
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԸ ԳՏԵԼ ԷՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ
- Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային լրատվամիջոցներին` հայտարարելով, որ այս օրերի ընթացքում Դավիթի քաղաքական հայացքների եւ մահվան դեպքի հետ կապված տարաբնույթ ինֆորմացիա է լուսաբանվում, որն իրականությանը չի համապատասխանում: Այդ դեպքերին հաջորդող խոսակցություններն ու սուտ տեղեկատվությունը նրա կյանքն իսկական մղձավանջ են դարձրել: Լիլիթը միանշանակ պնդում է, որ Դավիթը երբեք միտինգների չի մասնակցել, քաղաքական ակտիվիստ չի եղել եւ երբեւէ որեւէ քաղաքական ուժի չի համակրել: «Նա լրիվ անմեղ զոհ է եղել, որովհետեւ զուտ պատահականությամբ է հայտնվել դեպքի վայրում»,- վստահեցնում է նա:

Դավիթ Պետրոսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Գագարինի 102/1 հասցեի բնակիչ է եղել: Ապրում էր կնոջ եւ որդու` 13-ամյա Վարուժանի հետ: Մասնագիտությամբ ոսկերիչ էր եւ աշխատում էր Խորենացի փողոցում գտնվող Ոսկու շուկայում, ոսկու արտադրամաս ուներ: «Աշխատանքն ուշ ժամերին էր ավարտում, 67 համարի երթուղայինն այդ ժամերին ուշ-ուշ էր գալիս: Հաճախ ոտքով քայլում էր մինչեւ Պրոսպեկտ, որպեսզի այնտեղից շարժվող մեծ թվով երթուղայիններից որեւէ մեկով գար տուն»: Լիլիթը դժվարանում է ենթադրություններ անել. նախախնամությո՞ւն, թե՞ պատահականություն էր այն, որ Դավիթն այդ օրը որոշել էր ոտքով քայլել մինչեւ Պրոսպեկտ: Դեպքից որոշ ժամանակ անց շուկայի տնօրենը պատմել է, որ այդ օրը շուկայում ուժգին պայթյուն է լսվել ու ցնցում է եղել: Դա եղել է «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող տաղավարներից մեկում բռնկված գազի պայթյունի ձայնը, ինչի արձագանքը վախեցրել է նույնիսկ ոսկու շուկայի աշխատակիցներին: Շուկայում աժիոտաժ է սկսվել, մարդիկ վախեցել են ու որոշել են անմիջապես ավարտել աշխատանքն ու հեռանալ տուն: «Կոնկրետ ո՞ր ժամին են դուրս եկել, ո՞ր ժամին է դեպքի վայրում եղել` չգիտեմ: ՀՀ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացնում, ես շատ բան չգիտեմ: Միայն գիտեմ, որ պայթյունի պատճառով աշխատանքից շուտ է դուրս եկել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Դավիթը բացարձակապես թքած ուներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա: Նույնիսկ տանը հեռուստացույց նայելիս լուրեր չէր լսում»,- պատմում է Լիլիթը` հավելելով, որ ինքը հեռուստատեսային լրատվական ծրագրերի հանդեպ հետեւողական է եղել, սակայն Դավիթը