
ԳՆԱՃԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
- Վերջին մի քանի օրերին մի շարք մթերքների գնաճ է նկատվում: Հատկապես` թանկացել է ալյուրը, ինչի հետեւանքով նաեւ` մի շարք այլ մթերքներ, մասնավորապես` հացը, հացաբուլկեղենը, մակարոնեղենը եւ այլն:

Եթե նախկինում մեկ կիլոգրամ ալյուրի միջին գինը 250 դրամ էր, ապա այսօր այն կազմում է 270 դրամ: Թանկացել են նաեւ կարագը, ձեթը, ձուն, շաքարավազը: Թանկացումները միջին հաշվով հիմնականում կազմում են 20-100 դրամ: Ի դեպ, հարկ է նշել, որ գները միանշանակ չեն: Երեւանի տարբեր թաղամասերի խանութներում տարբեր տեսակի սննդամթերքների գները տարբեր են: Սննդամթերքի այս գնաճը խիստ մտահոգիչ խնդիր է դարձել: Երեւանի մի շարք խանութներում` գնորդների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեցինք` պարզելու համար, թե մեր համաքաղաքացիներն ինչպես են վերաբերվում գնաճին եւ ինչի հետ են այն կապում: 45-ամյա տիկին Աշխենին մտահոգում է այն, որ մթերքների գները դեռ էլի կարող են աճել: Նրան անհանգստացնում է հատկապես հացի թանկանալը. «Վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչ հիշում եմ` հացի գինը բարձրանում կամ իջնում է: Հիմա էլ նորից թանկացել է: Կողքից կարող է ասեն, թե 10-20 դրամով է թանկացել: Բայց մենք մեծ ընտանիք ենք, օրական մի վեց հատ հաց եմ գնում: Եթե այսպես շարունակվի, եւ ամեն ինչը սկսի թանկանալ, ինչպե՞ս ենք ապրելու: Չգիտեմ, թե ինչի՞ հետ կարող է կապված լինել թանկացումը, բայց դա նոր երեւույթ չէ: Վերջին տարիների ընթացքում պարբերաբար թանկացումներ լինում են»,- ասում է նա: 53-ամյա Արմենին մտահոգում է շաքարավազի գնի բարձրացումը. «Բոլորն էլ հիշում են, որ մի քանի ամիս առաջ շաքարավազի հետ կապված աղմուկ բարձրացավ: Ասում էին` շաքարավազ չկա, չի լինելու, մարդիկ էլ մեշոկներով առնում էին: Սուտ լուր դուրս եկավ: Բայց հիմա էս թանկացումը նորից մտածելու տեղիք է տալիս: Չնայած, որ ապրանքները շատ չեն թանկացել: Բացի այդ, տարբեր խանութներում գները տարբեր են: Ուրիշ մթերքներ էլ են թանկացել, դա էլ է անհանգստացնում: Հատկապես` հացը: Ընդհանրապես, ինձ թվում է, որ ամեն ինչի թանկացումն էլ սկսվում է հենց հացի թանկացումից»:
Մեր մյուս զրուցակիցը` տիկին Ելենան, գնաճը կապում է մոտալուտ Սուրբ Զատկի տոնի հետ: Նրա խոսքերով` ամեն տարի, Սուրբ Զատիկից առաջ, մի շարք մթերքներ թանկանում են. «Ամեն տարի, օրինակ, մարտի 8-ից մի շաբաթ առաջ ծաղիկների գները սարսափելի աճում են: Հիմա էլ նույնն է: Հատկապես` ձվի թանկացումը հենց Զատիկի հետ է կապված: Ամեն տարի էլ` տոնից մի քանի օր հետո, այն նորից էժանանում է: Էս մի քանի օրերի ընթացքում շատ են թանկացել նաեւ կանաչեղենն ու մրգերը: Կանաչու մի կապի արժեքը որոշ շուկաներում 1000-1500 դրամ է: Իհարկե, խոսքն այն կանաչեղենի մասին է, որ տապակում են: Բայց թարխունի, համեմի, կանաչ սոխի գներն էլ են շատ բարձրացել: Ինչ վերաբերում է մրգերին, դրանք էս շրջանում միշտ էլ թանկ են լինում: Սրանք, գոնե գիտես, որ կէժանանան: Իսկ ա՛յ ձեթը, հացը, մյուս մթերքները, որ գնալով թանկանան, չեմ իմանում, թե ուր կհասնի, մեր վիճակն ինչ կլինի»: 25-ամյա տնտեսագետ Մարիամի կարծիքով էլ՝ գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայի գների բարձրացմամբ. «Ամբողջ աշխարհում ընդհանուր գնաճ է նկատվում: Դրա հետեւանքով էլ մեր երկրում էլ են թանկացումներ նկատվում: Իմ կարծիքով` հակառակը չէր էլ կարող լինել: Իհարկե, տան առեւտուրը ես չեմ անում, այդքան էլ չեմ հետեւում գներին, չգիտեմ, թե, օրինակ, որ ապրանքը մինչեւ հիմա որքան է արժեցել: Բայց ամեն դեպքում, ինչքան էլ համաշխարհային շուկայում թանկացումներ լինեն, մեր երկրի վրա յուրաքանչյուր գնաճ շատ է ազդում: Մենք փոքր երկիր ենք, բնակչության մեծ մասը հազիվ է գոյատեւում, եւ ամեն մթերքի մեջ նույնիսկ 10 դրամի թանկացումն ազդում է մարդկանց վրա: Իսկ ամենավատը` ալյուրի թանկացումն է: Դրա հետեւանքով շատ մթերքներ են թանկանում` հացը, մակարոնը, վերմիշելը, բուլկին, բլիթները, այն դեպքում, երբ այս մթերքներն այսօր ամենից շատն են վաճառվում: Օրինակ, բուլկեղենը, բլիթները, խաչապուրին եւ այլն, հատկապես լավ են վաճառվում դպրոցներում: Իսկ թանկանալուց հետո ծնողների համար դժվար կլինի: Մյուս ծախսերից բացի, հիմա էլ դպրոցում ուտելու համար ստիպված ավելի շատ փող պիտի տան»,- ասում է նա:
ԱԼԵՆ ՌՈԲ ԳՐԻԵ (1922-2008)
Վերջերս Կանն քաղաքի հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում մահացավ, այսպես կոչված, «նոր վեպի» հիմնադիրներից մեկը` Ալեն Ռոբ Գրիեն: Վլադիմիր Նաբոկովն իր «Սուր կարծիքներ» գրքում ...ՄԱՀԱՑԵԼ Է ABBA ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ԹՄԲԿԱՀԱՐԸ
Իսպանիայում մահացել է շվեդական հայտնի ABBA խմբի նախկին թմբկահար Օլա Բրունկերտը: 62-ամյա երաժշտի մարմինը հայտնաբերել են նախօրեի երեկոյան Մայորկա կղզու Բետլեմ գյուղի իր տանը: Ըստ տեղեկությունների, Բրունկերտը ...ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ԵՆ ՀԱԼՎՈՒՄ
Մոլորակի վրա սառցադաշտերի հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել դիտարկումների սկզբից ի վեր, եւ դրանցից շատերը կարող են անհետանալ արդեն մի քանի տասնամյակ անց: Այս մասին են վկայում Սառցադաշտերի ...ԳՆԱՃԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Վերջին մի քանի օրերին մի շարք մթերքների գնաճ է նկատվում: Հատկապես` թանկացել է ալյուրը, ինչի հետեւանքով նաեւ` մի շարք այլ մթերքներ, մասնավորապես` հացը, հացաբուլկեղենը, մակարոնեղենը եւ այլն:
Եթե նախկինում ...ՔԱՅԼԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է
ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ...ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
3
Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար:
Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ...ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը համատեղ հոդված են տպագրել «The Washington Post» թերթում: «Մենք հակառակորդներ էինք ...«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
Բաքվում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գծով դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը հայտարարել է, որ «գրավյալ տարածքների» վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը «ոչինչ չի լուծում» ...ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այցի շրջանակներում ծրագրված են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՏԵՒԱԿԱՆ ԿԼԻՆԻ
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը նախազգուշացրել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամը տեւական է լինելու եւ լուրջ հետեւանքներ կունենա: «Ճգնաժամը բավական երկար կտեւի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
Անցած շաբաթ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 39 «կողմ», 7 «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով ...ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
Մարտի 1-ի դեպքերի հետ կապված միջազգային բազմաթիվ կառույցներ ու պաշտոնյաներ Հայաստանի իշխանություններին կոչ արեցին հանել արտակարգ դրությունը, լրատվամիջոցների նկատմամբ սահմանված սահմանափակումներն ու անկախ ...ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում ներկայում բուժվում է մարտի 1-ի դեպքերի հետեւանքով վիրավորված 12 տուժած, այդ թվում` 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: ԱՆ պաշտոնական ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը «Karabakh-Open»-ին փոխանցել է, թե ԼՂՀ-ի ու ադրբեջանական ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը շարունակում ...ՔԱՋ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Նրանում, որ ետընտրական դեպքերը, մասնավորապես, մարտի 1-ի արյունալի իրադարձությունները բացասաբար էին ազդելու երկրի վրա, այդ թվում՝ տնտեսության, մանավանդ՝ արտաքին տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, ...ՀԵՏԸՆԹԱՑ ՉԷ. ՇԵՂՈՒՄ Է
«Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում»,- «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովի շրջանակներում ...ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ
Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ...«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՖՈՐՄԱՏՆ ՓՈԽՎՈՒՄ Է»
- Պարոն Ենոքյան, ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի հեղինակած՝ «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով բավականին կոշտ բանաձեւը: ՀՀ իշխանությունները պնդում ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱԿ-ՈՒՄ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունեց մի բանաձեւ: Բանաձեւը հայկական կողմի համար ունի բավականին աննպաստ բովանդակություն:
Անգամ վերնագիրն է բավականին կոշտ: «Իրավիճակն ...«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՄՆ-Ի ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը մարտի 14-ին տված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել է իբրեւ «ողբերգություն»՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՈԳՈԳԻԱ
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի առաջարկած` Ղարաբաղի համար ոչ նպաստավոր բանաձեւն իրավական ուժ չի ունենա»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ...ԱՐՏԱՀԵՐԹ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Ազգային ժողովը հերթական նիստից հետո արտահերթ նիստ է գումարել եւ մինչեւ ուշ գիշեր առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ 91 կողմ, 1 ձեռնպահ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ժողովներ, ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ
«Մինսկի խմբի համանախագահող 3 երկրները դեմ են քվեարկելու այս միակողմանի բանաձեւի նախագծին, որը սպառնում է թուլացնել խաղաղության գործընթացը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի ...ԳԱԼԻՍ Է
Մարտի 18-20-ը Հայաստան է այցելելու ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները ...ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Թբիլիսիում արդեն 9 օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել: «Հենց Նինո Բուրջանաձեն է մեղավոր, որ իշխանությունների ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` հորդորելով իշխանություններին՝ անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: «Ժառանգությունը» նաեւ կոչ է անում անցկացնել ...ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
Երեկ Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը եւ արքայադուստր Ամիրայը հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ...ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ
1«Մաքս գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մարտի 4-ին ԱԺ իր 4 գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը մասնակցել ...ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
4«Այս պահի դրությամբ ՀՀ նախագահը որեւէ մտադրություն չունի արտակարգ ռեժիմի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` ...
«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
ԻՆՉՆ Է ԼԱՎ ԵՒ ԻՆՉԸ՝ ՎԱՏ
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
- Цветы для Элджернона
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

