
ՉԻ՞ ԽԱԽՏՎԵԼ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ գործող նախագահի` ինչպես արտակարգ դրություն մտցնելու մասին, այնպես էլ, մասնավորապես, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների որոշակի մեղմացում նախատեսող հրամանագրերի վերաբերյալ: Ըստ արտակարգ դրության մասին հրամանագրի, պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող էին իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Հարցին, թե արդյո՞ք այս դրույթին ենթարկվել են բոլոր ԶԼՄ-ները, արդյո՞ք բոլորն էին հավասար հրամանագրում նշված պահանջի առջեւ, Գ. Դանիելյանը պատասխանել է. «Բնականաբար` բոլորը»: Իսկ դիտարկմանը, թե չի՞ խախտվել արդյոք հրամանագրի պահանջը, երբ որոշ հեռուստաընկերություններ ցուցադրել են փողոցում վերցրած հարցազրույցները, արձագանքել է. «Ոչ, չի խախտվել: Ցանկացած հեռուստաընկերություն կարող էր փողոցում վերցնել հարցազրույցներ եւ այլն: Խոսքը վերաբերում է պաշտոնական տեղեկատվության շրջանակներին: Պաշտոնական տեղեկատվության շրջանակ հասկացությունը բնավ չի ենթադրում, որ դուք պետք է կրկնեք բառացի այն տեղեկատվությունը, որը պաշտոնական տեղեկատվությամբ արդեն իսկ կա: Խոսքը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը շրջանակներում է տեղավորվում պաշտոնական տեղեկատվության: Այսինքն` սա չի նշանակում, որ չէր կարող լինել բազմակարծություն. փառք Աստծո, եղել է... Սա չի նշանակում, որ չեն կարող լինել տարաբնույթ մեկնաբանություններ. դարձյալ եղել են: Սա նշանակում է` միայն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում պետք է այս ամեն ինչն արվի»: Արտակարգ դրության մասին հրամանագրում Ռոբերտ Քոչարյանի` նախօրեին կատարած փոփոխությունից հետո ԶԼՄ-ները պարտավոր են ոչ թե բացառապես պաշտոնական տեղեկատվություն հրապարակել, այլ նրանց «արգելվում է պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, այսինքն (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»: Հարցին, թե ոչ արտակարգ դրության պայմաններում կարելի՞ է ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածել կամ սադրիչ հայտարարություններ անել, Գ. Դանիելյանն արձագանքել է. «Իհարկե, ոչ: Սրանք արգելքներ են, որոնք միշտ գործում են: Բայց նախ անդրադառնանք արգելքների իրավական հետեւանքներին: Եթե այս դեպքում մենք ասում ենք, որ հրամանագրով արգելվում է սա անել, նշանակում է, որ պետությունն իր վրա վերցնում է լիազորություն, որ պարզապես թույլ չի տալիս այդպիսի հրապարակումներ: Այլ դեպքերում` հրամանագրից հետո, արդեն լրիվ այլ խնդիր է: Կան հստակ, թե ինչ է արգելվում լրատվամիջոցներին` չճշտված տվյալներ եւ այլն, եւ այլն: Սրա համար արդեն կգնա զուտ քաղաքացիաիրավական պատասխանատվություն»: Պարզաբանելով, թե ի՞նչ է նշանակում ակնհայտ սուտ կամ սադրիչ հայտարարություններ, նա ասել է. «Չափազանց բարդ է այս կամ այն հասկացությունը մեկնաբանել... Իհարկե, կարելի է տարաբնույթ մեկնաբանություններ տալ: Դրա հետ մեկտեղ, որքան էլ փորձեք իրավական ակտը հստակ ձեւակերպել, միեւնույն է` տարակարծությունների եւ տարամեկնաբանությունների տեղ մնալու է: Այս դեպքում մենք, կարծես թե, օգտագործել ենք այնպիսի հասկացություններ, որոնք քիչ պետք է տարակարծությունների տեղիք տան: Ակնհայտ սուտ տեղեկատվությունն, ինձ թվում է, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի: Սա այն է, որ դուք ունեք մի քանի աղբյուրներից հստակ պաշտոնական տեղեկատվություն, գիտեք ինչպիսին է այս կամ այն տվյալը, եւ ձեզ ներկայացվում է մեկ այլ տեղեկատվություն, որը ոչ թե պարզապես ճշտված չէ, այլեւ չի համապատասխանում եղած տվյալներին որեւէ կերպ»:
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- ՊԵՂՎԱԾ ՀԱՅԵՐ. Պատմություն ջազի եւ սիգարի մասին. «Ֆրենկ Սինատրան այդ երգը կատարում է հրաշալի, սակայն պետք է լսել դա Ավոյի կատարմամբ»,- ասում են նրանք, ովքեր լսել են «Stranger in the ...ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի (ՄԻՊ) ղեկավար Արմեն Հարությունյանի` մարտի 1-ի դեպքերից հետո իրենք ընդամենը 2 հոգու կորած լինելու մասին դիմում են ստացել: «Այդ մասին մեզ հայտնել են ԵԱՀԿ գրասենյակից, ...ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւի նախագիծը: «Ներկայացված նախագիծը չի արժանանա մեր աջակցությանը: Այս հարցում համակարծիք ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դարձյալ 30 օրով հետաձգել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած` ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը ...ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում կանխատեսել է, թե որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ...ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հայաստանը, որտեղ բոլորս ապրում ենք, մեր միակ հայրենիքն է: Սա անհերքելի ճշմարտություն է: Հայրենիքը չի ընդունում «մերոնքական»-«ձերոնքական» բաժանումը: Հայաստանը չես կարող հետդ տանել ...ՉԻ՞ ԽԱԽՏՎԵԼ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ գործող նախագահի` ինչպես արտակարգ դրություն մտցնելու մասին, ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎՈՒՄ
Եթե մարտի 1-ի դրությամբ բուժհիմնարկներում մարտի 1-ի դեպքերից տուժած եւ բուժօգնություն ստացող մարդկանց թիվը 131 էր, ապա ներկայումս այդ թիվն աստիճանաբար նվազում է: Երեկվա դրությամբ բուժհաստատություններում ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Անհերքելի ճշմարտություն է, որ քաղաքական խոշոր գործընթացների եւ հատկապես ընտրությունների ժամանակահատվածում երկրների տնտեսություններում զարգացումները դանդաղում են, կանգ են առնում, կամ էլ ետընթաց են ապրում: ...ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Այն պահից սկսած, երբ միջազգային հանրությունը մարդու կյանքը արժեք համարեց, բոլոր պետությունների ուժային կառույցները սկսեցին մարդու կյանքին նվազագույն վնաս հասցնող, սակայն արդյունավետ գործող միջոցներ որոնել, ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-1
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի երեկ տարածած հաղորդագրության համաձայն` 2 օր առաջ կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք են հայտնաբերել: «ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին` ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում` զառիթափի վրա, զենք-զինամթերքի ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդիպելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովում, որի շրջանակներում, ամենայն ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, տեղացի եւ արտասահմանցի վերլուծաբաններ-փորձագետներ էին կանխատեսում, որ հետխորհրդային ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն հասարակության շրջանում։ Հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ ԶԼՄ-ների նկատմամբ գործող ...«ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՍՏԻՊԻ ՈՉ ԹԵ ԼԱՑԵԼ, ԱՅԼ՝ ԳՈՐԾԵԼ»
Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռուստահարցազրույցում ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցը տպագրում ենք կրճատումներով:
- Պատասխանատվություն զգո՞ւմ եք, արդյոք, մարտի 1-2-ին ...ԱՂԱՋԱՆՈՎՆ ԷԼ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին երեկ հրավիրել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, թե մտադիր են տույժի ենթարկել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: «Առավոտ ժամը 8:30-ի սահմաններում ...ՄԱԿ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին: Փաստաթուղթը ստացել է 39 կողմ, ...Ո՞Վ Է ՈՐՈՇՈՂԸ
«Ազատության» հարցին` ո՞րն է համարվում «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն», ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանել է. «Եթե լուրը, լրատվության կոնկրետ ...ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ
«Jane՚s» հետազոտական կենտրոնը` հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե «Բոլոր դեպքերում այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ...ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագիրը: Ըստ «Ժառանգության»` ...«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
«Դուք անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ Ազատության հրապարակում նստացույցը ցրելիս Ոստիկանության գտած զենք-զինամթերքն, իրոք, այնտեղ է գտնվել»` ՀՀ քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
1«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու ...
ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-1
- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

