
«ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՍՏԻՊԻ ՈՉ ԹԵ ԼԱՑԵԼ, ԱՅԼ՝ ԳՈՐԾԵԼ»
- Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռուստահարցազրույցում ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցը տպագրում ենք կրճատումներով:

- Պատասխանատվություն զգո՞ւմ եք, արդյոք, մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների համար։
- Իհարկե։ Ես այս մասին հայտարարել եմ ոչ մեկ անգամ, ողջ նախընտրական շրջանում մենք խոսում էինք այս մասին, խոսում էի ես, իմ թիմակիցները, մնացած թեկնածուները, բայց մենք չկարողացանք կանխել, եւ եթե չկարողացանք, ուրեմն՝ մեղք ունենք, ուրեմն՝ մեղավոր ենք, բայց այսօր մեղքի աստիճանի մասին չէ, որ պետք է մտածենք, այլ` թե ինչպես վերացնենք այս ողբերգության հետեւանքները։ Իմ կարծիքով՝ դրա ամենաճիշտ ճանապարհը լավ աշխատանքը, մեր հասարակությունում բարեփոխումների իրականացումը կլինի, ամենաճիշտ ճանապարհն այն կլինի, որ մեր առաջին սկզբունքային քայլերից հետո մեր ժողովուրդը համոզվի, որ ճիշտ ընտրություն է կատարել։
- Ի՞նչ զգացմունքներով դուրս եկաք ընտրություններից՝ հաշվի առնելով վերջին դեպքերը։
- Սովորական պայմաններում այսպիսի ընտրություններից հետո քաղաքական համագործակցության, համաձայնության ձեւաչափ գտնելուց հետո կարող էր տոն լինել, բայց ետընտրական գործընթացներն, անշուշտ, հարված հասցրին ոչ միայն ընտրություններին, այլեւ մեր ողջ ժողովրդին, մեր պետությանը, բոլորի տրամադրությանը։ Իհարկե՝ հիմա ուրախ չեմ, իհարկե՝ դառնացած եմ, բայց այս դառնությունը պետք է մեզ ստիպի ոչ թե լացել, պասիվանալ, այլ՝ գործել, որովհետեւ միայն գործով կարող ենք հասնել հաջողության, վերականգնել մեր պետության, մեր ժողովրդի, իշխանությունների հեղինակությունը։
- Ճի՞շտ է, որ Դուք խաղամոլ եք եւ այցելում եք խաղատներ։
- Ո՛չ, սուտ է, չեմ այցելում։
- Մարտի 1-ի դեպքերը ցույց տվեցին, որ մեր իրավապահ մարմինները բավարար չափով պատրաստված չեն բավական պարզունակ իրավիճակներում ցուցարարներին խաղաղ կերպով ցրելու հետ կապված աշխատանքներ կատարելու համար, ավելին՝ մենք տեսանք, որ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվեցին մի շարք կոպիտ սխալներ։ Ինչպիսի՞ քայլեր եք մտադիր ձեռնարկել մարտի 1-ին իրավապահների գործողությունները հետաքննելու, մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ, նախատեսո՞ւմ եք, արդյոք, այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, եթե ոչ՝ ինչո՞վ է դա բացատրվում։
