
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ - ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
- Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց Սերգեյ Փարաջանովին, որը Նյու Յորքի XXVI միջազգային կինոփառատոնին էր ներկայացրել «Աշուղ ղարիբ» ֆիլմը: Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո հանդիսատեսներն ու կինոքննադատներն այդպիսի ներկայացում չէին տեսել:

Մինչեւ Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսը ես Երեւանում զրուցել էի օպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ:
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների պատվիրակությունը ԱՄՆ չէր մեկնելու: Միայն Փարաջանովն էր հրավերք ստացել: Նա ինձ իր հետ վերցրեց, քանի որ արդեն ծանր հիվանդ էր, եւ մեկը պետք է ներարկումներ աներ: Գործուղմանը երկուսիս հատկացրել էին 45 դոլար...
Հատված «Լինքոլն-ցենտրում» Փարաջանովի մամուլի ասուլիսից.
- Երբ ես պատրաստվում էի Ամերիկա գալ, խորհրդային կառավարությունն ինձ օրական 22 դոլար էր հատկացրել, իսկ իմ օպերատորին` 23: Ես որոշեցի, որ նա ինձ կցված լրտես է, բայց հետո պարզեցի. նրան ավելի շատ են տվել, որովհետեւ նա ավելի երիտասարդ է, նրան «աքսեսուար» է պետք սիրո համար (ծիծաղում է.-Գ.Կ.): ...Ես ուզում եմ Ամերիկայում ապրել առանց փողի` կոմունիզմի օրոք, ու առավոտից դա ինձ հաջողվում է...
Ալբերտ Յավուրյան (երեւանյան իմ հարցազրույցից).
- «Լինքոլն-ցենտրը» լեփ լեցուն էր: Մենք բեմ դուրս եկանք հոգնած, փոշոտ, այն հագուստով, որով թռել էինք, քանի որ ճամպրուկները, որոնց մեջ մեր սմոքինգներն էին, ինչ-ինչ պատճառներով մնացել էին Լոնդոնում: Փարաջանովը, որպես իսկական արտիստ, միշտ պատրաստվում էր հանդիսատեսի հետ հանդիպմանը, միշտ լավ հագնված էր լինում եւ շքեղ նվերներ էր ունենում պատրաստած: Թբիլիսիից նա Ռոնալդ Ռեյգանի համար կոլաժ էր բերել` անգլերեն տեքստով, բայց այն նույնպես մնացել էր ճամպրուկի մեջ: Ճիշտ է, հաջորդ օրը ճամպրուկները բերեցին հյուրանոց` հազար անգամ ներողություն խնդրելով:
Հատվածներ «Լինքոլն-ցենտրում» կայացած մամուլի ասուլիսից.
- Այստեղ գալու համար երկու ամիս կոստյում էի կարել տալիս, բայց մեր ճամպրուկները մնացել են Լոնդոնում, այդ պատճառով ձեզ եմ ներկայանում այսպիսի խղճուկ տեսքով: Ես «պերեստրոյկայի» ցուցանմուշ եմ: Երկար ժամանակ բանտ եմ նստել, երեք հնգամյակ ինձ երկրից դուրս չէին թողնում, եւ ես ինձ հիանալի էի զգում: Բայց խորհրդային կառավարությանը ուսումնական ձեռնարկներ էին պետք, եւ վեց ամսվա ընթացքում նա ինձ ուղեւորություն նվիրեց չորս կապիտալիստական երկրներ` Նիդեռլանդներ, Մյունհեն, Իտալիա եւ Լոնդոն: Բարեկամներ, դուք պետք է հասկանաք, թե ինձ համար որքան դժվար է լինելու վերադառնալ սոցիալիզմ...
***
- «Աշուղ ղարիբը» ցուցադրվեց Մյունհենում, այդ պատճառով զրկվեց Վենետիկի կինոփառատոնի մրցույթին մասնակցելու իրավունքից... Եվ փառատոնի ժյուրին որոշեց դիմել Ամերիկյան կինոակադեմիային` խնդրելով թույլ տալ ֆիլմը ներկայացնելու «Օսկարի»...