մշտապես նյարդայնացել է կնոջ քաղաքական հետաքրքրասիրությունից: Լիլիթը պատմում է` «Աշխատանքից գալիս, ասում էր` ցավդ տանեմ, հոգնած եկել եմ, ալիքը փոխի մի հատ կինո նայենք, ներվեր չունեմ ես էդ քաղաքականության հետ: Ես էլ կատակով ասում էի` Դավի՛թ, լա՛վ, էլի, ինչի՞ ես էդ առումով էդքան անհետաքրքիր, քաղաքականությունից էդքան հեռու, բա քեզ հետաքրքիր չի՞՝ աշխարհում ի՞նչ ա կատարվում: Ասում էր` ցավդ տանեմ, լավ իմացի ու հիշի` քո ղեկավարությունը ես եմ, եւ էս ձեռքերն են քեզ պահում: Էնտեղ Լեւոնը, Պողոսը, Սերժը թե Պետրոսը նստի` նա չի քեզ պահելու, ես եմ պահելու: Ասում էր` հանգի՛ստ նստի, հա՞, ինչ լինելու ա` կլինի: Միշտ էլ այդ դիրքորոշումն է ունեցել»: Ինչեւէ, մարտի 1-ի կեսօրին Դավիթը զանգահարել է Լիլիթին, տեղեկացրել է, որ աշխատանքը շուտ են ավարտել, ուզում է կապվել ընկերների հետ, հրավիրել իրենց տուն, որպեսզի նոր գնած հեռուստացույցի կապակցությամբ ճաշկերույթ կազմակերպեն, այդ իրադարձությունը նշեն: Լիլիթն ամուսնու զանգից հետո նախապատրաստվել է հյուրեր ընդունելու արարողությանը: «Հաց-մաց եմ սարքում ու սպասում եմ, անցնում է 2-3 ժամ, տեսնում եմ՝ չկա: Զանգում, ասում եմ` Դավի՛թ, քեզ ի՞նչ եղավ, ո՞ւր ես: Ասում է` ա՛յ Լիլ, ստեղ վատ բաներ են կատարվում, ճիշտն ասած` էնպես էր խոսում, որ ես չանհանգստանայի, չվախենայի: Ասում ա` բանից պարզվում ա, այստեղ խժդժություններ, մի քիչ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Նա հնարավորինս թեթեւ էր ներկայացնում: Ասում ա` ուզում եմ մի հատ տեսնեմ` Արսենն ո՞ւր ա: Արսենն իր շատ մտերիմ ընկերն է, որը ՀՀ Ոստիկանությունում է աշխատում: Էլի չպատկերացրի իրավիճակի լրջությունն ու նորից սկսեցի սպասել նրա վերադարձին»,- պատմում է Լիլիթն, ում անհանգստությունն աստիճանաբար մեծացել է, որովհետեւ ժամը 22:00-ին Դավիթն արդեն հեռախոսազանգերին չի պատասխանել: Լիլիթն ասում է, որ չի հիշում մի դեպք, երբ ամուսինն իր զանգերին չպատասխանի, սակայն ավելի ուշ Դավիթն արդեն անհասանելի է եղել: Լիլիթը տագնապած զանգահարել է Արսենին, ով, լսելուն պես, որ Դավիթն իրեն է փնտրում, սարսափել է: «Ջղայնացավ, ասաց՝ ո՞նց թե ինձ ա փնտրում: Իրան գտի ու կանչի տուն, էստեղ ահավոր բաներ են կատարվում, թող մոտ չգա: Ու ես սարսափեցի, որովհետեւ հաստատ լուրջ բաներ էր կատարվում, որ Արսենն էդքան անհանգստացավ: Ժամը 24:00-ին արդեն վախից սիրտս ճաքում էր, ներքին անհանգստությունը, վատ կանխազգացումն ինձ սպանում էր»,- պատմում է Լիլիթը, ով որոշել է գիշերվա ուշ ժամին գնալ Ոսկու շուկա