
ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» զբոսանք-ակցիա են անցկացնում Հյուսիսային պողոտայում:
Իրավապահներն էլ արդեն սովորականի պես զբաղված էին զբոսնելու դուրս եկած մարդկանց առանց որեւէ պատճառաբանության բերման ենթարկելով: Եթե նախորդ օրերին շատերը փորձում էին հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում ոստիկանները մարդկանց բերման ենթարկելիս, ինչպե՞ս են ընտրում հերթական «զոհին», ապա երեկ վերջնականապես պարզ դարձավ, որ որեւէ տրամաբանություն այնտեղ փնտրելն իմաստ չունի: Ոստիկաններն ուղղակի ամեն օրվա համար բերման ենթարկվածների գլխաքանակ են ապահովում: Այդ մասին էին վկայում ոստիկանների զրույցները միմյանց հետ, որոնցից մեկն, օրինակ, ուներ մոտավորապես հետեւյալ բովանդակությունը:
Ոստիկան 1- Արի մի երկու հոգու էլ ներքեւից տանենք:
Ոստիկան 2- Չէ, արա, միտինգավորները վերեւն են: Ճիշտ կըլնի էնտեղից տանենք:
Ու մինչ ոստիկանները որոշում էին, թե որտեղից տանեն, զբոսնող երիտասարդներից ոմանք մնջախաղ էին խաղում: Այս խաղը երեւի ոստիկաններին շատ էր հետաքրքրել. նրանք ուշադիր հետեւում էին դրան ու թերեւս փորձում գուշակել, թե ինչ բառ է փորձում ներկայացնել հերթական խաղացողը: Առաջարկ եղավ խաղալ լայն տարածում ունեցող եւս մի խաղ, սակայն, թերեւս, նկատի ունենալով այն, որ այդ խաղի անվանումը ոստիկանները կարող են սադրիչ որակել՝ «միլիցա» բառը ոչ ճիշտ կոնտեքստում օգտագործելու համար, առաջարկը լայն արձագանք չգտավ: Մինչ երիտասարդները խաղում էին, ոստիկաններից ոմանք այդ ընթացքում բերման էին ենթարկում Հյուսիսային պողոտայով զբոսնողներից ոմանց: Երեկ այդ պողոտայում զբոսնում էր նաեւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս նշեց, թե այսուհետ ամեն օր երեկոյան ժամերին զբոսնելու է այդտեղ: Իսկ ոստիկանները երեկ իրենց գործողություններով իրենք իրենց դրեցին բավականին անհեթեթ վիճակում: Ժամը 19:40-ի մատույցներում երեք հոգի, որոնցից երկուսը՝ քաղաքացիական հագուստով, Հյուսիսային պողոտայի «ներքեւից» փորձել էին բերման ենթարկել մի կնոջ: Վերջինս առարկել էր եւ բարձրացել վերեւ՝ լրագրողներին ներքեւ հրավիրելու համար: Մինչ հասանք պողոտայի ներքեւի հատված, պարզվեց՝ ոստիկաններն արդեն տարել են նրա ամուսնուն: Կինը պատմեց, որ ինքն իր ամուսնու եւ քրոջ հետ զբոսնում էր պողոտայի վերջնամասում, եւ ոստիկանների կողքով անցնելիս լսել են հետեւյալ խոսակցությունը. «Հիմա ասա, ո՞ւմ շալակեմ-տանեմ»: «Հեսա, սրանց»,- պատասխանել է ոստիկաններից մյուսը: Եվ քաղաքացիներին «շալակելու» ցանկություն հայտնած անձը, ով, ինչպես պնդում էր այդ կինը, հարբած է եղել, մոտեցել է ու փորձել «շալակել» այդ կնոջը: Երբ նրանք առարկել են՝ փորձելով պարզել, թե իրենց ուր եւ ինչու են տանում, նրանց ասել են՝ «դուք Դավիթաշենում եք ապրում, բայց 4 օր ա էստեղ եք, ինչի՞ եք գալիս»: Իսկ երբ կինը հետաքրքրվել է, թե մի՞թե Հյուսիսային պողոտա մուտքը միայն սահմանափակ թվով մարդկանց համար կամ հատուկ հրավերով է, ոստիկանը նրանից պահանջել է... անձնագիրը: Ի դեպ, բերման ենթարկվելու լուրջ վտանգի տակ կարող են հայտնվել նաեւ երիտասարդ այն զույգերը, ովքեր որոշել են համբուրվել Հյուսիսային պողոտայում: ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանը վստահեցրեց, որ Հյուսիսային պողոտայում համբուրվելն ամենեւին էլ օրենքի խախտում չէ ու երիտասարդ զույգերին խորհուրդ տվեց հանգիստ համբուրվել այդ պողոտայում: Երեկ ընդհանուր առմամբ բերման ենթարկվեց 10 մարդ, որոնցից 4-ը՝ կանայք: Երեկ արդեն երկրորդ անգամ ոստիկանները «տարան» ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդուն՝ Արսեն Խառատյանին՝ հավանաբար ծանրացուցիչ հանգամանքներում առանձնակի դաժանությամբ չարտոնված մնջախաղ խաղալու համար: Արսենին երեկ մի պահ բաց են թողել, սակայն երբ նա մոտեցել է դրսում իրեն սպասող ընկերներին, նրան կրկին հետ են կանչել ու նորից «տարել»: Քիչ անց Ա. Խառատյանին տեղափոխել են ոստիկանական մեքենա: Այս անգամ նա արդեն ձեռնաշղթաներով է եղել:
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ, ՕՍՎԱԼԴՈ ՖԵՐԱՐԻ
Ջեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ ...«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Անի ՀԱՐՈՅԱՆ
«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ...ԱՌԱՋ, ԹԱՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ...ՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ...51%-Ը` ԱՄԷ-ԻՆ
«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ...ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ...ԸՆԴԱՄԵՆԸ 21 Ա՞ՆՁ
Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ...ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ...«ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ ...«ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԷՂԱՎ, ԲՈԼ ԷՂԱՎ»
«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ ...ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Լ ԵՆ
ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում ...ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ ...ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ
Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից: ...ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ 5
1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների ...ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» ...ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային ...«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` ...3,5 ՄԼՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ ...ՆՈՐ ԱԼԻՔ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ ...ՀԵՌԱԿԱ ԴԱՏ
Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ ...ԱՄՆ-Ը ՀԱՐԳՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։
ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ԻՄԻՋԸ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր ...ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ
40Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ...ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
1Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
- 1804 Ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական - հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին՝ Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը: Ավստրո - հունգարական կառավարության և Հռոմի Պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին:
- 1805 Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1827 Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
- 1828 Հիմնվեց նոր Բայազետը, 1959 թվականից՝ Կամո, ներկայում՝ Գավառ:
- 1856 Կնքվում է Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը:
- 1909 Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
- 1933 Երևանի հին շուկայի՝ Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
- 1935 Թիֆլիսում վախճանվեց ականավոր երգահան Ռոմանոս Մելիքյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
- 1943 Տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:
- 1998 Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղված իր պայքարին:
- 1998 ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ձայների 59 տոկոսով ընտրվեց հանրապետության նախագահ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

