
ՔԱՋ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
- Նրանում, որ ետընտրական դեպքերը, մասնավորապես, մարտի 1-ի արյունալի իրադարձությունները բացասաբար էին ազդելու երկրի վրա, այդ թվում՝ տնտեսության, մանավանդ՝ արտաքին տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, ոչ ոք չէր կասկածում։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ դեպքերից մի քանի օր անց հայտարարեց, որ մտահոգություններ կան զբոսաշրջության հետ կապված. շատ զբոսաշրջիկներ, ովքեր ծրագրել էին այցելել Հայաստան, փոխել են իրենց մտադրությունը։

Երեկ այս թեմայի շուրջ լրագրողների հարցերին պատասխանում էր ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։ Վերջինիս խոսքերով, ՀՀ այցելելուց հրաժարվել է Ֆրանսիայից 2 զբոսաշրջային խումբ, Իտալիայից` 10, Գերմանիայից` 13, ԱՄՆ-ից` 3, Ճապոնիայից, Նիդեռլանդներից եւ Դանիայից` 1-ական: Վերջին 3 երկրներից Հայաստան այցելությունները նոր են սկսվում, իսկ երկրի անկայուն քաղաքական վիճակը, Ն. Երիցյանի խոսքերով, առավել վանում է այն զբոսաշրջիկներին, ովքեր դեռ նոր են փորձում ճանաչել Հայաստանը:
Սակայն կա մի շատ հետաքրքիր հանգամանք։ Պրն Երիցյանի խոսքերից այնպես ստացվեց, որ զբոսաշրջիկների՝ այցելությունները «ՏՑոՏռ» տալու պատճառը ոչ թե բուն իրադարձություններն են, այլ դրանց լուսաբանումը. «Մարտի 1-ի անկարգությունների վերաբերյալ տարածվող սուտ եւ անհավասարակշիռ մեկնաբանություններն ու ոչ պաշտոնական տեղեկատվությունը բացասական ազդեցություն են թողել Հայաստանի ներգնա զբոսաշրջության վրա»։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Ներսես Երիցյանը նկատի ուներ ինտերնետով տարածվող տեղեկատվությունը. «Մարտի 1-ի դեպքերը ներկայացվում են միակողմանի` հատկապես ինտերնետի միջոցով»,- ձեւակերպեց նա։
Այն, որ զբոսաշրջիկներն իրոք վախենալու եւ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստան չայցելելու հիմքեր ունեն, փաստ է։ Սակայն ի՞նչն է ավելի շատ վախեցնում զբոսաշրջիկներին՝ արբանյակային հեռարձակմամբ տարածվող «Հայլուրի» կադրե՞րը (որտեղ երեւում է, թե ինչպես են խանութներ ջարդում, ոստիկան ծեծում կամ մեքենա վառում), թե՞ ինտերնետային փոքրաթիվ կայքերում տեղադրված տեսանյութերն ու ինֆորմացիան։ Նախարարն ինքն էլ նշեց, որ երկրի քաղաքական վիճակը վանում է առաջին հերթին այն զբոսաշրջիկներին, ովքեր նոր են փորձում ճանաչել Հայաստանը, առաջին անգամ են ցանկանում այցելել։ Այս պարագայում զբոսաշրջիկին չի հետաքրքրում՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է պատասխան տա, եւ այլն։ Նրան հետաքրքրում է՝ բախումներ կա՞ն, թե՞ ոչ, եւ որքանով է վիճակը վտանգավոր իր առողջության համար։ Իսկ «Հայլուրով» նա տեսնում է վառվող մեքենաներ, տեսնում է, թե դեպքերից մի քանի օր անց ինչպես են լճից զենքեր հանում... Ո՞րն է զբոսաշրջիկին ավելի շատ վախեցնում։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Ն. Երիցյանը նշեց. «Նման գնահատականներ անելը հնարավոր չէ. դրանք սովորաբար հարցումներով են արվում: Բավարար ժամանակ չենք ունեցել հարցումներ անելու, կանենք` կտեսնենք: Ցանկացած տեղեկատվություն ազդում է այս երեւույթների վրա: Պետք է կարողանանք իրավիճակն անընդհատ ճիշտ ներկայացնել` մեր փողոցներում կարելի է հանգիստ քայլել, մինչեւ գիշերվա 2-3-ը սրճարաններում անցկացնել եւ այլնգ»։
Հարցրեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ եք մինչեւ հարցում անելը փաստորեն ամբողջ մեղքը գցում ինտերնետի վրա: «Ամբողջ մեղքը չեմ գցում, պարզապես ասում եմ, որ դա բացասական է ազդում: Դրանք իմ անձնական դիտարկումներն են` հիմնված դրսում ապրող բարեկամներիցս, հարազատներիցս ստացված ինֆորմացիայի վրա»:
Պրն Երիցյանի խոսքերով, զբոսաշրջության խնդրին անդրադարձել են եւ՛ ՀՀ նախագահը, եւ՛ վարչապետը, իսկ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը վիճակը շտկելու մի քանի քայլեր է ձեռնարկել։ Մասնավորապես, Հայաստանը մասնակցել է 2 տնտեսական ցուցահանդեսների Բեռլինում եւ Միլանում, «որոնց ժամանակ փորձ է արվել դիվանագիտորեն ներկայացնել իրավիճակը եւ տեղ հասցնել ճիշտ տեղեկատվությունը»: Ն. Երիցյանը համոզմունք հայտնեց, որ խնդրի լուծումը բոլորից է կախված` այդ թվում եւ լրատվամիջոցներից: Այսինքն, հայաստանյան ԶԼՄ-ները պետք է ներկայացնեն, թերեւս, այնպիսի տեղեկատվություն, որ Հայաստանում ամեն ինչ հանգիստ է, փողոցներում քայլելն՝ անվտանգ, եւ գարունն էլ մտել է իր իրավունքների մեջ։ Այլ կերպ ասած, ԶԼՄ-ի համար խնդիրը հանգում է հետեւյալին՝ ցույց տա՞լ վառվող մեքենա, թե՞ ցույց չտալ։ Միամիտ ընթերցողին կարող է թվալ՝ բայց ի՞նչ խնդիր կա, մեր կառավարությունը կարող է հեռուստաընկերություններին հրահանգել ավելի բարի բաներ ցույց տալ։ Բայց այստեղ էլ պետք է ընթերցողին հիասթափեցնենք, որովհետեւ, ըստ Ն. Երիցյանի. «Լրատվությունն իշխանությունը չի կառավարում»։
