
ԱԼԵՆ ՌՈԲ ԳՐԻԵ (1922-2008)
- Վերջերս Կանն քաղաքի հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում մահացավ, այսպես կոչված, «նոր վեպի» հիմնադիրներից մեկը` Ալեն Ռոբ Գրիեն: Վլադիմիր Նաբոկովն իր «Սուր կարծիքներ» գրքում ասում էր, որ ոչ մի «նոր վեպ» էլ գոյություն չունի, այլ կա մի մեծ ֆրանսիացի գրող` Ալեն Ռոբ Գրիեն (իհարկե, դժվար է դրան համաձայնելը, քանի որ «նոր վեպի» ներկայացուցիչներից են նաեւ, ի թիվս այլոց, Միշել Բյուտորը եւ Կլոդ Սիմոնը` երկուսն էլ հիանալի գրողներ):

Գյուստավ Ֆլոբերից հետո համաշխարհային գրականության մեջ չի եղել մեկը, ով այնքան ջանար գրականությունից վտարել սեփական «ես»-ը եւ հասնել բացարձակ օբյեկտիվության, որքան Ալեն Ռոբ Գրիեն: Իհարկե, դա նրան, ինչպես եւ Ֆլոբերին, չհաջողվեց: Հիշենք Ֆլոբերի հայտնի խոսքը` «Էմմա Բովարին ես եմ»:
Իր վերջին ինքնակենսագրական գրքերից մեկում Ալեն Ռոբ Գրիեն գրում է. «Ես գրում եմ այն պատճառով, որ չեմ հասկանում, թե ով եմ ես: Ֆիլիպ Լյոժենն ասում է, որ չի կարելի ինքնակենսագրություն գրել, եթե չես հասկանում ապրածդ կյանքի իմաստը: Ըստ իս, դա անհեթեթություն է: Ես հենց այն պատճառով եմ գրում, որ չեմ հասկանում, այլապես ինձ համար անհետաքրքիր կլիներ: Լյոժենն ասում է` գրողը սխալվելու իրավունք ունի, բայց ստելու իրավունք չունի: Սակայն գիտակցաբար ստում է միայն նա, ով հավատում է, որ կարող է գոյություն ունենալ ինչ-որ ճշմարտություն: Իսկ եթե ես չեմ հասկանում, թե ով եմ ես, եւ չգիտեմ ճշմարտությունն իմ մասին, ուրեմն, եւ չեմ կարող իմանալ՝ ստո՞ւմ եմ, թե՞ չեմ ստում»:
Իր վերջին գրքերից մեկում` «Վերադարձի հայելում», կա մի այսպիսի նախադասություն` «Եթե ես կարողանայի հասկանալ, թե ով է Անրի դե Կորինֆը (գրքի հերոսը), ես կարող էի եւ բացատրել, թե ով եմ ես»: Ըստ Ա.Ռոբ Գրիեի, դա ծրագրային նախադասություն է. «Անրի դե Կորինֆ անունով մարդ իրոք գոյություն ուներ, բայց իմ գրքերում նա սկզբից մինչեւ վերջ հորինված կերպար է: Նա ինձ անհրաժեշտ է պատումը կառուցելու համար: Մի անգամ Մարգարետ Դյուրասի տղան Հնդկաչինի ժամանակների լուսանկարների մի ալբոմ գտավ, որտեղ մայրը 14-15 տարեկան է: Նա այդ լուսանկարներն առաջարկեց ֆոտոալբոմներ թողարկող հրատարակչին: «Եթե այնտեղ միայն լուսանկարներ լինեն, ոչ ոք չի գնի: Թող Մարգարետ Դյուրասը դրանց համար տեքստ գրի»: Մարգարետը նայում է լուսանկարներին եւ գրում վիթխարի մի տեքստ: Հրատարակիչը դարձյալ հրաժարվում է` «Քո մայրն աննորմալ է: Ես խնդրել էի մակագրություններ լուսանկարների համար, իսկ նա հարյուր էջ գրել է:» Հետո գիրքն ընկավ մեր ձեռքը` «Մենյուի» հրատարակչությունը: Հրատարակչության տնօրեն Ժերոմ Լենդոնը կարդաց տեքստն ու հիացավ. «Կտպենք, միայն թե լուսանկարները պետք չեն, դրանք այստեղ ավելորդ են»: Բայց ինչն է հետաքրքիր, երբ Դյուրասը դարսդարսում էր լուսանկարները, նա հանկարծ ասաց` «Մեկը չի բավում»: Գաղափարն իր ոգով էր` բացակայող լուսանկարը, որի շուրջն էլ կառուցվում է ամեն ինչ: Եվ ահա հայտնվում է երեւակայական կերպարը` չինացի միլիոնատերն իր հիասքանչ մեքենայով: Եվ ողջ գիրքը կառուցվում է այդ պատրանքային կենտրոնի շուրջ: Դե, ուրեմն, արժե՞ արդյոք ոստիկանական հետախուզությամբ զբաղվել` արդյո՞ք կար չինացին, եւ այլն, եւ այլն:
Ես կարծում եմ, որ ոչ միայն իրավունք ունեմ, այլ պարզապես պետք է ստեմ, իմ մասին պատմելով: Միայն հորինման օգնությամբ ես կարող եմ մոտենալ ինչ-որ իսկական բանի»:
Իր վերջին ամբողջապես ինքնակենսագրական եռերգությունը կառուցված է, ըստ էության, նույն սկզբունքով, որով եւ Մարսել Պրուստի «Ընդդեմ Սենտ Բյովի» գիրքը, որտեղ ինքնակենսագրությունը, հորինվածքը եւ դատողությունները գրականության մասին միախառնվում են: Վերջին գրքերում մեծ տեղ են գրավում խորհրդածությունները գրականության եւ կինոյի մասին: Ասենք, որ Ալեն Ռոբ Գրիեն նաեւ կինոդրամատուրգ եւ կինոբեմադրիչ էր, ով Ալեն Ռենեի հետ համատեղ իր սցենարով նկարահանած «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմից բացի՝ մի շարք կինոնկարների ռեժիսոր է:
Դեռեւս անցյալ դարի 50-ականների սկզբներին` իր առաջին գրքերում Ա. Ռոբ Գրիեն գտավ իր անկրկնելի ոճը: Գրողի հայացքը երբեմն նմանվում է կինոխցիկի օբյեկտիվի, որը ֆիքսում է իրադարձությունների անորսալի մանրամասները:
2000 եւ 2001թթ. մոսկովյան «Սիմպոզիում» հրատարակչությունը լույս ընծայեց երկու գիրք. առաջինը` «Հանդիպումների տունը», իր մեջ ներառում է` «Լաբիրինթոսում» վեպը, որը Ֆրանց Կաֆկայի «Ամրոցի» յուրատեսակ շարունակությունն է, ինչպես նաեւ՝ «Հանդիպումների տուն», «Անցյալ տարի Մարիենբադում» վեպերը եւ «Ակնթարթային նկարներ» պատմվածքների ժողովածուն եւ 1963 թվականին հրատարակած տեսական հոդվածները «Նոր վեպի համար» գրքից:
Երկրորդ գրքում տեղ են գտել «Լաստիկներ», «Լրտես» եւ «Խանդ» վեպերը, որոնցից երկրորդի մասին փայլուն հոդված ունի Մորիս Բլանշոն:
Ասենք նաեւ, որ մինչ այս երկհատորյակը, 1996 թվականին ռուսերեն տպվել էր «Հեղափոխության նախագիծ Նյու Յորքում» վեպը, որը լույս էր ընծայել Ad Marginem հրատարակչությունը, եւ որը նոր գրականության ամենաուշագրավ երեւույթներից է: Իսկ առաջին անգամ ռուսերեն հեղինակը տպվել էր 1983 թվականին նոր վեպի հեղինակներին նվիրված ժողովածուում, որը լույս էր ընծայել«Խուդոժեստվեննայա լիտերատուրա» մոսկովյան հրատարակչությունը:
Ինչպես ասում էր Ռոլան Բարտը` «Ալեն Ռոբ Գրիեի նախագիծը հումանիստական ուղղվածությունից զուրկ է, նրա աշխարհը շրջապատող աշխարհի հետ համաձայնության մեջ չի կենում: Նրան հետաքրքրում է ժխտողականության արտահայտությունը, շրջանի քառակուսին: Նա առաջինը չէ, որ գնացել է այդ ուղղությամբ: Այժմ մեզ հայտնի են կարեւոր ստեղծագործություններ (դրանք, իհարկե, քիչ են), որոնք կամովին իրենց վրա են վերցրել անհնարինի փառավոր բեկորներ լինելու դերը` այդպիսին է Ստեֆան Մալարմեի եւ Մորիս Բլանշոյի ստեղծագործությունը»:
Ա. Ռոբ Գրիեի ստեղծագործության մեջ, որպես միտում, առկա է հրաժարումը պատմությունից, ֆաբուլայից, հոգեբանական հիմնավորումներից: Այս գրողի ստեղծագործություններում առանձնակի կարեւորություն են ձեռք բերում օպտիկական նկարագրությունները, եթե նա նկարագրում է առարկաները, կեղծ երկրաչափական եղանակով, ապա դա արվում է այն բանի համար, որպեսզի նրանց ազատի մարդկային նշանակությունից, բուժի նրանց փոխաբերություն լինելուց եւ մարդակերպությունից:
Ալեն Ռոբ Գրիեի հայացքի ուժն, ըստ էության, մաքրազերծող վարք է: Եվ, կարծում ենք, որ Մ.Բլանշոն նաեւ դա նկատի ուներ, երբ խոսում էր նրա «Լրտես» վեպի աներեւակայելի թափանցիկության մասին:
Վիպագիր, կինոդրամատուրգ, կինոռեժիսոր եւ տեսաբան Ալեն Ռոբ Գրիեն, ով մեկուսացած ապրում էր իր կալվածքում եւ երբեք չէր հանում իր լեգենդար կարմիր շարֆը` անցյալ հարյուրամյակի վերջում դարձել էր նշանակալից երեւույթ ընթերցող մարդկության համար:
Ալեն Ռոբ Գրիեից հայերեն տպագրվել է ընդամենը մի պատմվածք` «Ակնթարթային նկարներ» գրքից` Գ.Ջանիկյանի թարգմանությամբ` «Արտասահմանյան գրականություն» ամսագրում, երբ գլխավոր խմբագիրն էր բանաստեղծ Աշոտ Խաչատրյանը, իսկ խմբագիրներն էինք բանաստեղծ եւ թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանն ու ես:
ԱԼԵՆ ՌՈԲ ԳՐԻԵ (1922-2008)
Վերջերս Կանն քաղաքի հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում մահացավ, այսպես կոչված, «նոր վեպի» հիմնադիրներից մեկը` Ալեն Ռոբ Գրիեն: Վլադիմիր Նաբոկովն իր «Սուր կարծիքներ» գրքում ...ՄԱՀԱՑԵԼ Է ABBA ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ԹՄԲԿԱՀԱՐԸ
Իսպանիայում մահացել է շվեդական հայտնի ABBA խմբի նախկին թմբկահար Օլա Բրունկերտը: 62-ամյա երաժշտի մարմինը հայտնաբերել են նախօրեի երեկոյան Մայորկա կղզու Բետլեմ գյուղի իր տանը: Ըստ տեղեկությունների, Բրունկերտը ...ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ԵՆ ՀԱԼՎՈՒՄ
Մոլորակի վրա սառցադաշտերի հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել դիտարկումների սկզբից ի վեր, եւ դրանցից շատերը կարող են անհետանալ արդեն մի քանի տասնամյակ անց: Այս մասին են վկայում Սառցադաշտերի ...ԳՆԱՃԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Վերջին մի քանի օրերին մի շարք մթերքների գնաճ է նկատվում: Հատկապես` թանկացել է ալյուրը, ինչի հետեւանքով նաեւ` մի շարք այլ մթերքներ, մասնավորապես` հացը, հացաբուլկեղենը, մակարոնեղենը եւ այլն:
Եթե նախկինում ...ՔԱՅԼԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է
ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ...ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
3
Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար:
Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ...ԿՈԱԼԻՑԻԱՆ` «THE WASHINGTON POST»-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը համատեղ հոդված են տպագրել «The Washington Post» թերթում: «Մենք հակառակորդներ էինք ...«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
Բաքվում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գծով դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը հայտարարել է, որ «գրավյալ տարածքների» վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը «ոչինչ չի լուծում» ...ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այցի շրջանակներում ծրագրված են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՏԵՒԱԿԱՆ ԿԼԻՆԻ
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը նախազգուշացրել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամը տեւական է լինելու եւ լուրջ հետեւանքներ կունենա: «Ճգնաժամը բավական երկար կտեւի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՀԸ
Անցած շաբաթ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 39 «կողմ», 7 «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով ...ԿԿԱՍԵՑՎԻ՞ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
Մարտի 1-ի դեպքերի հետ կապված միջազգային բազմաթիվ կառույցներ ու պաշտոնյաներ Հայաստանի իշխանություններին կոչ արեցին հանել արտակարգ դրությունը, լրատվամիջոցների նկատմամբ սահմանված սահմանափակումներն ու անկախ ...ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում ներկայում բուժվում է մարտի 1-ի դեպքերի հետեւանքով վիրավորված 12 տուժած, այդ թվում` 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: ԱՆ պաշտոնական ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը «Karabakh-Open»-ին փոխանցել է, թե ԼՂՀ-ի ու ադրբեջանական ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը շարունակում ...ՔԱՋ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Նրանում, որ ետընտրական դեպքերը, մասնավորապես, մարտի 1-ի արյունալի իրադարձությունները բացասաբար էին ազդելու երկրի վրա, այդ թվում՝ տնտեսության, մանավանդ՝ արտաքին տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, ...ՀԵՏԸՆԹԱՑ ՉԷ. ՇԵՂՈՒՄ Է
«Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում»,- «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովի շրջանակներում ...ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ
Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ...«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՖՈՐՄԱՏՆ ՓՈԽՎՈՒՄ Է»
- Պարոն Ենոքյան, ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի հեղինակած՝ «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով բավականին կոշտ բանաձեւը: ՀՀ իշխանությունները պնդում ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱԿ-ՈՒՄ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունեց մի բանաձեւ: Բանաձեւը հայկական կողմի համար ունի բավականին աննպաստ բովանդակություն:
Անգամ վերնագիրն է բավականին կոշտ: «Իրավիճակն ...«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՄՆ-Ի ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը մարտի 14-ին տված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել է իբրեւ «ողբերգություն»՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՈԳՈԳԻԱ
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի առաջարկած` Ղարաբաղի համար ոչ նպաստավոր բանաձեւն իրավական ուժ չի ունենա»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ...ԱՐՏԱՀԵՐԹ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Ազգային ժողովը հերթական նիստից հետո արտահերթ նիստ է գումարել եւ մինչեւ ուշ գիշեր առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ 91 կողմ, 1 ձեռնպահ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ժողովներ, ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ
«Մինսկի խմբի համանախագահող 3 երկրները դեմ են քվեարկելու այս միակողմանի բանաձեւի նախագծին, որը սպառնում է թուլացնել խաղաղության գործընթացը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի ...ԳԱԼԻՍ Է
Մարտի 18-20-ը Հայաստան է այցելելու ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները ...ՆԻՆՈՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Թբիլիսիում արդեն 9 օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել: «Հենց Նինո Բուրջանաձեն է մեղավոր, որ իշխանությունների ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` հորդորելով իշխանություններին՝ անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: «Ժառանգությունը» նաեւ կոչ է անում անցկացնել ...ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
Երեկ Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը եւ արքայադուստր Ամիրայը հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ...ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ
1«Մաքս գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մարտի 4-ին ԱԺ իր 4 գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը մասնակցել ...ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
4«Այս պահի դրությամբ ՀՀ նախագահը որեւէ մտադրություն չունի արտակարգ ռեժիմի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` ...
ՄԻԱՅՆ՝ ԽՂՃՈՎ

ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

