
ԵՐԲ ՉԵՍ ԿԱՌՈՂ ՊԱՐԵԼ...
- «Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։

Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ գործ է: Թեեւ Սարոյանի գրված յուրաքանչյուր նախադասությունն իր մեջ իմաստուն ու դիպուկ միտք է պարունակում, բեմից այդ խոսքերը պարզապես ասելը դեռ քիչ է, քանի որ խոսքերի շուրջ դատարկություն է գոյանում: Այդ դիտարկումը անում են ոչ միայն թատրոնի մարդիկ, այլեւ Սարոյանի գործերի մեջ խորասուզված յուրաքանչյուր մարդ: Ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը Սարոյանի «Ինչ-որ ծիծաղելի բան» վիպակը հիմք դարձնելով իր «Արտաքսում» ֆիլմի համար, նկատել է, որ այնքան ամբողջական են մտքերը, որ դերասանից մեծ ներուժ է պահանջվում դրանք ոչ մակերեսային, այլ` խորը մատուցելու համար: Սարոյանը փխրուն, ամբողջական ու միամիտ մարդու գովերգողն է։ Այն մարդու, որը փորձում է իր սրտի կանչին հետեւել։ Դա բոլորս գիտենք, սակայն Սարոյանի տիպարները բեմում չի կարելի պատրաստի ներկայացնել, նրանք ամեն վայրկյան բեմում պետք է ընտրության առջեւ կանգնեն, որոշեն՝ ո՞ր ուղին է ճիշտ, իսկ ո՞րը՝ փակուղի տանող։ «Չ՞ս պարի ինձ հետ» բեմադրության մեջ, որը դերասաններ Արմեն եւ Աննա Էլբակյանների հեղինակային ներկայացումն է, այդ հավերժ ընտրությունն ու ընտրությանը պատրաստ լինելը շատ գեղեցիկ ու առանց ավելորդ սենտիմենտալության է մատուցված։ Արմեն Էլբակյանի հերոսը՝ հարբեցող գրող միստր Թոմսոնը, ամեն օր խմում է իր վիսկին, զրուցում է 13-ամյա Թոմի հետ, նրան խանութ է ուղարկում, աշխատանքի է տեղավորում, դրամ է տալիս։ Հետո հայտնվում է պոռնիկ Քիթին, ով իրեն որպես նախկին էստրադային դերասանուհի է ներկայացնում։ Միստր Թոմսոնը զրուցում է նաեւ նրա հետ, լավ հյուրանոցում է տեղավորում նրան, պատմում է իր կյանքի մի քանի դրվագներն ու լսում Քիթիի կյանքի պատմությունները։ Եվ չի մոռանում կրկնել. «Դու շատ գեղեցիկ եսգ»։ Այդ զրույցների բեկորները շատ կոնկրետ ճակատագրեր են ուրվագծում, եւ այդ պատճառով էլ էմոցիոնալ են։ Մարդիկ հանդիպում են, մի քանի բառ են փոխանակում, հետո բաժանվում են, իսկ կյանքը շարունակվում է։ Կյանքն ընդհանրապես միշտ շարունակվում է։ Մի կաթիլ ջերմությունից, մեկ պարից կամ մեկ ժպիտից ավելի թանկ ու արժեքավոր բան այս կյանքում լինել չի կարող։ Մեկ կաթիլը կարող է ճակատագրեր փոխել…
«Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը շատ թատերային է ու զարմանալի արդիական։ Զգացվում է, որ լոզունգային բարությունն Արմեն Էլբակյանի բեմադրության մեջ ցավագին է հասունանում, եւ բարին ընդունելու պատրաստ լինելն այդքան էլ հեշտ չէ։ Քիթին, որն այնքան կանացի ու երազանքներով լի է, որքան եւ անհաջողակ ու միայնակ է, ներկայացման սկզբում միստր Թոմսոնի «Չե՞ս պարի ինձ հետ» հարցին պատասխանում է՝ ես պարել չգիտեմ։ Իսկ ֆինալում ինքն է այդ հարցը տալիս… Եվ նրանք պարում են, պարում են այն ժամանակ, երբ ներկայացումն ավարտվել է, եւ մնացել են միայն իրենց ստվերները, պարում են որպես գոնե մեկ պարի ընթացքում սեփական հանգիստ ու խաղաղ սիրտը վերագտած եւ այդ կարճատեւ վերագտնման համար իրար շնորհակալ մարդիկ։ Քնքշությունը տալու համար քնքշությունն ընդունող է պետք նաեւ։ Երկուսն էլ անցյալով են ապրում, երկուսն էլ այլեւս կորցնելու բան չունեն եւ պարզապես պարում են։
Արմեն Էլբակյանը շատ մեծ դիապազոնի դերասան է։ Երբ նա բեմում է, բեմը լցվում է նրա էներգիայով, նրա ձայնով ու կերպարով։ Նա այն դերասաններից է, ով «լցնում» է բեմն իր հմայքով, իր ժպիտով ու իր թախիծով։ Արմեն Էլբակյանը շատ քիչ է որպես դերասան բեմ դուրս գալիս։ Եվ այս բեմադրությունը լավ առիթ է ոչ միայն լավ թատերական գործ դիտելու, այլեւ՝ լավ դերասանական խաղի ականատեսը դառնալու համար։ Դերասանն է բեմի տերը, եւ, ինչպես ասել են թատրոնի մեծերը՝ լավ ռեժիսորը պետք է «մեռնի», ձուլվի դերասանի մեջ եւ իր գործն անի՝ նկատի ունենալով ոչ թե միայն սեփական մտքերը, այլեւ՝ դերասանի ներուժը։ Էլբակյան-ռեժիսորն ու Էլբակյան-դերասանը շատ համերաշխ են, ինչի արդյունքում լավ արտիստական ներկայացում է ծնվել։
