
«ԿԸՌ, ԿԸՌ, ԱԳՌԱՎՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ»
- ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը միշտ էլ ընդդիմադիր է եղել անարդարությանը: Իսկ իր կենտրոնամետ լինելը նշանակում է, որ ինքը կողմ է խաղաղությանը եւ դեմ է հեղափոխությանն ու երկուստեք բռնություններին ու ճնշումներին:

- Ասում են` կան խախտումներ, բայց իբրեւ աշխարհով մեկ այդ խախտումները կան, եւ դա բնական է: Բայց անարդարությունը չի կարող բնական, ընդունելի լինել կամ էլ` լինել քիչ կամ շատ: Քիչն էլ չի կարելի ընդունել: Այդ խախտումների իրողությունը կարելի է արձանագրել ու պրոֆիլակտիկ ձեւով միշտ պայքարել դրա դեմ: Տեսնելով այդ ամենը` ես դեմ եմ անարդարությանը, եւ այդ առումով` այո, ես ընդդիմադիր եմ:
- Պրն Կարապետյան, դուք նախագահի այն թեկնածուներից էիք, ով եւս փորձում էր պայքարել ընտրակեղծիքների, անարդարության դեմ: Ի՞նչ արդյունք տվեց դա, ինչի՞ հասաք դրանով:
- Իմ անհատական դիմադրությունը կեղծիքին, չարին արդեն ես մեծ շարժ եմ համարում: Կարեւոր է, երբ որեւէ մեկը դիմադրում է, ասենք` սեփական առումով, ցանկանում է, որ իր ազգն արժանապատիվ ապրի: Մենք պայքարում ենք նաեւ նրա դեմ, որ մարդիկ գումար են վերցնում, օրինակ՝ այդ 5000 դրամները: Դա մարդու դիրքորոշումն է, մարդու ներքին ձայնը, որը պետք է հնչի: Ես հնչեցրել եմ իմ անհամաձայնությունը: Ես ասել եմ` առաջին չորս թեկնածուն էլ փող են բաժանել: Ես որեւէ մեկի ջրաղացին չեմ ուզում ջուր լցնել:
- Այսօր բոլորը փորձում են կանխատեսումներ անել, թե ով ինչ պաշտոններ է զբաղեցնելու նոր ձեւավորվող կառավարության մեջ: Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք:
- Ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնելու` եթե նույնիսկ ինձ առաջարկեն, որովհետեւ պաշտոնն ինձ համար ինքնանպատակ չէ: Չնայած` ես կարող էի աշխատել, բայց միայն մի դեպքում, եթե դա լինի լայն կոալիցիա, ասենք` իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերով, ընդհանրապես` այն քաղաքական ուժերով, որոնք այսօր, կարծում եմ` մեկուսացած են քաղաքական առումով: Յուրաքանչյուր քաղաքական ուժ արդեն ներուժ ունի` իր կուսակիցներով, իր քաղաքական պատկանելությամբ, որովհետեւ իր կողքին հավաքված է որոշակի բազմություն: Եվ այդ բազմությունն ինքնին արդեն ունի ներուժ: Այդ առումով համագործակցել կարող եմ, ի սեր Աստծո: Կլոր սեղանի շուրջ է պետք նստել, ոչ թե իշխանամետ կուսակցությունները պարփակվեն ու որոշ կուսակցություններով համալրեն խորհրդարանը: Պետք է իմանան, որ բոլորն էլ պետք է շանս ունենան անցնելու խորհրդարան: Եվ այսօր ես համարում եմ, որ հենց այդ առումով իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն պետք է լինի: Ընդդիմությունը պետք է անցնի պատկան մարմիններ, պետք է աշխատի եւ ցույց տա իր պատրաստակամությունը: Եթե ինքը ցույց չի տալիս իր պատրաստակամությունը, եթե ունակ չէ աշխատելու, կվարկաբեկվի, ինչպես շատ ու շատ ընդդիմադիր գործիչներ: Ընդդիմությունը ոչ թե պետք է լինի ղարաչիների նման, որոնք կարող են խոսել, կոչեր անել, ճչալ, այլ` աշխատող: Ժողովուրդն այսօր հիասթափված է այն ընդդիմադիրներից, որոնց երեք-չորս տարի առաջ հետեւել է, ինչո՞ւ` որովհետեւ չկարողացան իրենց դրսեւորել: Թող աշխատելու հնարավորություն տան այսօրվա ընդդիմադիր գործիչներին: Պարտադիր չէ, որ նրանք անպայման պաշտոններ, աթոռներ կամ նյութական առավելություններ տան: Թող նրանք աշխատեն ի նպաստ ժողովրդի:
- Կարծեմ ասել էիք, թե Արտաշես Գեղամյանը պետք է պաշտոն զբաղեցնի կադաստրում:
- Չէ, ես դա ուղղակի լսել եմ: Ժողովուրդն ասում է` նրան Նոր Նորքի ինչ-որ կադաստրում են պաշտոն տալու: Ես անձամբ ձեզ կարող եմ փոխանցել միայն ժողովրդի ասածը: Նաեւ ասում են, որ ապրիլի 9-ից հետո պաշտոն է ստանալու նաեւ Վազգեն Մանուկյանը: Արթուր Բաղդասարյանն արդեն ստացել է, եւ ինչո՞ւ չէ` շատ-շատերը: Բայց ես անձամբ իմ դիրքորոշումն եմ ասում, եւ ասում եմ` ես չեմ ընդունելու որեւէ պաշտոն: Հասարակական հիմունքներով` հնարավոր է, օրինակ, եթե դա լիներ մարդու իրավունքների պաշտպան եւ այլն: Բայց որեւէ տնտեսական պաշտոն ես չեմ ընդունի ոչ մի դեպքում:
- ԱԼՄ հեռուստաընկերության լիցենզիայի ժամկետը շուտով լրանալու է, երկարացնելո՞ւ եք:
- Մյուս տարի է սպառվելու: Այո, երկարացնելու ենք` օրենքի շրջանակներում: Ավելացնեմ, որ ընդհանրապես ինձ դա չի հուզում: Ես շատ լավ եմ ինձ զգում եւ այսօր ես ճանաչելիություն ունեմ: Ընդհանրապես`քաղաքական գործիչներն ինչո՞ւ են ձգտում եթերի, որովհետեւ ճանաչելիության պակաս ունեն, ուզում են, որ ժողովուրդն իրենց ընկալի, ավելի ընդունելի լինեն եւ այլն: Ես այդ ամենն ունեմ: Ենթադրենք, եթե ես չունենամ հեռուստաընկերություն, ունենամ թերթ, տարբերություն չի լինի: Էջերում նույնը կգրեմ, կասեմ:
- Ձեր բանաստեղծությունների հերոսներին ինչպե՞ս եք ընտրում:
- Քաղաքական դաշտից: Օրինակ, հիմա առաջիկայում ուզում եմ Վարդան Օսկանյանի մասին գրել: Վազգեն Մանուկյանի մասին գրել եմ, հնչեցրել եմ եթերում: Գիտե՞ք, երբ մարդ վերելք է ունենում` հաճելի է, իսկ երբ «իջնում» է` ցավալի է: Երբ իջնում է` մանրանում է, իրոք, ցանկանում ես դրա մասին գրել որոշակի հեգնանքով, թեկուզ` հումորով: Չնայած ես վիրավորելու նպատակ չունեմ, որովհետեւ իրենք արդեն քաղաքական առումով չկան: Ժողովուրդը երբ անակնկալ որոշում կամ մոտեցում է տեսնում այն մարդուց, որից չէր սպասում, վիրավորվում է ու իր վերաբերմունքը միանգամից փոխում է: Սիրելուց սկսում է ատել, ինչպես եղավ Արթուր Բաղդասարյանի դեպքում: Նա լիարժեք աշխատեց որպես երրորդ ուժ, ժողովուրդը ձայն տվեց: Այն մարդիկ, ովքեր չէին ուզում ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, ձայն տվեցին Արթուր Բաղդասարյանին: Եվ ինչպիսի մարդիկ էին` ազնիվ, չեզոք, արդար, որոնց ես համարում եմ Հայաստանի լավագույնները: Այնպիսիք, որ ես կերազեի, որ այդպիսի մարդիկ իմ կողքին կանգնեին: Ու Արթուր Բաղդասարյանն իր աստեղային ժամը չկարողացավ պահել: Եթե պահեր, ապագայում հարյուր տոկոսով կլիներ հանրապետության նախագահ: Բայց սա ցույց է տալիս, որ դա ոչ թե գաղափար է եղել, այլ քաղաքական նպատակ: Կոալիցիա մտնելու պահին ինքը վերլուծել է, որ դա ներկա դրությամբ ամենաօպտիմալն է իր համար, ու հեռուն չի նայել, մտածել է` աջ կողմ գնամ, գլուխս կկորցնեմ, ձախ գնամ` ձիս կկորցնեմ, ավելի լավ է, էսպես գնամ ու որոշակիորեն ամեն ինչ պահեմ: Չի մտածել, որ կարելի է ընդհանրապես ոչ մի տեղ չգնալ, մնալ իր մարդկանց մոտ, որովհետեւ իրենք նրան ձայն են տվել` ակնկալելով, որ նա իրենց հերոսը, դրական կերպարն է:
- Ձեր բանաստեղծությունների հերոսները չե՞ն վիրավորվում ձեզանից: Մյուս կողմից էլ, կարծես, նրանց վարկանիշը դրանով բարձրանում է:
- Հաշվի առնելով խորհրդային համակարգը` միշտ էլ եղել են բացասական եւ դրական հերոսներ: Հիմա իրենց մասին խոսելիս թող խոսեն բացասական առումով, ի՞նչ է եղել, պետք է խոսեն: Այստեղ խնդիրը հետեւյալն է. ես անհատական չեմ վիրավորում, անձամբ իր մասին չեմ գրում` որպես անհատ, գրում եմ նրա քաղաքական կերպարի մասին: Ինչի՞, երբ իմ մասին «32 ատամը» ինչ ասես ասում էր, ես նեղանում էի՞: Հիմա հումոր է` թող անեն: Այսօր ո՞րն է սխալ իմ գրածներից: Օրինակ, եկեք տող առ տող կարդանք Արթուր Բաղդասարյանի մասին բանաստեղծությունը. «Անքարտեզ սուտլիկ նավավար»: Որ նավավար է` դա փաստ է, իր կուսակցությունը իր նավն է, իսկ` ինչո՞ւ անքարտեզ, որովհետեւ ինքն էլ չգիտեր, ինչ պետք է աներ: Դա անակնկալ էր նաեւ իր համար, ինքը չուներ նախագիծ: Ինչո՞ւ սուտլիկ, որովհետեւ փաստորեն դա սուտ էր ժողովրդի համար, անակնկալ էր: «Նորից դարձար Երիցյանին ղեկավար»` այո, հիմա գնացել է «առընթեր», Սերգո Երիցյանից բարձր պաշտոնի` նույն շենքում, ու ղեկավար է, չորրորդ դեմքն է: «Մուխդ մարի» նախադասությունը գրել եմ քաղաքական առումով, որովհետեւ իր մուխը մեծ առումով չի կարող մարել` երկու երեխա ունի, երրորդին է սպասում: «Հենց նույն շենքում նույն կուռքերին ես աղոթում»,- գրում եմ. բա նույնն է, նույն Արմեն Գեւորգյանն է, Ռոբերտ Քոչարյանը, հիմի կլինի Սերժ Սարգսյանը: «Սերգոյի հետ ես ապաստանում»: Այո, ապաստանում է նույն շենքում, «առընթեր» է, չէ՞: «Միշտ էլ եղել եք մի դասարանում»` նույն նավում չե՞ն եղել: «Էլ ի՞նչ ավանդի վերադարձ, դհոլ-զուռնով տարան քեզ դարձ»: Այո, ի՞նչ ավանդի մասին է խոսքը, երբ ինքը հիմա պաշտոնի է: Իր քաղաքականությունը պետք է լինի պետական քաղաքականության հետ մի ուղղությամբ, ինքը չի կարող մենակ դրսեւորել իր քաղաքականությունը, չհամաձայնվել: Հիմա իր նախընտրական կարգախոսների մասին` «Բա ասում էիր` ալերգիա ունես ստվերից, զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից, չնայեցիր ոչ աջ, ոչ ձախ, Բիշարյանն էլ` դոշիցդ կախ»գ Հեղինե Բիշարյանը հետն է, չի ասել` գիտե՞ք ինչ, Արթուր Բաղդասարյանն այսպես արեց, ես դուրս եմ գալիս: Ոչ, հետն է, դոշից կախ է, էլի: «Ասելով ստեղծենք օրինաց երկիր` գյումրեցու շուլուխը գլխներիս սարքիր»` Հովհաննես Մարգարյանն ասում էր, որ ինքն ակունքներով գյումրեցի է, եւ գյումրեցիներն իրեն ահագին ձայն տվեցին, ինքը Գյումրիում հաղթել է: «Իսկ գլուխգործոց ծնելիությունը փողով, պայմանավորված էր ձեր տան բյուջեով»: Ա. Բաղդասարյանը երրորդ երեխան է սպասում, գուցե ինքն էլ փող ստանա` 300.000 է, միլիոն է: «Այժմ նստած ես դու նույն շենքում». նստած չի՞` նստած է: «Կրկին իշխանավորն է քեզ կնքում»` չի՞ կնքում, կնքում է, «Կըռ, կըռ, ագռավները իրար են կանչում» սա էլ փիլիսոփայություն է: «Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում»` ո՞վ է իրեն աշխատավարձ տալու: Հիմա միասին վերլուծեցինք, եթե կարող եք, մի հատ այստեղ սուտ, անձը վիրավորող բան գտեք:
Այս բանաստեղծությունները ձեռքից ձեռք են անցնում, մարդկանց հեռախոսների մեջ կան, ուրեմն` դա արժեր գրել, պահանջարկ ունի:
- Սերժ Սարգսյանի մասին գրելո՞ւ եք:
- Անպայման, հիմա Վարդան Օսկանյանի մասին եմ գրում, հետո անպայման Ռոբերտ Քոչարյանի մասին եմ գրելու: Նաեւ` Սերժ Սարգսյանի: Ի դեպ, ես երեկ եթերից առաջարկ եմ հնչեցրել` ասելով՝ իմ մասին էլ գրեք, եթե մուսա ունեք:
Հ.Գ. Վազգեն Մանուկյանին նվիրված բանաստեղծությունը
Մանուկյանը մանուկ մնաց,
Առաջարկից ուշքը գնաց,
Պաշտոններ շարան-շարան,
Մարտի մեկին հորանց տարան:
Իսկ սատարող գորտն ու օձը
Նորից մտել են ԱԺՄ-ի ծոցը:
Լռում են. առաջարկներ եղան տարբեր,
Միայն թե` ոտքի տակ են` «առընթեր»:
Կաշին փոխելը սովորույթ է,
Եվս մեկ անգամ զարթոնք է:
Լպրծունները գարնանը` մարտին,
Չեն դիմանում ճնշող ցրտին:
ՌԴ-Ն ՄՏՑՐԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԿԻ ՄԵՋ
Մեծ Բրիտանիան անհանգստացած է Ռուսաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակից, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր շարժումների նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքականությունից: Այդ մասին ...ԵՐԵՒԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
«Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին երեկ հայտարարել է, որ հեռուստաընկերության հաղորդումները փորձնական կարգով կարող են վերսկսվել ենթադրաբար ապրիլի 1-ին: «Կարծում ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
