
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
- - Պարոն Հովհաննիսյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք, որպես ականատես, օրինակ էիք բերել արաբական երկրներից մեկում մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները, որի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին պարաններով կապել էին եւ նրանց առաջ խոտ էին լցրել: Փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների ընթացքը ինչ-որ ձեւով թարմացրե՞ց Ձեր հիշողությունները:

- Ցավոք, մենք ամեն անգամ, սկսած 1996 թվականից, ընտրություններն անցկացնում ենք այնպես, կարծես դա մեր կյանքի վերջին օրն է: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո զգացումն այնպիսին է, որ մարդկանց ուղղակի ոչնչի տեղ չեն դնում: Եթե դու քո քաղաքացուն վերաբերվում ես որպես ոչնչության, որին կարելի է գնել 3 հազար դրամով, ապա դու երբեք քաղաքացի չես ստեղծի: Քաղաքացուն պետք է դաստիարակել: Ինչպե՞ս: Միայն նրան հարգելով. հարգելը պիտի մարդկանց մեջ նստած լինի: Այս անարգանքը մեր երկիրը ետ է գցում, մեր հասարակության զարգացումը չափազանց աղավաղված ճանապարհով է տանում: Բնականաբար, այս ամենը հաշվի առնելով, ես որեւէ դրական բան չեմ կարող ասել ընտրությունների մասին: Չեմ էլ ուզում թվարկել խախտումների ողջ ցանկը, չեմ ուզում քննարկել չափազանց ագրեսիվ կեցվածքը:
- Խոսքն ո՞ւմ ագրեսիվ կեցվածքի մասին է` իշխանությունների՞, թե՞ ընդդիմության:
- Բոլո՛ր կողմերի, սակայն հատկապես` իշխանությունների: Կան մարդիկ, պաշտոնյաներ, որոնք իրենց զուսպ ու հանգիստ են պահում եւ հասկանում են պահի լրջությունը, սակայն շատ են այնպիսի մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս խաբեություն լրատվության մեջ, ագրեսիվ եւ շատ սադրիչ հայտարարություններ են անում: Այս ամենը չի կարող որեւէ լավ բանի հասցնել: Քանի դեռ իշխանություններն իրենց բնակչությանը վերաբերվում են որպես մի բանի, որին կարելի է առնել, ճնշել, ահաբեկել, լինելու է այսպես: Այդպես չի կարելի քաղաքացի դաստիարակել: Քաղաքացին այն մարդն է, որը գիտակցում է իր անձի արժեքը, որն ունի արժանապատվություն, որը բարձր է դասում իր ազատությունն ու այդ ազատությունը պատրաստ է պաշտպանել: Մինչեւ մեր իշխանությունները, քաղաքական գործիչները չդադարեն ժողովրդին վերաբերվել որպես մի գորշ զանգվածի, որին քշում ես կամ այս կողմ, կամ այն կողմ, ոչինչ չի փոխվի:
- Սա այն դե՞պքն է, երբ ասում են` յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանություններին:
- Ո՛չ, կարծում եմ, որ քաղաքացի պետք է դաստիարակի նաեւ պետությունը` ուղղակի հետեւելով օրենքին, պատժելով հանցագործներին եւ նրանցից պաշտպանելով հասարակությունը: Մեր խորհրդային անցյալից դժվար է ակնկալել, թե կունենանք ազատամիտ քաղաքացիներ, որոնք ունեն ազատության ու ինքնագնահատանքի գիտակցություն: Մեր հասարակության սերուցքը պիտի մտածի այս խնդրի լուծման վրա: Այն մարդիկ, որոնք իրենց պատասխանատու են զգում այս ժողովրդի համար եւ նրա առջեւ:
- Կարծում եք, որ մարդկանց հարգելու, չստորացնելու, 3 հազար դրամով չգնելու գործիքը վերեւներո՞ւմ է, թե՞, ամեն դեպքում, ներքեւից էլ չկա ժողովրդի` իրեն հարգելու, գնահատելու, լուրջ ընդունելու պատվերը:
- Գոնե մեր հասարակության մեջ ես «ներքեւ» ու «վերեւ» չեմ տեսնում, որովհետեւ ամեն ինչ շուռ է եկել: Դու տեսնում ես, որ ոստիկանը ո՛չ միայն նպաստում է, որ ուրիշները խախտեն օրենքը, այլ ինքն է խախտում: Այսինքն, մեր պետության մեջ ամեն բան շուռ է եկել: Այն մարդը, որը պիտի մտածի իր քաղաքացու պաշտպանության մասին, ինքն է նվաստացնում այդ քաղաքացուն: Անշուշտ, հասարակությունն ինքը պետք է պարտադրի, պիտի ամեն ինչ անի, որ մարդկանց մեջ արթնանա արժանապատվությունը, այն արժանապատվությունը, որը Երեւանի փողոցներ է հանել հարյուր-հազարավոր մարդկանց, որը ստիպում է մարդկանց ամեն օր գալ Թատերական հրապարակ: Ինչո՞ւ, որովհետեւ մարդիկ վիրավորված են, նվաստացած են, եւ այդ վիրավորվելու, նվաստանալու զգացողությունը շատ սուր է. դա երբեք չի մոռացվում: Այն մարդիկ, որոնք սուսուփուս վերցրել են իրենց 3-հազարական դրամը, այլ խնդիր է, բայց ես գիտեմ մի փոքր գյուղ, ուր վերջին օրերին ընտրակաշառքը հասել էր մինչեւ 10 հազար դրամի, եւ ուր հինգ ընտրող ունեցող ընտանիքը, որին 50 հազար դրամ էին առաջարկել, իսկ նրանց համար այդ գումարը բավականին մեծ է, հրաժարվել էր: Այս մարդիկ քաղաքացի են, իսկ այն մարդիկ, որոնք 3 հազարը վերցնում են ու որոնք ոչխարի նման լցվում են ավտոբուսներ, որպեսզի իրենց տանեն «ծիտիկն» այն տեղում դնելու, որտեղ պիտի դնեն, պարզ է, որ սրանք անգամ իրենց արժանապատվությունը չեն գիտակցում:
- Թատերական հրապարակում փետրվարի 20-ից նստացույց է, հանրահավաքները չեն դադարում, ընդդիմությունը գոնե ընտրությունների արդյունքները վերանայելու հարցում կմիավորվի՞:
- Կարող եմ դատել Հեղինե Բիշարյանի` Թատերական հրապարակում ելույթ ունենալուց, որը նշանակում է, որ ընդդիմության երկու հիմնական ուժերը միացել են գոնե մի հարցում` ընտրախախտումների դեմ պայքարելու խնդիրը դարձրել են իրենց պայքարի հիմքը: Սա չափազանց կարեւոր է: Բայց սա վերաբերում է միայն քաղաքական ընդդիմությանը, իսկ քաղաքացիական ընդդիմությունը միավորված է ու հսկայական: Ամենակարեւորը, որ խախտումներ անողները պատժվեն, որ հաջորդ անգամ, այն մարդիկ, ում նման բան դարձյալ կհանձնարարվի` վախենան:
- Իշխանական ճամբարը բազմաթիվ պաշտոնյաներ են լքել: Ի՞նչ եք կարծում, սա կբերի՞ քաղաքական ճգնաժամի: Բացի այդ, նախագահ Քոչարյանն ընդդիմության շարժումը որակեց որպես իշխանությունը բռնազավթելու փորձ: Հնարավոր համարո՞ւմ եք իշխանափոխությունը:
- Կանխագուշակումներ անել չեմ սիրում: Հույս ունեմ, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում: Մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս: Իրավական այն հիմքը, որից ընդդիմությունը կարող է օգտվել, հետեւյալն է` աշխատել հասնել քվեաթերթիկների վերահաշվարկին, խախտումների ուսումնասիրությանը, դրանց վերլուծությանը, կոնկրետ մեղավորների անունների ճշտմանը: Սա հսկայական իրավական հիմք է, որպեսզի թե՛ դատարաններով, թե՛ ՍԴ-ով ընդդիմությունը պայքարի իր իրավունքները վերականգնելու համար: Ես մեծ հույս ունեմ, որ քաղաքական գործիչների քաղաքական հասունությունը թույլ չի տա գնալ բախումների: Բախումները մեր երկրի համար, որը ծանր քաղաքական պայմաններում է, չափազանց վտանգավոր են: Սակայն մյուս կողմից էլ դժվար է ասել` եղեք հանդուրժող, երբ մյուս կողմը որեւէ հանդուրժողականություն չի ցուցաբերում:
- Բոլոր գործիչներն ընտրություններից առաջ կոչ էին անում` ազատ ու արդար ընտրություններ անցկացնել` շեշտելով, որ ընտրությունների անցկացման որակից է կախված ղարաբաղյան խնդրի կարգավորման ելքը: Ըստ Ձեզ` խնդրի կարգավորման հարցում ի՞նչ վտանգներ է թաքցնում նման ընտրությունը:
- Ես արդեն տեսնում եմ դրա հետեւանքները եւ հնարավոր վտանգները: Գիտե՞ք, ընտրությունները մենք նախկին խորհրդային անցյալից ընկալում ենք միայն որպես ծես եւ որեւէ իմաստ դրանց մեջ չենք դնում: Այն ժամանակ ինչպե՞ս էր. ընտրում էինք ինչ-որ մարդկանց, եւ որեւէ կապ չուներ` ում ես ընտրում. առաջադրվել է, պիտի ընտրվի: Յուրաքանչյուր ժողովից առաջ պատվավոր նախագահություն էինք ընտրում` Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի գլխավորությամբ, անգամ եթե մի փոքր վարսավիրանոցի կոլեկտիվի ժողով էր: Դա ծես էր, որեւէ իմաստ, բովանդակություն չունեցող ծես, եւ մենք շարունակում ենք ընտրություններին վերաբերվել նույնկերպ: Իսկ այն հիմնական արժեքը, որը դրված է ընտրությունների մեջ` ազատություն, հավասարություն, այս իմաստները մենք դեռ չենք գիտակցում: Եվ հիմնական խնդիրն այն է, որ մենք կապկում ենք, եւ միջազգային դիտորդները գալիս-նայում են, ասում են` դե, ոչինչ, վատ չեն կապկում: Լավ է, որ այն երկրների նման, ուր մենք մինչ հիմա էինք, շատ մարդ չեն սպանել, մի ցեղը մյուսին չի կերել, կան թերություններ, բայց սրանք իրար գոնե չեն հոշոտում: Այսինքն, իրենք մեզ վերաբերվում են որպես ոչ քաղաքակիրթ, կիսավայրենի մարդկանց: Սա ինձ համար վիրավորական է, եւ ավելի վիրավորական է, որ նրանք ճիշտ են` մենք քաղաքակիրթ չենք: Ամեն անգամ մենք նման պահվածք, մոտեցում դրսեւորելով մեր ժողովրդի, մեր հասարակության նկատմամբ` ցույց ենք տալիս, որ մենք քաղաքակիրթ չենք:
- Պարոն Հովհաննիսյան, Դուք երկար տարիներ դիվանագիտական աշխատանքով եք զբաղվել: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր դիվանագետ գործընկերների արձագանքն այս ամենին եւ դրան հետեւած ՀՀ նախագահի` նրանց դիվանագիտական կոչումից զրկելու հրամանագիրը:
- Նախագահը կարող է զրկել դիվանագիտական աստիճանից միայն ծանր հանցագործություն կատարելու համար, ինչը տեղի չի ունեցել: Ես գտնում եմ, որ իմ նախկին գործընկերները արել են այն, ինչ նրանց թելադրել է իրենց խիղճը, ուստի ողջունում եմ ազատ եւ արժանապատիվ մարդկանց կեցվածքը, հատկապես իմանալով, որ նրանք բոլորն էլ լուրջ մարդիկ են` մեծ փորձ եւ բարձր ինտելեկտ ունեցող, ուստի շատ լավ գիտակցել են իրենց քայլի հետեւանքները:
- Վճռորոշ պահերին ընդունված է ասել` ես, ամեն դեպքում, լավատես եմ: Դուք, ամեն դեպքում, լավատե՞ս եք, կարծո՞ւմ եք, որ իշխանության եւ ժողովրդի միջեւ բախումներ չեն լինի:
- Չէ՛, ամեն դեպքում լավատես լինելը նշանակում է՝ լինել կույր ու խուլ: Ես լավատես չեմ: Կրկնեմ` նման ընտրություններն աղավաղում են հասարակության զարգացման ճանապարհը: Տեսնում եմ բավականին լուրջ միջազգային պրոբլեմներ, որոնք առաջ են գալիս այս ընտրությունների հետ կապված, եւ դա անդրադառնալու է մեր կենսամակարդակի վրա: Այն հսկայական գումարները, որոնք ծախսվել են այս ընտրությունների վրա, մեր քթից են բերվելու. կարող եք խանութներում տեսնել, թե ինչպես է օր օրի թանկանում առաջին անհրաժեշտության սննդամթերքը: Ես լավատես լինել ամենեւին չեմ կարող:
- Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԺՈՐԺ ՊԵՐԵԿ (1936-1982)
Ֆրանսիացի գրող, լրագրող, սցենարիստ եւ կինոռեժիսոր Ժորժ Պերեկը 20-րդ դարի ամենաուշագրավ արձակագիրներից մեկն է, ով սերում է Լեհաստանից գաղթած հրեա ծնողներից, որոնց գազանաբար սպանեցին համակենտրոնացման ճամբարներում ...ՕՍԿԱՐԱԿԻՐՆԵՐԸ
Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 80-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Ակադեմիայի անդամների որոշմամբ` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» ...ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Լեւոն Խաչատրյանն ազատվել ...ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր ...ԵՎ ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգային գիտակցություն» հիմնադրամը ներկայացնող գիտնականներն ու մտավորականները երեկ իրենց մտահոգությունն են հայտնել նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով: ...«ԷՍ Ի՞ՆՉ ԿՅԱՆՔ ԴԱՌԱՎ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ԷՍ ԻՆՉԻ՞ ԱՊՐԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
2-րդ կարգի հաշմանդամ Անիկ տատը գամվել է անկողնուն ու ցավից գալարվում է իր նեղլիկ փայտե թախտի վրա: Ծեր կնոջ կնճռոտ դեմքին ցավը հետքեր է թողել: Նա հուզմունքից չի կարողանում խոսել, աչքերից հոսող արցունքներից ...ԿԸՀ ԹՎԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
ՀՀ ԿԸՀ` կիրակի օրը արտահերթ նիստում հրապարակած տվյալների համաձայն` ընտրությունների վերջնական արդյունքներով 52,82 տոկոսով ՀՀ երրորդ նախագահ է ընտրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է
Ըստ «Արմենպրեսի»` Երեւանի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում փետրվարի 23-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ ...ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ
Ըստ «Արմենպրեսի»` կապանցիները փետրվարի 24-ին «Տեր կանգնենք մեր ձայներին» կոչերով հանրահավաք են կազմակերպել` սատարելու ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին: «Կապանցիներն իրենց ...ԴԵՄ ԵՆ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Երեկ հատուկ հայտարարությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: «ՍԻՄ-ը ողջունում է դեպի անցյալը ...Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՎԶԵԲ-Ը
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հրապարակեց տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակի մասին իր հաշվետվությունը` «Անցումային շրջանի մասին հաշվետվություն 2007թ.» անվանմամբ:
...ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե կիրակի օրը ԿԸՀ արտահերթ նիստը հրավիրվել է հապճեպ, եւ դրա մասին տեղյակ է պահել նիստից ընդամենը 30 րոպե առաջ, ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ԵԿՄ մի շարք անդամներ շաբաթ օրը հայտարարել են միությունից դուրս գալու մասին: «Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության ...ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ըստ ՀՀ նախագահի լրատվական ծառայության ...ՈՒՄՆ ԻՆՉՔԱՆ Է ԱՎԵԼԱՑԵԼ ԿԱՄ ՊԱԿԱՍԵԼ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է կատարվել հանրապետության 1923 ընտրատեղամասերից 135-ում: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` փետրվարի 24-ին` ժամը 14:00-ին, ավարտվել ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՎԻՃԱՐԿՈՒՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՉԸ
«Արդեն 5-րդ օրն է, ինչ խախտելով «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, Երեւանի Ազատության հրապարակում առանց համապատասխան թույլտվության կազմակերպվում ...ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵ՞Լ ԵՆ
«Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են ապառազմականացման, միջազգային խաղաղապահների տեղաբաշխման, գրավյալ տարածքների վերադարձման եւ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը»: Այդ մասին երեկ ...«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- Պարոն Հովհաննիսյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք, որպես ականատես, օրինակ էիք բերել արաբական երկրներից մեկում մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները, որի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին ...«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ»
«Հայաստանի նոր նախագահը լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, սեղանի վրա գտնվող փաստաթղթի բովանդակությանը: Մեծ հաշվով, ներկայիս նախագահը եւ ես հավանություն ենք տալիս այդ փաստաթղթում ...ՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Օրերս Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մանվել Ղազարյանը հայտարարել էր, թե ԱԺ 7 պատգամավորի անունից լիազորված է հայտարարել, որ իրենք միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Այնուհետեւ ...ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է
Ընտրությունների պաշտոնական արդյունքը ՍԴ-ում վիճարկելու քաղաքական որոշում, ըստ «Ազատության», դեռեւս կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին նա հայտարարել է կիրակի ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հետընտրական զարգացումները Հայաստանում գնալով ավելի սուր բնույթ են ստանում: Իշխանությունները տարբեր պատճառաբանություններով սկսել են ձերբակալել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: ...«ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՂԵԼ»
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը երեկ հերքել է լուրերը, թե ինքը եւ իր հորեղբայր Մանվել Գրիգորյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: «Մ. Գրիգորյանը երբեք էլ համաժողովրդական եք ասում, ...ԿՈՒԲԻՇԻ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ
ԵԽ նախարարների կոմիտեի Նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում` գնահատելով ՀՀ նախագահական ընտրությունները, հայտարարել է, թե իրենք հենվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տված եզրակացության ...ՄՆԱՑ ԲՈՒՇԸ
ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոն, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ...ՄԻԱՑԵԼ ԵՆ
1Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել նաեւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության 3 պաշտոնյաներ: «Մենք ակնկալում էին, թե նախագահի ընտրությունը կընթանա միջազգային եւ եվրոպական չափանիշներին ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
1Երեկ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Նրան մեղադրում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասի ...
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՎԶԵԲ-Ը
Արմինե ԱՎԵՏՅԱՆԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՉԸ
ԿԸՀ ԹՎԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

