
ԻՆՏԵՐՆԵՏԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Ա
- Մեր վերջին հրապարակումներում շատ ենք անդրադարձել այն թեմային, որ քաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել եւ շարունակում են ազդել տնտեսության վրա։ Սակայն, մի քիչ մտածելու դեպքում, կարելի է գտնել նաեւ լավատեսական տարրեր։

Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Պետք չէ այս պնդումը միանգամից կապել ապրիլի 1-ի օրվա հետ՝ ընդունելով որպես կատակ կամ անմեղ սուտ։ Չէ, պարզապես ինտերնետով հետաքրքրվողների թիվը էապես մեծացել է։
Այսպես, փետրվարի 19-ից հետո շարունակվող միտինգներին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Երեկոյան նրանք գնում էին տուն, միացնում հեռուստացույցը եւ նայում որեւէ հայկական լրատվական ծրագիր։ Առաջին տպավորությունը սա էր՝ հայկական հեռուստաընկերությունների օպերատորները վախենում են բարձրությունից։ Դե, մի անգամ չեղավ, որ հանրահավաքի մասնակիցներին նկարեն գոնե 1 մետր բարձրությունից՝ ասենք հարթակի, կամ գոնե՝ նստարանի վրայից, որ անտեղյակ մարդն իմանա՝ մոտավորապես քանի մարդ կար հրապարակում։ Սա, իհարկե, կատակ էր, որովհետեւ իշխանական թեկնածուների հանրահավաքները լուսաբանելիս մեր օպերատորները պատրաստ էին անգամ պարաշյուտով թռնել եւ թռիչքի ժամանակ նկարել։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա, գոնե մեկ անգամ հանրահավաքին մասնակցած եւ երեկոյան մեր որեւէ հեռուստաալիքով լուրեր «ըմբոշխնած» մարդը բոլոր հիմքերն ունի չհավատալու հեռուստատեսությանն ընդհանրապես։
Օրինակ, հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ այնքան շատ մարդ կար, որ անգամ ոստիկաններն էին տարակուսանքի մեջ, տեսա հեռուստաընկերություններից մեկում աշխատող մի ծանոթ օպերատորի ու կեսկատակ-կեսլուրջ հարցրի՝ կարող է՞ էսօր նորմալ ցույց տաք՝ ինչքան մարդ կար։ Ի պատասխան՝ նա շա՜տ խորիմաստ ժպտաց, ինչը կարելի էր հասկանալ այսպես՝ «այ ախպեր, էս ինչ միամիտ հարցեր ես տալիս»։ Իսկ երեկոյան «Հայլուրը», որն՝ ըստ օրենքի, պետք է արտահայտի նաեւ այդ մարդկանց տեսակետն ու շահերը, քանի որ հանրային է, հերթական անգամ արհամարհեց նրանց։
Հիմա անցնենք բուն թեմային։ Ի՞նչ պետք է անի մարդը, ով քաղաքական անցուդարձի նկատմամբ անտարբեր չէ, հեռուստատեսային նորություններին չհավատալու լուրջ հիմքեր ունի եւ ցանկանում է ստանալ ինֆորմացիա, ուղղակի ինֆորմացիա։ Նա կա՛մ պետք է ինքը մասնակից լինի կատարվող գործընթացներին, կա՛մ ծանոթներին հարցնի, կա՛մ կարդա ոչ իշխանամետ թերթերն ու ինտերնետային լրատվամիջոցները։ Անդրադառնանք վերջինին՝ ինտերնետին։
Եվ այսպես, շատերը՝ մանավանդ այն մարդիկ, ովքեր աշխատանքի վայրում ինտերնետ ունեն, փետրվարի 19-ին հաջորդած ժամանակահատվածում սկսեցին ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել էլեկտրոնային լրատվամիջոցներին։ Օրինակ, «lragir.am» ինտերնետային լրատվամիջոցն այժմ ունի օրական 25-45 հազար այցելու (իրենց տվյալներով)։ Օրվա մեջ 25-45 հազար տարբեր IP հասցեներից մուտք են գործում այս կայքէջ։ Ընթերցողների քանակն իրականում ավելի մեծ է, քանի որ նույն համակարգչով կարող են օգտվել մի քանի հոգի։ Ինչպես մեզ տեղեկացրին «lragir.am»-ից, ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի մեծ է եղել եւ մինչեւ մարտի 1-ը գնալով աճել է՝ հասնելով մինչեւ 80 հազարի։
Վառ օրինակ է նաեւ «Ա1+»-ի կայքէջը։ «Circle.am»-ի` հայկական ինտերնետ ռեսուրսների վարկանիշային համակարգի տվյալների համաձայն, «Ա1+»-ը մարտի մեկին ունեցել է ավելի քան 87 հազար այցելու, իսկ կայքէջը, ընդհանուր առմամբ, այդ օրը բացվել է մոտ 333 հազար անգամ։ Փաստորեն, տասնյակ հազարավոր մարդիկ ինֆորմացիա ստացել են այնպիսի լրատվամիջոցներից, որոնք ամենեւին «հայլուր-style» չեն։ Եթե այդ մարդկանց գումարենք նրանց գործընկերներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ապա լսարանը կարող է համեմատվել հայկական միջին հեռուստաալիքի լսարանի հետ։
