
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
- «168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել էինք շինանյութի թանկացմանը, ինչի հետեւանքով, ըստ որոշ կանխատեսումների` կթանկանա նաեւ անշարժ գույքը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «ESKՕ» կոնցեռն ՓԲԸ հիմնադիր նախագահ Սարգիս Աղաբեկյանի հետ:

- Նախընտրական եւ հետընտրական շրջանում անշարժ գույքի առքուվաճառքի առումով ավելի պասիվ վիճակ էր: Այդ վիճակը դեռ շարունակվո՞ւմ է:
- Նորաստեղծ հայկական պետության ձեւավորման ամբողջ 16 տարիների ընթացքում երեւի առաջին դեպքն էր, որ ընտրությունների գործընթացը էականորեն չազդեց անշարք գույքի շուկայական գնի վրա, նկատի ունեմ` նվազեցման միտումով: Դա, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ շուկան ամրացել է, առաջարկը եւ պահանջարկը համապատասխանում են իրար, եւ պահանջարկի ռեալ աճ կա շուկայում: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ նախորդ տարիների ընթացքում Հայաստանում անշարժ գույքի ոլորտում գրանցվել է 24-28 տոկոս տարեկան աճ` դրամային արտահայտությամբ, եւ կարող ենք ասել, որ այս տարի նույնպես գնաճ լինելու է` կախված պահանջարկի ծավալից: Բացի այդ, որոշակի սեկտորներում ընդհանրապես` առեւտրի տարածքներ, ավարտված բնակարան եւ այլն, նմանատիպ հատվածներում գների աճ կա` անկախ իրավիճակից` ընտրությո՞ւն է, թե՞ ընտրություն չի: Իսկ նախընտրական եւ հետընտրական այս ժամանակահատվածում միայն կարող ենք ասել, որ գործարքների քանակն է մի փոքր նվազել: Բայց, որ այն բերել է գների անկման, նմանատիպ հաստատում չենք կարող տալ, որովհետեւ ըստ ուսումնասիրությունների, այն առաջարկը եւ պահանջարկը, որ կան, չեն խոսում գների նվազեցման մասին: Նաեւ ուզում եմ նշել, որ նախընտրական ժամանակահատվածում եթե բիզնես-պրոյեկտների մասով գործընթացների սառեցում կար, հիմա նմանատիպ սառեցումներ չեն նկատվում, հետաքրքրությունը մարդկանց մոտ աճում է: Իհարկե, ասել, որ ընդհանրապես ընտրական գործընթացները չեն ազդում շուկայի վրա, սխալ կլինի, բայց ուզում եմ լավատեսությամբ նշել, որ շուկան այնքան է ամրացել, որ հետընտրական ժամանակահատվածի որոշակի գործընթացներ շուկայի որակի վրա ըստ էության չեն ազդել:
- Շուկայի որակի վրա` հասկանալի է: Բայց հաշվի առնելով երկրի անկայուն քաղաքական իրավիճակը` արտասահմանյան ներդրողներն արդյո՞ք կշարունակեն այստեղ անշարժ գույք գնել:
- Ներդրումային պրոյեկտների հետ կապված, ես նշեցի, որ որոշակի սառեցում կա: Ներդրումային ծրագրերն, ըստ էության, կապված են այն կապիտալի ծավալի հետ, որոնք հաշվի են առնում ներդրումից առաջ բազմաթիվ գործոններ: Բայց նաեւ ուզում եմ նշել, որ Հայաստանը դեռ այն երկրների շարքին է պատկանում, որտեղ անշարժ գույքի ոլորտում ներդրումները բավական էական շահույթ են բերում: Հետեւաբար՝ այդ շահույթի նորմայով կոմպենսացվում են թվացյալ այս կամ այն ռիսկերը:
- Իսկ անշարժ գույքի շուկայում պարբերաբար նկատվող գնաճը չի՞ նպաստում նրան, որ նույն արտասահմանյան ներդրողները նախընտրեն որեւէ ավելի կայուն ու զարգացած երկրում (ասենք, եվրոպական) անշարժ գույք ձեռք բերել:
- Եվրոպայում ես ինքս շուրջ մեկ ամիս մոնիտորինգ եմ անցկացրել: Մոտ 30 եվրոպական քաղաքներում ուսումնասիրել ենք անշարք գույքի գների աճի դինամիկան, զարգացման միտումները, եւ ես այլ կարծիքի եմ: Եվրոպայում այսօր անշարժ գույքի գները կանգնած են, եւ իրացվելիությունը շատ ցածր է: Դրա պատճառն այն է, որ եվրոպական տնտեսության վիճակն այնքան էլ լավ չէ, իհարկե, ստաբիլ է, բայց լավ չէ: Համախառն ներքին արդյունքը միջինը տարեկան աճում է մոտավորապես 1.8-2 տոկոսով: Միեւնույն ժամանակ եվրոպացիներն ապահովված մայրցամաքի ներկայացուցիչներ են եւ իրենց գույքային պահանջներն ըստ էության վաղուց են բավարարել: Այսինքն, պահանջարկն այնտեղ նվազ է, եւ դա բերում է թե՛ գների սառեցմանը, թե՛ իրացվելիության տոկոսի նվազեցման: Անգամ ունենք փաստեր, որ ներկայումս Իսպանիայում, որտեղ մեծ քաղաքաշինական ծրագրեր են իրականացնում, խնդիր կա այդ կառուցված գույքն ուղղակի իրացնելու: Հայաստանի պարագայում մի քիչ այլ է: Միեւնույն ժամանակ պետք է նշենք, որ այսօր կա աշխարհասփյուռ հայություն, որոնց մի մասն իրենց գույքը վաճառեց, ու հայրենիքի հետ կապը պահպանելու համար այստեղ բնակարան են ձեռք բերում:
- Վերջին մի քանի ամիսների ընթացքում կտրուկ բարձրացել են շինանյութի գները: Դա որքանո՞վ կնպաստի բնակարանների թանկացմանը կամ արդեն չի՞ նպաստել:
- Բնակարանների գների վրա ազդում են մի շարք գործոններ` հողատարածքի գինը, որը գնալով աճում է, քանի որ կառուցապատման համար հողատարածքների քանակը խիստ կրճատվել է: Իսկ այն հողատարածքները, որոնք կարող են ներկայումս կառուցապատվել, ծանրաբեռնված են այլ անշարժ գույքով, հետեւաբար՝ դրանք իրացնելը կամ քանդելը բերում է հողատարածքի բարձր ինքնարժեքի: Երկրորդը` կոմունիկացիաների գինն է, քանի որ դա նույնպես թանկանում է: Եվ վերջապես` գների աճը պայմանավորված է շինանյութի, շինարարության հետ կապված հարկերի գնով: Սրանք այն բոլոր գործոններն են, որոնք էապես անդրադառնում են շինության ինքնարժեքի վրա: Շինանյութերի գների իմաստով իհարկե թանկացում կա ու շարունակվելու է: Դա պայմանավորված է նրանով, որ ըստ էության փողն արժեզրկվում է` անկախ արտարժույթից: Աշխարհում փողի քանակը գնալով ավելանում է: Շինանյութը մի ապրանքատեսակ է, որի ինքնարժեքը բաղկացած է արտադրական ծախսերից (իսկ ամբողջ աշխարհում վառելիքը թանկանում է), տեղափոխման ծախսերից, մաքսազերծման ծախսերից, ամբողջ արժեքի համագումարից: Եթե բոլոր գործոններն ուսումնասիրում ենք, ապա կարելի է տեսնել, որ շինանյութի գները թանկանալու են: Միեւնույն ժամանակ թանկանում է աշխատուժը: Եթե նախկինում շինարարության ոլորտում աշխատողները կարող էին աշխատել 2500-3000 դրամով, ապա այսօր 5000 դրամով են աշխատում: Փոխվել են նաեւ տեխնիկական պայմանները: Այն տեխնիկական պարամետրերը, որով կառուցում էին 10-15 տարի առաջ, հիմա չեն կիրառվում: Ներկայիս տեխնիկական հագեցվածությունն ավելի բարձր է: Օրինակ, երկրաշարժից հետո կիրառում են 9 բալանոց սեյսմիկ կայունության համակարգ, ինչը բերում է թե՛ երկաթի, թե՛ բետոնի ծավալների մեծացման: Շուկայի իմաստով մրցակցությունն այնքան մեծ է, որ կառուցապատողները ստիպված են լավ կառուցել: Այս բոլոր գործոնները թույլ են տալիս ասել, որ շուկայում գների աճ` պայմանավորված ինքնարժեքով, նույնպես լինելու է, ուղղակի եթե գների աճը ավելի քիչ լինի, քան շինանյութի եւ մնացած ապրանքների, ծառայությունների արժեքը, դա պետք է կոմպենսացվի զուտ կառուցապատողի շահույթից:
- Մի կողմից՝ էլիտար շենքեր են կառուցվում, մյուս կողմից՝ անընդհատ խոսվում է ժողովրդի սոցիալական ցածր մակարդակի մասին: Արդյոք էլիտար տներն իրենց գնորդին գտնո՞ւմ են:
- Զուտ շուկայի առումով՝ այն, ինչ կառուցվում է, վաճառվում է, չի մնում: Կարող է վաճառվել մի քանի ամսվա ընթացքում, բայց որ վաճառվում է, հաստատ է, այլապես ոչ ոք չի կառուցի: Կապիտալն ավելի զգայուն է, քան մեր սուբյեկտիվ ցանկությունը: Նախ, այսօր Երեւանում կառուցվող շատ քիչ շենքեր կարելի է էլիտար անվանել, քանի որ մասամբ են դրա չափանիշներին համապատասխանում, հիմնականում չեն էլ համապատասխանում: Բայց այն, ինչ կառուցվում է, պահանջարկ ունի: Օրինակ, Հյուսիսային պողոտայի հետ կապված եթե նախկինում խոսքը գնում էր մեկ քառակուսի մետրը 300-350 հազար դրամի մասին, ապա այսօր արդեն 650.000 դրամով գնելը բարդ է: Իսկ նորոգած բնակարանի մեկ քառակուսի մետրի գինն արդեն տատանվում է 1 միլիոնից 1 մլն 200.000 դրամի սահմաններում: Իհարկե, գները բավական բարձր են այն մարդկանց համար, ովքեր նման գումարներ չունեն: Սակայն նմանատիպ պահանջարկը ըստ էության ներկայացվում է թե՛ որոշ տեղացիների, թե՛ օտարերկրացիների, թե՛ սփյուռքի ներկայացուցիչների կողմից: Որովհետեւ սփյուռքի իմաստով սրանք այնքան էլ բարձր գներ չեն: Օրինակ, Իսպանիայում, այն էլ` ոչ այնքան լավ քաղաքներում մեկ քառակուսի մետրն արժե 2500 եվրո, երբեմն` 7-8000 եվրո, որոշ տեղերում` 10.000 եվրո: Հայաստանում եթե հանրապետության կտրվածքով միջինացնենք գինը, ապա կստացվի 1 քառակուսի մետրը մոտ 500 եվրո: Երեւանում միջին գինը` մեկ ք/մ-ն, արժե 800-900 եվրո: Իհարկե, գների աճման առումով այլ շուկաներից հետ ենք մնում: Օրինակ, Ուկրաինայում այսօր շենքեր կան, որտեղ 1 քմ-ի արժեքը հասնում է 30.000 դոլարի: Երեւանում այսօր գների իմաստով եթե համարժեքության սկզբունքը վերցնենք, ամենաթանկ բնակարանները 1.2 միլիոն դրամից առայժմ չեն անցնում: Շուկայի իմաստով եթե կառուցողը գոնե նվազագույն շահույթ չհետապնդեց, ներդրում չի կատարի:
- Ձեր կանխատեսումներով, առաջիկայում անշարժ գույքի գինը որքանո՞վ կբարձրանա:
- Իմ անձնական կարծիքն է, չեմ կարող հաստատել, ժամանակը ցույց կտա: Բաց այս տարի ես կանխատեսում եմ անշարժ գույքի մոտ 17-18 տոկոս գնաճ: Իսկ որոշակի սեկտորներում` մոտավորապես 20-25, նույնիսկ` 30 տոկոս:
ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրությունների ավարտից հետո քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է սկսել գրել իր կոլեգաների` ...ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ
Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական ...ԻՆՏԵՐՆԵՏԸ` ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: ...ԵՐԲ ՉԵՍ ԿԱՌՈՂ ՊԱՐԵԼ...
«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։
Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ ...«ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում: ...«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է... Հետո ինչ-որ ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարեւանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլեւս չի վերադարձել, չի վերադարձել նաեւ հարեւանը` ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
«168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել էինք շինանյութի թանկացմանը, ինչի հետեւանքով, ըստ որոշ կանխատեսումների` կթանկանա նաեւ անշարժ գույքը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «ESKՕ» ...ԱՆՄԵՂ ԶՈՀ
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն ...ՓՈԹՈՐԻԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր ...ԱՎՏՈՎԹԱՐ
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ ...ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» ...«ՀԱՅԼՈՒՐ» ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ
«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ
Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: ...ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ ...ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում մարտի 23-ին մեկնարկել է 3-օրյա հայ-չինական գործարար համաժողով, որի շրջանակներում Չինաստանից Հայաստան են այցելել մի քանի տասնյակ խոշոր գործարարներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ...«ՍԱ ՈՒՆԻ ՄԵԿ ԱՆՈՒՆ՝ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ...ՊԵՏՔ Է ՊԱՏՃԱՌԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ
«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, ...ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան:
Ս. Սարգսյանի առաջին ...ԻՆՉ-ՈՐ ՄՈՒԿ Է ՄՏԵԼ ՅՈՒՂԻ ԿԱՐԱՍԸ
Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ ...ԶԲՈՍՆԵԼ ԷԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞
Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում ...ԾԱՎԱԼԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ
ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ...ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Ազգային վիճակագրական ...ՎԵ՞ՐՋ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ
Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: ...ԵԼՔԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ ...8 ՀՈԳԻ ԴԵՌԵՒՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: ...ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՆՀԱՏՈՒՅՑ
Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան ...ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց ...ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի լույս 30-ի գիշերը` ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
1«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: ...
ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԱՃ ԿԱ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՌ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