եւ հետաքրքրվել Դավիթով: Որդին` Վարուժանը, պնդել է, որ ինքն էլ մոր հետ գնա հորը փնտրելու: Հասնելով կանգառ, Լիլիթը հանդիպել է իր հարեւան Զաքար Հովհաննիսյանին (նա նույնպես այդ օրը սպանվել է): Զաքարը հետաքրքրվել է, թե այդ ուշ ժամին Լիլիթը երեխայի հետ ո՞ւր է շտապում. «Սիրտս էնքան նեղված էր, որ լացեցի: Բացատրեցի, որ Դավիթը չկա, ուզում եմ գնալ, գտնել: Ասաց` Լիլիթ, հանգստացի՛, ես Դավիթի համարն ունեմ, անընդհատ կզանգեմ ու հենց իրան գտնեմ, կզանգեմ: Ասաց` դու երեխային վերցրու, գնա տուն: Ասաց` մենք գնում ենք, հենց իրան գտնեմ, կզանգեմ-կասեմ ու շրջվեց, տաքսի նստեց ու բարձրացավ վերեւ, դեպի Լենինգրադյան»,- պատմում է Լիլիթն` ասելով, որ ինքն, այնուամենայնիվ, որդու հետ ետ չի վերադարձել, որոշել է գնալ: Լիլիթը պատմում է, որ այդ օրն այդ ժամին որեւէ տաքսու վարորդ չի համաձայնել ուղեւորվել Ոսկու շուկայի մոտ` պատճառաբանելով, որ նշված տեղում սարսափելի դեպքեր են տեղի ունենում. «Ում կանգնեցնում էի, ասում էին` գժվե՞լ եք, չգիտե՞ք, որ խառը վիճակ է: Վախից ոտքերս թուլանում էին: Համոզում էի, ասում էի` ինչքան հնարավոր է՝ տարեք, մնացած ճանապարհը ոտքով կգնանք»: Այդուհանդերձ, տաքսու մի վարորդ տեսնելով Լիլիթի սարսափած վիճակը՝ համաձայնել է մինչեւ Կիեւյան փողոց տեղափոխել նրան, որից հետո Լիլիթը որդու հետ Բաղրամյան փողոցով ոտքով իջել է դեպի կենտրոն: Ասում է` «Տեսնում եմ շուրջս տանկեր, զինվորներ, ծուխ, կրակ, զորքեր... Տենց բան կյանքում չէի տեսել, մտածում էի` էս ո՞ւր եմ ընկել, էս ի՞նչ ա կատարվում: Գիշերվա 24:00-ն անց էր, վախից գոռում էի` Դավիթ, Դավիթ: Զինվորներին ու տանկերը տեսնում էի, շոկ էի ապրում, լրիվ ցնորվել էի էդ տեսարաններից ու Դավիթի կորած լինելուց»: «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կայանած հրշեջ եւ շտապօգնության մեքենաների առկայությունը ցնցել է Լիլիթին, մի պահ կանգ է առել, զգաստացել է. «Երեւի վախենալու լռություն տիրեց մեջս: Տղայիս հանգամանքը մյուս կողմից ինձ սթափեցրեց, որովհետեւ երեխայի հետ մտել էի պատերազմական դաշտ: Քեռուս աղջիկը մոտ է ապրում` Սարյանի վրա: Զանգեցի, ասացի` Սո՛ւս, էստեղ եմ, բայց երեխայի համար շատ եմ վախենում: Ասեց` Լի՛լ, ես էլ քեզ էի զանգում, որ տեսնեմ ո՞նց ես, տարօրինակ թվաց, որովհետեւ չգիտեր, թե ես ո՞ւր եմ, ի՞նչ է եղել, որ եկել եմ: Հոգեբանորեն ինձ պատրաստելով՝ ասաց` Լի՛լ, ցավդ տանեմ, արի մեր տուն, հա՞: Գնում եմ ու ամբողջ ճանապարհին Սուսիկի ասածների մասին եմ մտածում, նորից զանգում, հարցնում եմ` դու Դավիթի