Հետո մտցվեց արտակարգ դրություն, եւ կայքէջերն արգելափակվեցին։ Ի՞նչ տեղի ունեցավ այդ ժամանակ։ Թեեւ, ըստ նախագահի հրամանագրի, ԶԼՄ-ները պաշտոնական տեղեկատվությունից բացի՝ այլ բան տարածելու իրավունք չունեին, սակայն հատկապես հեռուստաընկերություններով ինտենսիվ, միակողմանի ագրեսիվ քարոզչություն էր իրականացվում։ Նորմալ մարդու համար հայկական լուրեր նայելը նույն տանջանքն էր (եւ է), եթե մեր պատգամավորներից ոմանց ձեռքերն ու ոտքերը կապեն ու ստիպեն օրական մի քանի ժամ դասական երաժշտություն լսել։ Այդ օրերին արգելափակվեցին նաեւ ինտերնետային շատ կայքեր՝ «Ա1+», «lragir.am», «azatutyun.am», «armtoday.info» եւ այլն։ Հայաստանի տարածքում արգելափակվեց նաեւ հանրահայտ «Youtube» վիդեո-պորտալը, քանի որ այնտեղ կարելի էր գտնել իշխանություններին ոչ այնքան հաճելի տեսանյութեր։ Սակայն հենց այստեղ էր, որ մեր իշխանությունները սխալվեցին՝ մոռացան իրենց իսկ խոսքերը, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել են տնտեսության գերակա ուղղություն, որ՝ հայերն ունեն լավ մտավոր պոտենցիալ, վերջիվերջո՝ հնարամիտ են, եւ ամենակարեւորը՝ որ ապրում ենք 21-րդ դարում, ոչ թե Տիգրան Մեծի ժամանակներում։ Եվ սկսվեց ամենահետաքրքիրը՝ մեծահասակ մարդիկ, ովքեր ասում էին. «Է՜, էս կամպյուտրներից գլուխ չեմ հանում», ու ովքեր «կամպյուտրի» հետ շփումը թղթախաղ խաղալուց այն կողմ չէին պատկերացնում, դարձան գրեթե հակերներ։ Ստեղծվեցին մի քանի ընդհատակյա ինֆորմացիոն սայթեր։ Շատ արագ տարածվեցին նաեւ արգելափակված սայթերը՝ օրինակ «Ազատությունը», «Armtoday.info»-ն կամ «Youtube» շրջանցիկ ճանապարհներով՝ պրոքսի-սերվերներով բացելու եղանակները։ «Ոնց գրե՞մ։ Հա, դուբլ վե, ե, էդ ռուսերեն «ե»-ն ա, չէ՞... «ի», ի՞նչ «ի՞», «իգրե՞կ», թե՞ կետով «ի»... հետո՞։ Էնթերը սեղմե՞մ»։ Այ մոտավորապես այսպիսի խոսակցություններ էին շրջում քաղաքում, եւ ինտերնետից շա՜տ հեռու մարդիկ շրջանցիկ ճանապարհներով բացում էին սայթերը, ագահորեն կլանում ինֆորմացիան, փոխանցում մեկը մյուսին ու ասում՝ տերդ մեռնի, գիտություն։ Անգամ բակում «պպզող» ջահելները, ովքեր ինտերնետ մտնում են միայն ծանոթությունների կամ էրոտիկ բնույթի սայթեր այցելելու համար, հետաքրքրվում էին հավաստի ինֆորմացիայով։ Բարեբախտաբար, այդ ընթացքում Սեւ ծովում որեւէ ջրասուզակ կամ Վրաստանի գյուղերից մեկի հողամասում գործ անող մի գյուղացի «պատահաբար» չկտրեց Հայաստանն ինտերնետային ցանցին կապող մալուխը։ Եվ արդյունքում, Հայաստանն արձանագրեց իսկական ինտերնետային բում։ Փաստորեն, իշխանությունները՝ իրենց գործելաոճով, նկատելիորեն մեծացրին հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության վրա՝ ապագա զարգացումների, կներեք արտահայտությանս համար, տեսլականում։
Ի դեպ, այս ամենը միայն համակարգչին չի վերաբերում։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում կտրուկ լավացել է նաեւ արբանյակային ալեհավաքներ ներմուծողների եւ տեղադրողների գործը։ Ամեն մարդ կարող է դրանում համոզվել՝ աչքի անցկացնելով իր շենքի տանիքը։ Անտենաների թիվն ավելացել է։ Մարդիկ նախընտրում են գումար ծախսել՝ խնայելով սեփական նյարդերը։ Հոգնել են «հայլուրներից», «երկուաստղերից», հիմար գովազդներից։ Արդեն կարելի է նայել «Եվրոնյուզ»՝ առանց վախենալու, որ հայաստանյան իրադարձություններին վերաբերող ռեպորտաժը կարող է ընդհատվել՝ Երեւանի շուկաներում սննդամթերքի գների մասին նյութով։ Կարելի է լսել «Ազատություն» ռադիոկայանը։ Կարելի է ֆուտբոլ նայել՝ առանց Սուրեն Բաղդասարյանի ձայնի։ Անգամ գովազդները կարելի է նայել, որովհետեւ նրանք «էլիտար ձիթապտուղների» մասին չեն։
Ճիշտ են ասում՝ չկա չարիք, առանց բարիքի։ Ափսոս, որ մեր դեպքում հավասարակշռությունը խախտված է՝ չարիքը շատ ավելի մեծ է։
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Քննարկում
hayuhi գրել է:
heto el asum en pox chunen... USA-um internetn aveli ejan a qan hayastan, et vor Luysi pox chunen, vonc en etqan pox caxsum interneti u nman baneri vra?
ՍԻՈՐԱՆ (1911-1995)