- Նախ՝ հարուցված քր.գործի շրջանակում քննվելու են բոլոր փաստերը։ Ինչ վերաբերում է իմ գործողություններին՝ դրանք լինելու են համարժեք, որեւէ անմեղ մարդ չպետք է պատասխան տա, բայց բոլոր մեղավորները պետք է պատասխան տան։ Եվ հենց հարցում թաքնված միտքը խոսում է այն մասին, որ իրավապահները կանխամտածված չեն գնացել՝ ցրելու ցուցարարներին։ Եթե նրանք կանխամտածված գնային, ուրեմն պատրաստված կլինեին, բայց այլ խնդիր է, որ, ցավոք, մենք չենք կարողացել մեր իրավապահ մարմինների, կոնկրետ՝ Ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը հավասարեցնել գոնե մեր բանակի հագեցվածությանը։ Բացի նրանից, որ ոստիկանները պետք է լինեն արհեստավարժ, որ պետք է ամբողջովին տիրապետեն իրենց մասնագիտությանը, նրանք պետք է նաեւ տեխնիկապես հագեցված լինեն։ Այստեղ, անշուշտ, նաեւ կառավարության մեղքը կա, բայց իրավիճակն է այդպիսին։ Հիմա այսպես խոսում ենք, ես վստահ եմ, որ առաջիկա 1 տարվա ընթացքում էլ չենք կարողանալու ամբողջովին բավարարել Ոստիկանության պահանջները, բայց դեպքերը ցույց տվեցին, որ սա էլ պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքերում։
- Ձեր եղբոր որդիների խայտառակ վարքը Ձեզ չի՞ մտահոգում։
- Ես չգիտեմ խայտառակ դեպքեր, եթե հարց տվողն ինձ տեղյակ պահի այդ դեպքերի մասին, ես նրան շնորհակալ կլինեմ, եւ առաջարկում եմ նրան՝ իր փաստերն ուղղել մեր կայք։
- Այսօր ձեւավորված քաղաքական իրավիճակում ընդդիմությունն ինքնադրսեւորվելու որեւէ քաղաքական մեխանիզմ չունի, քանի որ ԱԺ ընտրություններն արդեն ավարտվել են, նախագահական ընտրությունները եւս կայացած են։ Լ.Տեր-Պետրոսյանը հավաքել է ավելի քան 350.000 ձայն. քաղաքական պայքարին մասնակցելու ի՞նչ հնարավորություն ունի այդ ընտրազանգվածը։
- Ընդդիմադիր ընտրազանգվածը 350.000 չի եղել, ընդդիմադիր ընտրազանգվածը քվեարկել է նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ այլ թեկնածուների օգտին, եւ այստեղ վտանգավոր ոչինչ չկա, որովհետեւ բոլոր զարգացած ժողովրդավարությամբ, զարգացած տնտեսությամբ երկրներում ես չեմ հիշում փաստ, երբ երկրի նախագահն ընտրվի 60, 70, 80 տոկոս ձայներով, բայց դա չի նշանակում, որ մնացած քաղաքացիները, քվեարկողները զրկվում են քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից։ Ուղղակի, ի տարբերություն մեզ, նրանք համարում են, եւ ճիշտ են համարում, որ իշխանություն ձեւավորելու միակ ճանապարհն ընտրություններն են։ Նույն այդ ընտրազանգվածը հնարավորություն ունի ակտիվ մասնակցել մոտ ժամանակներս կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Խնդրեմ, թող ակտիվորեն մասնակցեն, հաղթեն եւ դրսեւորեն իրենց, փորձ ձեռք բերեն, նախապատրաստվեն հաջորդ ԱԺ եւ նախագահական ընտրություններին։ Բացի այդ՝ մեր ԱԺ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգությունը», ամբողջովին սատարել է Լ. Տեր-Պետրոսյանին։ Նրանք համագործակցում են, եւ «Ժառանգությունը» կարող է ԱԺ-ում ակտիվ բարձրաձայնել առկա խնդիրների, թերությունների մասին, մանավանդ՝ մենք նպատակ ունենք օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ կատարել եւ որոշակի երաշխիքներ սահմանել ԱԺ փոքրամասնությունների համար։ (...)