մասին բա՞ն գիտես: Ասաց` չէ՛, հանգիստ արի»,- պատմում է Լիլիթը, ով հասնելով բարեկամուհու տուն, այնուամենայնիվ, հասկացել է, որ Դավիթի մասին տեղեկություն ունեն: Սուսաննան չի կարողացել Լիլիթին պատմել իր իմացածը, խաբել է, թե` Դավիթին «դուբինկաներով» ծեծել են, հիվանդանոց են տեղափոխել: Անմիջապես մեքենայով ուղեւորվել են Մարգարյանի անվան հիվանդանոց, որի ընթացքում Սուսաննան Լիլիթին նախապատրաստելու համար կրկին խաբել է` ասելով, որ Դավիթի ոտքին են կրակել: «Մտանք հիվանդանոց, հաստատեցին, որ այդ անուն-ազգանունով մարդ կա: Ճիշտն ասած` ինքը երբեւէ բժշկի չի գնացել, երբ հիվանդացել է` ես եմ սրսկել, սիստեմա միացրել: Հիվանդանոցում ասում եմ` խնդրում եմ, ինձ տարեք իր մոտ, ինքն իմ օգնության կարիքն ունի, բժիշկներին նա չի վստահում: Երկար ժամանակ բժշկին ենք սպասում, նյարդերս չեն դիմանում, բղավում եմ, որ բժիշկը գա, դու մի ասա՝ նրանք էլ չգիտեն, թե լուրը ո՞նց հայտնեն ինձ: Բարձրացանք բժշկի մոտ, մեկ էլ հերթով բժիշկները եկան ու շարվեցին, դուռն էլ հատուկ փակեցին ու դռան դիմաց շարվեցին: Ոչ ոք չի կարողանում խոսել, ես էլ պայթում եմ: Բժիշկն ասում է` Դավիթի վրա կրակել են, մեջքի կողմից, երիկամի վրա: Ասում եմ` երիկամը հեռացրե՞լ եք, դոնո՞ր է պետք, ես իմը կտամ: Բա՝ չէ, արյուն էլ է շատ կորցրել, ասում եմ` իմը վերցրեք, ո՞ւմ եք սպասում: Ասում եմ` բոքսո՞ւմ է, ուզում եմ տեսնել, ասացին` չէ: Բոլորի աչքերի մեջ՝ սառնություն, թափանցիկություն։ Ոչ մեկի հայացքի մեջ չեմ կարողանում բան կարդամ: Ասացի՝ կոմայի մե՞ջ ա, կոմայից դուրս կգա: Ասացին` դուրս չի գա... Ցավից ոռնացի, ու էդ ոռնոցը գիշերներն ականջիս մեջ է»: Լիլիթը կամաց-կամաց վերհիշում է, թե հիվանդանոցում ինչ է կատարվել: Դավիթի մահվան լուրից «ցնորված» փորձել է պատուհանից իրեն ցած գցել, բայց բժիշկները դա էլ են կանխազգացել եւ կանխել են. «Երեխաս գոռաց` գնա, գնա դու էլ քեզ գցի՝ ես լրիվ մնամ անտեր: Էդ խոսքերը սառը ցնցուղի պես ինձ սթափեցրին: Խելակորույսի պես ինձ պատեպատ խփեցի, բայց...»:
Բժիշկները տեղեկացրել են, որ Դավիթը վիրահատությունից հետո կոմայից դուրս չեկավ, մահացավ: Շատ արյուն էր կորցրել, ներքին օրգանները` լյարդը, ստոծանին, թոքը հրազենի գնդակից քրքրվել էին: «Զգում էի, որ ուզում եմ մեռնել, բայց չեմ կարողանում մեռնել, հոգեվարքի մեջ էի, էդ դաժանությունը, էդ ցավը, էդ սոսկալի դեպքը... Էլ չեմ ուզում ապրել»,- ասում է Լիլիթն ու պոռթկալով հեկեկում է, որովհետեւ ամբողջ այս պատմությունը պատմելիս կարողանում էր իրեն կառավարել, բայց...