Ասենք, դա էլ կարեւոր չէ, որովհետեւ խելքը գլխին զբոսաշրջիկը, արբանյակային հեռուստատեսությամբ տեսնելով Երեւանի՝ գարնան արեւոտ օրվա մասին պատմող ռեպորտաժը, կընկնի մտածմունքների մեջ՝ բա էլ ինչի՞ համար է արտակարգ դրությունը։ Թարսի նման էլ, եթե հայերենում «արտակարգ» բառը կարող է օգտագործվել նաեւ լավ իմաստով, ապա անգլերենում «emergency» համարժեքն ունի շատ կոնկրետ, վախեցնող իմաստ։
Ներսես Երիցյանը, սակայն, լավատես է եւ գտնում է, որ այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 600 հազարի՝ նախորդ տարվա 510 հազարի դիմաց։ «Զբոսաշրջիկների այս տարվա համար կանխատեսված թիվը կապահովենք, քանի որ դա հաշվարկված է պահպանողական սցենարով, որով ենթադրվել է զբոսաշրջիկների թվի ընդամենը 9 տոկոս աճ»,- ասաց նախարարը։
Իսկ մարտիմեկյան իրադարձությունները որեւէ կերպ կազդե՞ն օտարերկրյա ներդրումների վրա, քանի որ ներդրողների համար եւս ներքաղաքական կայունությունը շատ կարեւոր գործոն է։ Նախարարի կարծիքով, ազդեցությունը կա, սակայն. «Նվիրյալ ներդրողները գալիս, տեղում ծանոթանում, հավաստիանում են իրավիճակին ու ներդրում են կատարում: Վերջին մեկ ամսվա մեջ ես մի քանի լուրջ ներդրողների հետ հանդիպել եմ, ովքեր անկախ ամեն ինչից՝ եկել են ու շարունակում են իրենց ներդրումները»:
Իսկ այս բոլոր խնդիրները միասին արդյո՞ք կասկածի տակ չեն դնի 2.5 միլիարդանոց բյուջեի կատարումը։ Ն. Երիցյանն այս հարցում էլ լավատես էր. «Ոչ։ Ճիշտ է, 2.5 միլիարդը բարձր, բայց հասանելի թիվ է, կառավարությունն ամեն ինչ անում է, որ տնտեսական աճի եւ բյուջեի կատարողականի մասով խնդիրներ չունենանք: Ամեն դեպքում կանխատեսումները հիմնված են եղել կոնկրետ ներդրողների կոնկրետ ներդրումների մասով, իսկ այս առումով տեղաշարժեր չենք տեսնում»։
Այնպես որ, ըստ Ն. Երիցյանի, տնտեսության մեջ լուրջ խնդիրներ չենք ունենա, եթե հաշվի չառնենք, որ կոնկրետ զբոսաշրջությանը ոչ պակաս չափով կարող են խանգարել գնաճն ու դրամի արժեւորումը։ Մնում է ներդրողները շարունակեն լինել նվիրյալ, իսկ պոտենցիալ զբոսաշրջիկները՝ չօգտվեն ինտերնետից, Հ1-ի եթերում էլ դիտեն միայն «2 Աստղը»։
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ԱԼԵՆ ՌՈԲ ԳՐԻԵ (1922-2008)
Վերջերս Կանն քաղաքի հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում մահացավ, այսպես կոչված, «նոր վեպի» հիմնադիրներից մեկը` Ալեն Ռոբ Գրիեն: Վլադիմիր Նաբոկովն իր «Սուր կարծիքներ» գրքում ...ՄԱՀԱՑԵԼ Է ABBA ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ԹՄԲԿԱՀԱՐԸ
Իսպանիայում մահացել է շվեդական հայտնի ABBA խմբի նախկին թմբկահար Օլա Բրունկերտը: 62-ամյա երաժշտի մարմինը հայտնաբերել են նախօրեի երեկոյան Մայորկա կղզու Բետլեմ գյուղի իր տանը: Ըստ տեղեկությունների, Բրունկերտը ...ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ԵՆ ՀԱԼՎՈՒՄ
Մոլորակի վրա սառցադաշտերի հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել դիտարկումների սկզբից ի վեր, եւ դրանցից շատերը կարող են անհետանալ արդեն մի քանի տասնամյակ անց: Այս մասին են վկայում Սառցադաշտերի ...ԳՆԱՃԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Վերջին մի քանի օրերին մի շարք մթերքների գնաճ է նկատվում: Հատկապես` թանկացել է ալյուրը, ինչի հետեւանքով նաեւ` մի շարք այլ մթերքներ, մասնավորապես` հացը, հացաբուլկեղենը, մակարոնեղենը եւ այլն:
Եթե նախկինում ...ՔԱՅԼԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է
ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ...ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
3
Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար:
Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ...ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը համատեղ հոդված են տպագրել «The Washington Post» թերթում: «Մենք հակառակորդներ էինք ...«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
Բաքվում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գծով դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը հայտարարել է, որ «գրավյալ տարածքների» վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը «ոչինչ չի լուծում» ...ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այցի շրջանակներում ծրագրված են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՏԵՒԱԿԱՆ ԿԼԻՆԻ
