
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
- ՀՀ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ շատ դժվար է ասել, թե ով կհաղթի այդ ընտրություններում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը:

Երեկ նման կարծիք է հայտնել ռուսական «Կոմերսանտ» թերթը: Իսկ «Նովիյե իզվեստիան» գրել է. «Քվեարկության ելքն ամենեւին կանխորոշված չի թվում»: Դրա պատճառն, ըստ թերթի, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն է: «Երեւանում նա բազմահազարանոց հանրահավաքներ է գումարում, քարոզարշավն իրականացնում է փողոցային ակցիաների ռեժիմով, եւ բնակչության մի զգալի մասը պատրաստ է կրկին վստահել նրան գլխավոր պետական պաշտոնը»,- նշել է «Նովիյե իզվեստիան»: Ընտրությունների ելքի մասին նմանօրինակ կարծիք հայտնեց նաեւ «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով՝ ինքն իր ողջ պրոֆեսիոնալ աշխատանքի ընթացքում նման բան չի հիշում: Բանն այն է, որ, քաղաքագետի գնահատմամբ, քվեարկությունից ընդամենը օրեր առաջ հնարավոր չէ ասել, թե ով կհաղթի, կամ թե այդ հաղթողը կհաղթի մե՞կ, թե՞ երկու փուլով: Նրա դիտարկմամբ՝ նման իրավիճակը Հարավային Կովկասում աննախադեպ է, քանի որ մինչ այժմ այս տարածաշրջանում եւ հետխորհրդային շատ այլ երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուզբեկստանը, ընտրություններից շատ առաջ հայտնի է, թե ով է հաղթելու: «Չափազանց հետաքրքիր իրավիճակ է: Մինչեւ սեպտեմբերի 21-ը ես չէի ենթադրում, որ այսքան հետաքրքիր կլինի: Սեպտեմբերի 21-ին քաղաքականություն վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով գործնականում փոխեց ընտրության ողջ դաշտը: Ընտրությունները դարձան քաղաքականացված: Տարօրինակ արտահայտություն է, բայց քաղաքական ընտրությունը դարձավ քաղաքականացված»,- նկատեց Ա. Իսկանդարյանը: Քաղաքագետը փորձեց գնահատել նաեւ ՀՀ առաջին նախագահի օրեր առաջ Մոսկվա կատարած մեկօրյա այցն ու այնտեղ նրա ունեցած հանդիպումները: «Ընտրությունները կայանալու են Հայաստանում: Պատկերացնել, թե ինչ-որ այլ երկիր, կարեւոր չէ, թե որը, կարող է, օրինակ, Պողոս Պողոսյանին ընտրել Հայաստանի նախագահ, ճիշտ չէ: Դրսի գործոնը թեկնածուներն ավելի շատ օգտագործում են ներքին իրավիճակի վրա ազդելու համար. մի թեկնածուն ասում է՝ ես այսինչի հետ կարող եմ հանդիպել, մյուսն էլ ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է այդ մարդու հետ հանդիպել, դեռ ավելին՝ ուրիշի հետ էլ կարող է հանդիպել եւ այլն: Թեկնածուներից ոմանք փորձում են օգտագործել նաեւ այդ ֆակտորը,- կարծիք հայտնեց քաղաքագետը՝ հավելելով,- Կարծում եմ, որ այդ ֆակտորը որոշիչ չէ: Հիմնական ֆակտորն, այնուամենայնիվ, սոցիալականն է, ներքինն է: Արտաքին ֆակտորները, անգամ՝ Ղարաբաղի հարցը, որոշիչ դեր չի խաղում այդ պայքարում»: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի միանալը Տեր-Պետրոսյանին, ըստ Ա. Իսկանդարյանի, իրավիճակը կտրուկ չի փոխի: Իրավիճակը կտրուկ չի փոխի նաեւ Արթուր Բաղդասարյանի հնարավոր միացումն առաջին նախագահին: Սակայն, թե ի վերջո ի՞նչ որոշում կընդունի Ա. Բաղդասարյանը, Ա. Իսկանդարյանը դժվարանում է ասել: Իսկ ինչո՞ւ է քաղաքագետը խոսում միայն ՀՀ նախագահի երկու թեկնածուների մասին եւ չի խոսում մյուս յոթ թեկնածուների մասին: Ի պատասխան այս հարցի, բանախոսը նշեց. «Խոսում եմ միայն երկու թեկնածուի