- Ինչպե՞ս եք պատրաստվում վարվել գեներալ Մանվել Գրիգորյանի հետ։
- Գեներալ Մ. Գրիգորյանն իմ մարտական ընկերն է։ Ավելին՝ նրա կինը՝ Նազիկը, եւս մեզ հետ հավասար կռվում էր այն ժամանակ, եւ ես երբեք չեմ փորձել Մ. Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ։ Ես շատ ափսոսում եմ եւ ցավում, որ նա, չգիտեմ՝ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն եւ փորձ արեց չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։ Ես կարծում եմ՝ պետք է պարզվեն հանգամանքները, եւ խնդիրը պետք է լուծում ստանա։
- Վերլուծելով մարտի 1-ի իրադարձությունները՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները հնարավորություն են ունեցել փրկել իրավիճակը, բայց չեն արել դա, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ցույց կազմակերպողներին չի առաջարկվել որեւէ ռացիոնալ լուծում։ Կարծում եմ՝ առաջարկված տարբերակները՝ «Դինամո» մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ գնալ, ի սկզբանե մերժվելու էին, առավել եւս՝ պետք է նշել, որ իշխանությունները նախապատրաստվում էին բախման, քանի որ ցերեկվա ժամերին Հանրապետության հրապարակում արդեն տեղավորվել էին զինվորականներ։ Այդ ժամանակ, ի հակադրություն Ռ.Քոչարյանի պնդումների, ցուցարարները դեռ չէին զինվել մետաղյա ձողերով։ Հիշեցնեմ, որ նախագահը հենց այս փաստարկն օգտագործեց իշխանությունների՝ փոխզիջման չգնալն արդարացնելու համար։ Ինչո՞ւ իշխանությունները, հասկանալով, որ հնարավոր է լուրջ բախում, ոչինչ չարեցին քաղաքապետարանի դիմաց հավաքված մարդկանց մեջ լարումը թուլացնելու եւ կոմպրոմիսներ գտնելու համար։
- Իշխանությունները շատ բան են արել, եթե չասեմ՝ ամեն ինչ, այդ բախումներից խուսափելու համար, եւ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, որ հանրահավաքի համար առաջարկվել է միայն «Դինամո» մարզադաշտի մերձակայքը կամ կայարանամերձ հրապարակը։ Դուք պետք է տեսած լինեիք վավերագրական կադրեր առ այն, որ Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկեց գնալ եւ հանրահավաքը շարունակել Մատենադարանի մերձակա հրապարակում, բայց Ոստիկանության առաջարկությունը մնաց օդում կախված, որովհետեւ մի մասը համաձայնեց, մյուս մասը՝ ոչ, որովհետեւ արդեն կար Լ. Տեր-Պետրոսյանի խիստ ցուցումը՝ ամրապնդվել այդտեղ, դեսպանատան աչքի առաջ։ Հասկանո՞ւմ եք՝ ամրապնդվել, ոչ թե մնալ այդտեղ, շարունակել ցույցը, այլ՝ ամրապնդվել։ Հենց այդ ցուցումից հետո էր, որ շուռ տրվեցին տրոլեյբուսներ, ավտոբուսներ եւ, այսպես ասած՝ բարիկադներ կառուցեցին, եւ Ոստիկանության կոչը՝ չդիմել անօրինական գործողությունների, մարդկանց գույքն ապօրինի չբռնագրավել, պետական գույքը չփչացնել եւ ընդհանրապես՝ զերծ մնալ անօրինական գործողություններից, որեւէ արձագանք չգտավ։ Հակառակը՝ այդ բոլոր կոչերը, առաջարկությունները որոշ մարդկանց կողմից ընկալվեց թուլության նշան, եւ սկսեցին ծեծել ոստիկաններին։ Դուք տեսել եք վավերագրական կադրեր, թե ինչպես 40-50 հոգով ծեծելով սպանում են ոստիկանի, երեւի տեսել եք, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը դանակահարվել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր պաշտպանել անզեն ոստիկանին։ Այսինքն՝ իշխանություններն ի՞նչ կարող էին անել, Ոստիկանությունն էլ ի՞նչ կարող էր անել, թողնել-հեռանա՞լ այդ վայրից։
- Ընտրարշավի ընթացքում հաճախ շահարկվել են «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը։ Չե՞ք մեկնաբանի դա։
