
ՔՆՆԱԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
- Սկսած 2008 թվականից` միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնի նոր` միասնական համակարգով: Այսինքն` այլեւս ստիպված չի լինի դպրոցն ավարտելիս եւ բուհ ընդունվելիս հանձնել հայոց լեզվի, մաթեմատիկայի եւ օտար լեզվի քննությունները:

Դիմորդների հայտագրումը սկսվել է փետրվարի 1-ից եւ ավարտվել է մարտի 16-ին, եւ շրջանավարտը դիմում-հայտում փոփոխություններ կարող է կատարել մինչեւ ապրիլի 30-ը: Հարցեր առաջանալու դեպքում դիմորդները կարող են դիմել քաղաքապետարանի կրթության վարչություններ կամ դպրոցներում գործող տեղեկատվության բաժիններ, ինչպես նաեւ՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոն (ԳԹԿ):
Ավարտական քննության առաջադրանքները կլինեն դպրոցի առարկայական ծրագրով սահմանված նվազագույն եւ միջին` Ա մակարդակի բարդության: Միասնական քննության առաջադրանքները կլինեն դպրոցի առարկայական ծրագրով սահմանված նվազագույն, միջին եւ միջինից բարձր բարդության` Ա եւ Բ մակարդակներ: Այն շրջանավարտը, որը դպրոցն ավարտելուց հետո չի շարունակելու ուսումը` ատեստատ ստանալու համար հանձնում է պետական ավարտական քննություն` պարտադիր եւ ընտրովի առարկաների ցանկից, իսկ եթե ցանկանում է ընդունվել բուհ, ապա հանձնում է միասնական քննություն իր նախընտրած մասնագիտության մրցութային առարկաներից, որն անցկացվելու է հատուկ ընտրված դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում, որոնք համապատասխանում են քննության պահանջներին: Օրինակ, այդ հաստատությունը պետք է ունենա մեծ, լուսավոր դահլիճներ, որոնք ծառայելու են որպես քննական սենյակներ: Նախ դպրոցներում կազմակերպվելու է շրջանավարտների հայտագրում, որտեղ շրջանավարտը կլրացնի դիմում-հայտ` նշելով, թե որ քննություններն է հանձնելու: Ի տարբերություն միասնական քննության` ավարտական քննությունը շրջանավարտը հանձնելու է իր դպրոցում: Միասնական քննությունները կկազմակերպվեն միասնական քննական կետերում, որից անմիջապես հետո եւ ավարտական, եւ միասնական քննական աշխատանքները կտարվեն Գնահատման եւ թեստավորման կենտրոն, որտեղ գնահատումը կիրականացվի համակարգչային ծրագրով` նվազագույնի հասցնելով սուբյեկտի միջամտությունը:
Պետական ավարտական եւ միասնական քննությունների Ա մակարդակի առաջադրանքների արդյունքները կտրամադրվեն շրջանավարտի դպրոցին` ատեստատում գրանցելու համար: Միասնական քննության` Ա եւ Բ մակարդակների առաջադրանքների արդյունքների հիման վրա շրջանավարտին Գնահատման եւ թեստավորման կենտրոնը տալու է վկայագիր, որում գրանցված կլինի միասնական քննության արդյունքը, որով շրջանավարտը կարող է մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության մրցույթին:
Հաճախ ԳԹԿ են ահազանգում` բողոքելով, որ դպրոցում պահանջում են նշել, թե որտեղ է պատրաստվում շրջանավարտն ընդունվել, սակայն դա ԳԹԿ-ին չի հետաքրքրում: Նրա պարտականությունների մեջ է մտնում կազմակերպված եւ միասնական քննություններ անցկացնելը: ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը նշեց, որ դիմում-հայտի վրա ո՛չ համապատասխան հատված կա, որպեսզի դիմորդը նշի բուհի անունը, որտեղ պատրաստվում է ընդունվել, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունն է զգացվում:
Դիմում-հայտում դիմորդը նշում է իր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, դպրոցն ավարտելու տարեթիվը, հանձնվող քննությունները, ապա դիմում-հայտին է կցում անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը եւ ՎՏԲ բանկում յուրաքանչյուր քննության համար մուծած 1500-ական դրամի անդորրագիրը:
Ի դեպ, ինչպես նշեց Մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիպյանը, եթե շրջանավարտը վճարել է երեք քննության գումար, սակայն հետո որոշել է հանձնել երկու քննություն, ապա ԳԹԿ-ն նրան է վերադարձնում 1500 դրամը: Սակայն, եթե դիմորդը չի ներկայացել քննությանը, ապա այդ դեպքում գումարը չի վերադարձվում, քանի որ այն ծախսվել է քննության ընթացակարգի համար: Եթե դիմորդն այս տարվա շրջանավարտ չէ, ապա դիմում է բնակության վայրին մոտ գտնվող միասնական քննության համար առանձնացված հաստատություն եւ լրացնում համապատասխան դիմում-հայտ: Դպրոցներին փոխանցվել են ընթացակարգին ծանոթացնող փաթեթներ, որոնցում ամեն ինչ նշված է:
Յուրաքանչյուր դիմորդի մասին տեղեկությունը ԳԹԿ-ն ստանում է նաեւ կրիչների միջոցով, իսկ դիմումների ընդունումն ավարտվում է առաջին քննությունից 75 օր առաջ: Դիմորդի մասին տեղեկությունը, նրա լրացրած, փոփոխած հայտը ԳԹԿ-ն ստանում է Կրթության վարչության կողմից, որը ստացվել է դպրոցից: Դիմում-հայտը փոփոխման ենթակա է այն ստեղծելուց հետո 40 օրվա ընթացքում: Եթե փոփոխության հարց է առաջացել, ապա դիմորդը նախ դիմում է դպրոցի տնօրենին, եւ համապատասխան ցուցակում կատարվում է ճշգրտում եւ արդեն ստուգված, ճշգրտված հայտերն ուղարկվում են ԳԹԿ, որտեղ կատարվում է համապատասխան փոփոխություններ, եթե, իհարկե, նախկինում ստացված հայտը ենթարկվել է նման փոփոխությունների: Հայտերը ստանալուց հետո ԳԹԿ-ն դիմորդների ցուցակը խմբավորում է ըստ քննական առարկաների եւ քննական կենտրոնների:
Համապատասխան տեղեկությունների հիման վրա յուրաքանչյուր դիմորդի համար ստեղծվում է անցաթուղթ, որով մուտք է ունենում քննասենյակ` ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ: Անցաթուղթը տրվում է այն դպրոցից, որտեղ լրացվել է դիմում-հայտը: Իսկ շրջանավարտների ստուգված տվյալները փոխանցվում են Կրթության եւ գիտության նախարարություն, որից հետո ցանկացած փոփոխություն բացառվում է, քանի-որ տվյալները պահվում են ԳԹԿ-ում, ԿԳ նախարարությունում, եւ կեղծիքները բացահայտելը հեշտ կլինի անգամ 5 տարի հետո: «Ըստ ԳԹԿ-ի ընթացակարգի` արգելվում է, որ ինչպես տվյալ առարկայի, այնպես էլ հարակից առարկայի մասնագետը լինի կազմակերպիչ եւ գտնվի քննասենյակում: Ենթադրենք` հանձնում ենք հայոց լեզվի քննություն, ապա ո՛չ հայերենի, ո՛չ անգլերենի, ո՛չ այլ լեզվի մասնագետը քննասենյակում լինելու իրավունք չունի»,- ասաց Գայանե Մանուկյանը:
ԳԹԿ-ն սկսելու է կազմակերպիչների վերապատրաստման գործընթացը, որից հետո իրենք քննություն են հանձնելու եւ ստանալու են համապատասխան վկայական, որով կարող են մասնակցել քննությունների գործընթացին որպես կազմակերպիչ: Այս դեպքում եւս տվյալ առարկայի մասնագետը չի կարող ներկա լինել համապատասխան քննության անցկացմանը: ԳԹԿ-ն հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ կարող են լինել դիմորդներ, ովքեր վճարունակ չեն եւ ազատվում են միասնական քննության համար մուծվող գումարից: Նրանք այն դիմորդներն են, ովքեր զորացրվել են պարտադիր զինվորական ծառայությունից, առաջին եւ երկրորդ խմբերի մինչեւ 18 տարեկան հաշմանդամները, զոհված ազատամարտիկների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք, ոչ վճարունակ ծնողների երեխաները, ովքեր դիմում են ներկայացնում ԳԹԿ` կցելով անապահովությունը հաստատող փաստաթղթի պատճեն:
ԳԹԿ-ն ահազանգ էր ստացել այն մասին, թե դպրոցի տնօրենի կողմից հաշմանդամ աշակերտը չէր հաշվառվել որպես այդպիսին, ինչը տնօրենի սխալն էր, եւ այս դեպքում եւս պետք է դիմորդը համապատասխան դիմում եւ հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնի ԳԹԿ, որից հետո իրավունք կստանա մասնակցել միասնական քննություններին՝ առանց գումար մուծելու, իսկ դիմումը կցվում է դիմում-հայտին: Եղել է նաեւ մեկ այլ տիպի ահազանգ, երբ բանկը չի ընդունել երկրորդ օտար լեզվի վճարը: Պարոն Նասիպյանի ասելով` այդ դիմորդը ցանկանում էր ընդունվել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերենի բաժին եւ պետք է հանձներ եւ՛ անգլերեն, եւ՛ ռուսերեն քննություններ: Եղել է դեպք, երբ դիմորդը սխալ մուծում է կատարել` վճարելով եւ՛ անգլերենի, եւ՛ ռուսերենի համար, այնուհետեւ ետ ուզել գումարը: Պատճառը, թերեւս, դա է, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի բանկը թյուրիմացություն համարի երկու օտար լեզվի համար մուծվող գումարը: Ըստ նրա` դա բանկի խնդիրը չէ, իսկ դիմորդը պարզապես պետք է բանկում ասեր, որ ցանկանում է վճարել, օրինակ, երեք քննության համար, եւ ոչ թե նշի քննությունները, քանի որ ԳԹԿ-ն բանկին նման պահանջ չի ներկայացնում:
Ե՛վ ավարտական, եւ՛ միասնական քննություններն անցկացվելու են նույն օրը: Ավարտական քննություն հանձնած շրջանավարտը մտափոխվելու դեպքում միասնական քննություն կարող է հանձնել արդեն մեկ տարի հետո:
Լինում են նաեւ դեպքեր, երբ սխալ տեղեկություն ստանալու հետեւանքով դիմորդները իրավիճակը հստակեցնելու համար զանգահարում են ԳԹԿ: Կ. Նասիպյանը նշեց, որ տարբեր դպրոցներից հետաքրքրվել են, թե ինչի համար է պետք երկրորդ լուսանկարը: Սակայն դիմում-հայտի համար պետք է միայն մեկ լուսանկար, իսկ երկրորդի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նման խոսակցությունների պատճառն այն է, որ ծրագիրը նոր է եւ ժամանակ է պետք ընկալելու համար:
Իսկ ինչ վերաբերում է ավարտական քննություն հանձնողների ցուցակին, ապա այն ԳԹԿ-ին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի իմանան, թե տվյալ առարկայից քանի շրջանավարտ է հանձնելու քննություններ, որպեսզի համապատասխան քանակով թեստ ուղարկվի դպրոց:
Չի բացառվում նաեւ, որ այս տարի փոփոխվի նաեւ քննությունների տեւողությունը, ինչը, սակայն, հայտնի կդառնա ավելի ուշ: Ավարտական քննությունների թեստերը տպագրվելու են Հայաստանում, իսկ միասնականինը, ինչպես նախորդ տարվա հայոց լեզվի թեստերը՝ Անգլիայում, որպեսզի բովանդակության արտահոսք չլինի:
ՌԴ-Ն ՄՏՑՐԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԿԻ ՄԵՋ
Մեծ Բրիտանիան անհանգստացած է Ռուսաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակից, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր շարժումների նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքականությունից: Այդ մասին ...ԵՐԵՒԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
«Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին երեկ հայտարարել է, որ հեռուստաընկերության հաղորդումները փորձնական կարգով կարող են վերսկսվել ենթադրաբար ապրիլի 1-ին: «Կարծում ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
Ընթացքի մեջ են Չինաստանում հայ-չինական կաուչուկի գործարանի կառուցման աշխատանքները: «Նաիրիտ-2» գործարանի տնօրեն Ալբերտ Սուքիասյանն «Արմենպրեսին» ասել է, որ գործարանը կառուցվում ...ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐԻ» ԱՂՅՈՒՍԱԿԸ
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է ՌԴ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչին Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային ...ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿՆԱՏԱԿԸ՝ ԲՐՈՆԶՈՒՄ
Հայաստանի պատմության թանգարանում բացված «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ չինական բրոնզաձույլ 46 ցուցանմուշներ են ներկայացված, այցելուներին առաջարկում է խորասույզ հայացք նետել բազմադարյա ...«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Հայաստանի սիրված երգչուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը՝ մասնակցելով նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին ու ունենալով ոստիկան ամուսին, ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ...ԹԱԼԻՆՑՈՒ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ` ՄԻՋԻՆԻՑ ՑԱԾՐ
Թամարա ԹՈՐՈՍՅԱՆԹալինը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան լանջին՝ Արտենի լեռան մոտ։ Տեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է 1828-1830 թվականներին Կարսից, Նախիջեւանից, Բայազետից եւ Ալաշկերտից գաղթածներից։ Բնակչության ...20-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՐԴԵՀՆԵՐ
Լոռու մարզի բնակավայրերի կանաչ գոտիներում եւ բոստանային տարածքներում մարտի առաջին տասնօրյակում գրանցվել է խոտածածկույթի 20-ից ավելի հրդեհի դեպք: Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Վաչագան Հարությունյանն ...ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Արագածոտնի մարզի անտառային տարածություններն այսուհետ կգործեն իբրեւ մեկ միասնական միավոր. «Հայանտառի» կազմում մինչ այժմ գործող Ապարանի եւ Բյուրականի երկու մասնաճյուղերը միավորվել են ու ներկայանում ...ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Ստեփանակերտի պոլիկլինիկայի նախկին շենքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն կառուցել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ բաժնետեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով` արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: ...ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
