
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ»
- Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք նրա ելույթը.

«Սիրելի հայրենակիցներ,
Ես ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում ՀՀ նախագահի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, մենք պատմական ժամանակներ ենք ապրում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեզ հաջողվեց իրար հետեւից երկու ընտրություն կազմակերպել եւ երկու դեպքում էլ ստանալ դրական գնահատականներ: Այսօր մենք ունենք հիանալի հնարավորություն լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները, այսօր մենք ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը վստահորեն առաջ նայելու եւ անհաշտ կռիվ սկսելու մեզանում առկա բոլոր արատավոր երեւույթների դեմ: Եվ այսօր մեզ մեկտեղել է թե՛ հաղթանակի բերկրանքը, թե՛ մտահոգությունը մեր երկրի ապագայի համար: Այս պահին, երբ ես ասում եմ այս խոսքերը, մեր երկրի սահմանային դիրքերում մեր զինվորները պաշտպանում են հայրենիքը, մեր դպրոցներում ուսուցիչները սերունդ են կրթում, այս պահին մեր բժիշկներն ամոքում են մեր եղբայրների ու քույրերի վերքերը:
Այսօր մենք հավաքվել ենք բժշկելու մեկ այլ վերք, այն վերքը, որ մեր ժողովրդի մարմնի վրա բացեցին այս ընտրությունները: Մենք պետք է հաղթահարենք այս փորձությունը, պետք է կարողանանք անել այնպես, որ այս վերքն էլ արագ սպիանա: Ես սա ասում եմ ցավով: Ցավով, որովհետեւ հոգնել եմ մեր ժողովրդի մարմնին միայն սպիներ տեսնելուց, ցավով, որովհետեւ վաղուց ժամանակն է, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը գնա առաջ: Ցավով, որովհետեւ որոշ մարդիկ չեն կարողացել մինչեւ վերջ գիտակցել մեր այս ձեռքբերման արժեքը: Ժողովրդավարության արժեքը: Ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման արժեքը: Մեծամասնության կարծիքի արժեքը: Ես երախտապարտ եմ ձեզ իմ հանդեպ ցուցաբերած այս բարձր վստահության համար: Երդվում եմ, որ կանեմ ամեն ինչ` ձեր վստահությունն արդարացնելու եւ պարզ ճակատով հանդես գալու համար: Հավատացնում եմ, որ դուք չեք ափսոսալու այն բանի համար, որ ընտրություններում ձեր ձայնը տվել եք Սերժ Սարգսյանին:
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են մյուս թեկնածուների օգտին: Մենք հարգում ենք մեր քաղաքացիների տեսակետներն ու չենք բաժանում հասարակությունը մերոնց ու նրանց, կամ ինչպես որոշ վայ ժողովրդավարներ են այսօր անում` «մերոնց ու ազգի տականքի»: Ֆաշիզմն ու ռեւանշիզմը մեզ խորթ են: Հավաստիացնում եմ, որ մանրամասն վերլուծության կենթարկվի նախընտրական շրջանում թեկնածուների կողմից հնչեցված ողջ քննադատությունը: Առողջ քննադատությունը տարանջատվելու է մաղձից եւ անպայման հաշվի է առնվելու մեր քաղաքականության մեջ: ... Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին. եկե՛ք համագործակցենք: Ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման: Այսօր ես ուզում եմ խոսել մեր երկրում ժողովրդավարության ճակատագրի մասին, այսօր ձեր առաջ ուզում եմ խոսել մարդու, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության մասին: Այն արժանապատվության, որ կարող է լինել միայն երկրում, որտեղ իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Այն արժանապատվության, որի վատնելու իրավունքը չունենք:
Այդ արժանապատվության տերը դարձել եք դուք, ընտրություններին ձեր մասնակցությամբ: Այսօր ես իմ շնորհակալական խոսքն եմ ասում ձեզ` ՀՀ բոլոր քաղաքացիներին: Ես շնորհակալ եմ, որ դարձաք մեր երկրում ժողովրդավարության զարգացման մասնիկն ու շարժիչ ուժը: ...Ես ձեզ խոստացել եմ հաղթանակներ, եւ մենք հաղթել ենք: Ես խոստանում եմ նոր հաղթանակներ, եւ մենք հաղթելու ենք: Մենք հաղթելու ենք աղքատությանը, մենք հաղթելու ենք չարությանը, մենք հաղթելու ենք անտարբերությանը: Մեր երկրում հաղթելու է մարդասիրությունը, մեր երկրում հաղթելու է սրտացավությունը, մեր երկրում հաղթելու է լավատեսությունը: Այսօր, սակայն, մենք ականատեսն ենք այլ երեւույթի: Ականատեսն ենք հասարակության բաժանման ու տրոհման, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին, իր իսկ բնորոշմամբ` «հարամել»: Ականատեսն ենք վտանգավորությամբ աննախադեպ մի գործընթացի: Ինձ համար այսօր չկա մերոնքական-ձերոնքականի խնդիր, չկա իշխանության ու ընդդիմության խնդիր: Այսօր կա Հայաստանի խնդիրը, մեր պետականության շարունակականության խնդիրը, մեր արժեքների պաշտպանության խնդիրը, խնդիր, որի լուծման համար ենք հավաքվել այստեղ: Այդ պատճառով, ես կոչ եմ անում բոլորին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց գաղափարախոսական մոտեցումներից, հաղթահարել մեր ժողովրդի միջեւ մտցված այս արհեստական բաժանումը: Մենք հաղթելու ենք նաեւ այս բաժանմանը: ...Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ` մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են: Համոզված եմ, նրանց հրապարակ է բերել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունը, սակայն, ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը: Ես գիտեմ, թե դուք որքան եք վրդովվել այս օրերին, հետեւելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես գիտեմ, որքան շատ են այսօր մարդիկ, որ պատրաստ են փողոց դուրս գալ, պաշտպանելու իրենց տված քվեն: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ: Բայց ես խնդրում եմ ձեզ զսպել հույզերը. թե խոսք ունեք ասելու, ապա խնդրում եմ միայն իրականությունը տեսնելու հորդորներ թող լինեն դրանք, եթե գործողություններ եք ուզում ձեռնարկել, ապա թող որ դրանք լինեն բարիքի ու հանդուրժողականության քայլեր: Խնդրում եմ, միշտ ու անընդհատ հիշեք, մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացել ենք շատ ու շատ խնդիրներ լուծել լավ ընտրությունների կազմակերպման ճանապարհին: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք դեռ էլի ճանապարհ ունենք անցնելու. առաջին հերթին` ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման ճանապարհ:
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացել ենք մեզանում կայացնել «արժանապատիվ հաղթանակի» ինստիտուտը: Բայց այս ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու «արժանապատիվ պարտության» ինստիտուտի ձեւավորման հարցում: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ եկել է «Առաջ Հայաստանի» ժամանակը, եկել է քրտնաջան աշխատանքի եւ մեր կյանքը պղտորող արատավոր երեւույթների դեմ պայքարի ժամանակը: Սա շատ լավ հասկացան նաեւ մի քանի` մինչեւ ականջները կեղտի մեջ թաղված մարդիկ, ովքեր շտապեցին հայտարարել, թե չգիտես ինչ գաղափարների կողմնակից են եւ անցնում են, այսպես ասած, պայքարի: Այս մարդկանց շատերն այսօր դավաճան են կոչում, կոչում են ճամբար փոխած մարդիկ: Բայց ես շատ լավ եմ հասկանում այդ մի քանի անձնավորություններին. նրանք շատ լավ են ճանաչում ինձ, գիտեն, որ ես այն անձնավորությունը չեմ, ով թույլ կտա շարունակել իրենց համար ընդունելի դարձած գործելաոճը, ով աչք կփակի մեր իրականության ստվերոտ կողմերի վրա: Գիտեն, որ ես արմատից կտրելու եմ լկտի պահվածքը, հարկ չտալը, զոռբայությունը, խմբապետությունը: Իսկ իրենց կյանքը միայն մութ անկյուններում պատկերացնողների համար ոչինչ չէր մնում, քան փախչել եւ հարթակներից խոսքեր ճամարտակել ժողովրդավարության մասին, ինչից իրականում իրենք այնքան հեռու են, որքան հեռու են մեր ժողովրդի հոգսերից ու խնդիրներից:
Այս ամենի մեջ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար ամենից անընդունելին իմ մի քանի մարտական ընկերների անվայել պահվածքն է, ում սատանան կարողացավ գայթակղել խոստումներով ու զազրախոսությամբ: Երկերեսանիություն, չպատճառաբանված նկրտումներ, ոչ իրատեսական ցանկություններ, չհիմնավորված պահանջներ. սրանք ինձ համար անընդունելի երեւույթներ են: Ես միշտ արել եմ եւ շարունակելու եմ սրտի ցավով, բայց վայրկյան իսկ չվարանելով, իրենց տեղը դնել չափն անցածներին, իրատեսությունը կորցրածներին, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգեւներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից:
2008 թվականի նախագահական ընտրություններն այլեւս պատմություն են: Եվրոպական բոլոր կառույցների, Անկախ պետությունների համագործակցության, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի դիտորդների ու պաշտոնյաների դրական եզրակացությունները մեր նախագահական ընտրությունների առնչությամբ արդեն հրապարակված են: Մենք ունեցանք նախընտրական, ընտրական եւ հետընտրական բավական բարձր մակարդակով անցկացված գործընթացներ: Հավատացնում եմ ձեզ, այս ամենն իսկապես շատ կարեւոր էր Հայաստանի համար:
Ես նաեւ գոհ եմ, որ մեր երկրում մարդիկ բոլոր հնարավորություններն ունեն հետընտրական շրջանում եւս ազատ արտահայտել իրենց մտքերն ու տեսակետները, հանրահավաքներ անցկացնել: Ցավոք, մարդիկ կրկին չկարողացան հավուր պատշաճի օգտվել իրենց ազատություններից եւ հերթական անգամ անցան կոռեկտության բոլոր սահմանները, կորցրին չափի զգացողությունը: Չնայած այս ամենին, ես շարունակելու եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները: Ես պաշտպանելու եմ խոսքի ազատության իրավունքը: Սակայն ազատ խոսքը չի նշանակում զրպարտության եւ հայհոյանքի ազատություն: Ես պաշտպանելու եմ հանրահավաքների ազատության իրավունքը: Սակայն հանրահավաքների ազատությունը չի նշանակում, որ մայրաքաղաքի կյանքը պիտի կաթվածահար լինի: Ես պաշտպանում եմ բողոքի իրավունքը, սակայն բողոքի իրավունքը չի նշանակում, որ մեր քաղաքացիների սահմանադրական այլ իրավունքները պիտի ոտնահարվեն: Չի նշանակում, որ պիտի ոտնահարվի իշխանություն ձեւավորելու մեծամասնության իրավունքը: Այս նախագահական ընտրությունները շրջադարձային եղան մեր նորանկախ պետության պատմության մեջ: Ընտրությունների արդյունքում երկրում ստեղծվել է իրական ժողովրդավարության ամրապնդման բացառիկ հնարավորություն: Հավատում եմ` այս իրավիճակը լրջորեն նպաստում է ամուր իշխանություն եւ ուժեղ կառուցողական ընդդիմություն ունենալու մեր նպատակների իրականացմանը: Մենք չենք վախենում ուժեղ ընդդիմությունից: Ճիշտ հակառակը, համոզված ենք, որ միայն կառուցողական ընդդիմության առկայությամբ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի առաջանցիկ զարգացումը:
Ես բարձր եմ գնահատում մեր ժողովրդի մեծագույն տառապանքների գնով ձեռք բերված կայունությունը` այն համարելով իրական պատմական ձեռքբերում, որին մենք հասել ենք տեւական քրտնաջան աշխատանքով:
Այո, տնտեսական աճն այնքան արագ չի անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, որքան մենք կցանկանայինք: Այո, աղքատության հաղթահարումը ժամանակ է պահանջում: Այո, մենք խնդիր ունենք ապահովել երկրում մրցակցային տնտեսություն` վերջնականապես ձերբազատվելով տնտեսության հետխորհրդային շրջանում անխուսափելիորեն ձեւավորվող օլիգարխիկ համակարգից: Բայց մենք այսօր շատ ավելի ուժեղ ենք այս խնդիրները լուծելու համար:
Ես համագործակցության կոչ եմ անում երկրի բոլոր քաղաքական ուժերին ու հասարակական միավորումներին: Նորից ու նորից կրկնում եմ` իշխանությունը պատրաստ է համագործակցելու ընդդիմադիր բոլոր ուժերի հետ հանուն Հայաստանի զարգացման եւ ի բարեկեցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Միաժամանակ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենավճռական քայլերը կձեռնարկվեն մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգուկանոնի պահպանման եւ հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ: Ճակատագրի կամոք, մեզ վիճակվել է ապրել պատմական բարդ, բայցեւ հետաքրքրական ժամանակաշրջանում: Մեզ բաժին են հասել հիմնականում պարտադրված ելք ունեցող երկընտրանքները, օրինակ` խաղաղության ու պատերազմի երկընտրանքը, որի արդյունքում պատերազմեցինք ու հաղթանակեցինք` հանուն խաղաղության, հանուն առաջընթացի: Այսօր մենք կանգնած ենք միասնականության ու մասնատվածության երկընտրանքի առաջ: Այսօր ժողովրդավարության ու իշխանության բռնազավթման երկընտրանքի առաջ ենք: Մենք այսօր այդ ժողովրդավարության պաշտպաններն ենք:
Հավատացնում եմ ձեզ, մեր երկրում ժողովրդավարության զինանոցը չի սպառվել: Չի սպառվել, քանզի քչերն են այն օգտագործելու խիզախություն ունեցել: Չի սպառվել, որովհետեւ ժողովրդավարությունը նշանակում է առանց վախենալու նայել սեփական ժողովրդի աչքերին, չի սպառվել, որովհետեւ ժողովրդավարությունը սուտ ու կեղծիք չի ընդունում, չի սպառվել, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում հնարավոր չէր լինի վերադառնալ` առանց սեփական ժողովրդից ներողություն խնդրելու:
Ժողովրդավարությունը նշանակում է, որ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանված են լինելու: Առաջին հերթին` ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքը: Այսօր մենք այդ իրավունքն ենք պաշտպանում: Ես պաշտպանելու եմ մարդու հիմնարար իրավունքները: Պաշտպանելու եմ իմ ողջ կյանքի ընթացքում:
Այսօր, ընտրություններից մեկ շաբաթ անց, ես ասում եմ, որ անցել է նախընտրական կարգախոսների ժամանակը, անցել է քարոզչության ժամանակը, անցել է մեղադրանքների ժամանակը: Այժմ մենք ուրիշ խնդիրներ ունենք: Պետք է իրականություն դարձնենք մեր հայրենակիցների սպասելիքները, պետք է անդրադառնանք նրանց դարդ ու ցավին, պետք է շարունակենք աշխատել ու արարել:
Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ինչ ունի իր ժամանակը»:
Այսօր քարեր հավաքելու ժամանակը չէ: Այսօր քարը փեշից թափելու ժամանակն է:
Այսօր քեն ու ոխակալություն խաղալու ժամանակը չէ: Այսօր խաղաղության ժամանակն է: Այսօր նոր ջրբաժաններ քաշելու ժամանակը չէ: Այսօր միասնության ժամանակն է: Այսօր աշխատանքի ժամանակն է: Այսօր համազգային նոր հաղթանակների ժամանակն է: Մարդու արժանապատվության ու ժողովրդավարության ժամանակն է:
Այսօր ժամանակն է հաղթահարելու մեր տարաձայնությունները, այսօր ժամանակն է, որ ազգովին ասենք. «Մենք կարո՛ղ ենք հաղթահարել ցանկացած փորձություն», եւ հաղթահարելու ենք: «Մենք կարո՛ղ ենք արագ շարժվել առաջ», եւ շարժվելու ենք: «Մենք կարո՛ղ ենք ունենալ մեր երազած Հայաստանը», երդվում եմ. ունենալու ենք: Ուրեմն առաջ, Առա՛ջ, դեպի նոր հաղթանակների Հայաստան, Առա՛ջ, Հայաստան»:
ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Հունվար եւ փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզում պահպանված ցուրտ եղանակի պատճառով կարող են վտանգվել աշնանացան ցորենի ցանքերը եւ պտղատու որոշ ծառատեսակներ: Գյուղատնտեսության աջակցության Գեղարքունիքի մարզային ...ԴԵՌ 982 ՄԼՆ-Ն ԵՆ ՎՃԱՐԵԼ
ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007թ. տարեվերջին կազմել են 464 մլրդ 863 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 260 մլրդ 148 մլն դրամի դիմաց. աճը` 78.7%: ...SOTHBEY՚S
աճուրդն իրադարձություն է յուրաքանչյուր կոլեկցիոների եւ հնաոճ իրեր գնահատողների համար: Սակայն այս աճուրդներին մասնակցելու համար խոշոր գումար ունենալը դեռ բավարար պայման չէ, անհրաժեշտ է նաեւ սեփական ճաշակ ...ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ - ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց ...«ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԵՆ»
