
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
- Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ամսագիրն՝ ի դեմս գլխավոր խմբագրի, զբաղված է հասարակությանը մոլորեցնելով, սեփական շահադիտական նպատակները բավարարելով եւ իր իրավունքները խախտելով։ Մտածում էինք՝ անդրադառնա՞լ այս մարդուն, թե՞ ոչ, որովհետեւ ոչ նրա «հավեսն» ունենք, ոչ էլ նրա PR-ն անելու ցանկություն։ Սակայն որոշ պարզաբանումներ կտանք, քանի որ վերջինս դիմել է իրավապահ մարմիններին` քրեական բնույթի մի շարք մեղադրանքներ ներկայացնելով մեր նկատմամբ:

Ո՞վ է Mister Խաչատրյանը
Դժվար է ասել։ Որքանով մենք հասկացանք՝ «Միսս եւ Միստր» բարեգործական կազմակերպության նախագահն է եւ աշխարհի ամենաշատ պաշտոններ ունեցող մարդը։ Բացելով նրա կայքէջը՝ կարող եք գտնել մի քանի տասնյակ կազմակերպությունների անուններ, որոնց տնօրենն է։ Ըստ ամենայնի՝ շա՜տ աշխատասեր եւ անսպառ էներգիայի տեր մի անձնավորություն է։ Ու, որքանով մենք հասկացանք՝ հիմնականում իր գործն անում է միայնակ։ Ի դեպ, միայնակության մասին. իր կայքէջում տեղադրված մի քանի տողանոց CV-ի վերջում գրված է «I AM SINGLE» (ես միայնակ եմ, կամ՝ ամուսնացած չեմ)։ Ինչեւէ...
Ի՞նչն է զայրացրել Mister Խաչատրյանին
Զայրացրել է այն, որ «3 Միլիոն» ամսագիրը երեխաների ֆոտոմրցույթ է անցկացնում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կարծում է, թե Հայաստանում երեխաների գեղեցկության մրցույթներ կարող է անցկացնել միայն ինքը։ Զայրացրել է նաեւ այն, որ ԶԼՄ-ներում անոնսների մեջ մենք հայտարարել ենք «Միսս եւ Միստր 3 Միլիոն՝ երեխաների համար» մրցույթի մասին։ Նրա կարծիքով, օգտագործելով «Miss» եւ «Mister» բառերը՝ յուրացրել ենք իր ֆիրմային անունը, օգտագործել իր ապրանքային նշանը եւ, ի վերջո, կոտրել նրա սիրտը։ Մեջբերենք մի հատված նրա հայտարարությունից (ի դեպ՝ մենք արտատպել ենք այդ հատվածն այնպես, ինչպես կա՝ խնայելով մեր եւ մեր սրբագրիչի ժամանակը)։ «Այսպիսով, «3 միլիոն ամսագիրը խախտելով մեր ֆիրմային անվանումը առ այսօր կեղծ գովազդ իրականացնելու միջոցով կանխամտածված մոլորեցնելով հասարակության ստվար զանգվածներ արդեն իսկ կատարել է օրենքով արգելված արարքներ՝ նախատեսված ՀՀ քր. օրենսգրքի 158հ-ի Հեղինակային եւ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործել կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաեւ 159հ-ծի Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչեւ այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը կամ հեղինակությունը յուրացնելը եւ 197հ-ծի Ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործելը»։ Կարդացի՞ք։ Դե ոչինչ, կետադրական սխալները ներելի են։ Աններելին փաստերի աղավաղումն է կամ... Եկեք վերջից սկսենք։
Ֆիրմային անվանումների մասով
Եվ այսպես, նա մեզ մեղադրում է իր ֆիրմային անվանումն օգտագործելու մեջ։
Այսինքն՝ նշելով «Միսս եւ Միստր 3 Միլիոն»՝ մենք օգտագործել ենք Աշոտ Խաչատրյանին պատկանող ֆիրմային անուն։ Պարզ է՝ «3 Միլիոնը» նրանը չէ։ Մնում է՝ «Միսս եւ Միստրը»։ Սակայն որքան էլ որ հիմա ընթերցողի համար զարմանալի հնչի, «Միսս եւ Միստր» ֆիրմային անվանում՝ որպես այդպիսին, մենք չգտանք Մտավոր սեփականության գործակալության՝ ֆիրմային անունների տվյալների բազայում։ Այսինքն, ֆիրմային անունների մասով այս ամենը փուչիկ է։ Անցանք առաջ։
Սպասարկման նշանների մասով
Ա. Խաչատրյանը նաեւ պնդում է, որ մենք ապօրինի օգտագործել ենք իր սպասարկման նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման այլ նշան։ Ապրանքային նշանները նույնպես գրանցվում են Մտավոր սեփականության գործակալությունում։ Պրն Խաչատրյանի անվան դիմաց գրանցված է «miss» բառը պարունակող 2 ապրանքային նշան՝ 1. ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ ԱՇԽԱՐՀ-ՋՈՒՆԻՈՐ եւ 2. ՄԻՍՍ ՄԻՍՏՐ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ։ Մեր գովազդային անոնսում նշվել է «ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ 3 ՄԻԼԻՈՆ», ինչը միայն պրն Խաչատրյանը կարող էր շփոթել «ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ ԱՇԽԱՐՀ-ՋՈՒՆԻՈՐ» կամ «ՄԻՍՍ ՄԻՍՏՐ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» արտահայտության հետ։ Ինչ վերաբերում է կոնկրետ «ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ» արտահայտությանը, ապա այն առանձին՝ որպես ապրանքային նշան, գրանցված չէ։ Այդ բառերը Ա. Խաչատրյանը չի հորինել։ Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը գրանցի բառարանում զետեղված ցանկացած երկու բառ՝ ասենք՝ «տանձ ու խնձոր», եւ սկսի դատի տալ բոլորին՝ սկսած տանձ ու խնձոր վաճառողներից՝ վերջացրած իրենց բանաստեղծություններում «տանձ, խնձոր» բառերն օգտագործած մանկագիրներից։ Այսպիսով, արդեն ունենք երկրորդ փուչիկը։ Անցանք առաջ։
Հեղինակային իրավունքների մասով