***
- Ֆիլմի հերոսի դերակատարը 23-ամյա քուրդ է: Նա անհնարին գեղեցիկ է ու տաղանդավոր: Ես չկարողացա նրան բերել այստեղ, նրան երկրից դուրս չթողեցին... Իտալիայում Մաստրոյանին ինձ ասաց, որ ուզում է նրան փորձել պատանի Գարիբալդիի դերի համար...
***
- Ես Հռոմում էի, դասախոսություն էի կարդում: Մեկն ասաց, որ խորհրդային մարդիկ չեն սիրում Պազոլինիին, որովհետեւ նա արվամոլ է... Ես պատասխանեցի, որ ռուսները շատ են սիրում Չայկովսկուն` մոռանալով, որ նա արվամոլ է: Ես երեք անգամ բանտ եմ նստել. ինձ մեղադրում էին «ակտիվ» արվամոլության մեջ... Իտալիայում ես տեսել եմ Լեոնարդոյի, Միքելանջելոյի գործերը, եւ ուրախ էի, որ սեքսոլոգ կամ սեքսապաթոլոգ չեմ: Նայում էի նրանց գործերին եւ չէի հիշում, որ նրանք արվամոլ են: Ինչ վերաբերում է ինձ, ապա մեր կառավարությունն ինձնից ներողություն է խնդրել: Խորհրդային Քրեական օրենսգիրքը համարում է, որ հորմոնները կարելի է ուղղել բանտում. այնտեղից «ակտիվը» դուրս է գալիս «պասիվ» եւ՝ հակառակը...
***
- Նախագահ Ռեյգանն ինձ Մոսկվայում ընթրիքի էր հրավիրել: Ես գիտեի, որ ինձ հետ երկու չեկիստ են գալու, եւ հրաժարվեցի հրավերքից: Ես նրանցից ներողություն եմ խնդրում դրա համար եւ ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել նրանց արիստոկրատության համար... Տիկին Ռեյգանի արտիստիզմը «սպանեց» Մոսկվայի բոլոր գեղեցկուհիներին, նույնիսկ տիկին Գորբաչովային: Ես մի կոլաժ եմ արել, որն ուզում եմ նվիրել տիկին Ռեյգանին: Ես կոլաժը փոխանցում եմ փառատոնի տնօրեն Ռիչարդ Պենիեին եւ հույս ունեմ, որ նվերը շուտով կհասնի Նենսի Ռեյգանին: Սովետական Միությունում դա անելը` նվեր ուղարկելը` անհնարին բան էր:
***
- Էկրանին «Աշուղ ղարիբն» է` Լերմոնտովի ստեղծագործությունը: Նա ռուսական պոեզիայում մեծությամբ երկրորդ դեմքն է: Այս բանաստեղծին հնարավոր չէ թարգմանել կինոյի լեզվով: Այդ պատճառով ռեժիսորներ Գերասիմովն ու Ռոստոցկին պարտություն կրեցին. պոեզիան մնաց էկրանից դուրս: Ես Լերմոնտովին անդրադարձել եմ ոչ այն պատճառով, որ ըմբռնել ու բացահայտել եմ նրա պոեզիան: Պարզապես ես նրան նայել եմ 20-րդ դարի մարդու աչքերով: Ես ուզում էի ստեղծել արեւելյան հեքիաթ` նման նկարազարդ պարսկական զարդատուփի: Ես ֆիլմն արել եմ ինձ ու իմ ժողովրդի համար: Ես քրիտոնյա եմ, ինչպես իմ օպերատոր Ալբերտ Յավուրյանը: Մենք ֆիլմը նկարում էինք այն ժամանակ, երբ Ղարաբաղում տեղի էին ունենում ողբերգական իրադարձություններ: Մենք մահմեդական ֆիլմ էինք նկարում: Հայրենասիրության օրենքներով մենք պետք է բարիկադների վրա լինեինք: Բայց ես հպարտ եմ, որ ֆիլմի աշխատանքներն ավարտեցինք...
