
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
- Հայաստանը, որտեղ բոլորս ապրում ենք, մեր միակ հայրենիքն է: Սա անհերքելի ճշմարտություն է: Հայրենիքը չի ընդունում «մերոնքական»-«ձերոնքական» բաժանումը: Հայաստանը չես կարող հետդ տանել ուրիշ երկիր, հեռացնել ճանապարհիցդ, չտեսնելու տալ: Ահա՛ նա: Անկախ Հայաստանի մասին դարեր շարունակ երազել են հազարավոր հիանալի հայորդիներ: Եվ նրանք շատ ավելի լավն են եղել, քան այժմ այստեղ ապրող հայերը, քանի որ Հայաստանը եղել է նրանց սրտերում եւ երազանքներում:

Ես չեմ բացառում, որ Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, որ մեր երկրում իշխանությունները միշտ ճիշտ են, քանի դեռ կառավարում են, եւ հենց այդ պատճառով մենք իշխանություններին չենք սիրում: Ես չեմ բացառում, որ ժողովուրդն ինչ-որ պահի (դա կարող է պատահել ցանկացած ազգի հետ) ճիշտ չի գնահատում այն իրադարձությունների նշանակությունը, որոնց մասնակցում է. տվյալ կոնկրետ պահին նրա սեփական ցավը, վրդովմունքը, ծայրահեղ աղետալի վիճակը վեր են կանգնում բոլոր սթափ փաստարկներից, եւ ժողովուրդը սկսում է իշխանության հետ առճակատման գնալու առիթ փնտրել: Ես միանգամայն հաստատ կարող եմ ասել, որ այսօրվա Հայաստանը մի երկիր է, որտեղ ապրելը հարմարավետ չէ: Ես դեռ 1994-ին եմ ասել, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼԸ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ: Դա նշանաբան էր, եւ հենց այդ ժամանակ գրեթե մեկ միլիոն մարդ դարձան կա՛մ քաղաքացիություն չունեցողներ, կա՛մ այլ երկրի քաղաքացիներ: Ո՞վ էր այդ ժամանակ երկրի ղեկավարը:
Ես հաստատ գիտեմ, որ քաջություն է պետք՝ հասկանալու համար վրդովմունքը թալանված, մերժված հասարակ մարդկանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր միանգամայն բարեկեցիկ կյանքով են ապրում մեր բոլորիս հաշվին, սակայն խոսում են «արդարությունից եւ ազնվությունից»: Ի՞նչ են կորցնում խեղճ ու անտուն մարդիկ: Նրանք կորցնում են լավ կյանքի վերջին հույսը ու ավելի շատ ցավ ու դառնություն են ավելացնում իրենց ամենօրյա նվաստացումներին: Իսկ ի՞նչ են կորցնում նրանք, ովքեր հարթակներից ղեկավարում են այս կամ այն հանրահավաքը: ՈՉԻ՛ՆՉ:
Այսօր Հայաստանն ավելի թանկ է, քան ժողովրդավարությունը:
Ինձ համար Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են: Սահմանադրության ընդունման ժամանակից ի վեր ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ անթույլատրելի է Արցախը բաժանել Հայաստանից: Սա շատ վտանգավոր եւ վնասակար բան է. այսօր ոմանք ուզում են հրաժարվել Արցախից, իսկ երբ վաղը նա ճանաչվի միջազգային հանրության կողմից, ի՛նքը չի ցանկանա լինել Հայաստանի կազմում, քանի որ դա նրան ձեռնտու չի լինի: Ինչո՞ւ ենթարկվել Հայաստանին, եթե կարող են ինքնուրույն կառավարել իրենց երկիրը: Հենց այդպես Կոսովոն չի մտնի Ալբանիայի կազմի մեջ, ինչ էլ որ խոստացած լինի Տիրանային. հենց այսպես են ծնվում նոր պետություններ եւ ազգեր: 90-ականների կեսերին ես առաջարկում էի Հայաստանը դարձնել դաշնային պետություն՝ հարմար պահի, Ղարաբաղի ժողովրդի համաձայնության դեպքում, Արցախը Հայաստանի կազմում ընդգրկելու համար:
Այսօր Հայաստանը թանկ է մեր բոլոր ցավերից, քանի որ վաղ թե ուշ գնալու են նաեւ այս ղեկավարները: Բայց նրանք չեն հեռանա այնպես, ինչպես նախորդները, որովհետեւ արդեն կա այսօրվա ճգնաժամի դառը փորձը: Նրանք կհեռանան հանգիստ: Նոր եկողները նրանցից մի փոքր ավելի արդարամիտ կլինեն: Պետական իշխանության մաքրման մեխանիզմն արդեն գործի է գցվել, այն արդեն ծնվում է խորհրդարանական պատերի ներսում, եւ մեր հայրենիքի դեռեւս տեսական մոդելն է: Օրենքները խախտվում են գործնականում: Բայց մենք մաքրագործման ճանապարհին ենք: Ընտրությունից ընտրություն մենք գնալով ավելի ենք ուղղվում, եւ մեր միջից դուրս կգան արդար կառավարելուն ավելի պատրաստ ղեկավարներ:
Հայաստանի արժեքը ամբողջ աշխարհի հայերի արժանապատվության հարցն է: Ո՞վ է այդ մասին մտածել այս օրերին: Լավ է, երբ փողերը գետի պես հոսում են եւ աղքատ ընտանիքների թերեւս միակ հույսն են եւ ուրախությունը: Բայց հանրահավաքներին պարելուց առաջ մտածե՞լ ենք արդյոք, թե ինչպիսի՞ դրության մեջ ենք նրանց դնում: Հենց նրանց, ում աշխատավարձը չնչին է, ովքեր մի կերպ են ծայրը ծայրին հասցնում: Ես բազմիցս գրել ու ասել եմ, որ մենք բարի ազգ չենք, որ հոգնած ենք, որ իշխանությունների հանդեպ կամ ստրկամիտ ենք, կամ չարացած: Այսօր նախկիններն ու ներկաները առանձնակի ատելությամբ են լցված միմյանց հանդեպ:
Չկա մտավորականությունը, առանց որի հասարակության մեջ հնարավոր չէ իշխանություն ձեւավորել: Այնինչ հենց այդ ազատ միջավայրից պետք է ծնվի արդար իշխանությունը: Բայց առաջին ընտրությունների ժամանակ սոված ու աղքատ մտավորականության տեղը բռնեցին կուշտ ցինիկները, իսկ երկրորդ ու երրորդ ընտրությունները ճզմեցին նրան: Լավագույնները թողել-հեռացել են կամ ցավով լռում են: Հիմա մտավորականությունը չկա: Նրան չէր սիրում առաջին նախագահը, չէր սիրում նաեւ երկրորդը: Տեսնենք, թե ինչ կասի երրորդը:
Քանի դեռ չենք սովորել քննադատաբար մոտենալ սեփական սխալներին, քանի դեռ չենք տեսնում իրականությունը, չենք դառնալու սեփական պետություն ունենալու արժանի լիարժեք ժողովուրդ: Իսկական ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այն դեռ առջեւում է ուղեցույց աստղի պես: Կյանքը բաց երկխոսություն է, եւ երկրում բոլոր սուբյեկտների միջեւ արդարամիտ ու նուրբ երկխոսությունը կնշանակի հասուն ժողովրդավարություն:
Մեր հայրենիքը ճգնաժամ է ապրում: Ինչո՞ւ չեն օգտագործվում ազդեցության բոլոր հնարավոր լծակները ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, որպեսզի չկանգնենք պետականությունը կորցնելու վտանգի առջեւ: Կարծում եմ՝ կան այդ ուժերը, բայց նրանք իրենց վրա չեն վերցնում այդ պատմական առաքելությունը: Ինչո՞ւ: Պատճառը հայ հասարակության քաղաքականապես ոչ հասուն լինելն է: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ կարելի է այդպիսի բան կազմակերպել: Թող մեկը մյուսին ծեծեն ու սպանեն. դա հասկանալի է, այդպես է եղել վերջին ժամանակներում, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, այդպես եղավ 1996-ին, եւ այլն եւ այլն: Բայց փաստ է, որ դա արդյունավետ ճանապարհ չէ: Դուք կհարցնեք, թե ի՞նչ ուժեր են դրանք: Նրանք, ովքեր այս պատմական պահին իրենց վրա են վերցնում երկրում իրավիճակը կարգավորելու պատասխանատվությունը՝ 1. ընդդիմության եւ իրական իշխանությունների ներկայացուցիչները, 2. խոշոր բիզնեսը: Նրանք, ովքեր շահագրգռված են այս երկրի կայունությամբ՝ ելնելով սեփական շահերից: Նրանք պետք է պայմանավորվեին իրար հետ եւ գային Հայաստան, քանի որ դա իրենց նույնպես վերաբերում է եւ հուզում: Ընդ որում՝ դա պետք է անեին իրենց ուսերին ընկած պատասխանատվության լիակատար գիտակցմամբ: 3. Եկեղեցին: կաթողիկոսը պետք է երկու կողմերին հրավիրեր Էջմիածին. նա հոգեւոր հայրն է եւ իրավունք ունի խառնվելու փակուղային հակամարտությանը եւ թե՛ այս, թե՛ այն կողմին հավասարակշռված, օբյեկտիվ գնահատական տալու: Նա պետք է կոնֆլիկտի վայրն ուղարկեր հոգեւորականների, որոնք կկանգնեին երկու կողմերի կողքին այնքան, որքան պետք էր: Նշանաբանը մեկը պետք է լիներ. նրանք մեր երեխաներն են, քանի տարեկան էլ որ լինեն:
Մենք իրավունք չունենք այդքան կարճատես եւ անհաշվենկատ լինելու: Հայաստանը գտնվում է ռազմական հակամարտության մեջ: Միջազգային իրադրությունն այնպիսի զարգացում է ապրում, որ դժվար է որոշել անգամ հիմնահարցերի եւ խնդիրների գերակայությունները՝ կապված մեր հիմնախնդիրների հետ: Մենք ՝ իբրեւ հասարակություն, պետության մեջ քաղաքական փորձ ենք ձեռք բերում՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Բայց մենք սովորում ենք: ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵՆՔ: Մեր ժողովուրդը վատ որդիներ չունի, բայց մենք մեծ բացթողում ունենք՝ քաղաքական կուլտուրայի պակաս, ինչից էլ գալիս են ցանկացած իշխանության ներկայացուցիչների «բլեֆները», դաժանությունն ու ամբիցիաները: Իշխանության ամենավառ օրինակը կամրջին կանգնած ավտոտեսուչն է, որը վստահ է, թե օրենքը հենց իր սուլիչն է, որ կա:
Իշխանությունները պետք է միշտ հիշեն, որ մարդիկ պատմության մեջ հայտնվում են ոչ թե այն բանի շնորհիվ, որ եղել են այս կամ այն տեղում, այլ՝ որովհետեւ եղել են լավագույնը: Պատմության մեջ լավագույնը լինելը շատ դժվար է, քանի որ դա բազմակողմանի վերլուծություն է, որտեղ անհնարին է թաքցնել սեփական էական թերությունները: Յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռված իշխանության մեջ լինելու լավագույնը, ապրելու հենց այս հասարակ, միամիտ մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են կործանում բարիկադների վրա՝ ցանկանալով բարելավել սեփական գոյությունը:
Այսօր մենք կանգնած ենք նման խնդիրների առջեւ: Մենք կանգնած ենք պատմության առջեւ, որը դեն կնետի յուրաքանչյուրին, ով սեփական ամբարտավանությունը, ինքնահավանությունը ներկայացնում էր իբրեւ սեր հայրենիքի նկատմամբ, ով մտածում էր եւ հիմա էլ մտածում է՝ «Ես որ հաստատ կկարողանամ խաբել»: Իշխանության յուրաքանչյուր քայլը մարդկանց աչքի առաջ է, իսկ նրանք խոսելու սովորություն ունեն, եւ անհնար է որեւէ բան թաքուն պահել:
Եվ ստի ու ճշմարտության, ամբարտավանության ու առաքինության, լկտիության եւ ուժի, բարության եւ խելքի, ինտելեկտի եւ անզորության խառնուրդով դաստիարակված երիտասարդության լավագույն մասը կլքի այս երկիրը, քանի որ նրանց ճնշող մեծամասնությանն արդար կյանք է հարկավոր, որտեղ նրանք կկարողանան դրսեւորել իրենց: Առանց այդ ուժի Հայաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, կթուլանա: Նայե՛ք Լեհաստանին, Ռուսաստանին, Լիտվային (այս ցանկը կարելի է շարունակել). նրանք ցանկանում են իրենց երիտասարդ ուժերը պահել երկրում: Իսկ ղեկավարներից ո՞վ է այս 20 տարիների ընթացքում մտածել նրանց մասին: Թեեւ ղեկավարների մեջ էլ քիչ չեն եղել երիտասարդներ: ՈՉ ՈՔ:
Մենք բոլորս հոգնել ենք այն բանից, որ ագահությունը կռվում է ագահության դեմ, ցինիկը՝ ցինիկի դեմ, հիմարը՝ հիմարի... Հայոց աշխարհը դրական փոփոխությունների է սպասում: Նորության է սպասում. դա կյանքի որակը որոշելու շատ կարեւոր եւ ճշգրիտ չափանիշ է յուրաքանչյուրի եւ ողջ հասարակության համար միասին վերցրած:
Սանկտ Պետերբուրգ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- ՊԵՂՎԱԾ ՀԱՅԵՐ. Պատմություն ջազի եւ սիգարի մասին. «Ֆրենկ Սինատրան այդ երգը կատարում է հրաշալի, սակայն պետք է լսել դա Ավոյի կատարմամբ»,- ասում են նրանք, ովքեր լսել են «Stranger in the ...ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի (ՄԻՊ) ղեկավար Արմեն Հարությունյանի` մարտի 1-ի դեպքերից հետո իրենք ընդամենը 2 հոգու կորած լինելու մասին դիմում են ստացել: «Այդ մասին մեզ հայտնել են ԵԱՀԿ գրասենյակից, ...ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւի նախագիծը: «Ներկայացված նախագիծը չի արժանանա մեր աջակցությանը: Այս հարցում համակարծիք ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դարձյալ 30 օրով հետաձգել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած` ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը ...ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում կանխատեսել է, թե որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ...ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հայաստանը, որտեղ բոլորս ապրում ենք, մեր միակ հայրենիքն է: Սա անհերքելի ճշմարտություն է: Հայրենիքը չի ընդունում «մերոնքական»-«ձերոնքական» բաժանումը: Հայաստանը չես կարող հետդ տանել ...ՉԻ՞ ԽԱԽՏՎԵԼ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ գործող նախագահի` ինչպես արտակարգ դրություն մտցնելու մասին, ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎՈՒՄ
Եթե մարտի 1-ի դրությամբ բուժհիմնարկներում մարտի 1-ի դեպքերից տուժած եւ բուժօգնություն ստացող մարդկանց թիվը 131 էր, ապա ներկայումս այդ թիվն աստիճանաբար նվազում է: Երեկվա դրությամբ բուժհաստատություններում ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Անհերքելի ճշմարտություն է, որ քաղաքական խոշոր գործընթացների եւ հատկապես ընտրությունների ժամանակահատվածում երկրների տնտեսություններում զարգացումները դանդաղում են, կանգ են առնում, կամ էլ ետընթաց են ապրում: ...ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Այն պահից սկսած, երբ միջազգային հանրությունը մարդու կյանքը արժեք համարեց, բոլոր պետությունների ուժային կառույցները սկսեցին մարդու կյանքին նվազագույն վնաս հասցնող, սակայն արդյունավետ գործող միջոցներ որոնել, ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-1
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի երեկ տարածած հաղորդագրության համաձայն` 2 օր առաջ կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք են հայտնաբերել: «ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին` ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում` զառիթափի վրա, զենք-զինամթերքի ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդիպելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովում, որի շրջանակներում, ամենայն ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, տեղացի եւ արտասահմանցի վերլուծաբաններ-փորձագետներ էին կանխատեսում, որ հետխորհրդային ...ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն հասարակության շրջանում։ Հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ ԶԼՄ-ների նկատմամբ գործող ...«ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՍՏԻՊԻ ՈՉ ԹԵ ԼԱՑԵԼ, ԱՅԼ՝ ԳՈՐԾԵԼ»
Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռուստահարցազրույցում ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցը տպագրում ենք կրճատումներով:
- Պատասխանատվություն զգո՞ւմ եք, արդյոք, մարտի 1-2-ին ...ԱՂԱՋԱՆՈՎՆ ԷԼ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին երեկ հրավիրել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, թե մտադիր են տույժի ենթարկել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: «Առավոտ ժամը 8:30-ի սահմաններում ...ՄԱԿ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին: Փաստաթուղթը ստացել է 39 կողմ, ...Ո՞Վ Է ՈՐՈՇՈՂԸ
«Ազատության» հարցին` ո՞րն է համարվում «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն», ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանել է. «Եթե լուրը, լրատվության կոնկրետ ...ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ
«Jane՚s» հետազոտական կենտրոնը` հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե «Բոլոր դեպքերում այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ...ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագիրը: Ըստ «Ժառանգության»` ...«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
«Դուք անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ Ազատության հրապարակում նստացույցը ցրելիս Ոստիկանության գտած զենք-զինամթերքն, իրոք, այնտեղ է գտնվել»` ՀՀ քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
1«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու ...
ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԵՑ
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՇ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
«ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-2
ՄԻԱՅՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԿՓՐԿԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ-1
- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

