
ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
- 1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների կամայականությունների: Ինչո՞վ էին տարբերվում 2007թ. մեկնարկած 2008թ. ընտրությունները 1995թ. սկիզբ առած «հայկական» ընտրություններից:

1995թ. արդեն պարզ էր իշխանության չգրված կարգախոսը` «Մահ կամ իշխանություն»: Եվ չնայած ամեն հերթական ընտրություններից առաջ իշխանությունները խոստանում են անցկացնել ազատ, արդար եւ այլն ընտրություններ, ընդդիմությունը խոստումներ է տալիս ժողովրդին, թե տեր են կանգնելու ձայներին, արդյունքում` իշխանության կողմից հերթական բռնությունները, ահաբեկումները եւ հասարակության խորը հիասթափությունն ու անհուսության զգացումը:
Երբ 2007թ. սկսվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին քննարկումները, հասարակության մեջ առաջացավ մի կողմից՝ հետաքրքրություն, մյուս կողմից՝ տագնապի զգացում: Երբ հին ընկերներիցս մեկն ինձ փորձում էր համոզել (ինչպես համոզեցին շատերին) թեկուզ կողմնակի (իրավապաշտպանական ֆորումների միջոցով) պաշտպանել Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ես մի քանի հարցեր բարձրացրի` հիմնականում 1995-96թթ. ընտրությունների, Վազգեն Սարգսյանի (երկրապահների հետ համատեղ) եւ Վանո Սիրադեղյանի կամայականությունների, 90-ական թթ. սպանությունների պատասխանատվության մասին: Երկար բանավիճելուց հետո զրուցակիցս ինձ ասաց՝ «դու քաղաքական գործիչ չես, ամեն ինչ դիտարկում ես բարոյական հարթության վրա»: Ինչեւէ:
Ինքս հետաքրքրությունից դրդված՝ մասնակցեցի Լ. Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքին, հեռավոր հույս ունենալով, որ այս 10 տարիների ընթացքում նա «փիքր է արել աշխարհքի բանը» եւ իսկապես «իմաստավորել» է անցյալը: Սակայն ոչ այդ, ոչ մյուս հանրահավաքներին, բացի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բերելուց (քանի որ իրեն Վազգեն Սարգսյանի հետ համատեղ գահընկեց էին արել), այլ զղջում նրա կողմից չլսեցի եւ չկարդացի:
Շատերի հետ, որոնք լինելով կամ դառնալով Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները (նաեւ իմ մոտ ընկերներից եւ ծանոթներից), վիճելուց՝ նրանց փոխարեն բարձրացնում էի հետեւյալ հարցերը.
- Ես դեմ եմ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանությանը, որովհետեւ՝
- Փակվեցին «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունները:
- Կեղծվեց 2005թ. սահմանադրական հանրաքվեն:
- Կեղծվեցին 1998, 2003թթ. ընտրությունները:
- Սպանվեցին Հ. Խաչատրյանը, Պ. Պողոսյանը, Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը եւ այլք:
- Ոստիկանական բաժանմունքներում ծեծվում եւ խոշտանգվում են մարդիկ, այդ թվում՝ քաղբանտարկյալներ:
- Բայց ես կողմ եմ Լ. Տեր-Պետրոսյանին, չնայած՝
. Փակվել են «Երկիր», «Ազատամարտ», «Ուրբաթ» թերթերը, հրկիզվել է «Գոլոսի» խմբագրությունը, Հ1-ով հեռարձակվում էին քաղաքական «Փասիանսը», «Ժամանակաչափը»:
- Կեղծվեց 1995թ. հանրաքվեն:
- Կեղծվեցին 1995, 1996թթ. ընտրությունները:
. Սպանվեցին Սուքիասյանը, Ղանդիլյանը, Յուզբաշյանը, Վ. Պետրոսյանը, Հ. Գալստյանը եւ ուրիշներ:
Երկու կողմի ցուցակն էլ կարելի է շարունակել:
Ասում են՝ մոռանանք 1995-96թթ.: Այդ դեպքում մոռանանք 1915, 1937, 1999թթ. նույնպես:
Նաեւ ասում են՝ նա փոխված կլինի: Կարծես նման լինեն այն սիրուհուն, որը ծածուկ հույսեր է կապում, որ սիրեկանը կբաժանվի կնոջից եւ իր հետ կամուսնանա, չնայած սիրեկանը նույնիսկ այդպիսի խոստում չի տվել:
Լ. Տեր-Պետրոսյանի ընտրարշավն էականորեն տարբերվում էր մինչ այս եղած ընտրարշավներից:
Նախ՝ լրատվամիջոցների մասին:
Այն, որ հեռուստառադիոընկերությունները եւ թերթերի զգալի մասը վերահսկվում են իշխանությունների կողմից եւ հանդիսանում են նրանց միակողմանի քարոզչական միջոցները, հայտնի է: Բայց այս անգամ իրենց անկախ համարող մի շարք լրատվամիջոցներ նույնպես դարձան այս անգամ Լ. Տեր-Պետրոսյանի քարոզամիջոցները, իսկ նրանց խմբագիրների մեծ մասն ուղղակի քարոզչական խմբի անդամներ էին: Վերացավ առանց այն էլ մասնակի՝ օբյեկտիվ լրատվամիջոց հասկացությունը: Եվ սուտը հեղեղվում էր երկու կողմից: Ընտրությունների օրը իշխանության կողմից պատվիրված «Exit Poll»-ը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է 58 %-ով, ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը հաղորդում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը նախնական արդյունքով արդեն հաղթել է: «Ընդդիմության» լրատվամիջոցը Թալինի դեպքով գրում է, որ Սաքոյին ծեծել է հարազատ որդին (եթե նույնիսկ ճիշտ է, դա ինչ հիանալու հարց է):
Սակայն կային նաեւ ինչ-որ իմաստով հուսադրող քայլեր, այն է` հանդիպումներ ՕԵԿ, ՀՅԴ, ԱՄ, ԱԺՄ ղեկավարների հետ, կարծես փոխադարձ պայմանավորվածություններ իրար դեմ, ինչպես ընդունված է ասել, սեւ PR չանելու մասին։
Սակայն Լ. Տեր-Պետրոսյանի նպատակն ընդդիմության մեջ առաջին տեղը վերցնելու նպատակն էր, որն էլ բարոյական իրավունք էր տալու՝ ավանդաբար սպասվելիք կեղծիքների դեմ պայքարելու համար:
Հասկանալով, որ իշխանության ձայները «վերցնելը» քիչ հավանական է, հարկավոր է տիրանալ ընդդիմության ձայներին: Կարեւորը 2-րդ տեղ գրավելն էր` անկախ հավաքած տոկոսներից եւ ՍԴ-ի որոշումից, որովհետեւ հաջորդ քայլը «արդարության» քողի տակ ցանկացած ձեւով իշխանության զավթումն էր լինելու:
Եվ գործի դրվեց «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը:
Նախ՝ ի դեմս իշխանությունների եւ ղարաբաղցիների (ինչպես ասում էին՝ ալբանացիների), ստեղծվեց թշնամու կերպար:
Այն թեկնածուները, ովքեր «հանդգնեցին» չմիավորվել «միասնական» թեկնածու հռչակված Լ. Տեր-Պետրոսյանի հետ, նրան սպասարկող թերթերով եւ հանրահավաքային ելույթներով պիտակավորվեցին՝ ֆաշիստ, ընտանեպիղծ, դավաճան եւ այլն: Եթե այդ թերթերը կարդում էին, պայմանական ասած, 1000 մարդ, ապա Հ1-ով դրանց պատասխանները, որոնք հաճույքով հեռարձակում էր իշխանությունը, լսում էր ողջ հանրապետությունը:
ՀՅԴ-ն «խնայվեց» ընդհուպ մինչեւ քարոզարշավի ավարտը: Սակայն մեկ-երկու օր առաջ «ՀԺ»-ն տպագրեց «Դրոյի» հետ կապված փաստաթղթեր: ՀՅԴ-ն նույնպես խոսեց Լ. Տեր-Պետրոսյանի դեմ: Դրան էլ սպասում էին Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք սկսում էին տարածել, թե տեսաք՝ բոլորը խոսում են Լ. Տեր-Պետրոսյանի դեմ, ուստի «Սերժի դրածոներն» են, նրանց ձայն տալ, նշանակում է՝ ձայն տալ Ս. Սարգսյանին: «Միակողմանիություն» էր արձանագրում նաեւ հեռուստատեսային մոնիտորինգը («բոլոր թեկնածուները խոսում են Լ. Տեր-Պետրոսյանի դեմ»):
Հաջորդը թիմի մտավորականության հարձակումն էր:
Հունվարի 26-ին «Հայկական Ժամանակը» գրում է՝ ով հրապարակում չէ, քոչարյանական է, դավաճան: Հետագայում հանրահավաքներին չմասնակցողները որակվեցին որպես տականքներ, դավաճաններ, վասակյանք, եւ այլն: Ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ «թասիբի» են ընկնում եւ գնում հանրահավաքներին:
Ինձ թվում էր, թե եւ՛ իմ, եւ՛ հայ հասարակության պայքարը ոչ թե կամ ոչ այնքան Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի դեմ էր եւ է, որքան այն համակարգի, որի ստեղծողներն ու կատարելագործողներն են նրանք. այն է՝ Սուրիկ Խաչատրյանների, գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի եւ այլոց դեմ: Եվ հանկարծ հրապարակում հայտնվում է Հակոբ Հակոբյանը, եւ՝ ուրախություն: Մի օր ես էլ «թասիբի» ընկա, եւ ոտքերս տարան հրապարակ: Հրապարակի մատույցներում լսեցի՝ «Մանվել, Մանվել...»: Շուռ եկա, վերադարձա: Ինչի՞ դեմ ենք պայքարում: Փաստորեն, նույն համակարգը դուրս էր եկել նույն համակարգի դեմ, կամ, ինչպես ծանոթներիցս մեկը դիպուկ նկատեց, Լ. Տեր-Պետրոսյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանի դեմ: Դրա վկայություն են նաեւ երկու կողմից հօգուտ իրենց օգտագործվող Վ. Սարգսյանի ելույթները: Նաեւ ընտրությունների օրը երկու կողմից էլ բաժանվող ընտրակաշառքը («ընդդիմության» կողմից՝ Երեւանի կենտրոնում, Լոռվա մարզում) եւ կեղծիքները («ընդդիմության» կողմից՝ Գեղարքունիքում):
Ահա այստեղ է, որ առաջին անգամ ինձ համար չկարողացա պարզել, թե որտե՞ղ է արդարությունը: Շատ քողարկված լեւոնականներ ասում են, որ իրենք ոչ թե Լ. Տեր-Պետրոսյանի համար էին գնում, հատկապես փետրվարի 19-ից հետո, այլ՝ արդարության: Ես նրանց չեմ հավատում: Չէ՞ որ այնտեղ էր հնչում՝ «Ես հավաքել եմ 65 տոկոս ձայներ», «Ձեր ձեռքերի վրա պիտի գնամ Նախագահական նստավայր» արտահայտությունները: Սա դասական պայքար է միայն ու միայն իշխանության, այլ ոչ արդարության համար:
Երբ այս ամենի մասին ասում եմ լեւոնական բարեկամներիս, խորամանկ ժպտում են եւ ասում` այդպես է պետք, անբարոյականության դեմ անբարոյականությամբ պետք է պայքարել:
Այն, որ քաղաքական գործիչները, մեղմ ասած, երբեմն անցնում են բարոյականության սահմանները, հայտնի է, բայց քաղաքակիրթ երկրներում նրանք, համենայնդեպս, աշխատում են հասարակությանն ի ցույց չդնել ներքին խարդավանքները, քանի որ հասարակությունն առաջնորդվում է բարոյական չափանիշներով: Մեր հասարակությունը վատ իմաստով քաղաքականացված է, կատարում է քաղաքական հաշվարկներ եւ իր զգալի հատվածով չի առաջնորդվում բարոյական չափանիշներով (ի դեպ, այդ են վկայում՝ «հասկացանք որ իշխանությունները պիտի ուտեն, բայց գոնե չափով ուտեն», «ընտանիքը լավ է պահում», «սրանք ավելի շատ են ուտում» եւ այլ նմանատիպ արտահայտություններ):
Այսպիսով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ «ընդդիմության» չգրված կարգախոսը նույնն էր, ինչ իշխանությանը`«մահ կամ իշխանություն»: Այրված էին բոլոր կամուրջները, գնում է «կենաց ու մահու» երկուստեք քարոզարշավ:
Պայմանական հաղթողը ոչնչացնելու էր պարտվողին: «Ընդդիմությունն» արդեն հրապարակում էր «նստողների», տականքների, դավաճանների անունները:
Շատերն էին սպասում ընդհարման, նաեւ՝ զոհերի: Սպասո՞ւմ էր, արդյոք, «ընդդիմությունը», որ զոհեր կլինեն: Կարծում եմ` այո, չէ՞ որ հայտնի Արշալույսի տեսաերիզում Վանո Սիրադեղյանն ասում է. «իշխանությունը պահելու համար եթե պետք է, 700-800 զոհ էլ կլինի» (ծափահարություններ): Իսկ իշխանության բնույթը «Ընդդիմությունը» շատ լավ գիտեր, չէ՞ որ իրենց հայելային պատկերն է:
Իսկ կարո՞ղ էին եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը խուսափել զոհերից: Կարծում եմ` այո: Նախ՝ իշխանությունը, նստացույցն անընդունելի ուժի միջոցով ցրելուց հետո, չպետք է թույլ տար նոր հավաքներ, ընդդիմությունը, զոհերից խուսափելու համար, պետք է ցրեր հավաքված ժողովրդին, քանի որ մեկ զոհն էլ չարժեր ոչ իշխանությունը պահելու եւ ոչ էլ այն նվաճելու համար: Սակայն թվացյալ քաղաքացիական անհնազանդությունը վերածվեց ապստամբության (տես «Ցուցարարների պայքարի գիշերը», Հրապարակ, 21.03.2008թ.): Տպավորություն ունեմ, որ ինչպես իշխանության ինչ-որ թեւի, այնպես էլ «ընդդիմության» առաջնորդին ձեռնտու էին զոհերը՝ մեկը մյուսին դրա մեջ մեղադրելու համար:
Եվ, քանի որ, ինչպես միշտ «հաղթեց» իշխանությունը, գործի դրվեց ավանդական ռեպրեսիվ ապարատը: Նորից քաղբանտարկյալներ, ահաբեկումներ: Ավելին, մի հսկայական քայլ ժողովրդավարությունից դեպի ետ: Խոսքս հավաքներն արգելելու մասին օրենքի փոփոխություններն են:
Իսկ մյուս քաղաքական ուժերն ունենալով եւ քաղաքական (երկիրն այս վիճակից դուրս բերելու), եւ բարոյական (Լ. Տեր-Պետրոսյանը վիրավորել է բոլորին) բացատրություն եւ մտնելով իշխանական կոալիցիա՝ ամայացրին քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր թողնելով միայն Լ. Տեր-Պետրոսյանի թիմը:
Միանգամից ասեմ, որ ես կողմ կլինեի այս իրավիճակում համագործակցության, բայց միայն քաղաքական սկզբունքների, ոչ պաշտոնների բաժանման միջոցով:
Մեծ հաշվով, զոհը ոչ իշխանությունն է, ոչ «ընդդիմությունը»: Զոհը հասարակությունն է: Եվս մեկ անգամ հասարակության մասին: Արդյո՞ք ճիշտ է «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» ասույթը: Կարծում եմ` մասամբ: Չէ՞ որ, Գերմանիան տեսել է եւ ֆաշիզմ, այնուհետեւ զուգահեռաբար՝ կոմունիզմ եւ ժողորդավարություն: Ո՞ր մեկին էր արժանի գերմանացի ժողովուրդը: Բայց կարելի է ասել, որ գերմանացի ժողովուրդը ունեցել է եւ ունի գաղափարական տարբեր հոսանքներ, եւ որը եկել է իշխանության` այդ ուղղությամբ էլ տարել է ժողովրդին: Մեր հասարակությունն, իմ պատկերացմամբ, ունի միայն «լավ» կամ «չարյաց փոքրագույն», տեր կամ ավելի ճիշտ՝ ստրկատեր փնտրելու ունակություն (մի քիչ էլ թող ժողովրդի մասին մտածեն): Այդ է վկայում նախկին երկու իշխանություններին (որոնք ապացուցել են իրենց ոչ ժողովրդավար լինելը) տրված ձայների գումարը: Կամ հարց մեր հասարակությանը. քանի՞ տոկոս ձայներ կստանար Վլադիմիր Պուտինը, եթե առաջադրվեր ՀՀ նախագահ: Կարծում եմ, կստանար ավելի շատ ձայներ, քան Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի ձայների գումարը (ինչ անկախություն, ինչ ազատություն):
Այսօր ի տարբերություն նախորդ հետընտրական շրջանի՝ հասարակությունը ոչ միայն հուսալքության մեջ է, այլեւ բեւեռացված է եւ լցված ատելությամբ: Ի դեպ, բեւեռացված է ոչ իշխանամետ զանգվածը:
Իշխանություններին չընդունող հասարակությունն է երկփեղկված` Լ. Տեր-Պետրոսյանին ընդունողների եւ չընդունողների: Եվ առաջինները ֆանատիզմով լցված մյուսներին պիտակավորում եւ մեղադրում են «սերժական», «հայլուրական» եւ այլ մեղքերի մեջ: Թշնամությունը մտել է տներ, ընկերություն, բարեկամություն:
Եվ այսօր արդեն համարձակություն չի պահանջվում խոսել իշխանության դեմ, առավել համարձակություն է պահանջվում ասել ճշմարտությունը եւ գնալ ոչ միայն իշխանության, այլեւ լեւոնականության հոսանքի դեմ:
Վիճակը նաեւ հիշեցնում է 1918-20թթ. Հանրապետության վերջին շրջանը, երբ 3 տարվա ընթացքում իշխանություններն այլասերվեցին նույն ընտրակեղծիքներով, երկրապահների փոխարեն՝ մաուզերիստներով, որից հետո պայթեց Մայիսյան ապստամբությունը: Այն թուլացած պետությանը մահացու հարված հասցրեց` արդյունքում Կարսի անկումը՝ եւ Հանրապետության կորուստը:
Կա՞ արդյոք ելք իրավիճակից: Կարծում եմ՝ այո: Առաջին քայլեր իշխանության կողմից.
