
2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում:
«Ռեգիոն» կենտրոն
«Հայերը բծախնդիր չեն քաղաքական ընտրություններում»
Հարցազրույց Իրավաբանական գիտությունների թեկնածու, ընտրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանի հետ
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին:
- Շատ բան ընտրություններից էր կախված: Նախ` ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս անգամ իշխանության թեկնածուն պիտի փորձեր ընտրվել անպայման լեգիտիմության լիարժեք պաշարով, որպեսզի հետագայում կարողանար իրադրության տերը լինել: Ես կարծում եմ, որ դա նրա համար բավական կարեւոր էր, բայց թե որքանո՞վ հաջողվեց, արդեն այլ խնդիր է. ընտրությունների հաջորդ իսկ օրից սկսած մարդիկ Ազատության հրապարակում հայտնում են իրենց անվստահությունը կայացած ընտրությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժը չի բացառում ուժով իշխանության հասնելու տարբերակը, թեպետ հայտնել է, որ միայն օրինական ճանապարհով է իշխանության գալու` իր իսկ ասելով՝ առանց դարպասներ կոտրելու: Եթե, ի վերջո, հաղթի ընդդիմությունը, ապա սխալ կլինի մտածել, որ դրանով կավարտվի իշխանափոխությունը. մեր երկրում կառավարությունը ձեւավորում է խորհրդարանական մեծամասնությունը, այսօր նման լիազորություն ունի Հանրապետական կուսակցությունը: Իհարկե, նախագահը կարող է փորձել օգտագործել ՀՀ Սահմանադրության մեջ եղած սողանցքները եւ վարչապետ նշանակել ոչ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչին, բայց այդ դեպքում խորհրդարանի անհամաձայնության պատճառով կարող են սկսվել կառավարական ճգնաժամեր, իսկ գործընթացը` դուրս գալ սահմանադրական կարգավորման շրջանակներից:
Իմ կարծիքով, իշխանությունը քարոզարշավի ընթացքում ավելի շատ ուժ էր գործադրում եւ ցուցադրում, քան իրականացնում էր այնպիսի նախընտրական քարոզչություն, որով կարող էր ընտրազանգված գրավել: Իրավիճակը լարված էր պահում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը: Կարծում եմ` նրան հաջողվեց ստեղծել երկու բեւեռ:
Մրցակցային առումով` բավական վատ վիճակում էր ՀՅԴ թեկնածուն: Գրագետ նախընտրական քարոզչություն իրականացնելով` թեկնածուն չէր շահում երկփեղկվածության պատճառով. նա քննադատում էր այն կառավարությանը, որի անդամ էր: Իսկ չքննադատելու, ամեն ինչ գովերգելու դեպքում հարց կառաջանար, թե այդ դեպքում ովքե՞ր պետք է կրեն դափնիները: Փոքր-ինչ շահեկան վիճակում էր Արթուր Բաղդասարյանը: Նա ուներ որոշակի կայուն էլեկտորատ, եւ այն ընտրողները, որոնք դեմ էին եւ ներկա, եւ անցյալ իշխանություններին, մի փոքր ուժ տեսնելով Բաղդասարյանի թիմում` կողմնորոշվում էին նրա կողմը: Կարծում եմ, իրոք, նախագահական ծրագիր էր ներկայացնում Վազգեն Մանուկյանը: Բայց նա, ավելի շատ ընտրազանգված ունենալով, ավելի քիչ ձայներ ստացավ: Նախագահական ընտրություններում մարդիկ չեն ուզում կորցնել իրենց ձայնը եւ քվեարկում են նրա օգտին, ում հաղթանակն ամենահավանականն է:
- Տարբերվե՞լ են, արդյոք, 2008թ. Հայաստանի նախագահական ընտրությունները նախորդ ընտրություններից:
- Տարբերություններ շատ կային: Այս անգամ նախագահի պաշտոնին ոչ թե գործող նախագահն էր հավակնում, ինչպես դա 2003-ին էր, այլ` իշխանության նոր թեկնածուն: Բայց իշխանությունը միասնական չէր. իշխանության մաս կազմող Դաշնակցությունն առանձին թեկնածու էր առաջադրել: Եվս մեկ կարեւոր տարբերություն. 10 տարվա լռությունից հետո ընդդիմություն ձեւավորեց առաջին նախագահը: Անկասկած, նա հետաքրքրում է հասարակությանը: Մարդիկ նրա մեջ տեսնում են «մինչեւ վերջ գնացող» կամ «պայքարից ետ չդարձող» ինչ-որ մի ուժ, եւ առկա լարվածությունը հիմնականում դրանով է պայմանավորված: Նախորդ ընտրության ժամանակ ընդդիմության թեկնածուն չուներ առաջնորդի կերպար: Իսկ 1996թ. Վազգեն Մանուկյանի սցենարներում ուժի գործադրմամբ իշխանության հասնելու տարբերակ չկար:
- Ի՞նչ ընդհանրություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերում: Եթե համեմատենք երկու երկրների նախորդ նախագահական ընտրությունները, ապա ի՞նչն է ավելի շատ` ընդհանրություննե՞րը, թե՞ տարբերությունները:
- Ընդհանրություններ կան ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերում, այլ բոլոր այն ետխորհրդային երկրներում, որտեղ տեղի է ունենում սեփականության բաշխում, եւ որտեղ սեփականության վերաբաշխմանը մասնակցելու եւ այն պահելու միակ երաշխիքը իշխանությունում լինելն է: Եթե Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը մոտենում է ավարտին, եւ հերթը հասնում է իրարից խլելուն, ապա Ադրբեջանում այդ գործընթացը դեռեւս երկար է տեւելու` կապված նավթի նոր հանքավայրերի շահագործման կամ հայտնաբերման հետ: Այսօրվա ընտրողների գերակշիռ մասը չի տեսել ընտրությունների միջոցով իշխանություններ ձեւավորելու ավանդույթ: Երկու երկրներին էլ բնորոշ է ընտրական ցածր կուլտուրան, իշխանությունների կամքի բացակայությունը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:
Տարբերություններից է այն, որ ՀՀ-ում իշխանությունը ժառանգաբար չի փոխանցվել, ինչպես դա եղավ Ադրբեջանում եւ ինչը բնորոշ է միապետական երկրներին: Մեզ մոտ ընտրություններ առանց այլընտրանքի կամ մեկ թեկնածուով չեն եղել, ինչպես Ադրբեջանում, այլ եղել է մրցակցություն: 1998թ. եւ 2003թ. մենք ունեցել ենք երկրորդ փուլեր, 1996թ. երկրորդ փուլ չեղավ, բայց իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ իրականում պետք է լիներ: Մրցակցությունը Հայաստանում իրականություն է դարձել:
Եվս մեկ կարեւոր տարբերություն եմ ուզում նշել. Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ ոչ ժողովրդավարական ընտրություններ` հույս ունենալով երկրում զարգացում ապահովել նավթադոլարների հաշվին: Այլ խնդիր է, թե Ադրբեջանն ինչպես կտնօրինի այդ նավթագումարները: Հայաստանը զարգացման այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարությունն է: Եթե որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո ՀՀ-ն շանսեր ունի դուրս գալու այս վարչահրամայական համակարգից եւ անցնելու իրական ժողովրդավարության, ապա Ադրբեջանը բավական երկար ժամանակ նման հնարավորություն չի ունենալու:
- Ինչպիսի՞ն էր 2008թ. ընտրազանգվածը:
- Ներքին քաղաքականությանը վերաբերող գլխավոր ընտրությունն ԱԺ ընտրություններն են, բայց ՀՀ-ում մարդիկ ավելի շատ սպասելիքներ կապում են նախագահական ընտրությունների հետ` հույս ունենալով, որ կգա ինչ-որ մեկը եւ կփրկի իրենց: Այս առումով ընտրողի հոգեբանության մեջ ոչինչ չի փոխվել. ոչ թե նախագահ են ընտրում, այլ փրկիչ: Ընտրազանգվածի մի լայն շերտ այդպես է կողմնորոշվում: Ընտրազանգվածը բավական ակտիվ էր: Հայերը բծախնդիր են կենցաղային հարցերում, բայց քաղաքական ընտրությունների ժամանակ բծախնդրություն եւ հետեւողականություն չեն ցուցաբերում: Որպես ընտրության վրա կողմնորոշիչ գործոններ՝ հանդես են գալիս այս կամ այն թեկնածուի հետ ունեցած ուղղակի, միջնորդավորված կապերը, նրա հետ կապված ակնկալիքները: ՀՀ-ում ընտրողների համար կողմնորոշիչ են երկու հարցեր` ի՞նչ շահ կա, եւ ո՞վ է ավելի մեծ փրկիչ: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը դեռեւս լիարժեք չի հասկացել ընտրությունների գինն ու իրական նշանակությունը:
Զրուցեց Լ. ՆԱԶԱՐՅԱՆԸ
ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Հունվար եւ փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզում պահպանված ցուրտ եղանակի պատճառով կարող են վտանգվել աշնանացան ցորենի ցանքերը եւ պտղատու որոշ ծառատեսակներ: Գյուղատնտեսության աջակցության Գեղարքունիքի մարզային ...ԴԵՌ 982 ՄԼՆ-Ն ԵՆ ՎՃԱՐԵԼ
ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007թ. տարեվերջին կազմել են 464 մլրդ 863 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 260 մլրդ 148 մլն դրամի դիմաց. աճը` 78.7%: ...SOTHBEY՚S