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին: - Վերջին տարիներին Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ պահանջարկը կտրուկ աճեց, եւ դրա ...2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում: ...ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ ԳԱՐՆԱՆԸ
Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն դարձնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկի վրա, ուրեմն այն լրացուցիչ ...ԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց մեծ մասը հանկարծակի հայտնված գարնանային հարբուխը կամ կոնյուկտիվիդը համարում է սեզոնային ռեսպիրատոր հիվանդություններ: Բայց, չգիտես ինչու, նույնիսկ տարբեր դեղամիջոցների օգնությամբ այն հնարավոր ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության ծառայության գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԼՂՀ-ում առաջին անգամ կիրականացվի հիփոթեքային վարկավորման ծրագիր: Դրանից կարող են օգտվել բոլոր արցախցիները, որոնք ունեն 10 տարվա գրանցում`բնակարանի ձեռքբերման համար, 3 տարվա գրանցում` բնակարանի վերանորոգման ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Երեկ մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից՝ դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը: DPA-ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ երեկ ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի ...ՄԵՐՈՆՔ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-22-ը Լոնդոնում մասնակցել է «Chatam House»-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՐԱՖՖԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար»,- ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ «Ազատության»` ԿԸՀ կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշներն` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի Նեվշեհիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մեթին Հյուլագուն հայտարարել է, որ համալսարանում հայոց լեզվի, հունարենի եւ եբրայերենի մշտական բաժիններ բացելու համար սպասում են այդ երկրի Բարձրագույն ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՑՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Նոննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այսօր Երեւանի փողոցներում, հատկապես Երեւանի Պետական բժշկական համալսարանի շրջակայքում, ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տարբեր օտարազգի ուսանողների:
Մայդե Շաֆիհը Հայաստան է եկել Իրանից: Չորս տարի է, ...ՀԵԿ-Ը ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը, որն արդեն օրենքով ամրագրվել է, համոզիչ հաղթանակ է, որի վկայությունն աշխարհի բոլոր երկրների ղեկավարների հղած շնորհավորանքներն ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի մամուլի ...ՎԵՑ ԴԵՊՔ
Հանրապետությունում 2007թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք 2006թ. 10-ի դիմաց: Դրանք հիմնականում եղել են հղիության հետ կապված բարդությունների արդյունքում` հիմնականում ծննդաբերության եւ հետծննդաբերության ...ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Օրերս հրապարակվեցին դատական իշխանության 2007 թվականի վիճակագրական տվյալները: Դրանք ի ցույց են հանում անցած տարվա ընթացքում հանրապետության դատական մարմինների աշխատանքը, մատնանշում ամենատարածված հանցատեսակները, ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հին թշնամանք
Արայիկ Խաչատրյանն ու Ալիկ Հարությունյանը լարված փոխհարաբերությունների մեջ էին: Բայց նրանք, իհարկե, անշրջապատ տղերք չէին: Հետեւաբար, մեծ էր հավանականությունը, որ հերթական առճակատման ժամանակ ...«ԵՍ ԳԻՔՈՐԸ ՉԵՄ, ԵՍ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՓՈՔՐԻԿ ՏՂԱՆ
