
ՍԻՈՐԱՆ (1911-1995)
- Էմիլ Միշել Սիորանին (ռումիներեն` Չորան), ով ծնվել է կարպատյան Ռաշինարի գյուղում, Կաշիլոր գետի մերձակայքում, ուղղափառ քահանայի ընտանիքում, ճակատագիրը նետում է Սիբու, Գերմանատադտ եւ Նադաեբեն: Որոշ ժամանակ նա հայտնվում է Բուխարեստի համալսարանի քնատ լսարաններում եւ Թագավորական գրադարանում: Այնուհետեւ՝ ընկերությունը Էժեն Իոնեսկոյի եւ Միրչա Էլիադեի հետ, համեմված «կյանքի փիլիսոփայությամբ», բերգսոնականությամբ, մշակույթի քննադատությամբ եւ ազգային զարթոնքով: Բեռլինում եւ Մյունհենում Չորանը բուդդիզմ է ուսումնասիրում, որպեսզի հիտլերիզմով չվարակվի (որով, ի դեպ, մի շրջան ուժգնորեն վարակվել էր Միրչա Էլիադեն` Ռենե Գենոնի ավանդական առասպելաբանության եւ հնդկական տիեզերափիլիսոփայության քողի ներքո), Բրաշովում Շեքսպիր եւ Դոստոեւսկի էր կարդում: Փարիզում հեծանիվ էր նստում` Եվրոպայով մեկ շրջելու համար: Անցնում է ֆրանսերենի, եւ նրա գրքերը սկսում է տպագրել «Գալիմար» հրատարակչությունը: Սկզբում` Էմիլ Սիորան, իսկ այնուհետեւ` Սիորան: Չքավորության երկար ու ձիգ տարիներ է ապրում եւ 1995-ի հունիսի 20-ին մահանում է փարիզյան հիվանդանոցներից մեկում: «Հուսահատության բարձունքներում», «Ռումինիայի կերպարանափոխումը», «Գայթակղությունների գիրքը», «Արցունքներն ու սրբերը», «Մտքի մթնշաղը», «Տրակտատ հիմքերի քայքայման մասին», «Դառնության սիլլոգիզմները», «Գոյության գայթակղությունը», «Պատմություն եւ ուտոպիա», «Ժամանակի մեղանկումը», «Չար Դեմիուրգ», «Անհմուտ Արարիչ» եւ մի շարք այլ գրքերի, խոհագրությունների, օրագրերի եւ զրույցների հեղինակ Սիորանը ասես յուրակերպ երկրորդելով Ալբեր Քամյուին՝ մի տեղ գրում էր` «Նա, ով երբեք չի մտածել ինքնասպանության մասինգ մարդ չէ»:

Ըստ զարմանալի զուգադիպության, Սիորանը մանկության տարիներին ընկերություն է արել գերեզմանափորի հետ եւ մշտապես մտածել է մահվան մասին: Անընդհատ ոտքերի ցավ է ապրել ու համարյա միշտ հիվանդ է եղել: Նա անքնությունը վերածեց իմացության հուժկու զենքի: Սիրում էր ռուսական բայրոնիզմը, եւ հատկապես` Պեչորինին: Դոստոեւսկու հերոսներից ամենից բարձր գնահատում էր Ստավրոգինին: Հոռետես էր, եւ կարծում էր, որ աշխարհում չարը գերակշռում է: Իրական էր համարում լոկ տառապանքը: Կենաց հիմնական միտումներից մեկը կուռքերին հիմնահատակ ավերելն էր, այդ մոլուցքի մեջ երբեմն նմանվում է չան-բուդդիստ վանական-նահապետներին, եւ նրանց նման ինքնաձաղկման հակում ուներ. ապրում էր ձեղնահարկերում, ունեցվածք չուներ եւ դասական երաժշտության սիրահար էր: Երաժշտությունը նրա կիրքն էր, նրա միակ մխիթարանքը` Մոցարտը, Պալեստրինան, Կավալիերին, Հենդելը եւ, իհարկե, Բախը: Բախին նա ամենքից վեր էր դասում, եւ կարծում էր, որ առանց Բախի տիեզերքի արարումը լիովին անհաջող կլիներ, եւ գրում էր. «Առանց Բախի ես վերջացած նիհիլիստ կլինեի»:
Փիլիսոփաներից Սիորանի ամենասիրելի հեղինակներն էին Կիերկեգորը, Նիցշեն, Զիմմելը եւ Բերգսոնը, իսկ գրականության մեջ նրա աստվածությունն էր Դոստոեւսկին, իսկ Ռոզանովին համարում էր իր հոգեղբայրը:
2002 թվականին Սանկտ Պետերբուրգի «Սիմպոզիում» հրատարակչությունը լույս ընծայեց Սիորանի «Պատմության ավարտից հետո. Փիլիսոփայական էսսեիստիկա» գիրքը` Բորիս Դուբինի, Նատալյա Մավլեւիչի եւ Անաստասիա Ստարոստինայի թարգմանություններով, եւ Դուբինի առաջաբանով ու կենսագրականով, իսկ Մոսկվայի «Ռեսպուբլիկա, Պալիմպսեստ» հրատարակչությունը 2003 թվականին իր «20-րդ դարի մտածողներ» մատենաշարով լույս ընծայեց «Գայթակղություն գոյությամբ» գիրքը:
Մինչ այս գրքերը Սիորանի տեքստերը բազմիցս տպագրվել էին ռուսալեզու տարբեր ամսագրերում, հանդեսներում ու պարբերականներում:
Ի ուրախություն մեզ, պիտի ասենք, որ Երեւանում 2008 թվականին «Ինքնագիր» մատենաշարի առաջին գիրքը լինելով, տպագրվեց Սիորանի կարեւորագույն գրքերից մեկը` «Ծնված լինելու անհարմարության մասին»` Նունե Աբրահամյանի թարգմանությամբ, ով նաեւ Սիորանի մի քանի դեռեւս չհրատարակված գրքերի թարգմանիչն է, եւ Մարկ Նշանյանի սեղմ եւ կուռ առաջաբանով, որից ուզում եմ մեջբերել մի քանի խոսք.
«Ահավասիկ, հեղինակ մը, որ իր ամբողջ կյանքի ընթացքին չէ հոգնած զանազան առիթներով հավատքը առարկա եւ խնդրո առարկա դարձնելե, հավատալու իր անկարողությունը որպես նյութ ընծայելե, հավատացյալներու փաղանգին ամեն տեսակի աղեղ ու նետ արձակելե, եւ այդ ընելով` կուռքեր ջախջախողի համբավ շահելե: Իհարկե` դրական կամ ժխտական համբավ, կախում ունի, թե ով էր այդ մասին արտահայտվողը, բայց զարմանալիորեն կրնամ ըսել, ընդհանրապես դրական համբավ, հակառակ անոր, որ ինչպես գիտենք` հավատացյալներու այդ փաղանգը մարդկության (եւ կենթադրեմ, առաջին մեկ օրեն` Սիորանի ընթերցողներուն) մեծագույն տոկոսը կկազմեր ու կկազմե այսօր ավելի, քան երբեք: Խոսքը հոս արդյո՞ք կրոնական հավատքի մասին է: Եվ ուրեմն, ի հեճուկս ամենայնի, արդյո՞ք հետսապահի կռիվ մը չէ Սիորանին մղած կռիվը հավատքի դեմ»:
Ըստ Սյուզան Զոնտագի, Սիորանը պատկանում է սուբյեկտիվ փիլիսոփայության այն ճյուղին` հակահամակարգային, քնարական, աֆորիստիկ, հատվածական` որը նշանավոր է Կիերկեգորի, Նիցշեի, Վիտգենշտեյնի անուններով, իսկ մեր օրերում` Սիորանով:
Սիորանը սիրում էր բոլոր այն փիլիսոփաներին, ովքեր նաեւ հրաշալի գրողներ էին, եւ ինքն էլ դրանցից մեկն էր:
Ի դեպ, ասենք, որ գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում, եւ փոքր-ինչ պատկերացում տալու համար թարգմանական որակի եւ կուլտուրայի մասին, մեջբերեմ մի քանի հատված Նունե Աբրահամյանի թարգմանությունից.