«Աշուղ ղարիբում» երջանիկ ավարտ է, ինչպես հեքիաթում: Հարսանիք: Գեղեցկության եւ ազնվության հաղթանակ: Ես այդ ֆիլմն արել եմ երեխաների համար: Բայց նա միայն երեխաների համար չէ...
***
- Ես պաշտոնական կոչումներ ու պարգեւներ չունեմ: Ես ոչ ոք եմ: Ապրում եմ Թբիլիսիում` հայրական տանս (Փարաջանովն իր տունը անվանում էր «Վերսալ աղքատների համար,-» (Գ.Կ.): Երբ անձրեւ է գալիս, ես հովանոցով եմ քնում ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին: Իմ տանը եղել է Ալեն Գինզբուրգը` հայտնի ամերիկացի պոետը, եւ երբ անձրեւ եկավ, նա նույնպես հովանոցով էր քնել: Եղել են նաեւ Ջոն Ափդայքը, Ֆրանսուազ Սագանը, բայց այդ ժամանակ անձրեւ չկար...
Ասում են` Փարաջանովը գրեթե ոչ մի գիրք չէր կարդում: Նրա ազգական Գարիկ Փարաջանովը հաստատում է, որ Թբիլիսիի տանը երկու գիրք կար` Չուկովսկու «Մոյդոդիրը» եւ «Կենտավրոսը»` Ափդայքի նվերը Փարաջանովին:
Լեւոն Աբրահամյան, էթնոգրաֆ, Փարաջանովի ընկերներից (երեւանյան իմ հարցազրույցից).
- Երբ Փարաջանովն աշխատում էր «Նռան գույնի» վրա, նրան այցելում է ամերիկյան մի լրագրող.«Ինչո՞ւ չեք ընդունում ձեր ընկերոջ` Ափդայքի հրավերը եւ չեք մեկնում ԱՄՆ»: Առանց երկար մտածելու` Փարաջանովը պատասխանում է.«Որովհետեւ Հնդկաստանում ամուսին չունեմ»: «Երեւի ուզում եք ասել՝ «կին»: «Ոչ, հենց ամուսին եւ հենց Հնդկաստանում»: Լրագրողուհին ամեն ինչ հասկանում է. այդ օրերին Սվետլանա Ալիլուեւան մեկնել էր Հնդկաստան` ամուսնու հուղարկավորությանը, եւ մնացել այնտեղ:
Հատվածներ «Լինքոլն-ցենտրում» Փարաջանովի մամուլի ասուլիսից.
- Կինեմատոգրաֆն ինձ համար մեծ համր է: Ինչքան քիչ են բառերը, այնքան շատ է պլաստիկան, արտահայտչականությունը... Մենք շատ ենք խոսում: Միայն երբ գալիս ենք բալետ նայելու, շփվում ենք լեզվի հետ...
- Ես Նիկո Պիրոսմանիի մասին երկմասանոց ֆիլմ եմ նկարել: Դրանցից մեկում` «Արաբեսկներ մնջախաղի լեզվով», արտահայտվում է իմ վերաբերմունքը խոսքային կինեմատոգրաֆի նկատմամբ, որտեղ անդադար խոսում են, խոսում, խոսում...
- Իմ նախկին կինը չափազանց գեղեցիկ է, նման է Բետտի Դեւիսին... Մենք բաժանվում էինք, երբ նա ասաց.«Երբ դու լուռ էիր, հավատում էի, որ սիրում ես ինձ: Բայց երբ սկսեցիր խոսել, հասկացա, որ սեր չկա»: Նրա ասածը ես տեղափոխել եմ էկրանի հետ իմ հարաբերությունների վրա:
Ա. Յավուրյան (երեւանյան իմ հարցազրույցից).