- Քաղբանտարկյալների ազատում, հետապնդումների դադարեցում:
Ընդդիմության կողմից.
- «Հեղափոխականության» սառեցում:
- Երկխոսություն ապագա քաղաքական քայլերի շուրջ:
- Խոսքի ազատություն, անկախ դատական համակարգ, արտահերթ ընտրություններ:
Բայց, կարծում եմ, երկու կողմից էլ չկա ցանկություն։ Իշխանությունը կարծում է՝ հաղթել է, «ընդդիմությունը»` հաղթելու է: Եվ երկուսն էլ կանգ չեն առնի նոր կորուստների առաջ, լինեն դրանք նոր զոհեր, թե Ղարաբաղ, թե պետություն, որից հետո փոխադարձաբար միմյանց մեղադրեն այդ կորուստների համար:
Հ.Գ. Լ.Տեր-Պետրոսյանի կազմակերպած շարժումն իր անհանդուրժողականությամբ որոշ չափով հիշեցնում էր 1988-ը, եւ ես նաեւ ինձ տեսա այնտեղ...
- Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Քննարկում
Ara գրել է:
ՎԱՏ չէր:
ԱՆ
Ara գրել է:
ՎԱՏ չէր: ԱՆԴ սպասում եմ քո արձագանքին
Անժելա գրել է:
Հիանալի հոդված։ Վերջապես մեկը, որ խոսում է երրորէ ոչ իշխանամետ, ոչ լևոնական քաղաքական ու բարոյական տեսակետից – մեկը, որ կարողացել է մեկ քայլ հետ կանգնել պահի մեջ բռնված լինելու հեղափախականության ֆուրորից ու ռեֆլեքսիա անել։
ArAzArM գրել է:
Իսկապես լավ ու անկողմնակլ (վերջապես) հոդված Է:
Բարց "առաջին նախագահին" վերոհիշյալ կետերը
( «Հեղափոխականության» սառեցում:
- Երկխոսություն ապագա քաղաքական քայլերի շուրջ:
- Խոսքի ազատություն, անկախ դատական համակարգ, արտահերթ ընտրություններ:)
չի հետաքրքրում: Ոչ ընտրություններից աոաջ, ոչ էլ հիմա, երբ հասել է իր ուզածին:
Այսինքն կատարել է իրեն առաջադռված առաջադրանքը:
Միթե պարզ չէր, իր ընտրապայքարի ոճից կամ իր հետ-ընտրական կետցածքից, որ այս մարդ քաղաքական պայքարով հետաքրքրված չէր, (ոչ էլ է):
Ardar գրել է:
հետ
Խոր հատակում, տիղմերի մեջ
Տիգրան Պասկեւիչյան Մարտ 31, 2008
Շաբաթ օրը «168 ժամ» թերթում կարդացի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի «Մահ կամ իշխանություն» հոդվածը, որն, ըստ իս, կարող է ծավալուն բանավեճի առարկա դառնալ, եթե, իհարկե, չնկատենք հեղինակի այն խոստովանությունը, թե ինքն ընդամենը մեկուկես անգամ է եղել Ազատության հրապարակում։
տպել
ուղարկել ընկերոջը
Քաղաքական այդ գործընթացին հպանցիկ հետեւած մարդուն եւ ոչ բազմաթիվ այլոց համոզելու ոչինչ չունեմ եւ ասեմ, որ թշնամանք ու ատելություն էլ չունեմ որեւէ մեկի նկատմամբ, ով հակառակ կարծիք ունի։
Սեպտեմբերի 21-ից բոլոր հավաքներին, երթերին ու հանրահավաքներին մասնակցելով` մշտապես մտածել եմ մի շատ կարեւոր հարցի մասին՝ ո՞վ է լինելու հաղթանակող Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը։
Ընդդիմադիր դաշտի մի հատվածը համախմբվել էր Տեր-Պետրոսյանի շուրջ։ Մի հատվածն էլ, համախմբվելով Տեր-Պետրոսյանի նկատմամբ մեկ տասնամյակ «փայփայած» ատելության շուրջ, ակամա սկսել էր ծառայել իշխանություններին։ Ասում եմ՝ ակամա, որովհետեւ ես մինչեւ վերջ էլ չեմ հավատացել ու չեմ հավատում ծախվածության «կանխավարկածին»։ Այս խմբավորումներից դուրս էր մնացել միայն Արթուր Բաղդասարյանն իր «Օրինաց երկիր» կուսակցությունով, բայց այդ աութսայդերությունը ժամանակավոր էր, եւ ամեն վայրկյան սպասվում էր նրա միացումը կամ իշխանական թեկնածուին, կամ՝ ընդդիմադիր։ Արման Մելիքյանի հետ կապված սպասելիքներ չկային, որովհետեւ նախագահության վաստակավոր թեկնածուների կողքին նա սկսնակ էր եւ նույնիսկ ջանք էլ չէր թափում քաղաքական գործընթացն օգտագործել գոնե փորձառություն ձեռք բերելու համար։ Ուրեմն, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները չկեղծեին, եւ նա դառնար նախագահ, Հայաստանը կկանգներ անընդդիմադիր իշխանություն ունենալու փաստի առջեւ։ Չհամաձայնողները կասեն՝ բա ՀՀԿ-ն։ Չհամաձայնողները թող ներեն, բայց ես պարզունակ հարցերի չեմ պատասխանում։