Լիլիթը վիրավորված է, որովհետեւ այս օրերի ընթացքում ամուսնու մասին չճշտված լուրեր են պտտվում. «Ասում են՝ իբր միշտ գնացել ա միտինգների, ակտիվիստ ա եղել, բայց դա աբսուրդ ա: Նա երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել: Գրել էին, իբր փոքրիկ հյուղակում ենք ապրում, բայց ոսկու արտադրամաս ունեցողը հյուղակո՞ւմ կապրի: Նա ուղղակի անմեղ զոհ է»,- ասում է Լիլիթը, ով խնդրում է ամուսնու վերաբերյալ շարադրած իր տողերը տպագրել. «Հրաշալի մարդ էր Դավիթը` կենսախինդ, կարեկցող, ընկերասեր, բարի, բարի, անսահման բարի... Յուրահատուկ մոտեցում ուներ կյանքի նկատմամբ` իրեն շրջապատողների համար առավելագույնն անելու ցանկությունն ու պարտավորվածության զգացումը հանգիստ չէին տալիս նրան: Նրան միշտ թվում էր, որ չի հասցնելու անել այն ամենն, ինչ կարող էր անել իր եւ ուրիշների համար: Նպատակադրված կյանք եւ աննպատակ մահ: Այո՛, աննպատակ, որովհետեւ հեղափոխությունը, իշխանափոխությունը եւ առհասարակ քաղաքականությունը ոչ միայն երբեք տեղ չեն ունեցել նրա կյանքում, այլեւ ինքն առանձնակի արհամարհական վերաբերմունք է ունեցել այդ ամենի նկատմամբ: Ասում էր` ով էլ նստի նախագահական աթոռին, մեկ է` իմ ընտանիքին կերակրողն էս ձեռքերն են: Ու հպարտությամբ թափահարում էր 14 տարեկանից ոսկերչությամբ զբաղված ու միայն աշխատանքի սովոր իր ձեռքերը: Էդ ձեռքերով ազնիվ մետաղներով` ոսկուց ու արծաթից միայն խաչեր էր պատրաստում ու Քրիստոսի արձանիկներ ձուլում, որովհետեւ դա նրա համար չափազանց հոգեհարազատ աշխատանք էր: Դա նաեւ նրա ազնիվ ու խաղաղասեր մտածելակերպի դրսեւորման մի ձեւ էր կարծես: Այդ չարաբաստիկ օրը` մարտի 1-ին աշխատանքի գնալուց առաջ Դավիթը գարնան առաջին օրվա կապակցությամբ ինձ մանուշակներ նվիրեց: Ամբողջ օրն աշխատել էր, Քրիստոսի արձանիկներն էր ամրացրել խաչերին, եւ մտքով անգամ չէր կարող անցնել, որ մի քանի ժամ հետո ինքն էլ պիտի արժանանա նույն ճակատագրին` խաչվի չարագործների կողմից: Պատահական գնդակը գտել էր պատահական անցորդին: Նա պարզապես զոհ գնաց մարդկային ճղճիմ կրքերի անզուսպ բախումներին»:
ՌԴ-Ն ՄՏՑՐԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԿԻ ՄԵՋ
Մեծ Բրիտանիան անհանգստացած է Ռուսաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակից, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր շարժումների նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքականությունից: Այդ մասին ...ԵՐԵՒԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
«Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին երեկ հայտարարել է, որ հեռուստաընկերության հաղորդումները փորձնական կարգով կարող են վերսկսվել ենթադրաբար ապրիլի 1-ին: «Կարծում ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
Ընթացքի մեջ են Չինաստանում հայ-չինական կաուչուկի գործարանի կառուցման աշխատանքները: «Նաիրիտ-2» գործարանի տնօրեն Ալբերտ Սուքիասյանն «Արմենպրեսին» ասել է, որ գործարանը կառուցվում ...ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐԻ» ԱՂՅՈՒՍԱԿԸ
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է ՌԴ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչին Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային ...ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿՆԱՏԱԿԸ՝ ԲՐՈՆԶՈՒՄ
Հայաստանի պատմության թանգարանում բացված «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ չինական բրոնզաձույլ 46 ցուցանմուշներ են ներկայացված, այցելուներին առաջարկում է խորասույզ հայացք նետել բազմադարյա ...«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Հայաստանի սիրված երգչուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը՝ մասնակցելով նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին ու ունենալով ոստիկան ամուսին, ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ...ԹԱԼԻՆՑՈՒ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ` ՄԻՋԻՆԻՑ ՑԱԾՐ
Թամարա ԹՈՐՈՍՅԱՆԹալինը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան լանջին՝ Արտենի լեռան մոտ։ Տեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է 1828-1830 թվականներին Կարսից, Նախիջեւանից, Բայազետից եւ Ալաշկերտից գաղթածներից։ Բնակչության ...20-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՐԴԵՀՆԵՐ
Լոռու մարզի բնակավայրերի կանաչ գոտիներում եւ բոստանային տարածքներում մարտի առաջին տասնօրյակում գրանցվել է խոտածածկույթի 20-ից ավելի հրդեհի դեպք: Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Վաչագան Հարությունյանն ...ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Արագածոտնի մարզի անտառային տարածություններն այսուհետ կգործեն իբրեւ մեկ միասնական միավոր. «Հայանտառի» կազմում մինչ այժմ գործող Ապարանի եւ Բյուրականի երկու մասնաճյուղերը միավորվել են ու ներկայանում ...ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Ստեփանակերտի պոլիկլինիկայի նախկին շենքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն կառուցել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ բաժնետեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով` արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: ...ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
69-ամյա Ռոզա Խաչատրյանը կաթվածի պատճառով, արդեն 15 տարի է, գամված է անվասայլակին: Նա այս 15 տարիների ընթացքում չի մասնակցել հասարակական կյանքին, երբեւէ իրենց բակից դուրս չի եկել, անգամ չի այցելել իր հարազատներին, ...ԸՆԴՄԻՋՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ
Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր ՀՀ-ում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ...ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, եւ հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն թեկնածուների, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ
Շատ արագ դեմքի մաշկը թարմանում եւ հոգնածությունից ազատվում է կարտոֆիլի դիմակի օգնությամբ: Տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել 1 ձվի դեղնուց ու մի քիչ կաթ, այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Դիմակը գոլ վիճակում ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵՋՔԻ ՑԱՎԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Որպես կանոն, մինչեւ բժշկի գնալը, մենք փորձում ենք ցանկացած գանգատի դեպքում դիմել ժողովրդական բժշկության միջոցներին: Ահա դրանցից մի քանիսը. Մայիսյան կեչու բողբոջից պատրաստված թուրմ Ապրիլի վերջին ...ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՐՋԻԿ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Վերարտադրողական առողջության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բուժօգնություն է ցուցաբերվել 8 շրջիկ գինեկոլոգիական մեքենաների միջոցով: ՀՀ գլխավոր ...ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ասելով` փոխվել ...ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ
Մայամին (Ֆլորիդայի նահանգ) ճանաչվել է ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը: Ամերիկացի բնապահպանների կարծիքով, հենց այնտեղ են ամենամաքուր ջուրն ու օդը: Ուշագրավ է, որ 10 «ամենամաքուր» քաղաքների մեծ մասը ...ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈԶ
Յուրաքանչյուրս էլ կյանքում գոնե մեկ անգամ ողնաշարի շրջանում շարժման ժամանակ ցավ կամ անհարմարություն զգացած կլինենք: Մեջքի ցավը պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատն է: Նման ցավերը հաճախ ողնաշարային ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԱՖԻԱՅԻ 28 ԱՆԴԱՄՆԵՐ
Երեկ իտալական կարաբիներների կողմից անցկացված հատուկ գործողության շնորհիվ ձերբակալվել են նեապոլիտանական մաֆիայի 28 անդամներ: Ձերբակալությունները կատարվել են Նեապոլից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա ...ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ճանաչել Սերբիայից Կոսովոյի միակողմանի կարգով հռչակված անկախությունը: «Կիպրոսը՝ որպես մի պետություն, որի տարածքային ամբողջականությունն ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Մեթյու Բրայզան երեկ դատապարտել է Վրաստանում լրագրողների ազատությունը սահմանափակելու փորձերը, որոնք նախօրյակին տեղ են գտել երկրի խորհրդարանի շենքի առջեւ կայացած ընդդիմության հանրահավաքում: «Մենք ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Կենսաթոշակային իրավունք
Սոցիալական իրավունքների շարքում առանձնակի կարեւորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը: Կենսաթոշակները մեր երկրում դեռեւս բավական ցածր են՝ չնայած մոտ 60 տոկոսով բարձրացել ...ՔՆՆԱԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սկսած 2008 թվականից` միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնի նոր` միասնական համակարգով: Այսինքն` այլեւս ստիպված չի լինի դպրոցն ավարտելիս եւ բուհ ...ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների ...ՄԵՆՔ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒՄ
Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում երեկ բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԸ ԳՏԵԼ ԷՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ
Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ երեկ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: ...«ԿԸՌ, ԿԸՌ, ԱԳՌԱՎՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ԳԱԶԻ ԴԱՏԱՐԿ ԽՈՂՈՎԱԿԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 Ժամն» անընդհատ քաղաքացիներից բողոքներ ու դժգոհություններ է ստանում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման որակի ու թանկության մասին: Մարդիկ դժգոհում են, որ այդ սպասարկում իրականացնող ...ԳԴԱԼՈՎ ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում ընթացող գնաճի մասին հիմա խոսում են բոլորը: Անգամ պետական կառույցներին է այն հետաքրքրել: Պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի ...ԲՈԼՈՐՍ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ
«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որը գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին երեկ կարծիք ...ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸԷ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Մոտ ժամանակներս Ազգային ժողովը, թերեւս, երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը (ամբողջական անվանումը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրենք»), ...ԲՆԱԿԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում ...«ԴԱ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ԷՐ»
«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի ...ՊԵՏՔ Է «ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ» ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ՀԺԱՄ նախագահ, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի` ՏԻՄ հարցերով նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի հավաստմամբ` հետընտրական ժամանակաշրջանի ամենածայրահեղական դրսեւորումներն արդեն տեղի են ունեցել, ...ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԷՐ
Ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկան Աշոտ Թադեւոսյանը, ով քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել եւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կազմակերպած հանրահավաքներից ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆ
«Մենք նպատակ չենք դնում առճակատման գնալ «Գազպրոմի» հետ: Մենք նպատակ չենք դնում նոր «սառը պատերազմ» սանձազերծել Ռուսաստանի դեմ բնական գազի պատճառով: Մեր նպատակն է օգտագործել ...ԲՌՈՒՆՑՔՈՎ ՄԵԽԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՄԵԽԻ՞ ՊՐՈԲԼԵՄՆ Է, ԹԵ՞ ԲՌՈՒՆՑՔԻ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, ...ՇՆԻԿԻՆ Է՞Լ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հերթական «քաղաքական» զբոսանք-ակցիան էին կազմակերպել, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ըստ այդմ, ակցիայի ...ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ
«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. ...ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ԱՆԿՈՒՄ
Երեքշաբթի օրը Եվրոպական արժութային շուկայի աշխատանքի ավարտին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նոր անկում է տեղի ունեցել: Երեկ 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,5623 դոլար, այսինքն` երեքշաբթի օրվա առեւտրաշրջանի ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԱՅԼ՝ ՀԱՑԸ
Նախորդ տարվա աշնանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ տարի հետո մեր երկրում այնքան փող է լինելու, որ չենք իմանալու՝ ինչ անենք:
Իսկ երեկ Մամուլի Ազգային ակումբում նա ...ՍՈՒՊԵՐՔԱՂԱՔԱՊԵՏ
Ընդամենը 6 ամիս հետո ականատեսը կլինենք քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք կլինի համապետական նախորդ ընտրություններին: Առաջիկայում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին ...ԱՅՍՈՒՀԵՏ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ Է
ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ «պաշտպանելու» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ...ԱՇԽԱՐՀԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ
Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: «Նովոստի» ...ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ...ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին շուրջ 80 մարդ է ձերբակալվել Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր ...
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

