
«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` «Ժառանգության» կողմից Դատախազությանն ուղարկված տեսաերիզը, համոզվել է, որ մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ «ոստիկանական մեքենան ոչ ոքի վրաերթի չի ենթարկել»:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` Ա. Բախշյանը հրավիրվել է Դատախազություն, քանի որ գլխավոր դատախազն օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել Ա. Բախշյանի ուղարկած բաց նամակին, եւ այն քննարկման եւ ստուգման նպատակով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Դրա շրջանակներում պատգամավորը վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է մարտի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված բաց նամակին, որտեղ Ա. Բախշյանը մի շարք հարցադրումներ էր հնչեցրել` կապված այդ միջադեպի հետ: Անահիտ Բախշյանը, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էր պատասխանել, թե ինչպե՞ս են իրավաբանորեն կոչվում այն հազարավոր մարդիկ, որոնց «Դուք նույնպես կտեսնեք տեսաֆիլմերում, եւ ովքեր Երեւանի քաղաքապետարանին, կամ Մոսկվայի տանը, կամ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ակնդետ հետեւում են բազմության մեջ մխրճվող ոստիկանական մեքենային, կամ Ֆրանսիական դեսպանատան ու Սունդուկյանի անվան թատրոնի մոտ մազապուրծ փախչում իրենց վրա եկող ավտոմեքենայի առջեւից»: Կամ` «ի՞նչ իրավական գնահատական կտաք ոստիկանական մեքենայի վարորդի արարքին, երբ նա նման մարդաշատ վայրում եւ նման արագությամբ մխրճվում է մարդկային հոծ բազմության մեջ, եւ ո՞վ պետք է կրի նրա կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը»:
Նա նաեւ հետաքրքրվել էր` հայտնաբերվե՞լ է արդյոք այդ ոստիկանական մեքենայի վարորդը, հարցաքննվե՞լ է, ի՞նչ է պատճառաբանել, եւ ո՞րն է եղել մեքենայով բազմության մեջ մտնելու նրա նպատակը, եւ այլն: Այս նամակի հետ Ա. Բախշյանը Դատախազություն էր ուղարկել նաեւ մի տեսասկավառակ, որը, ըստ «Ժառանգության»` «հիմնավորում էր, որ մարտի 1-ին Ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին»: Նաեւ ընդգծել էին, թե դա «աննշան ցանկության դեպքում կտեսնեք տեսանկարահանումներից մեկում»: «Այո, ես գնացել եմ, տեսաերիզը միասին դանդաղեցված նայել ենք: Իմ բաց նամակում բարձրացված հարցերից յուրաքանչյուրը մենք այնտեղ շատ հանգամանալից քննարկել ենք: Ոչ միայն մեր ներկայացրած տեսաերիզը դիտեցինք, այլեւ իրենց մոտ եղած բոլոր տեսագրությունները` տարբեր տեսադաշտերից նկարահանած: Հարցաքննության արդյունքում ես համոզվեցի, որ իսկապես վրաերթ չի եղել: Խոսքը տեսաերիզի մասին է: Չգիտեմ` ինչ, որտեղ, բայց տեսաերիզում նման բան չի եղել»,- մեզ հետ ունեցած զրույցում ասաց Ա. Բախշյանը: Սակայն Ա. Բախշյանն այդ տեսաերիզները դիտելուց հետո, թերեւս, չվստահելով քննչական մարմնին, ասել է. «Մեր ունեցածը գնանք-բերենք: Եթե բերեն, եւ ես նորից տեսնեմ, որ նման բան չի եղել, ես ձեզանից ներողություն կխնդրեմ: Եվ ես վերջում ներողություն խնդրեցի, ի՞նչ է եղել: 40 րոպե սպասեցին` մեր գրասենյակից բերեցինք մեր ունեցած տարբերակը, եւ դա էլ նայեցինք դանդաղ ընթացքի մեջ, այդպես նայելու դեպքում ամեն ինչ պարզ երեւում է: Երբ սովորական ընթացքի մեջ է, թվում է, թե (հիմա ասում եմ` թվում է, իսկ այն ժամանակ ասում էի` տես, խփեց) մեքենան խփեց, մարդ ընկավ: Բայց դանդաղեցրած երեւում է, որ մարդը հետ-հետ գնաց, բայց չընկավ: Մենք չէինք մտածել այդ տեսաերիզը դանդաղեցրած դիտել: Ասում էին՝ մեքենան մի կնոջ է խփել, ով ուշագնաց է եղել, մի տղամարդու է խփել...Պարզվեց՝ այդ կինն ուրիշ բանից էր վատ զգացել, իսկ տղամարդու մասին ասացին, թե այն հասցեն, որը տվել էին, այնտեղ այդպիսի մարդ չի եղել: Մենք այդ հարցերն էլ էինք ուղղել իրենց, բայց հիմա ասում ենք` փառք Աստծո, որ վրաերթ չի եղել»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը` ավելացնելով, թե որեւէ մեկն այդ ժամանակ չի տուժել: Ի պատասխան մեր հարցին, թե` այդ դեպքում ինչո՞ւ էր Ոստիկանության մեքենան շարժվել ժողովրդի ուղղությամբ, նա ասաց. «Ժողովուրդը քաղաքապետարանի մոտ հարձակվում էր ոստիկանների վրա եւ ծեծում նրանց, եւ ոստիկանները ինքնապաշտպանության նպատակով նստել են մեքենաները եւ քշել: Ուղղակի ինչո՞ւ հենց այդ ուղղությամբ, արդյոք ուրիշ ճանապարհ չկա՞ր»,- նկատում է Ա. Բախշյանը:
Պատգամավորի ասելով, երբ հարցաքննության ժամանակ ինքը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էր այդ դեպքում ժողովուրդը փախչում այդ ավտոմեքենայից, քննիչն իրեն հակառակ հարցն է տվել. «Ինձ ցույց տալով դրվագները, ասում էին` հիմա մեքնենա՞ն է մարդկանց հարվածում, թե՞ մարդիկ են մեքենային հարվածում: Ես ասացի, որ տեսնում եմ, որ արժանապատվությունը խորապես վիրավորված, գազազած մարդիկ են, որոնք խփում են մեքենային: Եվ ոչ միայն: Դրանից առաջ էլ ինձ ցույց տվեցին, թե ինչպես են ծեծում ոստիկաններին: Հարցնում էին` իսկ սրանք ովքե՞ր են: Նորից նույնն էի ասում: Բայց երբ հարցնում էինք` ինչո՞ւ մեքենան մտավ ժողովրդի մեջ, դա սադրա՞նք էր, ասացին` նայեք ու ասեք, թե ինչպես է եղել: Մենք նայեցինք եւ տեսանք, որ ոստիկաններին ծեծում են, նրանք մի կերպ հաջողացնում են փախչել, նստել մեքենան եւ շարժվել, որպես ինքնապաշտպանություն: Ես դա էլ եմ տեսել: Ստացվեց` ժողովուրդը ծեծում էր խեղճ ոստիկաններին, եւ նրանք էլ ուրիշ ճար չունենալով, վազեցին-նստեցին մեքենան ու քշեցին: Բայց ես ուրիշ հարց տվեցի նրանց` ասելով, անձամբ ես այդ հրապարակում սաղավարտներով, մահակներով բազմաթիվ ոստիկաններ եմ տեսել, նրանք ո՞ւր էին, որպեսզի թույլ չտային նման բան, ինչո՞ւ պետք է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պաշտպաներ ոստիկանին: Ասացին՝ այդ մասին չենք խոսում: Նրանք պատճառահետեւանքային ոչ մի հարցադրման չէին պատասխանում: Չէին պատասխանում, թե ինչու էին մարդիկ այդքան խոցված, վիրավորված»:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ, ՕՍՎԱԼԴՈ ՖԵՐԱՐԻ
Ջեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ ...«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Անի ՀԱՐՈՅԱՆ
«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ...ԱՌԱՋ, ԹԱՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ...ՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ...51%-Ը` ԱՄԷ-ԻՆ
«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ...ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ...ԸՆԴԱՄԵՆԸ 21 Ա՞ՆՁ
Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ...ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ...«ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ ...«ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԷՂԱՎ, ԲՈԼ ԷՂԱՎ»
«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ ...ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Լ ԵՆ
ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում ...ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ ...ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ
Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից: ...ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ 5
1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների ...ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» ...ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային ...«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` ...3,5 ՄԼՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ ...ՆՈՐ ԱԼԻՔ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ ...ՀԵՌԱԿԱ ԴԱՏ
Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ ...ԱՄՆ-Ը ՀԱՐԳՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։
ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ԻՄԻՋԸ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր ...ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ
40Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ...ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
1Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
- 1804 Ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական - հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին՝ Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը: Ավստրո - հունգարական կառավարության և Հռոմի Պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին:
- 1805 Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1827 Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
- 1828 Հիմնվեց նոր Բայազետը, 1959 թվականից՝ Կամո, ներկայում՝ Գավառ:
- 1856 Կնքվում է Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը:
- 1909 Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
- 1933 Երևանի հին շուկայի՝ Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
- 1935 Թիֆլիսում վախճանվեց ականավոր երգահան Ռոմանոս Մելիքյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
- 1943 Տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:
- 1998 Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղված իր պայքարին:
- 1998 ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ձայների 59 տոկոսով ընտրվեց հանրապետության նախագահ:
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
- Цветы для Элджернона
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