Ընդդիմադիր դաշտի հարցը ոչ միայն ինձ էր հուզում։ Դրա մասին խոսում էին շատերը եւ որպես արդարացի պատճառաբանություն ասում, թե սարսափելի չէ, հիմա էլ իշխանությունները չունեն դիմակայող ուժ։ Ես իրավիճակի կրկնությանը դեմ էի, բայց չէի հեռանում Ազատության հրապարակից։ Պետք էր ելք գտնել եւ ոչ թե նահանջել։ Ելք գտնելու մտածումն ինձ համակել էր հունվար-փետրվարին, երբ նախագահության թեկնածուներն արդեն խրամատավորվել էին։ Մինչ այդ ես դեռեւս հավատում էի, որ նոյեմբերի 16-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած առաջարկը կընկալվի այն ժամանակ ընդդիմադիր համարում ունեցող գործիչների կողմից, եւ նրանք կհամախմբվեն ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ, այլ՝ Հայաստանում անհրաժեշտաբար «օդափոխություն» անելու գաղափարի։
Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ պարզ առաջարկում էր. «...դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկնածուներին, այս հանրահավաքի անունից կոչ եմ անում միանալ քոչարյանա-սերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը» եւ շարունակել «...Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտրել։ Ընդ որում՝ այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի նախագահը»։
Տեր-Պետրոսյանի առաջարկի պատասխանը ես պատկերացնում էի այսպես։ Բոլոր թեկնածուներն առաջադրում են իրենց թեկնածությունը եւ, գալով Ազատության հրապարակի հարթակ, հանդես են գալիս ոչ թե միացյալ գաղափարներով, այլ միացյալ սկզբունքներով։ Սրա մասին գրել եմ «Հետք»-ում հրապարակված իմ «Միասնական թեկնածու՞, թե՞ միասնական նպատակներ» հոդվածում։
Ուրեմն, ընդդիմության x կամ y գործիչը հարթակ բարձրանալով ասում էր. «Սիրելի ժողովուրդ, դուք գիտեք, չէ՞, ես ինչ հակասություններ ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց այս պահին ես մի կողմ եմ դնում բոլոր հակասություններն ու, նրա հետ դաշնակցելով, դուրս եմ գալիս պայքարի։ Ես չեմ հանի իմ թեկնածությունը մինչեւ փետրվարի 9-ը։ Շարժման ընթացքում ձեր օգնությամբ կպարզենք, թե մեզանից ո՞վ է ամենաարժանի թեկնածուն»։
Գրածս կարող է թվալ հնարովի, մտացածին։ Առարկողները կարող են ասել, թե Տեր-Պետրոսյանը դուրս էր եկել պայքարի իր անձի բացառիկության գիտակցությամբ, բայց այստեղ էլ պետք է հիշել հանրահավաքում նրա արտասանած մի այլ նախադասություն. «...եթե հայտնվեր մի ուժ, որն ունակ լիներ լուծել այդ (իշխանափոխության) խնդիրը, ես ջանք չէի խնայի նպաստելու նրա հաղթանակին»:
Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը սկզբից եւեթ առաջադրել էր երկու կարեւոր նախապայման՝ միանում ենք ոչ թե անձի, այլ գաղափարի կամ գործողության շուրջ, ապա համախմբվում ենք այն առաջնորդի շուրջ, ով իշխանության թեկնածուին հաղթելու առավել մեծ հնարավորություն ունի։
Տասնամյա լռությունից հետո վերադառնալով՝ առաջին նախագահը բոլորիս աչքի առաջ շատ արագ բարձրացրեց իր վարկանիշը։ Ու թեեւ վարձու սոցիոլոգները դեկտեմբերի վերջերին էլ խոսում էին ինչ-որ չորս տոկոսի մասին, բայց տարեմուտից առաջ Տեր-Պետրոսյանի վարկանիշն արդեն ավելի բարձր էր, քան փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից հետո նրան վերագրված տոկոսը։