- Իրոք, շահարկվել են, եւ շահարկվել են վարպետորեն։ Շահարկողը գիտեր, թե ում է ուղղված դա, եւ ինչպիսի ցավ պետք է պատճառեր ինձ։ Նա ուղղակի մոռացել էր, որ մենք, ցավոք, սովորել ենք ցավից կրճտացնել ատամները, բայց գործն առաջ տանել։ Ես մի առիթով ասել եմ, որ ինձ համար ամենատարօրինակ մեղադրանքն այն էր, որ ես ղարաբաղցի եմ, բայց, իրոք, ամենացավալին հենց «Հոկտեմբերի 27»-ի շահարկումն էր. ցավալի, որովհետեւ հոկտեմբերի 27-ին ես կորցրի իմ մարտական ընկերոջը, իմ դժվարությունների ընկերոջը, այն ընկերոջը, ում կամքի, զորության շնորհիվ մենք կարողացանք շատ լուրջ գործեր կատարել։ Վազգենը մեզնից բոլորից շուտ զգաց վտանգը, դրա համար ամբողջ ուժով կանգնեց այդ վտանգի դեմ, եւ հիմա այդ ողբերգությունը շահարկում են մարդիկ, ովքեր անչափ ուրախացել էին հոկտեմբերի 27-ին, նաեւ այդպիսիք են շահարկում, եւ գլխավոր շահարկողը հենց այդպիսի մարդ է։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունում կան նաեւ մարդիկ, ովքեր քննադատաբար են վերաբերվում Վազգենին, համարում են, որ նա ստեղծեց Երկրապահը, որ նա փորձեց կռվող տղաներին քաղաքականություն բերել։ Վստահեցնում եմ՝ դա Վազգենի նախաձեռնությունը չէր։ Եվ ընդհանրապես՝ ամենաանբարո գործերից մեկն եմ համարում «Հոկտեմբերի 27»-ի շահարկումը։
- Ձեր խիղճը հանգի՞ստ է, Դուք համերա՞շխ եք Ձեր խղճի հետ։
- Ես համերաշխ եմ իմ խղճի հետ, բայց իմ խիղճը հանգիստ չէ, որովհետեւ երկրում դրությունը լարված է, որովհետեւ շատ-շատերն, անկախ իրենց կամքից, հակադրված են իրար, որովհետեւ դրա պատճառը զուտ ընտրությունները չեն, այլ նաեւ մեր երկրում դեռ մնացած խնդիրները, աղքատությունը եւ բոլոր այն երեւույթները, որոնց մասին նաեւ այսօր խոսեցի, բայց ուզում եմ ասել, որ մեր երկրում կային մարդիկ եւ հիմա էլ կան, որոնց խիղճը շատ հանգիստ է, օրինակ՝ Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 2-ի առավոտյան զանգահարում էր մարդկանց եւ ասում, որ ինքն այդքան հանգիստ երբեք չէր քնել։
- Ես լսել եմ, որ ունեք պաշտոնյաների 65 հոգանոց ցուցակ, որոնց հեռացնելու եք, իսկ որոշներին ուղարկելու եք դատարան։
- Տեղեկությունը սխալ է։ Ես այդպիսի ցուցակ չունեմ, բայց բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ կկատարեն, ովքեր կաշառք կվերցնեն, կամ եթե հարց տվողը ստույգ տեղեկություններ ունի, որ այդպիսիք եղել են, անշուշտ, դատարանն էլ չի բացառվում։ Իսկ որ փոփոխություններ լինելու են, եւ որ 65 թիվը շատ փոքր թիվ է, որովհետեւ մեր երկրում, չնայած փոքր երկիր ենք, շատ-շատ պաշտոնյաներ կան… Այնպես որ, տեղեկությունը մի մասով ճիշտ չէ, համենայնդեպս՝ գուցե համատեքստում ճիշտ է։
- Ճի՞շտ է, որ Դուք ՀՀ-ի բոլոր մեծ բիզնեսներում փայ ունեք։
- Ո՛չ, սխալ է, եւ քաղաքացին կարող է շատ ավելի կոնկրետացնել, նշել մեծ բիզնեսի անունը, պատասխանը ստանալ, գնալ ստուգել։
- Հնարավոր համարո՞ւմ եք Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների հետ քաղաքական երկխոսությունը եւ հասարակության բեւեռացման թուլացումը։ Կոնկրետ ծրագրեր ունե՞ք այդ խնդիրների հետ կապված։
- Որ բեւեռացումը պետք է թուլացվի, դա միանշանակ է։ Ես երբեք դեմ չեմ եղել որեւէ երկխոսության, բայց բոլորիս էլ հասկանալի է, որ երկխոսությունը միշտ հասցեական է լինում՝ ով ում հետ։ Եթե Լ.Տեր-Պետրոսյանը շարունակելու է պնդել, որ ինքը 65 %-ով ընտրված նախագահ է, չի ընդունելու Սահմանադրական դատարանի որոշումը, ինձ էլ համարելու է բանդիտ, մոնղոլ-թաթար, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել։ Եթե մոտեցումներն այլ լինեն, իմ մոտեցումներն էլ այլ կլինեն։ Բայց մենք, թերեւս, մարտի 2-ից սկսած խոսակցություններ ենք վարում բոլորի հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ խոսել՝ անկախ հայացքներից, բարկության աստիճանից, մասնագիտությունից։ Երեւի արդեն նման 30 հանդիպում եմ ունեցել, հիմնականում՝ մտավորականների հետ։ Մենք երկխոսությունից, հանդիպումներից երբեք չենք խուսափել։
- Կոնկրետ ի՞նչ քայլեր եւ ջանքեր եք գործադրելու մեր հասարակությունը լկտի սափրագլուխներից եւ Ձեր իսկ ասած մաուզերիստներից մաքրելու համար։ Մեր ժողովուրդը կշտացել է նրանցից, մարդիկ արդարություն են ուզում։
- Եթե ես խոսել եմ այդ մասին, ուրեմն՝ գիտեմ, թե ինչպես եմ անելու, ուրեմն՝ ծրագիր ունեմ, անկախ նրանից՝ նրանք սափրագլո՞ւխ են, թե՞ մազաշատ, որեւէ էական տարբերություն չի լինելու։ Բոլոր անօրինական կազմավորումները պետք է ՀՀ-ում վերանան։
