
ԸՆԴՄԻՋՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ
- Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր ՀՀ-ում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների մասին հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնավոր կարծիքները: Ստորեւ ներկայացված զույգ հարցազրույցները նվիրված են ընտրությունների եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացների փոխազդեցությունների հարցերին: Հիշեցնենք, որ նյութերը նույնությամբ տպագրվում են նաեւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում:

«Ռեգիոն» կենտրոն
- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, եւ հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն թեկնածուների, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն է:
- Հարցն այն չէ, թե արդյո՞ք ճիշտ է ընտրութունների ժամանակ ընդմիջել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցություններն, այլ այն, թե որո՞նք են դադարի պատճառները: Կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության դեպքում, ընտրությունների ընթացքում բանակցային գործընթացի ընդմիջումը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ցանկությունն է: Իսկապես, վերջին 4-5 տարիների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները ցույց տվեցին Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի պատրաստակամության բացակայությունը փոխընդունելի որոշումներ կայացնելու հարցում: Ավելին, չկար լուրջ փոխզիջումների գնալու արտահայտված քաղաքական կամք, առանց որի հնարավոր չէր խնդրի խաղաղ լուծումը: Այդ իսկ պատճառով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները մեր երկրների իշխանությունների համար բավական հարմար պատճառ են հակամարտության լուծումը հետաձգելու («սառեցնելու») համար: Ինչ վերաբերում է միջազգային միջնորդներին, ապա նրանք շատ հաճախ ընդառաջ են գնում երկու երկրներին եւ նախընտրական շրջանում հակված չեն որոշիչ «գործողությունների»: Թեեւ վերջին երկու տարիներին մենք տեսնում էինք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բարձր ակտիվությունը (համենայնդեպս, արտաքնապես դա այդպիսի տպավորություն էր թողնում) եւ բացառիկ լավատեսությունը (ինչի համար լուրջ հիմքեր մենք չենք գտել եւ չենք գտնում), որոնք կապված էին այն բանի հետ, որ հնարավոր է արագ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, մինչեւ իսկ ստորագրել կարգավորման որոշ ընդհանուր սկզբունքներ՝ նախքան Հայաստանում 2008-ի ընտրական մրցապայքարի սկսվելը:
- Ընտրությունների շրջանում բանակցային գործընթացի ընդմիջումն ընդհանուր առմամբ լա՞վ է, թե՞ վատ բանակցությունների արդյունքի համար։
- Ինչ վերաբերում է այն ընդհանուր հարցին, թե իմաստ ունի՞ ընտրությունների շրջանում լուծել ժողովրդի եւ պետության անվտանգությանը վերաբերող կարեւոր հարցեր (ներառյալ՝ հակամարտությունների լուծումը), ապա գուցե իսկապես անիմաստ է դա անելը, քանի որ ընտրությունների (ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական) արդյունքներից է կախված երկրի արտաքին քաղաքական ընթացքը: Այդ իսկ պատճառով միտք ունի սպասել ընտրությունների արդյունքներին եւ, դրանցից ելնելով` մշակել կարեւոր հարցերի լուծման քաղաքականություն (իսկապես Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո կարող են լինել էական փոփոխություններ հակամարտության կողմերի քաղաքականության մեջ): Իհարկե, այստեղ խոսքն առաջին հերթին նախագահական ընտրությունների մասին է, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում խորհրդարանի դերը ցավոք այնքան էլ մեծ չէ. մասնավորապես Հայաստանի Ազգային ժողովը մեծ կախվածության մեջ է Կառավարությունից: Նախագահական ընտրությունները` կախված իրենց արդյունքներից, կարեւոր դեր կարող են ունենալ հակամարտությունների լուծման հարցում: Ամենաթարմ օրինակը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն են: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներն արտաքին քաղաքական կարեւոր հարցերի շուրջ (Ղարաբաղյան հակամարտության լուծում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում) էապես տարբերվում են մյուս թեկնածուների դիրքորոշումներից: Այդ իսկ պատճառով` կախված նրանից, թե ով կհաղթեր ընտրություններում, շատ փոփոխություններ կարող էին կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
- Կարո՞ղ է մեկ առանձին ղեկավար ամբողջովին փոխել բանակցությունների նախընթաց փուլերի արդյունքները կամ էլ ընդունել որոշում կարգավորման վերաբերյալ։
- ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գլխավոր միջազգային ֆորմատ) 15 տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարել, պատրաստել եւ երկրներին է ներկայացրել հակամարտության լուծման տարբերակներ: Այդ պատճառով ամբողջ աշխատանքը սկզբից սկսել կամ ոչնչացնել եղածն, իմաստ չունի, առավել եւս, որ ԵԱՀԿ առաջարկների շրջանակներում լուծման իրատեսական ուղիներ արդեն իսկ գոյություն ունեն (դրանք կարելի է գտնել հակամարտության լուծման փուլային տարբերակներում): Չեմ կարծում, որ անգամ ամենալավ առաջնորդը կկարողանա հրաժարվել կամ էլ ամբողջովին փոխել հակամարտության լուծման այս կամ այն արդեն գոյություն ունեցող տարբերակները: Մեզ թվում է, որ ուժեղ առաջնորդի դերն այն կլինի, որ նա` ունենալով բարձր լեգիտիմություն եւ քաղաքական կամք, կներկայացնի Ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի որոշում: Եվ որ այդ առաջարկը կսինթեզի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մշակված եւ արդեն իսկ գոյություն ունեցող տարբերակները: Հնարավոր են, իհարկե, Ղարաբաղյան հակամարտության տարբերակների շրջանակներում, առանձին նոր եւ անսպասելի նախաձեռնություններ: Սակայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքի բացակայության պատճառով այդ ամենն անիրագործելի է, ինչը մենք հատկապես նկատել ենք վերջին տարիներին: Լուրջ որոշումների ընդունման հարցում Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի քաղաքական կամքի բացակայության պատճառով հակամարտությունը մտավ փակուղի` մեծացնելով վերջինիս ռազմական լուծման հավանականությունը:
- Որքանո՞վ կարող են Հայաստանի ընտրողների կարծիքի վրա ազդել մեր երկրի նախագահի թեկնածուների մասին Ադրբեջանում տպագրվող նյութերը։
- 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում բավական ակտիվ շահարկվում էին Ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների թեմաները: Պատճառն այն էր, որ մեծ քաղաքականություն վերադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի մոտեցումները Ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների լուծմանը լրջորեն տարբերվում են ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումներից: Այդ իսկ պատճառով, նախագահական ընտրությունների ժամանակ ադրբեջանական եւ թուրքական գործոնները, ինչպես նաեւ նախագահի այս կամ այն թեկնածուի մասին ադրբեջանական մամուլում լույս տեսնող նյութերը լրջորեն գրավում էին ՀՀ քաղաքացիների ուշադրությունը: Ավելին, նախագահի բոլոր թեկնածուները եւ իշխանամետ զանգվածային լրատվամիջոցները փորձում էին վարկաբեկել առաջին նախագահին, իբր թե նա Ղարաբաղյան հարցում բավական մեղմ դիրքորոշում ունի եւ բավական հայրենասեր չէ: Սակայն, ինչպես երեւում է քվեարկության արդյունքներից, փետրվարի 19-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անընդհատ ընթացող բազմահազարանոց հանրահավաքներից, նստացույցերից եւ երթերից, իշխանությունները եւ նրանց համար վերահսկելի նախագահի մյուս թեկնածուները ցանկալի արդյունքի չհասան: Նույնիսկ Հայաստանի ԿԸՀ-ի ակնհայտորեն ցածրացրած տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, մինչդեռ, անհատ փորձագետների եւ սոցիոլոգների գնահատմամբ, նա իրապես հաղթել է դեռ առաջին փուլում, եւ պետք է տեղի ունենար երկրորդ փուլ:
Զրուցեց Լ. ՆԱԶԱՐՅԱՆԸ
ՌԴ-Ն ՄՏՑՐԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԿԻ ՄԵՋ
Մեծ Բրիտանիան անհանգստացած է Ռուսաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակից, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր շարժումների նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքականությունից: Այդ մասին ...ԵՐԵՒԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
«Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին երեկ հայտարարել է, որ հեռուստաընկերության հաղորդումները փորձնական կարգով կարող են վերսկսվել ենթադրաբար ապրիլի 1-ին: «Կարծում ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
Ընթացքի մեջ են Չինաստանում հայ-չինական կաուչուկի գործարանի կառուցման աշխատանքները: «Նաիրիտ-2» գործարանի տնօրեն Ալբերտ Սուքիասյանն «Արմենպրեսին» ասել է, որ գործարանը կառուցվում ...ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՄԲԵՐԻ» ԱՂՅՈՒՍԱԿԸ
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է ՌԴ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչին Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային ...ԵՐԿԻՆՔՆ ՈՒ ԵՐԿՆԱՏԱԿԸ՝ ԲՐՈՆԶՈՒՄ
Հայաստանի պատմության թանգարանում բացված «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ չինական բրոնզաձույլ 46 ցուցանմուշներ են ներկայացված, այցելուներին առաջարկում է խորասույզ հայացք նետել բազմադարյա ...«ՓԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»,- ԱՍՈՒՄ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Հայաստանի սիրված երգչուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը՝ մասնակցելով նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին ու ունենալով ոստիկան ամուսին, ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ...ԹԱԼԻՆՑՈՒ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ` ՄԻՋԻՆԻՑ ՑԱԾՐ
