեր կամ բացառապես իշխանություններին համակրող քաղաքացիներին էլ ստիպեցին մտածել, որ մեր երկրում ամեն բան այնքան էլ լավ չէ: Սակայն Դուք, եթե չեմ սխալվում, այն քիչ մարդկանցից եք, որին որեւէ իրադարձություն չի կարող ստիպել եզրակացություններ անել` հօգուտ այն մարդկանց, ովքեր համաձայն չէին ընտրությունների արդյունքներին:

- Այն, ինչ մենք ապրեցինք փետրվարի 19-ից հետո եւ մարտի մեկին, մեր պատմության դասագրքերում 1600 տարի անց կնշվի որպես ազգային տոտալ դավաճանություն: Պետք է լինել կատարյալ տխմար` չհասկանալու համար, որ այն, ինչ փորձում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը, սպառնում էր միայն մի բանով. Հայաստանը պետք է լիներ ՆԱՏՕ-ի ռազմակայան, ամերիկյան, թուրքական գավառ, ընդ որում, վերջում էլ հարեւան Թուրքիայից կմտնեին երկնագույն սաղավարտները, իհարկե, այն բանից հետո, երբ հայերը կթափեին ծով արյուն:
- Դուք ասում եք այն, ինչ Ձեր կարծիքով կլիներ, եթե... Սակայն շրջանցում եք այն պատճառները, որոնք հարյուր-հազարավոր մարդկանց ընտրություններից հետո փողոց էին հանել:
- Այն ընտրատեղամասում, ուր ես եմ քվեարկել, չեմ տեսել լցոնումներ: Ինձ, իմ մերձավորներին, ծանոթներին ընտրակաշառք ոչ ոք չի առաջարկել: Հետեւաբար դատել չեմ կարող, թեեւ հավատում եմ, որ ինչ-որ տեղ գյուղերում նման բաներ եղել են: Սակայն այս ամենը խամրում է այն նպատակի առաջ, որն իր առջեւ դրել էր Լեւոնը: Սա այն եզակի դեպքն է, երբ դավաճան 5-րդ շարասյունը բերելու համար բոլոր միջոցներն արդարացված էին: Սա անհեթեթություն է, երբ ասում են` ժողովուրդը գոնե մեկ անգամ թող կատարի իր ընտրությունը: Երբ նայում եմ այդ ժողովրդին` անգրագետ, այդ հարցում ոչինչ չհասկացող... Այն դեպքում, երբ վերլուծական կենտրոններով ուսումնասիրում են արեւմտյան կազմակերպությունների մասնակցության չափն այս հեղափոխությունում, մեզ մոտ ասում են` թող ժողովուրդն ինքնուրույն որոշում կայացնի: Ժողովուրդը մշակվում է` շնորհիվ փայլուն տեխնոլոգիաների:
- Այսինքն` Դուք եւս կարծում եք, որ այդ տարօրինակ բառերը` «ընտանիք», «հայրենիք», «հաղթանակ», կոդավորված ուղերձնե՞ր են:
- Այո, միանշանակ: Ինչո՞ւ էին մարդիկ գնացել հրապարակ:
- Դժգոհ էին ընտրությունների ընթացքից, արդյունքներից:
- Նրանք չեն պատկերացնում, որ Լեւոնը կարող է կատարել դրսի ուժի, Ամերիկայի կամքը, առաջադրանքը: Այդ մարդկանց ասես` վրադ կծիծաղեն, կասեն` «Որտեղ ենք մենք, որտեղ` Ամերիկան, հի-հի-հի»: Այդ դեպքում, որպես նախագահ եմ առաջարկում Իլհամ Ալիեւին: Նա էլ դուրս կգա ու կասի` Սերժը վատն է: Որպիսի՜ ավանակ պիտի լինել, որ գնաս Իլհամ Ալիեւի հետեւից: Իսկ ի՞նչ է, պակա՞ս ապուշ պիտի լինել` Լեւոնի հետեւից գնալու համար:
- Դուք գտնում եք, որ այն հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր հրապարակում էին, ապուշնե՞ր էին:
- Այո՛: Բոլորը: Այնտեղ չկա ո՛չ բարոյականություն, ո՛չ ուղեղ:
- Այնտեղ` հրապարակում էին բազմաթիվ մտավորականներ, հոգեւորականներ, երիտասարդներ:
- Այդ բոլորը հաշվարկներ են. մեկը կանգնած էր պաշտոնի համար, մյուսը կողմ է այն մտքին, թե՝ թող ղարաբաղցիները Հայաստանից ռադ լինեն: Ամեն բան այնքան ցածր է, որ քննարկել չեմ էլ ցանկանում:
- Իրադարձությունները ցույց տվեցին, որ պաշտոնների ակնկալիք ունեին ամենեւին ո՛չ հրապարակում կանգնածները, այլ այն ուժերը, որոնք մտան քաղաքական կոալիցիա:
- Ինչո՞ւ, գուցե նրանք համագործակցո՞ւմ են: Ես կարո՞ղ եմ Ձեր մասին ասել, որ Դուք ծախվել եք խմբագրին, որ աշխատավարձով աշխատում եք այնտեղ:
- Կարող եք, եթե ես, մինչ թերթում աշխատելս, խմբագրի մասին հայտարարեի, որ նա կոռումպացված է, գող եւ ապաշնորհ, ապա սկսեի նրա հետ աշխատել: Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը նախընտրական քարոզչության ընթացքում իշխանություններին մեղադրում էին այնպիսի մեղքերի մեջ, որոնց համար Քրեական օրենսգիրքը ազատազրկման բազում տարիներ է նախատեսում:
- Կարծում եմ, ռեժիմը շատ լավ հասկացել է, որ Լեւոնի վերադարձի երկրորդ փորձը կլինի մահացու, եւ դա տեղի կունենա շուտով, եթե ռեժիմը չգնա շատ լուրջ բարեփոխումների: Այս ռեժիմը նույնքան անբարոյական է: Ի տարբերություն Լեւոնի` սրանք հայրենիքը չեն ծախում, սրանք հայրենիքը շահագործում են: Հասարակ մարդու համար սա նույն բանն է: Եվ եթե Արթուր Բաղդասարյանը կարգին մարդ դուրս գա եւ առաջարկի աշխատող ռեֆորմներ, նա պիտի համագործակցի:
- Ինչո՞ւ չընտրեցիք Արթուր Բաղդասարյանին:
- Որովհետեւ նրան բացարձակ չեմ հավատում, նրա ասածը համատարած պոպուլիզմ է:
- Այսինքն` ստացվում է, որ նա իր պոպուլիստական ծրագրերո՞վ է մտել կոալիցիա:
- Մտել է, եւ նախագահը, ուժեղի դիրքից, բռնում է նրա ականջից ու ասում` դե՞-դե՞, տեսնե՜նք:
- Իսկ ինչո՞ւ չընտրեցիք Վահան Հովհաննիսյանին:
- Ես կքվեարկեի նրա օգտին, բայց որոշեցի, որ չի կարելի խլել Սերժի ձայներն այն իրավիճակում, ուր կա Լեւոնը: Եթե լինեին մաքուր ընտրություններ, կքվեարկեի ՀՅԴ-ի օգտին:
- Ինչո՞ւ եք կարծում, որ ՀՅԴ-ի օգտին քվեարկելով` ձայները խլվում էին Սերժ Սարգսյանից:
- Իմ դեպքում այդպես կլիներ: Գիտե՞ք ինչ տվեց Լեւոնը: Այն, որ ապրել, ինչպես ապրում էինք` դառնալով անխելք, անգրագետ կապիկներ, այլեւս չի կարելի:
- Չե՞ք կարծում, որ այսպես ապրել այլեւս չի լինի՝ ցույց տվեցին այն մարդիկ, ովքեր դուրս եկան հրապարակ:
- Ոչ, ցանկանո՞ւմ եք առաջարկեմ իշխանությունների դեմ պայքարելու 500 եղանակ:
- Առաջարկեք:
- Դուք ինչո՞ւ եք հարցազրույց վերցնում հենց ինձնից:
- Ձեր մտքերն ինքնատիպ են:
- Ասում եք` ինքնատիպ, իսկ շատերն ինքնատիպ մտածողություն չունեն: Այս մտավորականությունը, 15 տարի է` մեկուսացել է, որովհետեւ ոչ մի իշխանությունների հետ չի ցանկացել հարաբերությունները փչացնել: Չեմ ասում` գնացեք, պաշտպանեք Սերժին: Ասում եմ՝ դուք գնացել եք Լեւոնի հետեւից, դուրս գայիք եւ հիմնավորեիք ձեր դիրքորոշումը բոլոր 15 տարիներին: Այսօր այդ մարդիկ չե՞ն ամաչում: Նրանք զայրացած ասում են` ինչպե՜ս, եթե ոչ Լեւոնը, ապա ո՞վ: Իսկ ինչպե՞ս 10 տարի առաջ թույլ տվեցին նրան այդքան հեշտ հեռացնել: Եթե հետեւողական լինեին բոլոր հարցերում, ես նրանց կհարգեի: Ես շատ եմ հարգում Արամ Մանուկյանին` ինչ էլ պատահի: Նա ունի իր դիրքորոշումը եւ գաղափարի մարդ է: Չունենք այլեւս այն մտավորականությունը, եւ նրանց միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորությունը կորցրել ենք: Ունե՞ք պատգամավոր, որը փոխանակ լճում զենք թաքցնելու` ներկայացներ նրանց շահերն, ովքեր իրեն ընտրել են:
- Դուք թերեւս ակնարկում եք Սասուն Միքայելյանին: Դուք կարո՞ղ եք նույն հեգնանքով խոսել մեկ այլ պատգամավորի` Սեյրան Սարոյանի մասին, որը գուցե իր զենքը թաքցնում է ամենեւին ոչ լճի հատակում, բայց որի որդին օրերս, ինչպես մամուլում հրապարակվեց, ծեծելով` մարդ է սպանել:
- Չեմ իմացել: Եվ ի՞նչ, ձերբակալվա՞ծ է:
- Ամենեւին:
- Կարծում եմ, չեն էլ ձերբակալի:
- Ունենք շատ այլ պատգամավորներ, որոնք իրենց ներկայությամբ արդեն գործող ռումբի էֆեկտ ունեն:
- Անշուշտ: Այն գիշերվանից հետո ասում էի, որ ամենասարսափելին, որ կատարել է Լեւոնը, այն է, որ Լեւոնի ու այդ գիշերվա «շնորհիվ»՝ Սերժն այսօր պարտական է նաեւ քրեական տարրերին:
- Դուք նշեցիք այն մարդկանց մասին, ովքեր ասում են` եթե ոչ Լեւոնը, ապա ո՞վ: Սակայն ավելի շատ են մարդիկ, ովքեր չեն ցանկանում նաեւ Տեր-Պետրոսյանին տեսնել նախագահի պաշտոնին: Սակայն Տեր-Պետրոսյանից բացի` ոչ ոք չստանձնեց գործնական պայքար ապօրինությունների դեմ:
- Իսկ Իլհամ Ալիեւ՞ը: Տեր-Պետրոսյանը չի էլ թաքցնում, որ ինքն Իլհամ է: Նա ասում է` ղարաբաղցիները թող չքվեն այստեղից: Սա նորմա՞լ է: Նա ասում է, պետք է Ադրբեջանին կոնտրիբուցիա վճարել, սա նորմա՞լ է: 350.000 Բաքվի հայեր, որ կորցրել են ամեն բան, անգամ ապագան, իսկ նա Ադրբեջանին կոնտրիբուցիա՞ է վճարում: Այդ դեպքում, ինչո՞ւ գնալ ոչ Իլհամ Ալիեւի հետեւից: Նա էլ է շատ գրքեր կարդացել, ընտիր կրթություն է ստացել: Կա միլիոն տարբերակ` քաղաքացիական դիրքորոշում դրսեւորելու: Հավաքվեք այս գյուղում, պահանջեք ձեր պատգամավորից, գնացեք հրապարակ` բայց առանց Լեւոնի:
- Առանց Տեր-Պետրոսյանի են գնում զբոսնելու Հյուսիսային պողոտայում, եւ համատարած ձերբակալում են:
- Այսօ՛ր: Թող դա անեին չորս տարի առաջ: Գնացեք, կուսակցություններ կազմեք, ելույթ ունեցեք, հեռուստատեսություն կա, շատ են ուղիղ եթերները:
- Տպավորությունն այնպիսին է, որ Դուք երեւի երբեւէ առիթ չեք ունեցել դիտելու Հ1-ը:
- Հ1-ն առանձին խոսակցություն է: Դա լատինաամերիկյան ալիք է` զվարճալիքով: Երբ ես այդ մասին խոսում եմ, որպես կանոն` այդ մասը մոնտաժում են` կարծելով, թե ազգակցական կապին ծանր վնաս են հասցնում: Եթե Հ1-ը չունի բավարար պետական բյուջե, որպեսզի տանի պետական քարոզչություն, ուրեմն պետք է բյուջեն ավելացնել: Եթե կա բյուջե, պետք է ամենախիստ տոնով հետաքրքրվել: Բայց ոչ լատինաամերիկյան սերիալները, ոչ այն էժանագին զվարճանքը իրավունք չունեն լինել Հանրային հեռուստատեսության եթերում այդ ժամերին: Եթե Հ1-ը 10 տարի շարունակ կազմակերպեր վերլուծական ծրագրեր, հնարավոր է` կկարողանայինք խուսափել մարտի մեկի բախումներից, այն վիճակից, որը կա երկրում: «Ստրկուհի Իզաուրան»` բացի ամեն ինչից, այնպիսի՜ հրեշավոր ճաշակ է:
- Վերադառնանք մարտի 1-ի իրադարձություններին, երբ առավոտյան Ոստիկանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա:
- Խաղա՞ղ, իսկ ի՞նչ էին անում նրանք հրապարակում:
- Բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
- Նրանց 10 օր ասում էին` հեռացեք հրապարակից: Այդ դեպքում, ինչի՞ համար է հանրահավաք անցկացնելու մասին կարգը:
- Ցուցարարների` հանրահավաքներ անցկացնելու մասին օրինական բոլոր դիմումները քաղաքապետարանը մերժել էր:
- Եվ լավ էր արել: Թույլ չի տվել` վիճարկիր ՍԴ-ում: 20 տոկոսը բավարար չէ՞: Որտեղի՞ց նա վերցրեց 65 տոկոսը: Սա խուլիգանություն է: Նորմալ երկրում անմիջապես կձերբակալվեր նախագահի տվյալ թեկնածուն:
- Դուք այս շարժումը խիստ անձնավորում եք, տեսնում եք միմիայն Տեր-Պետրոսյանին` չնկատելով մնացած հարյուր-հազարավոր մարդկանց: Նրանց համարում եք տգետ, լյումպեն...