Աննա Էլբակյանի խաղն այս բեմադրության մեջ արժանի է ամենաբարձր գովեստի խոսքերի։ Բեմում միաժամանակ երկու կերպար ստեղծելով՝ նա նաեւ երկու տարբեր ճակատագրեր է գծում։ Նրա մարմնավորած պատանի Թոմն ուզում է այս կյանքից պատասխաններ ստանալ, իսկ նրա հարցերը շատ-շատ են, նրա մաքուր սիրտը պատրաստ չէ կեղծիքի հետ համակերպվել, սակայն կարողանում է ենթագիտակցաբար զգալ այդ կեղծիքը։ Թոմը հուզվում է, շտապում է, սովորում է, հարցեր է տալիս, սայթաքում է իր հարցերի մեջ, սպասում պատասխանների։ Նա ուզում է օգնել մարդկանց։ Ուզում է ամուսնանալ Քիթիի հետ, որպեսզի նրա ցավի ու բեռի մի մասն իր ուսերին վերցնի։ Նա այդպես է զգում եւ այդպես է ուզում ապրել։ «Էլ ինչպե՞ս կարող եմ լավ մարդուն օգնել»,- շատ բնական հարց է տալիս նա։ Աննա-Թոմը, ինչպես յուրաքանչյուր դեռահաս, անհանգիստ շարժումներ ու խարակտերային առոգանություն ունի, նրա մտքերը շատ ավելի արագ են սլանում, քան նա կարողանում է դրանք բառերի մեջ տեղավորել։ «Ես հայ եմ, պապիկս ասել է, որ մենք մի երկրից ենք, որտեղ շատ ծիրան կա, ու որտեղ մարդիկ երբեք չեն ստում»,- ասում է նա։ Մի քանի տող, որոնք ասելը բավարար չհամարելով՝ Աննա-Թոմը սկսում է երգել «Կռունկը»։ Որպեսզի բառերն օդում «կախվեն»՝ օգտագործվում է երգ-հուշը, եւ բառերը լցվում են էմոցիաներով։ Աննա Էլբակյան-Քիթին նույնպես երգ ունի, բայց դա արդեն բոլորովին այլ երգ է, որտեղ փշրված երազանքներ եւ սիրո կարոտ կա։ «Ես շատ կուզեի թափառող մարդկությանը մի լավ մշակված, հուսալի քարտեզ տալ, որը կարող է մեր հոգու ճանապարհը ցույց տալ»,- ասել է Սարոյանը, ում հերոսները երջանիկ չեն եղել, սակայն միշտ որոնել են այն ու խաղաղություն են գտել սրտի խորքում, երբ լույս ու հույս են տվել մեկ այլ մարդ էակին։
Սարոյանի մոլորված ու շփոթված հերոսները չեն չարանում, հաշվենկատ ու ատելությամբ լի մարդիկ չեն դառնում, նրանք ուժ են գտնում միմյանց հասկանալու, սատարելու, ոչ թե արհամարհելու, այլ՝ կարեկցելու համար։ Այդ ուժը կա «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրության հերոսների մեջ։ Ընդհանրապես կողքինի ցավին կարեկցելը հազվագյուտ ունակություն է, ստացվել է այնպես, որ այժմ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ավելի շատ ներփակվում ենք մեր անձնական խնդիրների մեջ, մոռանալով, որ ջերմություն տալով կարելի է շատ ավելի մեծ դրական լիցքեր ստանալ։ Եվ մեր այսօրվա բեմում, որը ժամանակակից դրամատուրգիայի հսկայական պակաս ունի, հենց Սարոյանի հերոսներն են կարողանում խոսել մեր օրերի հերոսների անունից։ Արմեն Էլբակյանը նշում է. «Լավ կյանքից չէ, որ ես Սարոյանի մի քանի ստեղծագործությունների ու նամակների հիման վրա գրեցի այս կանտամինացիան, հայկական ժամանակակից դրամատուրգիա չկա»։ Երբ բեմում շատ աբստրակտ կամ էլ ընդհակառակը՝ շատ կենցաղային պատմություններ ենք տեսնում, ակամայից մտածում ենք, որ թատրոնը կամ միայն զվարճանք է, կամ էլ՝ վեհ ու անհաս մի բան, որը հասկանալի է միայն այդ վեհը ստեղծողներին։ «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը շատ նրբանկատորեն ակնարկում է, որ բեմը կյանքի խտացումն է եւ ոչ թե հնարված մի տարածք, որտեղ «սարքվում» են կամ էլ ուղղակիորեն կյանքից տեղափոխվում են հերոսներն ու գաղափարները։ Հույզերով ու երազանքներով լի Սարոյանի աշխարհի այս փոքր պատկերը մեր թատրոնի վերջին տարիների լավագույն ներկայացումներից է, որը հաստատ արժե դիտել։ Թեկուզ միայն ընդունելու համար, որ թատրոնը կարող է խոսել լավ հայերենով, լավ շեշտադրումներով ու դրական լիցքեր հաղորդել դահլիճում նստածներին։
ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրությունների ավարտից հետո քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է սկսել գրել իր կոլեգաների` ...ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ
Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական ...ԻՆՏԵՐՆԵՏԸ` ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: ...ԵՐԲ ՉԵՍ ԿԱՌՈՂ ՊԱՐԵԼ...
«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։
Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ ...«ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում: ...«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է... Հետո ինչ-որ ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարեւանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլեւս չի վերադարձել, չի վերադարձել նաեւ հարեւանը` ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
«168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել էինք շինանյութի թանկացմանը, ինչի հետեւանքով, ըստ որոշ կանխատեսումների` կթանկանա նաեւ անշարժ գույքը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «ESKՕ» ...ԱՆՄԵՂ ԶՈՀ
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն ...ՓՈԹՈՐԻԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր ...ԱՎՏՈՎԹԱՐ
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ ...ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» ...«ՀԱՅԼՈՒՐ» ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ
«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ
Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: ...ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ ...ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում մարտի 23-ին մեկնարկել է 3-օրյա հայ-չինական գործարար համաժողով, որի շրջանակներում Չինաստանից Հայաստան են այցելել մի քանի տասնյակ խոշոր գործարարներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ...«ՍԱ ՈՒՆԻ ՄԵԿ ԱՆՈՒՆ՝ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ...ՊԵՏՔ Է ՊԱՏՃԱՌԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ
«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, ...ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան:
Ս. Սարգսյանի առաջին ...ԻՆՉ-ՈՐ ՄՈՒԿ Է ՄՏԵԼ ՅՈՒՂԻ ԿԱՐԱՍԸ
Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ ...ԶԲՈՍՆԵԼ ԷԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞
Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում ...ԾԱՎԱԼԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ
ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ...ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Ազգային վիճակագրական ...ՎԵ՞ՐՋ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ
Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: ...ԵԼՔԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ ...8 ՀՈԳԻ ԴԵՌԵՒՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: ...ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՆՀԱՏՈՒՅՑ
Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան ...ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց ...ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի լույս 30-ի գիշերը` ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
1«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: ...
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

