
ԺՈՐԺ ՊԵՐԵԿ (1936-1982)
Ֆրանսիացի գրող, լրագրող, սցենարիստ եւ կինոռեժիսոր Ժորժ Պերեկը 20-րդ դարի ամենաուշագրավ արձակագիրներից մեկն է, ով սերում է Լեհաստանից գաղթած հրեա ծնողներից, որոնց գազանաբար սպանեցին համակենտրոնացման ճամբարներում (ինչպես նաեւ Պերեկի եւս երեք նախնիների): Այնպես որ, գրականությունը եւ, զուգահեռաբար, տարեցտարի՝ ավելի շատ կինոն` Ժ. Պերեկի համար միակ հնարավորությունն էր վերադարձնելու, ավելի ճիշտ` հիշողություններ ստեղծելու համար:
Լրագրողներից մեկը Ժ. Պերեկին առաջարկեց մեկնաբանել Միլենային հղած Ֆրանց Կաֆկայի նամակներից մեկի այս հատվածը` «Մենք երկուսս էլ քիչ չգիտենք արեւմտաեվրոպացի հրեաների բնորոշ ներկայացուցիչներին, բայց ես, որքան ինձ հայտնի է, նրանցից ամենաարեւմտյանն եմ, դա նշանակում է, եթե փոքր-ինչ վերամբարձ արտահայտվեմ, որ ինձ շնորհված չէ հանգստի եւ ոչ մի պահ, ինձ ոչինչ շնորհված չէ, ամեն ինչին ես պետք է հասնեմ, ոչ միայն ներկային եւ ապագային, այլ նույնիսկ անցյալին, դե, գոնե անցյալը մարդ, երեւի, ժառանգություն է ստանում, իսկ ես պետք է այն ձեռք բերեմ, եւ դա, երեւի թե, ծանրագույն աշխատանք է»: Ժորժ Պերեկը լիովին համաձայնեց այդ ախտորոշմանն ու հավելեց. «Ես չունեմ ոչ տուն, ոչ ընտանիք, ես նույնիսկ գլխիս կտուր չունեմ, ես արմատներ չունեմ, ես նրանց մասին ոչինչ չգիտեմգ Եվ գրի օգնությամբ ես ուզում եմ հետք թողնել իմ հիշողության մեջ»: Ինչպե՞ս թե, կարող է հարցնել որեւէ մեկը, ով լսել կամ ինչ-որ բան գիտի Ժ. Պերեկի «W կամ մանկության հիշողություն», «Ես հիշում եմ», «Վայրերի նախահաշիվ», «Ես ծնվել եմ» ինքնակենսագրական մտահղացումների, «Տոհմածառը», «Տեղերը, որտեղ ես քնել եմ», պարզապես «Տեղերը» եւ բազում այլ գրքերի մասին:
Պերեկի հետազոտողները նրա դեպքում խոսում են «ժխտական ինքնակենսագրության» դեպքի մասին, «չգոյության, բացակայության, անհետացման նշանի տակ եղած ինքնակենսագրության մասին» (Փիթեր Բեյքեր):
Իվան Լիմբախի հրատարակչությունը (Սանկտ Պետերբուրգ, 2005 թ.) լույս է ընծայել հանրահայտ գրողի «Անհետացում» վեպը: Ժ. Պերեկը մեզանում քիչ է հայտնի, կամ՝ ավելի քան քիչ, այնինչ Ֆրանսիայում եւ աշխարհում նա 20-րդ դարի ամենապաշտամունքային հեղինակներից մեկն է: «Անհետացումը», ինչպես ասված է հրատարակչական ծանոթագրության մեջ, «Դա ոչ միայն դեդեկտիվային սյուժե է, աներեւակայելի արկածներ եւ պերսոնաժների հանելուկային անհետացումներ: Դա հնարքի հանդուգն հաղթանակ է եւ խորասուզում բառի, լեզվի եւ ընդհանրապես գրականության գլխապտույտ խաղի մեջ»: Վեպում հեղինակը եւ ոչ մի անգամ չի օգտագործում ֆրանսերենի ամենատարածված ձայնավորը` e տառը, ռուսերեն տեքստում ոչ մի անգամ չի պատահում «օ» տառը: Վեպը, որն առաջին անգամ լույս տեսավ 1969 թվականին, նշանավորեց արդի գրականության հեղափոխությունը: Ոմանք նույնիսկ կարծում են, որ 20-րդ դարի ողջ ֆրանսիական գրականությունը կարելի է բաժանել երկու շրջանի` մինչեւ Պերեկը եւ նրանից հետո: Այդ կարծիքին համաձայն է նաեւ վեպի թարգմանիչ Վալերի Կիսլովը, ով հարցազրույցներից մեկում ասում է. «Ինձ վիճակվել է նաեւ թարգմանել Ժ.Պերեկի այլ տեքստերը` «Մարդը, որ քնած է», «Թանգարանը»: Բայց «Անհետացումը» թարգմանելն աներեւակայելիորեն բարդ էր` նույնիսկ հիշատակված գործերի հետ համեմատած: Վեպի գլխավոր առանձնահատկություններից մեկը հենց e տառի բացակայությունն է: «Ուղղակի» թարգմանությունը կարող էր, ինչպես ինձ թվում էր, հասարակացնել, ամլացնել ստեղծագործությունը` դե ինչպե՞ս թարգմանես պոեզիան, վերապատմելով միայն, այսպես կոչված, «բովանդակությունը» եւ հրաժարվելով չափից, ռիթմից, հանգից: Այդ պատճառով, բացի սովորական թարգմանական փոփոխություններից` անխուսափելի վերապատումներով, ընդարձակումներով, շրջասություններով, ընդլայնումներով եւ հատումներով եւ այդպես շարունակ` արմատական «վերակառուցում» է պահանջում, որը փաստորեն վերածվեց նոր «շինարարության»:
Ինչ վերաբերում է լիպոգրամին (տեքստ, որ գրվում է մեկ տառի բացակայությամբ), ապա 1973 թվականին Պերեկը հրատարակել էր «Լիպոգրամի պատմությունը» հոդվածը, որտեղ պնդում էր, որ դրա հորինումը գրականության համար նույնն էր, ինչ մաթեմատիկայի համար զրոյի հայտնաբերումը:
Հին Հնդկաստանում եւ Հունաստանում դա ոչ աճպարարություն էր, եւ ոչ էլ ծամածռություն, այլ լուրջ գործ: Առաջին լիպոգրամի հեղինակը մ.թ. ա. VI դարում Պինդարոսի ուսուցիչ Լ. Հերմոնացին էր: Նա տանել չէր կարողանում «սիգմա» տառը եւ գրել էր «Ներբող կենտավրոսներին» եւ «Հիմն Դեմետրային»: Առաջինը չի պահպանվել, իսկ երկրորդից միայն մի տող է մնացել, իսկ երրորդ դարում վանական Նեստորն արտագրել էր Հոմերոսի «Իլիականն» այնպես, որ առաջին գլխում պակասում էր «ալֆա» տառը: Կան նաեւ բազում այլ օրինակներ:
Իսկ ինչո՞ւ 1969 թվականին Պերեկը ստեղծեց իր վեպ-լիպոգրամը: Ոչ ոք չէր համարձակվում գրել կապակցված եւ լարված սյուժե ունեցող վեպ-լիպոգրամ: Պերեկին դա հաջողվեց:
2006 թվականին Մոսկվայի «Ֆլյուիդ» հրատարակչությունը իր «Ֆրանսիական գիծ» շարքով լույս ընծայեց Պերեկի երրորդ վեպը` «Մարդը, որ քնած է»: Վեպը Ֆրանսիայում տպվել էր 1968 թվականի հեղափոխական իրադարձությունների նախօրեին: Վեպում միախառնվել են արտաքին աշխարհի օտարման եւ վանման տարեգրությունը եւ դանդաղ խորասուզումը լրիվ խորթացման մեջ, ինչպես նաեւ՝ մանրակրկտորեն նկարագրված է մարդկանց եւ իրերի հետզհետե հեռացումը դեպի «անտարբերության հռետորիկ վայրերի» գոտի: Այս ստեղծագործությունը կարող է ընկալվել որպես մի ամբողջ սերնդի ծրագրային մանիֆեստ, մի սերնդի, որ ընդվզում էր սպառողական հասարակության իդեալների դեմ:
«Իմ փառասեր գրողական մտահղացումը,- մի անգամ ասել է գրողը,- այն է, որ ակոսեմ իմ ժամանակի գրականությունը, երբեք չզգալով, որ վերադառնում ես արդեն գրածիդ կամ դեմ ես առնում սեփական հետքերիդ, եւ գրել այն ամենը, ինչ որ կարող է գրել այսօր մարդը` հաստափոր եւ բարակ գրքեր, վեպեր եւ բանաստեղծություններ, դրամաներ, օպերային լիբրետոներ, դեդեկտիվ եւ արկածային գրքույկներ, գիտական ֆանտաստիկա, շարունակելի վեպեր, գրքեր մանուկների համար»:
Ողջ կյանքում նա տենչում էր ստեղծել սեփական ինքնակենսագրությունը, եւ նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրում, այսպես թե այնպես, սպրդում են ինքնակենսագրական նրբերանգները: Եվ, այդուհանդերձ, նա հայտարարում էր. «Ես մանկական հուշեր չունեմ»:
Ժորժ Պերեկն իր ուսուցիչներն էր համարում Ռաբլեին, Լորենս Սթերնին եւ Ռայմոն Ռուսելին (ում «Lokus Solus» վեպը, որից միայն կցկտուր հատվածներ կային տպագրված, վերջերս ամբողջությամբ լույս տեսավ): Ըստ Պերեկի, նրանք «հիմար», անհեթեթ եւ միաժամանակ՝ հստակ ստուգված, կառուցված, գծագրած գրականության ստեղծողներն են: Այդպիսի գրող էր եւ Ժորժ Պերեկը:
ԺՈՐԺ ՊԵՐԵԿ (1936-1982)
Ֆրանսիացի գրող, լրագրող, սցենարիստ եւ կինոռեժիսոր Ժորժ Պերեկը 20-րդ դարի ամենաուշագրավ արձակագիրներից մեկն է, ով սերում է Լեհաստանից գաղթած հրեա ծնողներից, որոնց գազանաբար սպանեցին համակենտրոնացման ճամբարներում ...ՕՍԿԱՐԱԿԻՐՆԵՐԸ
Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 80-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Ակադեմիայի անդամների որոշմամբ` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» ...ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Լեւոն Խաչատրյանն ազատվել ...ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր ...ԵՎ ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգային գիտակցություն» հիմնադրամը ներկայացնող գիտնականներն ու մտավորականները երեկ իրենց մտահոգությունն են հայտնել նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով: ...«ԷՍ Ի՞ՆՉ ԿՅԱՆՔ ԴԱՌԱՎ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ԷՍ ԻՆՉԻ՞ ԱՊՐԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
2-րդ կարգի հաշմանդամ Անիկ տատը գամվել է անկողնուն ու ցավից գալարվում է իր նեղլիկ փայտե թախտի վրա: Ծեր կնոջ կնճռոտ դեմքին ցավը հետքեր է թողել: Նա հուզմունքից չի կարողանում խոսել, աչքերից հոսող արցունքներից ...ԿԸՀ ԹՎԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
ՀՀ ԿԸՀ` կիրակի օրը արտահերթ նիստում հրապարակած տվյալների համաձայն` ընտրությունների վերջնական արդյունքներով 52,82 տոկոսով ՀՀ երրորդ նախագահ է ընտրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է
Ըստ «Արմենպրեսի»` Երեւանի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում փետրվարի 23-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ ...ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ
Ըստ «Արմենպրեսի»` կապանցիները փետրվարի 24-ին «Տեր կանգնենք մեր ձայներին» կոչերով հանրահավաք են կազմակերպել` սատարելու ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին: «Կապանցիներն իրենց ...ԴԵՄ ԵՆ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Երեկ հատուկ հայտարարությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: «ՍԻՄ-ը ողջունում է դեպի անցյալը ...Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՎԶԵԲ-Ը
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հրապարակեց տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակի մասին իր հաշվետվությունը` «Անցումային շրջանի մասին հաշվետվություն 2007թ.» անվանմամբ:
...ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե կիրակի օրը ԿԸՀ արտահերթ նիստը հրավիրվել է հապճեպ, եւ դրա մասին տեղյակ է պահել նիստից ընդամենը 30 րոպե առաջ, ...ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ԵԿՄ մի շարք անդամներ շաբաթ օրը հայտարարել են միությունից դուրս գալու մասին: «Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության ...ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ըստ ՀՀ նախագահի լրատվական ծառայության ...ՈՒՄՆ ԻՆՉՔԱՆ Է ԱՎԵԼԱՑԵԼ ԿԱՄ ՊԱԿԱՍԵԼ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է կատարվել հանրապետության 1923 ընտրատեղամասերից 135-ում: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` փետրվարի 24-ին` ժամը 14:00-ին, ավարտվել ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՎԻՃԱՐԿՈՒՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՉԸ
«Արդեն 5-րդ օրն է, ինչ խախտելով «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, Երեւանի Ազատության հրապարակում առանց համապատասխան թույլտվության կազմակերպվում ...ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵ՞Լ ԵՆ
«Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են ապառազմականացման, միջազգային խաղաղապահների տեղաբաշխման, գրավյալ տարածքների վերադարձման եւ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը»: Այդ մասին երեկ ...«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- Պարոն Հովհաննիսյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք, որպես ականատես, օրինակ էիք բերել արաբական երկրներից մեկում մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները, որի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին ...«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ»
«Հայաստանի նոր նախագահը լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, սեղանի վրա գտնվող փաստաթղթի բովանդակությանը: Մեծ հաշվով, ներկայիս նախագահը եւ ես հավանություն ենք տալիս այդ փաստաթղթում ...ՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Օրերս Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մանվել Ղազարյանը հայտարարել էր, թե ԱԺ 7 պատգամավորի անունից լիազորված է հայտարարել, որ իրենք միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Այնուհետեւ ...ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է
Ընտրությունների պաշտոնական արդյունքը ՍԴ-ում վիճարկելու քաղաքական որոշում, ըստ «Ազատության», դեռեւս կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին նա հայտարարել է կիրակի ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հետընտրական զարգացումները Հայաստանում գնալով ավելի սուր բնույթ են ստանում: Իշխանությունները տարբեր պատճառաբանություններով սկսել են ձերբակալել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: ...«ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՂԵԼ»
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը երեկ հերքել է լուրերը, թե ինքը եւ իր հորեղբայր Մանվել Գրիգորյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: «Մ. Գրիգորյանը երբեք էլ համաժողովրդական եք ասում, ...ԿՈՒԲԻՇԻ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ
ԵԽ նախարարների կոմիտեի Նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում` գնահատելով ՀՀ նախագահական ընտրությունները, հայտարարել է, թե իրենք հենվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տված եզրակացության ...ՄՆԱՑ ԲՈՒՇԸ
ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոն, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ...ՄԻԱՑԵԼ ԵՆ
1Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել նաեւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության 3 պաշտոնյաներ: «Մենք ակնկալում էին, թե նախագահի ընտրությունը կընթանա միջազգային եւ եվրոպական չափանիշներին ...ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
1Երեկ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Նրան մեղադրում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասի ...
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՄԻԱՑԵԼ ԵՆ

ՄԱՆՎԵԼԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԿՄ-ԻՑ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՉԸ
ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՎԶԵԲ-Ը
Արմինե ԱՎԵՏՅԱՆԺՈՐԺ ՊԵՐԵԿ (1936-1982)
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