աճուրդն իրադարձություն է յուրաքանչյուր կոլեկցիոների եւ հնաոճ իրեր գնահատողների համար: Սակայն այս աճուրդներին մասնակցելու համար խոշոր գումար ունենալը դեռ բավարար պայման չէ, անհրաժեշտ է նաեւ սեփական ճաշակ ...ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ - ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց ...«ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԵՆ»
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին: - Վերջին տարիներին Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ պահանջարկը կտրուկ աճեց, եւ դրա ...2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում: ...ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ ԳԱՐՆԱՆԸ
Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն դարձնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկի վրա, ուրեմն այն լրացուցիչ ...ԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց մեծ մասը հանկարծակի հայտնված գարնանային հարբուխը կամ կոնյուկտիվիդը համարում է սեզոնային ռեսպիրատոր հիվանդություններ: Բայց, չգիտես ինչու, նույնիսկ տարբեր դեղամիջոցների օգնությամբ այն հնարավոր ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության ծառայության գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԼՂՀ-ում առաջին անգամ կիրականացվի հիփոթեքային վարկավորման ծրագիր: Դրանից կարող են օգտվել բոլոր արցախցիները, որոնք ունեն 10 տարվա գրանցում`բնակարանի ձեռքբերման համար, 3 տարվա գրանցում` բնակարանի վերանորոգման ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Երեկ մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից՝ դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը: DPA-ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ երեկ ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի ...ՄԵՐՈՆՔ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-22-ը Լոնդոնում մասնակցել է «Chatam House»-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՐԱՖՖԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար»,- ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ «Ազատության»` ԿԸՀ կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշներն` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի Նեվշեհիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մեթին Հյուլագուն հայտարարել է, որ համալսարանում հայոց լեզվի, հունարենի եւ եբրայերենի մշտական բաժիններ բացելու համար սպասում են այդ երկրի Բարձրագույն ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՑՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Նոննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այսօր Երեւանի փողոցներում, հատկապես Երեւանի Պետական բժշկական համալսարանի շրջակայքում, ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տարբեր օտարազգի ուսանողների:
Մայդե Շաֆիհը Հայաստան է եկել Իրանից: Չորս տարի է, ...ՀԵԿ-Ը ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը, որն արդեն օրենքով ամրագրվել է, համոզիչ հաղթանակ է, որի վկայությունն աշխարհի բոլոր երկրների ղեկավարների հղած շնորհավորանքներն ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի մամուլի ...ՎԵՑ ԴԵՊՔ
Հանրապետությունում 2007թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք 2006թ. 10-ի դիմաց: Դրանք հիմնականում եղել են հղիության հետ կապված բարդությունների արդյունքում` հիմնականում ծննդաբերության եւ հետծննդաբերության ...ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Օրերս հրապարակվեցին դատական իշխանության 2007 թվականի վիճակագրական տվյալները: Դրանք ի ցույց են հանում անցած տարվա ընթացքում հանրապետության դատական մարմինների աշխատանքը, մատնանշում ամենատարածված հանցատեսակները, ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հին թշնամանք
