
ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
- Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։

ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների անցկացման բուն գործընթացի, թե՛ ձայների վերահաշվարկի, թե՛ մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, թե՛ շարունակվող ձերբակալությունների եւ այս պահին արտահայտվող բացասական միտումների կապակցությամբ։ Իսկ այդ մտահոգություններն արտահայտվել են, մասնավորապես, ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավար, դեսպան Ջոն Դանիլովիչի նամակում, որը նա ուղղել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դանիլովիչը վերջին իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունն էր հայտնել եւ տեղեկացրել, որ ծրագիրը կարող է սառեցվել, եթե չլինի վերադարձ նախկին վիճակին։ Լրագրողներից մեկը Ջ. Փենինգտոնին խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ թե Հայաստանն իր ներքին ռեսուրսներով էլ կարող է ծրագիրն իրականացնել եւ ծրագիրը դադարեցնելու դեպքում խնդրել է նախօրոք տեղյակ պահել։ Պարոն Փենինգտոնը, սակայն, չցանկացավ ուղղակի մեկնաբանել Ռ. Քոչարյանի հայտարարությունը, փոխարենը նշեց. «Հազարամյակի ծրագիրն այնպիսին է, որ Նահանգներն ուզում է իրականացնել, եւ ակնկալում են, որ նորընտիր նախագահի գործողություններում կնկատվեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժողովրդավարական եւ ազատական չափորոշիչների բարելավման միտումները»։ Դիվանագետը հիշեցրեց, որ ծրագրի շարունակելիության հետ կապված ցուցանիշները՝ լավ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, մինչ ընտրություններն էլ լավը չէին։ Իսկ վերջին 2 ամիսներին այդ մտահոգություններն ավելի են խորացել։ Սակայն «Հազարամյակի մարտահրավերները» կասեցնելու որոշում դեռ կայացված չէ: Փենինգտոնը շեշտեց, որ ԱՄՆ-ը նպատակ չունի դադարեցնել ծրագիրը, քանի որ այն ուղղված է մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Սակայն, եթե չլինի վերադարձ ժողովրդավարական ուղիով ընթացքին, ապա այն կսառեցվի կամ կդադարեցվի, չնայած դա չէ ԱՄՆ-ի նպատակը: Ըստ Փենինգտոնի, արդարացի կլինի, որ Հայաստանի նորընտիր նախագահին ու նրա վարչակազմին հնարավորություն տրվի շտկել իրավիճակը: Նա նշեց, որ իրենք Սերժ Սարգսյանից հավաստիացումներ են լսել, որ Հայաստանի իշխանությունը կգնա ժողովրդավարական ուղիով, եւ այդ հավաստիացումներն, ըստ դիվանագետի, հուսադրող են։ Իսկ որքա՞ն ժամանակ է ամերիկացիներին պետք՝ համոզվելու համար՝ այդ հավաստիացումներն իրականանո՞ւմ են, թե՞ ոչ։ Ջ. Փենինգտոնը, թեեւ ոչ ուղղակիորեն, նշեց այդ ժամկետը՝ ասելով, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում նորընտիր նախագահի քաղաքականության միտումները նկատելի են լինում նրա կառավարման 100 օրվա ընթացքում: «Չնայած 100 օրը դա մի կախարդական ժամկետ չէ, սակայն բավարար ժամանակ է միտումները նկատելու համար: Այն, ինչ դիտարկելու ենք, Հայաստանի նոր վարչակազմի սկզբնական փուլերում նկատվող միտումներն են»,- ասաց նա՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աշխատել ՀՀ նոր նախագահի եւ կառավարության հետ։ Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածին, թե Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններն այլ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի աջակցությամբ «գունավոր հեղափոխություն» անցկացնելու փորձ էր, Ջ.Փենինգտոնն ասաց, որ ԱՄՆ-ը եւ մյուս երկրներն այդ գործընթացում որեւէ ներգրավվածություն չեն ունեցել։ «ԱՄՆ-ը եւ մյուս երկրները առանցքային դերակատարություն չեն ունենա նաեւ այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Դրանք ի հայտ են եկել Հայաստանում եւ պետք է հարթվեն հենց Հայաստանում»,- հայտարարեց դիվանագետը։ Մարտի 1-ի իրադարձությունների քննության գործում ԱՄՆ հատուկ ծառայությունների ներգրավման հնարավորության մասին հարցին հավատարմատարը պատասխանեց, որ նման դիմում չի եղել եւ չի էլ ակնկալվում: Նա նկատեց, որ այդ օրը տեղի են ունեցել նաեւ բռնություններ, գողություն, եւ այդ մարդիկ պետք է պատասխան տան իրենց արածի համար՝ ովքեր էլ որ լինեն: Այլ հարց է, երբ մարդկանց բռնում են քաղաքական հայացքներ արտահայտելու համար, եւ, Փենինգտոնի կարծիքով, պետք է հստակ անցկացվի այն սահմանը, որը թույլ կտա տարբերակել այդ երկու խմբի մարդկանց:
Ասուլիսի ընթացքում արծարծվեց նաեւ ԱՄՆ ղեկավարության կողմից ՀՀ նորընտիր նախագահին շնորհավորելու հարցը, ինչին ի պատասխան, Ջ. Փենինգտոնը նշեց, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայ ժողովրդին շնորհավորել է իրական մրցակցային ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ շնորհավորելու կապակցությամբ, նա չկարողացավ ասել՝ ինչ որոշում կկայացվի: ԱՄՆ դեսպանությունը ստացել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության մասնակցության հրավերը, սակայն ԱՄՆ կառավարությունը դեռեւս չի հստակեցրել` ով պետք է մասնակցի: Անորոշ մնաց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հարցը։ Դիվանագետը նշեց, որ Սպիտակ տունը դեռեւս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածություն չի առաջադրել: Լրագրողները Ջ. Փենինգտոնին հարց ուղղեցին նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ԼՂՀ հարցով վերջերս ընդունված բանաձեւի հետ կապված։ Մասնավորապես, ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերվում այն հարցին, որ Ադրբեջանը հարցը ԵԱՀԿ-ից տեղափոխում է ՄԱԿ։ Դիվանագետը նշեց, որ ինքը չի խուսափում հարցին պատասխանելուց, սակայն խնդրի մասին հանգամանորեն կխոսի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, որը շուտով կայցելի Հայաստան: «Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որը հասցնելու է ԼՂՀ հակամարտության լուծմանը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Մեթյու Բրայզան անդրադարձել էր նաեւ Հազարամյակի մարտահրավերներին՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության սառեցման անհրաժեշտությունը կարող է վերանալ։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ի վերջնական որոշումը կախված է նրանից՝ ինչ աստիճանով կվերականգնվեն Հայաստանում ժողովրդավարական ազատությունները։ Նրա հայտարարությանը հաջորդած 3-4 օրերի ընթացքում Հյուսիսային պողոտայից ոստիկանները տասնյակ մարդկանց են բերման ենթարկել։ Այսինքն՝ ծրագիրը կախված է նրանից, թե այդ գործելաոճը ԱՄՆ-ը ինչպես կգնահատի՝ ժողովրդավարական ազատությունների վերականգնո՞ւմ, թե՞ դեգրադացիա։
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ, ՕՍՎԱԼԴՈ ՖԵՐԱՐԻ
Ջեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ ...«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Անի ՀԱՐՈՅԱՆ
«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ...ԱՌԱՋ, ԹԱՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ...ՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ...51%-Ը` ԱՄԷ-ԻՆ
«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ...ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ...ԸՆԴԱՄԵՆԸ 21 Ա՞ՆՁ
Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ...ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ...«ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ ...«ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԷՂԱՎ, ԲՈԼ ԷՂԱՎ»
«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ ...ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Լ ԵՆ
ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում ...ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ ...ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ
Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից: ...ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ 5
1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների ...ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» ...ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային ...«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` ...3,5 ՄԼՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ ...ՆՈՐ ԱԼԻՔ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ ...ՀԵՌԱԿԱ ԴԱՏ
Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ ...ԱՄՆ-Ը ՀԱՐԳՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։
ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ԻՄԻՋԸ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր ...ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ
40Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ...ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
1Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՆՈՐ ԱԼԻՔ

- 1804 Ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական - հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին՝ Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը: Ավստրո - հունգարական կառավարության և Հռոմի Պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին:
- 1805 Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1827 Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
- 1828 Հիմնվեց նոր Բայազետը, 1959 թվականից՝ Կամո, ներկայում՝ Գավառ:
- 1856 Կնքվում է Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը:
- 1909 Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
- 1933 Երևանի հին շուկայի՝ Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
- 1935 Թիֆլիսում վախճանվեց ականավոր երգահան Ռոմանոս Մելիքյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
- 1943 Տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:
- 1998 Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղված իր պայքարին:
- 1998 ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ձայների 59 տոկոսով ընտրվեց հանրապետության նախագահ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

