
ԻՆՉ-ՈՐ ՄՈՒԿ Է ՄՏԵԼ ՅՈՒՂԻ ԿԱՐԱՍԸ
- Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր մարմինը հանրահավաքներ արգելելու իրավունք էր ստանում:

Օրինագծի այս փոփոխություններն այնքան հապճեպ էին արվել, որ անգամ մոռացել էին դրանց տակ գրել հեղինակների անունները: Իսկ երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նկատել էին այդ բացը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասել էր, թե օրենքի համահեղինակ են բոլոր այն 70 պատգամավորները, որոնց նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստը, որտեղ էլ բլից կարգով անցկացվեցին այդ փոփոխությունները: Վերջապես կոնկրետ ո՞վ կամ ովքե՞ր են այս օրինագծի հեղինակները: Այս հարցը երեկ լրագրողներն ուղղեցին «Հայելի» ակումբում հյուրընկալված ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանին, ով ԱԺ-ում ներկայացրել էր օրենքում առաջարկվող փոփոխությունները: Սակայն առաջարկների հեղինակների կոնկրետ անուններ նշելու լրագրողների խնդրանքին Ռ. Պետրոսյանը երեկ այսպես արձագանքեց. «Ես չեմ ուզում ասել, որովհետեւ կարող է իրենք չուզեն, որ ես ասեմ: Կոալիցիոն բոլոր 4 խմբակցություններից էլ եղել են»:
Այնուամենայնիվ, նա տվեց իր եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի անունները: Պարոն Պետրոսյանը պարզել է, որ «այս ընթացքում» միշտ չէ, որ իշխանությունները ճիշտ են եղել իրենց գործողություններում: Խոսքը ոչ թե ցուցարարներին ցրելու ժամանակ զենքի գործածման մասին է (անգամ գլխավոր դատախազը խոստովանեց, որ ցուցարարներից 4-ը զոհվել են հրազենային վնասվածքներից), այլ այն մասին, որ իշխանությունն իր անելիքը պետք է ավելի շուտ աներ: «Ես այդ դեպքերից 4 օր առաջ ասացի, որ պետք է շուտ կանխվի այդ ընթացքը: Ես որպես տարիքով մարդ եւ փորձ ունեցող՝ զգում էի, որ դա գնալու է դրան, վերջանալու է, վերջին հաշվով, ողբերգությամբ: Եվ ասեցի՝ շուտ կանխեք,- ասում էր Ռ. Պետրոսյանը՝ հավելելով,- Չկանխվեց իշխանությունների կողմից՝ ավելի շուտ, եւ այդ չորս օրվա ընթացքում ավելի մեծ բարդություններ ստեղծվեցին, որովհետեւ մարդիկ հավաքագրվեցին, բերվեցին Ազատության՝ Թատերական հրապարակ: Այնտեղ հիմա քննությունը գնում է, ըստ Դատախազության տվյալների, օգտագործվել է նաեւ խմիչքներ, թմրեցուցիչ նյութեր, փող է տրվել, որ մարդիկ գան, որ գիշերները մնան այդտեղ եւ տպավորություն ստեղծեն, որ ժողովուրդը մեծ զանգվածով դեմ է այս իշխանություններին եւ այլն: Եվ այդ բոլորի արդյունքում հավաքվեց էնտեղ զենք. դուք բոլորդ տեսել եք փայտեր, քարեր, նաեւ հարմարեցված մարմնական վնասվածքներ հասցնելու համար երկաթյա ձողեր»:
Իսկ դիտարկմանը, թե նման կարգի բաներ ցանկացածի տանն էլ կարող են նկարել, պրն Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Այո, եթե ուզեն՝ կնկարեն: Եթե կա, պետք է նկարեն»: «Չէ, լինի-չլինի՝ կարող են նկարել»,- նկատեց ասուլիսը վարողը, ինչին էլ ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Եթե կա, կնկարեն: Դե, արդեն ուրիշ ուղղությամբ ենք գնում: Օպերատիվ հետախուզական օրենքն ընդունելու ժամանակ մենք ինքներս ասում էինք, որ այդ նկարելը եւ այլն, պիտի չլինի: Բայց դե բոլոր երկրներում կա, եւ, անկախ նրանից, մենք այդ օրենքն ընդունեինք-չընդունեինք, մեկ է՝ պետական անվտանգության մարմիններն իրականացնում են այդ գործողությունները, եթե նույնիսկ... : Ավելի լավ է մենք օրենքն ընդունենք, օրենքով շարժվենք, քան թե առանց օրենքի լսեինք մարդկանց, գաղտնի նկարեինք եւ այլն»: Այնուհետեւ Ռ. Պետրոսյանը պնդեց, թե կոալիցիոն ուժերի ընտրազանգվածը 4 անգամ ավելի մեծ է, քան ՀՀ առաջին նախագահի համակիրների քանակը: Այդ դեպքում ինչո՞ւ են արգելում հանրահավաքները, եթե իսկապես ընդդիմադիրների քանակն այդքան քիչ է: Այս անգամ էլ Ռ. Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է մի մուկ մտնելով յուղի կարասը՝ հարամում ամբողջը: «Ինձ համար մի մարդու կյանքն ավելի թանկ է, քան թե մի ամիս հանրահավաք անելը: Կարելի է երկու ամիս հանրահավաք չանել, բայց մարդիկ չզոհվեն: Եթե դուք այլ կերպ եք մտածում, դա էլ հանգեցնում է նրան, ինչ որ եղավ»,- ասում է Ռ. Պետրոսյանը: Այստեղ արդեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, ով եւս «Հայելի» ակումբի հյուրն էր, նկատեց, որ խախտվում է անմեղության կանխավարկածը:
«Մենք չգիտենք, թե ով է ում սպանել»,- ասաց նա: «Ավելի լավ է արգելվի հանրահավաքը, ժամանակավոր, քան թե մարդ զոհվի»,- շարունակեց Ռ. Պետրոսյանը: Լ. Ալավերդյանն էլ փաստեց, որ մարդ չպետք է զոհվի ամեն պարագայում: ՀՀԿ-ական պատգամավորն էլ ասաց, թե հանրահավաքները կարգելվեն առավելագույնը երեք ամիս, ինչից հետո հարուցված քրեական գործերն, ըստ նրա, կգնան դատարան: Տիկին Ալավերդյանը նկատեց, որ չի կարելի մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ հանրահավաքների անցկացումը, կապել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության հետ: Երեկվա քննարկման ընթացքում հարցերի մեծ մասն ուղղված էր իշխանության ներկայացուցչին՝ Ռ. Պետրոսյանին:
Վերջինս գտնում է, որ «Ժառանգությունն» ամեն ինչին սեւ ակնոցներով է նայում, եւ «այս ընթացքում» այդ խմբակցության ամենալավ գործողությունը կատարել է Արմեն Մարտիրոսյանը՝ մարտի 1-ին դանակահարվելու գնով փրկելով մի ոստիկանի: Իսկ պատասխանելով հարցին, թե մի՞թե օրենքի խախտում չէ այն, որ Ոստիկանությունն Ազատության հրապարակում խուզարկություն է արել առանց ընթերակաների, Ռ.Պետրոսյանն ասաց, որ եթե արձանագրությունը կազմվել է առանց ընթերակաների, ապա դա օրենքի կոպիտ խախտում է: Իսկ լրագրողներից մեկի՝ «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի տղան եւ հայրն Էջմիածնում դաժան ծեծի են ենթարկել 3 հոգու...» հարցը Ռ. Պետրոսյանն ընդհատեց. «Սպանել են, ոչ թե ծեծել»: Երբ լրագրողը շարունակեց հարցը, փաստելով, որ ծեծվածներից մեկը մահացել է, մյուս երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել, ու փորձեց կատարվածի առնչությամբ ստանալ Ռ. Պետրոսյանի գնահատականը, վերջինս վստահեցրեց, որ «ինչպես մյուս հանցագործներին, նրանց եւս պետք է կալանավորել եւ դատել օրենքի ամենայն խստությամբ»: «Դուք հավատո՞ւմ եք, որ Սեյրան Սարոյանի տղան դատվելու է» հարցին էլ Ռ. Պետրոսյանը պատասխանեց. «Այո: Վարդան Ղուկասյանի տղայի համար էլ չէիք հավատում: Համենայնդեպս, նա պատասխան տվեց, թեկուզ քիչ, իմ կարծիքով՝ քիչ»:
ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրությունների ավարտից հետո քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է սկսել գրել իր կոլեգաների` ...ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ
Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական ...ԻՆՏԵՐՆԵՏԸ` ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: ...ԵՐԲ ՉԵՍ ԿԱՌՈՂ ՊԱՐԵԼ...
«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։
Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ ...«ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում: ...«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է... Հետո ինչ-որ ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարեւանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլեւս չի վերադարձել, չի վերադարձել նաեւ հարեւանը` ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
«168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել էինք շինանյութի թանկացմանը, ինչի հետեւանքով, ըստ որոշ կանխատեսումների` կթանկանա նաեւ անշարժ գույքը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «ESKՕ» ...ԱՆՄԵՂ ԶՈՀ
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն ...ՓՈԹՈՐԻԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր ...ԱՎՏՈՎԹԱՐ
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ ...ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» ...«ՀԱՅԼՈՒՐ» ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ
«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ
Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: ...ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ ...ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում մարտի 23-ին մեկնարկել է 3-օրյա հայ-չինական գործարար համաժողով, որի շրջանակներում Չինաստանից Հայաստան են այցելել մի քանի տասնյակ խոշոր գործարարներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ...«ՍԱ ՈՒՆԻ ՄԵԿ ԱՆՈՒՆ՝ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ...ՊԵՏՔ Է ՊԱՏՃԱՌԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ
«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, ...ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան:
Ս. Սարգսյանի առաջին ...ԻՆՉ-ՈՐ ՄՈՒԿ Է ՄՏԵԼ ՅՈՒՂԻ ԿԱՐԱՍԸ
Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ ...ԶԲՈՍՆԵԼ ԷԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞
Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում ...ԾԱՎԱԼԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ
ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ...ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Ազգային վիճակագրական ...ՎԵ՞ՐՋ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ
Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: ...ԵԼՔԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ ...8 ՀՈԳԻ ԴԵՌԵՒՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: ...ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՆՀԱՏՈՒՅՑ
Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան ...ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց ...ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի լույս 30-ի գիշերը` ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
1«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: ...
ՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆՇՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԱՆՏՈՆԻՈ ՏԱԲՈՒԿԻ «ԵՐԱԶՆԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԳՐՔԻՑ
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

