
ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
- Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ուրիշ Հայաստան եւ այլ իրականություն: Այդ մասին է վկայում, առաջին հերթին, հասարակության առողջ եւ համարժեք վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Եվ խոսքն ամենեւին հասարակության` այս կամ այն կողմում գտնվող քաղաքականացված հատվածի մասին չէ: Խոսքն այն իրականության մասին է, որում չի կարողանում ապրել նույնիսկ լուսանկարում պատկերված երեխան, ով Շոպենի երաժշտության միջոցով իր անհամաձայնությունն է արտահայտում ու փորձում իրենից հեռացնել, մաքրել իր մեջ ակամայից կուտակված չարությունն ու ագրեսիան: «Մարտի 1-ի դեպքերն ինձ վրա շատ ծանր անդրադարձան, որովհետեւ, երբ հեշտությամբ արտահայտում են 8 թիվը` ես դրա մեջ մեծ ցավ եմ տեսնում: Էդ 8 թիվը չի կարելի հեշտությամբ արտահայտել, որովհետեւ այդ 8 զոհերի ընտանիքներում մեծ ողբերգություն է եղել: Ես համարում եմ, որ դա մեզ համար էլ է ողբերգություն: Էդ օրերին ես շատ տխուր էի, որովհետեւ շատ ծանր էի տանում էդ ամեն ինչը: Վախենում էի, շատ էի վախենում...»,- ասում է 13-ամյա Ժորա Սարգսյանը, ով ուզում է այդ օրերին սեւացած Երեւանի մեջ «սպիտակ գույն տեսնել»: Այդ դեպքերից հետո որոշել է Րաֆֆու «Սամվելը» կարդալ. «Ուզում եմ ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչո՞ւ են մշտապես հայերն իրար դեմ պայքարում: Հայաստանին ոչ այնքան վնասում են արտաքին թշնամիները, որքան հենց իրենք` հայերը: Ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ...»,- ասում է նա:

13-ամյա դաշնակահար Ժորային խենթացնում են Շոպենի ստեղծագործությունները, որովհետեւ մեկ-մեկ իրեն թվում է, թե Շոպենն իր տրամադրությունն է արտահայտում: Դաշնամուրի ստեղնաշարի վրա մատները բառիս բուն իմաստով «պարացնում» է:
Մատների ճկունությունն աներեւակայելի գեղեցիկ մեղեդիով է լցնում տունը, իսկ իմ ու Ժորայի մայրիկի` տիկին Ֆլորայի հիացած հայացքներից է՛լ ավելի ոգեւորված Ժորան շարունակում է նվագել: Շատ հաճախ երաժշտությունն է այս պատանուն «փրկում», օգնում դրսի տհաճ իրականությունից «փախչել»: Ասում է, որ ինքը զգացմունքային մարդ է, դրա համար էլ չի կարողանում Հայաստանում կատարվող իրադարձություններին անտարբերությամբ վերաբերվել. «Մարտի 1-ի դեպքերն ինձ վրա շատ ծանր անդրադարձան, որովհետեւ, երբ հեշտությամբ արտահայտում են 8 թիվը` ես դրա մեջ մեծ ցավ եմ տեսնում: Էդ 8 թիվը չի կարելի հեշտությամբ արտահայտել, որովհետեւ այդ 8 զոհերի ընտանիքներում մեծ ողբերգություն է եղել: Ես համարում եմ, որ դա մեզ համար էլ է ողբերգություն: Էդ օրերին ես շատ տխուր էի, որովհետեւ շատ ծանր էի տանում էդ ամեն ինչը: Վախենում էի, շատ էի վախենում...»,- կատարվածի մասին իր զգացողություններն ու ապրումներն այսպես է ներկայացնում 13-ամյա Ժորան եւ հիշում, թե ինչպես էին ամենուր խոսում այդ ծանր դեպքերի մասին, թե ինչպես էին մարդիկ վախենում փողոց դուրս գալ ու... «Մենք վախենում էինք տանից դուրս գալ, դա ամենաահավոր բանն է, երբ դու քո քաղաքից վախենում ես, փակվում ես»: Այդ իրադարձությունների ժամանակ այս տղան փակվել է տանը ու նվագել է, Շոպենի երաժշտությամբ փորձել է ինչ-որ բան մաքրել: Թեեւ մենք բոլորս, շատերս տեղյակ էլ չենք եղել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ երեխա դաշնամուր նվագելով փորձել է ինչ-որ բան մաքրել, այդուհանդերձ, Ժորան գտնում է, որ իր մոտ ինչ-որ բան ստացվել է: «Երբ նվագում եմ` արտահայտում եմ իմ ներաշխարհը: Ես հավատում եմ, որ եթե ոչ ուրիշների, բայց գոնե իմ մեջ ինչ-որ բան մաքրել եմ, կարող է վախը, ակամայից ստեղծված չարությունը կամ ագրեսիան եմ մաքրել, բայց որ մաքրել եմ` էդ հաստատ»,- ասում է Ժորան` ավելացնելով, որ Շոպենի երաժշտությունից բացի, մեկ էլ անչափ սիրում է սպիտակ գույնը, որովհետեւ այդ գույնը խորհրդանշում է մաքրությունն ու անկեղծությունը: Ասում է` «Այդ օրերին Երեւանն իսկական սեւ էր, իսկ ես ուզում եմ Երեւանի մեջ սպիտակ գույն տեսնել»: Ժորան շատ է կարդում, մասնավորապես պատմական գրականություն է շատ ուսումնասիրում: Վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո որոշել է Րաֆֆու «Սամվելը» կարդալ. «Ուզում եմ ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչո՞ւ են մշտապես հայերն իրար դեմ պայքարում: Մեր պատմական փաստերը վկայում են, որ Հայաստանին ոչ այնքան վնասում են արտաքին թշնամիները, որքան հենց իրենք` հայերը: Ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ... Շատ գրքեր եմ կարդացել, որտեղ հայերն իրար դեմ են դուրս եկել ու իրար արյուն են թափել»: Հարցնում եմ` «Իսկ ի՞նչ խորհուրդ կտայիր մեր երկրի ղեկավարներին, որ այլեւս նման բախումներ չլինեն»: Պատասխանում է` «Կուզենայի, որ վերլուծեին ու հետեւություններ անեին այն հանգամանքների շուրջ, որոնք մարդկանց նման քայլերի դրդեցին: Կուզենայի, որ աշխատատեղեր ստեղծեին, որովհետեւ, օրինակ` մայրիկս էլ է գործազուրկ»:
Մասնագիտությամբ գրադարանավար-մատենագետ տիկին Ֆլորան ինտելիգենտ ընտանիք ունի, եւ այս տան անդամներից յուրաքանչյուրին էլ կարելի է շատ երկար լսել, նրանց հետ զրուցել, որովհետեւ ասելիքը հետաքրքիր է: Տանտիկինն աշխատանք չունի, իսկ սրճարաններում եւ խանութներում աշխատելու համար այս կինն իսկապես ափսոս է: Ամուսինը կլարնետահար է, երաժշտական դպրոցում դասավանդում է, եւ բոլորիս է հայտնի, թե ինչ աշխատավարձով են աշխատում նման մասնագետները: Ժորան նրանց միակ երեխան է, ով բացի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանում սովորելուց՝ հաճախում է նաեւ Սպենդիարովի անվան երաժշտական դպրոց: 8 տարի է, ինչ գերազանց գնահատականներով է տարին ամփոփում, իսկ երաժշտական բնագավառում նրա տաղանդի մասին վկայում են նրան շնորհված բազմաթիվ մրցանակները, դիպլոմներն ու պատվոգրերը: Էմին Խաչատրյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի ժամանակ գրավել է առաջին տեղը: Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնին դափնեկրի կոչում է ստացել, իսկ անցյալ տարի Թբիլիսիում կայացած պատանի երաժիշտների մրցույթում արժանացել է բրոնզե մեդալի, ինչպես նաեւ՝ հատուկ` «Փոքրիկ վիրտուոզ» մրցանակին: Չնայած այս ամենին, տիկին Ֆլորան ասում է, որ պահ է գալիս, երբ ամեն ինչ անօգուտ է թվում, ուզում է հանձնվել: Ժորայի ապագա հաջողություններն ինչ-որ իմաստով կախված են պետական մարմինների, համապատասխան ոլորտի ղեկավարության հոգատար վերաբերմունքի, ինչպես նաեւ՝ մեծահարուստների ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կամքից: Մայիսի 15-24-ը Փարիզում կայանալու է «Ֆլամի» անվան երաժիշտ կատարողների միջազգային մրցույթը, որին Ժորայի մասնակցությունն առաջադրել են երաժշտական դպրոցի մասնագետները: Շուտով Ժորան մրցույթի մասնակցության հրավերը կստանա, սակայն նրա մասնակցությունն, այնուամենայնիվ, կասկածի տակ է, որովհետեւ ճանապարհածախսը եւ հյուրանոցի խնդիրներն առայժմ անլուծելի են այս ընտանիքի համար: Տիկին Ֆլորան որդու` մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ գումարներ տրամադրելու խնդրանքով դիմել է ՀՀ կառավարություն, Մշակույթի նախարարություն, անհատ գործարարների, պաշտոնյաների, սակայն դեռ ոչ մեկից պատասխան չի ստացել: «Նույնիսկ չեն թողնում, որ համապատասխան պաշտոնյայի մոտ մտնես, որ բացատրես, թե ի՞նչ հարցով ես դիմում իրենց: Բայց չէ՞ որ հաղթանակը Հայաստանինն է լինելու, ոչ թե մեր ընտանիքինը կամ միայն Ժորայինը»,- ասում է տիկին Ֆլորան` վստահեցնելով, որ 2007թ. ապրիլին կայացած Ռուբինշտեյնի մրցույթին Ժորան միայն ֆինանսական հարցերի պատճառով չի կարողացել մասնակցել: Հարցնում եմ` «Ձեր տղային լավ եք ճանաչում, ի՞նչ եք կարծում, մրցույթին մասնակցելու դեպքում Ժորան հաջողություն կունենա՞»: Պատասխանում է` «Ես ավելի շատ մասնագետների կարծիքը կասեմ: Նրանք Ժորայի կարողությունները բարձր են գնահատում եւ համարում են, որ կունենա հաջողություն, մանավանդ, որ այլ մրցույթներում հաղթելու փորձը կա»: Թեեւ Ժորայի` Փարիզ մեկնելու հարցը կախված է «փող» ունեցողների մեծահոգությունից, այդուհանդերձ, նա չի հուսահատվում եւ մրցութային ծրագրին պատրաստվում է առանց ջանք խնայելու: Հատուկ ծրագրից ընտրել է Ռախմանինովի, Շոպենի եւ Լիստի ստեղծագործությունները:
Վերջին շրջանում երաժշտական մասնագետները պարբերաբար ասուլիսներ են հրավիրում, ահազանգում են այն մասին, որ երաժշտական դպրոցների դիմորդների թիվը կտրուկ նվազել է: Վերջիններս մասնավորապես մտահոգված են, որ առաջիկայում Հայաստանում երաժիշտների դեֆիցիտ է լինելու, որովհետեւ քիչ թվով երաժիշտներ են կրթվում, կադրերի պակաս է լինելու: Ժորա Սարգսյանի օրինակը վկայում է այն մասին, որ երաժշտական դպրոցում սովորող երեխա ունեցող ծնողներին մեր պետությունը միայնակ է թողնում: Արվեստի բնագավառում նոր տաղանդների բացահայտումն ու աջակցությունը պետական քաղաքականություն պետք է լինի, սակայն այս հարցում պետությունը, կարծես թե, «ձեռքերը լվացել է»: Ի դեպ, «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի համար Հայաստանի Հանրապետությունն իր ժողովրդի քաշով մեկ փող է ծախսելու ու մասնակցին էլ, անկախ ամեն ինչից, փորձելու է «աստղ» դարձնել: Իսկ գոնե ինձ համար աստղը Ժորան է ու նրա նմանները, որովհետեւ նա այդ տարիքում արդեն ՀՀ լիարժեք քաղաքացի է...:
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ, ՕՍՎԱԼԴՈ ՖԵՐԱՐԻ
Ջեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ ...«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Անի ՀԱՐՈՅԱՆ
«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ...ԱՌԱՋ, ԹԱՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ...ՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ...51%-Ը` ԱՄԷ-ԻՆ
«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ...ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ...ԸՆԴԱՄԵՆԸ 21 Ա՞ՆՁ
Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ...ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ...«ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ ...«ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԷՂԱՎ, ԲՈԼ ԷՂԱՎ»
«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ ...ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Լ ԵՆ
ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում ...ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ ...ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ
Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից: ...ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ 5
1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների ...ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» ...ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային ...«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` ...3,5 ՄԼՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ ...ՆՈՐ ԱԼԻՔ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ ...ՀԵՌԱԿԱ ԴԱՏ
Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ ...ԱՄՆ-Ը ՀԱՐԳՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։
ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ԻՄԻՋԸ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր ...ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ
40Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ...ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
1Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ
«ԱՅԴ ՎՇՏԻՆ ԿԴԻՄԱՆԱՄ»
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
- 1804 Ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական - հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին՝ Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը: Ավստրո - հունգարական կառավարության և Հռոմի Պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին:
- 1805 Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1827 Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
- 1828 Հիմնվեց նոր Բայազետը, 1959 թվականից՝ Կամո, ներկայում՝ Գավառ:
- 1856 Կնքվում է Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը:
- 1909 Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
- 1933 Երևանի հին շուկայի՝ Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
- 1935 Թիֆլիսում վախճանվեց ականավոր երգահան Ռոմանոս Մելիքյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
- 1943 Տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:
- 1998 Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղված իր պայքարին:
- 1998 ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ձայների 59 տոկոսով ընտրվեց հանրապետության նախագահ:
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
- Цветы для Элджернона
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