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը նախազգուշացրել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամը տեւական է լինելու եւ լուրջ հետեւանքներ կունենա: «Ճգնաժամը բավական երկար կտեւի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
Անցած շաբաթ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 39 «կողմ», 7 «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով ...ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
Մարտի 1-ի դեպքերի հետ կապված միջազգային բազմաթիվ կառույցներ ու պաշտոնյաներ Հայաստանի իշխանություններին կոչ արեցին հանել արտակարգ դրությունը, լրատվամիջոցների նկատմամբ սահմանված սահմանափակումներն ու անկախ ...ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում ներկայում բուժվում է մարտի 1-ի դեպքերի հետեւանքով վիրավորված 12 տուժած, այդ թվում` 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: ԱՆ պաշտոնական ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը «Karabakh-Open»-ին փոխանցել է, թե ԼՂՀ-ի ու ադրբեջանական ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը շարունակում ...ՔԱՋ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Նրանում, որ ետընտրական դեպքերը, մասնավորապես, մարտի 1-ի արյունալի իրադարձությունները բացասաբար էին ազդելու երկրի վրա, այդ թվում՝ տնտեսության, մանավանդ՝ արտաքին տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, ...ՀԵՏԸՆԹԱՑ ՉԷ. ՇԵՂՈՒՄ Է
«Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում»,- «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովի շրջանակներում ...ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ
Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ...«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՖՈՐՄԱՏՆ ՓՈԽՎՈՒՄ Է»
- Պարոն Ենոքյան, ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի հեղինակած՝ «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով բավականին կոշտ բանաձեւը: ՀՀ իշխանությունները պնդում ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱԿ-ՈՒՄ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունեց մի բանաձեւ: Բանաձեւը հայկական կողմի համար ունի բավականին աննպաստ բովանդակություն:
Անգամ վերնագիրն է բավականին կոշտ: «Իրավիճակն ...«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՄՆ-Ի ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը մարտի 14-ին տված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել է իբրեւ «ողբերգություն»՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՈԳՈԳԻԱ
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի առաջարկած` Ղարաբաղի համար ոչ նպաստավոր բանաձեւն իրավական ուժ չի ունենա»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ...ԱՐՏԱՀԵՐԹ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Ազգային ժողովը հերթական նիստից հետո արտահերթ նիստ է գումարել եւ մինչեւ ուշ գիշեր առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ 91 կողմ, 1 ձեռնպահ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ժողովներ, ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ
«Մինսկի խմբի համանախագահող 3 երկրները դեմ են քվեարկելու այս միակողմանի բանաձեւի նախագծին, որը սպառնում է թուլացնել խաղաղության գործընթացը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի ...ԳԱԼԻՍ Է
Մարտի 18-20-ը Հայաստան է այցելելու ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները ...ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Թբիլիսիում արդեն 9 օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել: «Հենց Նինո Բուրջանաձեն է մեղավոր, որ իշխանությունների ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` հորդորելով իշխանություններին՝ անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: «Ժառանգությունը» նաեւ կոչ է անում անցկացնել ...ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
Երեկ Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը եւ արքայադուստր Ամիրայը հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ...ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ
1«Մաքս գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մարտի 4-ին ԱԺ իր 4 գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը մասնակցել ...ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
4«Այս պահի դրությամբ ՀՀ նախագահը որեւէ մտադրություն չունի արտակարգ ռեժիմի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` ...
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

