
ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ
- Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, թերեւս, ամենաշահարկված ու ամենաքիչ ընթերցված գրքերից մեկն է: Լինելով արեւելյան անորսալի ծալքերով հարուստ ավանդույթի եւ միաժամանակ Ռաբլեի, Լորենս Սթերնի եւ Ջոնաթան Սվիֆթի ժառանգորդը, նա արժանացավ Արեւելքի կույր ատելությանն ու Արեւմուտքի ներողամիտ պաշտպանությանն ու քամահրանքին, ինչպես նաեւ՝ տեղ-տեղ պեծկլտացող հիացմունքին:

Միլան Կունդերան իր «Այն օրը, երբ Պանուրգը չի կարողանա ծիծաղեցնել» հրաշալի էսսեում գրում էր. «Կեսգիշերվա զավակները» վեպի լույս ընծայմամբ, որն այն ժամանակ (1980) միահամուռ հիացմունք առաջացրեց, ոչ ոք անգլոսաքսոնյան գրական աշխարհում արդեն չէր կասկածում, որ Ռուշդին այժմեականության ամենաօժտված վիպագիրներից մեկն է: «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, որն անգլերեն տպագրվել էր 1988 թվականի սեպտեմբերին, հարուցեց այնպիսի հետաքրքրություն, ինչին որ արժանանում են շատ մեծ գրողները: Գիրքը մեծարանքների արժանացավ, սակայն ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, թե ինչպիսի փոթորիկ էր այն հարուցելու մի քանի ամիս անց, երբ Իրանի ղեկավար Իմամ Խոմեյնին Ռուշդիին մահվան կդատապարտի աստվածանարգության համար եւ նրա հետքերով կուղարկի վարձու մարդասպաններին. այդ որսի վերջը չի երեւում»:
Դեպքերն ու իրադարձությունները զարգացան լատինաամերիկյան վեպին արժանի «Մոգական ռեալիզմի» գունագեղ երեւակայությամբ ու վայրիվերումներով: Նույնիսկ ֆետվան վերացնելուց հետո, վերջերս, երբ 60-ամյա Ռուշդիին Ասպետի կոչում շնորհվեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ Երկրորդի խրտվիլակները, ծայրահեղականները հարյուր հիսուն հազար դոլար են խոստանում գրողին կյանքից զրկելու համար, իսկ Այաթոլա Հոմեյնին ջանում է վերահաստատել ֆետվան:
Սալման Ռուշդիի դեպքում, ինչպես ասում էր ռուս գրականագետներից մեկը, «Արեւելքն ու Արեւմուտքը մի սրվակում են»: Նա ծնվել է Բոմբեյում, իսկ կրթությունը ստացել Քեմբրիջում: Հանրահայտ գրողը զարմանահրաշ արձակ է գրում, պատմելով մշակույթների փոխգոյակցության նրբագույն խնդիրների մասին ժամանակակից աշխարհում: Աներեւակայելի էրուդիցիան գրողին թույլատրում է պատումի հյուսվածքի մեջ մտցնել պատմական, կրոնական եւ մոգոնած գործող անձանց:
Վերոնշյալ էսսեում Մ. Կունդերան գրում էր. «Այնպես, ինչպես իրանական իսլամը հեռանում էր այն ժամանակ կրոնական զսպվածությունից, դեպի մարտնչող աստվածապետության կողմը, այդպես էլ վեպի պատմությունը, Ռուշդիի հետ, Թոմաս Մաննի մեղմ պրոֆեսորական ժպիտից անցնում էր դեպի անսանձ երեւակայություն, որ ներշնչանք էր քաղում կրկին հայտնաբերած ռաբլեական հումորի ակունքից: Ծայրահեղության հասցրած հակադրությունները հանդիպեցին»:
Վերջերս մոսկովյան «Ամֆորա» հրատարակությունը լույս ընծայեց Սալման Ռուշդիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Ամոթը»: Այս գրքի հիմքում ընկած են Պակիստանի նորագույն պատմության իրադարձությունները, սակայն ինքը՝ հեղինակը, անվանում է այն յուրակերպ հեքիաթ: Եթե մեր կյանքից վտարենք ամոթը, պնդում է գրողը, կմնա լոկ սանձարձակ լպիրշությունը:
Իսկ «Լիմբուս պրեսս» հրատարակչությունը ձեռնարկել է Սալման Ռուշդիի երկերի քառահատոր տպագրումը` «Կեսգիշերվա զավակները» (2005թ.), «Հարունը եւ պատմությունների ծովը (2006թ.), «Մավրի վերջին հոգոցը» (2006թ.) եւ «Աշխարհը նրա ոտքերի տակ» (2007թ.):
«Կեսգիշերվա զավակները» վեպը, որը գրվել է 1981 թվականին, անգլիագիր հնդիկ Սալման Ռուշդիին արժանացրեց ամենամեծ փառքին (Բուքերյան մրցանակի հետ)։ 1993 թվականին 25 տարվա ընթացքում Բուքերի արժանացած գրքերի մեջ այն լավագույնը ճանաչվեց: Հենց «Կեսգիշերվա զավակները», այլ ոչ թե աղմկահարույց «Սատանայական բանաստեղծությունները», մտան «Գարդիանի» կազմած լավագույն գրքերի ցուցակի մեջ:
Բազմապլան, ֆանտաստիկ, «մոգական» շարադրանքն ընդգրկում է Հնդկաստանի (մասամբ էլ Պակիստանի) պատմությունը, 1910-ից մինչեւ 1976 թվականը: Վառ ու անպաճույճ ներկայացված քաղաքական իրադարձությունները չեն սպառում վեպի արտասովոր իրականությունը: Ողբերգազավեշտական ու բախտախնդիր ճակատագիրը Սալեմ Սինայի, ով ծնվել է Հնդկաստանի անկախության կեսգիշերին, դառնում է աշխարհի ամենահինավուրց ու հանելուկային քաղաքակրթություններից մեկի այլաբանությունը:
«Հարունը եւ պատմությունների ծովը» նրբին եւ խորունկ մի գործ է, որն իր մեջ է ներառել «Հազար ու մի գիշերվա» հմայքն ու նրբությունը, ինչպես նաեւ «Ալիսան հրաշքների աշխարհումի» պարադոքսալ հումորը:
«Իմ ամենապայծառ գիրքը ես գրեցի իմ կյանքի ամենածանր պահին»,- այդպես է ասել Ռուշդին այդ վեպի մասին, չէ՞ որ «Հարունը եւ պատմությունների ծովը» հեղինակի առաջին գիրքն էր, որ լույս տեսավ այն բանից հետո, երբ վերացրին գրողի վրա դրված տխրահռչակ ֆետվան:
Դուք դեռեւս իմաստուն տղայի հետ չե՞ք թռչել դեպի անտեսանելի լուսինը եւ չե՞ք սանձել հեքիաթային թռչունին: Ուրեմն, փութացեք:
2007-ին նախատեսված «Աշխարհը նրա ոտքերի տակ» վեպը դեռեւս չի տպագրվել, իսկ «Մավրի վերջին հոգոցը» վեպի մասին երկար չխոսելու համար մեջբերենք մի հատված.