Թամարա ԹՈՐՈՍՅԱՆԹալինը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան լանջին՝ Արտենի լեռան մոտ։ Տեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է 1828-1830 թվականներին Կարսից, Նախիջեւանից, Բայազետից եւ Ալաշկերտից գաղթածներից։ Բնակչության ...20-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՐԴԵՀՆԵՐ
Լոռու մարզի բնակավայրերի կանաչ գոտիներում եւ բոստանային տարածքներում մարտի առաջին տասնօրյակում գրանցվել է խոտածածկույթի 20-ից ավելի հրդեհի դեպք: Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Վաչագան Հարությունյանն ...ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Արագածոտնի մարզի անտառային տարածություններն այսուհետ կգործեն իբրեւ մեկ միասնական միավոր. «Հայանտառի» կազմում մինչ այժմ գործող Ապարանի եւ Բյուրականի երկու մասնաճյուղերը միավորվել են ու ներկայանում ...ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Ստեփանակերտի պոլիկլինիկայի նախկին շենքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն կառուցել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ բաժնետեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով` արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: ...ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
69-ամյա Ռոզա Խաչատրյանը կաթվածի պատճառով, արդեն 15 տարի է, գամված է անվասայլակին: Նա այս 15 տարիների ընթացքում չի մասնակցել հասարակական կյանքին, երբեւէ իրենց բակից դուրս չի եկել, անգամ չի այցելել իր հարազատներին, ...ԸՆԴՄԻՋՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ
Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր ՀՀ-ում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ...ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, եւ հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն թեկնածուների, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ
Շատ արագ դեմքի մաշկը թարմանում եւ հոգնածությունից ազատվում է կարտոֆիլի դիմակի օգնությամբ: Տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել 1 ձվի դեղնուց ու մի քիչ կաթ, այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Դիմակը գոլ վիճակում ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵՋՔԻ ՑԱՎԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Որպես կանոն, մինչեւ բժշկի գնալը, մենք փորձում ենք ցանկացած գանգատի դեպքում դիմել ժողովրդական բժշկության միջոցներին: Ահա դրանցից մի քանիսը. Մայիսյան կեչու բողբոջից պատրաստված թուրմ Ապրիլի վերջին ...ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՇՐՋԻԿ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Վերարտադրողական առողջության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բուժօգնություն է ցուցաբերվել 8 շրջիկ գինեկոլոգիական մեքենաների միջոցով: ՀՀ գլխավոր ...ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ասելով` փոխվել ...ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ
Մայամին (Ֆլորիդայի նահանգ) ճանաչվել է ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը: Ամերիկացի բնապահպանների կարծիքով, հենց այնտեղ են ամենամաքուր ջուրն ու օդը: Ուշագրավ է, որ 10 «ամենամաքուր» քաղաքների մեծ մասը ...ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈԶ
Յուրաքանչյուրս էլ կյանքում գոնե մեկ անգամ ողնաշարի շրջանում շարժման ժամանակ ցավ կամ անհարմարություն զգացած կլինենք: Մեջքի ցավը պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատն է: Նման ցավերը հաճախ ողնաշարային ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԱՖԻԱՅԻ 28 ԱՆԴԱՄՆԵՐ
Երեկ իտալական կարաբիներների կողմից անցկացված հատուկ գործողության շնորհիվ ձերբակալվել են նեապոլիտանական մաֆիայի 28 անդամներ: Ձերբակալությունները կատարվել են Նեապոլից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա ...ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ճանաչել Սերբիայից Կոսովոյի միակողմանի կարգով հռչակված անկախությունը: «Կիպրոսը՝ որպես մի պետություն, որի տարածքային ամբողջականությունն ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Մեթյու Բրայզան երեկ դատապարտել է Վրաստանում լրագրողների ազատությունը սահմանափակելու փորձերը, որոնք նախօրյակին տեղ են գտել երկրի խորհրդարանի շենքի առջեւ կայացած ընդդիմության հանրահավաքում: «Մենք ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Կենսաթոշակային իրավունք
Սոցիալական իրավունքների շարքում առանձնակի կարեւորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը: Կենսաթոշակները մեր երկրում դեռեւս բավական ցածր են՝ չնայած մոտ 60 տոկոսով բարձրացել ...ՔՆՆԱԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սկսած 2008 թվականից` միջնակարգ դպրոցի շրջանավարտը պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնի նոր` միասնական համակարգով: Այսինքն` այլեւս ստիպված չի լինի դպրոցն ավարտելիս եւ բուհ ...ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների ...ՄԵՆՔ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒՄ
Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում երեկ բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՆԴԱԿԸ ԳՏԵԼ ԷՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ
Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ երեկ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: ...«ԿԸՌ, ԿԸՌ, ԱԳՌԱՎՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ԳԱԶԻ ԴԱՏԱՐԿ ԽՈՂՈՎԱԿԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 Ժամն» անընդհատ քաղաքացիներից բողոքներ ու դժգոհություններ է ստանում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման որակի ու թանկության մասին: Մարդիկ դժգոհում են, որ այդ սպասարկում իրականացնող ...ԳԴԱԼՈՎ ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Մեր ներքին շուկայում ընթացող գնաճի մասին հիմա խոսում են բոլորը: Անգամ պետական կառույցներին է այն հետաքրքրել: Պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի ...ԲՈԼՈՐՍ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ
«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որը գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին երեկ կարծիք ...ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸԷ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Մոտ ժամանակներս Ազգային ժողովը, թերեւս, երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը (ամբողջական անվանումը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրենք»), ...ԲՆԱԿԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում ...«ԴԱ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ԷՐ»
«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի ...ՊԵՏՔ Է «ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ» ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ՀԺԱՄ նախագահ, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի` ՏԻՄ հարցերով նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի հավաստմամբ` հետընտրական ժամանակաշրջանի ամենածայրահեղական դրսեւորումներն արդեն տեղի են ունեցել, ...ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԷՐ
Ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկան Աշոտ Թադեւոսյանը, ով քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել եւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կազմակերպած հանրահավաքներից ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆ
«Մենք նպատակ չենք դնում առճակատման գնալ «Գազպրոմի» հետ: Մենք նպատակ չենք դնում նոր «սառը պատերազմ» սանձազերծել Ռուսաստանի դեմ բնական գազի պատճառով: Մեր նպատակն է օգտագործել ...ԲՌՈՒՆՑՔՈՎ ՄԵԽԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՄԵԽԻ՞ ՊՐՈԲԼԵՄՆ Է, ԹԵ՞ ԲՌՈՒՆՑՔԻ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, ...ՇՆԻԿԻՆ Է՞Լ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հերթական «քաղաքական» զբոսանք-ակցիան էին կազմակերպել, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ըստ այդմ, ակցիայի ...ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ
«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. ...ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ԱՆԿՈՒՄ
Երեքշաբթի օրը Եվրոպական արժութային շուկայի աշխատանքի ավարտին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նոր անկում է տեղի ունեցել: Երեկ 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,5623 դոլար, այսինքն` երեքշաբթի օրվա առեւտրաշրջանի ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԱՅԼ՝ ՀԱՑԸ
Նախորդ տարվա աշնանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ տարի հետո մեր երկրում այնքան փող է լինելու, որ չենք իմանալու՝ ինչ անենք:
Իսկ երեկ Մամուլի Ազգային ակումբում նա ...ՍՈՒՊԵՐՔԱՂԱՔԱՊԵՏ
Ընդամենը 6 ամիս հետո ականատեսը կլինենք քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք կլինի համապետական նախորդ ընտրություններին: Առաջիկայում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին ...ԱՅՍՈՒՀԵՏ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԵՏ Է
ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ «պաշտպանելու» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ...ԱՇԽԱՐՀԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ
Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: «Նովոստի» ...ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ...ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին շուրջ 80 մարդ է ձերբակալվել Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր ...
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՉ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՅ ՔԵԶ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
- Цветы для Элджернона
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