Էմիլ Միշել Սիորանին (ռումիներեն` Չորան), ով ծնվել է կարպատյան Ռաշինարի գյուղում, Կաշիլոր գետի մերձակայքում, ուղղափառ քահանայի ընտանիքում, ճակատագիրը նետում է Սիբու, Գերմանատադտ եւ Նադաեբեն: Որոշ ժամանակ ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԲԱԶԿԱԹՈՌՆԵՐ ԿԱՆ ԵՒ ՆՈՒՅՆՔԱՆ ԷԼ՝ ՈՒՂԻՆԵՐ
Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի նկարչական ոճը շատ ինքնատիպ է։ Այն բնավ նման չէ իր հայտնի հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վառ հեքիաթային գույներին, ոչ էլ իր քրոջ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի պարզ ...ԵՐԿՈՒ ԴԻԱԿ
Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 51 տանը մարտի 29-ին հայտնաբերվել են ամուսիններ՝ 1949թ. ծնված Մկրտիչ եւ 1954թ. ծնված Ասյա Աղաբաբյանների դիակները: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի փոխանցմամբ, ...1 ՄԼՆ ԴՐԱՄ` «ԱՐՓԱ-ՍԵՒԱՆ» ԹՈՒՆԵԼԻՆ
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմին՝ ընթացիկ տարում «Արփա-Սեւան» թունելի անխափան աշխատանքի ապահովման համար: «Հայհիդրոնախագիծ» ...ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ընկերության մամուլի քարտուղարի հավաստմամբ` այդ աշխատանքները ...«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ԳՆԵԼ Է
«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ` ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ...ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԱնչափահաս տուժողը 2007թ. հուլիսի 29-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի 156-րդ դպրոցի մոտ աղմուկ էր բարձրացել: Դա այն անվտանգ, չարաճճի աղմուկը չէր, որով երեխաները սիրում են ողողել դպրոցի շրջակա ...ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ
Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի նախագծի իրացման շրջանակներում համաձայնեցրել են Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման պայմանները: ...ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԻԶԱՆ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Եվրամիության երկրների օդանավակայաններում կիրակի օրվանից վերացվել է անձնագրային ռեժիմը Շենգենյան գոտու երկրների համար: Խոսքը վերաբերում է ինչպես արեւմտաեվրոպական տերություններին, որոնք ավելի վաղ կազմում ...ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈ՞ԶԸ
Ճապոնիայի Սապպորո քաղաքի Բժշկական համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ կարողացել են առողջ վիճակի վերադարձնել ցիռոզով ախտահարված լյարդը: Առնետների վրա կատարված ...3.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԱՄՆ-ԻՑ
«Hope For The City»-ն համագործակցելով «United Armenian Fund»-ի եւ «Cafesjian Family Foundation»-ի հետ, ՀՀ կառավարության հումանիտար օգնության կենտրոնական կոմիտեին է ...«ՔԱՇԱԹԱՂԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ Է»
«Քաշաթաղի շրջանն ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում կայացած` ...ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ
Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» ...ՌՈՏԱՑԻԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ պաշտոնից ազատել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Վ.Առաքելյանին: Ըստ Նախարարության Քրեակատարողական վարչության՝ Վ.Առաքելյանը թույլ է տվել ...ԿԱՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ԿԱՄ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին, նշել է, որ ինքը դեռեւս քարոզարշավի ...«ՄԵԾԱՆԱՄ՝ ԾԱՂՐԱԾՈՒ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆ ԾԻԾԱՂԱՑՆԵՄ, ՈՒՐԱԽԱՑՆԵՄ», - ԱՍՈՒՄ Է ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ 4-ԱՄՅԱ ԿԱՐԵՆԸ
Սառնության ու անտարբերության արտահայտությունները դաջվել են 30 տարեկան Ռուզաննայի դեմքի արտահայտությանն ու ոչ մի հարցադրում, ոչ մի անսպասելի երեւույթ այդ արտահայտությունն ի զորու չեն այլակերպել: Խոսում ...ԻՆՏԵՐՆԵՏԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Ա
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ 1
