
«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
- Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է... Հետո ինչ-որ իրեր է աննպատակ տեղափոխում մի տեղից մյուսը, խոսում, խոսում է: Գլուխս պտտվում է, որովհետեւ տիկին Լիլյայի լարվածությունը բոլորիս վրա է անդրադառնում, բոլորս դյուրագրգիռ ենք դառնում, բայց լռում ենք, որովհետեւ հասկանում ենք նրան: 42-ամյա այս կնոջ չորս երեխաներից ավագը` Սվետլանան, միկրոցեֆալիա հիվանդությունն ունի: «Չգիտեմ, էլ չեմ դիմանում, երբ տեսնում եմ, որ երեխաս ձեռքից գնում է...»,- ասում է տիկին Լիլյան ու հոգնած ընկնում է բազմոցի վրա: Աչքերը լցնելով նորից ոտքի է կանգնում, որովհետեւ իրեն չի կարելի թույլ երեւալ, որովհետեւ Սվետլանայի գոյությունը կախված է մոր համբերատարությունից ու կամքի ուժից: «Ես իրավունք չունեմ թուլանալու»,- ասում է նա ու նորից սկսում է Սվետլանային ամբողջ ծանրությամբ գրկել, կողքի շրջել, պառկեցնել ու նստացնել, այնպես դիրքավորել, որ աղջիկն իրեն հարմարավետ զգա: Սվետլանայի անօգնական ճիչերը բոլորիս հոգեկան աշխարհը տակնուվրա են անում, փայտացած մարմինն ուզում է տեղաշարժել, բայց ի տարբերություն մեզ` նա չի կարողանում մարմինը կառավարել: Աղջիկն անզորությունից բղավում է, ձեռքերը ցնցվելով դողում են, թերզարգացած մարմինն ընդունակ չէ որեւէ դիրքի հարմարվել: Տիկին Լիլյային հարցնում եմ` «Ինչո՞ւ է էսպես լացում, ցավե՞ր ունի»: Ասում է` «Հա՛, էս եղանակին շատ վատ է զգում: Ճնշումն ընկնում է, ցնցվում, վատանում է: Դեղորայք եմ տալիս, բայց, միեւնույն է... չի օգնում»: Սվետլանան նաեւ վախից է ճչում: Վախենում է ընկնել, որովհետեւ զգայարանները թույլ են, իսկ մարմինն` անկառավարելի է: Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի հանրակացարանում բնակվող այս ընտանիքն օրինակելի է, որովհետեւ անկախ այս կյանքի դժվարություններից` տան տիկինը սենյակում կոկիկ ու հարմարավետ պայմաններ է ստեղծել: Ամուսինը կայուն աշխատանք չունի, գարնանացանի ժամանակ գյուղերում հողագործությամբ է գումար վաստակում: Ցմահ հաշմանդամ աղջկա համար մեր պետությունը 9520 դրամ հաշմանդամության թոշակ եւ 36.000 դրամ ընտանեկան նպաստ է հատկացնում: Պետության հատկացրած գումարով տիկին Լիլյան անգամ չի հասցնում Սվետլանայի տակդիրների հարցը լուծել: «Բժիշկները ձեռքները լվացին, ասացին` ոչնչով չենք կարող օգնել, անբուժելի է: Դե՛, նման հիվանդների զգայարանները թույլ են, տակն է անում, ու դա ինձ համար իսկական հոգս է: Տակդիրների համար պահանջվող գումարները մեզ սպանում են, չենք հասցնում ոչինչ»,- ասում է տիկին Լիլյան, ով տառապում է հանրակացարանի սենյակի նեղ պայմաններից, որովհետեւ նման հիվանդները յուրահատուկ ուշադրություն են պահանջում: Սվետլանան անշարժ է, այնքան անշարժ, որ անգամ հաշմանդամության սայլակին չի կարողանում նստել: «Սայլակը տրամադրեցին, բայց գլուխն ու ողնաշարը պահող հարմարանքներ չկան: Չի կարող նստել, ընկնում է: Ասացին, որ այդ հարմարանքները պետք է գնենք, բայց, երբ գներին ծանոթացա` ապշեցի, չենք կարող...»,- հուսահատված պատմում է տիկին Լիլյան` ասելով, որ մյուս երեք երեխաների մասին հաճախ մոռանում է, որովհետեւ Սվետլանային օդի պես ուշադրություն է անհրաժեշտ: «Ամբողջ ուշադրությունդ, ամբողջ փողերդ, ժամանակդ, մարդկային ռեսուրսներդ պետք են երեխայիդ: Քանի որ ես Բաքվի փախստական եմ, ամբողջ կյանքս էստեղից էնտեղ եմ տեղափոխվել էս հիվանդ երեխայի հետ: Հիմա էլ էս սենյակում ենք, բայց 4 երեխայի հետո ոչ մի կերպ չենք կարողանում տեղավորվել, հարմար ապրել: Մյուս երեք երեխաներս հաճախ չեն կարողանում դաս սովորել, որովհետեւ Սվետան վատանում, բարձրաձայն լացում է»,- պատմում է տիկին Լիլյան, ով բազմիցս դիմել է ինչպես՝ ՀՀ կառավարություն, այնպես էլ՝ Միգրացիոն գործակալություն` խնդրելով հանրակացարանում մեծ սենյակ հատկացնել, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքն ավելի հեշտ կլինի: Տիկին Լիլյան ցույց է տալիս իրար ետեւից դրված մահճակալները. մի քանի հոգով մեկ մահճակալի վրա են քնում, որ տեղավորվեն: Պահարանից դուրս է բերում դիմում-նամակները, որոնցով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին խնդրել է հանրակացարանի բազմաթիվ դատարկ սենյակներից մեկը հատկացնել բազմանդամ իր ընտանիքին, սակայն առայժմ պատասխան չի ստացել: Հետո տիկին Լիլյան ցավով հիշում է Բաքվից Հայաստան տեղափոխվելու ժամանակաշրջանը, երբ Հայաստան տեղափոխվելու օրը երկրաշարժ եղավ: Ասում է, որ սթրեսը սթրեսի ետեւից քայքայել է նյարդային համակարգն, ու զարմանալի չէ, որ, մասնավորապես Բաքվի փախստական մայրերից նման արատներով սերունդ է ծնվում:

Տիկին Լիլյայի ընտանիքի այս օրինակը ցույց է տալիս, որ նման հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքները հասարակության մեջ անպաշտպան եւ մեկուսացած են: Սվետլանայի ծնողները վիրավորված են. «Մի պահ եղավ, որ ընդհանրապես գումար չունեինք, շատ ծանր վիճակում էինք: Գնացի թաղապետարան, խնդրեցի փոքրիկ աջակցություն ցուցաբերել, մինչեւ կարգավորվենք: Ես ամսական մոտ 12.000-13.000 դրամ միայն տակդիրների վրա եմ ծախսում: Նույնիսկ դիմումս չընդունեցին, որով տակդիրի գումար էի խնդրում: Ինձ վրա ծիծաղեցին, ասացին՝ դուք չե՞ք ամաչում, որ ձեր առողջ երեխային հաշմանդամ եք դարձնում, որ գումար ստանաք: Ինձ համար դա ամենամեծ հարվածն էր, որովհետեւ երեխայի բժշկական թղթերը ձեռքիս էին»,- պատմում է տիկին Լիլյան, ով հայտարարում է, որ հաշմանդամ երեխաների իրավունքները պաշտպանող բոլոր հասարակական կազմակերպություններն այդ երեխաների անվան տակ արտասահմանից դրամաշնորհներ են ստանում, սակայն իրականում որեւէ աջակցություն չեն ցուցաբերում: Ասում է, որ պարբերաբար հայտնվում են նման կազմակերպությունների ներկայացուցիչներ, երեխայի տվյալները գրանցում են, աջակցություն են խոստանում, սակայն այլեւս երբեք չեն երեւում: Տիկին Լիլյան գիտակցելով այդ ամենի անարդարությունը՝ հաշմանդամ Սվետլանայի տվյալներն այլեւս ոչ ոքի չի տալիս։ «Իրենց համակարգչի մեջ գրանցում, լուսանկարները դնում, դրսից գրանտներ են շահում, բայց այդ փողերը գրպանում են, որովհետեւ մենք դրանից ոչինչ չենք ստանում»,- ասում է նա:
Չնայած Սվետլանան ֆիզիկական արատ ունի, այդուհանդերձ, ընկալում է իր մասին խոսակցությունները: Մոր նյարդային ու ճնշված վիճակից սկսում է բարձրաձայն լաց լինել, որովհետեւ տիկին Լիլյան իրավունք չունի անօգնական կեցվածք ընդունել, Սվետան վախենում է, քանի որ գոյությունը տիկին Լիլյայից է կախված: Սվետայի ճիչերին արագ արձագանքում են եղբայրներն ու քույրը: Փոքրիկ Անիտան այնքան նրբանկատ է վարվում քրոջ հետ, որ թվում է՝ այս տան բոլոր անդամները Սվետային մայրություն են անում:
ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրությունների ավարտից հետո քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է սկսել գրել իր կոլեգաների` ...ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ
Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական ...ԻՆՏԵՐՆԵՏԸ` ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: ...ԵՐԲ ՉԵՍ ԿԱՌՈՂ ՊԱՐԵԼ...
«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։
Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ ...«ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում: ...«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է... Հետո ինչ-որ ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարեւանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլեւս չի վերադարձել, չի վերադարձել նաեւ հարեւանը` ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
«168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել էինք շինանյութի թանկացմանը, ինչի հետեւանքով, ըստ որոշ կանխատեսումների` կթանկանա նաեւ անշարժ գույքը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «ESKՕ» ...ԱՆՄԵՂ ԶՈՀ
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն ...ՓՈԹՈՐԻԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր ...ԱՎՏՈՎԹԱՐ
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ ...ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» ...«ՀԱՅԼՈՒՐ» ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ
«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ
Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: ...ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ ...ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում մարտի 23-ին մեկնարկել է 3-օրյա հայ-չինական գործարար համաժողով, որի շրջանակներում Չինաստանից Հայաստան են այցելել մի քանի տասնյակ խոշոր գործարարներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ...«ՍԱ ՈՒՆԻ ՄԵԿ ԱՆՈՒՆ՝ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ...ՊԵՏՔ Է ՊԱՏՃԱՌԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ
«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, ...ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան:
Ս. Սարգսյանի առաջին ...ԻՆՉ-ՈՐ ՄՈՒԿ Է ՄՏԵԼ ՅՈՒՂԻ ԿԱՐԱՍԸ
Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ ...ԶԲՈՍՆԵԼ ԷԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞
Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում ...ԾԱՎԱԼԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ
ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ...ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Ազգային վիճակագրական ...ՎԵ՞ՐՋ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ
Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: ...ԵԼՔԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ ...8 ՀՈԳԻ ԴԵՌԵՒՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: ...ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՆՀԱՏՈՒՅՑ
Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան ...ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց ...ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի լույս 30-ի գիշերը` ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
1«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: ...
Ո՞Ի, ԵՆ ՊԵՏՔ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ԽԵՂՃ ՀԱՍՈ...»
ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆՌ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԱՌԱՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՈՉ ԱՋ, ՈՉ ՁԱԽ
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