- Միայն լյումպեն, քանի որ Իլհամ Ալիեւի հետեւից կարող է գնալ միայն լյումպենն ու դավաճանը: Լավ, ենթադրենք` հասան իրենց ուզածին, ի՞նչ պիտի լիներ` երկրորդ օրը պիտի ստորագրեին Ղարաբաղի պայմանագիրն, ու՝ քաղաքացիական պատերա՞զմ:
- Դուք այնքան վստահ եք խոսում: Ունե՞ք կոնկրետ փաստեր:
- Իսկ դուք կարծում եք` Լեւոնը կպաշտպաներ Ղարաբաղը մինչեւ վե՞րջ: Գուցե ասեք, որ Ձեզ դուր են գալիս Վանոն, Բագրատյանը:
- Դուք անձնավորում եք հասարակության բողոքն ու դժգոհությունը:
- Միանշանակ, դրանք անգրագետ մարդիկ են:
- Անձամբ Դուք ինչպե՞ս եք պայքարում այն երեւույթների դեմ, որոնք Ձեզ չեն գոհացնում:
- Եթե ես ցանկանայի մեծ աղմուկ բարձրացնել, կզբաղվեի քաղաքականությամբ: Ես կզանգահարեի այն մարդկանց, ում վստահում եմ, Գրողների միությունում կհավաքեինք մարդկանց խումբ, որոնք փոփոխություններ կպահանջեին: Թող հավաքվեն այդ հասարակ, աղքատ մարդիկ: Թվում է` քաջությո՞ւն է գնալ Ոստիկանության դեմ: Բացի ստորությունից` ենթադրենք, թե դա նաեւ քաջություն է: Աշխատում է ամբոխի հոգեբանությունը: Իսկ դու ինքդ միայնակ քա՞ջ ես, կարո՞ղ ես միայն դու թքել քո թաղապետի, գյուղապետի երեսին: Եղել են հզոր գյուղացիական շարժումներ: Ռուսաստանում, երբ բողոքում էր Պյոտր Բոլոտնիկովն, ի՞նչ է, նա անպայման թաթար-մոնղոլական խանի՞ն պետք է կանչի ու նրա հետ ապստամբություն անի:
- Դուք խոսեցիք այլ ուժերին ներգրավելու մասին: Սակայն մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը գնաց Ռուսաստան` իր հավատարմությունը հաստատելու նպատակով: Դա եւ՞ս գնահատում եք որպես թաթար-մոնղոլական խանի դուռը գնալ:
- Չգիտե՞ք` ո՞րն է տարբերությունը: Ռուսաստանը մշտական դավաճան է, բայց միակ իրական մեր գործընկերը: Ամերիկան... Այդ աղջիկը, որ միայն վերջերս է ծառից իջել, նկատի ունեմ Կոնդոլիզա Ռայսին, չի հասկանում` ինչ ասել է՝ պատմական հիշողություն, Ջուղայի խաչքարեր: Մենք կդառնանք Սինգապուր, ուր բոլորը կունենան անգլիական անուններ ու կլինեն երջանիկ: Ուզո՞ւմ են հայերն այդպես ապրել: Չեմ կարծում: Փոքր երկիրը դատապարտված է համագործակցել որեւէ հզոր պետության հետ: Մենք պետք է ընտրենք. կա՛մ այդ անընդհատ ժպտացող Բրայզային, կա՛մ Ռուսաստանը` դավաճան, անփույթ, սակայն հենց նրա անփութության շնորհիվ է, որ մեզ միշտ հանգիստ կթողնեն, կթողնեն իրենց ռազմակայանները: Եթե Ամերիկան ընդուներ ցեղասպանությունը, պարտադրեր վերադարձնել մեր պատմական հողերը, ճանաչեր Ղարաբաղը, ես 100 տոկոսով կընտրեի Ամերիկան: Ասում եմ` քվեարկել Լեւոնի օգտին կա՛մ անբարոյական է, կա՛մ հիմարություն: Դա նշանակում է՝ չիմանալ, որ Հայաստանը երկիր մոլորակի վրա է, որ Բուշն անձնական նավթային շահադիտություն ունի Իրաքում, հետեւաբար եւ՝ Իրանում: Եթե դու այս բաները չես հասկանում, ուրեմն դու ո՞վ ես, որ գնաս ու ընտրություն անես:
- Կարծում եք, իշխանության թեկնածուի օգտին քվեարկողները որպես ելակետ են ընդունել Բուշի նավթային հետաքրքրություննե՞րը:
- Հասկանալի է, որ ոչ:
- Մարտի մեկին եղան զոհեր...