Մեջբերենք եւս մի «հանճարեղ» պատառիկ Ա. Խաչատրյանի հայտարարությունից. «Նախապես քաջատեղյակ լինելով այն մասին, որ 3-ից 17 տարեկան երեխաների գեղեցկության մրցույթ-փառատոն (ֆոտոմրցույթ, վիրտուալ) անցկացնելու բացառիկ հեղինակային իրավունքը Արդարադատության նախարարության, ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալության, ՀՀ արտոնագրային վարչության, Աշխարհի բազմաթիվ երկրների իմ հեղինակային իրավունքի ճանաչման փաստով, դատարանի վճռով պատկանում է «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Ա. Խաչատրյանին...»։ Այս արտահայտությունը լսելիս՝ ոլորտի օրենքներից տեղյակ մարդիկ տարակուսում էին՝ ինչպես կարելի է նման անհեթեթ բան ասել։ Բանն այն է, որ գեղեցկության, եւ ընդհանրապես՝ մրցույթներ անցկացնելու հեղինակային իրավունքը չի կարող որեւէ մեկին պատկանել։ «Մրցույթները հեղինակային ստեղծագործություններ չեն, հետեւաբար դրանք հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հայ հեղինակ» կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը: Հիմա պա՞րզ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե փուչիկի, այլ օդապարիկի հետ։ Երեխաների մրցույթ անցկացնելու իրավունքը ոչ ոք չի կարող սեփականաշնորհել, առավել եւս՝ Ա. Խաչատրյանը։ Այդպիսի մրցույթներ կազմակերպվել են դեռ այն ժամանակ, երբ նա մասնակցում էր այբբենարանի հանդեսին։ Այնպես որ, որքան էլ ծանր լինի լսելը, երեխաների գեղեցկության մրցույթ կազմակերպելու միտքը առաջինն ամենեւին էլ պրն Խաչատրյանի հանճարեղ ուղեղում չի ծագել։ Եթե այդպես լիներ, մենք երեւի մայրաքաղաքում Ա. Խաչատրյանի անվան փողոց կունենայինք՝ մարդկության պատմության մեջ ունեցած իր աննկարագրելի ներդրման համար։ Շատ ափսոս։
Վարագույր
Ահա այսպես, ստիպված ենք ավարտել այս ուրախ եւ միաժամանակ տխուր թեման։ Ուրախ՝ որովհետեւ առաջին հայացքից այս ամենը միայն ծիծաղ է առաջացնում։ Տխուր՝ որովհետեւ նման անհեթեթ բաների պատճառով ծախսվում է մեր ժամանակն ու վնասվում նյարդերը։
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ, ՕՍՎԱԼԴՈ ՖԵՐԱՐԻ
Ջեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ ...«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Անի ՀԱՐՈՅԱՆ
«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ...ԱՌԱՋ, ԹԱՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ...ՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ...51%-Ը` ԱՄԷ-ԻՆ
«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ...ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ...ԸՆԴԱՄԵՆԸ 21 Ա՞ՆՁ
Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ...ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ...«ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ ...«ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԷՂԱՎ, ԲՈԼ ԷՂԱՎ»
«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ ...ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Լ ԵՆ
ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում ...ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ ...ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ
Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից: ...ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ 5
1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների ...ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» ...ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային ...«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` ...3,5 ՄԼՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ ...ՆՈՐ ԱԼԻՔ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ ...ՀԵՌԱԿԱ ԴԱՏ
Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ ...ԱՄՆ-Ը ՀԱՐԳՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։
ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ԻՄԻՋԸ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր ...ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ
40Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ...ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
1Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
- 1804 Ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական - հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին՝ Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը: Ավստրո - հունգարական կառավարության և Հռոմի Պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին:
- 1805 Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1827 Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
- 1828 Հիմնվեց նոր Բայազետը, 1959 թվականից՝ Կամո, ներկայում՝ Գավառ:
- 1856 Կնքվում է Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը:
- 1909 Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
- 1933 Երևանի հին շուկայի՝ Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
- 1935 Թիֆլիսում վախճանվեց ականավոր երգահան Ռոմանոս Մելիքյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
- 1943 Տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:
- 1998 Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղված իր պայքարին:
- 1998 ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ձայների 59 տոկոսով ընտրվեց հանրապետության նախագահ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