մասին, որովհետեւ, իմ կարծիքով, միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանն են իսկապես պայքարում նախագահի պաշտոնի համար: Մյուս 7 թեկնածուները պայքարում են ինչ-որ այլ բանի համար»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ կան տարբեր տիպի թեկնածուներ: Օրինակ, կան մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, որ հաստատեն իրենց տեղը քաղաքականության մեջ, կան մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, որ հաջորդ կառավարության մեջ իրենց համար տեղ ձեռք բերեն, կան մարդիկ, ովքեր մասնակցում են, որ հայտարարեն, որ իրենք էլ կան քաղաքականության մեջ եւ, վերջապես, կան մարդիկ, ովքեր չեն կարող չմասնակցել ընտրություններին: Խոսվեց նաեւ ընտրակաշառքների մասին: Սակայն քաղաքագետն առաջարկում է «ընտրակաշառք» տերմինի տակ ավելի լայն բան հասկանալ, քան զուտ փողն է: Ըստ նրա, ընտրակաշառքը պետք չէ հասկանալ՝ որպես միայն փողի տեսքով: «Կարելի է շենքի մուտքին դուռ դնել, ինչ-որ ավտոճանապարհ սարքել, կանչել ինչ-որ մեկի մոտ ու ինչ-որ բան ասել եւ այլն: Սա այն է, ինչ կոչվում է «ադմինիստրատիվ ռեսուրս»: Կիրականացվի՞ դա ընտրությունների ժամանակ: Անկասկած: Դա կլինի հիմնական գործիքը»,- ասում է Ա. Իսկանդարյանը: Նա նկատում է, որ ընտրակաշառքը, բառի լայն իմաստով, չի կարող էապես փոխել ընտրության իրական արդյունքը: Իր այս պնդումը քաղաքագետը հետեւյալ կերպ է հիմնավորում. եթե անձնագրեր կեղծելով, արդյունքների նկարումով, լցոնումներով եւ այլ բաներով արմատապես հնարավոր լիներ փոխել ընտրության արդյունքները, ապա այդքան մեծ գումարներ ոչ մեկը չէր ծախսի: «Եթե դա արվում է, այս ամենը ցույց է տալիս, որ իմ ձայնը պետք է»,- եզրակացրեց Ա. Իսկանդարյանը:
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ
Աբու Դաբիի արվարձաններում առաջիկա ութ տարում կկառուցեն ապագայի՝ աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր քաղաքը, ինչի համար տրամադրվել է 22 միլիարդ դոլար: «Ալ Իթթիհադ» ամիրայական թերթը գրում է, ...ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԸ ԵՒ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Գնալ հոգո՞ւ, թե՞ փողի հետեւից: Երեսուն տարվա ճարտարապետ-շինարար Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ընտրեց առաջինը` իր հոգուն հարազատ զբաղմունքը` դիզայների գործը, առանց մտածելու, որ այն իրեն մի օր կհասցնի աստղային ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՄԱՅՔՆ ՈՒ ՈՒԺԸ
Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը վերջին տարիներին իր գիտելիքներն ու ողջ ժամանակը տրամադրում է երեխաներին։ ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում, ուր երգչուհին բնակվում է 2000 թվականից, արդեն գործում են երեք մանկական ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ
Քաղաքագետ չեմ, ոչ էլ սոցիոլոգ եւ իմ իրավասությունից դուրս եմ համարում երկրում ստեղծված անբարեհաճ իրավիճակից դուրս գալու մեր ժողովրդի հետագա անելիքների մասին կանխատեսումներ անել: Սակայն մի թեթեւ ծանոթ ...ՀՈ ՕԴԻՑ ՉԻ՞ ԸՆԿԵԼ
Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Կարապետ Հակոբյանն «Ա1+»-ի հետ հարցազրույցում նշել է, որ իրենց թեկնածուին Հայաստանի բոլոր բնակավայրերում էլ լավ են ընդունում, ...ԿԹՎԱՅՆԱՑՎԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ
Հայաստանի ազգային գրապալատում պահվող մամուլի բոլոր հրապարակումների թվայնացման աշխատանքները կսկսվեն 2009-ին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, ...AD HOMINEM
Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոն ժամանակին դիտարկել է.«Ոչ ոք զերծ չէ հիմարություն ասելուց՝ ահավոր է սակայն, երբ դա արվում է լրջությամբ»։
Խոսքը վերաբերում է վերջին մի քանի ամիսների ընթացքին ...ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴՐԱ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Առողջ քունն այսօր շատերի համար է դարձել երազանք: Ավելացել է քրոնիկական անքնությամբ տառապողների քանակը: Իսկ որպեսզի վերականգնի քունը, մարդը սկսում է օգտագործել քնաբեր պրեպարատներ, որոնց արդյունքում ...ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Համեղ Վալենտինկա Այս ճաշատեսակը հարմար է ցանկացած առիթի համար, բայց այն ավելի տեղին է մատուցել Սուրբ Վալենտինի օրը: Ավելի շուտ այն աղցան է շատ օգտակար ու ռոմանտիկ: Այս աղցանի բոլոր բաղադրիչները մանր ...ԱՌՈՂՋ ԼՅԱՐԴՆ ԱՌՈՂՋ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԻՄՔՆ Է
«Հոսում է մարմնով կենաց հեղուկները եւ գաղտնաղբյուրն է դրանց` լյարդը: Հնարավորինս խնայիր լյարդը, քանի որ նրանից է կախված բոլոր օրգանների գործունեությունը: Հիշիր, նրա մեջ է հիմքերի հիմքը, եւ եթե առողջ ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍՈԸՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Բոլոր ռադիո եւ հեռուստաալիքներով այսօր սիրո խոստովանություններ են հնչում: Հայտնի մարդիկ սեր են խոստովանում հայտնի ու անհայտ հեղինակների բանաստեղծական տողերով: Նախագիծը նվիրված է երիտասարդների եւ սիրո ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ` ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Բնական գազի արտահոսքի հետեւանքով փետրվարի 12-ին, ժամը 13:20-ին թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ` 1959-ին ծնված Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնված ...ՀԵՌՈՒ «ԻՄԵԴԻԻՑ»
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին դիմել է այդ երկրի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովին` հորդորելով ձեռնպահ մնալ «Իմեդի» հեռուստաընկերության դեմ կիրառվելիք պատժամիջոցներից: ...«ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԸ ԿԵՂԾ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
«Կաթոլիկ եկեղեցում Վալենտին անունով սրբեր շատ կան: Վալենտինն ավելի շատ ձեւական սուրբ է եղել: Սա գործարարների կողմից, մտացածին կենսագրության հիման վրա ստեղծված կեղծ տոներից մեկն է, որի նպատակը շուկայում ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՆԱՑ 5 ՕՐ
«Ինչքան մոտենում ա ընտրությունների օրն, էնքան հասկանում ես, որ քաղաքականությունը զիբիլ ա, որովհետեւ էդ դաշտում ոչ մի մաքուր բան չկա»,- ասում է մայրաքաղաքում գործող տաքսու վարորդներից մեկն, ...ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ 9 ՈՒԶՈՂՆԵՐԸ
Տարօրինակ զուգադիպությամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավը համընկավ
Սուրբ Սարգսի տոնից հետո հայտարարված Սիրո միամսյակի հետ։
Սե՜ր... ինչ ընդարձակ են քո իմաստն ու տեսակները. սեր առ Աստված, ...«ՀԱՐԳԱՐԺԱՆ ԲԵԼԼԱ ՏԱՏԻԿՆ ԱՍՈՒՄ Է...»