Ընդդիմության x կամ y գործիչներն, ովքեր ընտրարշավից առաջ (հետո էլ) ունեին միանիշ տոկոսներ, բնականաբար, նույնպես կգրանցեին շեշտակի աճ։ Դա չկողմնորոշված զանգվածին կբերեր դեպի շարժում։ Դա կբացառեր գոնե ինձ համար անընդունելի այն երեւույթը, երբ Ազատության հրապարակ եկած մարդն ասում էր՝ գիտես, ես կընտրեի ընդդիմության x կամ y գործչին, բայց տեսնելով, որ նա շանս չունի, դրա համար այստեղ եմ։ Համախմբման դեպքում նա պարզապես կասեր՝ ես այստեղ եմ, որովհետեւ այս հարթակում միասին կանգնած են ընդդիմության x, y եւ z գործիչները։ Ես եկել եմ, որովհետեւ կողմ եմ փոփոխության, որովհետեւ հասկանում եմ, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել, որ պետք է անհապաղ վերականգնել սեփականության, խոսքի ազատության, տնտեսական մրցակցության, անկեղծ ընտրության սահմանադրական սուրբ իրավունքները։
Ինչու՞ գրեցի այս ամենը. որպեսզի Ազատության հրապարակին թիկունք դարձրած ու հեռացող Ավետիք Իշխանյանին ասեմ, որ «Ման-վել», «Ման-վել» կամ «Հա-կոբ», «Հա-կոբ» վանկարկող բազմության լեզվի տակ ընդդիմության x կամ y գործչի անունն էր, եւ «Ման-վել», «Ման-վել» կամ «Հա-կոբ», «Հա-կոբ» վանկարկելու անհրաժեշտությունն առաջացել էր սոսկ այն պատճառով, որ, անկասկած, հզոր շարժումը լքվել էր ընդդիմադիր գործիչների կողմից։
Մի առիթով Վազգեն Մանուկյանն ասել էր, թե ինչ-որ մեկի օգտին իր թեկնածությունը հանելը դեռ չէր նշանակի, որ իրեն ձայն տվողները գնալու են ու ձայն տան այդ թեկնածուին։ Միանգամայն իրավացի դիտարկում, որը գործողության մեջ տեսանք փետրվարի 29-ին։ Երբ թունդ ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը միանում էր իր թիրախին՝ Սերժ Սարգսյանին, նրա ընտրողները եւ անգամ կուսակցության անդամները շտապում էին Ազատության հրապարակ, որովհետեւ դա իսկապես անձերի շահախնդիր գումարում էր։ Հարթակում տեղի ունենալիք գումարումը լինելու էր հենց ընտրազանգվածների միացում, միացում ընդդեմ ճահճոտ կայունության։ Որովհետեւ այս շարժումը «կայունության» եւ առաջընթացի պատերազմն էր։ Որովհետեւ այս շարժումը առողջ սկզբունքների ու նոմենկլատուրային մենթալիտետի պատերազմն էր։
Լավ, ի՞նչ կլիներ, եթե իր թեկնածությունը չառաջադրեր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինը թեկնածուի փոխարեն կունենայինք երեքը։ Բուռն, մրցակցային քարոզարշավի փոխարեն կունենայինք անցած տարվա ապրիլ-մայիսը հիշեցնող ինչ-որ բան եւ կստանայինք Եվրոպայի հեղինակավոր կնիքն առ այն, որ Հայաստանում ընտրություններն անցել են ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ։ Եւ դա հնարավորություն կտար «ընտրյալ» նախագահին առավել մեծ եռանդով ոտնահարել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, դա կհավերժացներ միակողմանի տեղեկատվություն տալու հայոց հինգհազարամյա ավանդույթը, դա մեր դրոշին կդաջեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցած տարվա մի կարգախոսը, որը ոչ միայն այդ կուսակցության, այլեւ իշխող ողջ վարչակարգի կրեդոն է. «ՈՒԺԵՂՆԵՐԸ՝ ԱՐԴԱՐ, ԹՈՒՅԼԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ»։
Հիմա, երբ Ավետիք Իշխանյանն ասում է, թե ոչ մի բան չարժե մեկ մարդու կյանք, փշաքաղվում եմ։ Իսկապես, ոչինչ չարժե մեկ մարդու կյանք, հատկապես, որ այդ մարդն ուրիշն է, դու չես։ Բայց, չգիտես ինչու, նա իր այս մեսիջն ուղղում է ընդդիմությանը՝ ոչնչով չտարբերվելով մինչ մարտի 1-ը «արյունահեղության» մասին մարգարեացողներից, եւ խորհուրդ է տալիս սառեցնել «հեղափոխականությունը»։ Բայց, ախպեր ջան, հեղափոխականությունը հո արդու՞կ չէ, որ անջատես ու սառչի։ Դու, որ խիստ զայրացել ես Ազատության հրապարակի հարթակից հնչած «տականք» բառից, մի՞թե չես հասկանում, որ սառեցնել «հեղափոխականությունը» կնշանակի հարյուր հազարավոր մարդկանց դարձնել Ռոբերտ Քոչարյանի ստեղծած եւ մեր ընդդիմությունների քավորությամբ Սերժ Սարգսյանի ժառանգած կայունության ճահճի ամենաստորին տիղմը։