- Նյու Յորքում երկրորդ ելույթն անցավ գրեթե նույն սցենարով... Բայց կազմակերպիչները հուշեցին, որ հանդիսատեսն այնքան էլ չի սիրում Ռեյգանին, ու պետք չէ այդքան գովել նրան: Երբ առաջին անգամ հայտնվեցինք դահլիճում, մեզ Լինքոլն-ցենտրի կարմիր շապիկներ նվիրեցին: Սերգեյի ուշքը գնում էր շապիկների համար, ավելի շուտ` Յուրա Մգոյանի` մեր ֆիլմի գլխավոր դերակատարի... Եվ Փարաջանովը կազմակերպիչներին ասաց.«Ինչո՞ւ այդքան քիչ: Իմ հերոսը Թբիլիսիում է: Ի՞նչ եմ նրան տանելու այստեղից... Հաջորդ օրը մի կապ շապիկներ բերեցին, երբ բեմ էինք դուրս գալիս: Փարաջանովը երկար խալաթով էր, որ ինքն էր կարել Ֆելինիի համար, ձեռքին` Ռեյգանի համար բերած կոլաժը: Հանկարծ Փարաջանովը կապից մի շապիկ հանեց: Իմ հարցին, թե ինչին է պետք, խնդրեց լռել: Բեմում նա նորից սկսեց գովել Ռեյգանին: Դահլիճը սկսեց դոփել եւ աղմկել: Այդ ժամանակ Սերգեյը կոլաժն ինձ տվեց, մեծ բացեց կարմիր շապիկն ու տորեադորի նման սկսեց թափահարել այն հանդիսատեսի քթի տակ: Նրանք ամեն ինչ հասկացան ու միահամուռ սկսեցին ծափահարել...
- Երբ Գորբաչովը խոսում էր «պերեստրոյկայից», իսկ հետո հանդիպեց Ռեյգանի հետ, Սերգեյը հերթական նովելը հորինեց (այն հաղորդեցին «Ամերիկայի ձայնով» -Գ.Կ.): Նյու Յորքում նա վերապատմեց այդ պատմությունը:
Հատվածներ «Լինքոլն-ցենտրում» Փարաջանովի մամուլի ասուլիսից.
- Ռոտերդամում ինձ հարցրին` կարո՞ղ եմ ժամանակակից ֆիլմեր նկարել: ես պատասխանեցի. «Կարող եմ: Ես ուզում էի «Համլետը» նկարել: Դահլիճից բացականչեցին. «Արխաի՛զմ է»: Ես ասացի, որ Համլետը Գորբաչովն է, իսկ Էլսինորը` Կրեմլը: Այստեղ բոլորը բացականչեցին` «Ավանգա՛րդ է»: ես ավելացրի, որ Ռայա Գորբաչովան Օֆելյան է, բայց նա շփոթել է տեքստը եւ վերցրել ուրիշինը: Այդ պատճառով ֆիլմում Կորդելիա է խաղում: Դահլիճը նորից սկսեց գոռալ, ու ոչ մի բան չէր հասկացվում...
- Մյունհենում ինձ հարցրին, թե ինչ կուզենայի այնտեղ նկարել: «Այն, ինչի կարիք ունի Գերմանիան: Նա պետք է վերադարձնի դասականներին` «Ֆաուստը»` կրքերի այդ ողբերգությունը... Եթե ապրեի Իտալիայում, նկարեի Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Ամերիկայի համար կնկարեի Լոնգֆելոյի «Հայավաթի երգը»: Կուզենայի՞ արդյոք ֆիլմ նկարել Ամերիկայում: Հիշեցնեմ «Տրավիատան». երբ վերջում Վիոլետային մոտենում է նրա սիրեցյալն ու ասում, որ իրենք միասին են լինելու, Վիոլետան պատասխանում է` ուշ է... Ես էլ եմ պատասխանում` ո՛ւշ է: Ես իմ էներգիան թողել եմ բանտում, որտեղ նկարիչ դարձա: Այնտեղից ես 800 աշխատանք եմ բերել:
- Կուզենայի նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որի սցենարը գրել եմ 1964թ.` հիվանդանոցում, գրեթե կիսամեռ... Այնտեղ խոսքն իմ մանկության մասին է... Իմ 23 անավարտ ու չնկարված սցենարներից ամենաառաջինը կուզենայի այդ ֆիլմը նկարել...
