
гÛÏ³Ï³Ý ¹»Å³ÍÛÁÕ
- Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ գործը մնում է լրագրողների ուսերին: Մյուսները գերադասում են արդարանալ մտավորականի վեհերոտ լինելու պնդումով: Ես դեմ չեմ առաջինը սկսել: Հատկապես, որ քարոզարշավն իսկապես տարբերվում էր նախորդներից: Հայ հասարակությանը պարբերաբար մատուցվեց այն, ինչ իմ հասարակագիտական կրթությամբ ու փորձառությամբ կանվանեմ «գավառական սեւ PR»: Սրա կողքին թեկնածուների մի մասն իր քարոզարշավը վստահեց ինչ-որ կառույցի: Ամենանկատելին, իհարկե, Սերժ Սարգսյանի քարոզարշավն էր, որ վստահվել էր ուրախների ու հնարամիտների մի թիմի` «Շարմին»: Այդ պահին հավանաբար ոչ ոք չէր հիշում, որ նույն հնարամիտ ուրախները 1996թ. փառահեղորեն տապալել էին այդ պահին իշխանության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավը: Թե հասարակության քանի շերտ ու խումբ հիասթափվեց Երեւանի Երիտասարդության պալատի ռաբիսախառը համերգից, ոչ ոք չուսումնասիրեց: Սխալները չվերլուծելը Հայաստանում ավանդույթ է դառնում: Ոչ սխալվողներն են դաս քաղում, ոչ` մյուսները: Արդյունքում քաղաքական քարոզարշավի կազմակերպման պատվերը կարող է տրվել շոու կազմակերպողին: Հասարակության հիմնական հատվածը քարոզարշավին հետեւում է հեռուստատեսությամբ: Հասկանալի է` հիմնականում Հանրայինի եթերով: Ի՞նչ կարող էր արձանագրել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզարշավին հետեւողը: Նախ՝ Հ1-ի լրատվական ծրագրում չպատճառաբանված քնքշաժպիտ հաղորդավարը հայտարարում էր, որ վարչապետը քարոզարշավի շրջանակներում այցելել է որեւէ քաղաք: Հետեւում էր տեսանյութը, ուր նույն պաստառի տակ Սերժ Սարգսյանը միայնակ կանգնած ներկայացնում էր իր ծրագիրը: Քարոզարշավի տրամաբանությունը ողջ աշխարհի համար նույնն է` ժողովրդի քվեին հավակնող թեկնածուն համառոտ ներկայացնում է իր ծրագիրը: Հետեւաբար՝ բոլոր ելույթները համարյա նույն բովանդակությունն ունեն: Ոչ մի երկրում էլ թեկնածուները մեկից ավելի ծրագիր չեն ունենում: Հետո կադրում լսող բնակչությունն էր: Մեր երկրի բոլոր մարզերում բնակչությունն ապրում է սոցիալական միանման պայմաններում: Մենք` հայաստանցիներս էլ, հակառակի պես՝ հիմնականում հայ ենք: Հետեւաբար կադր ընկած բնակչության ռասայական կամ էթնիկ պատկանելությամբ հնարավոր չէ պարզել, թե որ բնակավայրից է ռեպորտաժը: Նրանք բոլորը մաթեմատիկայի մեծ թվերի տեսության համաձայն՝ համարյա միանման են հագնված: Հագուկապից էլ չես հասկանա, թե որտեղ է կայացել այս հանդիպում-հանրահավաքը: Բնակչության ձեռքին էլ մայրաքաղաքային «ստերիլ» դրոշներ ու կարգախոսներ են ու «եվրոփուչիկներ»: Ելույթ ունեցողի թիկունքի լայնածավալ պլակատը թույլ չի տալիս, որ կադրում տեղական որեւէ շենք հայտնվի, որպեսզի գոնե քաղաքային ծանոթ պատկերով կողմնորոշվես: Ռեպորտաժի վերջում (երեւի ամաչելով ռեպորտաժի երկարությունից) չի հիշեցնում, թե որտեղ էր կայացել նկարահանումը: Կարճ ասած, մի քանի օրից հեռուստադիտողի մոտ դեժավյու սկսվեց: Հատկապես, որ այդ նույն տեսանյութը հաջորդ օրը կրկնվում էր: Դեժավյուն խորացնում էր նաեւ այն, որ Հ1-ի լրատվական ծրագիրը մյուս թեկնածուների ելույթներից միշտ նույն հատվածն էր դնում: Բոլորն իրար ետեւից խոսում էին նույն թեմայով ու նույն թեկնածուի մասին: Ու այդպես՝ համարյա մեկ ամիս: Ոչ մի կերպ չներկայացվեց պատերազմում հաղթանակի ու պետության կայացման գործում Սերժ Սարգսյանի անվան հետ կապված ձեռքբերումներն ու լուրջ ավանդը:

Ուրախ հնարամիտները վերջում կարծես գլխի ընկան, որ հասարակությունը ոչինչ չի հասկանում: Հասկացան, ու, ենթադրում եմ, բարի մղումներով արեցին հերթական սխալ քայլը: Վարչապետը երեւանյան հանրահավաքում արդեն միայնակ չէր ամբիոն-հարթակում: Բայց նրա համախոհների թիմը լայն վզնոց-շարֆերով ձմեռային օլիմպիադայի հավաքական էր հիշեցնում: Եվրոպական բարեկեցիկ, բայց փոքր երկրի օլիմպիական հավաքական: Կատարածը բավարար չհամարելով՝ հնարամիտ ուրախները նույն տեսարանն ապահովեցին փետրվարի 26-ի Հանրապետության հրապարակի հանրահավաքում: Ուղիղ մեկ տարի ազգիս մամուլը քննադատում էր ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, որ նա հասարակական ինչ-որ երեւույթ բացատրել էր ազգային մենթալիտետով: Ես ինքս խորապես համոզված եմ, որ հասարակական կյանքի շատ երեւույթներ հենց ազգային մենթալիտետի հենքի վրա են ձեւավորվում: Ու ինձ համար տարօրինակ է, որ այդքան քննադատվելուց հետո Ս. Սարգսյանը քարոզարշավի ողջ ընթացքում հաշվի չառավ ազգային մենթալիտետ կոչվածը: Արդյունքն այդ տեսակետից ակնհայտ էր: Քարոզարշավում երգիչ-երգչուհիների «աստղեր» կոչվող խմբին եւս ուրախ ու հնարամիտ էին ներքաշել PR-ի