- Անհնար է զգալ, թե կար մի ժամանակ, երբ գոյություն չունեիր: Այստեղից` մեր կապվածությունը դեպի այն մարդը, որն էինք ծնվելուց առաջ:
- Տագնապի ու խուճապի պահին ինչ հանկարծակի հանգստություն ես զգում, երբ մտածում ես այն սաղմի մասին, որ ինքդ ես եղել:
- Քարանձավների երկար գիշերներին անհամար Համլետներ պետք է որ անվերջ մենախոսած լինեն, քանի որ թույլատրված է ենթադրել, թե մետաֆիզիկական տանջանքի բարձրակետը շատ ավելի հին ծագում ունի, քան այն տիեզերական անհամությունը, որը հաջորդել է փիլիսոփայության հայտնությանը:
- Խոնարհ չէ նա, ով ատում է իրեն:
- Ես մարդկանց հետ լավ լեզու եմ գտնում միայն այն ժամանակ, երբ նրանք իրենք իրենց հատակն են իջել, եւ այլեւս ոչ ուժ, ոչ ցանկություն ունեն վերագտնելու իրենց սովորական արարքները:
Կա մի այսպիսի պատմություն, որով կուզենայի ավարտել Սիորանին նվիրված այս կցկտուր բանագնացությունը` Սիորանը մոտենում էր կղզու ժայռին, որպեսզի իրեն վար նետի (արագացնելու համար ժամանակի վիհանկումը): Հանկարծ մի շնիկ հաչեց, հետո նրա պոչից կպավ ու գնաց: Ապրելու գայթակղությունը: Եվ նա ապրեց:
ՍԻՈՐԱՆ (1911-1995)
Էմիլ Միշել Սիորանին (ռումիներեն` Չորան), ով ծնվել է կարպատյան Ռաշինարի գյուղում, Կաշիլոր գետի մերձակայքում, ուղղափառ քահանայի ընտանիքում, ճակատագիրը նետում է Սիբու, Գերմանատադտ եւ Նադաեբեն: Որոշ ժամանակ ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԲԱԶԿԱԹՈՌՆԵՐ ԿԱՆ ԵՒ ՆՈՒՅՆՔԱՆ ԷԼ՝ ՈՒՂԻՆԵՐ
Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի նկարչական ոճը շատ ինքնատիպ է։ Այն բնավ նման չէ իր հայտնի հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վառ հեքիաթային գույներին, ոչ էլ իր քրոջ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի պարզ ...ԵՐԿՈՒ ԴԻԱԿ
Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 51 տանը մարտի 29-ին հայտնաբերվել են ամուսիններ՝ 1949թ. ծնված Մկրտիչ եւ 1954թ. ծնված Ասյա Աղաբաբյանների դիակները: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի փոխանցմամբ, ...1 ՄԼՆ ԴՐԱՄ` «ԱՐՓԱ-ՍԵՒԱՆ» ԹՈՒՆԵԼԻՆ
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմին՝ ընթացիկ տարում «Արփա-Սեւան» թունելի անխափան աշխատանքի ապահովման համար: «Հայհիդրոնախագիծ» ...ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ընկերության մամուլի քարտուղարի հավաստմամբ` այդ աշխատանքները ...«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ԳՆԵԼ Է
«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ` ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ...ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԱնչափահաս տուժողը 2007թ. հուլիսի 29-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի 156-րդ դպրոցի մոտ աղմուկ էր բարձրացել: Դա այն անվտանգ, չարաճճի աղմուկը չէր, որով երեխաները սիրում են ողողել դպրոցի շրջակա ...ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ
Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի նախագծի իրացման շրջանակներում համաձայնեցրել են Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման պայմանները: ...ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԻԶԱՆ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Եվրամիության երկրների օդանավակայաններում կիրակի օրվանից վերացվել է անձնագրային ռեժիմը Շենգենյան գոտու երկրների համար: Խոսքը վերաբերում է ինչպես արեւմտաեվրոպական տերություններին, որոնք ավելի վաղ կազմում ...ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈ՞ԶԸ
Ճապոնիայի Սապպորո քաղաքի Բժշկական համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ կարողացել են առողջ վիճակի վերադարձնել ցիռոզով ախտահարված լյարդը: Առնետների վրա կատարված ...3.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԱՄՆ-ԻՑ
«Hope For The City»-ն համագործակցելով «United Armenian Fund»-ի եւ «Cafesjian Family Foundation»-ի հետ, ՀՀ կառավարության հումանիտար օգնության կենտրոնական կոմիտեին է ...«ՔԱՇԱԹԱՂԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ Է»
«Քաշաթաղի շրջանն ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում կայացած` ...ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ
Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» ...ՌՈՏԱՑԻԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ պաշտոնից ազատել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Վ.Առաքելյանին: Ըստ Նախարարության Քրեակատարողական վարչության՝ Վ.Առաքելյանը թույլ է տվել ...ԿԱՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ԿԱՄ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին, նշել է, որ ինքը դեռեւս քարոզարշավի ...«ՄԵԾԱՆԱՄ՝ ԾԱՂՐԱԾՈՒ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆ ԾԻԾԱՂԱՑՆԵՄ, ՈՒՐԱԽԱՑՆԵՄ», - ԱՍՈՒՄ Է ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ 4-ԱՄՅԱ ԿԱՐԵՆԸ