«Քիչ բան կա՞, քնքուշ տիկնայք, որ կարելի է մեխերով գամել: Ասենք, դրոշը` կայմին: Սակայն ոչ այնքան երկար (թեպետ եւ բազում դրոշներով գունազարդված) կյանքից հետո ես մնացի բնավ առանց թեզիսների: Ինքը կյանքը ինչո՞վ խաչելություն չէ:
Երբ հոգուն վրա է հասնում, երբ քեզ առաջ քշող օդը գրեթե սպառվելու վրա է, խոստովանության ճիշտ ժամն է, թող որ դա լինի կտակ, մերձիմահ (ոչ այդքան ազատ) կամք` «Վերջին շունչ» բալագանը: Ահա «Այստեղ ես կանգնած կամ նստած եմի» բացատրությունը, բնապատկերին գամված ինքնամերկացումներով եւ կարմիր ամրոցի բանալիները գրպանումս` ահա այդ կարճատեւ դադարի բացատրությունը վերջնական կապիտուլյացիայից առաջ:
Հետեւաբար հարկ է երգել երգը վերջի այն ամենի մասին, որ գոյություն ուներ եւ չէր կարող այլեւս գոյություն ունենալ, այն մասին, ինչը լավ էր, եւ ինչը` վատ: Հրաժեշտի հոգոց արձակել առ կատարյալ աշխարհը, նրա ետքից արցունք թափել, ինչպես եւ գոչել հրաժեշտի «Ուռան», ըմբոշխնել վերջին թունալի-սկանդալային խոսքուզրույցը (վիդեոյի բացակայության պատճառով հարկ կլինի բավարարվել բառերով), մի քանի անբարեհունչ հոգեհանգստյան մեղեդիներ նվագել: Լսեք մավրի պատմությունը, աղմկով եւ ցասումով լի: Ցանկանո՞ւմ եք: Եթե նույնիսկ չեք էլ ցանկանում: Իսկ մինչ այդ, այստեղ տվեք պղպեղը»:
ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրությունների ավարտից հետո քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է սկսել գրել իր կոլեգաների` ...ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ
Ռուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական ...ԻՆՏԵՐՆԵՏԸ` ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
NewScientist.com պորտալն անցյալ շաբաթ հրապարակել է հետազոտողների, քաղաքական գործիչների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կանխատեսումը, համաձայն որի` մարդկության ամենագլխավոր բնապահպանական աղետներն են նանոնյութերը, ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: ...ԵՐԲ ՉԵՍ ԿԱՌՈՂ ՊԱՐԵԼ...
«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։
Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ ...«ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում: ...«ԻՆՁ ՎՐԱ ԾԻԾԱՂԵՑԻՆ, ԵՒ ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԷՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ
Տիկին Լիլյան շփոթությունից գլուխը կորցրած` տան մեջ շնչակտուր այս ու այն կողմ է գնում: Ապա արագ կանգ է առնում ու խոստովանում, որ չի հիշում, թե ինչի համար էր այս ու այն կողմ վազում: Շվարում է... Հետո ինչ-որ ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարեւանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլեւս չի վերադարձել, չի վերադարձել նաեւ հարեւանը` ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԹԱՆԿԱՆԱ
«168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել էինք շինանյութի թանկացմանը, ինչի հետեւանքով, ըստ որոշ կանխատեսումների` կթանկանա նաեւ անշարժ գույքը: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «ESKՕ» ...ԱՆՄԵՂ ԶՈՀ
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն ...ՓՈԹՈՐԻԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր ...ԱՎՏՈՎԹԱՐ
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ ...ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» ...«ՀԱՅԼՈՒՐ» ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ
«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական ...ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ
Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: ...ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ ...ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում մարտի 23-ին մեկնարկել է 3-օրյա հայ-չինական գործարար համաժողով, որի շրջանակներում Չինաստանից Հայաստան են այցելել մի քանի տասնյակ խոշոր գործարարներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ...«ՍԱ ՈՒՆԻ ՄԵԿ ԱՆՈՒՆ՝ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ...ՊԵՏՔ Է ՊԱՏՃԱՌԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ
«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, ...ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան:
Ս. Սարգսյանի առաջին ...ԻՆՉ-ՈՐ ՄՈՒԿ Է ՄՏԵԼ ՅՈՒՂԻ ԿԱՐԱՍԸ
Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ ...ԶԲՈՍՆԵԼ ԷԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞
Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում ...ԾԱՎԱԼԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ
ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ...ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Ազգային վիճակագրական ...ՎԵ՞ՐՋ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ
Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: ...ԵԼՔԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ ...8 ՀՈԳԻ ԴԵՌԵՒՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: ...ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՆՀԱՏՈՒՅՑ
Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան ...ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց ...ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի լույս 30-ի գիշերը` ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
1«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: ...
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