Ես, անկեղծ ասած, քեզ կուզեի հանդիպել Ազատության հրապարակում, ոչ թե ճահճի խոր հատակում, տիղմերի մեջ։
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ, ՕՍՎԱԼԴՈ ՖԵՐԱՐԻ
Ջեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ ...«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Անի ՀԱՐՈՅԱՆ
«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ...ԱՌԱՋ, ԹԱՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ...ՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ...51%-Ը` ԱՄԷ-ԻՆ
«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ...ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ...ԸՆԴԱՄԵՆԸ 21 Ա՞ՆՁ
Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ...ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ...«ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ ...«ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԷՂԱՎ, ԲՈԼ ԷՂԱՎ»
«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ ...ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Լ ԵՆ
ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում ...ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ ...ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ
Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից: ...ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ 5
1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների ...ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» ...ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային ...«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` ...3,5 ՄԼՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ ...ՆՈՐ ԱԼԻՔ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ ...ՀԵՌԱԿԱ ԴԱՏ
Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ ...ԱՄՆ-Ը ՀԱՐԳՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։
ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ԻՄԻՋԸ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր ...ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ
40Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ...ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
1Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
- 1804 Ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական - հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին՝ Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը: Ավստրո - հունգարական կառավարության և Հռոմի Պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին:
- 1805 Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1827 Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
- 1828 Հիմնվեց նոր Բայազետը, 1959 թվականից՝ Կամո, ներկայում՝ Գավառ:
- 1856 Կնքվում է Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը:
- 1909 Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
- 1933 Երևանի հին շուկայի՝ Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
- 1935 Թիֆլիսում վախճանվեց ականավոր երգահան Ռոմանոս Մելիքյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
- 1943 Տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:
- 1998 Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղված իր պայքարին:
- 1998 ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ձայների 59 տոկոսով ընտրվեց հանրապետության նախագահ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