Միայնակ թոշակառու Բելլա տատիկն էս աշխարհի անարդարությունները, նենգությունն ու բոլոր բացասական երեւույթները լցրել է իմ մեջ ու ինձնից շատ խիստ վիրավորվել է:
Ես էլ Բելլա տատի վերաբերմունքից ինձ զգում ...«ՍՏԻՊՎԱԾ Է՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔ ԲՌՆԵԼ»
Պաշտոնական Բաքուն գտնում է, որ «չնայած Հայաստանի ղեկավարության կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձգձգմանը, Ադրբեջանի միջազգային հեղինակության ուժեղանալով նա հարկադրված ...ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Միացյալ Թագավորության կառավարությունը մեծապես աջակցում է ՀՀ կառավարության ջանքերին` Հայաստանում անցկացնելու ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ եւ խիստ չեզոքություն է պահպանում ընտրապայքարի ընթացքում: ...ՏՅԱՐՆԸՆԴԱՌԱՋԻՆ
Երեւանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տյարնընդառաջի առիթով երեկ օրհնել է նորապսակներին: «Տյարնընդառաջն ինձ համար լույսի, հաջողությունների ...«ԱՆԳՅԱԼ» ՏԱՏԻԿԻ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՃԵՂՔԻ ՄԱՍԻՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը Տնտեսական լրագրողների ակումբի հրավերով երեկ ներկայացնում էր ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տնտեսական դրույթները:
...ԳԱԶԸ Ե՛Ւ ԿԱ, Ե՛Ւ ՉԿԱ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հատկապես ձմռան ամիսներին գազամատակարարման համակարգում գազի ճնշումը կտրուկ իջնում է: Բաժանորդներն անընդհատ դժգոհում են, որ նույնիսկ գազի ծորակը մինչեւ վերջ բացելու դեպքում էլ բնակարանները բավարար չեն տաքանում: ...ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Եթե մոռանանք Շեքսպիրի ողբերգությունը, պիտի համաձայնենք, որ չկա ավելի տխուր պատմություն, քան խորհրդային ավանդների վերադարձի մասին լեգենդը: Հայաստանում այն նորօրյա բանահյուսության է վերածվել: Դա 1995թ. ...ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ Երեւանում ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:
Հայկական կողմից ...ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ
«Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում ավելի մանրամասն ներկայացրեցին, թե ինչու են սատարելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն ...ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ
ՀՀ ԳԽ առաջին գումարման վաղամեռիկ պատգամավոր, Ազգային hերոս Վիտյա Այվազյանի որդին՝ Հայկ Այվազյանը, պահանջում է չշահարկել իր հոր անունը: «Ա1+»-ին ուղղված նամակում Հայկ Այվազյանն իր զայրույթն ...ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
Աշխատանքային այցով երեկ Սյունիք է մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այցի ընթացքում նախարարն այցելել է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ՝ ներկայիս «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ...ՏՐՎԵԼ Է ԴԱՏԱԲԺՇԿԻ ՈՒՂԵԳԻՐ
Փետրվարի 12-ին Երեւանի Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գանգի գագաթածոծրակային մասի, ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդերով իրենց մոտ բուժօգնության է դիմել ...ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵ՞Ր, ԹԵ՞ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ
Կարեն ԲԱԲԱՅԱՆ
Հայաստանը երբեք երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական գործիչների պակաս չի զգացել: Ընդամենը մի քանի ամիս առաջ մեր քաղաքական գործիչները, առանց բացառության, Միացյալ Նահանգներին մեղադրում էին Կոսովոյի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Է
Ընտրություններին մնացել է մի քանի օր. իրավիճակը գնալով սրվում է: ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարծիքով` ժողովրդի մեջ վախի մթնոլորտ կա: Նա մարզային իր հանդիպումներից եզրակացրել է, որ շատերը ...ԲՈԼՈՐԸ ԳՆԱԼՈՒ ԵՆ ՀՅԴ-Ի ԴՈՒՌԸ