Ընթացքի մեջ են Չինաստանում հայ-չինական կաուչուկի գործարանի կառուցման աշխատանքները: «Նաիրիտ-2» գործարանի տնօրեն Ալբերտ Սուքիասյանն «Արմենպրեսին» ասել է, որ գործարանը կառուցվում ...ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐԻ» ԱՂՅՈՒՍԱԿԸ
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է ՌԴ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչին Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային ...ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿՆԱՏԱԿԸ՝ ԲՐՈՆԶՈՒՄ
Հայաստանի պատմության թանգարանում բացված «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ չինական բրոնզաձույլ 46 ցուցանմուշներ են ներկայացված, այցելուներին առաջարկում է խորասույզ հայացք նետել բազմադարյա ...«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Հայաստանի սիրված երգչուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը՝ մասնակցելով նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին ու ունենալով ոստիկան ամուսին, ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ...ԹԱԼԻՆՑՈՒ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ` ՄԻՋԻՆԻՑ ՑԱԾՐ
Թամարա ԹՈՐՈՍՅԱՆԹալինը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան լանջին՝ Արտենի լեռան մոտ։ Տեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է 1828-1830 թվականներին Կարսից, Նախիջեւանից, Բայազետից եւ Ալաշկերտից գաղթածներից։ Բնակչության ...20-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՐԴԵՀՆԵՐ
Լոռու մարզի բնակավայրերի կանաչ գոտիներում եւ բոստանային տարածքներում մարտի առաջին տասնօրյակում գրանցվել է խոտածածկույթի 20-ից ավելի հրդեհի դեպք: Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Վաչագան Հարությունյանն ...ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Արագածոտնի մարզի անտառային տարածություններն այսուհետ կգործեն իբրեւ մեկ միասնական միավոր. «Հայանտառի» կազմում մինչ այժմ գործող Ապարանի եւ Բյուրականի երկու մասնաճյուղերը միավորվել են ու ներկայանում ...ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Ստեփանակերտի պոլիկլինիկայի նախկին շենքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն կառուցել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ բաժնետեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով` արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: ...ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
69-ամյա Ռոզա Խաչատրյանը կաթվածի պատճառով, արդեն 15 տարի է, գամված է անվասայլակին: Նա այս 15 տարիների ընթացքում չի մասնակցել հասարակական կյանքին, երբեւէ իրենց բակից դուրս չի եկել, անգամ չի այցելել իր հարազատներին, ...ԸՆԴՄԻՋՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ
Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր ՀՀ-ում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ...ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, եւ հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն թեկնածուների, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ
Շատ արագ դեմքի մաշկը թարմանում եւ հոգնածությունից ազատվում է կարտոֆիլի դիմակի օգնությամբ: Տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել 1 ձվի դեղնուց ու մի քիչ կաթ, այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Դիմակը գոլ վիճակում ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵՋՔԻ ՑԱՎԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Որպես կանոն, մինչեւ բժշկի գնալը, մենք փորձում ենք ցանկացած գանգատի դեպքում դիմել ժողովրդական բժշկության միջոցներին: Ահա դրանցից մի քանիսը. Մայիսյան կեչու բողբոջից պատրաստված թուրմ Ապրիլի վերջին ...ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՐՋԻԿ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Վերարտադրողական առողջության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բուժօգնություն է ցուցաբերվել 8 շրջիկ գինեկոլոգիական մեքենաների միջոցով: ՀՀ գլխավոր ...ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ասելով` փոխվել ...ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ
Մայամին (Ֆլորիդայի նահանգ) ճանաչվել է ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը: Ամերիկացի բնապահպանների կարծիքով, հենց այնտեղ են ամենամաքուր ջուրն ու օդը: Ուշագրավ է, որ 10 «ամենամաքուր» քաղաքների մեծ մասը ...ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈԶ
Յուրաքանչյուրս էլ կյանքում գոնե մեկ անգամ ողնաշարի շրջանում շարժման ժամանակ ցավ կամ անհարմարություն զգացած կլինենք: Մեջքի ցավը պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատն է: Նման ցավերը հաճախ ողնաշարային ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԱՖԻԱՅԻ 28 ԱՆԴԱՄՆԵՐ
Երեկ իտալական կարաբիներների կողմից անցկացված հատուկ գործողության շնորհիվ ձերբակալվել են նեապոլիտանական մաֆիայի 28 անդամներ: Ձերբակալությունները կատարվել են Նեապոլից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա ...ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ճանաչել Սերբիայից Կոսովոյի միակողմանի կարգով հռչակված անկախությունը: «Կիպրոսը՝ որպես մի պետություն, որի տարածքային ամբողջականությունն ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Մեթյու Բրայզան երեկ դատապարտել է Վրաստանում լրագրողների ազատությունը սահմանափակելու փորձերը, որոնք նախօրյակին տեղ են գտել երկրի խորհրդարանի շենքի առջեւ կայացած ընդդիմության հանրահավաքում: «Մենք ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Կենսաթոշակային իրավունք
Սոցիալական իրավունքների շարքում առանձնակի կարեւորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը: Կենսաթոշակները մեր երկրում դեռեւս բավական ցածր են՝ չնայած մոտ 60 տոկոսով բարձրացել ...ՔՆՆԱԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սկսած 2008 թվականից` միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնի նոր` միասնական համակարգով: Այսինքն` այլեւս ստիպված չի լինի դպրոցն ավարտելիս եւ բուհ ...ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների ...ՄԵՆՔ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒՄ
Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում երեկ բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԸ ԳՏԵԼ ԷՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ
Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ երեկ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: ...«ԿԸՌ, ԿԸՌ, ԱԳՌԱՎՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ԳԱԶԻ ԴԱՏԱՐԿ ԽՈՂՈՎԱԿԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 Ժամն» անընդհատ քաղաքացիներից բողոքներ ու դժգոհություններ է ստանում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման որակի ու թանկության մասին: Մարդիկ դժգոհում են, որ այդ սպասարկում իրականացնող ...ԳԴԱԼՈՎ ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում ընթացող գնաճի մասին հիմա խոսում են բոլորը: Անգամ պետական կառույցներին է այն հետաքրքրել: Պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի ...ԲՈԼՈՐՍ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ
«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որը գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին երեկ կարծիք ...ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸԷ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Մոտ ժամանակներս Ազգային ժողովը, թերեւս, երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը (ամբողջական անվանումը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրենք»), ...ԲՆԱԿԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում ...«ԴԱ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ԷՐ»
«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի ...ՊԵՏՔ Է «ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ» ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ՀԺԱՄ նախագահ, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի` ՏԻՄ հարցերով նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի հավաստմամբ` հետընտրական ժամանակաշրջանի ամենածայրահեղական դրսեւորումներն արդեն տեղի են ունեցել, ...ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԷՐ
Ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկան Աշոտ Թադեւոսյանը, ով քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել եւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կազմակերպած հանրահավաքներից ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆ
«Մենք նպատակ չենք դնում առճակատման գնալ «Գազպրոմի» հետ: Մենք նպատակ չենք դնում նոր «սառը պատերազմ» սանձազերծել Ռուսաստանի դեմ բնական գազի պատճառով: Մեր նպատակն է օգտագործել ...ԲՌՈՒՆՑՔՈՎ ՄԵԽԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՄԵԽԻ՞ ՊՐՈԲԼԵՄՆ Է, ԹԵ՞ ԲՌՈՒՆՑՔԻ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, ...ՇՆԻԿԻՆ Է՞Լ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հերթական «քաղաքական» զբոսանք-ակցիան էին կազմակերպել, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ըստ այդմ, ակցիայի ...ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ
«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. ...ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ԱՆԿՈՒՄ
Երեքշաբթի օրը Եվրոպական արժութային շուկայի աշխատանքի ավարտին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նոր անկում է տեղի ունեցել: Երեկ 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,5623 դոլար, այսինքն` երեքշաբթի օրվա առեւտրաշրջանի ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԱՅԼ՝ ՀԱՑԸ
Նախորդ տարվա աշնանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ տարի հետո մեր երկրում այնքան փող է լինելու, որ չենք իմանալու՝ ինչ անենք:
Իսկ երեկ Մամուլի Ազգային ակումբում նա ...ՍՈՒՊԵՐՔԱՂԱՔԱՊԵՏ
Ընդամենը 6 ամիս հետո ականատեսը կլինենք քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք կլինի համապետական նախորդ ընտրություններին: Առաջիկայում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին ...ԱՅՍՈՒՀԵՏ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ Է
ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ «պաշտպանելու» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ...ԱՇԽԱՐՀԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ
Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: «Նովոստի» ...ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ...ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին շուրջ 80 մարդ է ձերբակալվել Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր ...
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