Սառնության ու անտարբերության արտահայտությունները դաջվել են 30 տարեկան Ռուզաննայի դեմքի արտահայտությանն ու ոչ մի հարցադրում, ոչ մի անսպասելի երեւույթ այդ արտահայտությունն ի զորու չեն այլակերպել: Խոսում ...ԻՆՏԵՐՆԵՏԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Ա
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ 1
Մեր վերջին հրապարակումներում շատ ենք անդրադարձել այն թեմային, որ քաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել եւ շարունակում են ազդել տնտեսության վրա։ Սակայն, մի քիչ մտածելու դեպքում, կարելի ...ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԵՐԶԻՆՈՒՄ
Երեկ ամբողջ օրն «ԱրմենՏելի» բջջային կապը գտնվում էր կիսախափանված վիճակում: Ժամերով հնարավոր չէր զանգահարել: Ընկերության մամուլի բաժնից նախ տեղեկացրին, որ այդ վիճակում է միայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ...ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԾԻՔԻ ԳԱՆ
«Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: Եկել է ժամանակը՝ առաջ շարժվելու «հիմնական ...«ԼԵՒՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԾԱԽՈՒՄ Է, ՍՐԱՆՔ՝ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
- Պարո՛ն Սահակյանց, նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ակցիաները, դրանց հետեւած մարտի 1-ի իրադարձություններն անգամ ամենաանտարբեր կամ բացառապես իշխանություններին համակրող քաղաքացիներին ...ԵՐԲ ՔՈ ՏԱՆԸ ՆԱԵՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՍ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
2003թ. Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ դրանից հետո մեր վիճակագիրներն այդ ոլորտում սկսեցին գրանցել տարեկան
20 տոկոսից ավելի աճ: Իսկ անցած տարի այդ աճը հասել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
«Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարել ...ԵԿՈՂ ԵՒ ԳՆԱՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է, թե ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:
Վարչապետի թեկնածուների բազմաթիվ անուններ ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ ԵՒ ՀԱՏԿԱՊԵՍ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ»
Զեյնո Բարանը 2006թ. ապրիլից գլխավորում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը: 2003-2006 թթ. նա գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խումբը, որը Երեւան էր ժամանել մարտի 29-ին, Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը ...ՀԱՂԹԵԼ Է
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը, 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, Գերմանիայում հաղթանակ է տարել ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ: Մրցամարտը 12-րդ ռաունդում ...ԵՎՍ 30 ԳՈՐԾ
Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այս մասին երեկ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության ...ԹԵԿՆԱԾՈՒՆ ՅՈՎԱՆՈՎԻՉՆ Է
ԱՄՆ նախագահի կայքէջի համաձայն` Ջորջ Բուշը պատրաստվում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել Մարի Յովանովիչի թեկնածությունը: Մ.Յովանովիչը ներկայումս Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանն է, իսկ ...ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի: Իսկ հարցին, թե ...3 ՏԱՐԻ
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար երեկ 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին իր տանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ...ՓՈԽԱԴԱՐՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր
Երեկ Ստեփանակերտում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքների դեպքում եւ ի՞նչ ընթացակարգով Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հայաստանը կամ պետք է ...«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ»
«Համանախագահող երկրները, որոնք այդպես էլ չկարողացան 15 տարվա ընթացքում գտնել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիները, կասկածի տակ դրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանական կողմի բանաձեւը»,- ...ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ
1Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, մեր թղթակցի հարցին, թե «Լինո՞ւմ են պահեր, երբ արտիստի ճակատագրի մեջ է ներխուժում երկրի ճակատագիրն ու փոխում նրան», ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՊԵՏՔ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻՆ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