- Ողջ աշխարհում թալանողների, ջարդարարների վրա պետք է կրակել:
- Դուք կկրակեի՞ք:
- Անձամբ ես` ավտոմատով: Հիմա էլ կբռնեի նրանց ու կկրակեի: Երբ տեսնում եմ կոնկրետ մի թափթփուկի` սպորտային հագուստով, մետաղյա ձողը` ձեռքին, հենց այնպես հարվածում է «Ժիգուլուն», ես նրան կգնդակահարեի: Ես ժամանակ չունեմ եւ այդ ապուշի հետ երկար-բարակ քննելու բան չունեմ:
- Դուք կձերբակալեի՞ք նաեւ այն քաղաքացիներին, ովքեր ամսի 20-ից հետո ամեն օր դուրս են գալիս Հյուսիսային պողոտա` զբոսնելու:
- Ոչ, նրանց` ոչ մի պայմանով: Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է բանտում լինի: Միանշանակ: Նա պետք է լինի բանտում: Եթե քրիստոնեական պահանջներ են ներկայացնում իշխանություններին`թողեք բոլորին ազատ, այդ դեպքում եկեք Նաիրի Հունանյանին եւ իր եղբորը բանտից ազատենք: Դե՛, պատահում է, ի վերջո, հայեր են, երիտասարդ են, մի քիչ տաքացել էին: Այդ ինչո՞ւ նրանց չենք խղճում, իսկ խանութից սալաթ գողացող, ցուցափեղկ ջարդող տականքին խղճում ենք:
- Իսկ Դուք ինքներդ բողոք չունե՞ք կատարվածի դեմ, երբ գիշերը գալիս ու ձերբակալում են Մատենադարանի փոխտնօրենին:
- Իսկ գուցե նա այդ ժամին բռնաբարում էր անչափահաս երեխայի: Ես ի՞նչ իմանամ:
- Ձեր արձագանքը դա՞ է:
- Նրան` գուցե սխալ են արել, որ կալանավորել են:
- Զրույցի մեջ ասացիք, որ կոալիցիայի հետ հույսեր, այնուամենայնիվ, կապում եք:
- Թեկուզ միայն Սերժ Սարգսյանի մեծ ցանկության դեպքում, համոզված եմ, այս կոալիցիան կարող է լինել շատ արդյունավետ: Բաղդասարյանի եւ Հովհաննիսյանի մասին ասացի: Գագիկ Ծառուկյանը աշխարհի չեմպիոն է, այսինքն` ունի կամք: Այո՛, ֆեոդալ է, այո՛, ճաշակի հարցում խնդիրներ ունի: Նրա կողքին շատ ինտելիգենտներ կան կարծես, թող խորհուրդ տան փոխել սանրվածքը, վարքը: Նրանք, այդ օլիգարխները, պարզապես դաստիարակված չեն: Մտավորականությունը վախենում է նրանց ներկայությամբ բերանները բացել, իշխանությունն ինքն էլ դաստիարակված չէ եւ չի տեսնում` էթիկետը որտեղ է խախտված: Հետո՞ ինչ, որ ուտելիս չփչփացնում են: Կոռումպացված լինելն էլ նրանց համար մի փոքրիկ թերություն է, ինչպես չփչփացնելը:
- Անկախ Ձեր անձնական վերաբերմունքից` երկրում վիճակը լարված է: Դուք տեսնո՞ւմ եք լարվածության թուլացման որեւէ ճանապարհ:
- Եթե ինձնից կախված լիներ, ես կտայի իշխանություններին երկու տարի` ամենօրյա, 24-ժամյա աշխատանքային ռեժիմով` իրավիճակի լավացման ուղղությամբ: Իսկ եթե նրանք իրենց չարդարացնեին, հաջորդ ընտրություններին, եթե ողջ եղա, միայնակ կգնամ բոլորի դեմ: Լեւոնի հետ` երբեք, սակայն ամեն ինչի դեմ: Եվ վստահ եմ, այդպես կվարվի նաեւ երեք միլիոն մարդ:
- Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Քննարկում
Հակոբ գրել է:
Ռոբերտ Սահակյանցի նման տականք, ամբողջ Հայաստանում երևի մատերի վրա հազիվ հաշվվի ...
hayuhi գրել է:
Bravo Robert, chisht u dipuk er...
