
«ԷՍ Ի՞ՆՉ ԿՅԱՆՔ ԴԱՌԱՎ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ԷՍ ԻՆՉԻ՞ ԱՊՐԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
- 2-րդ կարգի հաշմանդամ Անիկ տատը գամվել է անկողնուն ու ցավից գալարվում է իր նեղլիկ փայտե թախտի վրա: Ծեր կնոջ կնճռոտ դեմքին ցավը հետքեր է թողել: Նա հուզմունքից չի կարողանում խոսել, աչքերից հոսող արցունքներից մարդու սիրտը կտոր-կտոր է լինում: Ու, քանի որ Անիկ տատը հոնգուր-հոնգուր լաց լինելով պարբերաբար հիշում է մարդկանց խնդիրների հանդեպ անտարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին ու ԱԺ պատգամավորներին՝ մարդ ուզում է այդ պատգամավոր ու նախագահ դարձածների ձեռքից բռնել ու քարշ տալ Զեյթուն, Լեփսիուսի 6-րդ փողոց, 11 շենք, բնակարան 5: Այս ծեր կնոջը տեսնելուց հետո միգուցե հասկանան, թե ինչ մեղք են գործում, որովհետեւ ամեն մի պաշտոնյայի անկատար խոստումներից ու անտարբերությունից Անիկ տատը եւ նրա պես մարդիկ հուսահատությունից մեռնում են: 72-ամյա այս կինը սոցիալական ծայրահեղ վատ պայմաններից այնքան դյուրագրգիռ է դարձել, որ ամեն ինչի համար ինքն իրեն չի ներում: Օրինակ՝ ինքն իրեն չի ներում, որ ի տարբերություն երեխաների ու թոռների, ովքեր այս ցրտին գետնին են քնում, ինքն իրեն թույլ է տալիս փայտե, հնամաշ թախտին քնել: Անիկ տատն իրեն չի ներում, որ միայնակ մայր դարձած իր աղջիկը երեք երեխաների համար կերակուր չի կարողանում հայթայթել, ու երեխաները բառիս բուն իմաստով սովամահ են լինում: Անիկ տատն ինքն իրեն չի ներում, որ միայնակ երեք երեխա է մեծացրել, բայց հիմա ծերացել է եւ թոռներին չի կարողանում ինչպես հարկն է խնամել: Ու, ի վերջո, Անիկ տատն ինքն իրեն չի ներում, որ 72 տարի ապրում է ու այս ծանր պայմաններում գամվել է անկողնուն ու դեռ ապրում է: Անիկ տատը խնդրում, աղաչում է, որ աղջկան ու նրա երեք երեխաներին ձեռք մեկնենք, օգնենք:

Աղջիկը՝ Նարինեն, Վեդիի շրջանի Խոր Վիրապ գյուղից տեղափոխվել է եղբոր տուն, որտեղ ապրում են մայրը, եղբայրը, հարսը` երկու երեխաների հետ: Մեկ սենյականոց աննկարագրելի ծանր պայմաններում գտնվող այս բնակարանում ապրում են 10 հոգով, որտեղ ազատ քայլ անելու հնարավորություն անգամ չկա: Ամուսինն իրեն ու երեք երեխաներին լքել է եւ մինչ օրս չի էլ հետաքրքրվում ընտանիքով: Թեեւ դատարանի կայացրած վճռով ամուսինը պարտավորվել է յուրաքանչյուր երեխայի համար 10.000 դրամ ալիմենտ վճարել, այդուհանդերձ, նա երեխաների երեսն անգամ չի ցանկանում տեսնել: Նարինեն ասում է, որ շատ տղամարդկանց նման նա հոգսերից փախել է: «Ինձ ասում ա՝ ես փող չունեմ տալու, եթե չես կարում պահես՝ երեխեքին մանկատուն տուր: Հասկանո՞ւմ եք, եթե մեռնեմ էլ, նման քայլի չեմ գնա, ես ընդունակ չեմ նման արարքի: Մեր վիճակը շատ ծանր ա: Եկել եմ ախպորս տուն, մամաս անկողնային հիվանդ է, շարժվելու տեղ անգամ չկա: Երեք երեխեքիս գրկում գետնին եմ քնում, էնքան էլ ցուրտ ա: Ամբողջ շենքը գազը քաշել ա, բայց մենք ի վիճակի չենք: Փոքրիկ պլիտա ենք միացնում, որ երեխեքը չցրտահարվեն: Եթե կարողանային հանրակացարանում մի սենյակ հատկացնել՝ ես երեխաներիս հետ ապրեի՝ կյանքիս չափ շնորհակալ կլինեմ»,- ասում է Նարինեն, ով թեեւ ժամանակ առ ժամանակ դիմում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան՝ խնդրելով օգնել իրեն, սակայն մշտապես ստանում է բացասական պատասխան: Նարինեի երեք երեխաները դպրոցական են, սակայն նրանք մինչ օրս երբեւէ իրենց մարմնի վրա չեն ճաշակել նոր հագուստ կրելու հաճույքը: Այս երեք երեխաները մեծանում են հարեւանների տված հին, դեն գցելու շորերով ու արդեն կոփվել են համադասարանցիների կողմից հնչող ծաղրական խոսքերը լսելուն: Անին, Աննան ու Հարությունը գրեթե չեն շարժվում, մի տեսակ դանդաղկոտ ու հոգնած են: Նարինեն ասում է, որ անհարմարավետությունից երեխաներն ամբողջ գիշեր չեն քնում, դրա համար էլ հոգնած են: Մոր խոսքերով՝ թե՛ դպրոցում, թե՛ բակում երեխաներին ծաղրում են վատ հագնվելու ու աղքատ լինելու համար: «Ես շատ եմ պայքարում, փորձում եմ հասկացնել, որ աղքատությունը հավերժ չէ, կյանքն աստիճան ա, բայց դա էլ դաստիարակության հարց ա: Երեխեքիս շատ են նեղացնում, շորերի վրա ծիծաղում են»: 9 տարեկան Անիին լուսանկարելիս խնդրում եմ, որ գլուխը բարձր պահի: Ես ու Նարինեն երկար բացատրում ենք, թե ինչպես Անին գլուխը բարձրացնի, բայց ոչինչ չի ստացվում: «Չեմ կարում, ես միշտ սենց եմգ»,- հուսահատ ասում է Անին: Թեեւ Նարինեն մասնագիտությամբ ուղեկցորդուհի է, այդուհանդերձ, ներկայումս հայտնվել է այնպիսի ծանր վիճակում, որ պատրաստ է նույնիսկ հավաքարարություն անել: Տեւական ժամանակ է` դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն ու սպասում է, որ աշխատանքի տեղավորեն. «Ընթացքում գնում, հետաքրքրվում եմ, դիմում եմ շատ տեղեր, բայց գործ չեն տալիս: Մեկ տարի ա, ինչ հույսով սպասում եմ, որ աշխատանքի տեղավորման գործակալությունից մի բան կանեն, բայց ոչ մի բան»,- ասում է նա: 16.500 դրամ «Փարոսի» նպաստից այս ընտանիքին զրկել են՝ պատճառաբանելով, թե բալերը չի հերիքում, մինչդեռ վստահ եմ, որ «Փարոսի» տեսուչները քաջ գիտակցում են, որ սրանից վատ վիճակ չի լինում, երբ երեք երեխաները սովամահ են լինում: Նարինեն «Կարմիր խաչ» կազմակերպությունում հերթագրված է եւ երկու հոգու համար բարեգործական ճաշարանից սնվելու կտրոն ունի: Ասում է, որ մեկ բաժին կերակուրը բաժանում է երեք մասի, որպեսզի երեխաներն ուտեն, իսկ մյուս կտրոնն Անիկ տատիկի համար է: Անիկ տատի աչքերը նորից լցվում են. «Ախր, բա սա խի՞ղճ ա, այ ղեկավարներ ջան: Ջահել երեխեքն իրար գլխի լցված գետնին են քնում, սառցակալում են: Ես՝ լյարդի հիվանդ, թունավոր զոբով, սենց տեղաշորից դուրս չեմ գալիս, էս ի՞նչ կյանք դառավ մեր կյանքն, էս ինչի՞ ապրել չի լինում»,- ցավից բղավում է ծեր կինն ու խեղդվում բարկությունից: Անիկ տատը դեմքով շրջվում է դեպի պատն ու այլեւս չի խոսում:
ԺՈՐԺ ՊԵՐԵԿ (1936-1982)
Ֆրանսիացի գրող, լրագրող, սցենարիստ եւ կինոռեժիսոր Ժորժ Պերեկը 20-րդ դարի ամենաուշագրավ արձակագիրներից մեկն է, ով սերում է Լեհաստանից գաղթած հրեա ծնողներից, որոնց գազանաբար սպանեցին համակենտրոնացման ճամբարներում ...ՕՍԿԱՐԱԿԻՐՆԵՐԸ
Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 80-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Ակադեմիայի անդամների որոշմամբ` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» ...ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Լեւոն Խաչատրյանն ազատվել ...ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր ...ԵՎ ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգային գիտակցություն» հիմնադրամը ներկայացնող գիտնականներն ու մտավորականները երեկ իրենց մտահոգությունն են հայտնել նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով: ...«ԷՍ Ի՞ՆՉ ԿՅԱՆՔ ԴԱՌԱՎ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ԷՍ ԻՆՉԻ՞ ԱՊՐԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
2-րդ կարգի հաշմանդամ Անիկ տատը գամվել է անկողնուն ու ցավից գալարվում է իր նեղլիկ փայտե թախտի վրա: Ծեր կնոջ կնճռոտ դեմքին ցավը հետքեր է թողել: Նա հուզմունքից չի կարողանում խոսել, աչքերից հոսող արցունքներից ...ԿԸՀ ԹՎԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
ՀՀ ԿԸՀ` կիրակի օրը արտահերթ նիստում հրապարակած տվյալների համաձայն` ընտրությունների վերջնական արդյունքներով 52,82 տոկոսով ՀՀ երրորդ նախագահ է ընտրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է
Ըստ «Արմենպրեսի»` Երեւանի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում փետրվարի 23-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ ...ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ
Ըստ «Արմենպրեսի»` կապանցիները փետրվարի 24-ին «Տեր կանգնենք մեր ձայներին» կոչերով հանրահավաք են կազմակերպել` սատարելու ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին: «Կապանցիներն իրենց ...ԴԵՄ ԵՆ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Երեկ հատուկ հայտարարությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: «ՍԻՄ-ը ողջունում է դեպի անցյալը ...Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՎԶԵԲ-Ը
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հրապարակեց տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակի մասին իր հաշվետվությունը` «Անցումային շրջանի մասին հաշվետվություն 2007թ.» անվանմամբ:
...ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե կիրակի օրը ԿԸՀ արտահերթ նիստը հրավիրվել է հապճեպ, եւ դրա մասին տեղյակ է պահել նիստից ընդամենը 30 րոպե առաջ, ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ԵԿՄ մի շարք անդամներ շաբաթ օրը հայտարարել են միությունից դուրս գալու մասին: «Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության ...ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ըստ ՀՀ նախագահի լրատվական ծառայության ...ՈՒՄՆ ԻՆՉՔԱՆ Է ԱՎԵԼԱՑԵԼ ԿԱՄ ՊԱԿԱՍԵԼ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է կատարվել հանրապետության 1923 ընտրատեղամասերից 135-ում: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` փետրվարի 24-ին` ժամը 14:00-ին, ավարտվել ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՎԻՃԱՐԿՈՒՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՉԸ
«Արդեն 5-րդ օրն է, ինչ խախտելով «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, Երեւանի Ազատության հրապարակում առանց համապատասխան թույլտվության կազմակերպվում ...ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵ՞Լ ԵՆ
«Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են ապառազմականացման, միջազգային խաղաղապահների տեղաբաշխման, գրավյալ տարածքների վերադարձման եւ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը»: Այդ մասին երեկ ...«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- Պարոն Հովհաննիսյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք, որպես ականատես, օրինակ էիք բերել արաբական երկրներից մեկում մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները, որի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին ...«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ»
«Հայաստանի նոր նախագահը լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, սեղանի վրա գտնվող փաստաթղթի բովանդակությանը: Մեծ հաշվով, ներկայիս նախագահը եւ ես հավանություն ենք տալիս այդ փաստաթղթում ...ՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Օրերս Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մանվել Ղազարյանը հայտարարել էր, թե ԱԺ 7 պատգամավորի անունից լիազորված է հայտարարել, որ իրենք միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Այնուհետեւ ...ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է
Ընտրությունների պաշտոնական արդյունքը ՍԴ-ում վիճարկելու քաղաքական որոշում, ըստ «Ազատության», դեռեւս կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին նա հայտարարել է կիրակի ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հետընտրական զարգացումները Հայաստանում գնալով ավելի սուր բնույթ են ստանում: Իշխանությունները տարբեր պատճառաբանություններով սկսել են ձերբակալել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: ...«ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՂԵԼ»
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը երեկ հերքել է լուրերը, թե ինքը եւ իր հորեղբայր Մանվել Գրիգորյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: «Մ. Գրիգորյանը երբեք էլ համաժողովրդական եք ասում, ...ԿՈՒԲԻՇԻ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ
ԵԽ նախարարների կոմիտեի Նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում` գնահատելով ՀՀ նախագահական ընտրությունները, հայտարարել է, թե իրենք հենվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տված եզրակացության ...ՄՆԱՑ ԲՈՒՇԸ
ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոն, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ...ՄԻԱՑԵԼ ԵՆ
1Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել նաեւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության 3 պաշտոնյաներ: «Մենք ակնկալում էին, թե նախագահի ընտրությունը կընթանա միջազգային եւ եվրոպական չափանիշներին ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
1Երեկ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Նրան մեղադրում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասի ...
«ՄԻ ՔԻՉ ԺԱՆԳՈՏԵԼ ԵՆՔ, ՊԵՏՔ Է ՓԱՅԼ ԱՎԵԼԱՑՆԵՆՔ»
ՊԱՏՄԱԿԱՆ ԹԵՒԱՎՈՐ ԽՈՍՔ
«ՀԵՌՎԻՑ ԵՍ ԶԳՈՒՄ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ»
ՖԵԼԻՍԲԵՐՏՈ ԷՐՆԱՆԴԵՍ
ԱԶԳԱՆՈՒՆԸ ՀԶՈՐ ԲՐԵՆԴ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՉԸ
ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՎԶԵԲ-Ը
Արմինե ԱՎԵՏՅԱՆԺՈՐԺ ՊԵՐԵԿ (1936-1982)
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