Հինգ տարեկան Գրիգորն իր մանկությունը հաղթահարում է բակի տղաների կողմից հնչող պիտակներն ու նվաստացնող արտահայտությունները հոգու խորքում թաքցնելով ու դրանցից հնարավորինս խույս տալով: Այս փոքրիկ տղան բոլոր ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահանգների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃՆԵՐԸ
«Ջերմուկ Մայր գործարան» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի ...ՑԱՆԿԸ ՄԵԾԱՑԵԼ Է
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ՆԱԻՐԻՏԻ» ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում քննել է «Երեւան ջուր» ընկերության դիմումն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի: Միաժամանակ հանձնաժողովը դադարեցրել ...гÛÏ³Ï³Ý ¹»Å³ÍÛÁÕ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ»
Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք նրա ելույթը.
...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԵրեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը ...ՈՐՔԱՆ ԱՐԱԳ՝ ԱՅՆՔԱՆ ՀԱՄՈԶԻՉ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց կիրակի օրը՝ փետրվարի 24-ին: Մինչդեռ հրապարակելու վերջնական ժամկետը փետրվարի 26-ն էր: ...«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուց առաջ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
«Ազատության հրապարակի հարթակից այսօր զուտ ամբոխավարական, հուզական ալիք բարձրացնելու նպատակով խոսքեր են հնչում, որոնք կարող են ստեղծել անկառավարելի, ագրեսիվ ամբոխ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Դեռեւս նախընտրական շրջանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել:
Օմբուդսմենը հայտարարել ...ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՆՈՐԴԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հավաստմամբ` ՀՀ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուժային մեթոդներն իր գլխավորած կուսակցության համար անընդունելի են, եւ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` փետրվարի 26-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն ...ԷՐԴՈՂԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի ...ԱԼԻԵՒԻ ԿՈՉԵՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, դարձյալ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի ...ՀԱՆՑԱԴԵՊ ՉԿԱ
«Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 19-ին` հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 7-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ցուցարարներն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է
«Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ՀՀ Ոստիկանությունը ցուցարարներին կոչ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեկ այս մասին «panorama»-ի թղթակցին ասել է ՍԴ մամլո քարտուղարը: «Երեւի ինչ-որ մեկը հանրահավաքի ...6 ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե ծառայությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են քննարկվել Հայաստանի ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
«Հայաստանում առկա հետընտրական ճգնաժամը կենտրոնացած է ավելի շատ ընտրական գործընթացի, քան ընտրությունների արդյունքների վրա։ Առկա ճգնաժամը ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ է, այլ ավելի շատ խորքային ...ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ...ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Փետրվարի 23-ին ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի ...
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