ՍԻՈՐԱՆ (1911-1995)
Էմիլ Միշել Սիորանին (ռումիներեն` Չորան), ով ծնվել է կարպատյան Ռաշինարի գյուղում, Կաշիլոր գետի մերձակայքում, ուղղափառ քահանայի ընտանիքում, ճակատագիրը նետում է Սիբու, Գերմանատադտ եւ Նադաեբեն: Որոշ ժամանակ ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԲԱԶԿԱԹՈՌՆԵՐ ԿԱՆ ԵՒ ՆՈՒՅՆՔԱՆ ԷԼ՝ ՈՒՂԻՆԵՐ
Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի նկարչական ոճը շատ ինքնատիպ է։ Այն բնավ նման չէ իր հայտնի հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վառ հեքիաթային գույներին, ոչ էլ իր քրոջ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի պարզ ...ԵՐԿՈՒ ԴԻԱԿ
Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 51 տանը մարտի 29-ին հայտնաբերվել են ամուսիններ՝ 1949թ. ծնված Մկրտիչ եւ 1954թ. ծնված Ասյա Աղաբաբյանների դիակները: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի փոխանցմամբ, ...1 ՄԼՆ ԴՐԱՄ` «ԱՐՓԱ-ՍԵՒԱՆ» ԹՈՒՆԵԼԻՆ
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմին՝ ընթացիկ տարում «Արփա-Սեւան» թունելի անխափան աշխատանքի ապահովման համար: «Հայհիդրոնախագիծ» ...ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ընկերության մամուլի քարտուղարի հավաստմամբ` այդ աշխատանքները ...«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ԳՆԵԼ Է
«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ` ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ...ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԱնչափահաս տուժողը 2007թ. հուլիսի 29-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի 156-րդ դպրոցի մոտ աղմուկ էր բարձրացել: Դա այն անվտանգ, չարաճճի աղմուկը չէր, որով երեխաները սիրում են ողողել դպրոցի շրջակա ...ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ
Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի նախագծի իրացման շրջանակներում համաձայնեցրել են Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման պայմանները: ...ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԻԶԱՆ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Եվրամիության երկրների օդանավակայաններում կիրակի օրվանից վերացվել է անձնագրային ռեժիմը Շենգենյան գոտու երկրների համար: Խոսքը վերաբերում է ինչպես արեւմտաեվրոպական տերություններին, որոնք ավելի վաղ կազմում ...ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈ՞ԶԸ
Ճապոնիայի Սապպորո քաղաքի Բժշկական համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ կարողացել են առողջ վիճակի վերադարձնել ցիռոզով ախտահարված լյարդը: Առնետների վրա կատարված ...3.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԱՄՆ-ԻՑ
«Hope For The City»-ն համագործակցելով «United Armenian Fund»-ի եւ «Cafesjian Family Foundation»-ի հետ, ՀՀ կառավարության հումանիտար օգնության կենտրոնական կոմիտեին է ...«ՔԱՇԱԹԱՂԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ Է»
«Քաշաթաղի շրջանն ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում կայացած` ...ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ
Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» ...ՌՈՏԱՑԻԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ պաշտոնից ազատել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Վ.Առաքելյանին: Ըստ Նախարարության Քրեակատարողական վարչության՝ Վ.Առաքելյանը թույլ է տվել ...ԿԱՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ԿԱՄ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին, նշել է, որ ինքը դեռեւս քարոզարշավի ...«ՄԵԾԱՆԱՄ՝ ԾԱՂՐԱԾՈՒ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆ ԾԻԾԱՂԱՑՆԵՄ, ՈՒՐԱԽԱՑՆԵՄ», - ԱՍՈՒՄ Է ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ 4-ԱՄՅԱ ԿԱՐԵՆԸ
Սառնության ու անտարբերության արտահայտությունները դաջվել են 30 տարեկան Ռուզաննայի դեմքի արտահայտությանն ու ոչ մի հարցադրում, ոչ մի անսպասելի երեւույթ այդ արտահայտությունն ի զորու չեն այլակերպել: Խոսում ...ԻՆՏԵՐՆԵՏԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Ա
