
ԲՌՈՒՆՑՔՈՎ ՄԵԽԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՄԵԽԻ՞ ՊՐՈԲԼԵՄՆ Է, ԹԵ՞ ԲՌՈՒՆՑՔԻ
- ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, չէր բացառել ոչ միայն քաղաքական բախումները, որոնք ավարտվելու էին արյունահեղությամբ, այլեւս այն, որ հայտարարվելու է արտակարգ դրություն, եւ այլն: Այս անգամ, ըստ նրա` իրավիճակը մինչեւ ապրիլի 9-ը սառեցված է մնալու, սակայն այդ վիճակին հաջորդելու են լուրջ փոփոխություններ:

- Արդյոք այդքան տեսանելի՞ էին այս բախումները, եւ ինչո՞ւ էիք այդքան համոզված պնդում, որ նման զարգացումներ են լինելու:
- Տվյալ պարագայում խորապես անցանկալի պարզ հաշվարկն էր ինձ հուշում: Հիմնական ընդդիմախոսներն ասպարեզ էին իջել ոչ թե մրցելու, անգամ ոչ թե հաղթելու, այլ ամեն գնով չպարտվելու պարտադրված անհրաժեշտությամբ: Որքան էլ տարօրինակ թվա, նկատի ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: «Չպարտվելու կենաց-մահու պայքարն» իրականում հենց նրանց միջեւ էր (նա այդպես էր վերնագրել իր հոդվածը.- Լ.Ս.), ինչը Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ապացուցել է իր գրաված ագրեսիվ դիրքով: Սերժ Սարգսյանն այդ ընթացքում դասական բոլոր կանոններով զբաղված էր իր ընտրարշավով, հավանաբար գիտակցելով, որ առճակատման գնացած կողմերի բախումը թեպետ իր համար պրոբլեմներ է ստեղծելու, բայց առաջին հերթին անդառնալի հարված է հասցնելու հենց այդ երկու կողմերին: Ի զորո՞ւ էր նա կանխելու բախումը: Թերեւս այո, բայց միայն Լ. Տեր-Պետրոսյանի հետ տանդեմում, որովհետեւ Ռ. Քոչարյանի հետ տանդեմը կնշանակեր մանեւրել բախման գծի սոսկ մեկ կողմում: Ցավոք, պայմանավորվածություններ չկայացան, քանզի մինչեւ վերջ Սերժ Սարգսյանը մնաց մեկի համար՝ միակ ընդունելի, մյուսի համար` միակ անցանկալի ֆիգուր: Ու երկու կողմի համար էլ, ըստ էության, այնքան էլ կարեւոր չէր Ս. Սարգսյանի հասարակական աջակցության իրական աստիճանը: Կողմերից մեկի պատրանքը, թե հասարակությունն ուշաթափվում է Ս. Սարգսյանի համար, եւ մյուսը, թե Ս. Սարգսյանը Հայաստանում երկու ձայն էլ չի ստանա` ասվածի լավագույն ապացույցն են: Ու եղավ այն, ինչ դարձել էր անխուսափելի, որովհետեւ, ինչպես այն ժամանակ էի գրել` «Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ իջավ մի ժամանակաշրջանում, երբ, անկախ նույնիսկ կողմերի կամքից, ընտրապայքարը նշանակում է` կենաց-մահու կռիվ, որում պարտվել չի կարելի ոչ մի դեպքում: Ընդ որում, երկու հակամարտող կողմերի համար էլ իրավիճակը նույնն է: Իմ կարծիքով, սա առաջին հերթին հասարակ ժողովրդի ողբերգությունն է, որովհետեւ կոմպրոմիս չենթադրող հակամարտությունը, որպես կանոն, վերաճում է արյունահեղ բախման»: Եթե հիշում եք, նաեւ ասել էի, որ Ռ. Քոչարյանը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, իսկ այն ժամանակ շատերը համոզված էին, որ հենց նա է լինելու վարչապետը:
- Փաստորեն Մոսկվայից ավելի լավ է «երեւում», թե Հայաստանում ինչ եւ ինչպես է լինելու:
- Թե ինչու չէր կարող նման բան լինել, ես արդեն մասամբ պատասխանեցի: Իսկ իբրեւ լրացուցիչ փաստարկ՝ կարող եմ բառացիորեն մեջբերել այն, ինչ արդեն ասել եմ: «Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հաղթանակի պարագայում իբր ռուսական տարբերակով դերակատարների փոփոխությանը նույն համակարգում` համոզիչ չէ: Բանն այն է, որ եթե նույնիսկ մի կողմ դնենք Պուտինի ահռելի վարկանիշը, Դումայում նա ունի մեծամասնություն, որը լուրջ փաստարկ է: Իսկ Հայաստանի պարագայում Ազգային ժողովը գործող վարչապետինն է: Թվարկեք թեկուզ մեկ պատճառ, որի համաձայն` նախագահ ընտրված եւ ԱԺ մեծամասնություն ունեցող, ավելի լայնախոհ եւ ուժեղ անհատականությունը պետք է համաձայն լինի երկրորդ ջութակի դերին: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի՝ վարչապետի պաշտոնում երկրորդ ջութակ լինելու հավանականությանը, սա թերեւս ավելի անհավանական է, քան նույնիսկ առաջին դեպքը: Կարծում եք` Ս.Սարգսյանն անտեղյա՞կ է քոչարյանական անէլեկտորատ հավակնություններից: Եթե ոչ, ուրեմն Ռ. Քոչարյանը չի հայտնվի վարչապետի աթոռին»:
- Ըստ ձեզ, ի՞նչ ելքեր կան այսօրվա իրավիճակից, ի՞նչ զարգացումներ եք ենթադրում:
- Ավելորդ է նշել, որ ստեղծվել է վատթարագույն մի վիճակ, որից ելք փնտրելը պետք է լինի ոչ միայն մտավորականների ու քաղաքական գործիչների, այլեւ յուրաքանչյուր սրտացավ եւ պատասխանատու քաղաքացու առաջնահերթ խնդիրը: Ելքեր, անշուշտ, կան, բայց, իմ կարծիքով, արդյունավետ եւ համալիր քայլեր մինչեւ ապրիլի 9-ը դժվար է ակնկալել: Մինչ այդ` իրավիճակը սառեցնելն այս ժամանակահատվածի համար արդեն առաջին քայլն է: Կարելի է, իհարկե, նաեւ մտածել մի քանի հարցադրումների շուրջ: Օրինակ, արդյոք հասարակական դժգոհության դրսեւորումները մի՞շտ են էքստրեմիզմ, իսկ բողոքի ակցիաների մասնակիցները՝ բացառապես բոմժեր, թմրամոլներ ու հարբեցողներ: Եթե այո, ապա երկրի ղեկավարը պատասխանատո՞ւ է հանրապետությունում այդչափ ստվարաքանակ բոմժերի ու թմրամոլների ի հայտ գալու համար, թե՞ ոչ: Կամ` հասարակությանն ահաբեկելը որքանո՞վ է նպաստում համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը: Իսկ ունա՞կ է արդյոք ահաբեկված հասարակությունը դիմակայել արտաքին մարտահրավերներին: Լավ կլինի մտածել նաեւ այն հարցերի շուրջ, թե` մի՞թե երկրաչափական գիտության կանոններով հնարավոր է բուրգը կազմաքանդել` վերցնելով բուրգի գագաթից մեկ, թեկուզեւ ամենախոշոր քարը: Կամ` բռունցքով մեխին հարվածելը մեխի՞ պրոբլեմն է, թե՞ բռունցքի: Նաեւ հետաքրքիր է` մեզանում մոնղոլ-թաթարական արմատներն ի հայտ եկան սահմանադրության մեջ երկքաղաքացիության դրույթն ամրագրելուց հետո՞, թե՞ դրանից առաջ: Նման հավերժական հարցադրումների շարքը կարելի է երկար թվարկել, սակայն սա էլ բավական կլինի: Իմ տպավորությամբ՝ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնմանն ուղղված էական քայլեր մինչ օրս չեն արվել, եւ, ինչպես նշեցի, մինչեւ ապրիլի 9-ը դժվար է ակնկալել:
- Իշխանությունները ստեղծեցին քառակողմ կոալիցիա եւ դա ներկայացրեցին իբրեւ իրավիճակը մեղմելուն ուղղված քայլ: Սակայն ակնհայտ է, որ դա ոչ մի ազդեցություն չունեցավ:
- Պետք է հասկանալ, որ քառակողմ կոալիցիան ի զորու չէ թուլացնել լարվածությունը, որովհետեւ դա իշխանական կոալիցիա է, մինչդեռ անհրաժեշտություն կա հասարակական կոալիցիայի: Այս կոալիցիայի ստեղծումն ավելի շատ արտաքին օգտագործման պրոդուկտ է, եւ այդ մասով՝ գուցե եւ տեղին: Սակայն ներքին դաշտում պետք է իրատես լինել եւ ընդունել, որ կոալիցիոն հուշագիր ստորագրելով այդ գործիչների բողոքական ընտրազանգվածը մի ակնթարթում չվերածվեց իշխանականի: Էլ չասենք արմատական անվանվող ընդդիմադիր ընտրազանգվածի մասին, որի գոյությունը փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Պետք է հասկանալ նաեւ, որ այդ ընտրազանգվածը Լ.Տեր-Պետրոսյանը չի ստեղծել, նա պարզապես կարողացավ գլխավորել այն, ինչպես կարող էին գլխավորել ուրիշ գործիչներ, եթե կարողանային: Այլ հարց է, թե ով, ինչ նպատակներով եւ ուր է ուղղորդում այդ ընտրազանգվածի բողոքի սլաքը: Պետք է հասկանալ նաեւ, որ քաղաքական ընդդիմախոսներին փողոց դուրս բերելու ամենակարճ ճանապարհը նրանց խոսափողից զրկելն է: Իշխանությունը պետք է վերջապես ընկալի, որ ամենաանհաշտ ընդդիմադիրի հեռուստախոսքը միշտ անհամեմատ ավելի կշռադատված ու զուսպ է, քան միտինգային ելույթը, որովհետեւ նախ՝ միտինգին ներկա են միայն համախոհները, իսկ հեռուստացույց դիտում են բոլորը, երկրորդ` միտինգային խոսքն ունի իր տրամաբանությունը եւ անպատժելիության