մեր մասնագետները: Ուղղակի հաշվի չէին առել, որ Հանրային հեռուստատեսությունը վերջին տարիներին իր շոու ծրագրերով լրացնում է դեղին մամուլի տեղը: Նախ՝ դարավերջի, ապա՝ դարասկզբի «աստղերն» անվերջ խոսել են հեռուստաեթերում: Պարապ հեռուստադիտողը նույնիսկ գիտի նրանց վերաբերմունքը մայրաքաղաքային բար-ռեստորանների ճաշացուցակի մասին: Նրանց ելույթների արանքում (կամ առաջ) օրենսդրության զարգացումից ու ՀՆԱ-ից խոսելը ես չեմ գնահատի: Փետրվարի 26-ին մոտ 30 «աստղ էր» հրավիրված Սերժ Սարգսյանի քաղաքական լրջագույն ելույթից հետո երգելու: Հանդիսատեսի նյարդերը հերիքեցին չորսին լսելու: Մինչդեռ սկսել էին լավագույններ համարվածները: Բոհեմը՝ գլուխը քարը, նրանք սովոր են վիշտն օղու մեջ խեղդել: Բա մյուսնե՞րն ինչ անեն:
- Արա ԳԱԼՈՅԱՆ
ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Հունվար եւ փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզում պահպանված ցուրտ եղանակի պատճառով կարող են վտանգվել աշնանացան ցորենի ցանքերը եւ պտղատու որոշ ծառատեսակներ: Գյուղատնտեսության աջակցության Գեղարքունիքի մարզային ...ԴԵՌ 982 ՄԼՆ-Ն ԵՆ ՎՃԱՐԵԼ
ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007թ. տարեվերջին կազմել են 464 մլրդ 863 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 260 մլրդ 148 մլն դրամի դիմաց. աճը` 78.7%: ...SOTHBEY՚S
աճուրդն իրադարձություն է յուրաքանչյուր կոլեկցիոների եւ հնաոճ իրեր գնահատողների համար: Սակայն այս աճուրդներին մասնակցելու համար խոշոր գումար ունենալը դեռ բավարար պայման չէ, անհրաժեշտ է նաեւ սեփական ճաշակ ...ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ - ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց ...«ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԵՆ»
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին: - Վերջին տարիներին Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ պահանջարկը կտրուկ աճեց, եւ դրա ...2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում: ...ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ ԳԱՐՆԱՆԸ
Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն դարձնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկի վրա, ուրեմն այն լրացուցիչ ...ԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց մեծ մասը հանկարծակի հայտնված գարնանային հարբուխը կամ կոնյուկտիվիդը համարում է սեզոնային ռեսպիրատոր հիվանդություններ: Բայց, չգիտես ինչու, նույնիսկ տարբեր դեղամիջոցների օգնությամբ այն հնարավոր ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության ծառայության գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԼՂՀ-ում առաջին անգամ կիրականացվի հիփոթեքային վարկավորման ծրագիր: Դրանից կարող են օգտվել բոլոր արցախցիները, որոնք ունեն 10 տարվա գրանցում`բնակարանի ձեռքբերման համար, 3 տարվա գրանցում` բնակարանի վերանորոգման ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Երեկ մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից՝ դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը: DPA-ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ երեկ ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի ...ՄԵՐՈՆՔ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-22-ը Լոնդոնում մասնակցել է «Chatam House»-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՐԱՖՖԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար»,- ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ «Ազատության»` ԿԸՀ կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշներն` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի Նեվշեհիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մեթին Հյուլագուն հայտարարել է, որ համալսարանում հայոց լեզվի, հունարենի եւ եբրայերենի մշտական բաժիններ բացելու համար սպասում են այդ երկրի Բարձրագույն ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՑՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Նոննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այսօր Երեւանի փողոցներում, հատկապես Երեւանի Պետական բժշկական համալսարանի շրջակայքում, ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տարբեր օտարազգի ուսանողների:
Մայդե Շաֆիհը Հայաստան է եկել Իրանից: Չորս տարի է, ...ՀԵԿ-Ը ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը, որն արդեն օրենքով ամրագրվել է, համոզիչ հաղթանակ է, որի վկայությունն աշխարհի բոլոր երկրների ղեկավարների հղած շնորհավորանքներն ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի մամուլի ...ՎԵՑ ԴԵՊՔ
