
ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
- Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2008թ. հունվար-փետրվար ամիսների տնտեսական աճը կազմել է 10.1%։ Կարծես ոչինչ չի փոխվել՝ շինարարությունն է շատ աճել (22.9%), ծառայությունների ոլորտը, անգամ՝ արդյունաբերությունն է 3%-անոց աճ արձանագրել։ Վիճակը տխուր է միայն արտաքին առեւտրի ոլորտում՝ ներմուծումն աճել է 30.2 տոկոսով, արտահանումն՝ ընդամենը 6.2 տոկոսով։ Սակայն դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել, այլ՝ ո՞ւր է գնում մեր երկրի տնտեսությունն ավելի գլոբալ իմաստով։
Դատելով վերջին տարիների զարգացումներից, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա մոսկովյան այցից, ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի՝ «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցից՝ կարող ենք վստահ պնդել՝ հպարտ ու խրոխտ քայլերով գնում ենք դեպի Ռուսաստան։
Ավելի ճիշտ կլինի ասել՝ Ռուսաստանն է գալիս, ու մենք՝ հային բնորոշ հյուրասիրությամբ, ռուսներին ընդունում ենք աղուհացով։ Աղուհացի դերում հանդես են գալիս այն ընկերությունները, որոնք այժմ ռուսական կապիտալի հսկողության տակ են գտնվում։ Բազմիցս նշվել է, որ չի կարելի միանշանակ պնդել՝ լա՞վ է ռուսական կապիտալի այսչափ մեծ ներկայությունը, թե՞ ոչ։ Միանշանակ չեն նաեւ ցուցանիշները։ Օրինակ, նույն «Ռոսիյսկայա գազետա»-ի հոդվածում նշվում է, որ 2007 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 65%-ով՝ հասնելով 700միլիոն դոլարի։ Սակայն «168 Ժամի» նախորդ համարներում մենք անդրադարձել ենք, որ այդ 700 միլիոնից ավելի քան 500-ը բաժին է ընկնում ՌԴ-ից ներմուծմանը։
Հոդվածում խոսք է գնում նաեւ տնտեսության առանձին ոլորտների մասին՝ հատուկ ուշադրության արժանացնելով էներգետիկայի ոլորտը. նշվում է Իրան-Հայաստան գազամուղի աշխատանքների մասին, որի մեջ միջոցներ է ներդնում «ՀայՌուսգազարդը»։ Հիշատակվում է նաեւ Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի արդիականացման գործընթաց եւ այն, որ 2008-2010թթ. ընթացքում կորպորացիան Հայաստանի էներգետիկայի ոլորտում կներդնի 30 միլիոն դոլար։ Հոդվածագիրը հիշեցրել է նաեւ, որ Հայաստանը գազ ստանում է 1000խմ-ն՝ 110 դոլարով, այն դեպքում, երբ տարածաշրջանի հարեւանները վճարում են 230 դոլարից ոչ պակաս։ Հայաստանը ռուսների հետ համագործակցում է նաեւ ատոմային էներգետիկայի, բանկային, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներում։ Փաստորեն, մեր տնտեսական հարաբերությունները ծաղկում են ապրում։
«Ռոսիյսկայա գազետա»-ի թղթակիցը հարց է ուղղել ԿԲ նախագահ Տ. Սարգսյանին՝ ի՞նչն է նպաստում Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական կապերի առաջընթացին։ Ի պատասխան, պրն Սարգսյանը ժամանակակից տնտեսության մեջ կարեւորել է ժամանակի եւ վստահության գործոնները։ «Եթե կա փոխըմբռնում, ապա տնտեսական հարաբերություններն արագ են հաստատվում։ Մենթալիտետը, ավանդույթները, լայն մշակութային հենքը, որոնք միշտ միավորել են Հայաստանին եւ Ռուսաստանին, դառնում են նոր գործարար հնարավորությունների ստեղծմանը նպաստող կարեւոր խթան։ Եվրոպայի, Ամերիկայի հետ շատ ավելի բարդ է. նոր տնտեսական հարաբերությունների հաստատման համար ժամանակ է պետք, իսկ ժամանակը փող է»,- ասել է Տ. Սարգսյանը։ Փաստորեն, ստացվում է՝ շա՜տ խնայող ազգ ենք, գրեթե բոլոր ստրատեգիական օբյեկտները տվել ենք ռուսներին՝ փող խնայելու համար։ Մեկ էլ զարմանալի է, որ ռուսների հետ շատ ընդհանուր բաներ ունենք, հեշտ լեզու ենք գտնում, բայց արի ու տես, որ 100 միլիոն դոլարի դիմաց նրանք մեզնից վերցնում են մի քանի գործարան։ Իսկ ահա «դժվար» ամերիկացիները մինչ այժմ Հայաստանին տրամադրել են 1 միլիարդ դոլարից ավելի օգնություն։