Արայիկ Խաչատրյանն ու Ալիկ Հարությունյանը լարված փոխհարաբերությունների մեջ էին: Բայց նրանք, իհարկե, անշրջապատ տղերք չէին: Հետեւաբար, մեծ էր հավանականությունը, որ հերթական առճակատման ժամանակ ...«ԵՍ ԳԻՔՈՐԸ ՉԵՄ, ԵՍ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՓՈՔՐԻԿ ՏՂԱՆ
Հինգ տարեկան Գրիգորն իր մանկությունը հաղթահարում է բակի տղաների կողմից հնչող պիտակներն ու նվաստացնող արտահայտությունները հոգու խորքում թաքցնելով ու դրանցից հնարավորինս խույս տալով: Այս փոքրիկ տղան բոլոր ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահանգների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃՆԵՐԸ
«Ջերմուկ Մայր գործարան» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի ...ՑԱՆԿԸ ՄԵԾԱՑԵԼ Է
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ՆԱԻՐԻՏԻ» ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում քննել է «Երեւան ջուր» ընկերության դիմումն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի: Միաժամանակ հանձնաժողովը դադարեցրել ...гÛÏ³Ï³Ý ¹»Å³ÍÛÁÕ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ»
Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք նրա ելույթը.
...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԵրեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը ...ՈՐՔԱՆ ԱՐԱԳ՝ ԱՅՆՔԱՆ ՀԱՄՈԶԻՉ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց կիրակի օրը՝ փետրվարի 24-ին: Մինչդեռ հրապարակելու վերջնական ժամկետը փետրվարի 26-ն էր: ...«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուց առաջ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
«Ազատության հրապարակի հարթակից այսօր զուտ ամբոխավարական, հուզական ալիք բարձրացնելու նպատակով խոսքեր են հնչում, որոնք կարող են ստեղծել անկառավարելի, ագրեսիվ ամբոխ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Դեռեւս նախընտրական շրջանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել:
Օմբուդսմենը հայտարարել ...ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՆՈՐԴԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հավաստմամբ` ՀՀ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուժային մեթոդներն իր գլխավորած կուսակցության համար անընդունելի են, եւ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` փետրվարի 26-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն ...ԷՐԴՈՂԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի ...ԱԼԻԵՒԻ ԿՈՉԵՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, դարձյալ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի ...ՀԱՆՑԱԴԵՊ ՉԿԱ
«Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 19-ին` հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 7-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ցուցարարներն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է
«Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ՀՀ Ոստիկանությունը ցուցարարներին կոչ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեկ այս մասին «panorama»-ի թղթակցին ասել է ՍԴ մամլո քարտուղարը: «Երեւի ինչ-որ մեկը հանրահավաքի ...6 ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե ծառայությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են քննարկվել Հայաստանի ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
«Հայաստանում առկա հետընտրական ճգնաժամը կենտրոնացած է ավելի շատ ընտրական գործընթացի, քան ընտրությունների արդյունքների վրա։ Առկա ճգնաժամը ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ է, այլ ավելի շատ խորքային ...ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ...ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Փետրվարի 23-ին ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի ...
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

