
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՑՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
- Այսօր Երեւանի փողոցներում, հատկապես Երեւանի Պետական բժշկական համալսարանի շրջակայքում, ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տարբեր օտարազգի ուսանողների:

Մայդե Շաֆիհը Հայաստան է եկել Իրանից: Չորս տարի է, ինչ նա ապրում է Երեւանում եւ դեռ երեք տարի էլ այստեղ է մնալու: 24-ամյա Մայդեն Երեւանի պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ապագա ատամնաբույժը որոշել է այստեղ սովորել իր սիրած մասնագիտությունը, որովհետեւ Իրանում շատ դժվար է ընդունվելը: Մայդեն նախ ավարտել է Համալսարանի նախապատրաստական բաժինը, սովորել ռուսերեն, որից հետո էլ ընդունվել առաջին կուրս: «Սկզբում շատ հեշտ էր սովորելը, իսկ հիմա շատ է դժվարացել»,- խոստովանում է պարսկուհին: Մայդեն ունի քույր եւ եղբայր, բայց Հայաստան է եկել միայնակ: Ապրում է հանրակացարանում եւ ունի հայ աղջիկ ընկերներ, բայց տղա ընկեր` ոչ, որովհետեւ, ինչպես ինքն է մեկնաբանում, պարսիկ կինը չի կարող ամուսնանալ հայ տղայի հետ, բայց պարսիկ տղան կարող է ամուսնանալ հայ աղջկա հետ: Իսկ հայերի մասին ասում է. «Շատ լավ մարդիկ են հայերը, շատ հյուրասեր, շատ բարի»: Երեւանի պետական բժշկական համալսարանում այժմ սովորում են մոտ 1700 օտարերկրացի ուսանողներ 22 երկրից, այդ թվում՝ սփյուռքահայեր: Աշխարհի քարտեզի վրա փոքրիկ տեղ զբաղեցնող այս երկրի`Հայաստանի մասին ուսանողներն իմանում են տարբեր ձեւերով. հիմնականում օգտվում են ինտերնետից, բուհը հայտարարություն է տալիս թերթերում, բացի այդ, Երեւանի պետական բժշկական համալսարանն ունի շրջանավարտներ, ովքեր աշխատում են արտասահմանում, որոնք էլ տեղեկատվություն են տարածում: «Հայաստանում սովորելը տարբեր պատճառներ ունի. ամենաառաջինը` բուհի հեղինակությունն է, եւ գաղտնիք չէ, որ միջազգային ասպարեզում մեր համալսարանը այսօր բարձր հեղինակություն է վայելում: Հնդկաստանում կա թերթ, որտեղ խորհուրդներ են տպագրվում երիտասարդության համար, թե որ բուհում ինչ կրթություն կարող են ստանալ: Օրինակ` Ավստրիայում խորհուրդ են տալիս ստանալ երաժշտական կրթություն, եվրոպական մի շարք երկրներում` կրթություն բնական գիտությունների ուղղությամբ, եւ նախորդ տարվա թերթում բժշկական կրթության համար գրված էր հինգ բժշկական համալսարան, որոնցից մեկը Երեւանի Պետական բժշկական համալսարանն էր,- ասում է Երեւանի Պետական բժշկական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը: -Մյուսը` դա մատչելիությունն է. մեր բուհը համեմատաբար մատչելի է: Չնայած ԱՊՀ երկրներում կան բժշկական ուսումնական հաստատություններ, որոնց ուսման վարձը մերից ցածր է, բայց, բոլոր դեպքերում, հաշվի առնելով հեղինակությունը, նրանք գերադասում են գալ մեզ մոտ: Եվ հետո երկիրն էլ նշանակություն ունի. մեզ մոտ կրոնական խտրականություն չկա, եւ ծնողները, որոնք իրենց երեխաներին ուղարկում են ուրիշ երկիր սովորելու, դրա վրա մեծ ուշադրություն են դարձնում»:
Օտարերկրացի դիմորդներն ամենից շատ ընդունվում են ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական եւ դեղագիտական ֆակուլտետներ: Ըստ պրոռեկտոր Երվանդ Սահակյանի`ինչպես հայ դիմորդները, այնպես էլ օտարերկրացիները, ընդունվելու համար պարտադիր հանձնում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից երկուսը: Քննությունները բավականին խիստ են ընթանում, եւ պահանջում են բարձր գիտելիքներ, իսկ ովքեր համապատասխան գիտելիքներ չունեն առաջին կուրսում սովորելու համար, նրանց առաջարկում են նախապատրաստական բաժին, որտեղ ուսումնասիրում են այդ առարկաները, եթե ոչ իրենց մայրենի լեզվով, ապա կան նաեւ ռուսերեն ուսուցման բաժիններ: Նախապատրաստական բաժնի վճարը, ինչպես կարելի էր ենթադրել, ավելի քիչ է: Արտասահմանցիների մի մասն ապրում է հանրակացարանում, որը հատկացնում է համալսարանը, մյուս մասն էլ գերադասում է բնակարան վարձել: Հայ եւ օտարերկրյա ուսանողների միջեւ շփումն այնքան էլ շատ չէ, լինելով միեւնույն համալսարանի ուսանողներ, ամեն օր տեսնելով միմյանց` նրանք հազվադեպ են խոսում իրար հետ: Հայ ուսանողներն իրենք էլ խոստովանում են, որ շատ քիչ են շփվում արտասահմանցիների հետ, որի պատճառները տարբեր են: Մեկը լեզուն չգիտի, մյուսը նրանց չի սիրում, երրորդն էլ աշխատում է պարզապես հեռու մնալ նրանցից: Մինչդեռ նրանք, կարելի է ասել, ոչ մեկին չեն խանգարում: «Մեզ համար որեւէ պրոբլեմ չեն առաջացնում: Մենք իրենց հետ շատ լավ ենք: Շփվում ենք, իհարկե, քիչ ենք շփվում, բայց շփվելու դեպքում էլ շատ լավ հարաբերություններ ենք ստեղծում: Շատ լավ ընկերություն չէ, պարզապես դասի վերաբերյալ եթե որեւէ հարց է լինում, տալիս ենք, կամ պատահաբար հանդիպում ենք ինստիտուտում, ավելի խորը շփում չկա»,- ասում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանան: Իսկ ընկերուհին` Անուշը, ավելացնում է. «Նրանց հետ ընկերությունը սահմանափակվում է «բարեւ», «ոնց ես, ոնց չես», «լավ եմ», «հաջողություն» բառերով, որն ավելի շատ ծանոթություն է, քան ընկերություն»: Աղջկների խոսքերով՝ լինում են դեպքեր, երբ, օրինակ` այն հնդիկներն ու պարսիկները, որոնց հետ իրենք չեն շփվում, իրենց հետեւից ռեպլիկներ են թողնում, բայց դրանց էլ առանձնապես ուշադրություն չեն դարձնում: «Ավելի շատ իրենք են առանձնացած, քան մենք: Կարող ա դա մեր ուսանողներից էլ ա կախված, բայց իրանք ավելի շատ իրար հետ են: Չնայած էդ մի կողմից լավ ա մեզ համար, պատկերացնո՞ւմ եք՝ ուրիշ ազգի հետ շատ շփումը ինչ կտա: Հայերի հետ մեր շփումն այնքան շատ ա, որ հանգիստ կարելի ա իրենց հետ չշփվել, չնայած, մյուս կողմից էլ՝ հաճելի է` ուրիշ երկիր, ուրիշ սովորույթներ, ուրիշ բարքեր: Ես ինքս հարգում եմ եւ նրանց սովորույթները, եւ կրոնը: Դե պարզ ա, հայը հային ավելի լավ կվերաբերվի, քան օտարին: Ինձ թվում է՝ նորմալ է: Հասարակության մի մասը նորմալ է ընդունում, որոշները վատ են վերաբերվում, որոշներն էլ նախընտրում են չշփվել: Անգամ ընթերցասրահում նրանք առանձին են նստում եւ գրեթե չեն շփվում մեզ հետ»,- պատմում է Լիանան:
«Պարսկաստանից եկած ուսանողներին եմ դասավանդում, շատ գոհ եմ իրենցից, պարտաճանաչ են, դասերին լավ հաճախում են: Կարելի է ասել՝ մեծ տարբերություն չկա հայ եւ արտասահմանցի ուսանողների միջեւ, պարզապես նրանք սկզբում որեւէ քոլեջ կամ բուհ են ավարտում, հետո նոր գալիս են այստեղ, տարիքով մի քիչ մեծ են եւ ավելի լուրջ են մոտենում»,- ասում է Պետական բժշկական համալսարանի դասախոս Լաուրա Բարսեղյանը: Տիկին Բարսեղյանի կարծիքով՝ հայերն ու արտասահմանցիները ընկերություն են անում, շատ լավ են վերաբերվում միմյանց, համենայնդեպս, պարսիկներն իրենք դժգոհ չեն: Ընդհանուր առմամբ օտարերկրյա ուսանողները լավ են սովորում, իսկ այն ուսանողները, ովքեր ցածր առաջադիմություն են ցուցաբերում, հեռացվում են համալսարանից, քանի որ, ինչպես պրոռեկտոր Սահակյանն է մեկնաբանում, իրենք արտասահմանյան երկրների համար պատրաստում են բժիշկ մասնագետներ եւ շահագրգռված են, որ իրենց մասնագետներն ունենան բարձր որակավորում, բարձր պահեն համալսարանի հեղինակությունը:
Արտասահմանցի ուսանողների մեջ մեծ թիվ են կազմում արեւմտահայերեն խոսող երիտասարդները, ովքեր գալիս սովորում, ամուսնանում եւ մնում են Հայաստանում: «Դեռ մանկուց գիտեինք Հայաստանի մասին, մեծացել ենք իբրեւ սփյուռքահայ: Ուզեցել ենք գալ Հայաստան, սովորել, որպեսզի կարենանք մի լավ բան անել մեր երկրին էլ, մեզ էլ եւ մնանք Հայաստանում, ապրենք այստեղ: Եղբայրս աշխատում է այստեղ, իսկ ծնողներս էլ որոշել են եկող տարի գան Հայաստան, որպեսզի ընտանիքով ապրենք այստեղ»,- ասում է Սիրիայից ժամանած նախապատրաստական բաժնի ուսանող Նժդեհ Բալյանը: Հայերի հետ օտարերկրացի ուսանողների շփման լեզուն հիմնականում ռուսերենն է, բայց կան ուսանողներ, ովքեր հայ չլինելով՝ շատ լավ խոսում եւ հասկանում են հայերեն: Կա նաեւ ուսանողների մի խումբ, ովքեր ոչ հայերեն գիտեն եւ ոչ էլ ռուսերեն, խոսում են միայն անգլերեն կամ իրենց մայրենի լեզվով: Ինչպես օրինակ`Հնդկաստանից ժամանած Մերինջոսն ու իր ընկերները խոսում են միայն անգլերեն եւ նրանց համար շատ դժվարություններ են առաջանում որեւէ բան գնելու կամ հարցնելու համար: «Օտարերկրյա ուսանողների հետ առեւտուր անելը հեշտ է, եթե որեւէ բան էլ չենք հասկանում, ինչ-որ ձեւով հասկացնում են, ու ստացվում է, փառք Աստծո: Եթե մարդ ուզում է մեկին մի բան հասկացնել, անպայման հասկացնում է»,- ասում է Երեւանի Պետական բժշկական համալսարանի շենքի մոտ տեղակայված կրպակի վաճառողուհի տիկին Կարինեն, ով բոլորովին խտրականություն չի դնում տեղացի եւ օտարերկրյա ուսանողների միջեւ: «Ես ինտերնացիոնալ մարդ եմ»,- ավելացնում է տիկին Կարինեն: Օտարերկրացիների մեջ կան այնպիսիները, ովքեր ավարտելուց հետո մնում են Հայաստանում կամ աշխատանքի են անցնում Բժշկական համալսարանում: Ճիշտ է, նրանք շատ քիչ տոկոս են կազմում, բայց եւ այնպես համալսարանը նման դեպքերի ականատես է լինում: «Կար մի ուսանող Հնդկաստանի քաղաքացի, ով երկար ժամանակ աշխատել է մեր համալսարանում, բայց հետո հրավեր է ստացել Ջամայկայից եւ հիմա աշխատում է այնտեղ: Վերջերս էր զանգահարել եւ ասում էր, որ Հայաստանը շատ է կարոտել եւ ուզում է նորից վերադառնալ Հայաստան»,- մեծ ոգեւորությամբ պատմում է պրոռեկտոր Սահակյանը: Իսկ ահա Սալեհյան Սոլմանը, ով Հայաստան է ժամանել Իրանից, հաստատ որոշել է, որ ավարտելուց հետո գնալու է իր երկիր, քանի որ «էստեղ աշխատավարձը լավ չէ, իսկ էնտեղ ատամնաբույժի համար շատ լավ ա»: Հայաստանի մասին իմացել է ընկերուհիներից, ովքեր այստեղ են սովորել: Ինչպես իր ընկերուհիները, այնպես էլ Սոլմանը, եկել է Հայաստանում սովորելու, որովհետեւ Իրանում Բժշկական համալսարան ընդունվելը շատ դժվար է, բացի այդ, ուսումը շատ թանկ է: Նա ապրում է քրոջ հետ, ով նույնպես Բժշկական համալսարանի ուսանող է: «Աղջիկների հետ լավ ընկերություն ունենք, բայց հայ տղաների հետ ընկերություն չենք ունենում: Մեր եւ ձեր տղաները շատ տարբեր են: Ընդհանրապես պարսիկ աղջիկները չեն սիրում հայ տղաների հետ ընկերություն անել»,- ասում է Սոլմանը: Բայց ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող հնդիկ Մադնա Մահմուդ Մոնեդինը դեռ չի որոշել՝ կշարունակի՞ ապրել Հայաստանում, թե՞ ոչ: «Վեց տարի հետո պարզ կլինի՝ կմնա՞մ, թե՞ ոչ»,- ասում է նա: Մոնեդինը նույնպես ընկերներից է իմացել Հայաստանի մասին եւ շատ լավ բաներ է լսել, որ հայերը բարի, հյուրասեր մարդիկ են, եւ երեք տարի ապրելով այստեղ` ինչպես ինքն է ասում` համոզվել է դրանում:
Ի տարբերություն տեղացի ուսանողների, որոնց գերակշռող մասը կազմում են աղջիկները, օտարերկրացիների մեջ հակառակն է` տղա ուսանողները մի փոքր շատ են: Օտարալեզու ուսանողների ուսուցումն անցկացվում է առանձին լսարաններում, իսկ սփյուռքահայերը դասախոսությունները լսում են տեղացիների հետ: Տեղացի եւ արտասահմանցի ուսանողների հարաբերությունները, ըստ պարոն Սահակյանի` գերազանց են: «Տեղացիների մոտ հակասություններ կենցաղային հարցերի շուրջ ավելի շատ կարող է լինել, քան օտարերկրացիների մոտ: Մեր ժողովուրդը հյուրասեր է, օտարերկրացիներին լավ է վերաբերվում, իսկ եթե ինչ-որ բան այնպես չի լինում, ներողամիտ է լինում»,- ասում է Երվանդ Սահակյանը:
Ինչպես նշեց պարոն Սահակյանը` համալսարանն ունի հետդիպլոմային ուսուցման բաժին, որտեղ մասնագիտանում են կոնկրետ որեւէ մասնագիտության գծով, եւ շատ են դեպքերը, երբ իրենց են դիմում այն բժիշկները, ովքեր Երեւանի Պետական բժշկական համալսարանը չեն ավարտել, այլ ավարտել են իրենց կամ մեկ այլ երկրի բուհ: «Երկրների քանակը գնալով ավելանում է, եւ այս տարի արդեն մենք ուսանող ունենք Մավրիկյան Հանրապետությունից, այսինքն` հատեցինք հասարակածը, ինչը էլ ավելի է բարձրացնում համալսարանի հեղինակությունը»,- ասում է Երվանդ Սահակյանը:
- Նոննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Հունվար եւ փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզում պահպանված ցուրտ եղանակի պատճառով կարող են վտանգվել աշնանացան ցորենի ցանքերը եւ պտղատու որոշ ծառատեսակներ: Գյուղատնտեսության աջակցության Գեղարքունիքի մարզային ...ԴԵՌ 982 ՄԼՆ-Ն ԵՆ ՎՃԱՐԵԼ
ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007թ. տարեվերջին կազմել են 464 մլրդ 863 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 260 մլրդ 148 մլն դրամի դիմաց. աճը` 78.7%: ...SOTHBEY՚S
աճուրդն իրադարձություն է յուրաքանչյուր կոլեկցիոների եւ հնաոճ իրեր գնահատողների համար: Սակայն այս աճուրդներին մասնակցելու համար խոշոր գումար ունենալը դեռ բավարար պայման չէ, անհրաժեշտ է նաեւ սեփական ճաշակ ...ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ - ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց ...«ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԵՆ»
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին: - Վերջին տարիներին Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ պահանջարկը կտրուկ աճեց, եւ դրա ...2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում: ...ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ ԳԱՐՆԱՆԸ
Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն դարձնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկի վրա, ուրեմն այն լրացուցիչ ...ԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց մեծ մասը հանկարծակի հայտնված գարնանային հարբուխը կամ կոնյուկտիվիդը համարում է սեզոնային ռեսպիրատոր հիվանդություններ: Բայց, չգիտես ինչու, նույնիսկ տարբեր դեղամիջոցների օգնությամբ այն հնարավոր ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության ծառայության գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԼՂՀ-ում առաջին անգամ կիրականացվի հիփոթեքային վարկավորման ծրագիր: Դրանից կարող են օգտվել բոլոր արցախցիները, որոնք ունեն 10 տարվա գրանցում`բնակարանի ձեռքբերման համար, 3 տարվա գրանցում` բնակարանի վերանորոգման ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Երեկ մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից՝ դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը: DPA-ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ երեկ ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի ...ՄԵՐՈՆՔ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-22-ը Լոնդոնում մասնակցել է «Chatam House»-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՐԱՖՖԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար»,- ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ «Ազատության»` ԿԸՀ կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշներն` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի Նեվշեհիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մեթին Հյուլագուն հայտարարել է, որ համալսարանում հայոց լեզվի, հունարենի եւ եբրայերենի մշտական բաժիններ բացելու համար սպասում են այդ երկրի Բարձրագույն ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՑՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Նոննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այսօր Երեւանի փողոցներում, հատկապես Երեւանի Պետական բժշկական համալսարանի շրջակայքում, ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տարբեր օտարազգի ուսանողների:
Մայդե Շաֆիհը Հայաստան է եկել Իրանից: Չորս տարի է, ...ՀԵԿ-Ը ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը, որն արդեն օրենքով ամրագրվել է, համոզիչ հաղթանակ է, որի վկայությունն աշխարհի բոլոր երկրների ղեկավարների հղած շնորհավորանքներն ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի մամուլի ...ՎԵՑ ԴԵՊՔ
Հանրապետությունում 2007թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք 2006թ. 10-ի դիմաց: Դրանք հիմնականում եղել են հղիության հետ կապված բարդությունների արդյունքում` հիմնականում ծննդաբերության եւ հետծննդաբերության ...ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Օրերս հրապարակվեցին դատական իշխանության 2007 թվականի վիճակագրական տվյալները: Դրանք ի ցույց են հանում անցած տարվա ընթացքում հանրապետության դատական մարմինների աշխատանքը, մատնանշում ամենատարածված հանցատեսակները, ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հին թշնամանք
Արայիկ Խաչատրյանն ու Ալիկ Հարությունյանը լարված փոխհարաբերությունների մեջ էին: Բայց նրանք, իհարկե, անշրջապատ տղերք չէին: Հետեւաբար, մեծ էր հավանականությունը, որ հերթական առճակատման ժամանակ ...«ԵՍ ԳԻՔՈՐԸ ՉԵՄ, ԵՍ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՓՈՔՐԻԿ ՏՂԱՆ
Հինգ տարեկան Գրիգորն իր մանկությունը հաղթահարում է բակի տղաների կողմից հնչող պիտակներն ու նվաստացնող արտահայտությունները հոգու խորքում թաքցնելով ու դրանցից հնարավորինս խույս տալով: Այս փոքրիկ տղան բոլոր ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահանգների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃՆԵՐԸ
«Ջերմուկ Մայր գործարան» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի ...ՑԱՆԿԸ ՄԵԾԱՑԵԼ Է
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ՆԱԻՐԻՏԻ» ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում քննել է «Երեւան ջուր» ընկերության դիմումն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի: Միաժամանակ հանձնաժողովը դադարեցրել ...гÛÏ³Ï³Ý ¹»Å³ÍÛÁÕ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ»
Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք նրա ելույթը.
...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԵրեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը ...ՈՐՔԱՆ ԱՐԱԳ՝ ԱՅՆՔԱՆ ՀԱՄՈԶԻՉ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց կիրակի օրը՝ փետրվարի 24-ին: Մինչդեռ հրապարակելու վերջնական ժամկետը փետրվարի 26-ն էր: ...«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուց առաջ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
«Ազատության հրապարակի հարթակից այսօր զուտ ամբոխավարական, հուզական ալիք բարձրացնելու նպատակով խոսքեր են հնչում, որոնք կարող են ստեղծել անկառավարելի, ագրեսիվ ամբոխ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Դեռեւս նախընտրական շրջանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել:
Օմբուդսմենը հայտարարել ...ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՆՈՐԴԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հավաստմամբ` ՀՀ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուժային մեթոդներն իր գլխավորած կուսակցության համար անընդունելի են, եւ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` փետրվարի 26-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն ...ԷՐԴՈՂԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի ...ԱԼԻԵՒԻ ԿՈՉԵՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, դարձյալ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի ...ՀԱՆՑԱԴԵՊ ՉԿԱ
«Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 19-ին` հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 7-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ցուցարարներն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է
«Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ՀՀ Ոստիկանությունը ցուցարարներին կոչ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեկ այս մասին «panorama»-ի թղթակցին ասել է ՍԴ մամլո քարտուղարը: «Երեւի ինչ-որ մեկը հանրահավաքի ...6 ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե ծառայությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են քննարկվել Հայաստանի ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
«Հայաստանում առկա հետընտրական ճգնաժամը կենտրոնացած է ավելի շատ ընտրական գործընթացի, քան ընտրությունների արդյունքների վրա։ Առկա ճգնաժամը ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ է, այլ ավելի շատ խորքային ...ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ...ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Փետրվարի 23-ին ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի ...
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