Ի դեպ, «Ռոսիյսկայա գազետա»-ի հաջորդ հարցը վերաբերում է հենց օգնության թեմային՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին տրամադրվելիք 235 միլիոն դոլարին։ Լրագրողը, մասնավորապես, հարցրել է, թե ծրագրի հնարավոր կասեցումն ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության վրա։ Տ. Սարգսյանի պատասխանն անչափ հետաքրքիր է, այդ պատճառով կանդրադառնանք մաս-մաս։ «Իհարկե, այդ ծրագիրը շատ կօգներ Հայաստանին։ Սակայն մենք ավելի շատ հենվում ենք մեր սեփական տնտեսական պոտենցիալի վրա։ Հայաստանը կշարունակի ընթանալ շուկայական ռեֆորմների ճանապարհով»,- փաստորեն, Տ. Սարգսյանն անուղղակիորեն հաստատում է, որ ծրագիրը սառեցվելու է։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ օրեր առաջ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը շատ լավատեսորեն էր տրամադրված այս հարցում։ Շարունակենք Տ. Սարգսյանի պատասխանը. «Եվ այն ցուցանիշները, որոնք արդեն կան եւ անպայման կլինեն, թույլ կտան մեր ամերիկացի գործընկերներին՝ վերանայել իրենց որոշումը եւ վերականգնել ծրագիրը»։ Մինչեւ առաջ անցնելը նշենք, որ հայաստանյան ԶԼՄ-ներից մեկում այս ամենի մասին պատմող նյութը վերնագրվել էր՝ «Հայաստանի ցուցանիշները ամերիկացիներին ստիպել է փոխել իրենց որոշումը»։ Նախ՝ Տ. Սարգսյանը խոսել է ոչ թե «ստիպելու», այլ «թույլ տալու» մասին, եւ երկրորդ՝ նրա ապառնի ժամանակաձեւը (թույլ կտան) փոխվել-դարձել է ներկա վաղակատար «ստիպել են»։ Սակայն սրանք, իհարկե, մանրուքներ են։ Կարեւորն այն է, որ Տ. Սարգսյանի խոսքերից ստացվում է՝ ամերիկացիները ծրագրի շարունակել-չշարունակելու հարցը որոշում են՝ ելնելով մեր տնտեսական ցուցանիշներից։ Իսկ մենք մտածում էինք՝ լրիվ ուրիշ չափանիշներ կան. ժողովրդավարություն, արդար կառավարում եւ այլն։ Փաստորեն մենք բոլորս թյուրիմացության մեջ ենք եղել։ Եվ, վերջապես, պատասխանի վերջին մասը. «Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ներկայումս առկա մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում նաեւ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսական աջակցության ժամանակավոր դադարեցումը։ Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունների ակտիվացումը վկայում է, որ Հայաստանում ֆինանսա-տնտեսական հիմնախնդիրները հաղթահարելի են»։ Պատասխանի այս վերջին մասը կարելի է 2 ձեւով հասկանալ. առաջին՝ ուղղված ամերիկացիներին՝ պա՛հ, վախեցրիք, էլի, մենք մեր խնդիրներն առանց ձեզ էլ կլուծենք, մեզ մի ասեք` որը որից հետո է, եւ երկրորդ՝ ուղղված ռուսներին՝ տեսնո՞ւմ եք մենք ձեզ ինչքան ենք սիրում, այնքան, որ Արեւմուտքի հետ էլ գժտվեցինք, Բուշն էլ չշնորհավորեց։ Դե, մի քիչ էլ դուք մեզ սիրեք ու ձեր սերն արտահայտեք «քեշ» փողով ու՝ ոչ միայն։
Ռուսները կարծես իրենց «հա»-ն էն գլխից են ասել։ Ու երեւի թե կսկսեն մեզ սիրել ավելի խորը եղբայրական սիրով՝ ինչպես վայել է ռազմավարական գործընկերներին։ «Մանր- մունր» հարցերի շուրջ էլ (գազի գին, երկաթգիծ եւ այլն) կարելի է համաձայնության գալ. չէ՞ որ մենք իրար ավելի լավ ենք հասկանում, քան Արեւմուտքին։ Միակ խնդիրը, թերեւս, այն է, որ սիրո «օբյեկտ» չի մնացել՝ այդ սիրուն ավելի առարկայական տեսք տալու համար։ Չնայած՝ ո՞վ գիտի, ով փնտրում է, նա գտնում է։
Չնայած դեպի Ռուսաստան տանող մեր բռնած ուղուն՝ մենք անդրադարձանք միայն տնտեսական կամ «փողային» կտրվածքով, խնդիրն ավելի լայն շրջանակ ունի։ Այսինքն, մենք դառնում ենք ռուսների անբաժան ուղեկիցը՝ երկար ժամանակով ու ամեն հարցում։ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի համար այլեւս դժվար կլինի իր արեւմտյան գործընկերների հետ զրուցել մեր աննման «կոմպլեմենտարության» մասին, քանի որ արդեն անգամ կանաչի ծախողներին պարզ դարձավ, որ մենք դառնում ենք «սուպեր ռուսամետ»՝ ամերիկյան կրթությամբ արտգործնախարարով։ Դժվար է ասել՝ արտաքին քաղաքական կուրսի նման ակնհայտ բեւեռացումը հետընտրական զարգացումների արդյո՞ւնքն էր, թե՞ ընտրություններն էին այդ բեւեռացման արդյունքը։ Այսինքն՝ կդառնայի՞նք մենք այսպես վառ արտահայտված ռուսամետ, եթե չլինեին փետրվարի 19-ը ու դրան հաջորդած դեպքերը։ Թե՞ այդպիսին էինք, պարզապես հիմա դա երեւաց։ Այստեղ տեղին է հիշեցնել ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի խոսքերը՝ 2006թ. «168 Ժամին» տված հարցազրույցից. «Հայաստանի համար կարեւոր է ունենալ մեկը, ով հնարավորություն կունենա սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը: Կարծում եմ, Հայաստանի համար վտանգավորը չափից դուրս կախվածությունն է Ռուսաստանից: ՀՀ-ն բավարար կերպով չի գնահատում իր ռազմավարական դերը եւ գերագնահատում է ՌԴ-ի դերը: Հայաստանում կցանկանայի տեսնել այնպիսի առաջնորդի, որը հնարավորություն կունենա ու ճարպիկ կլինի՝ թույլ չտալու համար, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի հերթական գերին»,- կարծում ենք՝ անկախ նրանից՝ Ռիչարդ Գիրագոսյանին համարում են «Ամերիկայի մարդ», թե ոչ, այս խոսքերի հետ դժվար է չհամաձայնել։