Մեր վերջին հրապարակումներում շատ ենք անդրադարձել այն թեմային, որ քաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել եւ շարունակում են ազդել տնտեսության վրա։ Սակայն, մի քիչ մտածելու դեպքում, կարելի ...ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԵՐԶԻՆՈՒՄ
Երեկ ամբողջ օրն «ԱրմենՏելի» բջջային կապը գտնվում էր կիսախափանված վիճակում: Ժամերով հնարավոր չէր զանգահարել: Ընկերության մամուլի բաժնից նախ տեղեկացրին, որ այդ վիճակում է միայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ...ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԾԻՔԻ ԳԱՆ
«Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: Եկել է ժամանակը՝ առաջ շարժվելու «հիմնական ...«ԼԵՒՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԾԱԽՈՒՄ Է, ՍՐԱՆՔ՝ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
- Պարո՛ն Սահակյանց, նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ակցիաները, դրանց հետեւած մարտի 1-ի իրադարձություններն անգամ ամենաանտարբեր կամ բացառապես իշխանություններին համակրող քաղաքացիներին ...ԵՐԲ ՔՈ ՏԱՆԸ ՆԱԵՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՍ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
2003թ. Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ դրանից հետո մեր վիճակագիրներն այդ ոլորտում սկսեցին գրանցել տարեկան
20 տոկոսից ավելի աճ: Իսկ անցած տարի այդ աճը հասել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
«Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարել ...ԵԿՈՂ ԵՒ ԳՆԱՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է, թե ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:
Վարչապետի թեկնածուների բազմաթիվ անուններ ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ ԵՒ ՀԱՏԿԱՊԵՍ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ»
Զեյնո Բարանը 2006թ. ապրիլից գլխավորում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը: 2003-2006 թթ. նա գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խումբը, որը Երեւան էր ժամանել մարտի 29-ին, Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը ...ՀԱՂԹԵԼ Է
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը, 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, Գերմանիայում հաղթանակ է տարել ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ: Մրցամարտը 12-րդ ռաունդում ...ԵՎՍ 30 ԳՈՐԾ
Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այս մասին երեկ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՅՈՎԱՆՈՎԻՉՆ Է
ԱՄՆ նախագահի կայքէջի համաձայն` Ջորջ Բուշը պատրաստվում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել Մարի Յովանովիչի թեկնածությունը: Մ.Յովանովիչը ներկայումս Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանն է, իսկ ...ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի: Իսկ հարցին, թե ...3 ՏԱՐԻ
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար երեկ 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին իր տանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ...ՓՈԽԱԴԱՐՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր
Երեկ Ստեփանակերտում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքների դեպքում եւ ի՞նչ ընթացակարգով Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հայաստանը կամ պետք է ...«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ»
«Համանախագահող երկրները, որոնք այդպես էլ չկարողացան 15 տարվա ընթացքում գտնել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիները, կասկածի տակ դրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանական կողմի բանաձեւը»,- ...ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ
1Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, մեր թղթակցի հարցին, թե «Լինո՞ւմ են պահեր, երբ արտիստի ճակատագրի մեջ է ներխուժում երկրի ճակատագիրն ու փոխում նրան», ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