Դաշնակցությունը դատարկ կարաս չէ, որ անընդհատ զրնգա, ու երբեք չի ասի ամբոխահաճ բաներ, որոնց համար հետո չկարողանա պատասխան տալ:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր ...ՎԱՌ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
«Հայաստանում շատ են վառ թեկնածուները, եւ դա շատ դրական գործոն է, որը նպաստում է քաղաքական գործընթացների հանդեպ բնակչության հետաքրքրության աճին»,- «Կոմերսանտ» թերթում տպագրված հարցազրույցում ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ՀՀ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ շատ դժվար է ասել, թե ով կհաղթի այդ ընտրություններում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը:
Երեկ նման կարծիք է հայտնել ռուսական «Կոմերսանտ» ...ԴՈՒՔ ԵՐԿԻՐ ՉԵՔ ՊԱՀՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Թալինում ընտրողներին հավաստիացրել է, որ ընդդիմության ցանկացած թեկնածուի օգտին տրված ձայնը չի փոշիանա: Սակայն հավաքվածները թեկնածուների միավորում են պահանջել: ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում 199 միլիոն 626 հազար 500 դրամի մուտքեր են կատարել, ընդհանուր առմամբ, 125 իրավաբանական եւ 588 ֆիզիկական անձինք: Ֆինանսական միջոցներ ընդհանրապես չեն ...ՄԻ (Չ)ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդամենը 5 օր է մնացել ընտրություններին: Ներքաղաքական կրքերը շիկանում են, ՀՀ նախագահի թեկնածուները բացում են քարոզարշավային քաղտեխնոլոգիաների` վերջին օրերի համար նախատեսած զինանոցը:
Երեկ քաղաքական ...ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ
Փետրվարի լույս 13-ի գիշերը Լոնդոնում մահացել է վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բադրի Պատարկացիշվիլին, որն առաջադրել էր իր թեկնածությունը հունվարի 5-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում: ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ
5
Հունվարի 11-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի` ՀՀ նախագահական ընտրություններում արտերկրի դերակատարման եւ ազդեցության մասին հարցին, ասել էր, որ ինքը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՈՂԻԿ ԵՆ
Ռուսաստանի հայերի միությունը աջակցելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Երեկ այս մասին հայտարարել է միության նախագահ Արա Աբրահամյանը, ավելացնելով, որ իրենք բոլոր թեկնածուների ծրագրերին ծանոթացել ...ՉԱՓԸ ՄԻ ԱՆՑԵՔ
Երեկ ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սբ. Երրորդություն եկեղեցու առջեւ մասնակցել է Տյարնընդառաջի տոնակատարությանը, որից հետո պատասխանել է լրագրողների ...ՉԻ ՈՂՋՈՒՆՈՒՄ
ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, թե չի ողջունում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել էր Սյունիքի մարզ: Նա բազմամարդ հանդիպումներ է ունեցել Սիսիանում, Գորիսում, Եղեգնաձորում եւ այլ բնակավայրերում: Լ. Տեր-Պետրոսյանն իր խոսքում ասել ...ՀԻՇԵՑՐԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ...
ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵՆՔ
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ
ՋՐԻ ԲԵՐԱԾԸ ՋՈՒՐՆ ԷԼ ՏԱՆՈՒՄ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՀԵՂԵՂՎԱԾ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ
ԿԱԽՎԱԾ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՑ
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ԵՐԳՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ, ԿԵՂԾ ԺՊԻՏՆԵՐՆ ՈՒ ԼԱՎ ԵՐԳԵՐԸ

ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՄԻ ԿԱՐԳԻՆ ԲԱՆ ԱՍԵՔ

ՀՐԿԻԶՈՒՄ ՇՏԱԲՆԵՐՈՒՄ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
«ՈՒԶԲԵԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ»

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ
- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