Իսկ մենք, անկախ ամեն ինչից, հպարտ ու խրոխտ քայլերով գնում ենք (կամ մեզ տանում են) դեպի Ռուսաստան՝ քառակողմ կոալիցիայով, որի կողմերից մեկը ժամանակին հրաժարական տվեց ՆԱՏՕ-ասիրական իր պատկերացումները հրապարակայնորեն արտահայտելու համար, մյուսն էլ՝ ավանդաբար ռուսների հետ չունի։ Եվ դեպի Ռուսաստան գնում ենք ոչ միայն այն պատճառով, որ իրար հետ լավ ենք, այլ՝ ուրիշ գնալու տեղ, ցավոք սրտի, չունենք։
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրությունների ավարտից հետո քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է սկսել գրել իր կոլեգաների` ...ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ
Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական ...ԻՆՏԵՐՆԵՏԸ` ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: ...ԵՐԲ ՉԵՍ ԿԱՌՈՂ ՊԱՐԵԼ...
«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։
Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ ...«ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում: ...«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է... Հետո ինչ-որ ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարեւանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլեւս չի վերադարձել, չի վերադարձել նաեւ հարեւանը` ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
«168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել էինք շինանյութի թանկացմանը, ինչի հետեւանքով, ըստ որոշ կանխատեսումների` կթանկանա նաեւ անշարժ գույքը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «ESKՕ» ...ԱՆՄԵՂ ԶՈՀ
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն ...ՓՈԹՈՐԻԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր ...ԱՎՏՈՎԹԱՐ
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ ...ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» ...«ՀԱՅԼՈՒՐ» ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ
«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ
Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: ...ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ ...ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում մարտի 23-ին մեկնարկել է 3-օրյա հայ-չինական գործարար համաժողով, որի շրջանակներում Չինաստանից Հայաստան են այցելել մի քանի տասնյակ խոշոր գործարարներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ...«ՍԱ ՈՒՆԻ ՄԵԿ ԱՆՈՒՆ՝ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ...ՊԵՏՔ Է ՊԱՏՃԱՌԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ
«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, ...ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան:
Ս. Սարգսյանի առաջին ...ԻՆՉ-ՈՐ ՄՈՒԿ Է ՄՏԵԼ ՅՈՒՂԻ ԿԱՐԱՍԸ
Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ ...ԶԲՈՍՆԵԼ ԷԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞
Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում ...ԾԱՎԱԼԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ
ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ...ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Ազգային վիճակագրական ...ՎԵ՞ՐՋ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ
Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: ...ԵԼՔԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ ...8 ՀՈԳԻ ԴԵՌԵՒՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: ...ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՆՀԱՏՈՒՅՑ
Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան ...ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց ...ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի լույս 30-ի գիշերը` ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
1«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: ...
ՇԵՆՔ Է ՈՒԶՈՒՄ
ԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԱՃ ԿԱ
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ԽԵՂՃ ՀԱՍՈ...»
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