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ 1
Մեր վերջին հրապարակումներում շատ ենք անդրադարձել այն թեմային, որ քաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել եւ շարունակում են ազդել տնտեսության վրա։ Սակայն, մի քիչ մտածելու դեպքում, կարելի ...ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԵՐԶԻՆՈՒՄ
Երեկ ամբողջ օրն «ԱրմենՏելի» բջջային կապը գտնվում էր կիսախափանված վիճակում: Ժամերով հնարավոր չէր զանգահարել: Ընկերության մամուլի բաժնից նախ տեղեկացրին, որ այդ վիճակում է միայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ...ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԾԻՔԻ ԳԱՆ
«Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: Եկել է ժամանակը՝ առաջ շարժվելու «հիմնական ...«ԼԵՒՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԾԱԽՈՒՄ Է, ՍՐԱՆՔ՝ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
- Պարո՛ն Սահակյանց, նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ակցիաները, դրանց հետեւած մարտի 1-ի իրադարձություններն անգամ ամենաանտարբեր կամ բացառապես իշխանություններին համակրող քաղաքացիներին ...ԵՐԲ ՔՈ ՏԱՆԸ ՆԱԵՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՍ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
2003թ. Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ դրանից հետո մեր վիճակագիրներն այդ ոլորտում սկսեցին գրանցել տարեկան
20 տոկոսից ավելի աճ: Իսկ անցած տարի այդ աճը հասել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
«Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարել ...ԵԿՈՂ ԵՒ ԳՆԱՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է, թե ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:
Վարչապետի թեկնածուների բազմաթիվ անուններ ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ ԵՒ ՀԱՏԿԱՊԵՍ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ»
Զեյնո Բարանը 2006թ. ապրիլից գլխավորում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը: 2003-2006 թթ. նա գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խումբը, որը Երեւան էր ժամանել մարտի 29-ին, Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը ...ՀԱՂԹԵԼ Է
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը, 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, Գերմանիայում հաղթանակ է տարել ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ: Մրցամարտը 12-րդ ռաունդում ...ԵՎՍ 30 ԳՈՐԾ
Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այս մասին երեկ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՅՈՎԱՆՈՎԻՉՆ Է
ԱՄՆ նախագահի կայքէջի համաձայն` Ջորջ Բուշը պատրաստվում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել Մարի Յովանովիչի թեկնածությունը: Մ.Յովանովիչը ներկայումս Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանն է, իսկ ...ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի: Իսկ հարցին, թե ...3 ՏԱՐԻ
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար երեկ 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին իր տանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ...ՓՈԽԱԴԱՐՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր
Երեկ Ստեփանակերտում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքների դեպքում եւ ի՞նչ ընթացակարգով Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հայաստանը կամ պետք է ...«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ»
«Համանախագահող երկրները, որոնք այդպես էլ չկարողացան 15 տարվա ընթացքում գտնել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիները, կասկածի տակ դրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանական կողմի բանաձեւը»,- ...ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ
1Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, մեր թղթակցի հարցին, թե «Լինո՞ւմ են պահեր, երբ արտիստի ճակատագրի մեջ է ներխուժում երկրի ճակատագիրն ու փոխում նրան», ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