69-ամյա Ռոզա Խաչատրյանը կաթվածի պատճառով, արդեն 15 տարի է, գամված է անվասայլակին: Նա այս 15 տարիների ընթացքում չի մասնակցել հասարակական կյանքին, երբեւէ իրենց բակից դուրս չի եկել, անգամ չի այցելել իր հարազատներին, ...ԸՆԴՄԻՋՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ
Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր ՀՀ-ում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ...ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, եւ հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն թեկնածուների, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ
Շատ արագ դեմքի մաշկը թարմանում եւ հոգնածությունից ազատվում է կարտոֆիլի դիմակի օգնությամբ: Տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել 1 ձվի դեղնուց ու մի քիչ կաթ, այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Դիմակը գոլ վիճակում ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵՋՔԻ ՑԱՎԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Որպես կանոն, մինչեւ բժշկի գնալը, մենք փորձում ենք ցանկացած գանգատի դեպքում դիմել ժողովրդական բժշկության միջոցներին: Ահա դրանցից մի քանիսը. Մայիսյան կեչու բողբոջից պատրաստված թուրմ Ապրիլի վերջին ...ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՐՋԻԿ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Վերարտադրողական առողջության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բուժօգնություն է ցուցաբերվել 8 շրջիկ գինեկոլոգիական մեքենաների միջոցով: ՀՀ գլխավոր ...ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ասելով` փոխվել ...ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ
Մայամին (Ֆլորիդայի նահանգ) ճանաչվել է ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը: Ամերիկացի բնապահպանների կարծիքով, հենց այնտեղ են ամենամաքուր ջուրն ու օդը: Ուշագրավ է, որ 10 «ամենամաքուր» քաղաքների մեծ մասը ...ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈԶ
Յուրաքանչյուրս էլ կյանքում գոնե մեկ անգամ ողնաշարի շրջանում շարժման ժամանակ ցավ կամ անհարմարություն զգացած կլինենք: Մեջքի ցավը պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատն է: Նման ցավերը հաճախ ողնաշարային ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԱՖԻԱՅԻ 28 ԱՆԴԱՄՆԵՐ
Երեկ իտալական կարաբիներների կողմից անցկացված հատուկ գործողության շնորհիվ ձերբակալվել են նեապոլիտանական մաֆիայի 28 անդամներ: Ձերբակալությունները կատարվել են Նեապոլից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա ...ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ճանաչել Սերբիայից Կոսովոյի միակողմանի կարգով հռչակված անկախությունը: «Կիպրոսը՝ որպես մի պետություն, որի տարածքային ամբողջականությունն ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Մեթյու Բրայզան երեկ դատապարտել է Վրաստանում լրագրողների ազատությունը սահմանափակելու փորձերը, որոնք նախօրյակին տեղ են գտել երկրի խորհրդարանի շենքի առջեւ կայացած ընդդիմության հանրահավաքում: «Մենք ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Կենսաթոշակային իրավունք
Սոցիալական իրավունքների շարքում առանձնակի կարեւորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը: Կենսաթոշակները մեր երկրում դեռեւս բավական ցածր են՝ չնայած մոտ 60 տոկոսով բարձրացել ...ՔՆՆԱԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սկսած 2008 թվականից` միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնի նոր` միասնական համակարգով: Այսինքն` այլեւս ստիպված չի լինի դպրոցն ավարտելիս եւ բուհ ...ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների ...ՄԵՆՔ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒՄ
Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում երեկ բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԸ ԳՏԵԼ ԷՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ
Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ երեկ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: ...«ԿԸՌ, ԿԸՌ, ԱԳՌԱՎՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ԳԱԶԻ ԴԱՏԱՐԿ ԽՈՂՈՎԱԿԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 Ժամն» անընդհատ քաղաքացիներից բողոքներ ու դժգոհություններ է ստանում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման որակի ու թանկության մասին: Մարդիկ դժգոհում են, որ այդ սպասարկում իրականացնող ...ԳԴԱԼՈՎ ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում ընթացող գնաճի մասին հիմա խոսում են բոլորը: Անգամ պետական կառույցներին է այն հետաքրքրել: Պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի ...ԲՈԼՈՐՍ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ
«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որը գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին երեկ կարծիք ...ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸԷ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Մոտ ժամանակներս Ազգային ժողովը, թերեւս, երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը (ամբողջական անվանումը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրենք»), ...ԲՆԱԿԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում ...«ԴԱ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ԷՐ»
«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի ...ՊԵՏՔ Է «ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ» ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ՀԺԱՄ նախագահ, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի` ՏԻՄ հարցերով նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի հավաստմամբ` հետընտրական ժամանակաշրջանի ամենածայրահեղական դրսեւորումներն արդեն տեղի են ունեցել, ...ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԷՐ
Ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկան Աշոտ Թադեւոսյանը, ով քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել եւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կազմակերպած հանրահավաքներից ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆ
«Մենք նպատակ չենք դնում առճակատման գնալ «Գազպրոմի» հետ: Մենք նպատակ չենք դնում նոր «սառը պատերազմ» սանձազերծել Ռուսաստանի դեմ բնական գազի պատճառով: Մեր նպատակն է օգտագործել ...ԲՌՈՒՆՑՔՈՎ ՄԵԽԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՄԵԽԻ՞ ՊՐՈԲԼԵՄՆ Է, ԹԵ՞ ԲՌՈՒՆՑՔԻ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, ...ՇՆԻԿԻՆ Է՞Լ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հերթական «քաղաքական» զբոսանք-ակցիան էին կազմակերպել, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ըստ այդմ, ակցիայի ...ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ
«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. ...ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ԱՆԿՈՒՄ
Երեքշաբթի օրը Եվրոպական արժութային շուկայի աշխատանքի ավարտին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նոր անկում է տեղի ունեցել: Երեկ 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,5623 դոլար, այսինքն` երեքշաբթի օրվա առեւտրաշրջանի ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԱՅԼ՝ ՀԱՑԸ
Նախորդ տարվա աշնանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ տարի հետո մեր երկրում այնքան փող է լինելու, որ չենք իմանալու՝ ինչ անենք:
Իսկ երեկ Մամուլի Ազգային ակումբում նա ...ՍՈՒՊԵՐՔԱՂԱՔԱՊԵՏ
Ընդամենը 6 ամիս հետո ականատեսը կլինենք քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք կլինի համապետական նախորդ ընտրություններին: Առաջիկայում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին ...ԱՅՍՈՒՀԵՏ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ Է
ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ «պաշտպանելու» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ...ԱՇԽԱՐՀԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ
Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: «Նովոստի» ...ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ...ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին շուրջ 80 մարդ է ձերբակալվել Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր ...
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