ավելի լայն դիապազոն, իսկ ահա հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ մամուլով արտահայտած մտքերի համար պետք է պատասխանատու լինել, այդ թվում նաեւ՝ երբեմն դատարանի առջեւ: Ինչո՞ւ ուրեմն իշխանությունը չի կարող համոզիչ հակափաստարկներ բերել իր հասցեին ուղղվող մեղադրանքների դեմ եւ նույն խոսափողից հանդարտ ու հավասարակշռված ներկայացնել իր մոտեցումները, համոզել հասարակությանը իր իրավացիության մեջ: Եթե չի կարող, ուրեմն դա իշխանության պրոբլեմն է, ուրեմն թույլ թիմով է հանդես գալիս, քանզի հակափաստարկներն ավելի քան բավարար են: Ըստ էության, այսօր ի՞նչ իրական պահանջներ կարող է դնել ընդդիմությունն իշխանության առջեւ: Իմ կարծիքով` միայն քաղաքական ազատությունները երաշխավորելու եւ արտահայտվելու հնարավորություն ընձեռելու: Երկրի ղեկավարմանը մասնակցությունից եւ իր տեսակետները լսելի դարձնելուց զրկված լինելու մասին արմատական անվանվող ընդդիմությունը չի կարող այլեւս բողոք ներկայացնել, քանզի «Ժառանգություն» կուսակցությունը կամավոր ստանձնեց խորհրդարանում հիշյալ ընդդիմության ներկայացուցիչը լինելու դերը, ինչով եւ զրկեց վերջինիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Մինչդեռ դա կարող էր հանդիսանալ կոմպրոմիսային լուծումներից մեկը, եթե ոչ՝ լավագույնը: Նորից ու նորից կողմերն իրենց մտցրել են փակուղի, որից ելքը մատնացույց անելն այս անգամ ավելի շատ իշխանության խնդիրն է, որովհետեւ ուժեղը միշտ ավելի շատ զիջելու բան ունի, քան պատին սեղմվածը: Իսկ հասարակության վերը նշված շերտի իրավունքները մատնանշելը նաեւ մտավորականության ու քաղաքագետների պարտքն է, որովհետեւ մտավորականը պարտավոր է լինել ճնշվածի ու հալածվածի տարրական իրավունքների պաշտպանության դիրքերում, անգամ, եթե չի կիսում նրա հայացքները:
- Հիմա՞ էլ եք պնդում, որ Ս.Սարգսյանի ընտրվելն ամենեւին էլ չի նշանակում՝ իշխանության վերարտադրություն:
- Վստահ եմ դրանում, որովհետեւ Ս.Սարգսյանը ինքնուրույն գործիչ է եւ վարելու է միանգամայն ինքնուրույն քաղաքականություն: Չեմ կասկածում, որ շատ բաներ կփոխվեն Հայաստանում, եւ դրանք տեսանելի կլինեն շատ մոտ ապագայում: Ես միայն փաստում եմ, որ լինելու են փոփոխություններ, որ տեղի է ունեցել իշխանափոխություն, ոչ թե իշխանության վերարտադրություն: Այո, պնդում եմ հիշատակված հոդվածումս արծարծված միտքը, որ` Ս.Սարգսյանի հաղթանակը Քոչարյանի հաղթանակը չէ, բայց երաշխավորում է նրա անձեռնմխելիությունը, իսկ պարտությունը Ռ.Քոչարյանի դատավճիռն է: Եթե հիշում եք, նաեւ ասել էի, որ Ս.Սարգսյանը կարող է անգամ չթաթախվել, Ռ.Քոչարյանն ինքը բոլոր քայլերը կձեռնարկի, հնարավոր է անգամ ինչ-որ տեղ` Ս.Սարգսյանի կամքից անկախ: Այսինքն` ստացվում է եւս մի պարադոքսալ իրավիճակ. որքան մեծ է Ս.Սարգսյանի դեմ հակազդեցությունը, այնքան ավելանում է Ռ.Քոչարյանի կշիռը: Այնպես որ, ապրիլի 9-ը մի յուրահատուկ ճամփաբաժան է լինելու, որքան էլ շատերը ցանկանան, որ հետագա զարգացումները նման լինեն այս օրերի իրավիճակին, որպեսզի բարեփոխման որեւէ հույս բացառելով՝ արդարացնեն կոշտ առճակատման անհրաժեշտությունը, միեւնույն է` շատ շուտով օբյեկտիվ իրողությունն ամեն ինչ իր տեղն է դնելու:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՌԴ-Ն ՄՏՑՐԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԿԻ ՄԵՋ
Մեծ Բրիտանիան անհանգստացած է Ռուսաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակից, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր շարժումների նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքականությունից: Այդ մասին ...ԵՐԵՒԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
«Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին երեկ հայտարարել է, որ հեռուստաընկերության հաղորդումները փորձնական կարգով կարող են վերսկսվել ենթադրաբար ապրիլի 1-ին: «Կարծում ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
Ընթացքի մեջ են Չինաստանում հայ-չինական կաուչուկի գործարանի կառուցման աշխատանքները: «Նաիրիտ-2» գործարանի տնօրեն Ալբերտ Սուքիասյանն «Արմենպրեսին» ասել է, որ գործարանը կառուցվում ...ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐԻ» ԱՂՅՈՒՍԱԿԸ
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է ՌԴ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչին Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային ...ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿՆԱՏԱԿԸ՝ ԲՐՈՆԶՈՒՄ
Հայաստանի պատմության թանգարանում բացված «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ չինական բրոնզաձույլ 46 ցուցանմուշներ են ներկայացված, այցելուներին առաջարկում է խորասույզ հայացք նետել բազմադարյա ...«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Հայաստանի սիրված երգչուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը՝ մասնակցելով նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին ու ունենալով ոստիկան ամուսին, ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ...ԹԱԼԻՆՑՈՒ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ` ՄԻՋԻՆԻՑ ՑԱԾՐ
Թամարա ԹՈՐՈՍՅԱՆԹալինը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան լանջին՝ Արտենի լեռան մոտ։ Տեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է 1828-1830 թվականներին Կարսից, Նախիջեւանից, Բայազետից եւ Ալաշկերտից գաղթածներից։ Բնակչության ...20-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՐԴԵՀՆԵՐ
Լոռու մարզի բնակավայրերի կանաչ գոտիներում եւ բոստանային տարածքներում մարտի առաջին տասնօրյակում գրանցվել է խոտածածկույթի 20-ից ավելի հրդեհի դեպք: Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Վաչագան Հարությունյանն ...ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Արագածոտնի մարզի անտառային տարածություններն այսուհետ կգործեն իբրեւ մեկ միասնական միավոր. «Հայանտառի» կազմում մինչ այժմ գործող Ապարանի եւ Բյուրականի երկու մասնաճյուղերը միավորվել են ու ներկայանում ...ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Ստեփանակերտի պոլիկլինիկայի նախկին շենքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն կառուցել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ բաժնետեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով` արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: ...ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
69-ամյա Ռոզա Խաչատրյանը կաթվածի պատճառով, արդեն 15 տարի է, գամված է անվասայլակին: Նա այս 15 տարիների ընթացքում չի մասնակցել հասարակական կյանքին, երբեւէ իրենց բակից դուրս չի եկել, անգամ չի այցելել իր հարազատներին, ...ԸՆԴՄԻՋՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ
Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր ՀՀ-ում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ...ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, եւ հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն թեկնածուների, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ
Շատ արագ դեմքի մաշկը թարմանում եւ հոգնածությունից ազատվում է կարտոֆիլի դիմակի օգնությամբ: Տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել 1 ձվի դեղնուց ու մի քիչ կաթ, այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Դիմակը գոլ վիճակում ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵՋՔԻ ՑԱՎԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Որպես կանոն, մինչեւ բժշկի գնալը, մենք փորձում ենք ցանկացած գանգատի դեպքում դիմել ժողովրդական բժշկության միջոցներին: Ահա դրանցից մի քանիսը. Մայիսյան կեչու բողբոջից պատրաստված թուրմ Ապրիլի վերջին ...ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՐՋԻԿ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Վերարտադրողական առողջության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բուժօգնություն է ցուցաբերվել 8 շրջիկ գինեկոլոգիական մեքենաների միջոցով: ՀՀ գլխավոր ...ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ասելով` փոխվել ...ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ
Մայամին (Ֆլորիդայի նահանգ) ճանաչվել է ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը: Ամերիկացի բնապահպանների կարծիքով, հենց այնտեղ են ամենամաքուր ջուրն ու օդը: Ուշագրավ է, որ 10 «ամենամաքուր» քաղաքների մեծ մասը ...ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈԶ
Յուրաքանչյուրս էլ կյանքում գոնե մեկ անգամ ողնաշարի շրջանում շարժման ժամանակ ցավ կամ անհարմարություն զգացած կլինենք: Մեջքի ցավը պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատն է: Նման ցավերը հաճախ ողնաշարային ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԱՖԻԱՅԻ 28 ԱՆԴԱՄՆԵՐ
Երեկ իտալական կարաբիներների կողմից անցկացված հատուկ գործողության շնորհիվ ձերբակալվել են նեապոլիտանական մաֆիայի 28 անդամներ: Ձերբակալությունները կատարվել են Նեապոլից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա ...ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ճանաչել Սերբիայից Կոսովոյի միակողմանի կարգով հռչակված անկախությունը: «Կիպրոսը՝ որպես մի պետություն, որի տարածքային ամբողջականությունն ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Մեթյու Բրայզան երեկ դատապարտել է Վրաստանում լրագրողների ազատությունը սահմանափակելու փորձերը, որոնք նախօրյակին տեղ են գտել երկրի խորհրդարանի շենքի առջեւ կայացած ընդդիմության հանրահավաքում: «Մենք ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Կենսաթոշակային իրավունք
Սոցիալական իրավունքների շարքում առանձնակի կարեւորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը: Կենսաթոշակները մեր երկրում դեռեւս բավական ցածր են՝ չնայած մոտ 60 տոկոսով բարձրացել ...ՔՆՆԱԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սկսած 2008 թվականից` միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնի նոր` միասնական համակարգով: Այսինքն` այլեւս ստիպված չի լինի դպրոցն ավարտելիս եւ բուհ ...ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների ...ՄԵՆՔ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒՄ
Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում երեկ բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԸ ԳՏԵԼ ԷՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ
Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ երեկ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: ...«ԿԸՌ, ԿԸՌ, ԱԳՌԱՎՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ԳԱԶԻ ԴԱՏԱՐԿ ԽՈՂՈՎԱԿԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 Ժամն» անընդհատ քաղաքացիներից բողոքներ ու դժգոհություններ է ստանում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման որակի ու թանկության մասին: Մարդիկ դժգոհում են, որ այդ սպասարկում իրականացնող ...ԳԴԱԼՈՎ ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում ընթացող գնաճի մասին հիմա խոսում են բոլորը: Անգամ պետական կառույցներին է այն հետաքրքրել: Պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի ...ԲՈԼՈՐՍ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ
«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որը գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին երեկ կարծիք ...ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸԷ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Մոտ ժամանակներս Ազգային ժողովը, թերեւս, երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը (ամբողջական անվանումը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրենք»), ...ԲՆԱԿԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում ...«ԴԱ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ԷՐ»
«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի ...ՊԵՏՔ Է «ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ» ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ՀԺԱՄ նախագահ, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի` ՏԻՄ հարցերով նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի հավաստմամբ` հետընտրական ժամանակաշրջանի ամենածայրահեղական դրսեւորումներն արդեն տեղի են ունեցել, ...ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԷՐ
Ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկան Աշոտ Թադեւոսյանը, ով քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել եւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կազմակերպած հանրահավաքներից ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆ
«Մենք նպատակ չենք դնում առճակատման գնալ «Գազպրոմի» հետ: Մենք նպատակ չենք դնում նոր «սառը պատերազմ» սանձազերծել Ռուսաստանի դեմ բնական գազի պատճառով: Մեր նպատակն է օգտագործել ...ԲՌՈՒՆՑՔՈՎ ՄԵԽԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՄԵԽԻ՞ ՊՐՈԲԼԵՄՆ Է, ԹԵ՞ ԲՌՈՒՆՑՔԻ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, ...ՇՆԻԿԻՆ Է՞Լ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հերթական «քաղաքական» զբոսանք-ակցիան էին կազմակերպել, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ըստ այդմ, ակցիայի ...ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ
«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. ...ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ԱՆԿՈՒՄ
Երեքշաբթի օրը Եվրոպական արժութային շուկայի աշխատանքի ավարտին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նոր անկում է տեղի ունեցել: Երեկ 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,5623 դոլար, այսինքն` երեքշաբթի օրվա առեւտրաշրջանի ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԱՅԼ՝ ՀԱՑԸ
Նախորդ տարվա աշնանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ տարի հետո մեր երկրում այնքան փող է լինելու, որ չենք իմանալու՝ ինչ անենք:
Իսկ երեկ Մամուլի Ազգային ակումբում նա ...ՍՈՒՊԵՐՔԱՂԱՔԱՊԵՏ
Ընդամենը 6 ամիս հետո ականատեսը կլինենք քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք կլինի համապետական նախորդ ընտրություններին: Առաջիկայում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին ...ԱՅՍՈՒՀԵՏ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ Է
ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ «պաշտպանելու» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ...ԱՇԽԱՐՀԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ
Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: «Նովոստի» ...ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ...ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին շուրջ 80 մարդ է ձերբակալվել Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր ...
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