Հանրապետությունում 2007թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք 2006թ. 10-ի դիմաց: Դրանք հիմնականում եղել են հղիության հետ կապված բարդությունների արդյունքում` հիմնականում ծննդաբերության եւ հետծննդաբերության ...ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Օրերս հրապարակվեցին դատական իշխանության 2007 թվականի վիճակագրական տվյալները: Դրանք ի ցույց են հանում անցած տարվա ընթացքում հանրապետության դատական մարմինների աշխատանքը, մատնանշում ամենատարածված հանցատեսակները, ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հին թշնամանք
Արայիկ Խաչատրյանն ու Ալիկ Հարությունյանը լարված փոխհարաբերությունների մեջ էին: Բայց նրանք, իհարկե, անշրջապատ տղերք չէին: Հետեւաբար, մեծ էր հավանականությունը, որ հերթական առճակատման ժամանակ ...«ԵՍ ԳԻՔՈՐԸ ՉԵՄ, ԵՍ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՓՈՔՐԻԿ ՏՂԱՆ
Հինգ տարեկան Գրիգորն իր մանկությունը հաղթահարում է բակի տղաների կողմից հնչող պիտակներն ու նվաստացնող արտահայտությունները հոգու խորքում թաքցնելով ու դրանցից հնարավորինս խույս տալով: Այս փոքրիկ տղան բոլոր ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահանգների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃՆԵՐԸ
«Ջերմուկ Մայր գործարան» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի ...ՑԱՆԿԸ ՄԵԾԱՑԵԼ Է
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ՆԱԻՐԻՏԻ» ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում քննել է «Երեւան ջուր» ընկերության դիմումն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի: Միաժամանակ հանձնաժողովը դադարեցրել ...гÛÏ³Ï³Ý ¹»Å³ÍÛÁÕ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ»
Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք նրա ելույթը.
...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԵրեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը ...ՈՐՔԱՆ ԱՐԱԳ՝ ԱՅՆՔԱՆ ՀԱՄՈԶԻՉ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց կիրակի օրը՝ փետրվարի 24-ին: Մինչդեռ հրապարակելու վերջնական ժամկետը փետրվարի 26-ն էր: ...«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուց առաջ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
«Ազատության հրապարակի հարթակից այսօր զուտ ամբոխավարական, հուզական ալիք բարձրացնելու նպատակով խոսքեր են հնչում, որոնք կարող են ստեղծել անկառավարելի, ագրեսիվ ամբոխ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Դեռեւս նախընտրական շրջանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել:
Օմբուդսմենը հայտարարել ...ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՆՈՐԴԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հավաստմամբ` ՀՀ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուժային մեթոդներն իր գլխավորած կուսակցության համար անընդունելի են, եւ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` փետրվարի 26-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն ...ԷՐԴՈՂԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի ...ԱԼԻԵՒԻ ԿՈՉԵՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, դարձյալ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի ...ՀԱՆՑԱԴԵՊ ՉԿԱ
«Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 19-ին` հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 7-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ցուցարարներն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է
«Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ՀՀ Ոստիկանությունը ցուցարարներին կոչ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեկ այս մասին «panorama»-ի թղթակցին ասել է ՍԴ մամլո քարտուղարը: «Երեւի ինչ-որ մեկը հանրահավաքի ...6 ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե ծառայությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են քննարկվել Հայաստանի ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
«Հայաստանում առկա հետընտրական ճգնաժամը կենտրոնացած է ավելի շատ ընտրական գործընթացի, քան ընտրությունների արդյունքների վրա։ Առկա ճգնաժամը ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ է, այլ ավելի շատ խորքային ...ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ...ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Փետրվարի 23-ին ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի ...
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