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, 2007թ.
www.nrs.com
ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Հունվար եւ փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզում պահպանված ցուրտ եղանակի պատճառով կարող են վտանգվել աշնանացան ցորենի ցանքերը եւ պտղատու որոշ ծառատեսակներ: Գյուղատնտեսության աջակցության Գեղարքունիքի մարզային ...ԴԵՌ 982 ՄԼՆ-Ն ԵՆ ՎՃԱՐԵԼ
ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007թ. տարեվերջին կազմել են 464 մլրդ 863 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 260 մլրդ 148 մլն դրամի դիմաց. աճը` 78.7%: ...SOTHBEY՚S
աճուրդն իրադարձություն է յուրաքանչյուր կոլեկցիոների եւ հնաոճ իրեր գնահատողների համար: Սակայն այս աճուրդներին մասնակցելու համար խոշոր գումար ունենալը դեռ բավարար պայման չէ, անհրաժեշտ է նաեւ սեփական ճաշակ ...ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ - ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց ...«ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ՆՄԱՆ ԵՆ»
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին: - Վերջին տարիներին Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ պահանջարկը կտրուկ աճեց, եւ դրա ...2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում: ...ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ ԳԱՐՆԱՆԸ
Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն դարձնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկի վրա, ուրեմն այն լրացուցիչ ...ԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց մեծ մասը հանկարծակի հայտնված գարնանային հարբուխը կամ կոնյուկտիվիդը համարում է սեզոնային ռեսպիրատոր հիվանդություններ: Բայց, չգիտես ինչու, նույնիսկ տարբեր դեղամիջոցների օգնությամբ այն հնարավոր ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության ծառայության գործակալության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԼՂՀ-ում առաջին անգամ կիրականացվի հիփոթեքային վարկավորման ծրագիր: Դրանից կարող են օգտվել բոլոր արցախցիները, որոնք ունեն 10 տարվա գրանցում`բնակարանի ձեռքբերման համար, 3 տարվա գրանցում` բնակարանի վերանորոգման ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Երեկ մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից՝ դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը: DPA-ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ երեկ ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի ...ՄԵՐՈՆՔ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-22-ը Լոնդոնում մասնակցել է «Chatam House»-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» ...ՐԱՖՖԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար»,- ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ «Ազատության»` ԿԸՀ կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշներն` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի Նեվշեհիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մեթին Հյուլագուն հայտարարել է, որ համալսարանում հայոց լեզվի, հունարենի եւ եբրայերենի մշտական բաժիններ բացելու համար սպասում են այդ երկրի Բարձրագույն ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՑՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Նոննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այսօր Երեւանի փողոցներում, հատկապես Երեւանի Պետական բժշկական համալսարանի շրջակայքում, ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տարբեր օտարազգի ուսանողների:
Մայդե Շաֆիհը Հայաստան է եկել Իրանից: Չորս տարի է, ...ՀԵԿ-Ը ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը, որն արդեն օրենքով ամրագրվել է, համոզիչ հաղթանակ է, որի վկայությունն աշխարհի բոլոր երկրների ղեկավարների հղած շնորհավորանքներն ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի մամուլի ...ՎԵՑ ԴԵՊՔ
Հանրապետությունում 2007թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք 2006թ. 10-ի դիմաց: Դրանք հիմնականում եղել են հղիության հետ կապված բարդությունների արդյունքում` հիմնականում ծննդաբերության եւ հետծննդաբերության ...ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Օրերս հրապարակվեցին դատական իշխանության 2007 թվականի վիճակագրական տվյալները: Դրանք ի ցույց են հանում անցած տարվա ընթացքում հանրապետության դատական մարմինների աշխատանքը, մատնանշում ամենատարածված հանցատեսակները, ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հին թշնամանք