- Ինտերնետում շրջանառվում է մի կարծիք, ըստ որի՝ այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, նույն սցենարն է, որը կիրառվեց Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղըրղըզստանում։ Արդյո՞ք հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, թե որտեղից Լ. Տեր-Պետրոսյանին այդքան ֆինանսական միջոցներ։
- Հարցի առաջին մասին պատասխանելուց ձեռնպահ կմնամ, իսկ երկրորդ մասով մեր ժողովուրդը պատասխան կստանա քր.գործի ավարտից հետո։ Ասածս չի նշանակում, որ հիմա անժխտելի փաստեր կան, ոչ էլ նշանակում է, որ փաստեր չունենք։ Որ հսկայական միջոցներ են ծախսվել, դա ակնհայտ է, բայց թե որտեղից, ում միջոցով, դա այնպիսի մեծածավալ աշխատանք է, որ պետք է կատարվի, այնուհետեւ՝ լինի հստակ պատասխան։
- Արդյոք մարտի 1-ին եւ 2-ին իշխանության կողմից հրազեն չի՞ գործադրվել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար։
- Ո՛չ, հրազեն չի գործադրվել։ Ես այն մարդկանց, ովքեր թալանում էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ հանրահավաքի մասնակիցներից, ընդ որում՝ այդ մարդկանց մի մասի մոտ նաեւ զենք կար. խոսքը ցուցարարների մասին չի։
- Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը պատրաստվա՞ծ էր գնում բախման, թե՞ ոչ։
- Այո՛, ես դրանում համոզված եմ, եւ հենց այդ պատճառով մի քանի անգամ ասացի, որ նախընտրական ողջ շրջանում այդ մասին խոսել եմ։ Եթե բախման ցանկություն չլիներ, նախօրոք չէին պատրաստի համապատասխան գործիքներ, երբ Ոստիկանությունը մոտեցել էր զենք փնտրելու, նրանց կտային այդ հնարավորությունը։ Եթե բախման ցանկություն չլիներ, ինչպես չեղավ, երբ Ոստիկանությունը պահանջեց հրապարակից հանել ավտոմեքենաները, ապա այդ բախումը տեղի չէր ունենա։ Կարծում եմ՝ կազմակերպիչներն ուղղակի խուճապի մատնվեցին, երբ տեսան, որ մնացած թեկնածուներն ընդունեցին համագործակցության իմ առաջարկությունը, եւ օգտագործեցին այս առիթը։ Խոստանում եմ, որ բոլոր նյութերը, որ կապ ունեն այս միջոցառման հետ, հետո դառնալու են հանրության սեփականությունը, տեսնելու եք, թե ովքեր ինչ ցուցումներ են տալիս։ Եթե նույնիսկ դա քրեորեն պատժելի արարք չէ, համենայն դեպս՝ բարոյականության որեւէ նորմ չի պարունակում իր մեջ։
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- ՊԵՂՎԱԾ ՀԱՅԵՐ. Պատմություն ջազի եւ սիգարի մասին. «Ֆրենկ Սինատրան այդ երգը կատարում է հրաշալի, սակայն պետք է լսել դա Ավոյի կատարմամբ»,- ասում են նրանք, ովքեր լսել են «Stranger in the ...ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի (ՄԻՊ) ղեկավար Արմեն Հարությունյանի` մարտի 1-ի դեպքերից հետո իրենք ընդամենը 2 հոգու կորած լինելու մասին դիմում են ստացել: «Այդ մասին մեզ հայտնել են ԵԱՀԿ գրասենյակից, ...ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւի նախագիծը: «Ներկայացված նախագիծը չի արժանանա մեր աջակցությանը: Այս հարցում համակարծիք ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դարձյալ 30 օրով հետաձգել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած` ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը ...ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում կանխատեսել է, թե որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ...ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հայաստանը, որտեղ բոլորս ապրում ենք, մեր միակ հայրենիքն է: Սա անհերքելի ճշմարտություն է: Հայրենիքը չի ընդունում «մերոնքական»-«ձերոնքական» բաժանումը: Հայաստանը չես կարող հետդ տանել ...ՉԻ՞ ԽԱԽՏՎԵԼ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ գործող նախագահի` ինչպես արտակարգ դրություն մտցնելու մասին, ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎՈՒՄ
Եթե մարտի 1-ի դրությամբ բուժհիմնարկներում մարտի 1-ի դեպքերից տուժած եւ բուժօգնություն ստացող մարդկանց թիվը 131 էր, ապա ներկայումս այդ թիվն աստիճանաբար նվազում է: Երեկվա դրությամբ բուժհաստատություններում ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Անհերքելի ճշմարտություն է, որ քաղաքական խոշոր գործընթացների եւ հատկապես ընտրությունների ժամանակահատվածում երկրների տնտեսություններում զարգացումները դանդաղում են, կանգ են առնում, կամ էլ ետընթաց են ապրում: ...ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Այն պահից սկսած, երբ միջազգային հանրությունը մարդու կյանքը արժեք համարեց, բոլոր պետությունների ուժային կառույցները սկսեցին մարդու կյանքին նվազագույն վնաս հասցնող, սակայն արդյունավետ գործող միջոցներ որոնել, ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-1
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի երեկ տարածած հաղորդագրության համաձայն` 2 օր առաջ կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք են հայտնաբերել: «ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին` ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում` զառիթափի վրա, զենք-զինամթերքի ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդիպելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովում, որի շրջանակներում, ամենայն ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, տեղացի եւ արտասահմանցի վերլուծաբաններ-փորձագետներ էին կանխատեսում, որ հետխորհրդային ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն հասարակության շրջանում։ Հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ ԶԼՄ-ների նկատմամբ գործող ...«ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՍՏԻՊԻ ՈՉ ԹԵ ԼԱՑԵԼ, ԱՅԼ՝ ԳՈՐԾԵԼ»
Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռուստահարցազրույցում ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցը տպագրում ենք կրճատումներով:
- Պատասխանատվություն զգո՞ւմ եք, արդյոք, մարտի 1-2-ին ...ԱՂԱՋԱՆՈՎՆ ԷԼ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին երեկ հրավիրել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, թե մտադիր են տույժի ենթարկել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: «Առավոտ ժամը 8:30-ի սահմաններում ...ՄԱԿ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին: Փաստաթուղթը ստացել է 39 կողմ, ...Ո՞Վ Է ՈՐՈՇՈՂԸ
«Ազատության» հարցին` ո՞րն է համարվում «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն», ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանել է. «Եթե լուրը, լրատվության կոնկրետ ...ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ
«Jane՚s» հետազոտական կենտրոնը` հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե «Բոլոր դեպքերում այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ...ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագիրը: Ըստ «Ժառանգության»` ...«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
«Դուք անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ Ազատության հրապարակում նստացույցը ցրելիս Ոստիկանության գտած զենք-զինամթերքն, իրոք, այնտեղ է գտնվել»` ՀՀ քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
1«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու ...
«ԷՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԳԺՎՈՒՄ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԼԱՈՒՐԱՆ
ՕՐԵՆՔՆ ՈՒ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՀԱՋՈՐԴՆ Ո՞ՒՄ ԳԼՈՐԵՆՔ ՏԱՐՏԱՐՈՍ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԽԱՅԼՈՎ «ԱՌ ՄՈՑԱՐՏ ԵՒ ԿԻԵՐԿԵԳՈՐ ՆԱԽԵՐԳԱՆՔՆԵՐԻՑ»
ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՍՏԻՊԻ ՈՉ ԹԵ ԼԱՑԵԼ, ԱՅԼ՝ ԳՈՐԾԵԼ»
- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

