
«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
- «Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Մարտի 27-28-ին տեղի են ունեցել «Վարդանանք» եւ «Տանգո» մեկական գործողությամբ բալետների պրեմիերաները, որոնք բեմադրվել են նաեւ ԱՄՆ-ում, որտեղ իր գործունեությունն է ծավալում Ռ. Խառատյանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով, այդ ստեղծագործությունները բեմադրվեցին նաեւ Հայաստանում, որի իրականացումը, ինչպես նշեց բալետմայստերը, բազմաթիվ դժվարությունների հետ էր կապված: Դրանք, Ռ. Խառատյանի վկայությամբ, մեծ դժվարությամբ են բեմադրվել, քանի որ հայ բալետի դերասանները սովոր չեն աշխատելու նման գրաֆիկով, իսկ բալետի դերասանները բողոքում են, որ իրենք քիչ են վարձատրվում: Այսօր, ըստ նրա, հայկական բալետի խնդիրներից է նաեւ ռեպերտուարի բացակայությունը, քանի որ դերասանին, պարողին ռեպերտուարն է դաստիարակում: «Վարդանանք» բալետը դեռեւս 2001թ. բեմադրվել է Նյու Յորքում, այնուհետեւ՝ Վաշինգտոնում: «Վարդանանք» բալետը ստեղծվել է Հայ Առաքելական եկեղեցու թեմի պատվերով` Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Ես Ալան Հովհաննեսի երաժշտությամբ բեմադրեցի «Գրիգոր Լուսավորիչ» բալետը, բայց քանի որ քրիստոնեության պահպանման հաջորդ կարեւոր իրադարձությունը եղել է Ավարայրի ճակատամարտը եւ Վարդանանց պատերազմը, որոշեցի այդ թեմային եւս անդրադառնալ: Երաժշտությունը փնտրելիս վերջապես գտա մի երաժշտություն, որը շատ հարմար էր. դա Էդգար Հովհաննիսյանի երրորդ սիմֆոնիան էր, որը երեւի թե նվիրված էր հենց այդ հաղթանակին»,- ասում է Ռ.Խառատյանը: Մոտավորապես 20 րոպե տեւողությամբ բալետում ներկայացվում է Ավարայրի ճակատամարտի նախօրյակին տեղի ունեցած Վարդանի եւ նրա համախոհների ժողովը, ապա Վարդանի պայքարը եւ հայոց փափկասուն տիկնանց ողբը: Ռուդոլֆ Խառատյանի խոսքերով, «Տանգոն» մեծ դեր ունի հայկական բալետի համար, այն նորություն է հայկական բալետում, դասական բալետի հիման վրա ստեղծված`ժամանակակից ներկայացում, որն արտահայտում է բալետի այժմյան ամբողջ դինամիկան` մեկ տակտի մեջ տասնհինգ եւ ավելի շարժումներ:

«Իմ խնդիրն էր՝ բերել բալետի նորը, ժամանակակիցը, շարժման ինտենսիվությունը, դինամիկան, քանի որ մենք որոշ իմաստով հետ ենք մնացել: Հայկական բալետն ընդհանրապես շատ մեծ ճանապարհ է անցել, մեծ դժվարությունների է հանդիպել եւ որոշակիորեն կորցրել է իր ինքնությունը: Հայաստանը վակուումի մեջ է, այն չի ընդգրկվում համաշխարհային մշակութային այս ամբողջ ընթացքի մեջ, ի տարբերություն հարեւան երկիր Վրաստանի, որը մեծ քայլեր է անում այս ապարեզում»,- ասում է նա: Ռ.Խաչատրյանի հավաստմամբ, վրացական բալետը մի քանի անգամ դուրս է եկել միջազգային ասպարեզ, երեք տարվա ընթացքում բեմադրել է ավելի քան 30 նոր բալետներ: «Մենք ունենք բալետի մեծ պոտենցիալ ունեցող պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր այսօր անգործության են մատնված: Բալետի դերասանները, պարողները պետք է մարզվեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես եւ թե՛ մտավոր, որը բեմադրությանը կհաղորդի նոր արժեքներ: Մենք ունենք պարողներ, ովքեր կարող են համաշխարհային բալետի մեջ աստղեր դառնալ»,- նկատում է նա: 2004թ. «Արքա» բալետն իր գեղարվեստական ղեկավարի հետ միասին եղել է Հայաստանում եւ մի քանի հայ բալետ պարողների ներգրավել իրենց խումբ: Վաշինգտոնում «Արքա» բալետը բազմաթիվ բեմադրություններ է ունեցել, բայց գեղարվեստական ղեկավարը կարեւորում է դրանցից հատկապես մեկը, որտեղ ներկայացվում է բալետի ողջ պատմությունը: Ռ.Խառատյանը մեծ ցավ է զգում, որ չի կարողանում դասավանդել Հայաստանում, իսկ Վաշինգտոնում նա դասավանդում է Ազգային բալետի դպրոցում, որտեղ նրան ուսանում է նաեւ Բիլ Քլինթոնի դուստրը` Չելսին: Ինչպես պատմում է Ռ. Խառատյանը, Բիլ Քլինթոնն անձամբ ներկա է եղել նրանց բեմադրություններին եւ անձամբ շնորհավորել է իրեն: Ռ.Խառատյանի դուստրը Վաշինգտոնի Ազգային բալետի մենապարուհի է, սակայն իր համար մեծ ցավ է, որ չի կարողանում դասավանդել Հայաստանում: Իսկ Երեւանում դեռեւս կշարունակվեն «Վարդանանք» եւ «Տանգո» բալետների բեմադրությունները:
- Անի ՀԱՐՈՅԱՆ
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ, ՕՍՎԱԼԴՈ ՖԵՐԱՐԻ
Ջեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ ...«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ»,- ԱՍՈՒՄ Է ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Անի ՀԱՐՈՅԱՆ
«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ...ԱՌԱՋ, ԹԱՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ...ՄԵՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ...51%-Ը` ԱՄԷ-ԻՆ
«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ...ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆ ՏԵՍՆԵԼ
Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ...ԸՆԴԱՄԵՆԸ 21 Ա՞ՆՁ
Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ...ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ...«ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ ...«ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԷՂԱՎ, ԲՈԼ ԷՂԱՎ»
«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ ...ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Լ ԵՆ
ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում ...ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ ...ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ
Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից: ...ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ 5
1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների ...ԴԱՐՁՅԱԼ ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» ...ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային ...«ՀԱՄՈԶՎԵՑԻ, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` ...3,5 ՄԼՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ ...ՆՈՐ ԱԼԻՔ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ ...ՀԵՌԱԿԱ ԴԱՏ
Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ ...ԱՄՆ-Ը ՀԱՐԳՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։
ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների ...ՀՀ ԻՄԻՋԸ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր ...ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ
40Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ...ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
1Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...
ԴԱՏԱՐԿ ԶԵՆՔՈՎ

ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՄԻՍՍԵՐԻ ԵՒ ՄԻՍՏԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՆՈՐ ԱԼԻՔ

- 1804 Ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական - հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին՝ Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը: Ավստրո - հունգարական կառավարության և Հռոմի Պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին:
- 1805 Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1827 Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
- 1828 Հիմնվեց նոր Բայազետը, 1959 թվականից՝ Կամո, ներկայում՝ Գավառ:
- 1856 Կնքվում է Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը:
- 1909 Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
- 1933 Երևանի հին շուկայի՝ Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
- 1935 Թիֆլիսում վախճանվեց ականավոր երգահան Ռոմանոս Մելիքյանը: (Ծնվ. 1883թ.-ին):
- 1943 Տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:
- 1998 Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղված իր պայքարին:
- 1998 ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանը ձայների 59 տոկոսով ընտրվեց հանրապետության նախագահ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