Արայիկ Խաչատրյանն ու Ալիկ Հարությունյանը լարված փոխհարաբերությունների մեջ էին: Բայց նրանք, իհարկե, անշրջապատ տղերք չէին: Հետեւաբար, մեծ էր հավանականությունը, որ հերթական առճակատման ժամանակ ...«ԵՍ ԳԻՔՈՐԸ ՉԵՄ, ԵՍ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆՆ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՓՈՔՐԻԿ ՏՂԱՆ
Հինգ տարեկան Գրիգորն իր մանկությունը հաղթահարում է բակի տղաների կողմից հնչող պիտակներն ու նվաստացնող արտահայտությունները հոգու խորքում թաքցնելով ու դրանցից հնարավորինս խույս տալով: Այս փոքրիկ տղան բոլոր ...ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահանգների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃՆԵՐԸ
«Ջերմուկ Մայր գործարան» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի ...ՑԱՆԿԸ ՄԵԾԱՑԵԼ Է
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ՆԱԻՐԻՏԻ» ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում քննել է «Երեւան ջուր» ընկերության դիմումն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի: Միաժամանակ հանձնաժողովը դադարեցրել ...гÛÏ³Ï³Ý ¹»Å³ÍÛÁÕ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ»
Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք նրա ելույթը.
...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՊԻԶՈԴՆԵՐ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԵրեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը ...ՈՐՔԱՆ ԱՐԱԳ՝ ԱՅՆՔԱՆ ՀԱՄՈԶԻՉ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց կիրակի օրը՝ փետրվարի 24-ին: Մինչդեռ հրապարակելու վերջնական ժամկետը փետրվարի 26-ն էր: ...«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուց առաջ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ...ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
«Ազատության հրապարակի հարթակից այսօր զուտ ամբոխավարական, հուզական ալիք բարձրացնելու նպատակով խոսքեր են հնչում, որոնք կարող են ստեղծել անկառավարելի, ագրեսիվ ամբոխ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Դեռեւս նախընտրական շրջանում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել:
Օմբուդսմենը հայտարարել ...ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՆՈՐԴԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հավաստմամբ` ՀՀ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուժային մեթոդներն իր գլխավորած կուսակցության համար անընդունելի են, եւ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` փետրվարի 26-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն ...ԷՐԴՈՂԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայերին մեղադրել է Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ: «Հակադարձելով այն անհեթեթությանը, որը հայերը հորինել են եւ աշխարհում դարձրել ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի ...ԱԼԻԵՒԻ ԿՈՉԵՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, դարձյալ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի ...ՀԱՆՑԱԴԵՊ ՉԿԱ
«Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 19-ին` հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 7-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ցուցարարներն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է
«Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։ ՀՀ Ոստիկանությունը ցուցարարներին կոչ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Երեկ այս մասին «panorama»-ի թղթակցին ասել է ՍԴ մամլո քարտուղարը: «Երեւի ինչ-որ մեկը հանրահավաքի ...6 ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե ծառայությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ տարբերակներ են քննարկվել Հայաստանի ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
«Հայաստանում առկա հետընտրական ճգնաժամը կենտրոնացած է ավելի շատ ընտրական գործընթացի, քան ընտրությունների արդյունքների վրա։ Առկա ճգնաժամը ոչ թե պարզապես քաղաքական ճգնաժամ է, այլ ավելի շատ խորքային ...ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ...ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Փետրվարի 23-ին ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի ...
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՏԱՐԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
ԼՈՒՐՋ ԲԱՆԱՎԵՃ Է ԾԱՎԱԼՎԵԼ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

